ԱՎԴ2/0105/02/23
Ամփոփում
քննելով Ֆինանսական համակարգի գլխավոր հաշտարար Վազգեն Մնացականյանի (այսուհետ՝ Հաշտարար) ն Լուսինե Հակոբյանի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.01.2024 թվականի որոշման դեմ՝ ըստ «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Բանկ) դիմումի՝ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է չեղյալ ճանաչել Հաշտարարի 29.03.2023 թվականի թիվ 15-1586/23 որոշումը: Արարատի ն Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության
Ամբողջ Տեքստ
ՀԱՅՆ 225
22 ԱԱ ու ի
/2 165 է
(ԱՐ 2Ն
ԱՐՏ 2) ՏՅԱ
ՆԱՅԵ (
ՄԱ)
ՀՅ» աղին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ2/0105/02/23 դատարանի որոշում 2024թ.
Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ2/0105/02/23
Նախագահող դատավոր՝ Հ. Ենոքյան
Դատավորներ՝ Ս. Գրիգորյան
Ն. Գաբրիելյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2024 թվականի սեպտեմբերի 11-ին
գրավոր ընթացակարգով քննելով Ֆինանսական համակարգի գլխավոր հաշտարար Վազգեն Մնացականյանի (այսուհետ՝ Հաշտարար) ն Լուսինե Հակոբյանի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.01.2024 թվականի որոշման դեմ՝ ըստ «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Բանկ) դիմումի՝ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է չեղյալ ճանաչել Հաշտարարի 29.03.2023 թվականի թիվ 15-1586/23 որոշումը:
Արարատի ն Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 06.07.2023 թվականի որոշմամբ դիմումը բավարարվել է:
2
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 12.01.2024 թվականի որոշմամբ Հաշտարարի ն Լուսինե Հակոբյանի բերած վերաքննիչ բողոքները մերժվել են, ու Դատարանի 06.07.2023 թվականի «Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Հաշտարարը ն Լուսինե Հակոբյանը (ներկայացուցիչ Լիանա Բրսոյան):
Վճռաբեկ բողոքների պատասխան է ներկայացրել Բանկը:
2. Հաշտարարի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ ու 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, 9-րդ հոդվածի 2-րդ մասը, Ո-րդ ու 13-րդ հոդվածները, 338-րդ հոդվածի Էին մասի 5-րդ ն 6-րդ կետերը, 365-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը, 379-րդ հոդվածի Լին ու 2-րդ մասերը, սխալ է մեկնաբանել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասը, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի 31.08.2020 թվականի թիվ 11/20 որոշմամբ հաստապտված' «Պահանջների քենության գործընթացը կարգավորող կանոնների» 107-րդ կետը:
Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը դատական ակտի հրապարակման օրվա մասին իր ծանուցված չլինելը համարել է գործի ելքի վրա ազդեցություն չունեցող դատական սխալ, մինչդեռ անտեսել է, որ պատշաճ ծանուցված չլինելու մասին խախտումը դատական ակտի պարտադիր բեկանման հիմք է, որը բացառում է այդ խախտումը ձնական դիտարկելու հնարավորությունը:
Սուն գործով վիճարկվել է Հաշտարարի 29.03.2023 թվականի թիվ 15-1586/23 որոշումը, մինչդեռ Վերաքննիչ դատարանը, դուրս գալով վերաքննիչ բողոքի սահմաններից, իրավական գնահատական է տվել 15.02.2022 թվականի թիվ 15-691/22 որոշմանը՝ անտեսելով, որ թիվ ԱՎԴԶ/1028/02/22 քաղաքացիական գործով նշված որոշումը չեղյալ ճանաչելու դիմողի պահանջն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով մերժվել է, ուստի որոշումը մնացել է պարտադիր:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ թիվ 13-032/02/15 գործով Հայաստանի բանկերի միության ֆինանսական արբիտրաժային դատարանի 19.03.2015 թվականի վճռով սահմանված պարտավորությունն օրենքի ուժով դադարած համարվելու պայմաններում Բանկի կողմից այն կատարելու պահանջից զրկված լինելու փաստն անվիճելի է, քանի որ 15.02.2022 թվականի թիվ 15-691/22 որոշմամբ ինքը նշել է, որ հաճախորդի պարտավորությունները Բանկի նկատմամբ դադարել են, քանի որ Բանկը Հայաստանի բանկերի միության ֆինանսական արբիտրաժային դատարանի 19.03.2015 թվականի վճիռն
Յ
օրենքով սահմանված ժամկետում կատարման չի ներկայացրել՝ զրկվելով դրանով սահմանված պարտավորության կատարումը հաճախորդից պահանջելու հնարավորությունից: Արդյունքում խախտվել են դատական ակտի վերջնական ն պարտադիր լինելու պահանջները:
Վերաքննիչ դատարանը գնահատման է արժանացրել այն հարցը, թե արդյո՞ք կարող է պարտավորությունը դադարած համարվել այն դեպքում, երբ պահանջատերը բաց է թողել այն հարկադիր կատարման ներկայացնելու՝ օրենքով սահմանված ժամկետը, մինչդեռ դուրս է եկել վերաքննության սահմաններից, քանի որ այդպիսի փաստական կամ իրավական հիմք բողոքներում առկա չի եղել:
Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել բողոքի բոլոր հիմքերին, մասնավորապես՝ տնօրինչականության սկզբունքի խախտմանը, ինչպես նան գործի վարույթը կասեցնելու՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքի առկայության պայմաններում այն չկասեցնելու կապակցությամբ Դատարանին վերագրված խախտումներին:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով վիճարկվող որոշմամբ ինքը ոչ թե հղում է կատարել բողոքարկվող դատական ակտի բովանդակությանը, այլ վկայակոչել է իր կողմից նախկինում կայացրած թիվ 15-691/22 որոշումը: (Թեն սույն գործով վիճարկվող որոշումը կայացնելիս դատական կարգով վիճարկվել է թիվ 15-691/22 որոշումը, այդուհանդերձ ինքը կարող էր հղում կատարել այդ որոշմանը, քանի որ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը պարտադիր է դառնում հաճախորդի կողմից այդ որոշմանը համաձայնելու պահից, ն քանի դեռ առկա չէ որոշումը չեղյալ ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, առկա չէ նան պարտադիր դարձած որոշումը հիմք չընդունելու որնէ իրավական արգելք:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.01.2024 թվականի որոշումը ն կայացնել նոր դատական ակտ՝ դիմումը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:
2.1 Լուսինե Հակոբյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 63-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը ն 13-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի ին կետե ու 423րդ հոդվածի Լին կետը, միեչե 01042018 թվականը գործած խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի Էին մասի 2-րդ կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը ն 379-րդ հոդվածի 2-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ թիվ ԱՎԴԶ/1028/02/22 քաղաքացիական գործի շրջանակներում հաստատվել է Բանկի հանդեպ ունեցած պարտավորության բացակայության փաստը, ինչն իրավաչափորեն արձանագրվել է նան Հաշտարարի թիվ 15-691/22 որոշմամբ:
4
Այսինքն՝ թիվ ԱՎԴԶ/1028/02/22 քաղաքացիական գործի շրջանակներում նախադատելի է այն փաստը, որ թիվ 13-032/02/15 գործով Հայաստանի բանկերի միության ֆինանսական արբիտրաժային դատարանի վճռից բխող պարտավորությունները Բանկի ն իր միջն դադարել են՝ Բանկի կողմից անգործություն ցուցաբերված լինելու պատճառաբանությամբ, ուստի Բանկն իրավասու չէր իր հաշվից գումար ելքագրել:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Բանկն իրավասու չէր Հայաստանի բանկերի միության ֆինանսական արբիտրաժային դատարանի 19.03.2015 թվականի վճռի հիման վրա 12.01.2023 թվականին սեփական նախաձեռնությամբ իր հաշվից գումար ելքագրել, քանի որ տվյալ վճռից բխող պարտավորությունները դադարել են գոյություն ունենալ Բանկի կողմից վճռի հարկադիր կատարման՝ օրենքով սահմանված մեկ տարվա ժամկետը բաց թողնելու պատճառաբանությամբ:
Վերաքննիչ դատարանը չի հիմնավորել թիվ ԼԴ/0039/04/14 քաղաքացիական գործով 22.07.2016 թվականին, թիվ ԼԴ/1160/02/17 քաղաքացիական գործով 07.08.2020 թվականին ն թիվ ԵԴ/27154/02/8 քաղաքացիական գործով 30.12.2021 թվականին ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներով արձանագրված իրավական մեկնաբանություններից շեղվելը:
Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել բողոքում նշված իր այն հիմնավորմանը, որ Դատարանում առկա է եղել սուն գործի վարույթը կասեցնելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.01.2024 թվականի որոշումը ն կայացնել նոր դատական ակտ՝ դիմումը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:
2.2 Վճռաբեկ բողոքների պատասխանի հիմնավորումները
Վճռաբեկ բողոքներ անհիմն եեւ ե ենթակա են մերժման հետնյալ պատճառաբանությամբ:
Հաշտարարը թիվ 15-1586/23 որոշման հիմքում դրել է թիվ 15-691/22 որոշմամբ հաստատված փաստեր, որոնք դեռնս չունեն իրավական ն ապացուցողական ուժ, քանի որ այդ որոշումն իր կողմից թիվ ԱՎԴԶ/1028/02/22 քաղաքացիական գործով դատական կարգով վիճարկվում է, հետնաբար դեռնս անվիճելի չէ այն փաստը, որ Լուսինե Հակոբյանի պարտավորություններն իր նկատմամբ դադարել են:
Անձի լսված լինելու իրավունքը չի կարող նույնացվել Հաշտարարի որոշումը վիճարկող դատական վարույթում վերջինիս կողմից իր որոշման իրավաչափության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու հնարավորության հետ, հակառակ դեպքում ստեղծվում է Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջների շրջանակում վիճարկվող որոշման հիմքերը ն պատճառաբանությունները լրացուցիչ մեկնաբանելու անհրաժեշտություն, ինչն իմաստազրկում է Ֆինանսական համակարգի հաշտարարի՝ որպես վեճի արտադատական, այլընտրանքային լուծման մեխանիզմի նշանակությունը, իսկ հատուկ վարույթը կրում է ձնական բնույթ:
Բացի այդ, չի խախտվել Հաշտարարի լսված լինելու իրավունքը, քանի որ վերջինս թեն. հավասարեցվում է դիմումի քննության ելքով շահագրգռված անձի կարգավիճակ ունեցող անձի հետ, այնուամենայնիվ իր դատավարական իրավունքներն իրացրել է դատական ակտը բողոքարկելու միջոցով: Ընդ որում, Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վարույթում
5
օրենսդիրը չի նախատեսել կողմերից որնէ մեկի մասնակցությամբ վեճի քննություն, բացառությամբ այն դեպքերի, երբ առաջանում է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների Ա գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտություն:
Վերաքննիչ դատարանը վիճարկվող որոշման շրջանակներում քննության առարկա է դարձրել Դատարանի պատճառաբանությունների իրավաչափությունը, հիմնվել է ստորադաս դատարանում ներկայացված ապացույցների վրա ն միմյանց հետ համադրելով վերաքննիչ բողոքների հիմքերն ու հիմնավորումները` կայացրել է հիմնավորված ե պատճառաբանված դատական ակտ:
3. Վճռաբեկ բողոքների քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
13)թիվ 13-032/0215 գործով Հայաստանի բանկերի միության ֆինանսական արբիտրաժային դատարանը 19.03.2015 թվականին կայացված ն օրինական ուժի մեջ մտած վճռով Լուսինե Հակոբյանից հօգուտ Բանկի բռնագանձել է 553.590,1 ՀՀ դրամ, ինչպես նան 537.251,80 ՀՀ դրամ վարկի մնացորդին հաշվեգրել ն բռնագանձել է տոկոսներ՝ սկսած 02.02.2015 թվականից մինչն պարտավորության կատարման օրը՝ պայմանագրի 6.2. կետով նախատեսված տարեկան 30 տոկոսի չափով (հիմք' թիվ ԱՎԴ2/1028/02/22 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.05.2023 թվականին կայացված ն օրինական ուժի մեջ մտած որոշում, դատական իշխանության պաշտոնական կայք).
2) Հաշտարարը 15.02.2022 թվականի թիվ 15-:691/22 որոշմամբ Բանկին պարտավորեցրել է Լուսինե Հակոբյանի հետ 21.06.2013 թվականին կնքված վարկային պայմանագրից բխող ն թիվ 13-032/02/15 գործով Հայաստանի բանկերի միության ֆինանսական արբիտրաժային դատարանի 19.03.2015 թվականի վճռով սահմանված պարտքի գումարը չպահանջել հաճախորդից, ինչպես նան դիմել «ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ» փակ բաժնետիրական ընկերությանն ու Կենտրոնական բանկի վարկային ռեգիստր Լուսինե Հակոբյանի վարկային տեղեկատվության մեջ «ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրամադրված վարկային զեկույցում նշված Բանկի հետ 21.06.2013 թվականին կնքված վարկային պայմանագրով (վարկի գումարը՝ 1.262.000 ՀՀ դրամ) վարկի վերաբերյալ տվյալները վարկային զեկույցից հեռացնելու համար (հիմք' թիվ ԱՎԴ2/1028/02/22 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.05.2023 թվականին կայացված ն օրինական ուժի մեջ մտած որոշում, դատական իշխանության պաշտոնական կայք).
3) Լուսինե Հակոբյանը 28.09.2023 թվականին Վերաքննիչ դատարան ներկայացրած դիմումին կցել է թիվ ԱՎԴԶ/1028/02/22 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 06.09.2023 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, համաձայն որի՝
«դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է չեղյալ ճանաչել Հաշտարարի 15.02.2022 թվականի թիվ 15-691/22 որոշումը»,
«Արարատի ն Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 10.11.2022 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է»,
6
«ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.05.2023 թվականի որոշմամբ Բանկի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 10.11.2022 թվականի «Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը քննության առնելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ»:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 06.09.2023 թվականի որոշմամբ Բանկի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (հատոր 2-րդ, գ.թ. 30-32, 40-43).
4)29.03.2023 թվականի թիվ 15-1586/23 որոշմամբ Հաշտարարը նշել է, որ «(...) 12.01.2023թ. թիվ 2474502696800000 հաշվից ելքագրվել են դրամական միջոցներ ընդհանուր առմամբ 114.267,10 ՀՀ դրամի չափով, իսկ որպես գործարքի նպատակ՝ նշվել է մասնակի մարում: Հաճախորդը Հաշտարարին ներկայացված դիմումով, ինչպես նան Բանկը Հաշտարարին ներկայացված թիվ 610-1492 գրությամբ ընդունել են այն հանգամանքը, որ Հաճախորդի քարտային հաշվին առկա 100,267.10 ՀՀ դրամ գումարը ն խնայողական հաշվին առկա 14,000 ՀՀ դրամ գումարը 12.01.2023թ.-ին ուղղվել են վարկի մարմանը»:
Որոշմամբ արձանագրվել է նան, որ «15.02.2022թ.-ին կայացված թիվ 15-691/22 որոշմամբ Հաշտարարն արդեն իսկ հաստատել է, որ հաճախորդի պարտավորությունները բանկի նկատմամբ համարվել են դադարած: (...) Բանկը չի ներկայացրել ապացույցներ Հաճախորդի՝ Բանկի հանդեպ ունեցած այլ դրամային պարտավորությունների առկայության վերաբերյալ: Ստացվում է, որ Հաճախորդը փաստացի պարտավորություն չունի Բանկի նկատմամբ, ուստի Բանկի մոտ բացակայում է Կանոններով ն Պայմաններով սահմանված Հաճախորդի հաշիվներից անակցեպտ գանձումներ իրականացնելու հիմքը, մասնավորապես` Բանկի հանդեպ Հաճախորդի ժամկետանց պարտավորության առկայությունը»:
Արդյունքում Հաշտարարը որոշել է Լուսինե Հակոբյանի՝ Բանկի դեմ ուղղված 13.01.2023 թվականի թիվ 7-15/23 պահանջը բավարարել 114.267,1 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 23-28).
5) Լուսինե Հակոբյանի՝ որպես պատվիրատուի, ն անհատ ձեռնարկատեր Լիանա Բրսոյանի՝ որպես կատարողի, միջն 17.08.2023 թվականին կնքված «Իրավաբանական- փաստաբանական ծառայությունների մատուցման վերաբերյա» թիվ ԼԲ-771ԼՀ/23 պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 1.1. կետի համաձայն` կատարողը պարտավորվել է թիվ ԱՎԴԶ/0105/02/23 քաղաքացիական գործով (այսուհետ «Դատական գործ») պատվիրատուին մատուցել նուն պայմանագրի 1.2 կետում նշված ծառայությունները (այսուհետ` «Ծառայություններ»), իսկ պատվիրատուն պարտավորվել է պայմանագրով նախատեսված ժամկետներում ն կարգով վճարել այդ ծառայությունների համար:
Նույն պայմանագրի 1.2. կետի «գ» ենթակետի համաձայն՝ ծառայություններն իրենց մեջ ներառում են Դատական գործի վարման համար անհրաժեշտ դատավարական փաստաթղթեր կազմելը:
Նույն պայմանագրի 3.1. կետի համաձայն՝ պայմանագրի գինը ձնավորվում է հետնյալ կերպ.
-ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում Ծառայությունների մատուցման դիմաց պատվիրատուն պարտավորվում է վճարել 300.000 ՀՀ դրամ (...),
7
- ՀՀ վճռաբեկ դատարանում Ծառայությունների մատուցման դիմաց պատվիրատուն պարտավորվում է վճարել 200.000 ՀՀ դրամ (...) (հատոր 2-րդ, գ.թ. 37-39):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թուլ է տվել Սահմանադրության 63-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշր է համարում իրավական որոշակիության սկզբունքի համատեքստում անդրադառնալ օրինական ուժի մեջ մրած դատական ակտի պարտադիրությանը' վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների Ա ազատությունների վերաբերալ ,Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք: (...):
Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը պարտադիր են դրանց հասցեատերերի համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, ինչպես նան դատարանի պահանջները կատարման համար պարտադիր են դրանց հասցեատերերի համար ն ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
8
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի վճռով վերահաստատել է իր այն դիրքորոշումը, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորվող դատարանի առջն արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանել Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որով, ի թիվս այլնի, ամրագրված է, որ իրավունքի գերակայությունը պայմանավորվող պետությունների ընդհանուր ժառանգության մի մասն է: Իրավունքի գերակայության հիմնարար կողմերից մեկն իրավական որոշակիության սկզբունքն է, որով պահանջվում է, լու զն, որ երբ դատարանները որնէ հարցի վերաբերյալ կայացնում են վերջնական որոշում, այդ որոշումը չպետք է կասկածի տակ դրվի: Իրավական որոշակիությունը ենթադրում է շջ /սժյռռ սկզբունքի, այն է՝ վճիռները վերջնական լինելու սկզբունքի պահպանում (ի թիվս այլնի, տե՛ս Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի գործով (թիվ 22343/08 գանգատ) Եվրոպական դատարանի 03.03.2016 թվականի վճիռը, կեր 33, Իրինա Ֆեդոտովան ըեդդեմ Ռուսաստանի գործով (թիվ 1752/02 գանգատ) Եվրոպական դատարանի 19.01.2007 թվականի վճիռը, կեր 2. Նեդջեթ Շահինը ն Պերիհան Շահինն ըեդդեմ Թուրքիայի գործով (թիվ 13279/05 գանգատ) Եվրոպական դատարանի 20.10.2011 թվականի վճիռը, կետ 57, էսոժճեռ Ցսօօտոռ ԽԱտ,օո լոօ.-ն ու Էսոմճեն 8Ցսօօտոռ 8սշսոօտե-ն ընդդեմ Ռումինիայի գործով (թիվ 1231/04 գանգատ) Եվրոպական դատարանի 25.09.2012 թվականի վճիռը, կետ 11):
Եվրոպական դատարանն իրավական որոշակիության սկզբունքի համատեքստում նշել է, որ մրցակցող դատական որոշումների առկայությունը կարող է առաջացնել իրավական անորոշության վիճակ, որը կարող է նվազեցնել հասարակության վստահությունը դատական համակարգի նկատմամբ, մինչդեռ այդ վստահությունը, միանշանակորեն, իրավունքի գերակայության վրա հիմնված պետության էական տարրերից մեկն է (տե՛ս, օրինակ, Տ/ոօ 1Տ0990Ւ05 4.է.է.-ն ընդդեմ Հունաստանի գործով (թիվ 17257/13 գանգատ) Եվրոպական դատարանի 23.05.2019 թվականի վճիռը, կետ 48): Իրավական որոշակիության սկզբունքը ենթադրում է, որ կողմը, հիմնվելով դատարանի կողմից նախորդ գործով բարձրացված հարցով արված գնահատականի վրա, որը բարձրացվում է նան տվյալ գործով, կարող է օրինական սպասում ունենալ առ այն, որ դատարանը կհետնի իր նախորդ կարգավորմանը, եթե միայն չկան հիմնավոր հանգամանքներ այդ կարգավորումից շեղվելու համար (տե՛ս ՏԹՑԼՐ-ն ընդդեմ Ռումինիայի գործով (թիվ 23456/04 գանգատ) Եվրոպական դատարանի 16.07.2013 թվականի վճիռը, կետ 38, Թօշռնօ /4Մռո-ն ընդդեմ Ռումինիայի գործով (թիվ 19037/07 գանգատ) Եվրոպական դատարանի 16.12.2014 թվականի վճիռը, կետ 42):
Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (այսուհետ` Վենետիկի հանձնաժողով) 18.03.2016 թվականին ընդունած «Իրավունքի գերակայության հսկիչ ցանկ»-ում)' Եվրոպայի խորհրդի մասնակից պետություններում որպես իրավունքի գերակայության գնահատման չափանիշ դիտարկվում է նան իրավական որոշակիությունը, որի դրսնորումներից է շտ յսժօուճշ սկզբունքը: Այս սկզբունքը ենթադրում է, որ պետք է հարգել վերջնական դատողությունները, եթե առկա չեն դրանք վերանայելու հիմնավոր պատճառներ (կետ 63):
' Հղումը՝ հէէքտչ//ոոող.ԿՇՈԼՇ6.Շ06./ո/Խ6ԵՒօՐՈՏ/մօօսոճո/ժ6Թս1եոՏթ2քժր |6օ-ԸԾԼ-Ճ0(2016)007-6:
9
Վենետիկի հանձնաժողովի «Իրավունքի գերակայության մասին զեկույցի» (ընդունված՝ 201 թվականի մարտի 25-26-ին)(2շ 46-րդ կետը սահմանում է, որ իրավական որոշակիությունը պահանջում է հարգել "օտ յսժ/օոմճ սկզբունքը, համաձայն որի՝ ներպետական դատարանների վերջնական դատական ակտերը չպետք է կասկածի տակ դրվեն:
Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ իրավական որոշակիությունն իրավական անվտանգության կարնոր բաղադրիչ է, որով, ի թիվս այլնի, ապահովվում է նան վստահությունը հանրային իշխանության ն նրա հաստատությունների նկատմամբ (տե՛ս Սահմանադրական դատարանի 26.03.2021 (թվականի թիվ ՍԴՈՎԼՏ»Ց6 որոշումը): Միջազգային իրավունքում հայտնի սկզբունքը՝ «Դատարանը կրկին չի որոշի արդեն որոշված գործը» (-6Տ |սժՇճէճ), ենթադրում է, որ դատական գործով ընդունված վերջնական որոշումը որպես իրավական որոշակիության արդյունք ենթակա է հարգանքի (տե'ս Սահմանադրական դատարանի 27.05.2008 թվականի թիվ ՍԴՈ-754 որոշումը):
Սահմանադրական դատարանը միաժամանակ հավելել է, որ իրավական պետության սահմանադրաիրավական հայեցակարգից ն դրանից ածանցվող իրավական որոշակիության սահմանադրաիրավական սկզբունքից ուղղակիորեն բխում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի նկատմամբ վստահելիության կամ այլ կերպ ասած՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի ճշմարտացիության կանխավարկածը (ե՛ս Սահմանադրական դատարանի 04.07.2023 թվականի թիվ ՍԴՈ-1693 որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է նան, որ իրավական որոշակիության սկզբունքն ըստ էության երաշխավորում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայունությունը, ինչը, ի թիվս այլ հատկանիշների (անհերքելիություն, բացառիկություն, նախնադատելիություն), ենթադրում է այդպիսի դատական ակտի պարտադիրությունը: Պարտադիրության հատկանիշը ենթադրում է, որ պետական ն տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական անձինք ու քաղաքացիներն իրենց գործունեության ընթացքում պարտավոր են հաշվի առնել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը ն իրավունք չունեն տվյալ դատական ակտով կայացված հարցի վերաբերյալ կայացնելու նոր որոշում (տես Անժելա ն Նունե Հարությունյաններե ըեդդեմ Բեգլար Մկրտումյանի թիվ ԵԱԴԴ/0913/02/3 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը վերահաստատում է, որ իրավական որոշակիության սկզբունքի առանցքային տարրերից մեկը դատական ակտերի կայունության կամ 65 յսժ/օոէճ սկզբունքն է, որի ցանկացած խախտում հանգեցնում է իրավական որոշակիության խաթարման ն ազդում իրավունքի գերակայության սկզբունքի վրա: Ք6Տ սմ: օճճ սկզբունքի հիմքում ընկած է իրավական կարգադրագրերի կայունության, օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի անփոփոխելիության Ա համընդհանուր պարտադիրության գաղափարը, որով, ի թիվս այլնի, ապահովվում է դատարանների հեղինակությունն ու վստահությունը դատական իշխանության նկատմամբ: Իրավական պետության հայեցակարգից ն դրանից ածանցվող իրավական որոշակիության սահմանադրաիրավական սկզբունքից բխում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի նկատմամբ վստահության, այլ կերպ ասած՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի ճշմարտացիության կանխավարկածը, ինչից էլ բխում է
2 Հղումը՝ հէէքՏ://6/Պ.Ս6ՈԼՇ6.Շ06.1Ո/ԽՇԵԼԹՐոՏ/մօօսոճոտ/ժ6Թս1.25թ:7քժր |6-ՇՇԼ-Ճ0(2011)00376Կ-6:
10
ներպետական դատարանների վերջնական դատողությունները հարգելու ու դրանք կասկածի տակ դնելու կանոնը:
Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրությունը ենթադրում է հարգանք դատական իշխանության հեղինակության նկատմամբ, ինչպես նան դրանով հաստատված հանգամանքների անհերքելիություն, երբ բացառվում է նույն փաստերի հակասական գնահատումը, որը կարող է անորոշություն առաջացնել Ա դիտարկվել որպես իրավական որոշակիության ու իրավունքի գերակայության սկզբունքների խախտում:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ Հաշտարարը 15.02.2022 թվականի թիվ 15-691/22 որոշմամբ Բանկին նան պարտավորեցրել է Լուսինե Հակոբյանի հետ 21.06.2013 թվականին կնքված վարկային պայմանագրից բխող ն թիվ 13-032/02/15 գործով Հայաստանի բանկերի միութան ֆինանսական արբիտրաժային դատարանի 19.03.2015 թվականի վճռով սահմանված պարտքի գումարը չպահանջել հաճախորդից:
Թիվ ԱՎԴ2/1028/02/22 քաղաքացիական գործով Արարատի ն Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 10.11.2022 թվականի որոշմամբ Բանկի դիմումը՝ Հաշտարարի 15.02.2022 թվականի թիվ 15-691/22 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, մերժվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.05.2023 թվականի որոշմամբ Բանկի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, ու Արարատի ն Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 10.11.2022 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 06.09.2023 թվականի որոշմամբ Բանկի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
Տվյալ դեպքում Հաշտարարի 29.03.2023 թվականի թիվ 15-1586/23 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին Բանկի դիմումը Դատարանը 06.07.2023 թվականի որոշմամբ բավարարել է այն պատճառաբանությամբ, որ «Հաշւրարարի կողմից 29.03.2023 թվականին կայացրած թիվ 15-1586/23 որոշման հիմքում, մասնավորապես" պարտավորության բացակայությունը հիմեավորել է իր կողմից նույն անձանց միջն նախկինում կայացրած ն կողմերի համար պարտադիր դարձած թիվ 15-691/22 որոշմամբ, որը բանկի կողմից դատական կարգով դեռնս վիճարկման փուլում էր, հետնաբար այդ որոշումը որնէ իրավական ուժ չէր կարող ունենալ, իսկ որոշմամբ հաստատված փաստերը' ապացուցողական ուժ»:
Նշված որոշման դեմ Լուսինե Հակոբյանի բերած վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանը 12.01.2024 թվականի որոշմամբ մերժել է՝ պատճառաբանելով, որ «հաշտարարը պարտավորեցրել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ին հաճախորդից չպահանջել ՀԲՄ ֆինանսական արբիտրաժային դատարանի 19.03.2015թ. վճռով բռնագանձված գումարը: Ի հիմնավորումն այդ եզրահանգման՝ հաշտարարը եշել է, որ բանկե օրենքով սահմանված ժամկետում կատարման չներկայացնելով ՀԲՄ ֆինանսական արբիտրաժային դատարանի 19.03.2015թ. վճիռը, ինքն իրեն զրկել է դրանով սահմանված պարտավորության կատարումը հաճախորդից պահանջելու իրավական հնարավորությունից: ՀՀ քաղաքացիական
11
դատավարության օրենսգրքի 46-րդ գլուխը եվիրված է արբիտրաժի վճիռների հարկադիր կատարման համար կատարողական թերթ փտալու վերաբերյալ դիմումեերով գործերի վարույթին: Այսինքե՝ արբիտրաժի վճռի հիման վրա ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրվում է կատարողական թերթ, ն վճիռն ի կատար է ածվում այդ ձնով: Կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետների ն կարգի հարցերը սահմանված են օրենքով Սահմանված է նան կատարողական թերթ ստանալու բաց թողեված ժամկետը վերակաեգնելու իրավական հնարավորություն: Հետփնաբար, սոսկ այն փաստը, որ պահանջատերնե օրենքով սահմանված ժամկետում վճիռը կամ դրա հիման վրա կատարողական թերթը չի ներկայացրել հարկադիր կատարման' դրանով իսկ զրկվելով այդ գումարը հարկադիր կարգով պահանջելու իրավունքից, ն այդ հիմքով վճռով սահմանված պարտավիհրությունը դադարած համարելը չի կարող իրավաչափ համարվել, քանի որ նախ, օրինական ուժի մեջ մտած վճիռը պարտադիր է դրա հասցեատերերի համար ն ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում' ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն: Բացի այդ, վճռով սահմանված պարտավորությունը դադարած ճանաչելը նշանակում է վճռի վերանայում: Մինչդեռ, վճռի ն դրա հիման վրա տրված կատարողական թերթի կատարման կարգը, ժամկետները, պայմանները ն կատարելիության հատկանիշները, ինչպես նան չկատարման պայմանները սահմանված են օրենքով: Ասվածը չի նշանակում, որ վճիռը պարտադիր պետք է կատարվի, սակայն այն կարող է կատարման չներկայացվել բացառապես օրենքով սահմաեված հիմքերով' «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով: Տվալ դեպքում պարտավորության բացակայության մասին հաշտարարի որոշումը բողոքարկվել է վերաքենության կարգով, ն հաշտարարի կողմից քննարկման առարկա որոշումը կայացնելու պահին այն դեռնս գտեվում էր վիճարկման փուլում, ուստի հաշտարարն առհասարակ չէր կարող հաճախորդի հաշվից բանկի գանձած գումարը հետ պահանջել' հղում կատարելով բողոքարկվող դատական ակտի բովանդակությանը, քանի որ դա իրավաչափի չէ»:
Հաշտարարի վերաքննիչ բողոքի կապակցությամբ արձանագրելով, որ «հաշտարարը զրկված է եղել իր դիրքորոշումը Դատարանին ներկայացնելու իրական հեարավորությունից»' Վերաքննիչ դատարանն այդուհանդերձ նշել է, որ «Լուսինե Հակոբյանի ներկայացրած վերաքնեիչ բողոքի հիմքերի ն հիմնավորումների շրջանակներում արդեն իսկ անդրադարձ է կատարվել բողոքարկված դատական ակտի հիմքում Դատարանի դրած պատճառաբանությունների իրավաչափությանը ն արդյունքում հետնություն է կատարվել, որ որոշումը հիմեավոր է», իսկ «հաշտարարն ըստ էության նույնանման խախտումներ է վերագրել Դատարանին, իեչի կապակցությամբ Վերաքննիչ դատարանն արդեն իսկ հայտնել է իր դիքրորոշումը' դրանք գտնելով անհիմե, բողոք բերող հաշտարարը գործի ելքի վրա ազդեցություն ունեցող հիմեավոր պնդումներ իր բողոքում չի նշել, ուստի դատական ակտի բեկանումը տվյալ դեպքում կկրի ձնական բնույթ ն կհանգեցնի ավելորդ ռեսուրսների վատեման, քանի որ բողոքում եշված փաստարկներին անդրադառնալու ն դրանք անհիմն գտնելու պայմաններում ապահովվել է նան հաշտարարի լսված լինելու իրավունքը»:
Սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
12
Սույն գործի փաստերից բխում է, որ վիճարկվող՝ Հաշտարարի 29.03.2023 թվականի թիվ 15-1586/23 որոշման կայացման հիմքում դրվել են Հաշտարարի կայացրած մեկ այլ՝ 15.02.2022 թվականի թիվ 15-691/22 որոշմամբ հաստատված հանգամանքները ն դրանց վերաբերյալ ներկայացված հիմնավորումները: Ընդ որում, Հաշտարարի 15.02.2022 թվականի թիվ 15-691/22 որոշման իրավաչափությունը հաստատվել է դատական կարգով՝ թիվ ԱՎԴՁ/1028/02/22 քաղաքացիական գործով կայացված ն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով:
Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ գործով որոշում կայացնելու օրվա՝ 12.01.2024 թվականի դրությամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը թիվ ԱՎԴ2/1028/02/22 քաղաքացիական գործով ոչ միայն կայացրել է որոշում` 16.05.2023 թվականին, այլ նան այդ որոշումը մտել էր օրինական ուժի մեջ՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից 06.09.2023 թվականին դրա դեմ Բանկի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշում կայացնելու հիմքով, որի օրինակը, ընդ որում, Լուսինե Հակոբյանի կողմից 28.09.2023 թվականին ներկայացվել է Վերաքննիչ դատարան:
Վերոգրյալի համատեքստում արձանագրելով, որ Հաշտարարի 15.02.2022 թվականի թիվ 15-691/22 որոշման, այդ թվում նան՝ Բանկի համար սահմանված պահանջների իրավաչափությունը հաստատվել է դատական կարգով՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշված որոշմամբ Հաշտարարը Բանկին պարտավորեցրել է Լուսինե Հակոբյանից չպահանջել 21.06.2013 թվականին կնքված վարկային պայմանագրից բխող ն թիվ 13-032/02/15 գործով Հայաստանի բանկերի միության ֆինանսական արբիտրաժային դատարանի 19.03.2015 թվականի վճռով սահմանված պարտքի գումարը, ինչպես նան նույն պայմանագրից բխող վարկի (վարկի գումարը՝ 1.262.000 ՀՀ դրամ) վերաբերյալ տվյալները վարկային զեկույցից հեռացնելու համար դիմել «ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ» փակ բաժնետիրական ընկերությանն ու Կենտրոնական բանկի վարկային ռեգիստր):
Մինչդեռ Բանկը, խախտելով Հաշտարարի որոշմամբ սահմանված վերոշարադրյալ պահանջները, մասնավորապես՝ պարտքի գումարը հաճախորդից պահանջելու արգելքը, Լուսինե Հակոբյանի հաշվից ելքագրել է ընդհանուր առմամբ 114.267,1 ՀՀ դրամի չափով դրամական միջոցներ՝ դրանք ուղղելով վարկի մարմանը:
Վերաքննիչ դատարանը վիճարկվող որոշումը չեղյալ ճանաչելու հարցը դրա հիմքում դրված՝ 15.02.2022 թվականի թիվ 15-691/22 որոշման՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով իրավաչափ ճանաչված պահանջների կատարման համատեքստում գնահատելու փոխարեն անդրադարձել է Հայաստանի բանկերի միության ֆինանսական արբիտրաժային դատարանի 19.03.2015 թվականի վճռով հաստատված վճարային պարտավորությունը դադարած համարելու հարցին՝ արձանագրելով Հաշտարարի եզրակացության ոչ իրավաչափ լինելը, մինչդեռ անտեսել է, որ նշված հանգամանքը դուրս է սուն գործի քննության շրջանակներից, քանի որ վերաբերում է ոչ թե վիճարկվող, այ՝ Հաշտարարի մեկ այլ՝ 15.02.2022 թվականի թիվ 15-691/22 որոշմանը, որի իրավաչափությունը թիվ ԱՎԴ2/1028/02/22 քաղաքացիական գործի շրջանակներում կայացված ն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է, ուստի իրավունքի գերակայության ու իրավական որոշակիության սկզբունքներից ելնելով՝ վերստին քննության առարկա դառնալ չի կարող:
13
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վարկի մարման նպատակով Լուսինե Հակոբյանի հաշվից դրամական միջոցներ ելքագրելու Բանկի գործողությունն իրավաչափ չի կարող համարվել Հաշտարարի 15.02.2022 թվականի թիվ 15-691/22 որոշմամբ վերջինիս համար պարտքի գումարը Լուսինե Հակոբյանից չպահանջելու, ինչպես նան վարկի վերաբերյալ տվյալները վարկային զեկույցից հեռացնելու ուղղությամբ գործողություններ ձեռնարկելու պահանջներ նախատեսված լինելու պայմաններում, Ա այս կապակցությամբ հիմնավորված են վճռաբեկ բողոքներում նշված փաստարկները:
Արդյունքում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հաշտարարի 29.03.2023 թվականի թիվ 15-1586/23 որոշման հիմքում դրված պատճառաբանությունները հիմնավորված են, ն առկա չեն այն չեղյալ ճանաչելու «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիմքերը:
Վճռաբեկ բողոքների պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը եշված պատճառաբանություններով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքների հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ն 364-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 12.01.2024 թվականի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու ն փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետնյալ հիմնավորմամբ.
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետնաբար՝ գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի լխախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նան գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
14
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը ն վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ գործի քննության հետ կապված այլ ծախսերն են գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության գումարները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` փաստաբանի ծախսը վճարում է նրան ներգրաված գործին մասնակցող անձը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածով նախատեսված ծախսերի փոխհատուցման չափը որոշելիս դատարանը հիմք է ընդո
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 սեպտեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ԱՎԴ2/0105/02/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
