Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՎԴ/10906/05/18
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԴ/10906/05/18

Վճռաբեկ դատարանՎԴ/10906/05/1810 նոյեմբերի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Խաչատուր Երմագյանի, Ազատուհի Երմագյանի, Տիգրանուհի Երմագյանի ն Հրաչյա Յարմագյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 17.01.2022 թվականի որոշման դեմ ըստ հայցի «Նորք-Մար Սուիթ» բնակարանաշինարարական ոչ առնտրային սպառողական կոոպերատիվի (այսուհետ՝ Կոոպերատիվ) սնանկության գործերով կառավարիչ Հովհաննես Եղյանի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի (այսուհետ` Կադաստր), մասնակցությամբ՝ երրորդ անձինք Խաչատուր Երմագյանի, Ազատուհի Երմագյանի, Տիգրանուհի Երմագյանի ն Հրաչյա Յարմագյանի՝ Երնանի Գ.Հովսեփյան փողոցի 24/3-րդ շենքի թիվ 10, թիվ 60, թիվ 69, թիվ 6

Ամբողջ Տեքստ

(ԱՈԽ

0:

ԱաԻ 2-2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/10906/05/18

դատարանի որոշում 2022թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/10906/05/18

Նախագահող դատավոր՝ Կ. Ավետիսյան

Դատավորներ՝ Կ. Բաղդասարյան

Ա. Սարգսյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

ն վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով' նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

2022 թվականի հունիսի 10-ին

գրավոր ընթացակարգով քննելով Խաչատուր Երմագյանի, Ազատուհի Երմագյանի, Տիգրանուհի Երմագյանի ն Հրաչյա Յարմագյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 17.01.2022 թվականի որոշման դեմ ըստ հայցի «Նորք-Մար Սուիթ» բնակարանաշինարարական ոչ առնտրային սպառողական կոոպերատիվի (այսուհետ՝ Կոոպերատիվ) սնանկության գործերով կառավարիչ Հովհաննես Եղյանի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի (այսուհետ` Կադաստր), մասնակցությամբ՝ երրորդ անձինք Խաչատուր Երմագյանի, Ազատուհի Երմագյանի, Տիգրանուհի Երմագյանի ն Հրաչյա Յարմագյանի՝ Երնանի Գ.Հովսեփյան փողոցի 24/3-րդ շենքի թիվ 10, թիվ 60, թիվ 69, թիվ 6, թիվ 13, թիվ 19, թիվ 49, թիվ 54, թիվ 2, թիվ 48, թիվ 68 բնակարանների նկատմամբ պատասխանողի կողմից համապատասխանաբար Տիգրանուհի Երմագյանի, ՒԻԽաչատուր Երմագյանի, Ազատուհի

2

Երմագանի նե Հրաչյա Յարմագյանի անվամբ 201 թվականին իրականացված սեփականության իրավունքի պետական գրանցումների առ ոչինչ լինելը ճանաչելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Կոոպերատիվի սնանկության գործերով կառավարիչ Հովհաննես Եղյանը պահանջել է ճանաչել Երնանի Գ.Հովսեփյան փողոցի 24/3-րդ շենքի թիվ 10, թիվ 60, թիվ 69, թիվ 6, թիվ 13, թիվ 19, թիվ 49, թիվ 54, թիվ 2, թիվ 48, թիվ 68 բնակարանների նկատմամբ Կադաստրի կողմից համապատասխանաբար Տիգրանուհի Երմագյանի, Խաչատուր Երմագյանի, Ազատուհի Երմագյանի ն Հրաչյա Յարմագյանի անվամբ 2011 թվականին իրականացված սեփականության իրավունքի պետական գրանցումների առ ոչինչ լինելը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Գ. Առաքելյան) (այսուհետ՝ Դատարան) 16.04.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.01.2022 թվականի որոշմամբ Խաչատուր Երմագյանի, Ազատուհի Երմագյանի, Տիգրանուհի Երմագյանի ն Հրաչյա Յարմագյանի վերաքննիչ բողոքը մերժվել, Ա Դատարանի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Խաչատուր Երմագյանը, Ազատուհի Երմագյանը, Տիգրանուհի Երմագյանը ն Հրաչյա Յարմագյանը (ներկայացուցիչ՝ Էմիլ Ամիրխանյան):

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Ս Վերաքենիչ դատարանը սխալ է մեկնաբանել ն կիրառել «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը, 63-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը:

Բողոք բերած անձինք եշված պեդումը պատճառաբանել են հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակներից, քանի որ վարչական ակտերն առ ոչինչ է ճանաչել մի հիմքով, որը կարող էր քննության առարկա դառնալ միայն վիճարկման հայցի շրջանակներում:

Վերաքննիչ դատարանն անտեսել է թիվ ՎԴ/0562/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած այն իրավական դիրքորոշումը, որ վարչական ակտի առ ոչինչ լինելու համար էական ն անհրաժեշտ պայման է անձի վրա ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն դնելը, կամ անձին ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք տրամադրելը: Այսինքն' անձի վրա դրվող պարտականությունը, կամ անձին տրամադրվող իրավունքը պարտադիր կերպով պետք է լինի ակնհայտ ոչ իրավաչափ: Հետնաբար վարչական ակտով անձի վրա նույնիսկ «ոչ իրավաչափ» պարտականություն դնելը, կամ անձին «ոչ իրավաչափ» իրավունք տրամադրելը, որը կարող է պարզվել այդ վարչական ակտի վիճարկման վարույթում, դեռնս բավարար չէ վարչական ակտն առ ոչինչ դիտելու համար: Այսինքն՝ ՀՀ

Յ

վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական ակտի առ ոչիեչ լինելը հաստատված համարելու համար անհրաժեշտ է, որ դրանով տրամադրված իրավունքը կամ դրված պարտականությունն առերնույթ ոչ իրավաչափ լինի, իսկ բոլոր այն դեպքերում, երբ վիճարկվում է վարչական ակտի հիմքում դրված հանգամանքների հավաստիությունը կամ կիրառված նորմերի սխալ կիրառելիությունը կամ մեկնաբանությունը, ապա նման վարչական ակտը չի կարող դիտվել առ ոչինչ, այլ այն կարող է ճանաչվել անվավեր:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նան առ ոչինչ վարչական ակտի իրավական բնույթի մասին թիվ ՍԴՈ որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած այն դիրքորոշումները, ըստ որի՝ «(..) Ի տարբերություն վարչական ակտի անվավերության, վարչական ակտի առ ոչիեչ լինելու հանգամանքը պայմանավորված է ակնառու կոպիտ սխալներով, որոնք ի հայտ են գալիս առանց տվյալ վարչական ակտի իրավաչափությունը հատուկ ընթացակարգով ստուգելու ն գնահատելու անհրաժեշտության ն բացառում են տվյալ ակտի առ ոչինչ լինելու վերաբերյալ հնարավոր վեճերը, (...) ի տարբերություն առ ոչինչ չհանդիսացող մյուս ոչ իրավաչափ վարչական ակտերի, առ ոչիեչ վարչական ակտերն այդպիսին են հանդիսանում հենց օրենքի ուժով, ինչն իրավունքի սուբյեկտին չի պարտադրում բողոքարկել նման վարչական ակտերը ն դրա արդյունքում ունենալ վարչական ակտի առ ոչինչ լինելու հանգամանքի հաստատման վերաբերյալ իրավասու մարմինների կողմից կայացված որոշում, հաշվի առնելով նան այն հանգամանքը, որ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով առ ոչինչ վարչական ակտի կատարումը կամ կիրառումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն»:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ երբ վիճարկվող առարկայի իրավաչափության պարզման տիրույթում գնահատման առարկա պետք է դարձվեն վիճարկվող ակտի հիմք հանդիսացած փաստաթղթեը ն ապացույցները, հանգամանքների մանրամասն ուսումնասիրության արդյունքում պետք է պարզվի վարչական մարմնի կողմից իրավական նորմերի սխալ կիրառումը կամ դրանց սխալ մեկնաբանումը, ինչպես նան գնահատման առարկա դարձվի այն հարցը, թե արդյոք վարչական ակտն ընդունվել է դրա ընդունման համար բավարար փաստաթղթերի առկայության պայմաններում (այն ինչ արել են դատարանները), ապա այն ինքնստինքյան բացառում է ոչ իրավաչափության ակնհայտ բնույթ ունենալը ն դրանք գնահատման առարկա են ակտի վիճարկման վարույթում:

2) Վերաքենիչ դատարանը սխալ է կիրառել ն մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 118-րդ, 120-րդ հոդվածները ն 172-րդ հոդվածի 6-րդ կետը, պատշաճ չի գեահատել գործում առկա ապացույցները, կոպտորեն խախտել է վերաքննիչ բողոքը՝ պահանջի սահմաններում ըստ էության քննության առնելու ն կողմերի իրավահավասարության սկզբունքները, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասը:

Բողոք բերած անձինք եշված պեդումը պատճառաբանել են հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 2-րդ կետով զուտ կարգավորվում են այն դեպքերը, երբ կոոպերատիվի անդամը ոչ թե դուրս է գալիս կոոպերատիվից ն այդ փաստի ուժով է ստանում իր փային համարժեք գույք, այլ վերջինս կոոպերատիվին իր անդամության ուժով ունի կոնկրետ գույքի նկատմամբ պահանջի իրավունք Ա օրենսդիրը ասում է, որ այդ գույքի նկատմամբ վերջինս ձեռք է բերում

4

սեփականության իրավունք, եթե անդամն ամբողջությամբ վճարել է իր փայավճարը: Այսինքն՝ այդ նորմով կարգավորվում են Կոոպերատիվի անդամի ն Կոոպերատիվի միջն իրավահարաբերությունները վերոնշյալ դեպքերում:

Վերոնշյալ մեկնաբանությունը դրվել է նան վերաքննիչ բողոքի հիմքում, որին վերջինս որնէ կերպ չի անդրադարձել ն չի հերքել դրա հավաստիությունը: Փոխարենը վերաքննիչ դատարանը պարզապես կրկնել է դատարանի ակնհայտ անհիմն մեկնաբանությունները:

Մինչդեռ սույն գործի փաստական հանգամանքները, ինչպես նան գրանցող մարմնին ներկայացված փաստաթղթերը վկայում են, որ Բողոք բերած անձինք հանդիսացել են Կոոպերատիվի անդամներ, տիրապետել են կոնկրետ չափով փայերի (հիմք՝ Կոոպերատիվի կանոնադրություն): Գործում առկա .կանոնադրությութից ն 25.11.2010 թվականի փոփոխությունից նան հետնում է, որ վերջիններս նան ավելացրել են իրենց փայի չափը: Հետագայում, երբ վերջիններս դուրս են եկել Կոոպերատիվից, ընդհանուր ժողովը հաշվի առնելով երրորդ անձանց արդեն իսկ ունեցած փայի չափը ն կրկին անգամ արձանագրելով, որ այդ չափով փայավճարները արդեն իսկ վճարված են (կրկին անգամ, որովհետն, եթե վճարումը կատարված չլիներ, ապա փայի նկատմամբ իրավունքը գրանցված չէր լինի), որոշել է դրա դիմաց երրորդ անձանց տրամադրել դրան համարժեք գույք:

Վերոգրյալը բավարար է արձանագրելու համար, որ երրորդ անձինք ներկայացրել էին իրենց սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը՝ Կոոպերատիվի անդամ լինելու, փայի կոնկրետ չափի իրավատեր լինելու ն դրա դիմաց Կոոպերատիվի կողմից գույք ստացած լինելու վերաբերյալ, իսկ հավելյալ փաստաթղթեր, այդ թվում փայավճարը վճարելու վերաբերյալ փաստաթուղթ ներկայացնելու պարտավորություն չունեին:

Սույն գործով թե Դատարանում ն թե «Վերաքննիչ դատարանում երբնիցե որնէ դատավարության մասնակցի կամ հենց դատարանների կողմից հարց չի բարձրացվել այն մասին, թե արդյոք Կոոպերատիվի նախագահի տեղակալը իրավասու էր ստորագրել Ընդհանուր ժողովի արձանագրության քաղվածքը, կամ փայավճարի վճարման վերաբերյալ տեղեկանքները:

Ավելին, դատական նիստի ընթացքում իրենք վկայակոչել են վերոնշյալ ապացույցները՝ նշելով, որ տեղեկանքները ստորագրվել են Կոոպերատիվի լիազորված անձի՝ նախագահի տեղակալի կողմից, ն չնայած այն հանգամանքի, որ ոչ Հայցվորի ն ոչ էլ Դատարանի կողմից երբնիցե կասկածի տակ չի դրվել վերջինիս լիազորված անձ լինելու հանգամանքը, այնուամենայնիվ իրենց ներկայացուցիչը ցանկացել է Վերաքննիչ դատարան ներկայացնել համապատասխան ապացույցը, այն է՝ Կոոպերատիվի նախագահի տեղակալի պայմանագիրը, որտեղից հետնում է վերջինիս լիազորված անձ լինելը, մինչդեռ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ եթե նման հարց չի բարձացվել նախկինում, ապա դատարանն անհրաժեշտ չի համարում նման ապացույցի ներկայացումը:

Չնայած վերոգրյալի, Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի մերժման հիմքում դրել է հենց այն հանգամանքը, որ չի հիմնավորվել, որ Կոոպերատիվի նախագահի տեղակալը լիազորված էր ստորագրելու համապատասխան տեղեկանքները:

Այսինքն՝ ստացվում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործի կամ բողոքի քննության համար չի կարնորում որնէ հանգամանք ն չի ընդունում համապատասխան ապացույցը, այդուհանդերձ նույն այդ հանգամանքը դրվում է վերաքննիչ բողոքի մերժման հիմքում:

5

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ անկախ նրանից, թե Կոոպերատիվի նախագահի տեղակալը լիազորված էր ստորագրել համապատասխան փաստաթղթերը, թե ոչ, նշված հարցը հայցադիմումի հիմքերի Ա հիմնավորումների սահմաններից դուրս է ն չի կարող քննության առարկա դառնալ սույն գործի շրջանակներում:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նան, որ երրորդ անձանց փայի չափը ն այն վճարված լինելու հանգամանքը հաստատվում է թե Կոոպերատիվի կանոնադրությամբ, թե՛ 16.12.2010 թվականին կայացած արտահերթ ընդհանուր ժողովի նիստի թիվ 8 արձանագրությամբ ն թե' Կոոպերատիվի տեղեկանքներով:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ փայավճարի դիմաց վճարում կատարված լինելը հաստատվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, ինչը անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Մասնավորապես, թիվ ԵԴ/1153/02/8 քաղաքացիական գործով (Արտակ Գնորգի Դալդումյանի հայցե ընդդեմ «Նորքմար Սուիթ» կորպորատիվի, Տիգրանուհի Երմագյանի, Խաչատուր Երմագյանի, Ազատուհի Երմագյանի, Հրաչյա Յարմգյանի, երրորդ աեձ' «Նորքմար Սուիթ» կորպորատիվի սնանկութայն գործով կառավարիչ Հովհաննես Եղյանի' «Նորքմար Սուիթ» կորպորատիվի ընդհանուր ժողովի 2010 թվականի դեկտեմբերի 16-ի որոշմամբ օտարված' Երնան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի թիվ 24/3 շենքի թիվ 2, 6, 9, 10, 18, 69, 46, 48, 60, 68 69 բնակարանները «Նորքմար Սուիթ» կորպորատիվին վերադարձնելու, համապատասխան հիմքերի առկայության դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172 հոդվածի 6-րդ մասի կանոնները կիրառելու պահանջների մասին) դատարանը հաստատված է համարել այն փաստական հանգամանքը, որ «մատնանշված բնակարանները ստացած կոոպերատիվի անդամները կոոպերատիվի որոշմամբ ստացել են բնակարաններ, արձանագրվել է, որ կոոպերատիվի նախագահին դիմած բոլոր անդամները կանոնադրությամբ սահմանված իրենց փայավճարներն ամբողջությամբ վճարել են»:

3) Դատարանը սխալ է մեկնաբանել ն կիրառել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասը, չի կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի ին մասի 9-րդ կետի պահանջը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սնանկության կառավարիչը հայց ներկայացնելու իրավունք չուներ, հետնաբար հայցը պետք է վարույթ չընդունվեր, իսկ ընդունվելու դեպքում էլ գործի վարույթը պետք է կարճվեր:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Կառավարչի՝ որպես դատավարական հատուկ սուբյեկտի դատարան դիմելու լիազորությունը ուղղակիորեն Ա անվերապահորեն սահմանված է «Սնանկության մասին» ՀՀ օրենքով: Նման մոտեցումն առաջին հերթին պայմանավորված է սնանկության վարույթի առանձնահատկություններով, ինչպիսին է՝ ողջամիտ Ա որոշակի ժամկետում պարտապանի գործունեության, ֆինանսական վիճակի, ներառյալ` գույքագրված ակտիվների ն պարտավորությունների վերաբերյալ պատկերացում կազմելը, պարտապանին վնաս հասցնող ն հետնաբար պարտատերերի պահանջների բավարարման վրա բացասական ազդեցություն ունեցող նախկինում կնքված գործարքների վեր հանումը ն դրանց վերանայման կամ դրանց արդյունքում հասցված վնասի հատուցման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը, Ա արդյունքում պարտատերերի պահանջների ողջամիտ ժամկետում բավարարումը:

6

Մասնավորապես, կառավարիչը կարող է պարտապանի՝ այս դեպքում Կոոպերատիվի կողմից կատարված ցանկացած գույքի փոխանցում հետ պահանջել, այդ թվում նան իրավունքի գրանցման վիճարկման պահանջ ներկայացնել պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում: Մինչդեռ սույն գործով Կառավարիչը նման հայցադիմում ներկայացրել է Կոոպերատիվի սնանկ ճանաչվելու վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց (2015թ.) ավելի քանի 3 տարի անց (2018թ.):

Բացի այդ, օրենքով սահմանված է նան, որ պարտապանի կատարած անհատույց փոխանցումների վիճարկման դեպքում կառավարիչը կարող է հայց ներկայացնել դատարան, եթե դրանք կատարվել են սնանկ ճանաչելուն նախորդող 3 տարվա ընթացքում (փոխկապակցված անձանց դեպքում՝ 5), նույն ժամկետն է գործում հատուցելի փոխանցումների դեպքում, ինչպես նան սնանկության դիմում ներկայացնելուն նախորդած 90 օրվա ընթացքում կատարված ցանկացած փոխանցում:

Մինչդեռ, սույն գործով վիճարկվում է վարչական ակտ, որն ընդունվել է 2011 թվականին, այն է՝ հայցը ներկայացվել է պարտապանին սնանկ ճանաչելուն (Կոոպերատիվը սնանկ է ճանաչվել 2015 թվականին) ավելի քան 4 տարի նախորդող փոխանցումը հետ ստանալու պահանջով (փոխաեցման բեույթը' հատուցելի):

Ընդ որում, օրենքը չի նախատեսում այդ ժամկետների բացթողումը հարգելի ճանածելու որնէ մեխանիզմ: Այսինքն՝ ելնելով սնանկության վարույթի առանձնահատկություններից օրենսդիրը կառավարչի համար սահմանել է կոնկրետ ժամկետ, որի ընթացքում միայն վերջինս կարող է, գործելով պարտապանի անունից, դատական հայցեր ներկայացնել Ա հետ ստանալ պարտապանի կողմից նախկինում կատարված ցանկացած գույքային իրավունքի ոչ իրավաչափ փոխանցում, իսկ նշված ժամկետից հետո կառավարիչը կորցնում է նման հայցապահանջ ներկայացնելու իրավունքը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով սնանկության կառավրիչը դատարան է դիմել պարտապանի անունից, վերջինիս ն պարտատերերի իրավունքների ն շահերի պաշտպանության նպատակով: Մինչդեռ սուն գործի փաստերը բավարար են արձանագրելու համար, որ սեփականության իրավունքների պետական գրանցման փաստով ոչ պարտապանի ն ոչ էլ պարտատերերի իրավունքներին որնէ վնաս չի հասցվել, քանի որ ինչպես արդեն իսկ նշվեց վերնում, այդ փոխանցումների դիմաց պարտապանը արդեն իսկ ստացել է համարժեք դրամական փոխհատուցումը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 17.01.2022 թվականի որոշումը ն հայցն ամբողջությամբ մերժել, կամ գործի վարույթը կարճել: Միննույն ժամանակ բողոք բերած անձը պահանջել է, որպես դատական ծախս, հայցվորից բռնագանձել փաստաբանական ծառայության պայմանագրով նախատեսված գումարը Ա վճարված պետական տուրքի գումարը:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

1) Անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2792620 վկայականի համաձայն՝ ք. Երնան, Գ. Հովսեփյան փողոց 24/3 շենքի թիվ 60 բնակարանի (ձեղնահարկի) նկատմամբ Կոոպերատիվի 30.12.2010 թվականի, 17.01.2011 թվականի կանոնադրությունների

7

ն 18.01.2011 թվականի թիվ 7 քաղվածքի հիման վրա 31.01.2011 թվականին գրանցվել է Տիգրանուհի Երմագյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 75-78).

2) Անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2792629 վկայականի համաձայն՝ ք. Երնան, Գ. Հովսեփյան փողոց 24/3 շենքի թիվ 69 բնակարանի (ձեղնահարկի) նկատմամբ Կոոպերատիվի 30.12.2010 թվականի, 17.01.2011 թվականի կանոնադրությունների ն 18.01.2011 թվականի թիվ 7 քաղվածքի հիման վրա 31.01.2011 թվականին գրանցվել է Տիգրանուհի Երմագյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 79-82).

3) Անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2792612 վկայականի համաձայն՝ ք. Երնան, Գ. Հովսեփյան փողոց 24/3 շենքի թիվ 6 բնակարանի նկատմամբ Կոոպերատիվի 30.12.2010 թվականի, 17.01.2011 թվականի կանոնադրությունների ն 18.01.2011 թվականի թիվ 8 քաղվածքի հիման վրա 31.01.2011 թվականին գրանցվել է Խաչատուր Երմագյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 83-86).

4) Անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2779267 վկայականի համաձայն՝ ք. Երեան, Գ. Հովսեփյան փողոց 24/3 շենքի թիվ 10 բնակարանի նկատմամբ, Կոոպերատիվի 30.12.2010 թվականի, 17.01.2011 թվականի կանոնադրությունների ն 18.01.2011 թվականի թիվ 7 քաղվածքի հիման վրա, 31.01.2011 թվականին գրանցվել է Տիգրանուհի Երմագյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 87-90).

5) Անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2779265 վկայականի համաձայն՝ ք. Երնան, Գ. Հովսեփյան փողոց 24/3 շենքի թիվ 13 բնակարանի նկատմամբ Կոոպերատիվի 30.12.2010 թվականի, 17.01.2011 թվականի կանոնադրությունների ն 18.01.2011 թվականի թիվ 9 քաղվածքի հիման վրա 31.01.2011 թվականին գրանցվել է Ազատուհի Երմագյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 91-94).

6) Անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2779271 վկայականի համաձայն՝ ք. Երնան, Գ. Հովսեփյան փողոց 24/3 շենքի թիվ 19 բնակարանի նկատմամբ Կոոպերատիվի 30.12.2010 թվականի, 17.01.2011 թվականի կանոնադրությունների ն 18.01.2011 թվականի թիվ 9 քաղվածքի հիման վրա 31.01.2011 թվականին գրանցվել է Ազատուհի Երմագյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 95-98).

7) Անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2792600 վկայականի համաձայն` ք. Երնան, Գ. Հովսեփյան փողոց 24/3 շենքի թիվ 49 բնակարանի նկատմամբ Կոոպերատիվի 30.12.2010 թվականի, 17.01.2011 թվականի կանոնադրությունների ն 18.01.2011 թվականի թիվ 9 քաղվածքի հիման վրա 31.01.2011 թվականին գրանցվել է Ազատուհի Երմագյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 99-102).

8) Անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2792635 վկայականի համաձայն՝ ք. Երնան, Գ. Հովսեփյան փողոց 24/3 շենքի թիվ 54 բնակարանի նկատմամբ Կոոպերատիվի 30.12.2010 թվականի, 17.01.2011 թվականի կանոնադրությունների ն 18.01.2011 թվականի թիվ 9 քաղվածքի հիման վրա 31.01.2011 թվականին գրանցվել է Ազատուհի Երմագյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 103-106).

9) Անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2792608 վկայականի համաձայն՝ ք. Երնան, Գ. Հովսեփյան փողոց 24/3 շենքի թիվ 2 բնակարանի նկատմամբ Կոոպերատիվի 30.12.2010 թվականի, 17.01.2011 թվականի կանոնադրությունների ն 18.01.2011 թվականի թիվ 10 քաղվածքի հիման վրա 31.01.2011 թվականին գրանցվել է Հրաչյա Յարմագյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 107-110).

8

10) Անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2792599 վկայականի համաձայն՝ ք. Երնան, Գ. Հովսեփյան փողոց 24/3 շենքի թիվ 48 բնակարանի նկատմամբ Կոոպերատիվի 30.12.2010 թվականի, 17.01.2011 թվականի կանոնադրությունների ն 18.01.2011 թվականի թիվ 10 քաղվածքի հիման վրա 31.01.2011 թվականին գրանցվել է Հրաչյա Յարմագյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 111-114).

1) Անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2792628 վկայականի համաձայն՝ ք. Երնան, Գ. Հովսեփյան փողոց 24/3 շենքի թիվ 68 բնակարանի նկատմամբ Կոոպերատիվի 30.12.2010 թվականի, 17.01.2011 թվականի կանոնադրությունների ն 18.01.2011 թվականի թիվ 10 քաղվածքի հիման վրա 31.01.2011 թվականին գրանցվել է Հրաչյա Յարմագյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 115-118).

12) Կոոպերատիվի նախագահի տեղակալի կողմից Կոոպերատիվի անդամների ԱՄՆ, Կալիֆորնիա նահանգ, ք. Գլենդել, 16.12.2010 թվականի արտահերթ ընդհանուր ժողովի նիստի թիվ 8 արձանագրությունից 18.01.2011 թվականին կատարված թիվ 10 քաղվածքի համաձայն՝ Կոոպերատիվի ժողովը քվեարկության արդյունքների հիման վրա որոշել է բավարարել Կոոպերատիվի անդամ Հրաչյա Յարմագյանի Կոոպերատիվի անդամությունից դուրս գալու դիմումը, ն Կոոպերատիվի անդամ Հրաչյա Յարմագյանին տրամադրել ՀՀ, ք. Երնան, Գ. Հովսեփյան փ. 24/3 հասցեում գտնվող թիվ 2, թիվ 7, թիվ 48, թիվ 68 բնակարանները (հատոր 3-րդ, գ.թ. 118).

13) Կոոպերատիվի նախագահի տեղակալի կողմից Կոոպերատիվի անդամների ԱՄՆ, Կալիֆորնիա նահանգ, ք. Գլենդել, 16.12.2010 թվականի արտահերթ ընդհանուր ժողովի նիստի թիվ 8 արձանագրությունից 18.01.2011 թվականին կատարված թիվ 7 քաղվածքի համաձայն՝ Կոոպերատիվի ժողովը քվեարկության արդյունքների հիման վրա որոշել է բավարարել Կոոպերատիվի անդամ Տիգրանուհի Երմագյանի Կոոպերատիվի անդամությունից դուրս գալու դիմումը, Ա Կոոպերատիվի անդամ Տիգրանուհի Երմագյանին տրամադրել ՀՀ, ք. Երնան, Գ. Հովսեփյան փ. 24/3 հասցեում գտնվող թիվ 9, թիվ 10, թիվ 60, թիվ 69 բնակարանները (հատոր 3-րդ, գ.թ. 119).

14) Կոռպերատիվի նախագահի տեղակալի կողմից Կոոպերատիվի անդամների ԱՄՆ, Կալիֆորնիա նահանգ, ք. Գլենդել, 16.12.2010 թվականի արտահերթ ընդհանուր ժողովի նիստի թիվ 8 արձանագրությունից 18.01.2011 թվականին կատարված թիվ 9 քաղվածքի համաձայն՝ Կոոպերատիվի ժողովը քվեարկության արդյունքների հիման վրա որոշել է բավարարել Կոոպերատիվի անդամ Ազատուհի Երմագյանի Կոոպերատիվի անդամությունից դուրս գալու դիմումը, Ա Կոոպերատիվի անդամ Ազատուհի Երմագյանին տրամադրել ՀՀ, ք. Երնան, Գ. Հովսեփյան փ. 24/3 հասցեում գտնվող թիվ 13, թիվ 19, թիվ 49, թիվ 54 բնակարանները (հատոր 3-րդ, գ.թ. 120).

15) Կոոպերատիվի նախագահի տեղակալի կողմից Կոոպերատիվի անդամների ԱՄՆ, Կալիֆորնիա նահանգ, ք. Գլենդել, 16.12.2010 թվականի արտահերթ ընդհանուր ժողովի նիստի թիվ 8 արձանագրությունից 18.01.2011 թվականին կատարված թիվ 8 քաղվածքի համաձայն՝ Կոոպերատիվի ժողովը քվեարկության արդյունքների հիման վրա որոշել է բավարարել Կոոպերատիվի անդամ Խաչատուր Երմագյանի կոոպերատիվի անդամությունից դուրս գալու դիմումը, Ա Կոոպերատիվի անդամ Խաչատուր Երմագյանին տրամադրել ՀՀ, ք. Երնան, Գ. Հովսեփյան փ. 24/3 հասցեում գտնվող թիվ 6, թիվ 16, թիվ 18, թիվ 46 բնակարանները (հատոր 3-րդ, գ.թ. 121):

9

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1ին մասի «դ» կետի մեկնաբանությունը հակասում է թիվ ՎԴ/0562/05/09, թիվ ՎԴ/7157/05/08 ն թիվ ՎԴՅ/0233/05/12 վարչական գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.03.2010 թվականի, 12.03.2010 թվականի ն 27.12.2017 թվականի որոշումներում նույն իրավանորմին տրված մեկնաբանություններին: Միննույն ժամանակ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2- րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թուլ է տվել «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1- ին մասի «դ» կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե արդյո՛ք դատական կարգով կարող է հաստատվել վարչական ակտի առոչիեչ լինելն այն պարագայում, երբ դա պայմանավորված չէ ակեառու կոպիտ սխալներով ն անհրաժեշտ է հատուկ ընթացակարգով ստուգել ն գնահատել վարչական ակտի իրավաչափությունը:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների Ա հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներից մեկում արձանագրել է, որ դատարան դիմելու կամ արդարադատության մատչելիության իրավունքը մարդու՝ սահմանադրաիրավական ն միջազգային իրավական նորմերով երաշխավորված դատական պաշտպանության ն արդար դատաքննության հիմնարար իրավունքների կարնորագույն բաղադրիչն է (տե՛ս,

«Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարութ

10

յան՝ թիվ ՎԴ/5605/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2020 թվականի որոշումը):

(Թեն դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն ամրագրված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) այն ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր: Այսպես. Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձնավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին ն պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է՝ դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից (տե՛ս, ԽԵՐճսշչ. Քօլռոժ (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ):

Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ օրենսդիրը, դատարանի մատչելիության իրավունքի իրացման ապահովման նպաստակով, սահմանել է դատավարական համապատասխան կանոններ, որոնց ՛կիրառմամբ դատարաններն իրավասու են քննել ն լուծել իրենց դատին հանձնված վեճերը: Ըստ այդմ՝ դատական պաշտպանություն հայցող անձը պետք է իր իրավունքն իրացնի համապատասխան դատավարական կանոնների հաշվառմամբ:

Այսպես.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

Օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածում ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները՝ որպես վարչական գործի հարուցման հիմքեր:

Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներց է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները), ինչպես նան ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածով նախատեսված ճանաչման հայցը, որի 2-րդ մասով հայցվորը կարող է պահանջել ճանաչել վարչական ակտի առ ոչինչ լինելը:

Այսպիսով, վիճարկման հայցը՝ որպես ոչ իրավաչափ վարչական ակտերից անձանց իրավական պաշտպանության միջոց, օրենսդրի կողմից սահմանված հայցի տեսակ է, որն ուղղված է դատական կարգով վարչական ակտն ամբողջությամբ կամ մասնակի վերացնելուն, իսկ ճանաչման հայցն օրենսդրի կողմից սահմանված հայցի տեսակ է, որն ուղղված է օրենքով նախատեսված համապատասխան հիմքերի առկայությունը փաստելուն ն դրա հիմքով վարչական ակտի դատական կարգով առոչինչ լինելը ճանաչելուն:

11

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական ակտի առոչնչության ն անվավերության հիմքերը սահմանված են «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համապատասխանաբար 62-րդ ն 63-րդ հոդվածներով:

«Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ առ ոչինչ է այն վարչական ակտը, որում առկա են, մասնավորապես՝ հետնյալ ակնառու կոպիտ սխալները.

(..)

դ)|)ակտով դրա հասցեատիրոջ վրա դրվում է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն, կամ նրան տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ առ ոչինչ վարչական ակտն ընդունման պահից իրավաբանական ուժ չունի Ա ենթակա չէ կատարման կամ կիրառման, իսկ 3-րդ մասի համաձայն՝ առ ոչինչ վարչական ակտի կատարումը կամ կիրառումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ն «բ» կետերի համաձայն՝ անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է.

-օրենքի խախտմամբ, այդ թվում՝ օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետնանքով,

-կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել այդ ակտն ընդունող վարչական մարմնի կամ դրա վերադաս մարմնի կողմից, ինչպես նան դատական կարգով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած իր որոշումներում անդրադառնալով վերոգրյալ իրավանորմերին, եզրահանգել է, որ ոչ իրավաչափ վարչական ակտերը կարող են հանդես գալ երկու ձնով՝ որպես օրենքին (գերակայող իրավունքին) հակասող ն որպես առոչինչ ակտեր:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրելով վիճարկման ն ճանաչման հայցատեսակները՝ օրենսդիրը սահմանել է անվավեր ն առ ոչինչ վարչական ակտերի ոչ իրավաչափ լինելը դատական կարգով հաստատելու երկու եղանակ: Ընդ որում, վիճարկման հայցը քննելիս դատարանը պարտավոր է նախնառաջ անդրադառնալ վարչական ակտի առոչնչության հիմքերի առկայությանը կամ բացակայությանը, քանի որ վարչական ակտի անվավերության նյութաիրավական հիմքերով պայմանավորված՝ անվավեր կարող է ճանաչվել միայն առ ոչինչ չհանդիսացող վարչական ակտը: Այսինքն՝ առ ոչինչ վարչական ակտի վերացման պահանջը չի կարող լինել վիճարկման հայցի առարկա, քանի որ անվավերության հիմքերի պարզման անհրաժեշտությունն առ ոչինչ վարչական ակտի պարագայում բացակայում է: Ավելին, եթե առկա է վարչական ակտի առոչինչ լինելու՝ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված հիմքերից որնէ մեկը, ապա այդ վարչական ակտը չի կարող ճանաչվել անվավեր (Գառնիկ Վերմիշյանն ըեդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0150/05/6 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.03.2019 թվականի որոշումը):

12

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական ակտի առոչինչ լինելու համար էական ն անհրաժեշտ պայման է անձի վրա ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն դնելը, կամ անձին ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք տրամադրելը: Այսինքն` անձի վրա դրվող պարտականությունը կամ անձին տրամադրվող իրավունքը պարտադիր կերպով պետք է լինի ակնհայտ ոչ իրավաչափ: Հետնաբար վարչական ակտով անձի վրա նույնիսկ «ոչ իրավաչափ» պարտականություն դնելը կամ անձին «ոչ իրավաչափ» իրավունք տրամադրելը, որը կարող է պարզվել այդ վարչական ակտի վիճարկման վարույթում, դեռնս բավարար չէ վարչական ակտն առոչինչ դիտելու համար: Այսինքն՝ վարչական ակտի առոչինչ լինելը հաստատված համարելու համար անհրաժեշտ է, որ դրանով տրամադրված իրավունքը կամ դրված պարտականությունը առերնույթ ոչ իրավաչափ լինի, իսկ բոլոր այն դեպքերում, երբ վիճարկվում է վարչական ակտի հիմքում դրված հանգամանքների հավաստիությունը կամ կիրառված նորմերի սխալ կիրառելիությունը կամ մեկնաբանությունը, ապա նման վարչական ակտը չի կարող դիտվել առոչինչ, այլ այն կարող է ճանաչվել անվավեր, այլ այն կարող է ճանաչվել անվավեր (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի 1 հարկային տեսչությունն ընդդեմ «Նովռոսինվեստ» ՍՊԸ-ի' թիվ ՎԴ/0562/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.03.2010 թվականի որոշումը, «Տավրոս-66» ֆիրմա ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության ն ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ՎԴ//7157/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.03.2010 թվականի որոշումը, Ժիրայր Զոհրաբյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Արարատի մարզային ստորաբաժանման, Աննա Զոհրաբյանի, երրորդ անձ ՀՀ Արարատի մարզի Գոռավանի գյուղական համայեքի թիվ ՎԴՅ/0233/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

Նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով նան «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի վերլուծությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենդիրը ոչ իրավաչափ է դիտում այն վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետնանքով, կամ եթե ներկայացվել են այնպիսի փաստաթղթեր, որոնցից ակնհայտ է, որ ըստ էության տվյալ վարչական ակտով պետք է ընդունվեր այլ որոշում: Այսինքն՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու համար պետք է առկա լինի հետնյալ հիմքերից որնէ մեկը, այն է՝

«ա» վարչական ակտն ընդունվել է օրենքի սխալ կիրառմամբ, կամ

«բ» վարչական ակտն ընդունվել է օրենքի սխալ մեկնաբանմամբ, կամ

«գ» ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ վարչական ակտով պետք է ընդունվեր այլ որոշում: Ընդ որում, վարչական ակտի ոչ իրավաչափ՝ անվավեր լինելու հանգամանքը ճանաչվում է ինչպես այդ ակտն ընդունող վարչական մարմնի կամ դրա վերադաս մարմնի կողմից, այնպես էլ դատական կարգով (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ Կամո Պետրոսյանի, «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի թիվ ՎԴԼ/0143/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը):

Վերահաստատելով ՀՀ վճռաբեկ դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նս մեկ անգամ ընդգծել, որ օրենսդիրը, որպես դատական կարգով վարչական ակտերից անձանց իրավական պաշտպանության միջոց, ՀՀ

13

վարչական դատավարության օրենսգրքով սահմանել է երկու առանձին հայցատեսակ՝ վիճարկման Ա ճանաչման հայցերը, որոնցից առաջինն ուղղված է դատական կարգով վարչական ակտն ամբողջությամբ կամ մասնակի վերացնելուն, իսկ երկրորդը՝ օրենքով նախատեսված համապատասխան հիմքերի առկայությունը փաստելու, ն դրա հիմքով վարչական ակտի դատական կարգով առոչինչ լինելը ճանաչելուն: Ընդ որում, նշված հայցատեսակներն իրենց մեջ ներառում են միմյանց բացառող տարրեր: Մասնավորապես վիճարկման հայցի առարկա կարող է լինել միայն այն վարչական ակտը, որն առ ոչինչ չէ: Այլ կերպ ասած՝ վարչական ակտի առ ոչինչ լինելու հանգամանքն ինքնին բացառում է վիճարկման հայցի հարուցումը ն հետագա քննությունը: Համապատասխանաբար վարչական ակտի առ ոչինչ լինելու հիմքերի առկայութան 0պարագայում վարչական ակտի օրենքին համապատասխանությունը չի կարող քննարկման առարկա դառնալ վիճարկման հայցի շրջանակներում, քանի որ ընդունման պահից իրավաբանական ուժ չունեցող ն կատարման կամ կիրառման ոչ ենթակա վարչական ակտի օրենքին համապատասխանելն այլնս որնէ նշանակություն չի կարող ունենալ:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական ակտի առ ոչինչ լինելը հաստատված համարելու համար անհրաժեշտ է, որ դատական կարգով հաստատվի «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված պայմաններից որնէ մեկի առկայությունը, սույն գործի փաստերի հաշվառմամբ նան անձի վրա ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն դնելը, կամ անձին ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք տրամադրելը, իսկ բոլոր այն դեպքերում, երբ վիճարկվում է վարչական ակտի հիմքում դրված հանգամանքների հավաստիությունը կամ կիրառված նորմերի սխալ կիրառելիությունը կամ մեկնաբանությունը, ապա նման վարչական ակտը չի կարող դիտվել առոչինչ, այլ այն կարող է ճանաչվել անվավեր:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սուն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ 31.10.2018 թվականին ՀՀ վարչական դատարան է մուտքագրվել Կոոպերատիվի սնանկության գործով կառավարջչի՝ 29.10.2018 թվականին փոստի միջոցով ներկայացված հայցադիմումը, որով Կոոպերատիվի սնանկության գործով կառավարիչը պահանջել է անվավեր ճանաչել Երնան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցի թիվ 24/3 շենքի թիվ 2, թիվ 6, թիվ 10, թիվ 13, թիվ 19, թիվ 48, թիվ 49, թիվ 54, թիվ 60, թիվ 68, թիվ 69 բնակարանների նկատմամբ Կադաստրի կողմից Հրաչյա Յարմագյանի, Ւ Խնաչատուր, Ազատուհի, Տիգրանուհի Երմագյանների անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները կամ ճանաձել դրանց առ ոչինչ լինելը (հատոր 1-ին, գ.թ. 2-8):

ՀՀ վարչական դատարանի 03.12.201

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
10 նոյեմբերի, 2020 թ.
Գործի #:
ՎԴ/10906/05/18
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել