Ստեփանյան — ՏԴ/0013/15/23
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. Լ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի հունվարի 27ի դատավճռով Տիգրան Քաջիկի Ստեփանյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 243.-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակված՝ 350.000 (երեք հարյուր հիսուն հազար) ՀՇ դրամ տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ ՀՀՇ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի պետ Ա.Սիմոնյանի միջնորդությունը Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսո
Ամբողջ Տեքստ
ԲԻ. Ց»
յ ԲՆ. "5 մ ՏԴ/0013/15/23
22.15 ա-ի:
վ Ս ոե՝ Վ
ՎԱԱՏԻ ԱՀՆ):
ՎՆ ԱԵ Տ»: Լ ՀՏ
ԱՆՆ,
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Տավուշի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր՝ Ս.Մխիթարյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Լ.Աբգարյան
22 դեկտեմբերի 2023 թվական ք.Երնան
ՃՇՇ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Դ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ
ԱՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով դատապարտյալ Տիգրան Քաջիկի Ստեփանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հունիսի 12-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
Լ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի հունվարի 27ի դատավճռով Տիգրան Քաջիկի Ստեփանյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 243.-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակված՝ 350.000 (երեք հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի պետ Ա.Սիմոնյանի միջնորդությունը Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան՝՝ 2023 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ մերժվել է:
2 Դատախազի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2023 թվականի հունիսի 12-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 28-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին:
3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 19ի որոշմամբ ընդունվել է վարութ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.
4. Բողոքի հեղինակի պնդմամբ` ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ՝ նյութական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են վարույթի ելքի վրա, ն միաժամանակ ստորադաս դատարանները մի շարք վարույթներով նույն նորմատիվ իրավական ակտը տարաբնույթ են կիրառել:
Ի հիմնավորումը վերոնշյալի՝ բողոք բերած անձը փաստարկել է, որ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու
Յ
իրավական ընթացակարգը, որպես այդպիսին, կոչված է ապահովելու տուգանք պատժատեսակի կատարումը: Նման պայմաններում, բողոքաբերը գտել է, որ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում դրա չափին համարժեք գույք բռնագանձելու իրավակարգավորումը`՝ որպես անձի վիճակն այ կերպ վատթարացնող օրենք դիտարկելու պայմաններում, տուգանք պատժատեսակի կատարումը գործնականում դառնալու է անհնարին՝ մինչն 2022 թվականի հուլիսի Լը հանցանք կատարած անձանց նկատմամբ, մինչդեռ քրեական օրենսդրության այս փոփոխությունը ոչ թե նման նպատակ է հետապնդում, այլ կոչված է տուգանքի դատապարտված անձի վիճակն առանց այլ կերպ վատթարացնելու ապահովել նշված պատժատեսակի կատարումը:
Ըստ բողոք բերած անձի, քննարկվող ինստիտուտի հետադարձության կարգով կիրառելիության հարցում ուշագրավ է նան այն հանգամանքը, որ տուգանքի չափին համարժեք գույքի բռնագանձումն ինքնին պատժատեսակ չէ ն ընդգրկված չէ քրեական օրենսդրությամբ սահմանված պատժի համակարգում:
5. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հունիսի 12-ի որոշումը ն կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ բավարարելով Տիգրան Ստեփանյանի նկատմամբ նշանակված տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ միջնորդությունը:
Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
6. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետնյալը. «(..) 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ) քրեական օրենսգիքի 59րդ հոդվածով նախատեսված կարգավորումները, մասնավորապես` վանգանքը չվճարելու դեպքում այն րոնագանձելու ինատիտումր չի կարող կիրառվել դատապարտյալ Տիգրան Քաջիկի Սրեփանյանի վրա, քանի որ վերջինիս կողմից հանցանք կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքով տուգանքը չվճարելու դեպքում այն կարող էր փոխարինվել միայն հանրային աշխատանքներով:
4
(Առաջին ատյանի դատարանը գտնում է, որ սեփականության իրավունքի սահմանափակումի որնէ դեպքումչի կարող դիտվել անձի վիճակը բարելավող՝ անձի աշխատանքային իրավունքի սահմանավաւկման համեմատ:
Դատապարտյալ Տիգրան Քաջիկի Ստեփանյանը 2022 թվականի հունվարի 27-ի դատավճոոռվ դազաւպարպտվելով 350.000 (երնք հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ. մտւգանքի, ունեցել է արդարացված ակնկալիք, այն չվճարելու դեպքում հանրային աշխատանքներով փուգանքը փոխարինվելու ասպեկտով, քանի որ հանցանք կատարելո ն դավփապարտվելու ժամանակ գործող քրեական օրենսգրքի կարգավորումները եղել են այդպիսին ն գույքի րոնագանձման ինարիտում նախատեսված չի եղել:
Ներկա պահին դափապարմյալ Տիգրան Քաջիկի Ստեփանյանի նկատմամը նշանակված վուգանքը չմուծելու դեպքում 2022 թվականի հուլիսի Լից գործողության մեջ դրված Հայաստանի Հանրապետության 2021 թվականի մայիսի 5-ի քրեական օրենսգրքով նախատեսված փուգանքը րբոնագանձելու կարգավորումները վատթարացնում են անձի վիճակը, իսկ քրեական օրենսդրությամը նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հեվաւդարձ ուժ չունի:
(Առաջին ատյանի դատարանը նան ցանկանում է հավելյալ ընդզծել այն հանգամանքը, որ գույքի բոնագրավումը, որպես պավզժի փեսակ, 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 49-րդ հոդվածի համաձայն ավելի խիար պատժատեսակ է հանդիսացել, քան հանրային աշխատանքները, ելնելով այն սկզբունքից, որ պատժի համակարգր կառուցված է այն տրամաբանությամբ, որ յուրաքանչյուր հաջորդող պատժատեսեւկ առավել խիատ է, քան նախորդողը, իսկ նշված հոդվածով րբոնագրավումը հաջորդել է հանրային աշխատանքներին (..)»/:
7. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով վիճարկվող դատական ակտը, արձանագրել է հետնյալը. «(..) /Տյուգանքի ամբողջական վճարումից խուսափող դափապարվյալի գույքն անհավոայց ն հարկադրաբար վերցնելու
իրավակարգավորումն րար էության քրեաիրավական նոր ինարիտում ե որի ւ Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 34-38:
5
կիրառումը թեն դատապարտյալների պատիժը չի խայացնու, սակայն վատթարացնում է այն դատապարտյալների վիճակը, ովքեր մինչ այդ կարգավորման ուժի մեջ մտնելն օրինական ուժի մեջ մտած դատավճիոներով դատապարտվել են տուգանքի, դրա, գումարը չեն վճարել ն առկա են բավարար փաատական տվյալներ, այդ թվում՝ ուժի մեջ գտնվող դատական ակտ՝ այն մասին, որ նրանք (չարամվտրեն) խուսափում են տուգանքի գումարն ամրբողջությամը վճարելուց: Ընդ որում, րոնագանձման ենթակա գույքի րացակայությունը հանգեցնում է վտւգանքից խուսափող դատապարվյալի նկատմամը նշանակված ն չվճարված տուգանքն ուղղակիորեն ազատազրկմամբ փոխարինելուն (վիճակը վատթարացնող օրենք է), աւյյն դեպքում, երը հանցանքի կատարման ն դատավճռի ի կատար ածման պահին գործող քրեական ն քրեակատարողական օրենսգրքերի կարգավորումները դատապարվյալների վիճակը բարելավող էին՝ րուգանքը կարող էր փոխարինվել ն դատավճռի կատարման գործընթացն ավարվվեր փուգանքն ազատազրկումից ավելի մեղմ պատժափեսակով՝` հանրային աշխատանքներով փոխարինելով ն այդ պատիժը կրելով:
Նշվածի համատեքատում անդրադառնալով Բողոքաբերի այն պնդմանը, որ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված նոր ընթացակարգն Աւնեձի իրավական վիճակն այլ կերպ բարելավող օրենք է, Վերաքննիչ դատարանը փասվաում է, որ 2003 թվականի ապրիլի 1-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի կիրառման պարագայում վուգանքի գումարը վճարելուց խուսափելու դեպքում դափապարվյալները կարող էին իրավաչավտրեն ակնկալել, որ վտւգանքի չվճարած մասր կարող է փոխարինվել կամ փոխարինվելու է հանրային աշխատանքներով ն հանցագործության կատարման պահից պետության հեվւ. ծագած քրեախրսւվակաւն հարաբերությունները կարող են ավարտվել այդ, ն ոչ թե ազատազրկում պատժատեսակը լրիվ կրելու արդյունքներով: Մինչդեռ ՀՀ քրեական նոր օրենսգրքի վերոնշյալ կարգավորումը վսագանքի վճարումից խուսափող դատապարտյալին զիկում է լեգիտիմ այդ ակնկալիքից, այն է՝ տուգանքը հանրային աշխաւտանքներով փոխարինվելու հնարավորությունից:
Հետնաբաիխ ՀՀ քրեական օրենսգրքի 59րդ հոդվածի Արդ մասի
կարգավորումի, այն է՝ փուգանքի վճարումից խուսափող դատապարտյալից
6
Ամտւգանքի չափին համարժեք գույք րոնագանձելու դրա րացակայության պարագայում՝ Ամտգանքը ազավազրկմեաւմը փոխարինելու նորմը
դատապարտյալների վիճակը վատթարացնող է, հետնաբար՝ այդ օրենքին հելրադարձ ուժ չի կարող տրվել»:
Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
8. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչա՛փ են արդյոք 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 1Լրդ մասով նախատեսված տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ կարգավորումն անձի վիճակը վատթարացնող դիտարկելու մասին ստորադաս դատարանների հետնությունները:
9. 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 9-րդ հոդվածի 6րդ մասի համաճձայն՝ «Պաղտաւսխանապտվություւն մասնակիորեն մեղմացնղ ն միաժամանակ մասնակիորեն խարացնող օրենքը սույն հոդվածով նախավտեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանամտվությունը»:
2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաճայն՝ «Դատարանը տուգանքը կամ տուգանքի չվճարված մասր փոխարինում է հանրային աշխատանքներով վագանքը վճարելու անհնարինության դեպքում հանրային աշխատանքների երեք ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց, իսկ տուգանքը վճարելուց չարամփորեն խուսափելու դեպքում` հանրային աշխատանքների հինգ ժամի նվազագույն աշխատավարձի դիմաց: Եթե տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքը գերազանցում է երկու հազար երկու հարյուր ժումը, ապա նշանակվում է երկու հազար երկու հարյուր ժամ: Տուգանքը կամ վփաուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարվող 2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 33-35:
7
հաշվարկի արդյունքում ժամային արժեքները կլորացնկը կատարվում է դատապարվյալի օգվփն»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի համաճձայն՝ «/...) 6. Եթե դատապարտվողն ի վիճակի չէ անհապաղ ն ամբողջությամի վճարելու նշանակված տուգանքը, ապա դատարանը նրա համար վճարման ժամկետ է սահմանում՝ առավելագույնը 1 փարի, կամ թույլափրում է տուգանքը մաս առ մաս վճարել նույն ժամկետում: Եթե տուգանքը նշանակելուց հետո դավփապարվյալի նյութական վիճակի վատթարացման հետնանքով նա զրկվում է փուգանքը վճարելու հնարավորությունից, ապա դատարանը, հաշվի առնելով դավապարտյալի դիրքորոշումը՝
1) երկարաձգում է տուգանքի վճարման սահմանված վերջնաժամկեպտը՝ առավելագույնը 1 տարով,
2) նշանակում է հանրային աշխատանքներ՝ հանրային աշխատանքների 24 ժամը հաշվարկելով հանցանքը կատարելու պահին նվազագույն աշխատավարձի չափով:
(-.)
1. Տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում բոնագանձվում է դատարանի որոշած տուգանքի չափին համարժեք գույք, եթե այդպիսին առկա է: Եթե այդպիսի գույք առկա չէ, ապա տուգանքը փոխարինվում է ազատաւզիկմեւմի՝ ազատազրկման 3 օրր հաշվարկելով նվազագույն աշխատավարձի դիմաց»:
10. Վճռաբեկ դատարանը Գարուն Ասրյանի որոշմամբ անդրադառնալով տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու ինստիտուտի էությանը՝ ընդգծել է, որ այն նախնառաջ միտված է ապահովելու տուգանք պատժատեսակի պատշաճ կատարումը, ընդ որում՝ անձի իրավունքներին հնարավորինս նվազ միջամտությամբ: Այսպես՝ տուգանքի չափին համարժեք գույքի բռնագանձումն ինքնին պավժավտեսակ չէ ն ընդգրկված չէ քրեական օրենսդրությամբ սահմանված պ/յավտժի համեւկարգում, չունի պատժիչ բնույթ, քանի որ դրա միակ նպատակը դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով նշանակված պատժի կատարումն ապահովելն է: Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը հատկապես կարնորել է բռնագանձվող գույքի ն տուգանքի չափի միջն համաչափության ապահովման` օրենսդրորեն
8
ամրագրված երաշխիքը, ըստ որի՝ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում բռնագանձվում է դատարանի որոշած տուգանքի չափին համարժեք գույք:
Քննարկվող ինստիտուտը դիտարկելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված իրավակարգավորման համատեքստում, ըստ որի՝ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում այն միանգամից փոխարինվում էր մեկ այլ պավժապտեսակով՝ հանրային աշխապանքներով, Վճոաբեկ դատարանը փաստել է, որ բռնագանձման պարագայում պատժատեսակի փոփոխություն, որպես այդպիսին, տեղի չի ունենում: Այլ կերպ՝ նախքան չվճարված տուգանքն ավելի խիստ պատժատեսակով փոխարինելը, օրենսդրորեն նախատեսվել է միջանկյալ հնարավորություն` վսագանքի կատարումն ապահովող ինքնուրույն գործիք, որը թույլ է տալիս հասնելու դատարանի դատավճռով նշանակված պատժի կատարմանը՝ անձի իրավունքների համեմատաբար նվազ սահմանափակման արդյունքում:
Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տուգանքի չափին համարժեք գույ բռնագանձելու վերաբերյալ կատարված փոփոխությունն ըստ էության պափասխանաղպվությունը մասնակիորեն մեղմացնող է, քանի որ թույլ է տալիս տուգանքն անմիջաբար չփոխարինել ավելի խիստ պատժատեսակով: ՇՀետնաբար, մինչն գործող քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կատարված արարքների դեպքում, եթե դատապարտյալը խուսափում է իր նկատմամբ նշանակված տուգանքը վճարելուց, դատարանը համապատասխան միջնորդության քննարկման արդյունքում պետք է տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ դատական ակտ կայացնի: Համապատասխան գույքի բացակայության դեպքում միայն նշանակված տուգանքը կարող է փոխարինվել հանրային Օ-աշխատանքներով նախկին դատավարական ընթացակարգերին համապատասխան, քանի որ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-րդ մասով սահմանված կարգավորումը` վպատուգանքի չափին համարժեք գույքի բացակայության դեպքում այն ազափազրկմամը վտխարինելը, անձի համար ըստ էության պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող է, ուստի հերադարձ ուժ չի կարող ունենար:
3 Տես Վճռաբեկ դատարանի՝ Գարուն Ասրյանի գործով 2023 թվականի հունիսի 30-ի թիվ ՍԴ/0006/13/22 որոշումը:
9
10.1. Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի գործողության պայմաններում հանցանք կատարելու դեպքում տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու ինստիտուտն ըստ էության միջանկյալ գործիք է, որը թուլ է տալիս դատարանի դատավճռով նշանակված տուգանքն անմիջաբար չփոխարինել հանրային աշխատանքներով, այսինքն՝ դատարանը պետք է նախ ն առաջ քննարկի տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու հարցը, իսկ այդպիսի գույքի բացակայության փաստն օրենքով սահմանված կարգով հաստատվելու դեպքում՝ տուգանքը փոխարինի հանրային աշխատանքներով՝:
1. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝
- Առաջին ատյանի դատարանը մերժել է Տ.Ստեփանյանից տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի պետի միջնորդությունը՝ ընդգծելով, որ նոր կարգավորումն անձի վիճակը վատթարացնող է, ուստի հետադարձ ուժ ունենալ չի կարող»,
- Վերաքննիչ դատարանը նս գտել է, որ գործող իրավակարգավորումն անձի վիճակը վատթարացնող է՝ նման եզրահանգման հիմքում դնելով բռնագանձման ենթակա գույքի բացակայության դեպքում վրա հասնող իրավական հետնանքը՝ տուգանքը, արարքը կատարելու ժամանակ գործող քրեական օրենքի կանոնակարգման համեմատ, ավելի խիստ պատժատեսակով` ազատազրկմամբ փոխարինվելը":
12. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 9-101րդ կետերում վկայակոչված իրավանորմերի ն դրանց վերլուծության համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների այն դիրքորոշումը, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված իրավակարգավորումն անձի վիճակը վատթարացնող է, հիմնավոր չէ: Մասնավորապես, նախկին ն գործող քրեական Հ Տե՛ս նույն որոշումը:
5 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:
6 Տե'ս սույն որոշման 7-րդ կետը:
10
օրենսգրքեր համապատասխան իրավակարգավորումների համակցված
վերլուծությունը ցույց է տալիս, որ կատարված փոփոխություններն ընդհանուր առմամբ անձի համար պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող են, քանի որ թույլ են տալիս նշանակված տուգանքն անմիջաբար չփոխարինել ավելի խիստ պատժով հանրային աշխատանքներով նախատեսելով միջանկյալ գործիքակազմ:
Վերոշարադրյալ դատողությունների հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 1Լրդ մասով նախատեսված տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ կարգավորումն անձի վիճակը վատթարացնող դիտարկելու մասին ստորադաս դատարանների հետնություններն իրավաչափ չեն:
3. Ամփոփելով վերոշարադրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, սույն վարույթով դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել դատական սխալ՝ նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է՝ սխալ է մեկնաբանել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ, 59-րդ հոդվածները, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի՝ հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հունիսի 12ի որոշումը բեկանելու, ն վարույթը Վերաքննիչ դատարան՝ նոր քննության փոխանցելու համար՛:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննի դատարանը, սոյն որոշմամբ` արտահայտված իրավական
դիրքորոշումների հաշվառմամբ, պետք է քննության առնի դատախազի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ն ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի պետ ԱՍիմոնյանի միջնորդության վերաբերյալ հանգի համապատասխան հետնության:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, ՀՀ քրեական 7 Հատուկ վերանայման արդյունքում դատական ակտը բեկանելուց հետո Վճռաբեկ դատարանի կողմից վարույթը համապատասխան ստորադաս դատարան նոր քննության փոխանցելու լիազորության վերաբերյալ տե՛ս, Վճռաբեկ դատարանի՝ Ավաթ Ամինի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումը, կետ 171:
1
դատավարության օրենսգրքի 3Լրդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 28Լրդ, 352-րդ, 359-րդ, 361363-րդ ն 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դատապարտյալ Տիգրան Քաջիկի Ստեփանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի հունիսի 12-ի որոշումը բեկանել ն վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ԴԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 դեկտեմբերի, 2023 թ.
- Գործի #:
- ՏԴ/0013/15/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
