ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2025 թվականի դեկտ եմբերի 17 - ին « ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» 2004 թվականի մայիսի 25-ի ՀՕ-80-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Պետությունը երաշխավորում է Սահմանադրությամբ նախատեսված բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, ինչպես նաև առողջության համընդհանուր ապահովագրության օրենսդրության շրջանակում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հոգեբուժական օգնության և սպասարկման տրամադրումը` մարդասիրության ու մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների հիման վրա:».
2) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1) բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, ինչպես նաև «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի կարգավորումների շրջանակում անհետաձգելի հոգեբուժական օգնության և սպասարկման, ինչպես նաև հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում հոգեբուժական օգնության և սպասարկման ծառայությունների, դեղերի տրամադրումը. 2) օրենքով սահմանված կարգով հոգեբուժական փորձաքննության բոլոր ձևերի իրականացումը, ժամանակավոր անաշխատունակության փորձաքննության իրականացումը.».
3) 4-6-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4. Հոգեբուժական կազմակերպությունները հոգեբուժական օգնությունը և սպասարկումը իրականացնում են «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի կարգավորումների համաձայն որոշված հոգեբուժական բժշկական օգնության և սպասարկման տեսակների, ներառյալ՝ հարբժշկական ծառայությունների ծավալների շրջանակներում՝ համաձայն օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրերի:
5. «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի կարգավորումներով նախատեսված ծառայությունների մեջ չընդգրկված հոգեբուժական բժշկական օգնության և սպասարկման տեսակները, հարբժշկական ծառայությունները իրականացվում են վճարովի հիմունքներով: Հոգեբուժական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների մատուցման կարգը սահմանում է լիազոր մարմինը:
6. Օտարերկրացիների շտապ և անհետաձգելի հոգեբուժական օգնությունը և սպասարկումը տրամադրվում են «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի կարգավորումների համաձայն:»․ 4) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։ Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում՝ 1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2) լիազոր մարմնին` օրենքով նախատեսված իր լիազորությունների իրականացման համար․»․ 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2.2-րդ կետերով. «2.1) Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամին՝ օրենքով նախատեսված իր լիազորությունների իրականացման համար. 2.2) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայությանը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացնելու համար:»: Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Հոդված 4. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2025 թ. դեկտեմբերի 24 Երևան ՀՕ-466-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 դեկտեմբերի 2025 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-466-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (25.12.2025-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2025.12.22-2026.01.04 Պաշտոնական հրապարակման օրը 24.12.2025 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 17.12.2025 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 24.12.2025 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 25.12.2025 Հիմնական ակտ 17.12.2025, ՀՕ-466-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 25.05.2004, ՀՕ-80-Ն 25.05.2004, ՀՕ-80-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 17 դեկտեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ՀՕ-466-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
