ՎԴ/0257/05/23
Ամփոփում
քննելով Գագիկ Հովսեփյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.05.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ վարչական գործով՝ ըստ հայցի «Վան Բիզնես Կենտրոն» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Երնանի քաղաքապետարանի, երրորդ անձինք Գագիկ Հովսեփան ն կԱպբերտ Հովսեփյան Երնանի քաղաքապետարանի 15.11.2022 թվականի թիվ 01/18-Դ-87659-2033 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Երնանի քաղաքապետարանի 15.
Ամբողջ Տեքստ
ՄԱԹ ՆԱԱԱԿԱՎ չ
«21 8- | ԵԽՎ
ԱՆ
վոն «Ք. 3 ՀՏ
ն / ԱՆՎ ք :
ԽՀՀ) ՀԻՆԸ -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/0257/05/23
դատարանի որոշում 2023թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/0257/05/23
Նախագահող դատավոր Կ.Ավետիսյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'
նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
զեկուցող Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2023 թվականի դեկտեմբերի 22-ին
գրավոր ընթացակարգով քննելով Գագիկ Հովսեփյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.05.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ վարչական գործով՝ ըստ հայցի «Վան Բիզնես Կենտրոն» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Երնանի քաղաքապետարանի, երրորդ անձինք Գագիկ Հովսեփան ն կԱպբերտ Հովսեփյան Երնանի քաղաքապետարանի 15.11.2022 թվականի թիվ 01/18-Դ-87659-2033 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Երնանի քաղաքապետարանի 15.11.2022 թվականի թիվ 01/18-Դ-87659-2033 շինարարության թույլտվությունը: Միաժամանակ, Ընկերությունը միջնորդել է կասեցնել Երնանի
2
քաղաքապետի 15.11.2022 թվականի թիվ 01/18-Դ-87659-2033 շինարարության թույլտվության կատարումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Վ. Միքաելյան) (այսուհետ` Դատարան) 09.03.2023 թվականի որոշմամբ Ընկերության միջնորդությունը վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ, բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 29.05.2023 թվականի որոշմամբ երրորդ անձ Գագիկ Հովսեփյանի վերաքննիչ բողոքը մերժվել է՝ Դատարանի 09.03.2023 թվականի «Վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել երրորդ անձ Գագիկ Հովսեփյանը (ներկայացուցիչ Երեմիա Ասատրյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ՝ Հասմիկ Նազարեթյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ ն 83-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պեդումը պատճառաբանել է հետնյալ
փաստարկներով.
Հայցվորն իր միջնորդության հիմքում դրել է վարչական ակտի կատարմամբ իրեն զգալի վնաս պատճառվելու հանգամանքը՝ ի հիմնավորումն իր «փաստարկների» ներկայացնելով լուսանկարներ:
Դատարանը հայցվորի միջնորդության բավարարման Ա վարչական ակտի կասեցման հիմքում դրել է հայցվորին զգալի վնաս պատճառվելու վերաբերյալ հիմնավոր կասկածը ն հայցվորի կողմից ներկայացված լուսանկարները, իսկ Վերաքննիչ դատարանն էլ բողոքաբերի վերաքննիչ բողոքը մերժելիս ըստ էության հիմնավոր է համարել Դատարանի եզրահանգումները: Մինչդեռ, հայցվորը վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջնորդությամբ սոսկ վկայակոչել է այն հանգամանքը, որ շինարարական աշխատանքներն իրականացվում են Ընկերության գույքին վնաս պատճառելով:
Հայցվորին պատկանող գույքի ն կառուցվող օբյեկտի պատկից լինելը որնէ կերպ չի կարող վկայել զգալի վնասի պատճառման հնարավորության մասին ն դրվել վարչական ակտի կասեցման հիմքում, քանի որ (Թումանյան 23 ն 21/2 հասցեների անշարժ գույքերը միմյանց անմիջականորեն պատկից վիճակում գոյություն ունեն ն պետական գրանցում են ստացել դեռնս տասնամյակներ առաջ:
Հայցվորի կողմից ներկայացված լուսանկարներով որնէ կերպ չի կարող հիմնավորվել վերջինիս վնաս պատճառվելու հիմնավոր կասկածը, ենթադրյալ վնասի զգալի լինելը, դրանցով չի կարող հիմնավորվել նան, որ պատկերված ինչ-որ պատի
Յ
քանդված հատվածներ պատկանում են հենց հայցվորին ն արդյունք կամ հետնանք են իրականացված շինարարական աշխատանքների:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ներկայացված չէ որնէ վերաբերելի ն հիմնավոր ապացույց, որը կհավաստեր, որ հայցվորի պատը փորվել է, տեղադրվել են երկաթյա հարմարանքներ ն այլն, որի արդյունքում կարող է առաջանալ առնվազն հիմնավոր կասկած առ այն, որ հայցվորին կարող է պատճառվել զգալի վնաս ն (կամ) անհնարին դառնալ վերջինիս իրավունքների պաշտպանությունը:
Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է վերացնել թիվ ՎԴ/0257/05/23 վարչական գործով Վերաքնեիչ դատարանի 29.05.2023 թվականի «Վերաքենիչ բողոքը մերժելու մասին» որոշումը ն կայացեել նոր դատական ակտ' վերացնել Դատարանի 09.03.2023 թվականի «Վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը»:
21 Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Ընկերության կողմից ներկայացված պատասխանի հիմնավորումները.
Վճռաբեկ բողոքի պատասխանով Ընկերությունն ամբողջությամբ առարկել է բողոքի դեմ' իր պեդումը պատճառաբանելով հետնյալ փաստարկներով.
Հայցվոր կողմին պատկանող շինությունը ն շինարարական աշխատանքներ իրականացվող խնդրո առարկա հասցեի շինությունն անմիջականորեն հարում են միմյանց, ո սերտորեն հարող հասցեում իրականացվող շինարարական աշխատանքներով վնաս պատճառելու հավանականությունն ավելի է մեծանում: Բողոքաբերի այն պնդումը, որ գույքերի միմյանց պատկից լինելու փաստն ինքնին բավարար չէ վարչական ակտի կատարումը կասեցնելու համար, իրապես ողջամիտ է, սակայն բողոքաբերն անտեսում է, որ այս հանգամանքի առկայությունը ներգործում է հիմնավոր կասկածի ձնավորման վրա՝ դրա ողջամտություն առաջացնելով:
Բողոքաբերի պնդումը, որ ֆիքսված, ստատիկ լուսանկարով չէր կարող հիմնավորվել զգալի վնաս պատճառվելու կասկածը, չի կարող հիմնավոր համարվել, քանզի ինքնին վարչական ակտի կատարման կասեցումը հետապնդում է բացասական իրավական հետնանքների հավանական առաջացումը կանխելու նպատակ:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասի կապակցությանբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հստակեցնել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի
4
83րդ հոդվածի հիմքով վարչական ակրի կատարումը կասեցնելու
անհրաժեշտությունը գնահատելու չափանիշները:
Նախնական պաշտպանության միջոցները, արդար դատաքննության այլ երաշխիքների հետ միասին, ապահովում են իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը: Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Վարչական ակտերի նկատմամբ դատական վերահսկողության վերաբերյալ» Ք6օ(2004)20 հանձնարարականը (այսուհետ` Հանձնարարական) առանձնացնում է վարչական ակտերի նկատմամբ դատական վերահսկողության հինգ հիմնական սկզբունք, այդ թվում՝ դատական վերահսկողության արդյունավետության սկզբունքը: Հանձնարարականը որպես արդյունավետ վերահսկողության անհրաժեշտ տարրը է դիտարկում նախնական պաշտպանության միջոցը: Հանձնարարականի 5 (մ) կետի համաձայն` դատարանին պետք է վերապահվի մինչն գործի քննության ավարտը նախնական պաշտպանության միջոցներ կիրառելու լիազորություն:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Վարչական գործերով նախնական դատական պաշտպանության մասին» Ք (89) 8 հանձնարարականի 2-րդ կետի համաձայն՝ դատարանը, նախնական պաշտպանության միջոց տրամադրելու հարցը քննարկելիս, պետք է հաշվի առնի բոլոր վերաբերելի գործոններն ու շահերը: Նախնական պաշտպանության միջոց, մասնավորապես, պետք է կիրառվի այն դեպքում, եթե վարչական ակտի կատարումը կարող է պատճառել լուրջ վնաս, որը կարող է վերականգեվել դժվարությամբ կամ վարչական ակտն առերնույթ (քոոճ-Թ6Թ) իրավաչափ չէ:
Նույն հանձնարարականի 3-րդ կետի համաձայն՝ իրավասու դատարանի կողմից կիրառվող նախնական պաշտպանության միջոցները կարող են դրսնորվել վարչական ակտի կատարումն ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնելով, վարչական ակտի ընդունման պահին գոյություն ունեցած վիճակը ամբողջովին կամ մասնակիորեն պահպանելով ն վարչական մարմնի վրա որնէ պարտականություն դնելով: Նախնական պաշտպանության միջոցները կարող են տրամադրվել այնքան ժամկետով, որքան դատարանը պատշաճ կհամարի: Դրանք կարող են ենթարկվել որոշակի պայմանների: Դրանք կարող են վերացվել: Նախնական պաշտպանության միջոցները որնէ կերպ չեն կարող կանխորոշել վիճարկվող վարչական ակտի իրավաչափության վերաբերյալ դատարանի որոշումը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով (այսուհետ նան՝ Օրենսգիրք) սահմանված՝ անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետությունն ապահովելուն ուղղված նախնական պաշտպանության միջոցներից է վիճարկվող վարչական ակտի կատարումը (կասեցնելու ինստիտուտը Նախնական պաշտպանության այս միջոցը հնարավորություն է տալիս պահպանել այն փաստական ն/կամ իրավական վիճակը, որը գոյություն է ունեցել վիճարկվող վարչական ակտի բացակայության պայմաններում:
5
Վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտի ։-նպատակը ու գործառույթը բացահայտված են ՀՀ վճռաբեկ դատարանի առանձին որոշումներում: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը որպես վիճարկման հայցերով հայցվորի իրավունքների նախնական պաշտպանության եղանակ՝ սահմանել է վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցման ինստիտուտը, որը նպատակ է հետապնդում ապահովել հայցվորի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումը՝ դատական ։պաշտպանությունը չդարձնելով ինքնանպատակ (տե'ս, «Երնանի Կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի թիվ ՎԴ/2643/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.09.2023 թվականի որոշումը):
Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ընդհանուր կանոնին համապատասխան՝ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցվում է վիճարկման հայցը վարույթ ընդունելու փաստի ուժով: Միաժամանակ, նշված ընդհանուր կանոնից նուն հոդվածի 1-ին մասի 17-րդ կետերով սահմանված են բացառություններ: Օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցվորի միջնորդությամբ վարչական դատարանը կարող է գործի քննության ժամանակ նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 4.-ին, 5-րդ, 6-րդ ն 7-րդ կետերով նախատեսված դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վարչական ակտի կատարումը՝ նուն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերից որնէ մեկի առկայության դեպքում: Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1ին մասի 5-րդ կետով նախատեսված բացառությունը վերաբերում է այն դեպքին, երբ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վիճարկվում է վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտ (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի դեպքում հասցեատիրոջ համար բարենպաստ դրույթները):
Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է դատարանի որոշմամբ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վավերապայմանները, այն է՝ վիճարկվող վարչական ակտը կասեցնելու մասին միջնորդությունը բավարարվում է, եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանի առանձին որոշումներում վերլուծության են ենթարկված օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վավերապայմանները, որոնց հիման վրա դատարանը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում գնահատում է վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու անհրաժեշտությունը:
Այսպես, օրենսդիրը վարչական ակտի կատարումը կասեցնելու դատարանի լիազորության կիրառման համար սահմանել է երկու վավերապայման, որոնցից առնվազն մեկի առկայությունը ՝:պարտադիր է վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելու համար: Վարչական ակտի կատարումը կասեցվում է, եթե.
6
- առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, կամ
- անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հիմնավոր կասկածի հարցը քննարկելիս դատարանը, ելնելով մարդու իրավունքների ն ազատությունների պաշտպանությունն ապահովելու պարտականությունից, պետք է քննարկման առարկա դարձնի երկու հիմնական փոխկապակցված հարցեր: Առաջին՝ առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, ն երկրորդ՝ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը: Մասնավորապես՝ «վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրավիճակի, երբ տվյալ գործով հայցի առարկայի շրջանակներում մինչն գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարումը հայցվոր կողմի համար կստեղծի այնպիսի բացասական (վնաս պատճառող) հետնանքներ, որոնք նյութական իմաստով անհամեմատ կծանրացնեն հայցվորի վիճակը: Իսկ «վարչական ակտի կատարումն անհնարին կդարձնի հայցվորի իրավունքների պաշտպանությունը» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրողության, երբ մինչն գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարման պայմաններում այլնս անհնարին կարող է դառնալ հայցվորի իրավունքի (իրավունքների) պաշտպանությունը: Այս դեպքում, «անհնարին» եզրույթը վերաբերում է բացառապես տվյալ գործով ներկայացված ն քննության առնված հայցի առարկայի շրջանակներում հայցվորի իրավունքների դատական պաշտպանությանը, ն ոչ թե հայցվորի իրավունքների պաշտպանությանն ընդհանրապես: Դատարանի կողմից վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը չբավարարելը ն գործի քննության արդյունքում նույն վարչական ակտն անվավեր ճանաչելը միանշանակորեն չի հանգեցնում հայցվորի իրավունքների պաշտպանության անհնարինության:
ՀՀ վճռաբեկ դատարանը նան հավելել է, որ կասկածի ողջամտությունը չի կարող լինել վերացական կամ հայեցողական, այ պետք է գնահատվի գործի հանգամանքների համատեքստում: Փաստի վերաբերյալ կասկածը ողջամիտ է, եթե հաստատված այլ հանգամանքները հնարավորություն չեն տալիս հետնության հանգել այդ փաստի՝ սովորականից բարձր հավանականության մասին, կամ հակառակ փաստը նույնքան ողջամիտ ն հավանական է: Այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ ի հայտ է գալիս «կասկած», այն պետք է լինի ողջամիտ, այսինքն` պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռք բերված որոշակի փաստական տվյալների վրա, իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ։ դատարանի հետնություներ, պետք է լինեն հիմնավորված ն պատճառաբանված: (տե՛ս, Սոֆիա ն Սիրվարդ Խաչատրյաններե ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/5599/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2021 թվականի որոշումը):
7
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն քննարկելիս դատարանի պարտականությունն է գնահատել վիճարկվող վարչական ակտի կատարմամբ պատճառվելիք զգալի վնասի կամ իրավունքի պաշտպանության անհնարին դառնալու հիմնավոր կասկածի առկայության (բացակայության) հարցը՝ բազմակողմանի ն օբյեկտիվ քննարկման առարկա դարձնելով պատճառվելիք զգալի վնասի կամ իրավունքի պաշտպանության անհնարին դառնալու հավանականության վերաբերյալ հայցվորի ներկայացրած փաստերն ու փաստարկները, դրանց հիմքում ընկած ապացույցները:
(..) Օրենսդիրը ՀՀ վարչական դատարանին լիազորել է վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը քննարկելու շրջանակներում կասեցման անհրաժեշտությունը գնահատել միայն Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով սպառիչ կերպով սահմանված չափանիշներին համապատասխան՝ բացառապես հաշվի առնելով հայցվորին Օ պատճառվեիք զգալի վնասի կամ իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու հիմնավոր կասկածի առկայությունը (բացակայությունը) (տե'ս, Համբարձում Մովսեսյանն ընդդեմ .Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/6304/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.10.2023 թվականի որոշումը):
Վերահաստատելով ն զարգացնելով ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ վարչական ակտի կատարմամբ հայցվորին վնաս պատճառելու հիմնավոր կասկածն օրենսդրի կողմից որոշակիացվել է «զգալի» հատկանիշի կիրառմամբ, որպիսի հատկանիշի ամրագրումն ինքնանպատակ չէ: Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասում «զգալի» եզրույթի կիրառումը ենթադրում է, որ դատարանը կարող է կասեցնել վարչական ակտի կատարումը հայցվորին՝ ոչ թե ցանկացած վնաս (անկախ դրա չափից ու ընդգրկումից) պատճառվելու հիմնավոր կասկածի, այլ զգալի վնաս պատճառվելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում: Այսինքն՝ պատճառվելիք վնասը պետք է ունենա խստության, լրջության որոշակի մակարդակ, որպեսզի արդարացված լինի վարչական ակտի կատարման կասեցումը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վնասի զգալի բնույթի գնահատումը հարաբերական է ն կախված է գործի կոնկրետ հանգամանքներից: Վնասի զգալի բնույթը գնահատելու համար, ի թիվս այլնի, հարկ է հաշվի առնել, թե անձի որ սուբյեկտիվ իրավունքին ն ինչ ինտենսիվությամբ է միջամտություն տեղի ունենում: Վնասը կարող է զգալի որակվել, մասնավորապես, եթե տվյալ վարչական ակտի կատարման հետնանքներն իրենց բնույթով այնպիսին են, որ հայցվորի համար կարող են առաջացնել լուրջ դժվարություններ կամ էական անհանգստություն: Առանձին դեպքերում վնասի լրջության մակարդակը գնահատվում է ըստ հայցվորի վրա ունեցած ֆինանսական ազդեցության: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վնասի զգալի բնույթը գնահատելիս հարկ է հաշվի առնել նան հայցվորի՝ պաշտպանության ենթակա իրավունքի ենթադրյալ խախտման դեպքում այդ իրավունքի վերականգնելիության
8
հնարավորության աստիճանը. վնասի չափը հակադարձ համեմատական է իրավունքի վերականգնելիության հնարավորության աստիճանին, այսինքն՝ որքան փոքր է իրավունքի վերականգնելիության հնարավորության աստիճանը, այնքան մեծ է հնարավոր վնասի չափը:
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ոչ միայն պետք է հիմնավորվի զուտ վնասի վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայությունը, այլ նան վնասի զգալի բնույթը: Զուտ վնասի վերաբերյալ հիմնավոր կասկածը դեռնս բավարար հիմք չէ վարչական ակտի կատարումը կասեցնելու համար. անհրաժեշտ պայման է նան վնասի զգալի լինելու հանգամանքը: Ընդ որում, վնասի զգալի չափը չի կարող հիմնվել զուտ հայցվորի սուբյեկտիվ ընկալման վրա, այն պետք է ունենա իր օբյեկտիվ հիմնավորումը, հիմնվի որոշակի փաստական տվյալների վրա:
Սույն գործով դիմելով Դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Երնանի քաղաքապետարանի 15.11.2022 թվականի թիվ 01/18-Դ-87659-2033 շինարարության թույլտվությունը իսկ 03.03.2023 թվականին ներկայացրած միջնորդությամբ միջնորդել է կասեցնել Երնանի քաղաքապետի 15.11.2022 թվականի թիվ 01/18-Դ-87659-2033 շինարարության թույլտվության կատարումը:
Դատարանի 09.03.2023 թվականի «Վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշմամբ Ընկերության միջնորդությունը՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ, բավարարվել է, ն Երնանի քաղաքապետի 15.11.2022 թվականի թիվ 01/18-Դ-87659- 2033 շինարարության թույլտվության կատարումը կասեցվել է:
Դատարանն արձանագրել է. «(.) այն տարածքը, որի շինարարական աշխատանքներ կատարելու համար տրվել է վիճարկվող շինթույլտվությունը, անմիջականորեն, սերտորեն կապած է հայցվոր ընկերությանը պատկանող տարածքին: Ընդ որում, որոշ լուսանկարներում երնում են երկաթյա ամրաններ, որոնք, ըստ հայցվորի, մխրճված են իրենց ընկերության հիմնապատերի մեջ:
Նման պայմաններում Դատարանի գնահատմամբ՝ զգալի վնաս պատճառվելու ողջամիտ կասկածը հիմնավորելու շեմը տվյալ պարագայում համարվում է բավարարված:
Ի հավելումն վերոգրյալի՝ Դատարանը հարկ է համարում նկատել նան, որ, եթե չկասեցվի վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցումը, ապա առկա է հիմնավոր կասկածն առ այն, որ հայցվորի իրավունքների պաշտպանություն կդառնա ինքնանպատակ՝ չծառայելով իր բուն նպատակին»:
Վերաքննիչ դատարանը, 29.05.2023 թվականի որոշմամբ, մերժելով երրորդ անձ Գագիկ Հովսեփյանի վերաքննիչ բողոքը, «Վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» Դատարանի 09.03.2023 թվականի որոշումը թողել է անփոփոխ: Վերաքննիչ դատարանն արձանագրել է. «(...յ)հայցադիմումին կցված լուսանկարների (դրանք
9
համակարգչային օրինակներ են) բովանդակությունն ուղիղ վկայում է կառուցվող օբյեկտի ն Ընկերության սեփականության ներքո գտնվող շենքի պատկից լինելու մասին (օբյեկտի կառուցապատումն իրականացվում է Երնանի (Թումանյան փողոցի թիվ 21/2 հասցեում, իսկ Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը (շենքը) գտնվում է Երնանի (Թումանյան փողոցի թիվ 23 հասցեում): Միաժամանակ պետք է փաստել, որ նշված լուսանկարների բովանդակությունը հանգում է վիճահարույց շինարարության իրականացմամբ իրեն զգալի վնաս պատճառվելու վերաբերյալ Ընկերության փաստարկների՝ իրերի իրական դրությանն առավելապես համապատասխանելուն, որպիսի հանգամանքը ողջամտորեն կարող է ձնավորել կատարվելիք շինարարությամբ Ընկերությանը զգալի վնաս պատճառվելու հնարավոր վտանգի մասին հիմնավոր կասկած:
Միաժամանակ, հաշվի առնելով վիճարկվող շինարարության թույլտվությամբ կատարվելիք շինարարական աշխատանքների համար հատկորոշված ժամանակային տիրույթը (շինարարության թույլտվությունը տրվել է 2022 թվականի նոյեմբերի 15-ին՝ տասներկու ամիս ժամկետով)՝ կարելի է պնդել նան, որ այդ թույլտվության կատարման չկասեցումը կարող է անհնարին դարձնել քննարկվող դեպքում ընդունված ն քննության պահպանված հայցի առարկայով Ընկերության իրավունքների դատական պաշտպանությունը»:
Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշման բովանդակության վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը ն Վերաքննիչ դատարանը, վիճարկվող շինարարության թույլտվության կատարումը կասեցնելու անհրաժեշտություն, գնահատելիս Ընկերությանը զգալի վնաս պատճառվելու ն Ընկերության իրավունքների դատական ։պաշտպանության անհնարինության վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայության մասին եզրահանգում կատարել են՝ հիմք ընդունելով վերջինիս կողմից ներկայացված լուսանկարները (հավելված 1, գ. թ. 70-75):
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ներկայացված լուսանկարներն ինքնին չեն կարող ձնավորել Ընկերությանը զգալի վնաս պատճառելու ն Ընկերության իրավունքների դատական պաշտպանության անհնարինության վերաբերյալ հիմնավոր կասկած՝ հետնյալ պատճառաբանությամբ.
Երնանի քաղաքապետի 15.11.2022 թվականի թիվ 01/18-Դ-87659-2033 շինարարության թույլտվությամբ Գագիկ Հովսեփյանին ն Ալբերտ Հովսեփյանին թույլատրվել է իրականացնել (Թումանյան փողոց 21/2 հասցեում շինության ներքին վերակառուցման, շինության վրա երկու հարկի ն մանսարդային հարկի կառուցման շինարարական աշխատանքներ (հավելված 1, գ. թ. 47-48):
Ընկերությունը 03.03.2023 թվականին ներկայացված միջնորդությամբ միջնորդել է կասեցնել Երնանի քաղաքապետի 15.11.2022 թվականի թիվ 01/18-Դ-87659-2033 շինարարության թույլտվության կատարումը փաստարկելով, որ շինարարության պատճառով փորվել են Ընկերությանը պատկանող գույքի հիմնապատերը ն դրանցում տեղադրվել են երկաթյա հարմարանքներ, որի արդյունքում Ընկերությունը կրելու է
10
զգալի վնասներ: Միաժամանակ Ընկերությունը նշել|լթէ, որ իր գույքը սեյսմակայունության տեսանկյունից խոցելի է դարձել ն դառնալու, ու նման պայմաններում շինարարության թույլտվության վիճարկումն իմաստազրկվելու է (հավելված 1, գ. թ. 64-69):
Միջնորդության, ինչպես նան հայցադիմումի նե կից փաստաթղթերի հետազոտման արդյունքում Վճռաբեկ դատարանը նախնառաջ արձանագրում է, որ Ընկերության կողմից միջնորդությամբ չի նշվել որնէ շինարարական նորմատիվի (ներառյալ՝ սեյսմանվտանգության ապահովմանն ուղղված) ենթադրյալ խախտում. այդպիսի փաստարկ ներկայացված չէ անգամ հայցադիմումով՝ շինարարության թույլտվության վիճարկման հիմքերում: Սեյսմակայունությաան տեսանկյունից խոցելիության վերաբերյալ Ընկերության փաստարկը որնէ փաստական տվյալով չի հիմնավորվում:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ինչպես Դատարանի, այնպես էլ Վերաքննիչ դատարանի կողմից զգալի վնասի հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ եզրահանգումները բացառապես հիմնվում են կառուցվող օբյեկտի ն Ընկերության սեփականության ներքո գտնվող շենքի պատկից լինելու հանգամանքի վրա: Մինչդեռ, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ երկու շինությունների պատկից լինելու հանգամանքն ինքնին չի կարող ձնավորել Ընկերությանը պատճառվելիք վնասի վերաբերյալ հիմնավոր կասկած, առավել նս որնէ կերպ չի կարող վկայել հնարավոր վնասի զգալի բնույթի մասին: Ավելին, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել նան, որ երրորդ անձին պատկանող շինությունն ու Ընկերությանը պատկանող շինություւը պատկից են եղել ի սկզբանե մինչն վիճարկվող շինթույլտվության տրամադրումը: Շինթույլտվությունը վերաբերում է (Թումանյան փողոց 21/2 հասցեում շինության ներքին վերակառուցմանը, շինության վրա երկու հարկի ն մանսարդային հարկի կառուցման շինարարական աշխատանքներին: Այսինքն՝ վիճարկվող շինթույլտվությունը վերաբերում է ոչ թե Ընկերության շինությանը պատկից շինություն կառուցելուն, այլ արդեն իսկ գոյություն ունեցող պատկից շինության ներքին վերակառուցմանը, այդ շինության վրա երկու հարկի ն մանսարդի կառուցմանը, որպիսի պայմաններում Ընկերությունից պահանջվում էր բավարար փաստական տվյալների միջոցով հիմնավորել (Թումանյան փողոց 21/2 հասցեում շինության ներքին վերակառուցման, շինության վրա երկու հարկի Ա մանսարդային հարկի կառուցման շինարարական աշխատանքների արդյունքում Ընկերությանը պատճառվելիք վնասի վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայությունը, ինչպես նան այդ վնասի զգալի բնույթը: Մինչդեռ, Ընկերության կողմից միջնորդությանը կից ներկայացվել են միայն երկու շինությունների լուսանկարները, որոնք վկայում են միայն երկու շինությունների պատկից լինելու մասին, սակայն որնէ կերպ չեն կարող վկայել վիճարկվող շինթույլտվության հիման վրա 6(կատարվող շինարարական աշխատանքների արդյունքում Ընկերությանը պատճառվելիք վնասի վերաբերյալ հիմնավոր կասկածի, առավել նս՝ այդ վնասի զգալի բնույթի մասին:
1
Ինչ վերաբերում է Ընկերության այն փաստարկին, որ երրորդ անձի կողմից կատարվող «(..) աշխատանքների արդյունքում փորվել են Ընկերությանը պատկանող գույքի հիմնապատերը ն դրանցում տեղադրվել երկաթյա հարմարանքներ: (.) Ընկերության հիմնապատերի մեջ տեղադրվել են երկաթյա ձողեր՝ կառուցվելիք շինության ամրությունն ապահովելու համար», ապա ներկայացված լուսանկարներով որնէ կերպ չի հաստատվում նշված փաստը: Ավելին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերությունն իր իսկ ներկայացրած միջնորդության մեջ ընդունում է, որ Ընկերության հիմնապատերի մեջ երկաթյա ձողի տեղադրված լինելն «արտաքինից տեսանելի չէ» (հավելված 1, գ. թ. 68):
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել նան, որ Դատարանն իր 09.03.2023 թվականի «Վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշմամբ փաստել է որոշ լուսանկարներում միայն երկաթյա ամրանների տեսանելիությունը, սակայն Ընկերության հիմնապատերի մեջ մխրճված լինելու հանգամանքը զուտ Ընկերության պնդման մակարդակում է: Այդ մասին է վկայում Դատարանի որոշման մեջ տեղ գտած հետնյալ արձանագրումը. «(..) որոշ լուսանկարներում երնում են երկաթյա ամրաններ, որոնք, ըստ հայցվորի, մխրճված են իրենց ընկերության հիմնապատերի մեջ»:
Ինչ վերաբերում է առանձին լուսանկարներում երրորդ անձի շինության մեջ երնացող երկաթյա ամրանին, ապա այդ ամրանի ն վիճարկվող շինթույլտվությամբ կատարվող աշխատանքների միջե պատճառական կապը որնէ կերպ չի հիմնավորվում:
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ն՛ Դատարանը, ն' Վերաքննիչ դատարանը սխալ եզրահանգման են եկել Ընկերությանը պատճառվելիք զգալի վնասի վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայության մասին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննի: դատարանը
հաստատված է համարել նան Ընկերության իրավունքների սպաշտպանության անհնարին դառնալու վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայությունը` նշելով հետնյալը. «(.) հաշվի առնելով վիճարկվող շինարարության թույլտվությամբ կատարվելիք շինարարական աշխատանքների համար հատկորոշված ժամանակային տիրույթը (շինարարության թույլտվությունը տրվել է 2022 թվականի նոյեմբերի 15-ին՝ տասներկու ամիս ժամկետով)՝ կարելի է պնդել նան, որ այդ թույլտվության կատարման չկասեցումը կարող է անհնարին դարձնել քննարկվող դեպքում ընդունված ն քննության պահպանված հայցի առարկայով Ընկերության իրավունքների դատական պաշտպանությունը»:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը որնէ կերպ չի պատճառաբանել, թե շինարարական աշխատանքների համար նախատեսված ժամանակահատվածը ինչպես է պայմանավորում Ընկերության իրավունքների պաշտպանության անհնարինության վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայությունը:
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Դատարանը վիճարկվող շինթույլտվության կատարումը կասեցրել է, իսկ Վերաքննիչ դատարանը
12
Դատարանի 09.03.2023 թվականի «Վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշումն անփոփոխ է թողել վիճարկվող շինթույլվության կատարումը կասեցնելու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքերի բացակայության պայմաններում, որպիսի պայմաններում Ընկերության՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը ենթակա էր մերժման:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ ն 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու Ա նոր դատական ակտ կայացնելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները ն ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ ն 17-րդ հոդվածներով' Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.05.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը Ա կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 09.03.2023 թվականի «Վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Զեկուցող Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՕ Ք ՄԿՈՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 դեկտեմբերի, 2023 թ.
- Գործի #:
- ՎԴ/0257/05/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
