ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 7 - ին «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածի 12-րդ մասը «Վարքագծի կանոնների,» բառերից հետո լրացնել «բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումների,» բառերով։ Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում՝ 1) 1.1-ին կետը «վարքագծի կանոնների» բառերից հետո լրացնել «, բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումների,» բառերով. 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.3-րդ կետով․ «1.3) հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու սահմանափակումների պահպանմանը հետևելը, նվերների հաշվառման գործընթացը կանոնակարգելը և վերահսկելը.»։ Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասում՝ 1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3) վարում է հայտարարատու պաշտոնատար անձանց, այդ թվում` «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով նախատեսված՝ կուսակցությունների ղեկավար մարմինների պաշտոնատար անձանց և հայտարարագրերի, ինչպես նաև հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների նվերների հաշվառման ռեեստրները.». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով. «5.1) հրապարակում է նվերների հաշվառման ռեեստրի հրապարակման ենթակա տվյալները.».
3) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «6) քննում և լուծում է հայտարարագրմանը և նվերներ ընդունելու սահմանափակումներին առնչվող խախտումների վերաբերյալ գործեր.». 4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 36-րդ կետով. «36) մշակում է ուղղ. հանրային ծառայողների և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից նվերների ընդունման սահմանափակումների կիրառման ուղեցույցներ:»: Հոդված 4. Օրենքի 25-րդ հոդվածի 5.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «5.1. Հանձնաժողովն իրավասու է հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականությունների դադարեցումից հետո՝ երկու տարվա ընթացքում, անձի գույքի էական փոփոխության (գույքի ավելացում, պարտավորությունների նվազում կամ ծախս) կասկածի դեպքում նրանից պահանջելու ներկայացնել գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի իրավիճակային հայտարարագիր։»։ Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 25.1-ին հոդվածով. « Հոդված 25.1. Իրավիճակային հայտարարագիր պահանջելու հիմքերը 1. Հանձնաժողովի պատճառաբանված որոշման հիման վրա գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի իրավիճակային հայտարարագիր պահանջելու հիմքերն են՝ հայտարարագրման ենթակա տվյալների արժանահավատության, ամբողջականության, գույքի էական փոփոխության (գույքի ավելացում, նվազում կամ ծախս) օրինականության վերաբերյալ հրապարակումները, Հանձնաժողովին ուղղված ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները, Հանձնաժողովի լիազորությունների իրականացման ընթացքում, ինչպես նաև այլ պետական մարմիններից Հանձնաժողովին հայտնի դարձած տեղեկությունները:
2. Իրավիճակային հայտարարագիրը Հանձնաժողով է ներկայացվում սույն հոդվածի 1-ին մասում նշված որոշումն ստանալու պահից մեկամսյա ժամկետում:
3. Իրավիճակային հայտարարագրերի վերլուծությունն իրականացվում է սույն օրենքի 25-րդ հոդվածով սահմանված կարգով:»։ Հոդված 6. Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասը «վարքագծի կանոնների առերևույթ խախտումների» բառերից հետո լրացնել «, բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումներին առնչվող խախտումների,» բառերով։ Հոդված 7. Օրենքի 21-րդ հոդվածի 12-րդ մասից, 23-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-ին կետից, 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 25-րդ կետերից, 27-րդ հոդվածի վերնագրից, 27-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից, 2-րդ և 5-րդ մասերից, 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերից հանել «իրավիճակային» բառը: Հոդված 8. Օրենքի 33-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «6. Վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող պաշտոն զբաղեցնող անձի կողմից վարքագծի կանոնների խախտման և վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի շահերի բախման հարցերով Հանձնաժողովի եզրակացությունները դրանց ընդունման պահից եռօրյա ժամկետում հրապարակվում են Հանձնաժողովի պաշտոնական կայքում: Վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող կամ քաղաքական համապատասխան պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է Հանձնաժողովի եզրակացությամբ արձանագրված խախտման կամ շահերի բախման վերաբերյալ ներկայացնել հրապարակային պարզաբանում, որն ստացվելու պահից եռօրյա ժամկետում հրապարակվում է այն մարմնի կայքէջում, որտեղ պաշտոն զբաղեցնող անձն զբաղեցնում է պաշտոն:»: Հոդված 9. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 4-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից: Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2022 թ. դեկտեմբերի 23 Երևան ՀՕ-541-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2022 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-541-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (02.01.2023-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 23.12.2022 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 07.12.2022 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 23.12.2022 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 02.01.2023 Հիմնական ակտ 07.12.2022, ՀՕ-541-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 09.06.2017, ՀՕ-96-Ն 09.06.2017, ՀՕ-96-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր , ուղղ.72 ՈՒՂՂՈՒՄ 07.12.22 ՀՕ-541-Ն ՀՀ ՕՐԵՆՔԻ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 դեկտեմբերի, 2022 թ.
- Գործի #:
- ՀՕ-541-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
