ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2023 թվականի մայիսի 24-ին «ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հրդեհային անվտանգության մասին» 2001 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-176 օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-11-րդ մասերով. «8. Տեսչական մարմնի տված կարգադրագրերի, եզրակացությունների և կայացվող որոշումների՝ դրանցով սահմանված ժամկետում չկատարման դեպքում այն ստուգվող սուբյեկտի կողմից, որի սնանկ ճանաչվելու մասին վճիռն օրինական ուժի մեջ է մտել, կամ սկսվել է լուծարման գործընթաց, և միաժամանակ՝ տրված կարգադրագրերի, եզրակացությունների և կայացվող որոշումների չկատարման արդյունքով առկա է քաղաքացիների կյանքին, առողջությանն սպառնացող անմիջական վտանգ կամ բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակի առաջացման վտանգ, տեսչական մարմինը կարգադրագրերի, եզրակացությունների և կայացվող որոշումների չկատարման փաստն արձանագրելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, դիմում է լիազորված մարմին՝ ներկայացնելով առաջարկություն տեսչական մարմնի իրականացրած վերահսկողական գործողությունների արդյունքով արձանագրված և սահմանված ժամկետում չվերացված խախտումները վերացնելու վերաբերյալ:
9. Լիազորված մարմինը սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված առաջարկությունն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, տեսչական մարմին ներկայացնում է տեղեկություն՝ տեսչական մարմնի իրականացրած վերահսկողական գործողությունների արդյունքով արձանագրված և սահմանված ժամկետում չվերացված խախտումներն իր կողմից վերացնելու նպատակով համապատասխան գործողությունների, դրանց կատարման համար անհրաժեշտ ժամկետների, ինչպես նաև համապատասխան գործողությունների կատարման նախնական ծախսերի հաշվարկի վերաբերյալ:
10. Լիազորված մարմինը սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված գործողությունների կատարման ավարտից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, տեսչական մարմին ներկայացնում է տեղեկություն կատարված գործողությունների արդյունքների վերաբերյալ, իսկ ստուգվող սուբյեկտին ներկայացնում է արձանագրված խախտումների վերացման արդյունքով կատարված ֆինանսական ծախսերի փոխհատուցման պահանջ:
11. Սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված փոխհատուցման պահանջն ստուգվող սուբյեկտի կողմից այն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, չկատարվելու դեպքում գանձումն իրականացվում է դատական կարգով:»։ Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2023 թ. հունիսի 12 Երևան ՀՕ-188-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունիսի 2023 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-188-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (14.06.2023-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2023.06.12-2023.06.25 Պաշտոնական հրապարակման օրը 13.06.2023 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 24.05.2023 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 12.06.2023 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 14.06.2023 Հիմնական ակտ 24.05.2023, ՀՕ-188-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 18.04.2001, ՀՕ-176 18.04.2001, ՀՕ-176 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 24 մայիսի, 2023 թ.
- Գործի #:
- ՀՕ-188-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
