Խաչատրյան — ՎԴ/12428/05/21
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Արտակ Խաչատրյանը պահանջել է անվավեր ճանաչել 26.10.2021 թվականի «Գույքի նկատմամբ հետախուզումը դադարեցնելու, արգելանքները վերացնելու Ա կատարողական վարույթը կարճելու մասին» որոշումը: ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Մ. Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 20.04.2022 թվականի վճռով հայցը մերժվել է: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 15.11.2022 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 20.04.2022 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանվել ն փոփոխվել է՝ Արտակ Խաչ
Ամբողջ Տեքստ
5. էՎ
ՍԱՐՈՆ
ԱՄ ՏՏ
ՀԱՏՎԱԾԸ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/12428/05/21
դատարանի որոշում 2023թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/12428/05/21
Նախագահող դատավոր՝ Ա. Թովմասյան
Դատավորներ՝ Կ. Գնորգյան
Ա. Պողոսյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող ն զեկուցող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2023 թվականի հոկտեմբերի 06-ին
գրավոր ընթացակարգով քննեով Հարկադիր կատարումն ապահովող
ծառայության (այսուհետ` Ծառայություն) ն «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.11.2022 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Արտակ Խաչատրյանի ընդդեմ Ծառայության, երրորդ անձ՝ Ընկերություն՝ 26.10.2021 թվականի «Գույքի նկատմամբ հետախուզումը դադարեցնելու, արգելանքները վերացնելու ն կատարողական վարույթը կարճելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Արտակ Խաչատրյանը պահանջել է անվավեր ճանաչել 26.10.2021 թվականի «Գույքի նկատմամբ հետախուզումը դադարեցնելու, արգելանքները վերացնելու Ա կատարողական վարույթը կարճելու մասին» որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Մ. Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 20.04.2022 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 15.11.2022 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 20.04.2022 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանվել ն փոփոխվել է՝ Արտակ Խաչատրյանի հայցն ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձ՝ «Հայաէրոնավիգացիա»
2
ՓԲԸ" 26.10.2021 ցլթվականի «Գուքի նկատմամբ հետախուզումը դադարեցնելու, արգելանքները վերացնելու ն կատարողական վարույթը կարճելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, բավարարվել է: Անվավեր է ճանաչվել ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության 26.10.2021 թվականի «Գույքի նկատմամբ հետախուզումը դադարեցնելու, արգելանքները վերացնելու ն կատարողական վարույթը կարճելու մասին» որոշումը:
Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Ծառայությունը (ներկայացուցիչներ Գ. Մկրտչյան, Ա. Զոհրաբյան) ն Ընկերությունը (ներկայացուցիչ Ն. Բաբայան):
Վճռաբեկ բողոքներ պատասխան է ներկայացրել՝էր Արտակ Խաչատրյանը (ներկայացուցիչ Մ.Դանիելյան):
2. Ծառայության վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածը, 265-րդ հոդվածի 2-րդ մասը, կիրառել է նույն օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասը, «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածը, որոնք չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Օրենսդիրը սահմանել է միջին աշխատավարձի հաշվարկման ընդհանուր կանոն, որի համաձայն` նվազագույն աշխատավարձը հաշվարկվում է պահանջի ծագմանը նախորդող 12 ամիսների ընթացքում ստացված վարձատրության բոլոր տեսակների հանրագումարը 12-ի բաժանելով: Ուստի, օրենսգրքում «միջին աշխատավարձ» հասկացությանն այլ բովանդակություն տրված չլինելու դեպքում միջին աշխատավարձ է համարվում վերոնշյալ գումարի մեկ տասներկուերորդը, որը, ըստ էության, միջին ամսական աշխատավարձն է:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ մասերով աշխատողին հատուցման ենթակա գումարների հաշվարկման կարգերը տարբերվում են, իրարից, մասնավորապես.
Հոդվածի 1-ին մասում որպես աշխատողին վճարման ենթակա գումար հիմք է ընդունվում միջին աշխատավարձը բազմապատկած պարապուրդի օրերի քանակով, ընդ որում, միջին աշխատավարձ ասելով տվյալ դեպքում հասկացվում է միջին օրական աշխատավարձը:
Նույն նորմի երկրորդ մասում օրենքը սահմանում է աշխատողին մինչն դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը միջին աշխատավարձի չափով վճարում կատարելու պարտականություն, որի հաշվարկման կարգը սահմանված է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածով: Այլ կերպ ասած՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասում, որը նախատեսում է հատուցում` աշխատանքի չվերականգնման դիմաց, հաշվարկի համար հիմք չի կարող ընդունվել միջին օրական աշխատավարձը, քանի որ նման ձնակերպում նույն հոդվածով առկա չէ:
Այսինքն, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասում օգտագործված միջին աշխատավարձը միջին օրական աշխատավարձի հիման վրա հաշվարկելը կիրառելի չէ նույն հոդվածի 2-րդ մասում կիրառվող «միջին աշխատավարձ» հասկացության բովանդակությունը բացահայտելու համար: «Միջին աշխատավարձ» հասկացությունը պետք է մեկնաբանվի՝ ելնելով օրենսգրքում այդ հասկացությանը տրված նշանակությունից:
Տվյալ դեպքում, Արտակ Խաչատրյանը նախկին աշխատանքում չի վերականգնվել, ուստի «միջին աշխատավարձ» հասկացության բացահայտման հիմքում պետք է դրվի ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածով սահմանված ընդհանուր մոտեցումը, ուստի՝
Յ
թիվ ԵԴ/22289/02/18 քաղաքացիական գործով հարկադիր կատարողի կողմից 22.08.2018 թվականից մինչն նույն դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրը բռնագանձման ենթակա հատուցման գումարի հաշվարկման հիմքում դրվող «միջին աշխատավարձ» հասկացության ներքո պետք է հիմք ընդունվեր ն ընդունվել է միջին ամսական աշխատավարձը, որը բխում է թիվ ԵԴ/22289/02/18. կատարողական թերթից:
Ըստ թիվ ԵԴ/22289/02/18 կատարողական թերթի՝ միջին աշխատավարձի չափը դատարանը հաշվարկել է 1.818.888,65 ՀՀ դրամ, ուստի հարկադիր կատարողի կողմից բռնագանձման ենթակա գումարի հաշվարկման հիմքում դրվել է հենց դատարանի կողմից սահմանված չափը, Ա հարկադիր կատարողը բռնագանձման ենթակա գումարը հաշվարկել է 4.576.429 ՀՀ դրամ, որը բխում է կատարողական թերթից:
Ուստի թիվ ԵԴ/22289/02//8 կատարողական թերթի 12 կետում նշված «.. բայց ոչ ավելի, քան Արտակ Համլետի Խաչատրյանի ստացած միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով» պահանջով ստացվում է միջին աշխատավարձի՝ 1.818.888 ՀՀ դրամը, պարապուրդի ժամանակահատվածի համար հաշվարկելով: Ընդ որում, այն չպետք է գերազանցեր միջին աշխատավարձի՝ 1.818.888 ՀՀ դրամի 12-ապատիկի չափը՝ 65.783.116 ՀՀ դրամը: Արդյունքում կատարողական թերթի 1.2 կետով հաշվարկվող գումարը կազմել է 21.826.663,8 ՀՀ դրամ գումար:
Ուստի, հայցվորի կողմից մատնանշված ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1ին մասով սահմանված միջին աշխատավարձի հաշվարկման բանաձնը կիրառելի չէ սույն դեպքում, այլ կիրառելի է դատարանի վճռով նախկին աշխատանքում վերականգնվելու դեպքում: Իսկ սույն դեպքում մենք գործ ունենք նույն նորմի 2-րդ մասի հետ՝ նախկին աշխատանքում վերականգնելու անհնարինության դեպքում հաշվարկված հատուցման ենթակա գումարի հաշվարկման հետ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.11.2022 թվականի որոշումը՝ օրինական ուժ տալով Դատարանի 20.04.2022 թվականի վճռին:
2.Լ. Ընկերության վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195- րդ հոդվածը, 265-րդ հոդվածի 2-րդ մասը, կիրառել է նույն օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասը, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածը, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել, սակայն պետք է կիրառեր ՀՀ աշխատանքային օրենսգրքի 137-րդ հոդվածը, 138-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը, 178-րդ հոդվածի 1-ին մասը ն 195-րդ հոդվածը, խախտել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը:
Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը փաստացի պարզաբանել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով տրված կատարողական թերթի պահանջները, թեն նման իրավասություն չի ունեցել:
Վերաքննիչ դատարանը սահմանել է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չր կարող դիտարկվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածով սահմանված կարգավորումների լույսի ներքո:
4
Վերաքննիչ դատարանը 0տասներկուսպատիկով սահմանափակվող միջին աշխատավարձ է դիտարկել, այսինքն սահմանափակման չափը ստանալու համար տասներկուսի է բազմապատկել հայցվորի գրեթե երեք տարվա միջին օրական աշխատավարձի հանրագումարը, այսինքն՝ հայցվորի թվով երեք միջին տարեկան աշխատավարձերը: Ակնհայտ է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը կայացրած դատարանը, չունենալով որնէ իրավական հիմք՝ միջին որնէ աշխատավարձ հաշվարկելու երե, տարվա միջին օրականի բազայի վրա, չէր կարող Ա չէր սահմանել նման սահմանափակում, որպիսին սահմանել է Վերաքննիչ դատարանը` վերանայելով ն փոփոխելով օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:
Վերաքննիչ դատարանը մի դեպքում հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի հաշվարկման համար հիմք է ընդունել 28.08.2018 թվականից (ոչ իրավաչափ ճանաչված անհատական իրավական ակտի կայացման օր) մինչ 11.08.2021 թվականը (օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայացման օր) ընկած ժամանակահատվածի օրացուցային բոլոր օրերը՝ ստանալով 1085 օր, մինչդեռ միջին օրական աշխատավարձի հաշվարկման համար հիմք է ընդունել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված փաստացի աշխատած օրերի ընդհանրացված քանակը (21)՝ ստանալով ենթադրյալ միջին օրական աշխատավարձ 86.613, ՀՀ դրամ: Մինչդեռ մոտեցման միասնականությունն ապահովելու դեպքում հայցվորի միջին օրական աշխատավարձը չէր կարող լինել 86,613,7 ՀՀ դրամ (1818.888դրամ/21օր), այլ պետք է կազմեր 58 673.8 ՀՀ դրամ (31 օր ունեցող ամիսների համար), 60 629.6 ՀՀ դրամ (30 օր ունեցող ամիսների համար), 62 720.2 (29 օր ունեցող ամիսների համար) ն 64960.2 (28 օր ունեցող ամիսների համար): Արդյունքում, Վերաքննիչ դատարանի հաշվարկած հարկադիր պարապուրդի գումարը չէր կարող լինել 93.975.907,9 ՀՀ դրամ (1085 օր" 86,613.74 ՀՀ դրամ), այլ պետք է կազմեր 64 281 335.2 ՀՀ դրամ, որից 28.08.2018 թվականից (ոչ իրավաչափ ճանաչված անհատական իրավական ակտի կայացման օր) մինչ 11.08.2021 թվականը (օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայացման օր) ընկած ժամանակահատվածում.
1. Եղել է 31 օրով 20 ամիս, որոնց օրերի ընդհանուր հանրագումարը կազմում է 620 օր, որոնք բազմապատկելով Վերաքննիչ դատարանի ստացած միջին օրական աշխատավարձով ստանում ենք 36 377 756 ՀՀ դրամ (620 օր " 58 673.8 ՀՀ դրամ) հարկադիր պարապուրդի հատուցման գումար,
2. Եղել է 30 օրով 12 ամիս, որոնց օրերի ընդհանուր հանրագումարը կազմում է 360 օր, որոնք բազմապատկելով Վերաքննիչ դատարանի ստացած միջին օրական աշխատավարձով ստանում ենք 21826 656 ՀՀ դրամ (320 օր " 60629.6 ՀՀ դրամ) հարկադիր պարապուրդի հատուցման գումար,
Յ. Եղել է 29 օրով 1 ամիս, որոնց օրերի ընդհանուր հանրագումարը կազմում է 29 օր, որոնք բազմապատկելով Վերաքննիչ դատարանի ստացած միջին օրական աշխատավարձով ստանում ենք 1 818885.8 ՀՀ դրամ (29 օր " 62720.2 ՀՀ դրամ) հարկադիր պարապուրդի հատուցման գումար,
4. Եղել է 28 օրով 2 ամիս, որոնց օրերի ընդհանուր հանրագումարը կազմում է 52 օր, որոնք բազմապատկելով Վերաքննիչ դատարանի ստացած միջին օրական աշխատավարձով ստանում ենք 3 377 930.4 ՀՀ դրամ (52 օր " 64 960.2 ՀՀ դրամ) հարկադիր պարապուրդի հատուցման գումար
5. Եվս 15 հավելյալ օր է կազմում 2018 թվականի օգոստոսի 28-31-ն ընկած ժամանակահատվածը ն 2021 թվականի օգոստոսի 1-11-ն ընկած ժամանակահատվածը, որոնք գտնվում են 31 օրով ամսվա կազմում, ուստի դրանց դիմաց հարկադիր պարապուրդը կկազմի 880 107 ՀՀ դրամ (15 օր " 58 673.8 ՀՀ դրամ):
5
Արդյունքում, Վերաքննիչ դատարանը, ոչ միայն սխալ է հաշվարկել հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար միջին օրական աշխատավարձի հենքի վրա հատուցման գումարի ընդհանուր չափը իր իսկ տրամաբանության շրջանակներում (առ այն, որ հարկադիր պարապուրդի ժամանակահատվածը հաշվարկվում է օրացուցային օրերով)՝ խախտելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի 3-րդ մասն ու նույն օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասը, այլն սխալ է հաշվարկել 28.08.2018 թվականից (ոչ իրավաչափ ճանաչված անհատական իրավական ակտի կայացման օր) մինչ 11.08.2021 թվականը (օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայացման օր) ընկած ժամանակահատվածում առկա օրացուցային օրերի ընդհանուր քանակը՝ ստանալով 1085 օր, այն պարագայում, երբ առկա օրացույցերի կիրառմամբ համապատասխան օրերի քանակը կազմում է 1076 օր:
Ավելին, Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող թիվ ԵԴ/0727/02/22 քաղաքացիական գործով իրականացվող քննությամբ նշանակվել է դատահաշվապահական փորձաքննություն, որի արդյունքում 27.10.2022 թվականին տրված փորձագիտական եզրակացությամբ սահմանվել է, որ հայցվորի միջին օրական աշխատավարձը կազմում է 49,193.9 ՀՀ դրամ, իսկ միջին ամսական աշխատավարձը՝ 1,033,071 ՀՀ դրամ:
Վերոգրյալի հաշվառմամբ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասով նե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգավորումները ն նախադատելի է համարել այն փաստերը, որոնք նման կարգավիճակ ունենալ չէին կարող:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.11.2022 թվականի որոշումը՝ օրինական ուժ տալով Դատարանի 20.04.2022 թվականի վճռին:
22 Ծառայության ներկայացրած վճռաբեկ բողոքի վերաբերյալ Արտակ Խաչատրյանի պատասխանի հիմնավորումները.
ՀՀ աշխատանքային օրենսգրքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օրենսգրքում բազմաթիվ են դեպքերը, երբ օրենսդիրը կոնկրետ դեպքի համար սահմանել է միջին աշխատավարձի հաշվարկման այլ, հատուկ կարգ, ինչպես օրինակ՝ 115-րդ հոդվածի 4-րդ մասը, 169-րդ հոդվածի 1-ին մասը, 175րդ հոդվածի 2-րդ մասը: Հետնաբար, նման պայմաններում պետք է գործի հատուկ կարգավորումը:
Հաշվի առնելով վերոգրյալը ն նկատի ունենալով, որ խնդրո առարկա կատարողական թերթի 1.2 կետով սահմանված չէ, թե որ իրավադրույթի համաձայն պետք է մեկնաբանվի այդ կետում կիրառված «միջին աշխատավարձ» եզրույթը, գտնում է, որ դա պետք է իրականացվի ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի շրջանակներում, քանզի կատարողական թերթի հիման վրա հայցվորի պահանջը բխում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասից, ինչն իրավացիորեն արձանագրել է Վերաքննիչ դատարանը:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին Ա 2-րդ մասերը միմյանցից առանձին չեն գործում ն կարգավորում են միննույն հարցի երկու տարբեր դրսնորումներ, այսինքն՝ կարգավորվող միննուն հարցի առաջին դրսնորման դեպքում միջին աշխատավարձի հաշվարկման համար սահմանված հատուկ կանոնը կիրառվում է միննույն հարցի նան երկրորդ դրսնորման դեպքերի նկատմամբ, որի համար կարիք չկա նույն հատուկ կանոնը նույնությամբ կրկնել հոդվածի նան երկրորդ մասում:
Վերաքննիչ դատարանը ապացուցման կարիք չունեցող, հաստատված փաստ է համարել հայցվորի հարկադիր պարապուրդի տնողությունը՝ 1085 օր, ընդ որում՝ այդպիսին է համարել ոչ միայն նախադատելիության, այլն՝ հակառակ կողմից վիճարկված չլինելու հիմքով:
6
2.3 Ընկերության ներկայացրած վճռաբեկ բողոքի վերաբերյալ Արտակ Խաչատրյանի պատասխանի հիմնավորումները.
Վերաքննիչ դատարանի կողմից այլ գործով կայացված դատական ակտերի վերանայման կամ փոփոխման մասին բողոքաբերի պնդումն անհիմն է, քանի որ Վերաքննիչ դատարանն իր լիազորությունների տիրույթում քննության է առել հարկադիր կատարողի ակտի իրավաչափությունը ն դրա շրջանակներում անդրադարձել է նան այն պահանջներին, որոնք Ծառայության կողմից պետք է կատարվեին՝ ներկայացված նյութերի հիման վրա: Վերաքնննիչ դատարանն ընդամենը բացահայտել է արդեն իսկ կայացված. ն օրինական ուի մեջ մտած դատական ակտերի իրական բովանդակությունը:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի ուսումնասիրությունը ցուց է ալիս, որ օրենսգրքում բազմաթիվ են դեպքերը, երբ օրենսդիրը կոնկրետ դեպքի համար սահմանել է միջին աշխատավարձի հաշվարկման այլ, հատուկ կարգ, ինչպես օրինակ՝ 115-րդ հոդվածի 4-րդ մասը, 169-րդ հոդվածի 1-ին մասը, 175-րդ հոդվածի 2-րդ մասը: Հետնաբար, նման պայմաններում պետք է գործի հատուկ կարգավորումը:
Հաշվի առնելով վերոգրյալը նե նկատի ունենալով, որ խնդրո առարկա կատարողական թերթի 1.2 կետով սահմանված չէ, թե որ իրավադրույթի համաձայն պետք է մեկնաբանվի այդ կետում կիրառված «միջին աշխատավարձ» եզրույթը, գտնում է, որ դա պետք է իրականացվի ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի շրջանակներում, քանզի կատարողական թերթի հիման վրա հայցվորի պահանջը բխում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասից, ինչն իրավացիորեն արձանագրել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը:
Վերաքննիչ դատարանը ապացուցման կարիք չունեցող, հաստատված փաստ է համարել հայցվորի միջին օրական աշխատավարձր չափը՝ 1.818.888,65 հարկադիր պարապուրդի տնողությունը՝ 1085 օր, ընդ որում՝ նշված փաստերն այդպիսին է համարել ոչ միայն նախադատելիության, այլն՝ հակառակ կողմից վիճարկված չլինելու հիմքով:
Ընդ որում, հայցվորի միջին օրական ն միջին ամսական աշխատավարձերի չափերը հաստատված են թիվ ԵԴ/22289/02/18 քաղաքացիական գործով օրինական ուժ ստացած դատական ակտով: Ինչ վերաբերում է թիվ ԵԴ/0727/02/22 քաղաքացիական գործով կատարված փորձաքննության եզրակացությանը, ապա այն դատարանի 29.03.2023 թվականի որոշմամբ համարվել է անթույլատրելի ն հանվել ապացույցների կազմից:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
Դ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 05.10.2021 թվականի թիվ ԵԴ/22289/02/18 կատարողական թերթի համաձայն՝ «(...) 1.2 «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ից հօգուտ Արտակ Համլետի Խաչատրյանի բռնագանձել հատուցում հարկադիր պարապուրդի ողջ ժամանակատվածի համար, այն է՝ 28.08.2018 թվականից մինչն սույն դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրը, բայց ոչ ավելի, քան Արտակ Համլետի Խաչատրյանի ստացած միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով:
13 «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունից հօգուտ Արտակ Համլետի Խաչատրյանի բռնագանձել վերջինիս աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում՝ նրա միջին ամսական աշխատավարձի՝ 1.818.888,65 (մեկ միլիոն ութ
7
հարյուր տասնութ հազար ութ հարյուր ութսունութ հազար վաթսունհինգ) ՀՀ դրամ գումարի 9-ապատիկի չափով:
1.4 «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունից հօգուտ Արտակ Համլետի Խաչատրյանի բռնագանձել 1.400.000,00 /մեկ միլիոն չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ՝ որպես 30.07.2010թ.-ի թիվ 7 գ 513/4 համաձայնագրով նախատեսված նպաստ թվով երկու` 2016-2017թթ. ն 2017-2018թթ. աշխատանքային տարիների արձակուրդների դիմաց (...)» (հատոր 1-ին, գ. թ. 63-64):
2) ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության Մալաթիա-Սեբաստիա ն Շենգավիթ վարչական շրջանների բաժնի 21.10.2021 թվականի «Պարտապանի դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելու մասին» որոշման համաձայն՝ 26.773.340 ՀՀ դրամ ընդհանուր գումարի չափով բռագանձում է մպաարածվել պարտապան՝ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի արգելադրված դրամական միջոցների, ինչպես նան բանկային հաշիվներում ն ավանդներում առկա ն մինչն նույն կատարողական վարույթը չարգելադրված, ինպես նան հետագայում մուքագրվող դրամական միջոցների վրա, որից 25.498.419 ՀՀ դրամ կատարողական թերթով նախատեսված բռնագանձման ենթակա գումար ն 1.274.921 ՀՀ դրամ որպես կատարողական ծախս (հատոր 1-ին, գ. թ. 117-118):
3) Վարույթի բռնագանձված գումարների բաշխման վերաբերյալ տեղեկանքի համաձայն՝ 08.10.2021 թվականին հարուցված թիվ 08165291 կատարողական վարույթով 21.10.2021 թվականի դրությամբ փաստացի բռնագանձվել է 26.773.340 ՀՀ դրամ գումար (թիվ 08165291 կատարողական վարույթի նյութեր):
4) «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի 14.09.2021 թվականի թիվ 00825 վճարման անդորրագրի համաձայն՝ Ընկերություն, Արտակ Համլետի Խաչատրյանի հաշվին, կատարումն թիվ ԵԴ/22289/02/18 դատական ակտի, փոխանցել է 14.098.179,80 ՀՀ դրամ գումար (հատոր 1-ին, գ. թ. 92):
5) ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության Մալաթիա-Սեբաստիա ն Շենգավիթ վարչական շրջանների բաժնի 26.10.2021 թվականի «Գույքի նկատմամբ հետախուզումը դադարեցնելու, արգելանքները վերացնելու ն կատարողական վարույթը կարճելու մասին» որոշման համաձայն` դադարեցվել է «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ին պատկանող գուքի նկատմամբ հայտարարված հետախուզումը, վերացվել են քառասունմեկ միլիոն հինգ հարյուր յոթանասունվեց հազար չորս հարյուր քսանինը ՀՀ դրամի չափով «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ին պատկանող գույքի ն դրամական միջոցների վրա կիրառված արգելանքները, ն կարճվել է 25.10.2021 թվականին վերսկված թիվ 08165291 կատարողական վարույթը (հատոր 1-ին, գ. թ. 123-124):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող 265-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, ինչպես նան՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ «Վերաքննիչ դատարանի կողմից «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ
8
սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի խախտման հետնանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.
Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանե անհրաժեշտ է համարում անդրադառեալ հետնյալ իրավական հարցադրմանը.
Լ. Արդյոք ՀՀ աշխատանքային օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահիե գործող 265-րդ հոդվածի Լիե մասով սահմանված աշխատողի միջին աշխատավարձի հաշվարկման կարգը կիրառելի է նուն հոդվածի 2րդ մասով սահմանված միջին աշխատավարձի հաշվարկման եկատմամբ,
2. Արդյո՛ք դատարանը կարող է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի ինե մասով սահմանված միջին աշխատավարձի հաշվարկման կանոնը կիրառել նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված միջին աշխատավարձի հաշվարկման նկատմամբ այն պարագայում, երբ այդ հաշվարկման կարգը սահմանված է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով:
ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով՝
1) ապահովում է օրենքների ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.
2) վերացնում է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտումները:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով՝
1) ապահովում է օրենքների ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.
(..)
3. Օրենքների ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, (...):
Վճռաբեկ դատարանը, օրենքների ն այ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական իր առաքելությունն իրացնելու ն ըստ այդմ ՀՀ աշխատանքային օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող 265-րդ հոդվածի կիրառման կապակցությամբ իրավունքը զարգացնելու անհրաժեշտությունից ելնելով, հարկ է համարում անդրադառնալ նշված իրավանորմի բովանդակությանը ն բացահայտել դրանով կարգավորվող հարաբերությունները:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը նուն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է (...):
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ հարկադիր կատարողը կատարողական վարույթը կարճում է, եթե կատարողական թերթը փաստացի կատարվել է կամ դրանից բխող պարտավորությունը դադարել է օրենքով սահմանված այլ հիմքով:
9
Վկայակոչված նորմերից հետնում է, որ հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է, որի պահանջի փաստացի կատարումը կամ դրանից բխող պարտավորությունը օրենքով սահմանված այլ հիմքով դադարելը կատարողական վարույթը բացառող հանգամանք է: Ուստի, նախքան կատարողական վարույթը վերոնշյալ հիմքով կարճելը հարկադիր կատարողը, առաջին հերթին, պետք է պարզի, թե արդյոք փաստացի կատարվել է կատարողական թերթի պահանջը կամ դրանից բխող պարտավորությունը դադարել է օրենքով սահմանված այլ հիմքով, թե՝ ոչ:
«Աշխատավարձ պաշտպանության մասին» կոնվենցիայի (Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ մտել է 17.12.2005 թվականին) 1-ին հոդվածի համաձայն` նույն կոնվենցիայում «աշխատավարձ» եզրույթը, անկախ անվանումից ն հաշվարկման մեթոդից, նշանակում է՝ փողով հաշվարկող ն փոխադարձ համաձայնագրով, ազգային օրենսդրությամբ սահմանված ցանկացած վարձատրություն կամ վաստակ, որը գրավոր կամ բանավոր պայմանագրի հիման վրա գործատուն վճարում է աշխատողին կատարած կամ կատարելիք աշխատանքի կամ մատուցած կամ մատուցելիք ծառայությունների համար:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ամենամյա արձակուրդի համար գործատուն աշխատողին վճարում է միջին աշխատավարձ, որը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձը տրամադրվող արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքի պայմանների փոփոխման, գործատու նախաձեռնութամբ աշխատանքային 0պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը՝'։ համապատասնա՝ն ։-անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո՝ երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվւմ է միջին աշխատավարձ հարկադիր պարապուրդի ամբողջ
ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք: Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով:
Նուն հոդվածի 2-րդ մասի համաձայն` տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով կամ գործատուի ն աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում՝ պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ
ժամանակահատվածի համար վճարել հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչն դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը նե աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով: Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված:
10
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ այն դեպքում, երբ գործատուն լուծում է աշխատանքային պայմանագիրն առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ, նե հետագայում աշխատողը դատարանի վճռով վերականգնվում է աշխատանքում, օրենսդիրն աշխատողին հնարավորություն է տվել ստանալու դրա հետնանքով առաջացած հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար հաշվարկված միջին աշխատավարձի չափով հատուցում: Ընդ որում, սահմանելով միջին աշխատավարձի հաշվարկման միասնական կարգ՝ օրենսդիրը որպես հաշվարկի հիմք դիտարկել է պարապուրդի գումարները վճարելու պահանջն առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների հանրագումարը: Ուստի, վարձատրության նշված տեսակների ամբողջության հիման վրա գործատուն հաշվարկում է միջին աշխատավարձ ն այն հիմք ընդունելով` աշխատողին վճարում ամբողջ այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում նա գտնվել է հարկադիր պարապուրդում (տես, Ռադիկ Սարուխանյանե ընդդեմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸի թիվ ԵԿԴ/0521/02/5 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 09.11.2020 թվականի որոշումը):
Վկայակոչված նորմերից ն իրավական դիրքորոշումից հետնում է, որ առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով աշխատողի հետ աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են, որի դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվւմ է միջին աշխատավարձը հարկադիր :պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք: Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով
բազմապատկելու միջոցով:
Իսկ այն դեպքում, երբ տարբեր պատճառներով գործատուի Ան աշխատողի աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության հիմքով դատարանը աշխատողին չի վերականգնում իր նախկին աշխատանքում, ապա գործատուն պարտավորվում է աշխատողին վճարել՝
3 հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար մինչն դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը միջին աշխատավարձի չափով հատուցում,
2) աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում՝ նվազագույնը միջին աշխատավարձի ն առավելագույնը՝ միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով:
Այսինք, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավակարգավորման համաձայն աշխատողին, բացի հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարվող հատուցումից, տրվում է նան վերջինիս աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում: Ընդ որում, նույն հոդվածով սահմանված սահմանաչափը՝ միջին աշխատավարձից ոչ պակաս, բայց միջին աշխատավարձի տասներկուապատիկից ոչ ավելի չափով հատուցում տրամադրելու վերաբերյալ, վերաբերում է ոչ թե հարկադիր 0պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար աշխատողին վճարվող միջին աշխատավարձի գումարին, այլ միջին աշխատավարձից բացի, աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց տրվող հատուցման չափին:
11
Ուստի, վկայակոչված հոդվածի տրամաբանությունը հանգում է նրան, որ աշխատողին տրվում է գհատուցում հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, որը որնէ առավելագույն չափով սահմանափակված չէ, միննույն ժամանակ, նշված գումարից բացի, աշխատողին տրվում է նան աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում, որպիսի հատուցման չափը օրենսդրի կողմից սահմանափակվել է նվազագույն ն առավելագույն չափերով:
Վկայակոչվածի հաշվառմամբ անդրադառնալով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված միջին աշխատավարձի հաշվարկման բանաձնի՝ նուն հոդվածի 2-րդ մասի նկատմամբ կիրառելիությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
ՀՀ աշխատանքային օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող 195-րդ հոդվածի 1ին մասի համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված դեպքերում աշխատողներին երաշխավորվում է միջին աշխատավարձ: Նույն օրենսգրքով նախատեսված միջին աշխատավարձի չափը որոշելու բոլոր դեպքերի համար սահմանվում է հաշվարկման միասնական կարգ: Միջին աշխատավարձի հաշվարկման համար հաշվի են առնվում աշխատանքի վարձատրության բոլոր տեսակները (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ՝ հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգնատրումներ ն. այլն), որոնք կիրառվում են տվյալ կազմակերպությունում՝ անկախ վճարման աղբյուրից:
Նուն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ՝ հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգնատրումներ Ա այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:
Հաշվառման ենթակա տասներկու ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ ն (կամ) արձակուրդում ն (կամ) ոչ իր մեղքով պարապուրդում, (...):
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է՝ միջին ամսական աշխատավարձը բաժանելով 21-ի: Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է: միջին ամսական աշխատավարձը բաժանելով 25-ի:
Վկայակոչված նորմերից հետնում է, որ աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշելիս հիմք ընդունվող ամիսների հաշվարկում, ի թիվս այլնի, չի ներառվում ոչ աշխատողի մեղքով պարապուրդում գտնվելու ժամանակահատվածը:
Այսինքն՝ հարկադիր պարապուրդում գտնվելու ժամանակահատվածի համար տրվող հատուցման չափը չի կարող հաշվարկվել հիմք ընդունելով միջին ամսական աշխատավարձի չափը: Ուստի հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար տրվող հատուցման չափը պետք է հաշվարկել` հիմք ընդունելով ոչ թե միջին ամսական, այլ միջին օրական աշխատավարձի չափը:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության նորմերը պետք է մեկնաբանվեն դրանցում պարունակվող բառերի ն. արտահայտությունների տառացի նշանակությամբ՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի պահանջները:
12
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության նորմի մեկնաբանումը չպետք է փոփոխի դրա իմաստը:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է՝ հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի ն. արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում՝ տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի կարգավորման համատեքստից հետնում է, որ այն, ըստ էության, վերաբերում է աշխատանքային պայմանագրի վերաբերյալ ծագող վեճերին:
Նույն հոդվածի 1-ին մասը վերաբերում է աշխատողի խախտված իրավունքների վերականգնմանը, իսկ 2րդ մասը աշխատողի (խախտված իրավունքների վերականգնման անհնարինության դեպքում տրվող հատուցմանը: Այսինքն` տվյալ հոդվածի երկու մասերն էլ վերաբերում են աշխատողի խախտված իրավունքների վերականգնման հնարավորությանը ն դրա հետնանքներին: Հետնաբար, աշխատողի իրավունքների վերականգնման դեպքում օրենսդրի կողմից սահմանված կարգը հավասարապես կիրառեի է նան այդպիսի իրավունքների 38վերականգնման անհնարինության դեպքում տրվող հատուցման նկատմամբ: Այլ կերպ ասած՝ այն դեպքում, երբ աշխատողի իրավունքները վերականգնվում են, ն գործատուն պարտավորվում է աշխատողին վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ, որը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով ապա աշխատողին իր նախկին 0աշխատանքում չվերականգնելու դեպքում հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով հատուցում վճարելիս միջին աշխատավարձը ենթակա է հաշվարկման նուն կերպ, այսինքն՝ աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի քանակով բազմապատկելու միջոցով:
Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ աշխատողին որոշակի հանգամանքների ուժով նախկին աշխատանքում չվերականգնելու դեպքում վերջինիս տրվում է հատուցում` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, որը որնէ առավելագույն չափով սահմանափակված չէ: Միննույն ժամանակ, նշված գումարից բացի, աշխատողին տրվում է նան աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում, որպիսի հատուցման չափը օրենսդրի կողմից սահմանափակվել է նվազագույն ն առավելագույն չափերով: Ընդ որում, հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով հատուցում վճարելիս միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի քանակով բազմապատկելու միջոցով:
Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետնյալը.
Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (այսուհետ՝ Վենետիկի հանձնաժողով) կողմից ընդունված «Իրավունքի
13
գերակայության հսկիչ ցանկը», ի թիվս այլնի, Եվրոպայի խորհրդի մասնակից պետություններում իրավունքի գերակայության գնահատման չափանիշ է դիտարկում իրավական որոշակիությունը, որի դրսնորումներից է շտ յսփօռռ սկզբունքը: Այս սկզբունքի պահանջն է, ի թիվս այլնի, վերջնական դատական ակտերի կատարման ապահովումը: Դատական ակտը չկատարելու արդյունքում իմաստազրկվում է դատական պաշտպանության իրավուքը ն իրավունքի գերակայությունը («Իրավունքի գերակայության հսկիչ ցանկ», 107-րդ կետ):
Վենետիկի հանձնաժողովի «Իրավունքի գերակայության մասին զեկույցի» (ընդունված 201 թվականին մարտի 25-26) (ՇՔԼ-Ճն(2011)003ո6ս) 46-րդ կետի համաձայն՝ իրավական որոշակիությունը պահանջում է հարգել ոտ յս օո սկզբունքը, ըստ որի՝ ի թիվս այլնի, ներպետական դատարանների վերջնական դատական ակտերը չպետք է կասկածի տակ դրվեն:
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի «Դատական ակտերի կատարման մասին» 09.09.2003 թվականի ՔԹշօ(2003)17 հանձնարարականում ամրագրված է. «Մասնակից պետություններն ունեն պարտականություն՝ երաշխավորելու վերջնական ն պարտադիր դատական ակտերի կատարումը»: Հանձնարարականի «Կատարման ընթացակարգերը» բաժնի 1.Ե կետի համաձայն՝ որպեսզի կատարման ընթացակարգը լինի հնարավորինս արդյունավետ, դատական ակտերը պետք է կատարվեն կիրառելի օրենքներին
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 6 հոկտեմբերի, 2023 թ.
- Գործի #:
- ՎԴ/12428/05/21
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
