Բալայան — ՍԴ1/0001/01/17
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ 2 Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2016 թվականի հունիսի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 2-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 91263516 քրեական գործը: Նախաքննության մարմնի՝ 2016 թվականի հունիսի 22-ի որոշմամբ Վարուժան Մավրիկի Բալայանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով: Նույն օրվա որոշմամբ, նրա նկատմամբ՝ որպես խափանման միջոց է ընտր
Ամբողջ Տեքստ
ՍԴ1/0001/01/17
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Գործ թիվ ՍԴ1/0001/01/17
Նախագահող դատավոր՝
Դատավորներ`
Ռ.Մխիթարյան
Մ.Հարությունյան
Ա.Դանիելյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), նախագահությամբ`
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝
Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
քարտուղարությամբ`
Մ.ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ
մասնակցությամբ դատախազ՝
Վ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ
պաշտպան`
Ա.ԱՊՐԵՍՅԱՆԻ
2019 թվականի սեպտեմբերի 18-ին
ք.Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Վարուժան Մավրիկի Բալայանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 նոյեմբերի 21-ի որոշման դեմ տուժողի իրավահաջորդ Գ.Գրիգորյանի ներկայացուցիչ Լ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
2
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2016 թվականի հունիսի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 2-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 91263516 քրեական գործը:
Նախաքննության մարմնի՝ 2016 թվականի հունիսի 22-ի որոշմամբ Վարուժան Մավրիկի Բալայանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով: Նույն օրվա որոշմամբ, նրա նկատմամբ՝ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննության
մարմնի՝
2016
թվականի
հոկտեմբերի
6-ի
որոշմամբ
Վ.Բալայանին առաջադրված մեղադրանքը լրացվել է, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2րդ մասով: Նախաքննության
մարմնի՝
2016
թվականի
դեկտեմբերի
6-ի
որոշմամբ
Վ.Բալայանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 4-րդ մասով: 2016
թվականի
դեկտեմբերի
21-ին
քրեական
գործը
մեղադրական
եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)։
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի մարտի 13-ի դատավճռով Վ.Բալայանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 4-րդ մասով և դատապարտվել ազատազրկման` 7 (յոթ) տարի ժամկետով: Պատժի կրման սկիզբը հաշվվել է 2016 թվականի հունիսի 19-ից:
3. Տուժողի իրավահաջորդ Գ.Գրիգորյանի ներկայացուցիչ Հ.Ասատրյանի և ամբաստանյալ Վ.Բալայանի ու վերջինիս պաշտպան Ա.Ապրեսյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի նոյեմբերի 21-ի որոշմամբ բողոքները
3
մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի մարտի 13-ի դատավճիռը թողնելով անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 21-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են ներկայացրել ամբաստանյալ Վ.Բալայանը, վերջինիս պաշտպան Ա.Ապրեսյանը և տուժողի իրավահաջորդ Գ.Գրիգորյանի ներկայացուցիչ Լ.Ասլանյանը: Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի ապրիլի 1-ի որոշմամբ տուժողի իրավահաջորդ Գ.Գրիգորյանի ներկայացուցիչ Լ.Ասլանյանի բողոքն ընդունվել է Վճռաբեկ դատարանի վարույթ:
Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի ապրիլի 9-ի որոշմամբ ամբաստանյալ Վ.Բալայանի և վերջինիս պաշտպան Ա.Ապրեսյանի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է:
Դատավարության
մյուս
մասնակիցների
կողմից
վճռաբեկ
բողոքի
պատասխաններ չեն ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Վ.Բալայանին ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 4-րդ մասով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքների համար. ((…) [Ն]ա, հանդիսանալով
ՊԲ 36534 զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 6-րդ վաշտի 3-րդ դասակի հրամանատար, կոչումով լեյտենանտ, 2016 թվականի մայիս ամսվա ընթացքում, նշված
զորամասի
երկրորդ
գումարտակի
զորանոցի
դիմաց,
զինվորական
ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ` իր ենթակա դասակի ժամկետային զինծառայող, շարքային Հրանտ Գրիգորյանի կողմից ուշացած շարք ներկայանալու պատճառով, ենթակաների շրջանում խստապահանջ սպայի համբավ ձեռք բերելու շարժառիթով, կարգապահական իրավունք կիրառելու փոխարեն, խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ, 16-րդ, 158-րդ հոդվածների և կարգապահական կանոնագրքի 4-րդ հոդվածի պահանջները` կապված զինվորական
հարգանքի,
վարքի,
կարգուկանոնի
և
կարգապահության
հետ,
բռնություն է գործադրել իր նկատմամբ ստորադաս հանդիսացող շարքային Հ.Գրիգորյանի նկատմամբ՝ ձեռքով հարվածել վերջինիս կրծքավանդակի շրջանին:
4
Բացի այդ, Վարուժան Բալայանը, 2016 թվականի հունիսի 16-ին` ժամը 09:00-ի սահմաններում, ՊԲ 36534 զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի մուտքի դիմաց, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ՝ ուսապարկի ուսագոտին պոկված լինելու համար նախատել է իր նկատմամբ ստորադաս հանդիսացող, նույն զորամասի 6-րդ վաշտի 3-րդ դասակի ժամկետային զինծառայող, շարքային Հրանտ Գրիգորյանին, որի ժամանակ, ենթակաների մոտ խստապահանջ
պետի
տպավորությունն
ամրապնդելու
շարժառիթով,
կարգապահական իրավունք կիրառելու փոխարեն, խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ, 16-րդ, 158-րդ հոդվածների և կարգապահական կանոնագրքի 4-րդ հոդվածի պահանջները` կապված զինվորական հարգանքի, վարքի, կարգուկանոնի և կարգապահության հետ, կոպիտ հայհոյանք է տվել և բռնություն գործադրել իր նկատմամբ ստորադաս հանդիսացող շարքային Հ.Գրիգորյանի նկատմամբ՝ ձեռքով և ոտքով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին:
Այնուհետև, հաջորդ օրը՝ 2016 թվականի հունիսի 17-ին` ժամը 10:00-ի սահմաններում, գտնվելով Մեխակավանի զորային հրաձգարանում, լեյտենանտ Վարուժան
Բալայանը,
զինվորական
ծառայության
պարտականությունները
կատարելու կապակցությամբ՝ զորավարժության պարապմունքների ընթացքում իր նկատմամբ ստորադաս հանդիսացող, նույն զորամասի 6-րդ վաշտի 3-րդ դասակի ժամկետային
զինծառայող,
շարքային
Հրանտ
Գարուշի
Գրիգորյանի
ինքնազգացողությունը վատանալու և պարապմունքը չշարունակելու պատճառով, համածառայողների
ներկայությամբ
սեռական
բնույթի
կոպիտ
հայհոյանքներ
հնչեցնելով՝ սպառնացել է զորամաս վերադառնալուն պես հաշվեհարդար տեսնել նրա հետ:
Շարքային Հրանտ Գրիգորյանը, չդիմանալով համածառայողների ներկայությամբ լեյտենանտ
Վ.Բալայանի
բռնություններին
և
կողմից
կոպիտ
իր
նկատմամբ
պարբերաբար
հայհոյանքներին,
գործադրված
հայտնվելով
հոգեկան
դեզադապտացիայի, ֆրուստրացիայի հոգեվիճակում, որը հանդիսացել է հոգեկան դեզադապտացիայի
և
ֆրուստրացիայի
վիճակի
ձևավորման
առիթ
և
բերել
ինքնասպանություն կատարելուն հակված հոգեվիճակի, նույն օրը, ժամը 10:40-ի
5
սահմաններում ինքնասպան է եղել՝ իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի (1167675ե գործարանային համարի ինքնաձիգով կրակոց արձակել բերանի շրջանում և տեղում մահացել: Լեյտենանտ Վ.Բալայանի՝ նկարագրված հանցավոր գործողությունների հետևանքով անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ (…)ե1:
6. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը.
((...)
Անդրադառնալով
հանցագործության
ամբաստանյալ
համար
Վարուժան
պատասխանատվության
Բալայանի
կատարած
պատժի
հարցերին`
և
Դատարանը արձանագրում է հետևյալը. ամբաստանյալ Վարուժան Բալայանի անձը բնութագրող տվյալներ են նախկինում արատավորված` դատապարտված չլինելը, զորամասի հրամանատարության կողմից դրականորեն բնութագրվելը, թվով 1 պատվոգրի
և
1
մեդալի
արժանանալը,
մարտական
հերթապահություն
իրականացնելը, հայրենիքի պաշտպանությանն ակտիվորեն մասնակցելը, մասնակի ինքնախոստովանական ցուցմունքներ տալը, կատարածի համար զղջալը: Դատարանը
միաժամանակ
գտնում
է,
որ
Վարուժան
Բալայանի
պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ չկան:
Կատարած արարքի համար ամբաստանյալ Վարուժան Բալայանն ենթակա է քրեական
պատասխանատվության
և
պատժի:
Դատարանը,
հաշվի
առնելով
Վարուժան Բալայանի կատարած արարքի` հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, այդ թվում` նրա գործողությունների վտանգավորության աստիճանը,
նրա
անձը,
նրան
դրականորեն
բնութագրող
տվյալները,
պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաև այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 4-րդ մասի սանկցիայով նախատեսված է պատիժ միայն ազատազրկման ձևով, գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներն ապահովելու համար նրա նկատմամբ պատիժ պետք է նշանակել ազատազրկման ձևով,
ՀՀ
քրեական
օրենսգրքի
358.1-րդ
հոդվածի
նախատեսված նվազագույն պատժաչափով (...)ե2:
1
2
Տե'ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 229-230:
Տե'ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 104-105:
4-րդ
մասի
սանկցիայով
6
7. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է. ((...) Առաջին ատյանի
դատարանը,
ամբաստանյալ
Վ.Բալայանի
նկատմամբ
պատիժ
նշանակելիս
արձանագրել է, որ ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և
ծանրացնող
հանգամանքներ
չկան,
իսկ
որպես
նրա
անձը
բնութագրող
հանգամանքներ է գնահատել նախկինում արատավորված` դատապարտված չլինելը, զորամասի հրամանատարության կողմից դրականորեն բնութագրվելը, պատվոգրի և մեդալի
արժանացած
հայրենիքի
լինելը,
մարտական
պաշտպանությանն
հերթապահություն
ակտիվորեն
իրականացնելը,
մասնակցելը,
մասնակի
ինքնախոստովանական ցուցմունքներ տալը, կատարածի համար զղջալը: Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ինչպես ամբաստանյալ Վ.Բալայանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների բացակայության, այնպես էլ նրա անձը բնութագրող վերոնշյալ հանգամանքների գնահատման վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունները բխում են գործի նյութերից, իրական են և հիմնավոր:
(...)
[Ա]մբաստանյալ
Վ.Բալայանի
նկատմամբ
պատիժ
նշանակելիս
և
նշանակված պատիժն ամբաստանյալի կողմից կրելու նպատակահարմարության հարցը որոշելիս Առաջին ատյանի դատարանը հաշվի է առել Վ.Բալայանի կատարած արարքի` հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, այդ թվում` հանցագործության
կատարման
հանգամանքները,
գործողությունների
վտանգավորության
աստիճանը,
նրա
ամբաստանյալի
անձը
բնութագրող
տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների
բացակայության
փաստը,
որի
արդյունքում
հանգել
է
այն
հետևության, որ ամբաստանյալ Վ.Բալայանի կատարած հանցագործության համար օրենսդրի նախատեսած սանկցիայի շրջանակներում 7 (յոթ) տարի ժամկետով ազատազրկում պատիժ նշանակելու և այն ռեալ (իրական) կիրառելու միջոցով սույն գործով հնարավոր է հասնել պատժի նպատակների իրացվելիությանը (...)ե3:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
3
Տե'ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթեր 102-103:
7
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. Բողոք բերած անձը, վերլուծելով Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները, նշել է, որ ստորադաս դատարանների դատական
ակտերը
պատճառաբանված
չեն,
թույլ
են
տրվել
նյութական
և
դատավարական իրավունքի խախտումներ:
Մասնավորապես, Վ.Բալայանի նկատմամբ պատիժ նշանակելիս խախտվել են ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ և 61-րդ հոդվածների պահանջները: Այսպես` Առաջին ատյանի դատարանը, Վ.Բալայանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1րդ հոդվածի 4-րդ մասի սանկցիայով նախատեսված ազատազրկում պատժատեսակի նվազագույն չափը նշանակելով, հաշվի չի առել հանցագործության հանրային վտանգավորության բարձր աստիճանը, մասնավորապես այն, որ Վ.Բալայանը պարբերաբար բռնություն
է գործադրել և անձնական արժանապատվությունը
նվաստացնող գործողություններ է կատարել Հ.Գրիգորյանի նկատմամբ, ընդ որում, դա կատարել է բոլորի ներկայությամբ, հայհոյանքների ուղեկցությամբ և ոչ մեկ անգամ: Վ.Բալայանի
գործողությունների
արդյունքում
Հ.Գրիգորյանին
պատճառվել
է
հոդվածով նախատեսված ամենածանր հետևանքը՝ մահը: Մինչդեռ, ամենածանր հետևանք առաջացրած արարքի համար պատիժ է նշանակվել հոդվածի սանկցիայով նախատեսված պատժի նվազագույն չափը, ինչն արդարացի չէ:
Վերաքննիչ դատարանն իր հերթին պատշաճ վերլուծության չի ենթարկել կատարված
արարքի
հանրային
վտանգավորության
բնույթն
ու
աստիճանը,
հանցագործության եղանակը, պատճառված վնասի բնույթը։ Արդյունքում՝ բողոքաբերը եզրահանգել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել են պատիժ նշանակելու սկզբունքները,
չի
պահպանվել
արարքի
և
նշանակված
պատժի
համաչափությունը,
հետևաբար,
դատավճռով
նշանակված
պատիժը
միջև
չի
համապատասխանում Վ.Բալայանի կողմից կատարված հանցանքի ծանրությանը և նրա անձին, ակնհայտորեն մեղմ է:
9. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 21-ի որոշումը և Վ.Բալայանի նկատմամբ նշանակել խիստ պատիժ:
8
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից հիմնավորված և պատճառաբանվա՞ծ են արդյոք Վ.Բալայանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 4-րդ մասի սանկցիայով նախատեսված նվազագույն պատիժ նշանակելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:
11. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ (Հանցանք
կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները
պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն
հանցանքի
ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համարե:
ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ (Պատժի
նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործություններըե:
ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն՝ (1. Հանցագործության
համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում
է
սույն
օրենսգրքի
Հատուկ
մասի
համապատասխան
հոդվածի
սահմաններում՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:
2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության՝ հանրության համար վտանգավորության
աստիճանով
և
բնույթով,
հանցավորի
անձը
բնութագրող
տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով: (...)ե:
Մեջբերված
նորմերի
վերլուծության
արդյունքում
Վճռաբեկ
դատարանը
մշտապես ընդգծել է, որ պատժի արդարությունը դրսևորվում է հանցագործության և քրեաիրավական
ներգործության
միջոցների
(պատժի)
համաչափության
ապահովմամբ։ Քրեական օրենքը համընդհանուր բնույթ ունի, իսկ արարքը և հանցավորի անձը կոնկրետ են։ Հետևաբար, կոնկրետ գործով պատիժ նշանակելիս
9
դատարանի ներքին համոզմունքը ձևավորվում է կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթի ու աստիճանի, հանցավորի անձի, պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների վերլուծության հիման վրա` ելնելով ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ
հոդվածով նախատեսված
պատժի
նպատակների
իրացումն
ծառայության
կարգի
ուղղված
ապահովելու անհրաժեշտությունից4։
12.
Անդրադառնալով
զինվորական
դեմ
հանցագործությունների դեպքում պատիժ նշանակելու առանձնահատկություններին` Վճռաբեկ դատարանը նշել է, որ զինվորական ծառայության կարգի պահպանումը, որի միջոցով
ապահովվում
պատրաստակամությունը,
է
ՀՀ
զինված
բոլոր
ուժերի
զինծառայողների,
մշտական
մարտական
հատկապես
պետերի
(հրամանատարների) պարտականությունն է: Զինծառայողները, զինվորական պետերը (հրամանատարները) պարտավոր են միմյանց և ենթակաների նկատմամբ հարգանք դրսևորել, պահպանել նրանց անձնական արժանապատվությունը և զինվորական քաղաքավարության կանոնները: Վճռաբեկ դատարանը փաստել է, որ զինվորական ծառայության
կարգի
դեմ
ուղղված
հանցագործությունների
դեպքում
պատիժ
նշանակելիս և դրա կրման նպատակահարմարության հարցը լուծելիս արարքի հանրային վտանգավորության բնույթի և աստիճանի համատեքստում այլ տվյալների հետ մեկտեղ պետք է պատշաճ գնահատման ենթարկվեն նաև հանցանքի կատարմանը նախորդող և ուղեկցող հանգամանքները, հանցավոր վարքագծի դրսևորման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, տուժողի վարքագիծը և այլն5: 13.
ՀՀ
քրեական
պատասխանատվություն
օրենսգրքի
է
358.1-րդ
նախատեսում
հոդվածի
զինվորական
2-րդ
մասը
ծառայության
պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին (ենթակային) ծեծելու կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելու կամ դա գործադրելու սպառնալիքի համար ստորադասի (ենթակայի) կամ նրա մերձավորի նկատմամբ: 4
Պատիժ նշանակելիս դատարանի հայեցողության սահմանների վերաբերյալ mutatis mutandis տե'ս Վճռաբեկ դատարանի` Նարեկ Սարգսյանի վերաբերյալ գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11, Գառնիկ Գալստյանի վերաբերյալ գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵՄԴ/0027/01/14, Էդվարդ Ադամյանի վերաբերյալ գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԷԴ/0048/01/14 որոշումները:
5 Տե'ս Վճռաբեկ դատարանի՝ Հրանտ Պարանյանի վերաբերյալ գործով 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԷԴ/0132/01/13 որոշման 15-րդ կետը, Նիկոլայ Չաքմազյանի վերաբերյալ գործով 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԱՆԴ/0060/01/13 որոշման 17-րդ կետը:
10
ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 4-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում նույն արարքի համար, որն անզգուշությամբ ծանր վնաս է պատճառել առողջությանը կամ այլ ծանր հետևանքներ է առաջացրել:
Մեջբերված
նորմը
պատասխանատվություն
է
սահմանում
զինվորական
ծառայության կարգի դեմ ուղղված առավել բարձր վտանգավորություն ներկայացնող հանցանքներից մեկի` պետի կողմից ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կամ դրա սպառնալիքի համար, որպիսի արարքը ոչ միայն ոտնձգում է անձի կյանքի և առողջության դեմ, այլև խախտում զինվորական կանոնագրքերով սահմանված ենթակայության կարգը, վկայում զինվորական ծառայության նկատմամբ հանցանք կատարած անձի ունեցած անբարեխիղճ վերաբերմունքի մասին, ինչն էլ իր հերթին բացասական ազդեցություն է գործում զինվորական կարգապահության, ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստվածության վրա6:
Ընդ որում, վերոնշյալ արարքի արդյունքում առողջությանն անզգուշությամբ ծանր վնաս կամ այլ ծանր հետևանքներ պատճառելը նախատեսված է որպես հանցակազմի առավել որակյալ հատկանիշ: (Ծանր հետևանքներըե գնահատողական հասկացություն է, ուստի ենթակա է մեկնաբանման կոնկրետ գործի փաստական հանգամանքների համատեքստում: Մասնավորապես, որպես այդպիսին, կարող են դիտարկվել կատարված արարքի արդյունքում տուժողին անզգուշությամբ մահ պատճառելը,
վերջինիս
ինքնասպանությունը,
մարտական
առաջադրանքի
խափանումը և այլն: Միևնույն ժամանակ, քննարկվող ծանրացնող հանգամանքն անձին կարող է մեղսագրվել միայն այն դեպքում, երբ հավաստվում է կատարված արարքի և վրա հասած հետևանքի միջև պատճառական կապի առկայությունը: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ հանցանք կատարած անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 4-րդ մասով պատիժ նշանակելիս
արարքի
հանրային
վտանգավորության
բնույթի
և
աստիճանի
համատեքստում անհրաժեշտ է գնահատման ենթարկել նաև վրա հասած հետևանքի բնույթը:
Մասնավորապես,
եթե
առաջացել
է
տուժողի
մահ
կամ
վերջինս
Տե'ս, mutatis mutandis, Սարգիս Խաչատրյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14 որոշումը:
6
11
ինքնասպանություն է գործել, ապա անձի նկատմամբ պատժի տեսակ կամ չափ ընտրելիս այդ հանգամանքը պետք է համարժեք գնահատականի արժանացնել:
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ Վ.Բալայանին ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 4-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՊԲ 36534 զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 6-րդ վաշտի 3-րդ դասակի հրամանատար, կոչումով լեյտենանտ, 2016 թվականի
մայիս
ամսվա
պարտականությունները
ընթացքում
կատարելու
զինվորական
կապակցությամբ
իր
ծառայության
ենթակա,
դասակի
ժամկետային զինծառայող, շարքային Հ.Գրիգորյանի նկատմամբ, վերջինիս կողմից ուշացած շարք ներկայանալու պատճառով, բռնություն է գործադրել` ձեռքով հարվածել է նրա կրծքավանդակի շրջանին:
Բացի
այդ,
Վ.Բալայանը 2016
թվականի հունիսի
16-ին` ժամը
09:00-ի
սահմաններում, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ կոպիտ հայհոյանք է տվել և բռնություն գործադրել իր նկատմամբ ստորադաս հանդիսացող շարքային Հ.Գրիգորյանի նկատմամբ՝ ձեռքով և ոտքով հարվածներ հասցնելով վերջինիս մարմնի տարբեր մասերին:
Բացի այդ, Վ.Բալայանը, 2016 թվականի հունիսի 17-ին` ժամը 10:00-ի սահմաններում, գտնվելով Մեխակավանի զորային հրաձգարանում, զինվորական ծառայության
պարտականությունները
կատարելու
կապակցությամբ`
զորավարժության պարապմունքների ընթացքում, համածառայողների ներկայությամբ սեռական բնույթի կոպիտ հայհոյանքներ է հնչեցրել շարքային Հ.Գրիգորյանի հասցեին`
վերջինիս
չշարունակելու
ինքնազգացողությունը
պատճառով,
սպառնացել
է
վատանալու
զորամաս
և
պարապմունքը
վերադառնալուն
պես
հաշվեհարդար տեսնել:
Հ.Գրիգորյանը, չդիմանալով համածառայողների ներկայությամբ Վ.Բալայանի կողմից իր նկատմամբ պարբերաբար գործադրված բռնություններին և կոպիտ հայհոյանքներին, ինքնասպան է եղել՝ իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով կրակոց է արձակել բերանի շրջանում և տեղում մահացել7:
7
Տե'ս սույն որոշման 5-րդ կետը:
12
Առաջին ատյանի դատարանը Վ.Բալայանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 4-րդ մասով և պատիժ նշանակել ազատազրկում` յոթ տարի ժամկետով: Պատիժ նշանակելիս Առաջին ատյանի դատարանը հաշվի է առել ամբաստանյալ
Վ.Բալայանի
անձը
բնութագրող
տվյալները՝
նախկինում
դատապարտված չլինելը, զորամասի հրամանատարության կողմից դրականորեն բնութագրվելը, պատվոգրի և մեդալի արժանանալը, մարտական հերթապահություն իրականացնելը, հայրենիքի պաշտպանությանն ակտիվորեն մասնակցելը, մասնակի ինքնախոստովանական
ցուցմունքներ
տալը,
կատարածի
համար
զղջալը,
պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների բացակայությունը8:
Վերաքննիչ դատարանը, ստորադաս դատարանի դատական ակտը անփոփոխ թողնելով, արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանի հետևությունները բխում են գործի նյութերից, օրինական են և հիմնավոր9:
15. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով
սույն
դիրքորոշումների
որոշման
լույսի
11-13-րդ
ներքո`
կետերում
Վճռաբեկ
արտահայտված
դատարանն
իրավական
արձանագրում
է,
որ
ստորադաս դատարանները Վ.Բալայանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի
4-րդ
մասով
պատիժ
նշանակելիս
պատշաճ
գնահատականի
չեն
արժանացրել վերջինիս կատարած արարքի հանրային վտանգավորության բնույթի և աստիճանի վրա ազդող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են`
ա) հանցագործության եղանակը և իրադրությունը, այն է` այլ զինծառայողների
ներկայությամբ
գործադրելը,
տուժող
որը
Հ.Գրիգորյանի
զուգորդվել
է
անձի
նկատմամբ
պարբերաբար
պատիվն
ու
բռնություն
արժանապատվությունը
պարբերաբար նվաստացնելով, այն է` սեռական բնույթի կոպիտ հայհոյանքներ հնչեցնելով, ինչպես նաև հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներ տալով,
բ) պատճառված վնասի բնույթը, այն է` ամբաստանյալի գործողությունների արդյունքում անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ, մասնավորապես, տուժող Հ.Գրիգորյանն ինքնասպանությամբ` իրեն ամրակցված ինքնաձիգով բերանի 8
9
Տե'ս սույն որոշման 6-րդ կետը:
Տե'ս սույն որոշման 7-րդ կետը:
13
շրջանում կրակոց արձակելով, վերջ է տվել իր կյանքին: Այլ կերպ` առկա է քննարկվող հոդվածի 4-րդ մասով նախատեսված` առավել ծանրացնող հանգամանք հանդիսացող (ծանր հետևանքներիցե ամենավտանգավորը` վրա է հասել մարդու մահ,
գ) անձի հոգեբանական վերաբերմունքն իր կատարած արարքի նկատմամբ, մասնավորապես, թեև հանրորեն վտանգավոր հետևանքի նկատմամբ ամբաստանյալը դրսևորել է անզգուշություն, այնուամենայնիվ, բուն հանցավոր արարքը կատարել է
ուղղակի դիտավորությամբ, այն է` տուժողի նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ պարբերաբար բռնություն է գործադրել,
դ) հանցագործության շարժառիթը, ինչպես նաև խախտված հասարակական հարաբերության
բնույթն
ու
կարևորությունը,
այն
հանդիսանալով պետ`
է`
զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ բռնություն է գործադրել իր նկատմամբ ստորադաս հանդիսացող անձի նկատմամբ, ինչը վկայում է հանցանք կատարած անձի կողմից զինվորական ծառայության նկատմամբ ունեցած անբարեխիղճ վերաբերմունքի մասին, ընդ որում, հանցանքը կատարվել
է
իր
գերակայությունը
հաստատելու
և
ենթակաների
շրջանում
խստապահանջ պետի տպավորություն թողնելու շարժառիթով:
16. Այսպիսով, հիմք ընդունելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը`
Վճռաբեկ
դատարանն
արձանագրում
է,
որ
ստորադաս
դատարանները, ամբաստանյալ Վ.Բալայանի նկատմամբ հոդվածի սանկցիայով նախատեսված նվազագույն պատիժ նշանակելով, պատշաճ գնահատման չեն ենթարկել կատարված արարքի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը: Այսպես` հանցագործության եղանակն ու իրադրությունը, շարժառիթը, պատճառված վնասը, ինչպես նաև խախտված հասարակական հարաբերությունների բնույթը վկայում են կատարված արարքի հանրային բարձր վտանգավորության մասին, ինչը որևէ գնահատականի չի արժանացել ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելու գործընթացում:
Այլ կերպ` ստորադաս դատարանների կողմից թույլ է տրվել ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով երաշխավորված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների խախտումներ, ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի
14
358.1-րդ հոդվածի 4-րդ մասով նշանակվել է ոչ համաչափ պատիժ, ինչը չի կարող ապահովել
ՀՀ
քրեական
օրենսգրքի
48-րդ
հոդվածով
ամրագրված
պատժի
նպատակների իրացումը:
Ուստի,
Վճռաբեկ
դատարանն
պատասխանատվության
արձանագրում
անհատականացման
է,
որ
արդարության
սկզբունքի
և
երաշխավորման
տեսանկյունից Վ.Բալայանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 4րդ մասի սանկցիայով նախատեսված նվազագույն պատիժ նշանակելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված և պատճառաբանված չեն:
17. Ամփոփելով վերոնշյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ և 61րդ հոդվածների ոչ ճիշտ կիրառում, ինչը հանգեցրել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացման։ Այսինքն՝ թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-399-րդ հոդվածներով նախատեսված նյութական և դատավարական իրավունքի
խախտումներ,
որոնք
Վերաքննիչ
դատարանի
դատական
ակտը
Վ.Բալայանի նկատմամբ նշանակված պատժի մասով բեկանելու և գործն այդ մասով նոր քննության ուղարկելու հիմք են։
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ չեն վերացել Վ.Բալայանին կալանքի տակ պահելու հիմքերն ու պայմանները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն պետք է թողնել անփոփոխ։
Ելնելով
վերոգրյալից
և
Սահմանադրության
162-րդ,
Հանրապետության
դատական
ղեկավարվելով
163-րդ,
Հայաստանի
171-րդ
օրենսգիրքե
Հանրապետության
հոդվածներով,
Հայաստանի
(Հայաստանի
Հանրապետության
սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423րդ հոդվածներով, Վճռաբեկ դատարանը
15
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Վարուժան Մավրիկի Բալայանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 4-րդ մասով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի մարտի 13-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 21-ի որոշումը` պատժի մասով բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության: 2.
Ամբաստանյալ
Վարուժան
Մավրիկի
Բալայանի
նկատմամբ՝
որպես
խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնել անփոփոխ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում՝ հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող`
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Դատավորներ`
Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 սեպտեմբերի, 2019 թ.
- Գործի #:
- ՍԴ1/0001/01/17
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
