Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Պատասխանող — ԵԴ/21831/02/19
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Պատասխանող — ԵԴ/21831/02/19

Վճռաբեկ դատարանԵԴ/21831/02/193 փետրվարի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Ա/Ձ Ավետիս Ավետիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.01.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ա/Ձ Ավետիս Ավետիսյանի ընդդեմ «ԷԼԱՍԿՈ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ն Ա/Ձ Սամվել Պետրոսյան պատճառված վնասը բնեղենով հատուցելուն ,պարտավորեցնելու, անհնարինության դեպքում՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Ա/Ձ Ավետիս Ավետիսյանը պահանջել է Ա/Ձ Սամվել Պետրոսյանին ն Ընկերությանը պարտավորեցնել իրեն պատճառված վնասը բնեղենով հատուցելուն՝ այն է իրեն տրամադրել թվով երեք տ

Ամբողջ Տեքստ

25 ԷՏ 2».

/շ ԱՏՅԱՆ ՎԵ.

Պի ատո թի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/21831/02/19 դատարանի որոշում 2023թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/21831/02/19

Նախագահող դատավոր՝ Գ. Խանդանյան

Դատավորներ՝ Ն. Կարապետյան

Ա. Մկրտչյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Մ. ԴՐՄԵՅԱՆ

զեկուցող Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

2023 թվականի փետրվարի 03-ին

գրավոր ընթացակարգով քննելով Ա/Ձ Ավետիս Ավետիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.01.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ա/Ձ Ավետիս Ավետիսյանի ընդդեմ «ԷԼԱՍԿՈ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ն Ա/Ձ Սամվել Պետրոսյան պատճառված վնասը բնեղենով հատուցելուն ,պարտավորեցնելու, անհնարինության դեպքում՝ գումար բռնագանձելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ա/Ձ Ավետիս Ավետիսյանը պահանջել է Ա/Ձ Սամվել Պետրոսյանին ն Ընկերությանը պարտավորեցնել իրեն պատճառված վնասը բնեղենով հատուցելուն՝ այն է իրեն տրամադրել թվով երեք տպագրական մեքենաները, համապատասխանաբար ՒՒ6/ժ6|Ե6ՐՑ

2

610 52-1 մակնիշի 2006, 2007 Ա 2008 թվականների արտադրության որակական այնպիսի հատկանիշներով, որոնք առկա էին մինչե դրանց վնասվելը (անթերի վիճակով), անհնարինության դեպքում. Ա/Ձ Սամվել Պետրոսյանից ն Ընկերությունից համապարտության կարգով հօգուտ իրեն բռնագանձել 28.804.000 ՀՀ դրամ որպես պատճառված վնասի համարժեք դրամական հատուցում, ն Ա/Ձ Սամվել Պետրոսյանից ն Ընկերությունից հօգուտ իրեն բռնագանձել 28.804.000 ՀՀ դրամին վճարվելիք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված յուրաքանչյուր օրվա համար հաշվարկված 9.447 ՀՀ դրամ տոկոսներ՝ բռնագանձումը հաշվարկելով դատարան հայց ներկայացնելու օրվանից մինչն պարտավորության կատարման օրը, ինչպես նան 580.080 ՀՀ դրամ՝ որպես իր կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:

Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ռ. Ներսիսյան) (այսուհետ` Դատարան) 06.08.2020 թվականի վճռով վճովել է. «Հայցը բավարարել մասնակի: Պատասխանող Ա/Ձ Սամվել Պետրոսյանին պարտավորեցնել հայցվոր Ա/Ձ Ավետիս Սարգսի Ավետիսյանին պատճառված վնասը բնեղենով հատուցել այն է Ա/Ձ Ավետիս Սարգսի Ավետիսյանին տրամադրել թվով երեք տպագրական մեքենաները, համապատասխանաբար ԷԹ մ6|ԵՏոՑ Շ1Օ 52-11 մակնիշի 2006, 2007 ն 2008 թվականի արտադրության որակական այնպիսի հատկանիշներով, որոնք առկա էին մինչն դրանց վնասվելը (անթերի վիճակով), անհնարինության դեպքում. Ա/Ձ Սամվել Պետրոսյանից հօգուտ Ա/Ձ Ավետիս Սարգսի Ավետիսյանի բռնագանձել 29.593.527 /քսանինը միլիոն հինգ հարյուր ինսուներեք հազար հինգ հարյուր քսանյոթ/ ՀՀ դրամ, որից 28.804.000 (քսանութ միլիոն ութ հարյուր չորս հազար) ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնասի հատուցման գումար, 9447 (ինն հազար չորս հրյուր քառասունյոթ) ՀՀ դրամ՝ որպես 28.804.000 (քսանութ միլիոն ութ հարյուր չորս հազար)ՀՀ դրամ գումարին վճարվելիք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված յուրաքանչյուր օրվա համար հաշվարկված տոկոսները դատարան դիմելու օրվա դրությամբ, 580.080 (հինգ հարյուր ութսուն հազար ութսուն) ՀՀ դրամ՝ որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար, 200.000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, ինչպես նան 28.804.000 (քսանութ միլիոն ութ հարյուր չորս հազար)ՀՀ դրամ գումարին նկատմամբ՝ սկսած 16.07.2019թ. մինչն պարտավորության կատարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված հաշվեգրվող տոկոսները: Մնացած մասով հայցը մերժել»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ Վերաքննիչ դատարան) 27.01.2021 թվականի որոշմամբ որոշվել է. «Պատասխանող անհատ ձեռնարկատեր Սամվել Պետրոսյանի վերաքննիչ բողոքը բավարարել մասնակիորեն. ՀՀ Երնան քաղաքի ընդհանուր իրաավասությաան դատարանի 06.08.2020 թվականի թիվ ԵԴ/21831/0219 վճիռը մասնակիորեն՝ պատճառված վնասը բնեղենով հատուցելու պահանջի մասով բեկանել ն գործն ուղարկել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` այդ մասով վերը նշված ծավալով նոր քննություն իրականացնելու համար»:

Սույն գործով դատավոր Ն. Կարապետյանը հայտնել է հատուկ կարծիք:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ա/Ձ Ավետիս Ավետիսյանը (ներկայացուցիչ Կարո Ասատրյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ա/Ձ Սամվել Պետրոսյանը (ներկայացուցիչ Մամիկոն Մանուկյան):

3

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 60-րդ ն 61-րդ հոդվածները, «Մարդու իրավունքեերի ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվեեցիայի 6-րդ ն 13-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7րդ, րդ, 9րդ, 1-րդ, 13-րդ, 30-րդ, 3-րդ, 34-րդ, 42-րդ, 66-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ կետը, 372-րդ հոդվածի 2-րդ կետի 1Լին ենթակետը, 379-րդ հոդվածի Էին ն 5-րդ կետերը, 380-րդ հոդվածի 1-ին կետի Լին ենթակետը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 42րդ գլխով սահմանված գործակալության իրավահարաբերությունները կարգավորող նորմերը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-347-րդ հոդվածները, 10-րդ, 17-րդ, 289-րդ, 436-րդ, 437-րդ, 1058-րդ հոդվածները, 447-րդ հոդվածի Էին կետը, 448-րդ հոդվածը, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 866-րդ հոդվածի 2-րդ մասը, Բեռների միջազգային ավտոտրանսպորպտային փոխադրումների պայմանագրի մասին (ՇԽ/Թ) կոնվենցիայի 3-րդ, 4-րդ հոդվածները, 9-րդ հոդվածի 1-ին կետը, 37-րդ հոդվածը, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել Ւ հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Դատարանի կողմից գործի քննության ընթացքում պատասխանողները զրկված չեն եղել փորձաքննություն պահանջելուց ն կամ այլ հիմնավորող ապացույցներ ներկայացնելուց, որպիսիք այդպես էլ չեն ներկայացրել, հետնաբար պատասխանողի այն պնդումը, որ հատուցման գումարի չափը անարժանահավատ է, անհիմն է: Դատարանի կողմից ապացույցի գնահատման ժամանակ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի տրամաբանությունից ելնելով, ապացույցն անարժանահավատ համարելու համար առնվազն պետք է գործում լիներ նան մեկ այլ ապացույց, քանի որ դրա հետազոտման, գնահատման կամ այլ ապացույցների հետ համադրման արդյունքով կարող էր հաստատվել, որ դրանում պարունակվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Վերաքննիչ դատարանը խախտելով նշված դրույթը, անդարադարձել է վերը նշված ապացույցին, որի իսկությունը երբնէ չի վիճարկվել, իսկ պատասխանողը զրկված չլինելով առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ այլ ապացույց ներկայացնելու կամ սույն օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված կարգով պահանջելու, փորձաքննություն նշանակելու միջնորդությամբ հանդես գալու հնարավորություններից, իր պնդումները հիմնավորող որնէ ապացույց չի ներկայացրել:

Սույն գործով ակնհայտ է, որ կողմերի միջն ոչ թե կնքվել է, կամ ինչպես Վերաքննիչ դատարանն է արձանագրում՝ իրական կամքն ի սկզբանե ուղղված է եղել բեռնափոխադրման իրավահարաբերություններին, այլ կողմերը կնքել են Գործակալության պայմանագիր ն հենց գործակալական իրավահարաբերություններն են ի նկատի ունեցել: Ասվածը հիմնավորելու համար ընդամենն անհրաժեշտ է գործակալության պայմանագիրը մեկնաբանել բառերի ն արտահայտությունների տառացի նշանակությանը համապատասխան:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը քննարկման առարկա է դարձրել մի հարց, որը վերաքննիչ բողոքի հիմքերում առկա չէ Մասնավորապես Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Դատարանը թույլ է տվել նան վճռի բեկանման հիմք հանդիսացող

4

դատական սխալ` այն պատճառաբանությամբ,։ որ Դատարանն ընդհանրապես չի անդրադարձել պատասխանող Սամվել Պետրոսյանին հայցվորին պատճառված վնասը բնեղենով հատուցելու հարցին ն այս մասով քննություն չի իրականացրել ու չի պարզել պատճառված վնասը բնեղենով հատուցման հնարավոր լինել-չլինելու հանգամանքը: Վերաքննիչ դատարանը անտեսել լէ այն հանգամանքը, որ Դատարանը գործը դատաքննության նախապատրաստելիս, հրավիրված նախնական դատական նիստերի ընթացքում քննարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9 կետերով նախատեսված հարցերը, գտել է, որ պետք է սահմանել ապացուցման ենթակա փաստերը ն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածով սահմանված կանոներին համապատասխան 13.11.2019 թվականին Դատարանը կայացրել է «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին» որոշում:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նան որոշման բեկանման հիմք հանդիսացող դատական սխալ՝ այն պատճառաբանությամբ, որ որոշման պատճառաբանական մասում անդրադառնալով «շուկայական գին» ն «արժեք» եզրույթների մեկնաբանությանը, որպես շուկայական գին հաստատել է փաստացի գինը:

Վերաքննիչ դատարանը սույն գործով անտեսել է նան այն հանգամանքը, որ Դատարանը վնասը բնեղենով հատուցելու անհնարինության դեպքում գումարային պահանջը բավարարել է 28.804.000 ՀՀ դրամի չափով: Դատարանի կողմից կայացված դատական ակտով հայցվորը զրկված չի բնեղենով վնասը հատուցելուց, ն եթե 190.000 ռուբլիով կարող է ձեռք բերել համապատասխան տպագրական մեքենաներ, կարող է այն իրականացնել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.01.2021 թվականի որոշումը ն օրինական ուժ տալ Դատարանի 06.08.2020 թվականի վճռին:

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Հայցվորի կողմից չի ստորագրվել «Բեռի փոխադրման» պայմանագիրը, այնուամենայնիվ գործում առկա այլ ապացույցներով հիմնավորվում է, որ վերջինս տվել է իր համաձայնությունը հիշյալ պայմանագրի կնքման, ինչպես նան պայմանագրի պայմանների ուժի մեջ մտնելու վերաբերյալ: Ինչ վերաբերում է հայցվորի կողմից բեռնման հայտ ներկայացված չլինելուն, ինչպես նան այն փոխադրողի կողմից հաստատված չլինելուն, ապա դա դեռնս հիմք չէ բեռնափոխադրման հարաբերությունների բացակայության փաստը հաստատելու համար, այնքանով, որքանով օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 855-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով բեռնափոխադրման իրավահարաբերությունների ծագման կամ բեռնափոխադրման պայմանագրի կնքման հիմքում դրել է փոխադրողին բեռնագրի հանձնման պահը:

Միաժամանակ փորձաքննությունն իրականացվում է փորձագիտական

կազմակերպության կողմից, հետնաբար, եթե եզրակացությունը Ա/կամ գրավոր այլ փատաթուղթերը, որոնք չեն տրվել փորձագիտական կազմակերպության կողմից, ինչպես նան եթե գրավոր փաստաթղթում ներառված չեն փորձագետին ն փորձաքննությանը ներկայացվող իմպերատիվ պահանջները, ապա դրանում պարունակվող տեղեկությունները չեն կարող համարվել փորձագիտական եզրակացություն, ինչպես նան որպես առանձին գրավոր փաստաթուղթ գործում առկա այլ ապացույցների համակցության մեջ գնահատելիս չեն կարող

5

համարվել արժանահավատ ապացույց` հիմքում ունենալով ՀՀ վճռաբեկ դատարանի այն դիրքորոշումը, որ վնասների չափի, հակաիրավական 6վարքագծի ն դրանց պատճառահետնանքային կապի հաստատման համար անհրաժեշտ է փորձագիտական եզրակացություն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, դատավարությունում որպես ապացույց դիտարկում է մասնագետի բացատրությունը, հետնապես, եթե մասնագետը դատավարության ընթացքում չի հարցաքննվել վկայի հարցաքննման կարգին ներկայացվող պահանջների համապատասխան, ապա այն չի կարող համարվել մասնագետի բացատրություն, ինչպես նան մասնագետի սուբյեկտիվ կարծիքը չի կարող համարվել վնասի չափի որոշման շրջանակներում պատշաճ ապացույց. եթե նույնիսկ առկա է գույքին պատճառված վնաս, ապա դրա չափի որոշման համար ելակետային է գույքի հայտարարված արժեքը, այնքանով, որ վնասի առկայության դեպքում դրա չափը որոշվում է վնասված գույքի հայտարարված արժեքից, այլ խոսքով՝ վնասված գույքի արժեքի արժեզրկված արժեքի չափով: Այդուհանդերձ վնասի չափը որնէ կերպ չի կարող գերազանցել գույքի հայտարարված արժեքը:

Խնդրել է մերժել վճռաբեկ բողոքը:

3.Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

1) Հայցվորի ն Պատասխանող՝ ԱՁ Սամվել Պետրոսյանի միջն 05.03.2018 թվականին կնքվել է գործակալության պայմանագիր (հատոր 1-ին գ.թ. 12-14):

2) 13.05.2019 թվականին հայցվորի ն «Բալտպրինտ Պլյուս» ՍՊԸ-ի միջն կնքվել է թիվ 01/05/2019 առքուվաճառքի պայմանագիրը: Պայմանագրի առարկան է 3 (երեք) Ւ| մ6/ԵՏՈՑ 610 52-1 օֆսեթային տպագրիչ մեքենաները (հատոր 2-րդ գ.թ. 2-4):

3) Առքուվաճառքի պայմանագրի 3.1 կետի համաձայն՝ սույն պայմանագրի տպագրական մեքենաների արժեքը կազմում է 190.000 ռուբլի 00 կոպեկ (հարյուր իննսուն հազար ռուբլի 00 կոպեկ), ԱԱՀ՝ 024, որից 2006 թվականի արտադրության թիվ 721384 Էտ մ6|Ե6ո9 610 52-Ի 55.166,00 ռուբլի, 2007 թվականի արտադրության թիվ 721814 ԷԹ ժ6|Ե6ո9 610 52-1՝ 66.501,00 ռուբլի ն 2008 թվականի արտադրության թիվ 721984 ՒԷ|Թմ6|Ե6ո9 610 52-1՝ 68.333,00 ռուբլի (հատոր 2-րդ գթ. 2-4):

4) 05.03.2018 թվականի գործակալության պայմանագրի 1.2-րդ կետի համաձայն՝ բեռի փոխադրման կազմակերպումը գործակալն իրականացնում է պրինցիպալի կողմից ներկայացվող պատվեր-հայտի (այսուհետ՝ պատվեր-հայտ) հիման վրա, որտեղ սահմանվում են բեռի քաշը, բեռի անվանումը, բեռի տեսակը, բեռի տեղափոխման հեռավորությունը, բեռի ստացման վայրը ն այլ անհրաժեշտ տվյալներ: Գործակալության պայմանագրի 2.1.1-րդ կետի համաձայն` բեռի առաքումը կազմակերպել գրավոր Պատվեր-հայտերի պայմաններին համապատասխան:

Գործակալության պայմանագրի 4.5-րդ կետի համաձայն՝ եթե գործակալը պարտավոր է փոխհատուցել այն վնասը, որն առաջացել է բեռի լրիվ կամ մասնակի կորստից, փոխհատուցման չափը հաշվարկվում է այն արժեքի հիման վրա, որն ընդունման վայրում եղել է առաքման համար բեռը ընդունելու ժամանակ: Բեռի արժեքը որոշվում է բորսային փոխարժեքի հիման վրա կամ դրա բացակայության դեպքում, ընթացիկ շուկայական գնի հիման վրա կամ բորսային արժեքի ն ընթացիկ գնի բացակայության դեպքում, նմանատիպ Ա

6

նույն որակի ապրանքի սովորական արժեքի հիման վրա: Փոխհատուցման չափը չի կարող գերազանցել՝

1. ամբողջ բեռի վնասման դեպքում՝ ողջ բեռի կորստի ժամանակ վճարման ենթակա գումարը,

2. բեռի մասնակի վնասման դեպքում՝ բեռի համապատասխան մասի կորստի ժամանակ վճարման ենթակա գումարը (հատոր 1-ին գ.թ. 12-14):

5) Գործակալության պայմանագրի 4.6-րդ կետի համաձայն՝ գործակալի կամ նրա կողմից ներգրավված առաքումն իրականացնող երրորդ անձի գործողությունների հետնանքով բեռի վնասվելու դեպքում գործակալը վճարում է հատուցում պրինցիպալի բեռի արժեզրկմանը համապատասխան չափով (հատոր 1-ին գթ. 12-14):

6) 25.05.2019 թվականին Ընկերությանը պատկանող 34 ԿՍ 271 հաշվառման համարանիշի բեռնափոխադրող տրանսպորտային միջոցը վթարի է ենթարկվել Վրաստանի Հանրապետության տարածքում, որի հետնանքով Հայցվորին պատկանող տպագրական մեքենաները դուրս են թափվել բեռնատարից (հատոր 1-ին գ.թ. 15-16):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 42-րդ գլխի՝ գործակալության իրավահարաբերությունները կարգավորող նորմերը, արդյունքում թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էություն, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 42-րդ գլխով նախատեսված գործակալության իրավահարաբերությունից ծագող վնասի հատուցման իրավական խեդրին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածը նախատեսում է քաղաքացիական իրավունքների Ա ։պլարտականությունների ծագման հիմքերը, այն է քաղաքացիական իրավունքները Ան պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, մասնավորապես` օրենքով նախատեսված պայմանագրերից ն գործարքներից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն գործարքները քաղաքացիների ն իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ ն պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:

Նույն օրենսգրքի 436-րդ հոդվածի համաձայն՝ պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ ն պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն, պայմանագրերի նկատմամբ կիրառվում են սուն օրենսգրքի 18-րդ գլխում նախատեսված երկկողմ ն

7

բազմակողմ գործարքների մասին կանոնները, ն պայմանագրից ծագող պարտականությունների մասին ընդհանուր դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ սույն գլխի ն պայմանագրերի առանձին տեսակների մասին սույն օրենսգրքի կանոններով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 448-րդ հոդվածի համաձայն՝ պայմանագիրը համարվում է կնքված, եթե կողմերի միջե պահանջվող ձնով համաձայնություն է ձեռք բերվել պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ: Էական են համարվում պայմանագրի առարկայի մասին պայմանները, օրենքում կամ այլ իրավական ակտերում որպես էական նշված կամ պայմանագրի տվյալ տեսակի համար անհրաժեշտ պայմանները, ինչպես նան այն բոլոր պայմանները, որոնց վերաբերյալ կողմերից մեկի հայտարարությամբ պետք է համաձայնություն ձեռք բերվի:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 806-րդհոդվածի համաձայն .գործակալության պայմանագրով մի կողմը (գործակալը) պարտավորվում է վարձատրությամբ մյուս կողմի (պրինցիպալի) հանձնարարությամբ, իր անունից, սակայն պրինցիպալի հաշվին կամ պրինցիպալի անունից ն նրա հաշվին կատարել իրավաբանական ու այլ գործողություններ:

Երրորդ անձի հետ իր անունից ն պրինցիպալի հաշվին կնքված գործարքով իրավունքներ ու պարտականություններ ձեռք է բերում գործակալը, թեկուզն պրինցիպալը վկայակոչված լինի գործարքում ն գործարքը կատարելու հետ կապված անմիջական հարաբերությունների մեջ մտած լինի երրորդ անձի հետ:

Երրորդ անձի հետ պրինցիպալի անունից ն նրա հաշվին գործակալի կնքած գործարքով իրավունքներ ու պարտականություններ ձեռք է բերում անմիջականորեն պրինցիպալը:

2. Գործակալության պայմանագիրը կնքվում է գրավոր:

3. Այն դեպքերում, երբ գործակալության պայմանագրում նախատեսված են պրինցիպալի անունից գործարքներ կնքելու համար գործակալի ընդհանուր լիազորություններ, պրինցիպալն իրավունք չունի երրորդ անձանց հետ հարաբերություններում վկայակոչել գործակալի մոտ պատշաճ լիազորությունների բացակայությունը, եթե չի ապացուցում, որ երրորդ անձը գիտեր կամ պետք է իմանար գործակալի լիազորությունների սահմանափակման մասին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 854-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բեռների, ուղնորների ն ուղեբեռների փոխադրումն իրականացվում է փոխադրման պայմանագրի հիման վրա: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ փոխադրման պայմանագիրը կնքվում է գրավոր:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 855-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բեռի փոխադրման պայմանագրով փոխադրողը պարտավորվում է առաքողի կողմից իրեն վստահված բեռը հասցնել նշանակված վայրը ն այն հանձնել բեռն ստանալու համար լիազորված անձին (ստացողին), իսկ առաքողը պարտավորվում է վճարել բեռի փոխադրման համար սահմանված վարձը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ անդրադարձել է պայմանագրի մեկնաբանման հարցին ն արձանագրել է, որ վերոնշյալ հոդվածն ամրագրում է պայմանագրի մեկնաբանության երեք կանոն՝ պայմանագրի մեկնաբանումը՝ ելնելով դրա բառերի ն արտահայտությունների տառացի նշանակությունից, պայմանագրի մեկնաբանումը՝ համադրելով այն պայմանագրի մյուս պայմանների ն պայմանագրի ամբողջական իմաստի հետ, Ա պայմանագրի մեկնաբանումը կողմերի իրական ընդհանուր կամքը պարզելու միջոցով: Ընդ որում, այդ կանոնները կիրառվում են հաջորդաբար (տե՛ս, «Կարատ» ՍՊԸ-ն ընդդեմ «էգեա Շին» ՍՊԸ-ի թիվ ՇԴ10303/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի

8

27.05.2011 թվականի որոշումը): Ինչ վերաբերում է գործակալության պայմանագրին, ապա այն ծառայությունների մատուցման պայմանագրի տեսակ է, որի շրջանակներում կատարվում են իրավաբանական ն այլ գործողություններ: Հետնաբար, գործակալության պայմանագրի շրջանակներում մատուցվող ծառայությունները իրավաբանական ծառայություններ են, որով կարգավորվում են կողմերի միջն կնքված պայմանագրի առարկան կազմող գործողությունների բնույթը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նան չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նան ոչ նյութական վնասը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նան իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետնում է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջն պատճառահետնանքային կապի ն պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը (տես Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի' վեասի հատուցման պահանջի մասինե, թիվ ՀՔԴՅ/0016/02/08 գործով 13.02.2009 թվականի որոշումը):

Ընդ որում, օրենսդրի կողմից ամրագրվել է վնաս պատճառած անձի մեղավորության կանխավարկածը, քանի որ ենթադրյալ վնաս պատճառած անձն է կրում իր մեղքի բացակայության ապացուցման պարտականությունը, որի ապացուցումն էլ վնաս պատճառած անձին ազատում է այն հատուցելուց:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում առավել մանրամասն անդրադարձել է պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին.

Վնասը քաղաքացիական շրջանառության մասնակցի օրենքով : պահպանվող իրավունքների խախտման դեպքում վրա հասնող անբարենպաստ, բացասական հետնանքն է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածից հետնում է, որ վնասը կարող է արտահայտվել չնախատեսված լրացուցիչ ծախսեր կատարելով կամ այդպիսի ծախսերի կատարման անհրաժեշտությամբ, գույքի կորստով կամ վնասվածքով, եկամուտների չստացմամբ (բաց թողնված օգուտ): Հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծն այն գործողությունը կամ անգործությունն է, որը խախտում է օրենքի, այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նան անձի սուբյեկտիվ իրավունքը: Գործողությունն ։»անձի նպատակաուղղված, կամային արարքն է, իսկ անգործությունն արտահայտվում է անհրաժեշտ

9

ն պարտադիր վարքագիծ դրսնորելուց ձեռնպահ մնալով: Ոչ օրինաչափ վարքագծի ն վնասի միջե պատճառահետնանքային կապը ենթադրում է, որ վնասը պետք է հանդիսանա ոչ օրինաչափ վարքագծի ուղղակի, անմիջական հետնանք: Այն դեպքում, երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ ոչ օրինաչափ գործողությամբ (անգործությամբ), կամ գործողության (անգործության) Ա վնասի միջն կապն անուղղակի է, վնասի հատուցման համար անհրաժեշտ պատճառահետնանքային կապի պայմանն առկա չէ: Վնաս պատճառող անձի մեղքը նրա սուբյեկտիվ վերաբերմունքն է իր ոչ օրինաչափ գործողության (անգործության) ն առաջացած հետնանքի՝ վնասի նկատմամբ, ինչը կարող է դրսնորվել թե՛ դիտավորության, ն թե՛ անզգուշության ձնով: Ընդ որում, վնասի հատուցման հարաբերություններում գործում է վնաս պատճառած անձի մեղավորության կանխավարկածը, քանի դեռ վերջինս չի ապացուցել վնաս պատճառելու հարցում իր մեղքի բացակայությունը: Օրենքով նախատեսված դեպքերում պատճառված վնասի համար պատասխանատվությունը կարող է վրա հասնել նան վնաս պատճառող անձի մեղքի բացակայության պարագայում: (ես` Նելի Մկրտչյանի ընդդեմ «Երնան հյուրանոց» ԲԲԸ-ի թիվ ԵԿԴ/2600/02/10 գործով 04.10.2013 թվականի որոշումը):

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կայացրած վճիռներով (օրինակ, Հարությունյանն ընդդեմ Հայաստանի թիվ 36549/03 Գալստյանն ընդդեմ Հայաստանի թիվ 26986/03, Մայզիթն ընդդեմ Ռուսաստանի թիվ 63378/00 գանգատներով վճիռները) տրվել են հատուցման ենթակա վնասի հատուցման պահանջին ներկայացվող որոշակի չափանիշներ:

Մասնավորապես, վնասի հատուցման պահանջը պետք է լինի իրական, անհրաժեշտ ն ողջամիտ:

Իրական՝ նշանակում է, որ պահանջ ներկայացրած անձը պետք է փաստաթղթային ողջամիտ ապացույցներ ներկայացնի առ այն, որ վնասն իրականում գոյություն ունի, վնասի հատուցման պահանջը չի կարող հիմնված լինել ենթադրությունների, շահարկումների ն ապագայում տեղի ունենալիք հնարավոր կամ անհնարին իրադարձությունների ու փաստերի վրա:

Անհրաժեշտ՝ նշանակում է, որ պահանջ ներկայացրած անձը պետք է ապացուցի, որ այդ հատուցումն իրոք անհրաժեշտ է իր խախտված իրավունքները վերականգնելու համար ն, որ ամենակարնորն է, պետք է ցույց տա իր կրած վնասների ու իր իրավունքների խախտման միջն պատճառահետնանքային կապը:

Ողջամիտ՝ նշանակում է, որ վնասի հատուցման պահանջի չափը պետք է համարժեք լինի հենց այդ վնասներին, ինչը բնականաբար նս հնարավոր է ապացուցել միայն հստակ փաստաթղթային եղանակով, բացառելով ենթադրություներըՑ ն 0շահարկամները: Վերը նշվածը վերլուծելով, հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասնեհի ու ոչ օրինաչափ գործողության միջն պատճառահետնանքային կապի ն պարտապանի մնղքի միաժամանակյա առկայությունը:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դիմելով դատարան՝ Ա/Ձ Ավետիս Ավետիսյանը պահանջել է Ա/Ձ Սամվել Պետրոսյանին ն Ընկերությանը պարտավորեցնել իրեն պատճառված վնասը բնեղենով հատուցելուն՝ այն է իրեն տրամադրել թվով երեք տպագրական մեքենաները, համապատասխանաբար ՒՒԹ/6|Ե6ոՑ

10

Շ61Օ 52-1 մակնիշի 2006, 2007 Ա 2008 թվականների արտադրության որակական այնպիսի հատկանիշներով, որոնք առկա էին մինչե դրանց վնասվելը (անթերի վիճակով), անհնարինության դեպքում. Ա/Ձ Սամվել Պետրոսյանից ն Ընկերությունից, համապարտության կարգով, հօգուտ իրեն բռնագանձել 28.804.000 ՀՀ դրամ որպես պատճառված վնասի համարժեք դրամական հատուցում, ն Ա/Ձ Սամվել Պետրոսյանից ն. Ընկերությունից հօգուտ իրեն բռնագանձել 28.804.000 ՀՀ դրամին վճարվելիք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված յուրաքանչյուր օրվա համար հաշվարկված 9.447 ՀՀ դրամ տոկոսներ բռնագանձումը հաշվարկելով դատարան հայց ներկայացնելու օրվանից մինչն պարտավորության կատարման օրը, ինչպես նան 580.080 ՀՀ դրամ, որպես իր կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:

Դատարանը 06.08.2020 թվականի վճռով հայցը բավարարել է մասնակի պատճառաբանելով, որ. «Առուվաճառքի պայմանագրի 3.1 կետի համաձայն՝ սույն պայմանագրի արժեքը կազմում է 190.000 ռուբլի 00 կոպեկ (հարյուր իննսուն հազար ռուբլի 00 կոպեկ), ԱԱՀ' 075, որից 2006 թվականի արտադրության թիվ 721384 ԷԹ/ժտԼԵօոջ 610 52-Ր

55. 166,00 ռուբլի, 2007 թվականի արտադրության թիվ 721814 Է/Թ/ժ61Ե6-9 610 52-Ի 66.501,00 ռուբլի ն 2008 թվականի արտադրության թիվ 721984 Է6/06ԼԵօ-9 6710 52-Ր 68.333,00 ռուբլի տպագրական մեքենաներ: 05.03.2018 թվականի գործակալության պայմանագրի 1.2-րդ կետի համաձայե' բեռի փոխադրման կազմակերպումը գործակալն իրականացնում է պրիեցիպալի կողմից ներկայացվող պատվեր-հայտի (այսուհեր՝ պապտվեր-հայտ) հիման վրա, որտեղ սահմանվում են բեռի քաշը, բեռի անվանումը, բեռի տեսակը, բեռի տեղափոխման հեռավորությունը, բեռի ստփացմաեվայրը ն այլ անհրաժեշր տվյալներ: Գործակալության պայմանագրի 211Լրդ կետի համաձայն բեռի առաքում` կազմակերպել գրավոր Պատվեր-հայտերի պայմանեերին համապատասխան: Պայամաեգրի 4.1 կետի համաձայե' գործակալը պատասխանատվություն է կրում Բեռի, այն ուղեկցող իրերի ն փաստաթղթերի կորստի, պակասորդի, վնասվածքի համար, որը տեղի է ունեցել այն առաքելու համար ընդունելուց հետո միեչն Բեռը Պրիեցիպւսլին կամ Ստացողին հանձնելը, եթե չի ապացուցում, որ Բեռի կորուստը, պակասորդը, վնասվածքը տեղի են ունեցել անհաղթահաւրելի ուժիհերնանքով, որը Պրինցիպալի կամ Փոխադրողի կամային գործողություններով ողջամտորեն չէր կարող կանխատեսվել կամ կանխարգելվել, ինչպես նան բեռի ցանկացած ուշացման պատճառով: Պայամանգրի 4.3 կետի համաձայն" գործակալը չի ազատվում պատասխանապվությունից այն տրանսպորտային միջոցի թերության պատճառով, որն օգտագործում է փոխադրումներ իրականացնելու համար, կամ այն անձի սխալ գործողոնթյան կամ անփութության պատճառով, ումից վարձել լէ ավտոմեքենան, կամ վերջինիս աշխատակիցների պատճառով: Գործակալության պայմանագրի 4.5-րդ կետի համաձայն' եթե գործակալը պարտավոր է փոխհատուցել այն վնասը, որե առաջացել է բեռի լրիվ կամ մասնակի կորստից, փոխհատուցման չափը հաշվարկվում է այն արժեքի հիման վրա, որը ընդունման վայրում եղել է առաքման համար բեռը ընդունելու ժամանակ: Բեռի արժեքը որոշվում է բորսային փոխարժեքի հիման վրա կամ դրա բացակայության դեպքում, ընթացիկ շուկայական գնի հիման վրա կամ բորսային արժեքի ն ընթացիկ գնի բացակայության դեպքում, եմանատիպ ն եուլն որակի ապրանքի սովորական արժեքի հիման վրա: Փոխհատուցման չափի չի կարող գերազաեցել՝ Ամբողջ բեռի վեասման դեպքում' ողջ բեռի կորստի ժամանակ վճարման ենթակա գումարը,

11

Բեռի մասնակի վեասման դեպքում" բեռի համապատասխան մասի կորստի ժամանակ վճարման ենթակա գումարը: Գործակալության պայմանագրի 4.6րդ կետի համաձայե' գործակալի կամ երա կողմից եերգրավված առաքումե իրականացնող երրորդ անձի գործողությունների հետնանքով բեռի վնասվելու դեպքում գործակալը վճարում է հատուցում պրիեցիպալի բեռի արժեզրկմանը համապատասխան չափով: 25.05.2019 թվականին Ըեկերության պատկանող 34 ԳԻՍ 27 հաշվառման համարանիշի բեռնափոխադրող տրանսպորտային միջոցը վթարի է ենթարկվել Վրաստանի Հանրապետության տարածքում, որի հետնանքով Հայցվորին պատկանող տպագրական մեքենաները դուրս են թափվել բեռեատարից: Փաստորեն վերը բերված օրինադրույթների ե պայամանգրի դրույթների համաձայն, բեռը օրենքի պահանջների ն պայմանագրի համաձայն, պատշաճ չի տփեխափոխվել նշանակետ: Ավելին, բեռնատարը ճանապարհին շրջվել է ձորը, հետնաբար բեռնատարում առկա բեռը ամբողջությամբ վնասվել է: Նշվածներից հետնում է, որ առկա է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների ու ոչ օրինաչափ գործողության ն պարտապանի մեղքի միաժամանակյա առկայության միջն պատճառահետնանքային կապ»:

Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի ն Դատարանի 06.08.2020 թվականի վիճռը պատճառված վնասը բնեղենով հատուցելու պահանջի մասով բեկանել ն գործն ուղարկել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ այդ մասով նոր քննություն իրականացնելու համար, պատճառաբանելով, որ. «(..) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ կողմերի' հայցվորի ու պատասխանող անհար ձեռնարկատեր Սամվել Պետրոսյանի միջն կնքված պայմանագրերով հավաստվում է վերջիններիս միջն բեռնափոխադրման իրավահարաբերությունների ծագման փաստը, քանի որ կողմերի իրական կամքե ի սկզբանե ուղղված է եղել -բեռեափոխադրման իրավահարաբերւթյունների առաջացմանը: Մասնեավրապե ց պատասխանհղ անհատ ձեռնարկատեր (Սամվելրլ60Պետրոսյանը պարտավորվել է ՀՀ-ում հայցվորին հանձնել առաքվող բեռը, այն է' թվով երեք տպագրական մեքենաները /ՒԹ 461959 Շ1Օ 521 թիվ 721384 օֆսեփահւբ տպագրիչ մեքենա, 2006 թողարկման տարեթիվ, ԷԹ մ61(Եօղ9 Շ1Օ 52-Ն, 721814 օֆսեթային տպագրիչ մեքենա, 2007 թողարկման տարեթիվ, ԷԹ/մ61Ե5-9 Շ71Օ 52-1, 721814 օֆսեթային տպագրիչ մեքենա, 2008 թողարկման տարեթիվ/, սակայն բեռնափոխադրման ըեթացքում տեղի ունեցած պատահարի հետնանեքով տպագրական մեքենաները վնասվել են, ինչի արդյունքում դրանք ՀՀ-ում հայցվորին են փոխաեցվել վնասված վիճակով: Ընդ որում, ուշագրավ է, որ բենափոխադրումն իրականացվել է Ըեկերության միջոցով:

(.) Տվյալ դեպքում, 13.05.2019 թվականի առուվաճառքի պայմանագրով, ապրանքի ընդունման-հանձեման ակտով հիմեավորվել է այն փաստը, որ այդ ապրանքի գինը փոխադրման պահին կազմել է 190.000 ՌԴ ռուբլի: Այե, որ ապրանքի գիեը եղել է 190.000 ՌԴ ռուբլի, հիմեավորվում է եան թիվ ՇԽ/Թ 181125 բեռեագրով: Հետնաբար' ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 866-րդ հոդվածի 2րդ մասի ն Գործակալության պայմանագրի 4.5 կետի պահանջները համադրելով սույն գործի փաստերի հետ, Վերաքննիչ դատարանը գփնում է, որ որպես պատահարի հետնանքով հայցվորին պատճառված եյութական վնաս՝ պատասխանող անհատ ձեռնարկատեր Սամվել Պետորոսյանից հօգուտ հայցվորի ենթակա է բռնագանձման փոխադրման պահին ապրանքի գնի չափով, այսիեքե' 190.000 ՌԴ ռուբլուն համարժեք ՀՀ դրամ»:

12

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ստորադաս դատարանների վերը նշված պատճառաբանությունների հիմնավորվածությանը արձանագրում է հետնյալը.

Սույն գործի փաստերից հետնում է, որ շինծու գործարքի անվավերության հետնանքներ կիրառելու պահանջ կողմերը չեն դրել: Հետնաբար Վերաքննիչ դատարանի եզրահանգումը գործակալական պայմանագրի առնչությամբ բեռնափոխադրման իրավահարաբերության ծագման մասին իրավաչափ չի:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործակալական պայմանագիր կնքելիս պատվիրատուն կատարողի հետ մտնում է այնպիսի իրավահարաբերության մեջ, որն ուղղված է պատվիրատուի համար վարձատրությամբ մյուս կողմի (պրինցիպալի) հանձնարարությամբ, իր անունից, սակայն պրինցիպալի հաշվին կամ պրինցիպալի անունից ն նրա հաշվին իրավաբանական ու այլ գործողություններ կատարելուն: Գործակալը չի դառնում այն պայմանագրի կողմ, որը կնքվել է գործակալական պայմանագրի հիման վրա: Նման տրամաբանությումը խաթարում է հանձնարարության իրավահարաբերության տարատեսակ հանդիսացող գործակալության էությունը, այն վերափոխում է այլ իրավահարաբերության, ինչը չի բխում օրենսդրական կարգավորումից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն՝ ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման ն գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների ն առարկությունների հիմքում դրված, ինչպես նան գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը վերոնշյալ որոշմամբ եզրակացրել է, որ օրենսդիրն ըստ էության կանխորոշել է ապացույցներ ներկայացնելու, դրանք հետազոտելու ն. գնահատելու նպատակը, այն է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզելը: Հետնաբար քաղաքացիական գործերով դատարանները պետք է առանձնակի ուշադրություն դարձնեն ապացուցման առարկայի ճիշտ որոշմանը: Մասնավորապես դատարանները նախնառաջ պետք է որոշեն այն իրավաբանական փաստերի շրջանակը, որոնք էական նշանակություն ունեն գործի լուծման համա ն ենթակա են պարզման գործի քննության ընթացքում: Իրավաբանական նշանակություն ունեցող հենց այդ փաստերի համակցությունն էլ կկազմի ապացուցման առարկան: Ապացուցման առարկան որոշելուց հետո միայն դատարանները, գնահատելով գործով ձեռք բերված ապացույցները, որոշում են ապացուցման առարկան կազմող իրավական փաստերի հաստատվելը կամ ժխտվելը ն դրանից հետո միայն որոշում հայցը բավարարելու կամ մերժելու հարցը (տես ՀՀ գլխավոր դատախազությունն ըեդդեմ Արթուր Մարդանյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՏԴ/0041/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադառնալով քաղաքացիական գործերով ապացուցման առարկային, նշել է, որ յուրաքանչյուր գործով ապացուցման առարկան

13

ձնավորվում է ոչ միայն հայցի կամ դրա դեմ բերվող առարկությունների հիմքում ընկած փաստերից, այլն՝ վիճելի իրավահարաբերությունը կարգավորող իրավանորմում մատնանշված փաստերից (ւրե՛ս Սեյրան Քոչարյանն ըեդդեմ Օնիկ Մալաքյանի, Շուշիկ Ալեքսանյանի թիվ ԵԱՔԴ/0232/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2013 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն՝ կողմերի միջն 05.03.2018 թվականին կնքվել է գործակալության պայմանագիր, որի 12-րդ կետի համաձայն բեռի փոխադրման կազմակերպումը գործակալն իրականացնում է պրինցիպալի կողմից ներկայացվող պատվեր-հայտի (այսուհետ՝ պատվեր-հայտ) հիման վրա, որտեղ սահմանվում են բեռի քաշը, բեռի անվանումը, բեռի տեսակը, բեռի տեղափոխման հեռավորությունը, բեռի ստացման վայրը ն այլ անհրաժեշտ տվյալներ: Գործակալության պայմանագրի 2.1.1-րդ կետի համաձայն՝ բեռի առաքումը կազմակերպել գրավոր Պատվեր-հայտերի պայմաններին համապատասխան: Գործակալության պայմանագրի 4.5-րդ կետի համաձայն՝ եթե գործակալը պարտավոր է փոխհատուցել այն վնասը, որն առաջացել է բեռի լրիվ կամ մասնակի կորստից, փոխհատուցման չափը հաշվարկվում է այն արժեքի հիման վրա, որը ընդունման վայրում եղել է առաքման համար բեռը ընդունելու ժամանակ: Բեռի արժեքը որոշվում է բորսային փոխարժեքի հիման վրա կամ դրա բացակայության դեպքում, ընթացիկ շուկայական գնի հիման վրա կամ բորսային արժեքի ն ընթացիկ գնի բացակայության դեպքում, նմանատիպ Ա նույն որակի ապրանքի սովորական արժեքի հիման վրա: Գործակալության պայմանագրի 4.6-րդ կետի համաձայն՝ գործակալի կամ նրա կողմից ներգրավված առաքումն իրականացնող երրորդ անձի գործողությունների հետնանքով բեռի վնասվելու դեպքում գործակալը վճարում է հատուցում պրինցիպալի բեռի արժեզրկմանը համապատասխան չափով

Ընկերությանը պատկանող 34 ԽՍ 271 հաշվառման համարանիշի բեռնափոխադրող տրանսպորտային միջոցը 25.05.2019 թվականին վթարի է ենթարկվել «Վրաստանի Հանրապետության տարածքում, որի հետնանքով հայցվորին պատկանող տպագրական մեքենաները դուրս են թափվել բեռնատարից Ա վնասվել:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կողմերի միջե կնքվել է ոչ թե բեռնափոխադրման պայմանագիր, կամ ինչպես Վերաքննիչ դատարանն է արձանագրել՝ իրական կամքն ի սկզբանե ուղղված է եղել բեռնափոխադրման իրավահարաբերություններին, այլ կողմերը կնքել են գործակալության պայմանագիր ն հենց գործակալական իրավահարաբերություններն են ի նկատի ունեցել: Նշվածը հիմանվորվում է հենց գործակալության պայմանագրի բառերի ն արտահայտությունների տառացի մեկնաբանությամբ: Մասնավորապես պայմանա

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 փետրվարի, 2023 թ.
Գործի #:
ԵԴ/21831/02/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել