Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Դավթյան — ԵԷԴ/0032/01/10
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Դավթյան — ԵԷԴ/0032/01/10

Վճռաբեկ դատարանԵԷԴ/0032/01/105 նոյեմբերի, 2010 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. Թիվ 12143709 քրեական գործը հարուցվել է 2009 թվականի դեկտեմբերի 19ին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննական մարմնի 2009 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ Սերյոժա Գերասիմի Դավթյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: 2010 թվականի մարտի 17-ի որոշմամբ Ս.Դավթյանին առաջադրված մեղադրանքի ծավալը լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: 2010 թվականի մարտի 23-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ու

Ամբողջ Տեքստ

ԵԷԴ/0032/01/10

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ԵԷԴ/0032/01/10

Նախագահող դատավոր Հ.Տեր-Ադամյան

դատավորներ` Ռ.Ազարյան

Ա.Պետրոսյան

Հայաստանի Հանրապետության

(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

վճռաբեկ

դատարանի

քրեական

պալատը

նախագահությամբ

մասնակցությամբ դատավորներ

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

քարտուղարությամբ

Կ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ

մասնակցությամբ

պաշտպան

Կ.ԱՂԱՋԱՆՅԱՆԻ

ամբաստանյալ

2010 թվականի նոյեմբերի 5-ին

Ս.ԴԱՎԹՅԱՆԻ

ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Սերյոժա Գերասիմի Դավթյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2010 թվականի օգոստոսի 9-ի որոշման դեմ ամբաստանյալի պաշտպան Կարապետ Աղաջանյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Թիվ 12143709 քրեական գործը հարուցվել է 2009 թվականի դեկտեմբերի 19ին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննական մարմնի 2009 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ Սերյոժա Գերասիմի Դավթյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: 2010

թվականի

մարտի

17-ի

որոշմամբ

Ս.Դավթյանին

առաջադրված

մեղադրանքի ծավալը լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

2010 թվականի մարտի 23-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունիսի 11-ի դատավճռով ամբաստանյալ Ս.Դավթյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման` 3 (երեք) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Ս.Դավթյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան` 2 (երկու) տարի ժամկետով:

3.

Մեղադրող

Ս.Մկրտչյանի

վերաքննիչ

բողոքի

քննության

արդյունքում

Վերաքննիչ դատարանը 2010 թվականի օգոստոսի 9-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է, բեկանել է Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունիսի 11-ի դատավճիռը, վերացրել է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառումը և Ս.Դավթյանին թողել է կրելու դատավճռով նշանակված պատիժը` ազատազրկում 3 (երեք) տարի ժամկետով:

4. Վերաքննիչ դատարանի 2010 թվականի օգոստոսի 9-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Ս.Դավթյանի պաշտպան Կ.Աղաջանյանը: Վճռաբեկ դատարանի 2010 թվականի հոկտեմբերի 4-ի որոշմամբ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները` տուժող Արսեն Գրիգորյանը և տուժողի ներկայացուցիչ Արուսիկ Գևորգյանը, վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել հայտնելով,

որ ամբաստանյալը հոգացել է տուժողի բուժման ծախսերը, իրենք

3

հաշտվել են, և չեն առարկում, որպեսզի Ս.Դավթյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառվի:

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ս.Դավթյանը դատապարտվել է հետևյալ արարքի համար.

2009 թվականի դեկտեմբերի 18-ին` ժամը 1400-ի սահմաններում, Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 87 հասցեում գտնվող ՛Էրեբունի թաղապետարանի դիմաց նա հանդիպել է իր ծանոթ Արսեն Գևորգյանին: Մոտակա սննդի խանութից օղի, հաց և այլ մթերքներ գնելով` նրանք գնացել են նույն հասցեում գտնվող ՛Վարդավառի զբոսայգի, որտեղ օղի խմելուց հետո` նրանց միջև ծագած վիճաբանության ընթացքում, Ս.Դավթյանն իր մոտ եղած դանակով դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է Ա.Գևորգյանի կրծքավանդակի շրջանին` վերջինիս պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

6. Առաջին ատյանի դատարանի դատավճռի մեջ առկա է հետևյալ ձևակերպումը. ՛Պատիժ նշանակելիս

դատարանը հաշվի է առնում արարքի հասարակական

վտանգավորությունը, ամբաստանյալի ինքնությունը և գործի ողջ հանգամանքները: Դատարանն

ամբաստանյալի

պատասխանատվությունը

և

պատիժը

մեղմացնող

հանգամանք է դիտում այն, որ վերջինս մեծահասակ է (74 տարեկան), նախկինում արատավորված չի եղել, բնութագրվում է դրական, մասնակիորեն ընդունել է մեղքը և զղջացել է կատարած արարքի համար: Ս.Դավթյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան (տե՛ս քրեական գործ, 1-ին հատոր, էջ 214):

Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում նշել է նաև. ՛Դատարանը նկատի է առնում նաև տուժող Ա.Գևորգյանի կողմից դրսևորված հակաօրինական վարքագիծը, որով պայմանավորվել է Ս.Դավթյանի կատարած արարքը (տե՛ս քրեական գործ, 1-ին հատոր, էջ 214):

7. Վերաքննիչ դատարանի որոշման մեջ առկա է հետևյալ ձևակերպումը. ՛Հանցավորի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, որոնք հաշվի են առնվել Առաջին ատյանի դատարանի կողմից, անիրական են և բավարար չեն հանգելու այն հետևության, որ ամբաստանյալ Ս.Դավթյանի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու (տե՛ս քրեական գործ, 2-րդ հատոր, էջ 31): Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև. ՛Առաջին ատյանի դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ամբաստանյալ Ս.Դավթյանը հանցանքը կատարել է

4

ալկոհոլի ազդեցության տակ, այսինքն` ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով նախատեսված պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների առկայության պայմաններում, նշել է, որ պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան, հիմնավորված է համարել, որ տուժողը դրսևորել է հակաօրինական վարքագիծ, սակայն չի կոնկրետացրել, թե տուժողի որ գործողությունն է համարվում հակաօրինական, իսկ քրեական գործի նյութերում նման ապացույց ձեռք չի բերվել: Ըստ էության պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրվել է միայն ամբաստանյալի տարիքը (տե՛ս քրեական գործ, 2-րդ հատոր, էջ 31):

8. Սույն գործում առկա են ինչպես ամբաստանյալի, այնպես էլ տուժողի ցուցմունքները տուժողի կողմից ամբաստանյալին հրելու և վերջինիս վայր ընկնելու վերաբերյալ (ամբաստանյալ Ս.Դավթյանի ցուցմունքը` տե՛ս քրեական գործ, 1-ին հատոր, 13 և 17 էջեր, տուժող Ա.Գևորգյանի ցուցմունքը` տե՛ս քրեական գործ, 1-ին հատոր, էջ 35, ինչպես նաև առերեսման մասին արձանագրությունը` տե՛ս քրեական գործ, 1-ին հատոր, էջ 87):

9.

Սույն

՛Հոգեբուժական

գործում

առկա

բժշկական

է

կենտրոն

ՀՀ

առողջապահության

ՓԲԸ

Ավանի

նախարարության

հոգեբուժական

կլինիկայի

տեղեկանքն առ այն, որ Ս.Դավթյանը կլինիկայում հաշվառված է ՛Փսիխապաթիա հիստերիկ շրջանի ախտորոշմամբ (տե՛ս քրեական գործ, 1-ին հատոր, էջ 62):

10. Սույն գործում առկա է նաև թիվ 3 տեղամասի լիազոր ներկայացուցիչ Խ.Ավետիսյանի կողմից տրված բնութագիրն այն մասին, որ Ս.Դավթյանին ճանաչում է շուրջ 50 տարի, հանգիստ անձնավորություն է (տե՛ս քրեական գործ, 1-ին հատոր, էջ 123):

11. Առաջին ատյանի դատարանի դատական ակտի նկարագրական մասում նշված է, որ Ս.Դավթյանը ծնվել է 1936 թվականի հուլիսի 13-ին (տե՛ս քրեական գործ, 1-ին հատոր, էջ 213):

12. Առաջադրված մեղադրանքում Ս.Դավթյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն (տե՛ս քրեական գործ, 1-ին հատոր, 14, 17 և 213 էջեր):

13. Ըստ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պահանջագրի` Ս.Դավթյանը դատվածություն չունի (տե՛ս քրեական գործ, 1-ին հատոր, էջ 40): 14.

Առաջին

ատյանի

դատարանի

դատական

նիստի

արձանագրման

համառոտագրում նշված է, որ տուժող Ա.Գևորգյանն ամբաստանյալի նկատմամբ որևէ պահանջ չունի (տե՛ս քրեական գործ, 1-ին հատոր, էջ 204): Իսկ ներկայացրած վճռաբեկ բողոքի պատասխանում տուժող Արսեն Գրիգորյանը և տուժողի ներկայացուցիչ Արուսիկ Գևորգյանը հայտնել են, որ ամբաստանյալ Ս.Դավթյանը հոգացել է տուժողի

5

բուժման ծախսերը, իրենք հաշտվել են, և չեն առարկում, որպեսզի վերջինիս նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառվի:

15. Գործի նյութերից երևում է, որ Ս.Դավթյանը 2-րդ կարգի հաշմանդամ է: Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու

հիմնավորումների

սահմաններում.

16. Բողոք բերած անձը փաստարկել է, որ բողոքը պետք է վարույթ ընդունվի, քանի որ առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված հիմքերը, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, վերանայվող դատական ակտն առերևույթ հակասում է վճռաբեկ դատարանի` նախկինում ընդունած որոշմանը, և վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ:

17. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, այն է` խախտվել են ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ և 70-րդ հոդվածների պահանջները:

Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանի

որոշումն անհիմն է, այն չի

համապատասխանում քրեական գործի հանգամանքներին, բացի այդ, դատարանի կողմից նշանակված պատիժը չի համապատասխանում կատարված հանցանքի ծանրությանը և ամբաստանյալի անձին:

Բողոքաբերը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ս.Դավթյանը

74 տարեկան է, թոշակառու, նախկինում դատապարտված չի եղել,

վատառողջ է` տառապում է ծանր հիվանդությամբ, 2-րդ կարգի հաշմանդամ է, բնութագրվում է դրական, իրեն մեղավոր է ճանաչել և անկեղծորեն զղջացել կատարածի համար, աջակցել է նախաքննությանը` տալով ինքնախոստովանական ցուցմունքներ

և

օգնել

քրեական

գործի

բացահայտմանը:

Ըստ

բողոքաբերի`

դատարանի կողմից հաշվի չի առնվել նաև այն հանգամանքը, որ դեպքը տեղի է ունեցել տուժող Ա.Գևորգյանի հակաօրինական գործողությունների հետևանքով, բացի այդ, քրեական գործում բացակայում են Ս.Դավթյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքները:

18. Վերոգրյալի հիման վրա` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 2010 թվականի օգոստոսի 9-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունիսի 20-ի դատավճռին:

6

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

I.Վերաքննիչ դատարանի որոշման իրավաչափությունը.

19. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն Առաջին

ատյանի

դատարանի

պատասխանատվությունը

և

կողմից

պատիժը

հաշվի

մեղմացնող

առնված

ամբաստանյալի

հանգամանքներն

անիրական

գնահատելու վերաբերյալ:

20. ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների ցանկը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ՛Պատիժ նշանակելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև մեղմացնող այլ հանգամանքներ, որոնք նշված չեն սույն հոդվածի առաջին մասում:

Դատարանի

հանգամանքների

կողմից

պատիժ

չափանիշների

նշանակելիս

վերաբերյալ

հաշվի

Վճռաբեկ

առնվող

մեղմացնող

դատարանն

իրավական

դիրքորոշում է հայտնել Պ.Բայրամյանի վերաբերյալ գործով որոշման մեջ: Համաձայն այդ որոշման` ՛(…) Դատարանի լայն հայեցողության շրջանակներում է (...) անձի պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների կիրառման հարցը, քանի որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի պատիժ նշանակելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև մեղմացնող այլ հանգամանքներ, որոնք նշված չեն նույն հոդվածի առաջին մասում: Այնուհանդերձ, դատարանի այս լիազորությունը բացարձակ չէ, և որպես մեղմացնող հաշվի առնվող հանգամանքները պետք է բավարարեն որոշակի չափանիշների: Դրանք են.

ա) հանգամանքը պետք է իրական լինի, այսինքն գործով ձեռք բերված ապացույցները պետք է հաստատեն դրա առկայությունը,

(…) (տե՛ս Պարույր Բայրամյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2007 թվականի հունիսի 1-ի թիվ ՎԲ-84/07 որոշումը):

21. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանն

ամբաստանյալի

պատասխանատվությունը

և

պատիժը

մեղմացնող

հանգամանք է դիտել այն, որ վերջինս մեծահասակ է (74 տարեկան), նախկինում արատավորված չի եղել, բնութագրվում է դրական, մասնակիորեն ընդունել է մեղքը և զղջացել է կատարած արարքի համար, ինչպես նաև հաշվի է առել տուժող Ա.Գևորգյանի կողմից դրսևորված հակաօրինական վարքագիծը, որով պայմանավորվել է Ս.Դավթյանի կատարած արարքը (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

7

Վերաքննիչ դատարանը գտել է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանի հաշվի առած` ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներն անիրական են, ինչպես նաև նշել է, որ Առաջին ատյանի դատարանը չի հիմնավորել, թե տուժողի ո՛ր գործողությունն է համարվում հակաօրինական (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

22.

Նախորդ

կետում

շարադրված`

Վերաքննիչ

դատարանի

հետևության

իրավաչափությունը գնահատելու համար Վճռաբեկ դատարանը նպատակահարմար է գտնում Առաջին ատյանի դատարանի կողմից Ս.Դավթյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի առնված հանգամանքներին անդրադառնալ առանձին: Այսպես` սույն գործով մեղադրական եզրակացության և Առաջին ատյանի դատարանի դատական ակտի ուսումնասիրությունից երևում է, որ Ս.Դավթյանը ծնվել է 1936 թվականին (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը), այսինքն` գործի քննության պահին նա եղել է 74 տարեկան: Ուստի նշված հանգամանքը չի կարող անիրական գնահատվել: Առաջին

ատյանի

դատարանի

կողմից

մատնանշված

ամբաստանյալի

պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հաջորդ հանգամանքը` դրական բնութագրվելը,

հիմնավորվում

է

թիվ

3

Խ.Ավետիսյանի կողմից տրված բնութագրով,

տեղամասի

լիազոր

ներկայացուցիչ

հետևաբար այս հանգամանքը ևս չի

կարող անիրական գնահատվել: Մասնակիորեն մեղքն ընդունելու և կատարած արարքի համար

զղջալու

հանգամանքները

հիմնավորվում

են

ամբաստանյալի

թե՛

նախաքննական և թե՛ դատաքննական ցուցմունքներով (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը): Իսկ արատավորված լինելու վերաբերյալ գործով որևէ ապացույց ձեռք չի բերվել (տե՛ս սույն որոշման 13-րդ կետը):

Ինչ

վերաբերում

է

տուժողի

հակաիրավական

գործողությունների

բացակայության մասին Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանը, ապա գործում առկա են ինչպես ամբաստանյալի, այնպես էլ տուժողի ցուցմունքները տուժողի կողմից ամբաստանյալին հրելու և վերջինիս վայր գցելու վերաբերյալ (տե՛ս, սույն որոշման 8րդ կետը): 23.

Հիմք

ընդունելով

սույն

որոշման

նախորդ

կետում

շարադրված

հիմնավորումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից

մատնանշված

պատասխանատվությունը

և

պատիժը

մեղմացնող

հանգամանքները` 74 տարեկան լինելը, նախկինում արատավորված չլինելը, դրական բնութագրվելը, մասնակիորեն մեղքն ընդունելը և կատարած արարքի համար զղջալը, իրական

են

և

սույն

գործով

կարող

են

դիտվել

որպես

պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ:

ամբաստանյալի

8

Հետևաբար, անհիմն է Վերաքննիչ դատարանի հետևությունն Առաջին ատյանի դատարանի կողմից հաշվի առնված ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներն անիրական լինելու վերաբերյալ:

24. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հաջորդ իրավական հարցը հետևյալն է. արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի

պահպանման

տեսանկյունից

արդյոք

հիմնավորված

է

Ս.Դավթյանի

նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը:

25. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ՛Եթե դատարանը,

կալանքի,

ազատազրկման

կամ

կարգապահական

գումարտակում

պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը

պայմանականորեն

չկիրառելու

մասին:

Նույն

հոդվածի

2-րդ

մասի

համաձայն` ՛Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

26. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման կապակցությամբ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել մի շարք որոշումներում: Մասնավորապես, Հ.Բաղդասարյանի վերաբերյալ որոշման մեջ արձանագրվել է, որ ՛(...) պատիժը կարող է պայմանականորեն չկիրառվել, եթե առկա է դատարանի համոզվածությունը,

վստահությունն

առանց

իրական

պատիժ

նշանակելու

ամբաստանյալի ուղղվելու հնարավորության մասին: Դատարանը նման հետևության հանգում է միայն օբյեկտիվ գոյություն ունեցող տվյալների վերլուծության հիման վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում են պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին (...) (տե՛ս Հուսիկ

Բաղդասարյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2008 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԱՎԴ2/0059/01/08 որոշումը): Նույնանման մոտեցում է արտահայտվել նաև Վճռաբեկ դատարանի ՎԲ-50/07, ՎԲ-192/07, ՎԲ-01/08 որոշումներում:

Թ.Տեր-Գրիգորյանի վերաբերյալ որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ ՛Պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս դատարանը հաշվի է առնում նաև ՀՀ քրեական

օրենսգրքի

62-րդ

և

63-րդ

հոդվածներով

նախատեսված

պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: Հանցակազմի սահմաններից դուրս գտնվելով դրանք բնութագրում են ինչպես կատարված

հանցագործությունը,

այնպես

էլ

հանցավորի

անձնավորությունը,

9

հնարավորություն են տալիս պատկերացում կազմել հանցավորի անձնավորության և հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի մասին` համապատասխանաբար բարձրացնելով կամ իջեցնելով այն: Դրանց գնահատմամբ է հնարավոր յուրաքանչյուր կոնկրետ գործով անհատական մոտեցում ցուցաբերել ինչպես

պատժի

տեսակը

և

չափը

որոշելիս,

այնպես

էլ

այն

կրելու

նպատակահարմարության հարցը լուծելիս:

(…)

Նշանակված

դատարանի

կողմից

հանցագործության,

պատիժը

կայացված

դրա

կրելու

նպատակահարմարության

վերաբերյալ

որոշումը

պետք

լինի

կատարած

գործի

կոնկրետ

է

հիմնված

առանձնահատկությունների,

հանգամանքների, հանցավորի անձի, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների բազմակողմանի գնահատման վրա` նպատակ ունենալով ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պատժի նպատակների իրագործման հնարավորությունը (տե՛ս

Թամարա Տեր-

Գրիգորյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2007 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ ՎԲ-192/07 որոշումը): Նույնանման մոտեցում է արտահայտվել նաև Ռոբերտ Խատոյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2007 թվականի մայիսի 4-ի թիվ ՎԲ-55/07 որոշմամբ:

27. Այսպիսով, վերը նշված օրենսդրական կարգավորումներից և Վճռաբեկ դատարանի

նախադեպային

որոշումներում

արտահայտված

իրավական

դիրքորոշումներից հետևում է, որ պատիժը պայմանականորեն չկիրառելու համար անհրաժեշտ

է

դատարանի

համոզվածությունը,

որ

դատապարտյալի

ուղղվելը

հնարավոր է առանց նշանակված պատժատեսակն իրական կրելու: Ընդ որում, այդ համոզվածությունը պետք է հիմնված լինի գործի օբյեկտիվ տվյալների վրա, և պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը պետք է հանգամանորեն քննության առնի ինչպես հանցագործության կատարման, այնպես էլ հանցավորի անձին վերաբերող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

28. Զարգացնելով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ իր իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանցավորի անձը բնութագրող

տվյալների,

պատասխանատվությունն

ու

պատիժը

մեղմացնող

հանգամանքների կոնկրետ համակցությունը կարող է բավարար լինել հանցանք կատարած անձի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու համար` անկախ պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող որևէ հանգամանքի առկայությունից: Այլ կերպ` պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող որևէ հանգամանքի առկայությունն ինքնին չի բացառում ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ

10

հոդվածի կիրառումը, եթե դատարանը հանգում է հիմնավոր եզրակացության, որ հանցանք կատարած անձի ուղղումը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու:

29. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը Ս.Դավթյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առել կատարված արարքի հասարակական վտանգավորությունը, ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները և գործի մյուս վերաբերելի հանգամանքները: Որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ Առաջին ատյանի դատարանը

հաշվի

է

առել

վերջինիս

տարիքը

(74

տարեկան),

նախկինում

արատավորված չլինելը, դրական բնութագրվելը, կատարած արարքի համար զղջալը (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը` Վերաքննիչ դատարանը արձանագրել

է,

որ

Առաջին

ատյանի

դատարանի

կողմից

հաշվի

առնված`

ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները բավարար չեն հանգելու այն հետևության, որ վերջինիս ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ Առաջին ատյանի դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ամբաստանյալ Ս.Դավթյանը հանցանքը կատարել է ալկոհոլի ազդեցության տակ (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): 30.

Հիմք

ընդունելով

սույն

որոշման

26-28

կետերում վկայակոչված

և

սահմանված հիմնավորումները և դրանք համադրելով 29-րդ կետում շարադրված փաստական հանգամանքների հետ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ

չնայած

Ս.Դավթյանի կողմից իրեն մեղսագրվող արարքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելու

հանգամանքին,

տվյալների

և

պատիժն

այնուամենայնիվ,

ու

հանցավորի

պատասխանատվությունը

անձը

բնութագրող

մեղմացնող

կոնկրետ

հանգամանքների համակցությունը (հատկապես հանցանք կատարած անձի տարիքը, այդ տարիների ընթացքում արատավորված չլինելը և առողջական վիճակը), ինչպես նաև այն հանգամանքը, որ տուժողը չի առարկում Ս.Դավթյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու դեմ (տե՛ս սույն որոշման 14-րդ կետը), սույն գործով բավարար են հանգելու այն հետևության, որ Ս.Դավթյանի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու և հիմք են ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման համար:

Նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ Ս.Դավթյանի

նկատմամբ

ազատազրկման

ձևով

նշանակված

պատիժը

պայմանականորեն չկիրառելու միջոցով սույն գործով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին` սոցիալական

11

արդարության

վերականգնմանը,

պատժի

ենթարկված

անձի

ուղղմանը

և

հանցագործությունների կանխմանը: Վճռաբեկ դատարան գտնում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանի այս հետևությունը բխում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված` արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից: Հետևաբար Ս.Դավթյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չպետք է կիրառել:

31. Վերացնելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա Ս.Դավթյանի

նկատմամբ

նշանակված

ազատազրկման

ձևով

պատիժը

պայմանականորեն չկիրառելը` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի Ընդհանուր մասի նորմերի, մասնավորապես` 5-րդ, 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված օրինականության, արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների խախտում, որը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված` քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է և հանգեցրել է նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին

չհամապատասխանող

անօրինական

և

չհիմնավորված

որոշման

կայացմանը:

Վերը նշված նյութական և դատավարական իրավունքի խախտումները, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու հիմք են: Քանի որ գործի նյութերով հերքվում են ՀՀ քրեական օրենսգրքի

70-րդ

հոդվածը

չկիրառելու

վերաբերյալ

Վերաքննիչ

դատարանի

հետևությունները և միաժամանակ հաստատվում է Առաջին ատյանի դատարանի դատավճռի օրինականությունը և հիմնավորվածությունը, ուստի անհրաժեշտ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիման վրա բեկանել վերաքննիչ դատարանի դատական ակտը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի դատավճռին:

32. Սույն որոշման նախորդ կետում նշված նկատառումներով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում բեկանել Ս.Դավթյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի օգոստոսի 9-ի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունիսի 11-ի դատավճռին` սույն որոշմամբ շարադրված հիմնավորումներով և պատճառաբանություններով հանդերձ: Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական

12

դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Սերյոժա Գերասիմի Դավթյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի օգոստոսի 9-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության

առաջին

ատյանի

դատարանի

2010

թվականի

հունիսի

11-ի

դատավճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող`

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դատավորներ`

Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
5 նոյեմբերի, 2010 թ.
Գործի #:
ԵԷԴ/0032/01/10
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել