Պետրոսյան — ԵԴ/0272/11/21
Ամփոփում
քննելով, թույլ է տվել դատական սխալ` դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգիքի 380.1 398- 7 րդ հոդվածների համաձայն` հիմք է Առաջին ատյանի դատարանի 2022 թվականի հունվարի 4-ի դատական ակտր բեկանելու ն գործը նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության ուղարկելու համար: Ինչ վերաբերում է դիմող Մասիս Մելքոնյանի վերաքննիչ բողոքի րար էության քննությանը, ապա Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ վերոգրյալ եզրահանգումների պայմաններում Վերաքննիչ դատարանը զրկված է վերաքննիչ բողոքում ներկայաց
Ամբողջ Տեքստ
ԵԴ/0272/11/21
«ՇԱՆ 225
28 ՏԻ: ւի
// 185 "ո ԹՈՐ
(0 ԱԲՏ - ԲՆ
ՊՈՍ 72 ի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երնան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր Գ.Պողոսյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր Լ.Հովհաննիսյան
2025 թվականի նոյեմբերի 21-ին քաղաք Երնանում
ՀՇ Վճոաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն
հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ՝ Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նան՝ Վերաքննիչ դատարան) 2022 թվականի մարտի 2-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶՔԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Էրեբունի ն Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող թիվ 58152221 քրեական գործով կասկածյալ Հակոբ Պետրոսյանը դիմում է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին ն ցանկություն հայտնել, որպեսզի իր շահերը պաշտպանի ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Մ-Մելքոնյանը:
Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի մարտի 9-ին որոշմամբ կասկածյալ Շ.Պետրոսյանի միջնորդությունն ամբողջությամբ մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:
2021 թվականի մարտի 16-ին Երնան քաղաքի քննչական վարչության Էրեբունի ն Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալ Հ.Խաչատրյանը որոշում է կայացրել վերոնշյալ որոշման դեմ փաստաբան Մ.Մելքոնյանի բողոքը մերժելու մասին:
2. 2021 թվականի ապրիլի 9-ին Մ.Մելքոնյանը բողոք է ներկայացրել Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան) խնդրելով վարույթն իրականացնող մարմնին ն դատավարական հսկողություն իրականացնող դատախազին պարտավորեցնել վերացնել Հ.Պետրոսյանի նկատմամբ թույլ տրված իրավունքների խախտումները:
Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունվարի 4-ի որոշմամբ դիմող Մ.Մելքոնյանի բողոքը մերժվել է:
3. 2022 թվականի մարտի 2-ի որոշմամբ Վերաքննիչ դատարանը, քննարկելով Առաջին ատյանի դատարանի վերոհիշյալ որոշման դեմ դիմող Մ.Մելքոնյանի բողոքը, մասնակիորեն բավարարել է այն, Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունվարի 4-ի որոշումը բեկանել է ն քրեական գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:
4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ապանյանը բերել է վճռաբեկ բողոք, որը ՀՀ Վճռաբեկ դատարանի
3
քրեական պալատի՝ 2022 թվականի հունիսի 30-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: 2023 թվականի հունվարի 9-ին քրեական գործը վերաբաշխվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմին»:
Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի նոյեմբերի 11-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Ըստ բողոքի հեղինակի՝ Վերաքննիչ դատարանի վիճարկվող որոշումն օրինական ն հիմնավոր չէ, դրանով թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական ն դատավարական իրավունքի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:
5.Լ Բողոքաբերն արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել այն հարցին` արդյոք վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշմամբ խախտվել է կասկածյալ Հ.Պետրոսյանի իրավունքները ն օրինական շահերը, թե՝ ոչ: Մինչդեռ, ըստ բողոքաբերի՝ անձի իրավունքների ն օրինական շահերի խախտումն արձանագրելուց հետո միայն Վերաքննիչ դատարանը պետք է անդրադառնար այն հարցին` արդյոք դրանց բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս անհնար է կամ այն կհանգեցնի Օ անձի իրավունքներ ն օրինական շահերի անհամարժեք սահմանափակման:
5.2. Բողոքի հեղինակը փաստել է, որ վարույթն իրականացնող մարմինը մերժել
է ոչ թե պաշտպան ներգրավելու միջնորդություն ն այդպիսով խախտել : Համաձայն 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչն 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
2 Համաձայն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ ն փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի փետրվարի 9-ի ՀՕ-պ24Ն սահմանադրական օրենքի 18-րդ հոդվածի 11-րդ մասի՝ կոռուպցիոն հանցազործությունների գործերով կայացված դատական ակտերի դեմ քրեական պալատի վարույթ ընդունած բողոքները ենթակա են վերաբաշխման Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատին:
4
կասկածյալի պաշտպանության իրավունքը, այլ մերժել է կոնկրետ անձին որպես պաշտպան ներգրավելու միջնորդությունը միաժամանակ այ պաշտպան ներգրավելով, որից կասկածյալ Հ.Պետրոսյանը հրաժարվել է: -՞`Նման պայմաններում, բողոքաբերի պնդմամբ, բացակայում է պաշտպանության իրավունքի խախտման հանգամանքը, քանի որ վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկվել են օրենքով նախատեսված բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կասկածյալ Հ.Պետրոսյանի պաշտպանության իրավունքն ապահովելու նպատակով, սակայն վերջինս չի ցանկացել այլ պաշտպան ներգրավելու միջոցով իրացնել այն:
Բացի այդ, բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ չի պատճառաբանվել, թե Մ.Մելքոնյանին որպես կասկածյալ ՇՀՊետրոսյանի պաշտպան ներգրավելու մասին հարցի պարզումը
դատավարության ավելի ուշ փուլում` դատարանում գործն ըստ էության քննելիս, վերջինիս որ իրավունքների անհամարժեք սահմանափակմանը կարող է հանգեցնել այն պարագայում, երբ կասկածյալ Հ-Պետրոսյանն իր կամքով է հրաժարվել վարույթն իրականացնող մարմնի կողմից առաջարկված այլ պաշտպանից:
6. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի մարտի 2-ի որոշումը ն օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունվարի 4-ի որոշմանը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. `՝Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի մարտի 9-ի որոշմամբ արձանագրվել է հետնյալը. «զ...) Քննարկելով միջնորդությունը գտնում եմ, որ այն անհիմն է, ենթակա է ամբողջությամբ մերժման հետնյալ պատճառարաւնությամի, ՀՀ քրեական դավփավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 7-րդ մասր սահմանում է, որ՝ միննույն քրեական գործով մեկից ավելի կասկածյալները կամ մեղադրյալները կարող են ունենալ մեկ ապաշտպան, րացառությամը պաշտպանյալների շահերի միջն հակաասթյան առկայության, ինչպես նան այն դեպքերի, երբ վտանգ կա, որ նրանց միջն պաշվաանի շփումները կարող են խոչընդոտել արդարադավաւթյան իրականացմանը: Սույն քրեական գործով պետք
5
է փաստել, որ կասկածյալներ Հակոր Պետրոսյանի ն Քրիարինն Տերբալյանի միջն առկա է շահերի հակասություն, ուստի վերջիններիս շահերը միննույն պաշտպանի կողմից պաշտպանելու հանգամանքը չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի օրենադրական պահանջից: (...)»:
8. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունվարի 4-ի որոշմամբ արձանագրվել է հետնյալը. «/...) Նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո քննարկելով Դիմողի բողոքը ն փաստելով որ թիվ 58152221 քրեական գործն ուղարկվել է դատարան՝ րատ էության քննելու համար, դատարանն արձանագրում: է, որ այն գործով քրեական հետապնդման մարմնի բողոքարկված որոշումը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կարգով բողոքարկման ենթակա որոշում չէ, նկատի ունենալով, որ դրա բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ Լության քննելիս, անհնար չէ: Միաժամանակ դատարանը գտնում է, որ նշվածը նան չի հանգեցնի ՀՊետրոսյանի իրավունքների նե օրինական շահերի անհամարժեք
սահմանափակման` արձանագրելով որ նախաքննության ընթացքում նա հրաժարվել է նշանակված հանրային պաշտպանից:
Ինչ վերաբերվում է բողոքի պահանջի հարակեցման վերաբերյալ Դիմողի այն պարզաբանմանը, որ դատարանն իրավունք ունի նույն ատյանի մեկ այլ դատարանին պարտավորեցնել վերացնել անձի իրավունքների խախվպումը, ապա դատարանը գտնում է, որ այն անհիմն է ն չի բխում քրեադատավարական իրավունքի նորմերից:
Այսպիսով, վերը նշված հիմնավորումներով չանդրադառնալով բողոքի պատճառարանություններին ն իրավական հիմնավորումներին, դատարանը գտնում է, Դիմողի հարակեցված խնդրանքը վերը շարադրված օրենսդրական կարգավորումների ն Վճռաբեկ դատարանի արփահայրած իրավական
դիրքորոշումների հիմնավորումներով ենթակա է մերժման: (...)»":
9. Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի մարտի 2-ի որոշման համաձայն՝ «(:.) Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի որոշման վերը նշված 3 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 12:
մ Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 57:
6
հիմնավորումները դիտարկելով վերոգրյալ իրավական նորմերի ն ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, գտնում է, որ այդ հիմնավորումները չեն բիասմ դրանցից, որպիսի պայմաններում այդ հիմնավորումներն ընդունելի չեն Վերաքննիչ դատարանի համար:
Վերաքննիչ դավփարանի վերոգրյալ եզրահանգում, պայմանավորված է մասնավորապես այն հանգամանքով որ վերը նշված քրեադավզավարական նորմերից են ՀՀ վճռաբեկ 3դատարանի նախադեպային որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումներից հետնում է, դիմող Մասիս Մելքոնյանի՝ ինչպես Առաջին ատյանի դատարան ներկայացրած բողոքում, այնպես էլ սույն վերաքննիչ բողոքում բարձրացրած հարցը, մասնավորապես՝ Մասիս Մելքոնյանին թիվ 58152221 քրեական գործով Հաւկոր Պետրոսյանի շահերի պաշտպան ներգրավելու մասին, հանդիսանում է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա, քանի որ նշված հարցի պարզումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն րատ էության քննելիս, կարող է հանգեցնել անձի իրավունքների ն օրինական շահերի անհամարժեք սահմանափակման:
Ինչ վերաբերում է Առաջին ատյանի դատարանի որոշմամը արձանագրված այն եզրահանգմանը, որ թիվ 5815222Լքրեական գործն ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննելու համար, աւպա Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիքի 290-րդ հողվածի Լին մասր որոշումների դատական կարգով բողոքարկման որնէ սահմանափակում չի նախատեսում՝ կապված գործի քննության դատավարական փուլի հեր, այսինքն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիքի 290-րդ հոդվածի Էին մասի իմաստով նախաքննության ավարտված լինելն ինքնինչի կարող խոչընդով հանդիսանալ այդ որոշումների դատական բողոքարկման համար (...):
Վերոգրյալ եզրահանգումների պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, բողոքն րար էության չքննելով, թույլ է տվել դատական սխալ` դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգիքի 380.1 398-
7
րդ հոդվածների համաձայն` հիմք է Առաջին ատյանի դատարանի 2022 թվականի հունվարի 4-ի դատական ակտր բեկանելու ն գործը նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության ուղարկելու համար:
Ինչ վերաբերում է դիմող Մասիս Մելքոնյանի վերաքննիչ բողոքի րար էության քննությանը, ապա Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ վերոգրյալ եզրահանգումների պայմաններում Վերաքննիչ դատարանը զրկված է վերաքննիչ բողոքում ներկայացված փաստարկները րար էության քննարկելու հնարավորությունից: (...)»:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
10. Մույն գործով Վճռաբեկ դատարանի աոջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի հետնությունն առ այն, որ Հ.Պետրոսյանի կողմից հայցվող իրավական պաշտպանությունը հանդիսանում է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա:
1. ՀԸ Սահամանադրության 61-րդ հոդվածի 1-ին համաձայն. «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազավտությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:
ՀՀ Սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-ԼՋ որոշմամբ նշել է, որ Սահմանադրությունը յուրաքանչյուրին տալիս է իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք, որին ուղղակիորեն համապատասխանում է պետության պարտականությունն ինչպես օրենսդրական մակարդակում ամրագրել, այնպես էլ իրավակիրառական պրակտիկայում ապահովել իրավական պաշվապանության արդյուսավերւ միջոցների առկայությունը: Այսինքն՝ օրենսդրական մակարդակում չպետք է սահմանվեն այնպիսի իրավական կառուցակարգեր, որոնք առաջին հայացքից հանդես են գալիս որպես երաշխիքներ տվյալ իրավական կառուցակարգի իրացման համար, սակայն կարգավորումների մանրամասներում փաստացիորեն իմաստազրկում են կամ սահմանափակում այդ իրավական կառուցակարգերըծ:
5 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 27-28:
6 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2013 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ ՍԴՈ-1119 որոշումը:
8
11.1. «Մարդու իրավունքնեի ն հիմնարար ազատությունների
պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նան Եվրոպական կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ «3 Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հերնյալ նվազագույն իրավունքները.
(.-.)
գ. պաշտպանելու իրեն անձամբ կամ իր ընտրած դատապաշտպաւնների միջոցով կամ, եթն նաւ բավարար միջոցներ չունի դատապաշվայանի ծառայության դիմաց վճարելու համար, ունենալու անվճար նշանակված դատաեւպաշտայուն, երը դա պահանջում են արդարադավության շահերը»:
Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունք վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ նան՝ Եվրոպական դատարան) նշել է, որ քրեական իրավախախտում կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր անձի՝ փաստաբանի միջոցով արդյունավետորեն պաշտպանվելու իրավունքն արդար դատաքննության հիմնարար հատկանիշներից է Իրավաբանական օգնության հասանելիությունը կասկածյալին, որպես կանոն, պետք է երաշխավորել այն պահից, երբ նրան առաջադրվել է «քրեական մեղադրանք»՝ Եվրոպական կոնվենցիայով նախատեսված ինքնուրույն իմաստով՝:
Բացի այդ, Եվրոպական դատարանը, հիմնվելով իր նախկին նախադեպային պրակտիկայի վրա, նշել է, որ փաստաբանի հասանելիության իրավունքի միջոցով հետապնդվող նպատակը՝ արդարադատության սխալի կանխարգելումն է ն Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի նպատակների իրագործումը, մասնավորապես` «զենքերի հավասարությունը» քննություն իրականացնող կամ քրեական հետապնդման մարմինների ն մեղադրյալի միջն, այդ թվում՝ արգելանքի 7 Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Տոմաշ սչ. անօ գործով 2008 թվականի նոյեմբերի 27-ի վճիռը, Տ 51 (գանգատ թիվ 36391/02), 1)ոռհնո ճում Օմ1օ»5 ». եծ Սուոմ Վոջմնու գործով 2016 թվականի սեպտեմբերի 13-ի վճիռը, Տ 255 (գանգատներ թիվ 50541/08, 50571/08, 50573/08 ն 40351/09), Տ(ուօօոօ» 5. Ցաթողճ գործով 2017 թվականի մայիսի 12-ի վճիոր, 8 112 (գանգատ թիվ 21980/04), Թ6սշծ ս. Թօլթեւտ գործով 2018 թվականի նոյեմբերի 9-ի վճիռը, Տ 123 (գանգատ թիվ 71409/10)։
Ց Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Տնոօօոօ . 8առղռ գործով 2017 թվականի մայիսի 12-ի (գանգատ թիվ 21980/04) վճիռը, Տ 110:
9
տակ պահվող կասկածյալների խոցելիության հակակշռումը, ոստիկանության կողմից կասկածյալների նկատմամբ հարկադրանքի կիրառման ն անթույլատրելի վերաբերմունքի դրսնորման դեմ հիմնարար երաշխիքը, սեփական անձի դեմ ցուցմունք չտալու ն լռություն պահպանելու մեղադրյալի իրավունքի նկատմամբ հարգանքի ապահովումը:
12. 1998 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 19-րդ հոդվածի համաձայն. «1. Կասկածյալը ն մեղադրյալն ունեն պաշվայանության իրավունք:
2. Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է կասկածյալին ն մեղադրյալին բացատրկլ նրանց իրավունքները ն ապահովել օրենքով չարգելված բոլոր միջոցներով մեղադրանքից նրանց պաշտպանվելու փատրացի հնարավորությունը:
(-.)
4. Կասկածյալը ն մեղադրյալն իրավունք ունեն մեղադրանքից պաշվապանվել ինչպես անձամը, այնպես էլ պաշտասյանի ն օրինական ներկայացուցչի միջոցով: (:.)»:
Նույն օրենսգրքի 63րդ հոդվածի համաձայն՝ «մ. Կասկածյալն ոնի պաշտպանության իրավունք: Քրեական վարույթն իրականացնող մարմինը կասկածյալին հնարավորություն է ընձեռում օրենքով չարգելված բոլոր միջոցներով իրականացնելու պաշվպաւնության իր իրավունքը:
(-)
4) ձերբակալման մասին քրեական հետապնդման մարմնի որոշումը, ձերբակալման արձանագրությունը կամ խափանման միջոց ընտրելու մասին որոշումն իրեն հայտարարեկու պահից ունենալ պաշտպան, հրաժարվել պաշվփապանից ն պաշտպանվել ինքնուրույն. (...»
12.1. Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ արդար դատաքննության իրավունքի կարնորագույն բաղադրիչներից մեկը՝ կասկածյալի պաշտպանության իրավունքն է: » Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 86սշ6 7. 86 Ջստ գործով 2018 թվականի նոյեմբերի 9-ի վճիռը, գանգատ թիվ 71409/10, կետեր 125-130-րդ:
10
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ այն քրեական դատավարության հիմնարար սկզբունքներից մեկն է, որը նան Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված «զենքերի հավասարության» ն ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ ամրագրված մրցակցության սկզբունքների ապահովման կարնորագույն երաշխիք է Կասկածյաի պաշտպանության իրավունք նրան վերապահված
դատավարական իրավունքների ամբողջությունն է, որը հնարավորություն է տալիս հանդես գալու որպես դատավարության ինքնուրույն սուբյեկտ, լրիվ կամ մասնակիորեն հերքելու իրեն վերագրվող հանցանքը կատարած լինելու պնդումը, ինչպե նան պաշտպանելու իր իրավունքներն ու օրինական շահերը: Պաշտպանության իրավունքն անձի համար գործուն «զենք» է՝ դիմակայելու իշխանական լիազորություններով օժտված պետական մարմինների
գործողություններին։ Այս առումով պաշտպանության իրավունքը քրեական դատավարության խնդիրների, մասնավորապես՝ հանցավոր արարքի հետ կապված պետական իշխանության ինքնիրավ գործողություններից ն չարաշահումներից անձե պաշտպանության, ինչպե նան անօրինական՝ Օկամ առանց
անհրաժեշտութան դատավարական հարկադրանքի միջոցների, պատժի, իրավունքների ն ազատությունների այլ սահմանափակման չենթարկվելու իրացման միջոցներից է":
Պաշտպանության իրավունքը, որպես կասկածյալին վերապահված
իրավունքների համակցություն, վերջինիս հնարավորություն է տալիս իր իրավունքների ն օրինական շահերի պաշտպանությունն իրականացնել ինչպես անձամբ, այնպես էլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով նշանակված պաշտպանի միջոցով: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով կասկածյալի պաշտպանության իրավունքի իրականացման փաստացի հնարավորության ապահովման պարտականությունը կրում է վարույթն իրականացնող մարմինը:
6 Տե՛ս, ումոնտ ռամոոմտ, Վճռաբեկ դատարանի՝ Նորիկ Պողոսյանի գործով 2010 թվականի մարտի 26ի թիվ ՀՅՔՐԴՉ/0153/01/08 որոշման 25-րդ կետը, Հեղինե Գայարյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԼԴ/0051/01/14 որոշման 29-րդ կետը, Հայկ Սիմոնյանի գործով 2017 օգոստոսի 30-ի թիվ ԵԱԴԴ/0027/01/15 որոշման 13-րդ կետը, Արթուր Մամաջանյանի գործով 2017 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ԼԴ2/0055/01/15 որոշման 21-րդ կետը:
1
Եթե կասկածյալը չունի պաշտպան ն վարույթն իրականացնող մարմնին չի ներկայացնում որնէ փաստաբանի, ապա այդ դեպքում վարույթն իրականացնող մարմինը ՀՀ փաստաբանների պալատից պահանջում է որնէ փաստաբանի նշանակել պաշտպան. պաշտպանի ընտրության ն նշանակման իրավասություն քննիչը չունի: ՀՀ փաստաբանների պալատի նշանակումից հետո պաշտպանը քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացնում է պաշտպան նշանակելու վերաբերալ ՀՀՇ փաստաբաններ պալատի որոշումը: ՀՀ քրեադատավարական օրենքում նման պահանջի ն ընթացակարգի սահմանումը նպատակ է հետապնդում ապահովել կասկածյալի իրավունքների ն օրինական շահերի պաշտպանությունը՝ դրանով իսկ նպաստելով քրեական գործի արդարացի քննությանն ու լուծմանը, ինչպես նան բացառել վարույթն իրականացնող մարմնի կողմից իր նախաձեռնությամբ որնէ մեկին որպես պաշտպան երաշխավորելը":
13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն՝ «Լ Հետաքննության մարմնի աշխավակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ- հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների՝ սույն օրենսգրքով նախատեսված որոշումների ն գործողությունների օրինական ն հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարությաւն, մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները ն օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով ն գործողություններով, ն եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն նան դատարան բողոքարկել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ընդունելուց, քրեական գործ հարուցելուց հետաքննության մարմնի, քննիչի ն դատախազի հրաժարվելը, ինչպես նան քրեական գործը կասեցնելու, կարճելու կամ: քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում:
(.-.)
ո Տե՛ս, ռամոնտ ուամճոճ 5, Վճռաբեկ դատարանի՝ Նորիկ Պողոսյանի գործով 2010 թվականի մարտի 26-ի թիվ ՀՅՔՐԴ/0153/01/08 որոշման 25-րդ կետր:
12
5. Բողոքը: ճանաչելով հիմնավորված դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների ն ազատությունների խախտումը վերացնելու վարույթն իրականացնող մարմնի պարվտաւկանության մասին: (...)»:
3.1. Անդրադառնալով դատարանների կողմից իրենց լիազորությունների իրականացմամբ անձի դատական պաշտպանության իրավունքը երաշխավորելու հարցին՝ Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է դատական պաշտպանության առանձնահատուկ դերը,։ որի բաղադրին է նան. դատավարական
գործողություններիի ն որոշումների բողոքարկման իրավունքը: Դատական պաշտպանության իրավունքը պետք է լինի իրական ն ոջ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում՝ ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելոււ իր խախտված իրավունքները ն ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա:
32. Մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական
վերահսկողության առարկայի շրջանակի հստակեցման նպատակով Վճռաբեկ դատարանը մշակել է հետնյալ սկզբունքը. գործի նախնական քննության փուլում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ մասերով նախատեսված որոշումներից զատ, դատարան կարող են բողոքարկվել քրեական հետապնդման մարմինների այն բոլոր որոշումներն ու գործողությունները (անգործությունը), որոնց բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս անհնար է, կամ այն կհանգեցնի անձի իրավունքների ն օրինական շահերի անհամարժեք սահմանափակման»:
Հարկ է նշել, որ 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 2-րդ մասով օրենսդիրն իրացրել է օ Տեխ, տամոնչ ոամռոմճ, Տիգրան Հովհաննիսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԵԿԴ/0066/11/12 որոշումը ն Արթույւ Այվազյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴ2/0007/15/12 որոշման 16-րդ կետը: 5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վարուժան Մանուկյանի գործով 2010 թվականի նոյեմբերի 5-ի թիվ ԵԿԴ/0060/11/10 որոշման 16-րդ կետը, «Էլիտա էսվե», «Էլիտ էսվե» ն «Պրետրիժ լենդ» ՍՊԸՂերի գործով 2021 թվականի սեպտեմբերի 7-ի թիվ ԵԴ/0957/11/189 որոշման 11-րդ կետը, Վանիկ Ասատրյանի գործով 2021 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ԵԴ/0732/11/20 որոշման 101-րդ կետը:
13
Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքում արտահայտված վերոնշյալ իրավական դիրքորոշումը:
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.
- նախաքննության մարմինը, 2021 թվականի մարտի 9-ի որոշմամբ քննարկելով կասկածյալ Հ.Պետրոսյանի միջնորդությունը՝ փաստաբան Մ.Մելքոնյանին որպես իր պաշտպան ներգրավելու վերաբերյալ, այն ամբողջությամբ մերժել է՝ պատճառաբանելով, որ քրեական գործով կասկածյալներ Հ.Պետրոսյանի ն Ք.Տերբալյանի միջն առկա է շահերի հակասություն, ուստի վերջիններիս շահերը միննույւն պաշտպանի կողմից՝։ պաշտպանելու հանգամանքը չի բխի քրեադատավարական օրենքի պահանջներից",
- Առաջին ատյանի դատարանը, դիմող Մ.Մելքոնյանի բողոքը մերժել է՝ արձանագրելով, որ թիվ 58152221 քրեական գործն ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննելու համար ն գտել է, որ բողոքարկված որոշումը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կարգով բողոքարկման ենթակա որոշում չէ, նկատի ունենալով, որ դրա բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում դատարանում գործն ըստ էության քննելիս, անհնար չէ: Միաժամանակ, Առաջին ատյանի դատարանը գտել է, որ նշվածը նան չի հանգեցնի Հ.Պետրոսյանի իրավունքնեի նե օրինական շահերի անհամարժեք
սահմանափակման` արձանագրելով, որ նախաքննության ընթացքում նա հրաժարվել է նշանակված հանրային պաշտպանից»,
- Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ փաստաբան Մ-Մելքոնյանի՝ թիվ 58152221 քրեական գործով կասկածյալ Հ.Պետրոսյանի շահերի պաշտպան ներգրավելու հարցը հանդիսանում է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա, բեկանել է Առաջին ատյանի դատարանի վիճարկվող որոշումը՝ գործն ուղարկելով նույն դատարան` այլ կազմով նոր քննության»:
Կ Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
5 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
6 Տե'ս սույն որոշման 9-րդ կետը:
14
15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշմամբ վկայակոչված իրավադրույթների ն արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի հետնությունն առ այն, որ Հ.Պետրոսյանի կողմից հայցվող իրավական պաշտպանությունն հանդիսանում է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա, հիմնավոր է:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, ելնելով պաշտպանության իրավունքի հիմնարար նշանակությունից ն դրա՝ արդար դատաքննության իրավունքի կարնորագույն երաշխիքը հանդիսանալու հանգամանքից, գտնում է, որ իր ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունքի սահմանափակումը ենթակա է դատական բողոքարկման, քանի որ դրա վիճարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատաքննության ընթացքում, ողջամտորեն կարող է հանգեցնել անձի պաշտպանության իրավունքի անհամարժեք սահմանափակման՝ բողոքարկողին զրկելով իր իրավաչափ շահերն արդյունավետ պաշտպանելու իրական հնարավորությունից7: Հետնաբար, Առաջին ատյանի դատարանի հետնությունն առ այն, որ պաշտպան ներգրավելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին նախաքննության մարմնի որոշումը մինչդգատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կարգով բողոքարկման ենթակա որոշում չէ ն դրա բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում դատարանում գործն ըստ էության քննելիս, չի հանգեցնի Հ.Պետրոսյանի իրավունքների ն օրինական շահերի անհամարժեք սահմանափակման, անհիմն է:
Ինչ վերաբերում է բողոքաբերի՝ սույն որոշման 5.2-րդ կետում նշված այն փաստարկին, որ սույն դեպքում անձի պաշտպանության իրավունքի խախտում տեղի չի ունեցե, ապա Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ դատական բողոքարկման ենթակա է իր ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունքի սահմանափակումը, հետնաբար, անձի պաշտպանության իրավունքի 5 Տե՛ս, տամոոտ ուսմռոմւ, Շաքե Մեժլումյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ ԵԴԼ/0228/11/23 որոշումը:
15
խախտման փաստը կարող էր քննարկման առարկա դառնալ միայն Առաջին ատյանի դատարանի կողմից բողոքի ըստ էության քննության շրջանակներում:
16. Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի այն փաստարկին, որ թիվ 58152221 քրեական գործն ըստ էության քննության համար ուղարկվել է դատարան՝ Վճռաբեկ դատարանը վերստին արձանագրում է, որ ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի Լին մասը հետաքննության ն նախաքննության մարմինների որոշումների ն գործողություննեի դատական կարգով բողոքարկման որնէ սահմանափակում չի նախատեսել` կապված գործի քննության դատավարական փուլի հետ: Այսինքն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով, նախաքննության ավարտված լինելը չի կարող խոչընդոտ հանդիսանալ հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների՝ ՀՀ քրեադատավարական օրենսգրքով նախատեսված որոշումների ն գործողությունների դատական բողոքարկման համար": Ուստի, ըստ էության քննության առնելով բերված բողոքը՝ Առաջին ատյանի դատարանը պարտավոր էր ստուգել| լբողոքարկված որոշման օրինականությունն ու հիմնավորվածություն՝ ն պարզել արդյոք առկա է անձի իրավունքների ն ազատությունների խախտում, թե ոչ:
17. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ չի տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, ուստի վճռաբեկ բողոքը պետք է մերժել, իսկ Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի մարտի 2-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, ՀՇՀայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 3611-րդ, 45.Լրդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Թ Տե՛ս Վճռաբեկ դատարանի` «Նարեկ» ՍՊԸ-ի գործով 2008 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԵԿԴ/0050/11/08 որոշման 22-րդ կետը, Սնակ Թովմասյանի գործով 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ/0003/11/08 որոշումը:
16
ՈՐՈՇԵՑ
Լ Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2022 թվականի մարտի 2-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով
Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն
ենթակա չէ բողոքարկման:
՞Նախագահող՝ Դ.ՎԵՔԻԼՅԱՆ
Դատավորներ՝ Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ
Ս.ՉԻՉՈՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 21 նոյեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ԵԴ/0272/11/21
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
