Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Կաժոյան — ՇԴ/0001/01/19
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Կաժոյան — ՇԴ/0001/01/19

Վճռաբեկ դատարանՇԴ/0001/01/1923 փետրվարի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ ՛ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2017 թվականի նոյեմբերի 26-ին ՀՇ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՇ քրեական օրենսգիրք) 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, հարուցվել է թիվ 68109417 քրեական գործը: 2018 թվականի հունվարի 13-ին ՀՇ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում, ՀՇ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, հարուցվել է թիվ 68100718 քրեական գործը: 2018 թվականի հունվարի 30-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի

Ամբողջ Տեքստ

ՇԴ/0001/01/19

| 7:5 Էն

փոք Տ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Երնան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր՝ Տ.Ոսկանյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

Նախագահող դատավոր՝ Ա.Բեկթաշյան

Դատավորներ՝ Ս.Համբարձումյան

Գ.Հովհաննիսյան

23 փետրվարի 2024 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Դ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 26-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ ՛

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2017 թվականի նոյեմբերի 26-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, հարուցվել է թիվ 68109417 քրեական գործը:

2018 թվականի հունվարի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, հարուցվել է թիվ 68100718 քրեական գործը:

2018 թվականի հունվարի 30-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, հարուցվել է թիվ 68101118 քրեական գործը:

2018 թվականի փետրվարի 20-ին թիվ 68100718 ն 68109417 քրեական գործերը միացվել են թիվ 68101118 քրեական գործին:

Նախաքննության մարմնի` 20188 թվականի ապրիլի 12ի որոշմամբ Էդգար Կամոյի Կաժոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ն 3-րդ կետերով ն ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, ն նույն օրվա մեկ այ որոշմամբ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ Էդգար Կաժոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննության մարմնի` 2018 թվականի մայիսի 8-ի որոշմամբ քրեական գործի վարույթը կասեցվել է՝ մեղադրյալ Է.Կաժոյանի գտնվելու վայրը հայտնի զինելու հիմքով:

2018 թվականի հոկտեմբերի 5-ին Է.Կաժոյանը ներկայացվել է ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին, ն քրեական գործի վարույթը վերսկսվել է:

209 թվականի հունվարի 2-ին քրեական գործը մեղադրական

եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

2. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2019 թվականի հուլիսի 23-ի որոշմամբ Է.Կաժոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով ն ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքում արդարացրել է՝ ճանաչելով ն հռչակելով նրա անմեղությունը ապացույցների անբավարարության հիմքով: Է.Կաժոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացվել է:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի մարտի 13-ի որոշմամբ դատախազ Վ.Միրզոյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն: Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 23-ի դատավճիոր բեկանվել է, ն գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության: Է.Կաժոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի օգոստոսի 21-ի որոշմամբ ամբաստանյալ Է.Կաժոյանի պաշտպան Ա.Մովսիսյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

3. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ Է.Կաժոյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, ն գործի վարույթը կասեցվել է՝ վերջինիս` վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հիմքով:

2021 թվականի սեպտեմբերի 27-ին Է.Կաժոյանը հայտնաբերվել է, ն Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 28-ի որոշմամբ քրեական գործով կասեցված վարույթը վերսկսվել է:

4. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նան Առաջին ատյանի դատարան) 2022 թվականի օգոստոսի 26-ի դատավճռով Էդգար Կաժոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով ն նույն օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ

մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով, իսկ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ 800.000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա՝ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, ամբաստանյալ Էդգար Կաժոյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել տուգանք՝ 1.500.000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի կանոններով՝ Է.Կաժոյանի նկատմամբ նշանակված պատժին հաշվակցվել է նրա՝ կալանքի տակ գտնվելու ժամկետը, ն վերջնական պատիժ է նշանակվել տուգանք` 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

5. ՇԸ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նան Վերաքննիչ դատարան) 2023 թվականի ապրիլի 26-ի որոշմամբ դատախազ Մ.Պետրոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 26-ի դատավճիռը՝ բեկանվել, Է.Կաժոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով ն 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցվել է ն քրեական գործի վարույթը կարճվել՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:

6. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 29ի որոշմամբ վարույթ է ընդունվել ն սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

72. Բողոքի հեղինակի կարծիքով՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական օրենքի խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա:

Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը Է.Կաժոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով

ն ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով կաղեմաթյան ժամկետներն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելիս, հաշվի չի առել Է.Կաժոյանի՝ հետախուզման մեջ գտնվելու ժամկետը: Մասնավորապես, բողոքաբերի պնդմամբ, ստորադաս դատարանը վաղեմության ժամկետի հաշվարկն իրականացնելիս չի հաշվակցել Է.Կաժոյանի` քննությունից թաքնվելու հիմքով վարույթի՝ կասեցված լինելու ժամկետները: Ըստ բողոքի հեղինակի՝ Վերաքննիչ դատարանի որոշումը կայացնելու օրվա՝ 2023 թվականի ապրիլի 26-ի դրությամբ, Է.Կաժոյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները լրացած չեն եղել:

8. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 26-ի դատավճիռը բեկանելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 26-ի որոշումը ն գործը փոխանցել ստորադաս դատարան՝ նոր քննության, կամ կայացնել նոր դատական ակտ:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

9. Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ Էդգար Կամոյի Կաժոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով ն ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, ն նույն օրվա մեկ այ որոշմամբ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում՝ քննությունից թաքնվելու ն գտնվելու վայրը հայտնի լինելու հիմքով:

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ Էդգար Կաժոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ ի թիվս այլնի հաշվի առնելով նան քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելուհանգամանքը»:

10. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ Է.Կաժոյանի նկատմամբ հայտարարվել է 1 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 29-31:

2Տե՛ս քրեական զործ, հատոր 3-րդ, թերթեր 49-51:

հետախուզում, ն գործի վարույթը կասեցվել է՝ վերջինիս` վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հիմքով:

1. Առաջին ատյանի դատարանի դատավճռով Էդգար Կաժոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով ն 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ այն բանի համար, որ նա «(..) Անգին Մարտունիկի Գասպարյանին պատկանող Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի 206/2-րդ հասցեում գտնվող «Անգին» գեղեցկության սրահից խոշոր չափերով գույք գաղտնի հափշտակելու դիվավորությամբ, հանցանքի կատարմանը ներգրավելով արարքը կատարելու պահին ՀՀ քրեական պատասխանատվության ենթարկելու օրենքով նախատեսված տարիքին չհասած 19.112004թ. ժնված Կառլեն Կամոյի Հռվհաննիսյանին, 2017թ. նոյեմբեր ամսին, չպարզված օրի, ժամի 2115-ի սահմաններում, օգտվելով հիշյալ սրահում մարդ չլինելու հանգամանքից, տեխնիկական միջոցի գործադրմամբ բացել է վերը նշված գեղեցկության սրահի հետնամասի պատուհանի փեղկը ե իր կողմից հափշտակություն, ավարտին հասցնելու նկատառումներից ելնելով, կանգնել է նշված սրահի մովաւկայքում, իսկ Կառլեն Հովհաննիսյանն էլ իր ցուցումով ապօրինի մուտք է գործել այնտեղ ն գաղտնի հափշտակել է խոշոր չափելտվ, ընդհանուր 845000 ՀՀ դրամ արժողության կեղծամներ, բնական մազեր, մազահեռացման ն եղունգների մշակման սարքեր ն հանձնել իրեն:

Վերոգրյալից բացի Էդգար Կամոյի Կաժոյանն Անգին Մարտունիկի Գասպարյանին պատկանող Գյումրիի քաղաքի Շահումյան փողոցի 206/2-րդ հասցեում գտնվող «Անգին» գեղեցկության սրահից զգալի չափերով գույք գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, հանցանքի կատարմանը ներգրավելով արարքը կատարելու պահին ՀՀ քրեական պատասխանատվության ենթարկելու օրենքով նախատեսված տարիքին չհասած 19112004թ. ծեված Կառլեն Կամոյի Հռվհաննիսյանին, 2018թ. հունվար ամսին, չպարզված օրի, ժամի 2130-ի սահմաններում, տեխնիկական միջոցի գործադրմամի, հիշյալ գեղեցկության սրահի հետնամասում գտնվող պատուհանի ճաղավանդակը ամրացման տեղից տեղահուն անելու, այնուհետն պատուհանը բացելու եղանակով, իր կողմից հափշտակությունն 3Տես քրեական գործ, հատոր 9-րդ, թերթեր 46-49:

ավարտին հասցնելու նկատառումներից ելնելով, կանգնել է նշված րահի մոտակայքում, իսկ Կառլեն Հովհաննիսյանն էլ իր ցուցումով ապօրինի մուտք է գործել այնտեղ ն գաղտնի հափշտակել զգալի չափերով, ընդհանուրը 500.000 ՀՀ դրամ արժողությաւն երկու հատ մազ հարդարելու արդուկներ, երկու հատ ֆեն, երեք հատ մազ հարդարելու գործիք, երկու հատ հականեխման սարքեր իրենց գործիքներով, եղունգ լցնելու ն չորացնելու սարք, եղունգ հարդարելու ն լցնելու էլերրրական սարք, խարտելու սարք իր գործիքներով ն ձեռքի օգվագորման կարի մեքենա ն հանձնել իրեն (...»":

12. Վերաքննիչ դատարանը Էդգար Կաժոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով ն 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցրել ն քրեական գործի վարույթը կարճել է՝ նշելով հետնյալը. «(..) 2005 թվականի ապրիլի 18ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2րդ մասի սանկցիան պատիժ է նախատեսում: փուգանք՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապավիկից հազարապատիկի չափով կամ

ազափազիկում` երկուսից հինգ տարի ժամկեվտվ. այսինքն վերոգրյալ եզրահանգումների պայմաններում Էդգար Լվովին (Կաժոյանին) մեղսագրվող արարքները (2003 թվականի ապրիլի 16-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիքի 177- իդ հոդվածի 2րդ մասի 2րդ ն 3րդ կատեյտվ 2 դրվագ) միջին ծանրության հանցագործություններ են: Ըար առաջադրված մեղադրանքի Էդգար Լվովին (Կաժոյանին) մեղսագրվող արարքները (2003 թվականի ապրիլի 16-ին լլնդունված ՀՀ քրեական օրենագրքի 177-րդ հոդվածի 2-իդ մասի 2րդ ն 3րդ կետերով` 2 դրվագ) ավարտվել են համապատաւախաւնարաւր 2017 թվականի նոյեմբերին ն 2018 թվականի հունվարին:

Այսպիսով Վերաքննիչ դատարանը, նկատի ունենալով, որ Էդգար Լվովին (նաժոյանին) մեղսագրվող հանցագործությունների (2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ն 3-րդ կարերով՝ 2 դրվագ) ավարտված համարելու օրվանից անցել է ավելի քան 5 տարի ն Վերաքննիչ դատարանի փրամադրության տակ առկա չէ փատրական որնէ տվյալ

ի Տե՛ս քրեական գործ, հատոր 10-րդ, թերթեր 162-190:

այն մասին, որ քրեական պատասխանատվության ենթարկելու աղեմության ժամկետների ընթացքն ընդհատվել է նրա կողմից միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանքների կավզարմամիը, գտնում է, որ Էդգար Լվովին (Կաժոյանին) պետք է ազատել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքի 177րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ն 3րդ կետերով՝ (2 դրվագ) նախատեսված քրեական պատփասխանատվությունից վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով (...)»»:

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

13. 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգիրք) անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Մինչնե սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ ն վճռաբեկ բողոքները բերվում ն քննվում են մինչն 2022 թվականի հուլիսի Էր գործող կարգով»:

Վերոգրյալից հետնում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում ն քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետնաբար, սուն բողոքի քննությունն Օիրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգային կառուցակարգ, հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1ից գործող կարգը: Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Է.Կաժոյանի վերաբերյալ քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 199885 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետնությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի Լին

ՏՏես քրեական գործ, հատոր 1էրդ, թերթեր 14-15:

ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարզավորումները (այսուհետ՝ ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգիրք):

14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավո՛ր է արդյոք Է.Կաժոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով ն 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետնությունը՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

15. ՀԸ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն՝ «1. Քրեական գործ չի կարող հարուցվել ն քրեական հերապեղում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրնական գործի վարույթը ենթակա է կարճման, եթն՝

(-))

6) անցել են վաղեմության ժամկետները (...)»:

Նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաարանյալի նկատմամիը քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»:

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն:՝ «մ. Անձն ազատվում է քրեական պատասխաւնապտվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետնյալ ժամկետները.

(.-.)

2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

(.-.)

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու

օրվանից մինչն դավզաւվճոխ օրինակաւն ուժի մեջ մտնելու պահը (...): " Սսձի վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ չտալու օրենսդրական պահանջի համաձայն` ամբաստանյալ Է.Կաժոյանի նկատմամբ կիրառելի է հանցավոր արարքը կատարելու պահին գործող՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ վաղեմության ժամկետն անցնելու հետնանքով քրեական պատասխանատվությունից ազատելու իրավական կարգավորումը:

4. Վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե անձր խուսափում է քննությունից կամ դատից: Այս դեպքում վաղեմության ընթացքը վերսկսվում է անձին ձերբակալելու կամ մեղայականով նրա ներկայանալու պահից (...)»:

Մեջբերված նորմերի վերլուծությունից հետնում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական հետապնդումը բացառող հանգամանք՝ սահմանելով, որ քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե անցել են վաղեմության ժամկետները: Ընդ որում, այն դեպքերում, երբ անձը խուսափում է քննությունից կամ դատից, վաղեմության ժամկետի ընթացքը ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 4-րդ մասի կարգով կասեցվում է ն վերսկսվում՝ անձին հայտնաբերելու պահից:

16. ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Միջին ծանրության հանցագործություններ են համարվում, դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար այն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ փարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նան անզգուշությաւմը կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը (...)»:

Նույն օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի համաճայն՝ «2. Գողությունը, որը կատարվել է` (...)

2) խոշոր չափերով,

3) պահեարարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով

(-)

պավժվում: է վմնգանքով նվազագույն աշխատավարձի

հինգհարյուրապատիկից հազարապապիկի չափով, կամ ազատազրկմամբ երկուսից հինգ տարի ժամկեվով»:

ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասում նկարագրված արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, քանի որ դրա համար նախատեսված ազատազրկման ձնով պատժի ժամկետը չի գերազանցում հինգ տարին: Հետնաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասով

սահմանված հանցավոր արարքը կատարած անձն ազատվում է Ալան

պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է հինգ տարի ն եթե վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատված կամ կասեցված չի եղել:

17. Սոյն գործի նյութերի ուսումնասիրությունց երնում է, որ ամբաստանյալ Է.Կաժոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2- րդ, 3-րդ կետերով ն ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղսագրվող հանցանքներն ավարտվել են համապատասխանաբար՝ 2017 թվականի նոյեմբերին ն 2018 թվականի հունվարին՛:

Միաժամանակ, գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ 2018 թվականի ապրիլի 12-ին Է.Կաժոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրա նկատմամբ՝ քննությունից թաքնվելու ն գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքով, նույն օրվա մեկ այլ որոշմամբ հայտարարվել է հետախուզում, քրեական գործով վարույթը կասեցվել է, իսկ 2018 թվականի հոկտեմբերի 5ին Է.Կաժոյանը հայտնաբերվել է, ն քրեական գործով վարույթը վերսկսվել է":

Այնուհետն, գործի դատական քննության ընթացքում 2020 թվականի դեկտեմբերի 10-ին, Է.Կաժոյանի նկատմամբ կրկին հայտարարվել է հետախուզում, ն գործի վարույթը կասեցվել է՝ վերջինիս` վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հիմքով": 2021 թվականի սեպտեմբերի 27-ին Է.Կաժոյանը հայտնաբերվել է, ն նույն թվականի սեպտեմբերի 28-ին քրեական գործով կասեցված վարույթը վերսկսվել է՛:

17.1. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալներից հետնում է, որ ամբաստանյալ Է.Կաժոյան, նախաքննության ընթացքում քննությունից թաքնվել է, ընդհանուր առմամբ՝ 5 ամիս 23 օրտ5, իսկ դատական քննության ընթացքում՝ ընդհանուրը՝ 9 ամիս 17 օր: Այլ կերպ՝ Է.Կաժոյանը սույն Ց Տե՛ս քրեական զործ, հատոր 3-րդ, թերթեր 26-27:

5 Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 29-31:

օ Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 121-123։

ո Տե՛ս քրեական գործ, հատոր 9-րդ, թերթեր 46-49:

ռ Տե՛ս քրեական գործ, հատոր 9-րդ, թերթեր 84-87:

Ց Տե՛ս քրեական զործ, հատոր 3-րդ, թերթեր 29-31, 49-51, 156-162, 255-263:

գործով վարույթի ընթացքում քննությունից, ընդհանուր առմամբ, խուսափել է 1 տարի 3 ամիս 10 օր:

Հետնաբար, Է.Կաժոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով ն 177-րդ հոդվածի 2րդ մասի 3-րդ կետով մեղսագրված արարքների՝ 2018 թվականի հունվարից հաշվարկվող վաղեմության հնգամյա ժամկետի ընթացքը կասեցված է եղել ընդհանուրը՝ 17 տարի 3 ամիս 10 օր ժամկեւով, որպիսի պայմաններում, Է.Կաժոյանին քրեական

պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է 2024 թվականի ապրիլին:

18. Սույն որոշման 15-15.-րդ կետերում մեջբերված ն վերլուծված փաստական տվյալները գնահատելով սուն որոշման 1314րդ կետերում մեջբերված իրավանորմերի ն դրանց վերլուծության համատեքստում` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Է.Կաժոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով ն 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղսագրված արարքների վաղեմության հնգամյա ժամկետը Վերաքննիչ դատարանի որոշումը կայացնելու պահի դրությամբ լրացած չի եղել:

Հետնաբար, Է.Կաժոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով ն 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով քրեական հետապնդումը վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով դադարեցնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետնությունը հիմնավոր չէ:

19. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով Է.Կաժոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով ն 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցնելով ն քրեական գործի վարույթը կարճելով, թույլ է տվել դատական սխալ, մասնավորապես` սխալ է կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածը ն ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը, որն իր բնույթով էական է ն ազդել է վարույթի ելքի վրա, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 386-րդ հոդվածի, հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 26-ի որոշումն ամբողջությամբ բեկանելու ն վարույթը նույն

13

դատարան նոր քննության փոխանցելու համար: Վարույթի նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, պետք է ըստ էության քննության առնի դատախազի ներկայացրած վերաքննիչ բողոքը ն դրա վերաբերյալ հանգի համապատասխան հետնության:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ ն 171-րդ հոդվածներով, ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264րդ, 28Լրդ, 36Լրդ, 363-րդ ն 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Ամբաստանյալ Էդգար Կամոյի Կաժոյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 26-ի որոշումը բեկանել ն վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

՞Նախազահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Դ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 փետրվարի, 2024 թ.
Գործի #:
ՇԴ/0001/01/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել