ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ, ՔԱՂԱՔԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ», «ՀՀ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԱՎԱՆԱՅԻՆ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ, ՔԱՂԱՔԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ», «ՀՀ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԱՎԱՆԱՅԻՆ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ, ՔԱՂԱՔԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԱՎԱՆԱՅԻՆ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է. I. «Հայաստանի Հանրապետության պատգամավորների շրջանային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.
1. Օրենքի 2 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով` «Պատգամավորների շրջանային խորհուրդն իրավազոր է պատգամավորների շրջանային խորհրդի պատգամավորների ընտրությունների տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից խորհրդի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի գրանցելուց հետո»:
2. Օրենքի 35 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Պատգամավորների շրջանային խորհրդի նիստն իրավազոր է, երբ այն սկսելու պահին ներկա են խորհրդի լիազորությունները ճանաչված պատգամավորների թվի առնվազն կեսից ավելին: Նստաշրջաններում քվեարկությունները համարվում են կայացած` խորհրդի լիազորությունները ճանաչված պատգամավորների ընդհանուր թվի առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, եթե պահանջվում է ավելի մեծ թվով պատգամավորների մասնակցություն»: II. «Հայաստանի Հանրապետության պատգամավորների քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.
1. Օրենքի 2 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով` «Պատգամավորների քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդն իրավազոր է պատգամավորների քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի պատգամավորների ընտրությունների տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից խորհրդի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի գրանցելուց հետո»:
2. Օրենքի 43 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Պատգամավորների քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի նիստն իրավազոր է, երբ այն սկսելու պահին ներկա են խորհրդի լիազորությունները ճանաչված պատգամավորների թվի առնվազն կեսից ավելին: Նստաշրջաններում քվեարկությունները համարվում են կայացած` խորհրդի լիազորությունները ճանաչված պատգամավորների ընդհանուր թվի առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, եթե պահանջվում է ավելի մեծ թվով պատգամավորների մասնակցություն»: III. «Հայաստանի Հանրապետության պատգամավորների ավանային, գյուղական խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.
1. Օրենքի 2 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով` «Պատգամավորների ավանային, գյուղական խորհուրդն իրավազոր է պատգամավորների ավանային, գյուղական խորհրդի պատգամավորների ընտրությունների տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից խորհրդի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի գրանցելուց հետո»:
2. Օրենքի 32 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Պատգամավորների ավանային, գյուղական խորհրդի նիստն իրավազոր է, երբ այն սկսելու պահին ներկա են խորհրդի լիազորությունները ճանաչված պատգամավորների թվի առնվազն կեսից ավելին: Նստաշրջաններում քվեարկությունները համարվում են կայացած` խորհրդի լիազորությունները ճանաչված պատգամավորների ընդհանուր թվի առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, եթե պահանջվում է ավելի մեծ թվով պատգամավորների մասնակցություն»: IV. Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից: Հ այաստանի Հ անրապետության Նախագահ` Լ. Տեր-Պետրոսյան 18 հոկտեմբերի 1994 թվականի, քաղ. Երևան Հ. Ն-1099-I.-ՀՕ-116 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ, ՔԱՂԱՔԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ», «ՀՀ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԱՎԱՆԱՅԻՆ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-116 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (-մինչ օրս) Սկզբնաղբյուր ՀՀԳԽՏ 1994/20 (1072) 31 հոկտեմբեր, Հոդ.340 Ընդունող մարմին ՀՀ Գերագույն խորհուրդ Ընդունման ամսաթիվ 26.09.1994 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 18.10.1994 Հիմնական ակտ 26.09.1994, ՀՕ-116 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 սեպտեմբերի, 1994 թ.
- Գործի #:
- ՀՕ-116
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
