Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-22211 մայիսի, 1998 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է Ազգային ժողովի կողմից 11 մայիսի 1998 թ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը` ա) օրենքի վերնագրում, 1 և 12 հոդվածներում «պետական և հանրային» բառերը փոխարինել «պետական, հանրային և համայնքային» բառերով. բ) օրենքի նախաբանում «և հանրային բնակարանային ֆոնդի» բառերը փոխարինել «հանրային բնակարանային ֆոնդի և համայնքային բնակարանային ֆոնդի» բառերով. գ) օրենքի 4 հոդվածի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «ա) պետական (նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների տնօրինության տակ գտնվող), հանրային (նախկին կոլտնտեսությունների և մյուս կոոպերատիվ կազմակերպությունների, նրանց միավորումների, արհմիութենական և մյուս հասարակական կազմակերպությունների տնօրինության տակ գտնվող), ինչպես նաև համայնքային (օրենսդրությամբ համայնքներին հանձնված պետական բնակարանային ֆոնդ) ֆոնդի բնակարանները (այսուհետ` բնակարանային ֆոնդ)». դ) օրենքի 11 հոդվածի առաջին և երկրորդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումը կատարվում է սույն օրենքով սահմանված կարգով` համայնքների ղեկավարների, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի կողմից` իրենց իրավասության սահմաններում: Համայնքների ղեկավարներն իրականացնում են համայնքի բնակարանային ֆոնդի, համայնքների վարչական սահմաններում տեղաբաշխված գերատեսչական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումը: Երևան քաղաքի թաղային համայնքների բնակարանային ֆոնդի, ինչպես նաև դրանց վարչական սահմաններում տեղաբաշխված գերատեսչական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումն իրականացնում է Երևանի քաղաքապետը` թաղային համայնքների ղեկավարների ներկայացմամբ». ե) օրենքի 12 հոդվածի առաջին մասում «պատգամավորների համապատասխան քաղաքային խորհրդի գործադիր մարմնին, մարզպետին» բառերը փոխարինել «համապատասխան համայնքի ղեկավարին» բառերով. զ) օրենքի 17 հոդվածը «հարկման» բառից հետո լրացնել «և պետական գրանցման» բառերով. է) օրենքի 19 հոդվածում «պատգամավորների քաղաքային, գյուղական խորհուրդները» բառերը փոխարինել «համայնքների ղեկավարները» բառերով, հանել «միավորումները» բառը. ը) օրենքի 21 հոդվածում «պետական և հանրային» բառերը փոխարինել «համապատասխան» բառով. թ) օրենքի 26 հոդվածում «իրականացնում են պետական իշխանության տեղական մարմինները» բառերը փոխարինել «իրականացվում է» բառերով. ժ) օրենքի 29 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ` « Հոդված 29. Սույն օրենքով բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումն իրականացվում է մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը: Սահմանված ժամկետում չսեփականաշնորհված բնակարանները հանձնվում են համայնքներին և տնօրինվում օրենքով սահմանված կարգով»: Հոդված 2. «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29 հոդվածով նախատեսված սեփականաշնորհման ժամկետի ավարտից հետո (1997 թվականի հունիսի 30-ը), մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը, տեղական ինքնակառավարման համապատասխան մարմինների, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի կողմից կատարված բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումը կարգավորելու նպատակով լիազորել Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ընդունելու օրենքի ուժ ունեցող որոշումներ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան Երևան 8 հունիսի 1998 թ. ՀՕ-222 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-222 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (25.06.1998-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 1998.06.15/12(45) Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 11.05.1998 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 08.06.1998 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 25.06.1998 Հիմնական ակտ 11.05.1998, ՀՕ-222 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 29.06.1993, ՀՕ-58 29.06.1993, ՀՕ-58 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
11 մայիսի, 1998 թ.
Գործի #:
ՀՕ-222
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել