Ղազարյան — ԱՐԴ/0121/01/11
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2010 թվականի դեկտեմբերի 31-ին հարուցվել է թիվ 48119010 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Նախաքննության մարմնի 2011 թվականի փետրվարի 4-ի որոշմամբ Գեղամ Միսակի Ղազարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: 2011 թվականի փետրվարի 4-ի մեկ այլ որոշմամբ թիվ 48119010 քրեական գործից անջատվել է Գ.Ղազարյանի և մյուսների մասը և քրեական գործին շնորհվել է թիվ 48119010/1 համարը: 2011 թվականի օգոստոսի 23-ին թիվ 48119010/1 քրեական գործը մեղադրակ
Ամբողջ Տեքստ
ԱՐԴ/0121/01/11
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
գործ թիվ ԱՐԴ/0121/01/11
Նախագահող դատավոր
Ա.Խաչատրյան
Դատավորներ`
Ա.Հովհաննիսյան
Ս.Ավետիսյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ
դատարան)
նախագահությամբ
Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
քարտուղարությամբ
2012 թվականի մարտի 30-ին
Երևանում
Մ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
մասնակցությամբ
ամբաստանյալ
Գ.ՂԱԶԱՐՅԱՆԻ
մեղադրող
Ն.ՀԱԿՈԲՅԱՆԻ
ք.
2
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2011 թվականի դեկտեմբերի 7-ի որոշման դեմ ամբաստանյալ Գեղամ Միսակի Ղազարյանի պաշտպան Լ.Ավագյանի և մեղադրող Ն.Հակոբյանի վճռաբեկ բողոքները,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2010 թվականի դեկտեմբերի 31-ին հարուցվել է թիվ 48119010 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Նախաքննության մարմնի 2011 թվականի փետրվարի 4-ի որոշմամբ Գեղամ Միսակի Ղազարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: 2011 թվականի փետրվարի 4-ի մեկ այլ որոշմամբ թիվ 48119010 քրեական գործից անջատվել է Գ.Ղազարյանի և մյուսների մասը և քրեական գործին շնորհվել է թիվ 48119010/1 համարը:
2011 թվականի օգոստոսի 23-ին թիվ 48119010/1 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև Առաջին ատյանի դատարան):
2.
Առաջին
ատյանի
դատարանի
2011
թվականի
սեպտեմբերի
30-ի
դատավճռով, դատական քննության արագացված կարգի կիրառմամբ, Գ.Ղազարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել է ազատազրկման 1 տարի ժամկետով:
3. Ամբաստանյալ Գ.Ղազարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2011 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 30-ի դատավճիռը:
4. Վերաքննիչ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 7-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել ամբաստանյալ Գ.Ղազարյանի պաշտպան Լ.Ավագյանը և մեղադրող Ն.Հակոբյանը:
Վճռաբեկ դատարանի 2012 թվականի հունվարի 19-ի որոշմամբ ամբաստանյալ Գ.Ղազարյանի
պաշտպան
Լ.Ավագյանի
և
մեղադրող
Ն.Հակոբյանի
վճռաբեկ
բողոքներն ընդունվել են վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
3
Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Ամբաստանյալ Գ.Ղազարյանը դատապարտվել է այն բանի համար, որ 2010 թվականի դեկտեմբերի 30-ին` ժամը 14:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Եղեգնուտ-Երասխահուն
ավտոճանապարհին
մի
խումբ
անձանց`
Մարգար
Մարգարյանի, Վահագն Ավետիսյանի, Հովհաննես և Արա Մարգարյանների, Արթուր Մանուկյանի և մյուսների հետ միասին վիճաբանության մեջ է մտել Եղեգնուտ գյուղի բնակիչներ` Հովհաննես Ներսիսյանի, Ռուբիկ Մկրտչյանի, Հովհաննես Մկրտումյանի, Գարիկ Ներսիսյանի և Արա Եղիազարյանի հետ, որի ընթացքում կատարել է խուլիգանություն` վերջիններիս հասցեին տվել է հայհոյանքներ, դիտավորությամբ կոպիտ
կերպով
խախտել
հասարակության
է
նկատմամբ
հասարակական
բացահայտ
կարգը,
որն
անհարգալից
արտահայտվել
է
վերաբերմունքով
և
զուգորդվել նրանց նկատմամբ բռնություն գործադրելով, սպառնալիքներ տալով ու Հ.Ներսիսյանի նկատմամբ բռնություն գործադրելով (տե՛ս քրեական գործ, հատոր 2րդ, էջ 163):
6. Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ մեղադրողը մեղադրական եզրակացության մեջ չի առարկել արագացված կարգ կիրառելու դեմ, իսկ Առաջին ատյանի դատարանում միջնորդել է ամբաստանյալ Գ.Ղազարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրան դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով (տե՛ս քրեական գործ, հատոր 2րդ, էջեր 92 և 154):
7. Վերաքննիչ բողոք ներկայացրել է միայն ամբաստանյալ Գ.Ղազարյանը և խնդրել է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա` իր նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել (տե՛ս քրեական գործ, հատոր 3րդ, էջեր 2, 3): Վերաքննիչ դատարանի դատական ակտի համաձայն. ՛Վերաքննիչ դատարանի դատաքննության ընթացքում մեղադրող Ն.Հակոբյանը վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջների համապատասխան դրույթները և պատճառաբանելով, որ սույն գործով ձեռք բերված ապացույցները
բավարար
չեն
ամբաստանյալ
Գ.Ղազարյանի
նկատմամբ
մեղադրական դատական ակտ կայացնելու համար, հայտարարեց ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ քրեական գործի ներկա փուլում և շրջանակներում մեղադրողի կողմից մեղադրանքից հրաժարվելու հանգամանքն ինքնին չի կարող բավարար հիմք հանդիսանալ սույն քրեական գործի վարույթը
4
կարճելու և ամբաստանյալ Գ.Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, էջ 37): 8.
Վերաքննիչ
դատարանում
մեղադրող
Ն.Հակոբյանը
մեղադրանքից
հրաժարվելու վերաբերյալ հետևյալ հայտարարությունն է արել. ՛Սույն քրեական գործի շրջանակներում առկա են չփարատված կասկածներ այն մասին, որ ամբաստանյալ Գեղամ Ղազարյանը կատարել է իրեն վերագրվող հանցավոր արարքը, դրանք պետք է մեկնաբանել ի օգուտ ամբաստանյալի, քանի որ տուժողներն իրենց ցուցմունքները դատաքննության ընթացքում չեն պնդել, իսկ լուսանկարով
ճանաչման
ներկայացնելու
արձանագրությունը
կազմելիս
տուժողներին ներկայացվել է Գեղամ Ղազարյանի բավականին երիտասարդ տարիքի լուսանկարը (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, էջ 38):
9.
Վերաքննիչ
դատարանի
դատական
ակտի
՛Գործի
դատավարական
նախապատմություն հատվածում ներառվել են հետևյալ պարբերությունները. ՛Քրեական
գործի
ուսումնասիրությունից
պարզվել
է,
որ
Արմեն
Վոլոդյայի
Սահակյանն իրականում Արմեն Գագիկի Սարգսյանն է` ծնված 11.06.1978թ., բնակվող` ք.Երևան, Բագրատունյաց փ., 26-րդ շենքի 21-րդ բնակարանում: Միաժամանակ պարզվել է, որ.
Գործով վկա Վիոլետա Սարգսյանը ցուցմունքներ է տվել այն մասին, որ 2011 թ.ի հուլիսի 03-ին իր որդին Գագիկ Սարգսյանը եկել է տուն ծեծված վիճակում, սակայն իրեն ոչինչ չի պատմել: Ինքն այդ մասին հայտնել է իր ամուսնուն` Արմեն Սարգսյանին, որը տեսնելով որդուն ծեծված վիճակում` դուրս է եկել բնակարանից: Որոշ ժամանակ անց իր բնակարանի պատուհանից տեսել է իրենց շենքի բակում կանգնած սև գույնի ՛տոյոտա և սպիտակ գույնի ՛տոյոտա ջիպ մակնիշի ավտոմեքենաներ: Այնուհետև, տեսել է, որ ՛ջիպ ավտոմեքենայից իջել են 3 հոգի, որոնցից մեկի ձեռքում եղել է ատրճանակ:
Նրանցից մեկը հայհոյել է ամուսնուն, իսկ մյուսը ատրճանակով կրակել է ամուսնու ուղղությամբ:
Այնուհետև,
լուսանկարներում
Վիոլետա
Սարգսյանն
պատկերված
անձանցից
իրեն
ճանաչման
ճանաչել
է
ներկայացված
Վահագն
Հրաչիկի
Խաչատրյանին և հայտնել, որ դա այն անձն է, ով կրակել է իր ամուսնու վրա: 2011
թ-ի
օգոստոսի
20-ին
որոշում
է
կայացվել
Վահագն
Հրաչիկի
Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով, 258 հոդվածի 4-րդ մասով և 235 հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, այն բանի համար, որ նա 2011 թ.-ի հուլիսի 03-ին` ժամը 21-ից 21:30-ի սահմաններում, նախնական համաձայնության գալով Էդուարդ Ալբերտի Հակոբյանի և քննությամբ
5
դեռևս չպարցված ևս երեք անձանց հետ, Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի 26 շենքի բակում վեճի է բռնվել նույն շենքի 21 բնակարանի բնակիչ Արմեն Գագիկի Սարգսյանի հետ` վերջինիս կողմից իր ընկերոջ` Էդուարդ Հակոբյանի հորեղբոր որդուն` Հրանտ Գրիգորի Հակոբյանին, հարվածելու պատճառը պարզելու համար, որի ընթացքում, դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով Ա.Սարգսյանի և նշված շենքի բակում գտնվող անձանց նկատմամբ, հրազենի գործադրմամբ, շուրջ 10 րոպե տևողությամբ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Ա.Սարգսյանի հացեին, այնուհետև Արմեն Սարգսյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ ապօրինի պահվող, գործով չպարզված հրազենից կրակոցներ է արձակել Ա.Սարգսյանի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել` դեպքի վայրից դիմել է փախուստի:
Նույն օրը վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
24.10.2011թ. Վահագն Խաչատրյանը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին: 25.10.2011թ-ին վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով, 258 հոդվածի 4-րդ մասով և 235 հոդվածի 1-ին մասով:
ՀԿԳ ավագ քննիչ Վ.Մուրադյանը, նկատի ունենալով, որ առաջադրված մեղադրանքում Վահագն Խաչատրյանը իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ 2011թ. հուլիսի 3-ին` ժամը 17.00-ից մինչև 00:30-ը գտնվել է Երևան քաղաքի Պուշկինի փողոցի 50 հասցեում գտնվող ՛Նաիրի Ինշուրանս ՍՊԸին պատկանող գրասենյակում և մասնակցել գործնական քննարկման, նրա այլուրեքությունն
ստուգելու
նպատակով
հարցաքննված
վկաները`
՛Նաիրի
Ինշուրանս ՍՊԸ-ի աշխատակիցներ Դավիթ Բաղդասարյանը, Հրաչ Եղիազարյանը և Տիգրան Գավուրմաջյանը նույնպես ցուցմունքներ են տվել այն մասին, որ 2011թ. հուլիսի 3-ին` ժամը 17-ից մինչև 23-ը գտնվել:
Վերաքննիչ
դատարանի
դատական
ակտի
՛Վերաքննիչ
դատարանի
պատճառաբանությունները և եզրահանգումը հատվածում ներառվել են հետևյալ պարբերությունները. ՛վերծանումներ ստանալու միջնորդության մեջ հիմնավորված կերպով
պատճառաբանել
անհրաժեշտությունը:
ստանալու
մեղադրյալ
Ընդ
միջնորդություն
դատավարական
որում,
մինչ
հեռախոսազանգերի
ներկայացնելը
Վ.Խաչատրյանի
գործողության
նախաքննական
այլուրեքությունը
կատարման
վերծանումները
մարմնի
կողմից
ներկայացված
6
պատճառաբանությունները ստուգելու առումով կատարվել են բազմաթիվ քննչական գործողություններ,
սակայն
դրանք
բավարար
չեն
գործի
հանգամանքները
բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու առումով, որի հիման վրա դատարան ներկայացվել հիշյալ միջնորդությունը:
Դատարանը միջնորդությունը մերժելու մասին որոշման նկարագրականպատճառաբանական
մասում
ներկայացնելով
միջնորդությունը
հարուցած
նախաքննական մարմնի պատճառաբանությունները, ըստ էության ընդունել է հեռախոսային վերծանումների մուտքային և ելքային վերծանումները ստանալու և հետազոտելու
անհրաժեշտությունը,
սակայն
յուրովի
մեկնաբանելով
քրեադատավարական նորմը` խուրհուրդ է տվել այն ստանալ վկաներ Դավիթ Բաղդասարյանից, Հրաչ Եղիազարյանից և Տիգրան Գավուրմաջյանից, այսինքն փորձել է ուղորդել նախաքննական մարմնի գործողությունները: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` քննիչը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության համար լիազորված է ինքնուրույն ուղղություն տալ քննությանը, ընդունել անհրաժեշտ որոշումներ, իրականացնել քննչական և այլ դատավարական գործողություններ: Սույն քրեական գործի տեսանկյունից նախաքննական մարմինը` ելնելով քրեական գործի քննության առանձնահատկություններից, որոշել է պարզաբանման ենթակա հանգամանքները ստուգել առանց այդ մասին վկաներին տեղեկացնելու, այսինքն` կիրառել է քրեական գործի հանգամանքները բացահայտելու հատուկ մարտավարություն:
Նշված
հարցի
կապակցությամբ
ՀՀ
վերաքննիչ
քրեական
դատարանը
ԵԿԴ/0586/10/11 գործով կայացված որոշմամբ արտահայտել է իր դիրքորոշումը, որի համաձայն` ՛դատարանի կողմից վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը մերժելու պարագայում, տվյալ դեպքում հնարավոր չէ ապահովել ՀՀ քրեական դատավարության
օրենսգրքի
17-րդ
հոդվածով
ամրագրված
պահանջների
կատարումը, ինչը հանգեցրել է դատավարական իրավունքի այնպիսի խախտման, որը հիմք է դատական ակտը բեկանելու և բողոքը մասնակի բավարարելու առումով նոր դատական ակտ կայացնելու համար:
Այսպիսով ներկայացված պատճառաբանություններից ակնհայտ է, որ գործով բացահայտման ենթակա հանգամանքների պարզաբանման համար մեղադրյալ Վ.Խաչատրյանի պատճառաբանությունները ստուգելու առումով վկաներ Դավիթ Բաղդասարյանին, Հրաչ Եղիազարյանին և Տիգրան Գավուրմաջյանին պատկանող հեռախոսահամարների վերծանումները ստանալու հանգամանքը պարտադիր է:
7
Բողոք բերած անձը նշել է, որ հեռախոսազանգերի վերծանումները ստանալու թույլտվություն տալու միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումն անհիմն է և զրկում է վարույթն իրականացնող մարմնին` քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում ապահովելու հնարավորությունից:
Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բողոքը բավարարել և վարույթն
իրականացնող
մարմնին
թույլատրել
ստանալ
վկաներ
Դավիթ
Բաղդասարյանին պատկանող 096-00-00-97, Հրաչ Եղիազարյանին պատկանող` 09343-39-76 և Տիգրան Գավուրմաջյանին պատկանող` 093-71-17-71 բջջային (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, էջեր 41-42):
Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.
10. Ամբաստանյալ Գ.Ղազարյանի պաշտպան Լ.Ավագյանը փաստարկել է, որ առկա է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-րդ կետով նախատեսված հիմքը, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար:
11. Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածի 4-րդ մասի, ՛Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, ճիշտ չի մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ կետերը:
Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի բողոքի հեղինակը նշել է, որ մեղադրանքից հրաժարվելը մեղադրողի բացարձակ իրավունքն է, հետևաբար, եթե մեղադրողը դատարանում հրաժարվում է մեղադրանքից, դատական ակտը չի կարող թողնվել անփոփոխ: Բողոքաբերը նշել է նաև, որ սույն գործով մեղադրողը մեղադրանքից հրաժարվել է հանցակազմի բացակայության հիմքով, ինչը բավարար հիմք է դատարանի կողմից Գ.Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար:
Ըստ բողոքաբերի, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջն այն մասին, որ կասկածյալը կամ մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Հետևաբար, մեղադրողի կողմից մեղադրանքից հրաժարվելը, անկախ արագացված
8
դատաքննության կարգ կիրառելու հանգամանքից, Վերաքննիչ դատարանի համար հանդիսանում է նոր երևան եկած հանգամանք:
12. Վերոգրյալի հիման վրա` բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը, կայացնել արդարացման դատավճիռ և հռչակել Գ.Ղազարյանի անմեղությունն առաջադրված մեղադրանքում:
13. Մեղադրող Ն.Հակոբյանը փաստարկել է, որ առկա են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1ին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հիմքերը, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ:
14. Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է ՀՀ Սահմանադրության 6-րդ, 19-րդ, 21-րդ հոդվածների և ՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջները:
Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի բողոք բերած անձը նշել է, որ մեղադրող կողմն է կրում մեղադրանքն ապացուցելու պարտականությունը, մինչդեռ մեղադրողի կողմից մեղադրանքն ապացուցված լինելու կապակցությամբ հիմնավոր կասկած հայտնելու և մեղադրանքից հրաժարվելու պարագայում, Վերաքննիչ դատարանը
դուրս
դատավարության
է
եկել
օրենսգրքի
իր
իրավասության
23-րդ
հոդվածով
շրջանակից
և
նախատեսված
ՀՀ
քրեական
մրցակցության
սկզբունքի խախտմամբ իրականացրել է մեղադրողի պարտականություններ, այն է մեղադրանքի բացակայության պարագայում Գ.Ղազարյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը թողել է օրինական ուժի մեջ:
15. Վերոգրյալից բացի բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 3-րդ, 5-րդ, 6-րդ, 19-րդ, 21-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ, 9-րդ, 17-րդ, 18-րդ հոդվածների պահանջները: Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանն իր որոշման նկարագրական-պատճառաբանական մասում, մասնավորապես, ՛Գործի դատավարական նախապատմությունը և ՛Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը մասերում անհիմն ու չպատճառաբանված կերպով զետեղել է Գ.Ղազարյանի վերաբերյալ գործի հետ առնչություն չունեցող, այլ անձանց վերաբերյալ, այլ քրեական գործով կայացված դատական ակտերից վերցված թվով 16 պարբերություն:
9
16. Ելնելով վերոգրյալից` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
17. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակը օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրողի կողմից դատարանում մեղադրանքից հրաժարվելու իրավասության սահմանների կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:
I. Վերաքննիչ դատարանի դատական ակտի կառուցվածքը.
18.
Սույն
իրավական
գործով
հարցը
Վճռաբեկ
հետևյալն
դատարանի
է.
առջև
դատական
բարձրացված
ակտի
առաջին
նկարագրական-
պատճառաբանական մասում գործի փաստական հանգամանքներից տարբերվող և մեղադրանքի
հետ
առնչություն
չունեցող
փաստական
հանգամանքներ
բովանդակելու պայմաններում օրինական է արդյոք Վերաքննիչ դատարանի դատական ակտը:
19. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի համաձայն` ՛1. Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված:
2. Դատարանի դատավճիռն օրինական է, եթե այն կայացվել է Հայաստանի Հանրապետության
Սահմանադրության,
սույն
օրենսգրքի
և
այն
օրենքների
պահանջների պահպանմամբ, որոնց նորմերը կիրառվում են տվյալ քրեական գործը լուծելիս:
3. Դատարանի դատավճիռը հիմնավորված է, եթե`
դրա
հետևությունները
հիմնված
են
միայն
դատաքննության
ժամանակ
հետազոտված ապացույցների վրա.
այդ ապացույցները բավարար են մեղադրանքը գնահատելու համար. դատարանի
կողմից
հաստատված
ճանաչված
հանգամանքները
համապատասխանում են դատարանում հետազոտված ապացույցներին:
10
4.
Դատարանի
դատավճիռը
պետք
է
լինի
պատճառաբանված:
Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 370-րդ հոդվածի համաձայն` ՛Դատավճռի ներածական մասում ցույց է տրվում`
1) որ դատավճիռը կայացվել է Հայաստանի Հանրապետության անունից.
2) դատավճիռը կայացնելու ժամանակը և վայրը.
3) դատավճիռը կայացնող դատարանի անունը, դատարանի կազմը, դատական նիստի
քարտուղարը,
մեղադրողը,
պաշտպանը,
տուժողը,
քաղաքացիական
հայցվորը, քաղաքացիական պատասխանողը, նրանց ներկայացուցիչները.
4) ամբաստանյալի անունը, հայրանունը, ազգանունը, նրա ծննդյան թվականը, ամիսը,
օրը
և
զբաղմունքը,
ծննդավայրը,
կրթությունը
ընտանեկան
և
դրությունը,
ամբաստանյալի
աշխատանքի
անձին
վայրը,
վերաբերող
այլ
տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի համար.
5) այն քրեական օրենքը, որով նախատեսված հանցանքի կատարման համար մեղադրյալին մեղադրանք է առաջադրվել:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի համաձայն` ՛Դատավճռի նկարագրական-պատճառաբանական մասում ցույց է տրվում`
1) մեղադրանքի բովանդակությունը.
2)
գործի
հանգամանքների,
մեղադրանքի
ապացուցված
լինելու
և
ամբաստանյալի մեղավորության մասին դատարանի հետևությունները.
3) այն ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները.
4) օրենքի այն նորմերը, որոնցով դատարանը ղեկավարվել է որոշում ընդունելիս:
Եթե
դատավճիռը
Հանրապետության
կայացնելիս
միջազգային
դատարանը
պայմանագիրը,
կիրառել
է
Հայաստանի
ապա
նշվում
է
նաև
համապատասխան պայմանագիրը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի համաձայն` ՛Դատավճռի եզրափակիչ մասում նշվում են`
1) դատարանի որոշումները.
2) դատարանի դատավճռի բողոքարկման կարգը:
Եթե
առկա
է
դատավճռում
նշված
հարաբերությունները
կարգավորող
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը, ապա դատավճռում նշվում են նաև համապատասխան պայմանագիրը և դրանից բխող այն իրավունքը
11
(իրավունքները),
որից
(որոնցից)
կարող
է
օգտվել
դատապարտյալը
կամ
արդարացվածը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի համաձայն` ՛1. Բողոքը քննելու արդյունքում` վերաքննիչ դատարանը կայացնում է դատական ակտ, որն ամբողջությամբ կամ մասամբ փոխարինում է առաջին ատյանի դատարանի դատական ակտին:
2. Վերաքննիչ դատարանը դատական ակտը կայացնում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կանոններով` հաշվի առնելով սույն հոդվածում շարադրված պահանջները:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի լույսի ներքո մեկնաբանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ, 370-372-րդ հոդվածները
Վճռաբեկ
դատարանն
արձանագրում
է,
որ
առաջին
ատյանի
դատարանի կողմից կայացվող դատական ակտի դատավճռի կառուցվածքին և բովանդակությանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ներկայացվող պահանջները վերաբերելի են նաև վերադաս դատական ատյանի վերաքննիչ դատարանի կողմից կայացվող դատական ակտին: Այլ կերպ վերաքննիչ դատարանի դատական ակտերը ևս պետք է կազմված լինեն ներածական, նկարագրականպատճառաբանական և եզրափակիչ մասերից, որոնց ներկայացվում են նույն բովանդակային պահանջները, ինչ դատավճռին:
20.
ՀՀ
քրեական
կառուցվածքին
և
դատավարության
բովանդակությանը
օրենսգրքով
որոշակի
դատական
պահանջներ
ակտի
ներկայացնելը
պայմանավորված է այն հանգամանքով, որ դատական ակտը պետք է ամբողջական տեղեկություն պարունակի քննված գործի վերաբերյալ, ինչպես նաև ներառի դատարանի կողմից լուծման ենթակա բոլոր հարցերի պատասխանները: Բացի այդ, դատական
ակտի
տարբեր
կառուցվածքային
մասերում
(ներածական,
նկարագրական-պատճառաբանական, եզրափակիչ) արտացոլված տեղեկությունը պետք է ներքին միասնություն և տրամաբանական կապ ունենա, այդ թվում վերաբերի միևնույն քրեական գործին, հակառակ պարագայում, դատարանի դատական ակտն անօրինական է:
21. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանը,
ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի որոշման
օրինականությունը և հիմնավորվածությունը, իր դատական ակտի նկարագրականպատճառաբանական
մասում,
մասնավորապես`
՛Գործի
դատավարական
նախապատմությունը և ՛Վերաքննիչ դատարանի պատճառաբանություները և եզրահանգումները հատվածներում շարադրել է սույն գործի Առաջին ատյանի
12
դատարանի դատավճռով հաստատված փաստական հանգամանքներից տարբերվող և սույն գործին չվերաբերող, այլ անձանց վերաբերյալ փաստական հանգամանքներ (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):
22. Սույն որոշման 19-20-րդ կետերում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո գնահատելով սույն որոշման 21-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով որոշում կայացնելիս վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածով սահմանված օրինականության սկզբունքի խախտում այն առումով, որ դատարանի կողմից չեն պահպանվել վերաքննիչ դատարանի կողմից կայացվող
դատական
ակտին
քրեադատավարական
օրենքով
ներկայացվող
պահանջները:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի դատական
ակտն
անօրինական
է,
քանի
որ
դրա
նկարագրական-
պատճառաբանական մասում շարադրված են գործի փաստական հանգամանքներից տարբերվող
և
մեղադրանքի
հետ
առնչություն
չունեցող
փաստական
հանգամանքներ:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ՛Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված օրինականության սկզբունքի խախտումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով հանդիսանում է քրեադատավարական
օրենքի
էական
խախտում,
հետևաբար
Վերաքննիչ
դատարանի դատական ակտը բեկանելու և գործը Վերաքննիչ դատարան` նոր քննության ուղարկելու հիմք է:
II.
Մեղադրողի
սահմանները.
կողմից
մեղադրանքից
հրաժարվելու
իրավասության
13
23.
Սույն
գործով
Վճռաբեկ
դատարանի
առջև
բարձրացված
երկրորդ
իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն
այն
մասին,
որ
վերաքննության
փուլում
մեղադրողի
կողմից
մեղադրանքից հրաժարվելու հանգամանքը բավարար հիմք չէ քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու համար:
24. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ՛իրավասու է քննելու
բոլոր
քրեական
նախատեսված
այլ
գործերը,
գործեր
քրեադատավարական
(նյութեր),
ինչպես
նաև
օրենսդրությամբ
վերահսկողություն
իրականացնելու քրեական գործի մինչդատական վարույթի նկատմամբ: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ՛Գործի քննությունը դատարանում կատարվում է միայն ամբաստանյալի նկատմամբ և միայն այն մեղադրանքի սահմաններում, որով նրան մեղադրանք է առաջադրվել:
Վերոշարադրյալ
քրեադատավարական
նորմերի
համակարգային
վերլուծությունից երևում է, որ քրեական գործն ըստ էության քննվում է միայն առաջին ատյանի դատարանում: Առաջին ատյանում են ընդհանրապես և դատական քննության փուլում են մասնավորապես հետազոտվում մեղադրանքի հիմքում դրված ապացույցները
և,
ի
թիվս
այլոց,
պատասխան
է
տրվում
ամբաստանյալի
մեղավորության հարցին: Այլ կերպ անձին (անձանց) ներկայացված մեղադրանքի օրինականության և հիմնավորվածության ստուգումը բացառապես առաջին ատյանի դատարանի դատական քննության առարկան է:
25. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի համաձայն` ՛1 Քրեական գործը դատարանի կողմից քննելիս մեղադրողը լիազորված է` (…)
9)
հրաժարվել
մեղադրյալի
նկատմամբ
քրեական
հետապնդում
իրականացնելուց
10) դատարանում հրապարակել մեղադրական եզրակացությունը( առաջին ատյանի և վերաքննիչ դատարանում հանդես գալ ճառով և ռեպլիկով( իսկ վճռաբեկ դատարանում` ներկա գտնվել նիստին:
(…):
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 306-րդ հոդվածի համաձայն` ՛1
Դատախազը,
դատական
քննության
ընթացքում
օգտվելով
սույն
օրենսգրքով սահմանված իր իրավունքներից, դատարանում պաշտպանում է մեղադրանքը:
14
(…)
3 Դատախազը պարտավոր է հրաժարվել մեղադրանքից, եթե իր համոզմամբ այն չի հաստատվել դատական քննության ընթացքում:
4 Մեղադրանքից դատախազի հրաժարվելու դեպքում դատարանը կարճում է քրեական գործով վարույթը և դադարեցնում քրեական հետապնդումը, իսկ եթե դատախազը հրաժարվում է առանձին մեղադրյալի մասով` դադարեցնում է քրեական հետապնդումն այդ մեղադրյալի նկատմամբ:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ՛Դատաքննությունն սկսվում է նախագահողի կողմից դատական ակտի բովանդակության,
ինչպես
նաև
վերաքննիչ
բողոքի
և
դրա
դեմ
առկա
պատասխանների էության շարադրմամբ:
26. Սույն որոշման 24-րդ կետում շարադրված վերլուծության լույսի ներքո վերլուծելով սույն որոշման 25-րդ կետում մեջբերված քրեադատավարական նորմերը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրողը մեղադրանքը պաշտպանելու, մեղադրանքի ծավալները փոփոխելու, ինչպես նաև մեղադրանքից հրաժարվելու
իրավասությամբ
դատարանում:
Առաջին
օժտված
ատյանի
է
դատարանի
բացառապես
դատական
առաջին
ակտի
ատյանի
դատավճռի
կայացմամբ ավարտվում է մեղադրանքի հիմնավորվածության և օրինականության ստուգումը և, հետևաբար, սահմանափակվում է նաև մեղադրողի` մեղադրանքից հրաժարվելու իրավասությունը:
27. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 377-րդ հոդվածի համաձայն` ՛Առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքներով գործերը քննում է քրեական վերաքննիչ դատարանը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի համաձայն` ՛1 Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:
2 Բացառությամբ սույն օրենսգրքի 451 գլխի կանոններով քննված գործերի, վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է գործում եղած, իսկ սույն օրենսգրքի 382 հոդվածի երրորդ մասով նախատեսված բացառիկ դեպքերում նաև լրացուցիչ ներկայացվող ապացույցներով:
ՀՀ քրեական դատարավարության օրենսգրքի 386-րդ հոդվածի համաձայն` ՛Վերաքննիչ բողոքի հիման վրա վերաքննիչ դատարանը ստուգում է գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման ճշտությունը( ինչպես նաև գործը քննելիս և լուծելիս քրեական դատավարական օրենքի նորմերի պահպանումը:
15
Վերոշարադրյալ քրեադատավարական դրույթների վերլուծությունից երևում է, որ վերաքննիչ դատարանում գործը քննվում է բացառապես վերաքննիչ բողոքի առկայության պարագայում և բացառապես դրա հիմքերի ու հիմնավորումների սահմաններում: Այլ կերպ վերաքննության առարկան ոչ թե գործի ըստ էության քննությունն է, այլ առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականության և
հիմնավորվածության
ստուգումը:
Դրանով
պայմանավորված
վերաքննիչ
դատարանում դատաքննությունն սկսվում է ոչ թե մեղադրողի կողմից մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակմամբ, այլ նախագահողի կողմից դատական ակտի բովանդակության, ինչպես նաև վերաքննիչ բողոքի և դրա դեմ առկա պատասխանների էության շարադրմամբ:
28.
Հիմք
ընդունելով
սույն
որոշման
նախորդ
կետում
շարադրված
վերլուծությունը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ դատարանում մեղադրանքի պաշտպանություն չի իրականացվում, հետևաբար նաև մեղադրողն օժտված չէ մեղադրանքից հրաժարվելու լիազորությամբ: Այլ կերպ եթե մեղադրողը մեղադրանքից հրաժարվելու իր լիազորությունը չի իրացնում առաջին ատյանի դատարանում, որտեղ իրականացվում է գործի ամբողջ ծավալով քննություն, ապա քրեական գործի հետագա քննությունների ընթացքում, այսինքն` վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում, որտեղ ստուգվում են ստորադաս դատարանների կողմից կայացված ակտերի օրինականությունն ու հիմնավորվածությունը, զրկվում է նման նախաձեռնությամբ հանդես գալու հնարավորությունից:
29. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև ընդգծել, որ այն դեպքերում, երբ գործի ըստ էության քննության արդյունքում դատական ակտի կայացումից հետո մինչ այդ դատական ակտն ուժի մեջ մտնելն ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք հիմք են հանդիսանում դատախազի կողմից մեղադրանքի վերաբերյալ
իր
կարծիքը
փոխելու
համար,
դատախազն
իրավասու
է
համապատասխան հիմնավորումներով բողոք ներկայացնել վերադաս դատարան: Համանման կերպով, այն դեպքում, երբ վերոնշյալ հանգամանքներն ի հայտ են եկել այն ժամանակ, երբ քրեական գործը գտնվում է վերաքննիչ դատարանի վարույթում, դատախազն
իրավասու
է
մեղադրանքի
վերաբերյալ
իր
կարծիքը
փոխելու
վերաբերյալ հիմնավորված միջնորդություն ներկայացնել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարան:
Վերոնշյալ բողոքի կամ միջնորդության բավարարումը վերաքննիչ դատարանի համար պարտադիր բնույթ չի կրում և դատարանը որոշում է կայացնում ընդհանուր հիմունքներով:
16
30. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ մեղադրողը մեղադրական եզրակացության մեջ չի առարկել արագացված կարգ կիրառելու դեմ, իսկ Առաջին ատյանի դատարանում միջնորդել է ամբաստանյալ Գ.Ղազարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրան դատապարտել 3 տարի ժամկետով ազատազրկման (տե՛ս սույն որոշման 6րդ կետը): Առաջին ատյանի դատարանը, դատական քննության արագացված կարգի կիրառմամբ, Գ.Ղազարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտել է 1 տարի ժամկետով ազատազրկման (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը):
Գործի
նյութերի
ուսումնասիրությունից
երևում
է
նաև,
որ
Վերաքննիչ
դատարանը գործը վերանայել է միայն ամբաստնայալ Գ.Ղազարյանի վերաքննիչ բողոքի հիման վրա` նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու սահմաններում: Մեղադրողը վերաքննիչ բողոք չի ներկայացրել, մինչդեռ Վերաքննիչ դատարանի դատաքննության ընթացքում հանդես է եկել մեղադրանքից հրաժարվելու հայտարարությամբ` նշելով, որ առկա են չփարատված կասկածներ Գ.Ղազարյանին վերագրվող հանցավոր արարքի վերաբերյալ (տե՛ս սույն որոշման 7րդ և 8-րդ կետերը): Վերանայման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը` Վերաքննիչ դատարանն օրինական ուժի մեջ է թողել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը (տե՛ս սույն որոշման 3-րդ կետը):
31. Սույն որոշման 24-29-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո մեկնաբանելով
սույն
որոշման
30-րդ
կետում
մեջբերված
փաստական
հանգամանքները Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիմնավոր է Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ վերաքննության փուլում մեղադրողի կողմից մեղադրանքից հրաժարվելու հանգամանքը բավարար հիմք չէ քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու համար: Ելնելով
վերոգրյալից
և
ղեկավարվելով
Հայաստանի
Հանրապետության
Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության
օրենսգրքի
403-406-րդ,
419-րդ,
Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
422-424-րդ
հոդվածներով
17
1. Վճռաբեկ բողոքները բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Գեղամ Միսակի Ղազարյանի վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 30-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող`
Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Դատավորներ`
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 մարտի, 2012 թ.
- Գործի #:
- ԱՐԴ/0121/01/11
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
