Հակոբյան — ՎԴ/8932/05/18
Ամփոփում
քննելով ըստ հայցի Գոհար Հակոբյանի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)՝ Կոմիտեի 10.07.2018 թվականի թիվ 981Ա-1 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, Կոմիտեի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.02.2020 թվականի որոշման դեմ, ՊԱՐԶԵՑ 1 Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Գոհար Հակոբյանը պահանջել է Կոմիտեի 10.07.2018 թվականի թիվ 981Ա-1 որոշումն անվավեր ճանաչել: ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Սոսյան) (այսուհետ` Դատարան) 26.03.2019 թվականի վճռով հայցը մերժվել է: ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
Ամբողջ Տեքստ
- «Արղ Զ ՀԱՐ»
2 ՏՏՏԹԻ
ՍՆԵՑՅՆ:.`
115-- ԷՋ)
ՑԵ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/8932/05/18
դատարանի որոշում 2022թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/8932/05/18
Նախագահող դատավոր` Ա. Սարգսյան
Դատավորներ` Ա. Պողոսյան
Ա. Բաբայան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
ն վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝ եախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
2022 թվականի մայիսի 10-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Գոհար Հակոբյանի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)՝ Կոմիտեի 10.07.2018 թվականի թիվ 981Ա-1 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, Կոմիտեի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.02.2020 թվականի որոշման դեմ,
ՊԱՐԶԵՑ
1 Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Գոհար Հակոբյանը պահանջել է Կոմիտեի 10.07.2018 թվականի թիվ 981Ա-1 որոշումն անվավեր ճանաչել:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Սոսյան) (այսուհետ` Դատարան) 26.03.2019 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.02.2020 թվականի որոշմամբ Գոհար Հակոբյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, ն Դատարանի 26.03.2019 թվականի վճիռը բեկանվել ն փոփոխվել է:
2
Սուն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ՝ Ա.Մնացականյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 10-րդ, 27-րդ հոդվածները, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածը, իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի «բ» կետը, 29.Էրդ հոդվածը, ՀՀ հարկային օրենսգրքի 25968-րդ հոդվածի 5-րդ մասը, իրավահարաբերության ծագման պահին գործող «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը:
Բողոք բերած աեձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ հարկային օրենսգրքի 321-րդ հոդվածի 3-րդ մասը վերաբերում է այն վարչական ակտին, որով առաջադրվել է հարկային պարտավորություն, մինչդեռ ապարտավորությունների գանձման որոշմամբ հարկային պարտավորություն չի առաջադրվում, այլ կայացվում է արդեն իսկ առկա ն օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում չվճարված պարտավորությունների գանձման վերաբերյալ որոշում: Ուստի, քանի դեռ հարկային պարտավորությունը չի դադարել, այդ թվում դատական ակտով, գանձման որոշումն ընթացակարգային խախտման հիմքով անվավեր ճանաչված լինելու դեպքում անձնական հաշվի քարտում փոփոխություն չի կարող կատարվել:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից բարձրացված այն հարցին, որ նույն պարտավորության վերաբերյալ իրականացվել է կրկնակի վարչարարություն, այսինքն՝ կայացվել է երկրորդ գանձման որոշում, ապա բողոք բերած անձը նշել է, որ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը չի նախատեսում իմպերատիվ նորմ, որով արգելվում է իրականացնել կրկնակի վարջական վարույթ:
«Վարչարարության հիմունքների ե վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1ին մասի «գ» կետի տառացի մեկնաբանությունից պարզ է դառնում, որ այն վերաբերում է միայն դիմումով հարուցված վարչական վարույթներին: Մինչդեռ քննարկվող դեպքում վիճարկվող վարչական ակտի վարույթը հարուցվել է ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված կարգով՝ հարկային մարմնի նախաձեռնությամբ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.02.2020 թվականի որոշումը ն կայացնել նոր դատական ակտ կամ գործն ուղարկել համապատասխան դատարան՝ նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
1 Կոմիտեի իրավաբանական վարչության պետը 19.04.2017 թվականին կայացրել է թիվ 509/01 որոշումը՝ հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին, որով սահմանվել է, որ ժամանակին չկատարված հարկային պարտավորությունը կազմում է 20.808.744 ՀՀ դրամ (հիմք՝ ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի 12.07.2017 թվականի որոշում, հատոր 1-ին, գ.թ. 58-67).
2) Կոմիտեի հարկային ն մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի 23.05.2017 թվականի թիվ 29/1 որոշմամբ Գոհար Հակոբյանի գանգատը մերժվել է՝ Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 19.04.2017 թվականի թիվ 509/01 որոշումը թողնվել է
Յ
անփոփոխ (հիմք՝ ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի 12.07.2017 թվականի որոշում, հատոր 1-ին, գ.թ. 58-67).
3) ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի 12.07.2017 թվականի որոշմամբ Գոհար Հակոբյանի վարչական բողոքը բավարարվել է. անվավեր է ճանաձվել Կոմիտեի հարկային ն մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի 23.05.2017 թվականի թիվ 29/1 որոշումը ն. կայացվել է նոր վարչական ակտ. անվավեր է ճանաչվել Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 19.04.2017 թվականի թիվ 509/01 որոշումը:
ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի 12.07.2017 թվականի որոշմամբ Գոհար Հակոբյանի վարչական բողոքը բավարարվել է այն հիմնավորմամբ, որ Կոմիտեի կողմից կայացված ակտով չի հիմնավորվել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ պարբերության «բ» ենթակետի կիրառելիությունը, քանի որ վարչական գործի նյութերում առկա չէ ՀՀ Երնան քաղաքի Արաբկիր Մամիկոնյանց փողոցի 38/3 շենքի թիվ 54 բնակարանի ե ՀՀ Երնան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն, Լեփսիուսի 5-րդ փողոցի 8/4 շենքի 11 բնակարանի մասով կնքված պայմանագրերից իրավունքների պետական գրանցումը հավաստող որնէ ապացույց (հատոր 1-ին, գ.թ. 58-67).
4) Կոմիտեի իրավաբանական վարչության պետը 10.07.2018 թվականին կայացրել է թիվ 981Ա-1 որոշումը, որով որոշել է Գոհար Հակոբյանից գանձել 20.808.744 ՀՀ դրամ: Նշված որոշման հիմքում դրվել են այն նույն իրավական ն փաստական հիմքերը, որոնց հիման վրա ընդունվել էր Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 19.04.2017 թվականի թիվ 509/01 որոշումը (լիրավահարաբերության ծագման պահին գործող| «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետը (մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու անգամ նույն տեսակի գույքի օտարման փաստը)) (հատոր 1-ին, գ.թ. 56- 57):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահաեգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի Լին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնութ առկա է մարդու իրավունքների ն. ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ինչը հերքվում է ստորն ներկայացվող պատճառաբանություններով.
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառեալ հետնյալ իրավական հարցադրմանը.
-արդյո՛ք վարչական մարմիեն իրավասու է սեփական նախաձեռնությամբ հարուցել վարչական վարույթ ն միջամտող վարչական ակտ ընդունել այն անձի վերաբերյալ, որի եկատմամբ մինեույն առարկայի վերաբերյալ ն միննույն հիմքերով եախկինում ընդունված վարչական ակտը ճաեպչվել է աեվավեր' օրենքի խախտմամբ ընդունված լինելու հիմքով:
Ա) ՀՀ Սահմանադրության՝ «Պատշաճ վարչարարության իրավունքը» վերտառությամբ 50-րդ հոդվածի Լին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, ում նույն կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջն իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:
4
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական մարմինների հիմնական գործառութային նպատակը Սահմանադրությամբ ն օրենքներով ամրագրված պատվիրանների կատարումն է՝ իրավական պետության սկզբունքներին ն կանոններին համապատասխան:
Վարչական մարմինների հետ հարաբերություններում ֆիզիկական ու իրավաբանական անձանց՝ ՀՀ Սահմանադրությամբ ն օրենքներով սահմանված իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության պատշաճ երաշխիք ապահովելու նպատակով ՀՀ Ազգային Ժողովի կողմից 18.02.2004 թվականին ընդունվել է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը, որի 1-ին հոդվածում ամրագրվել է, որ նույն օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները ն անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նան վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված` վարչական մարմինների ն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջն ծագած հարաբերությունները:
Վարչարարության հիմնարար սկզբունքները, որոնք իրենց ամրագրում են ստացել վերոգրյալ օրենքի 2-րդ գլխում, վարչական իրավունքի ոլորտում որոշակիացնում են սահմանադրական սկզբունքները՝ հանդիսանալով վարչարարության նորմատիվ ուղենիշեր:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչարարության հիմնարար սկզբունքները վարչական իրավունքի առանցքային հիմնադրույթներն են, որոնք, ընդհանուր առմամբ, ուղղորդում են վարչական մարմինների ցանկացած գործունեություն: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչարարության հիմնարար սկզբունքների կարգավորիչ դերը կայանում է նրանում, որ վարչական մարմինների կողմից իրականացվող վարչարարությունը պետք է համապատասխանի նշված սկզբունքներին:
«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում ամրագրվել են վարչարարության հետնյալ հիմնարար սկզբունքները.
- վարչարարության օրինականության սկզբունքը (հոդված 4-րդ),
- ձնական պահանջները չարաշահելու արգելքի սկզբունքը (հոդված 5-րդ),
- հայեցողական լիազորությունների սահմանափակման սկզբունքը (հոդված 6-րդ),
- կամայականության արգելքի սկզբունքը (հոդված 7-րդ),
- վարչարարության համաչափության սկզբունքը (հոդված 8-րդ),
- առավելագույնի սկզբունքը (հոդված 9-րդ),
- հավաստիության կանխավարկածի սկզբունքը (հոդված 10-րդ),
- տնտեսվարության սկզբունքը (հոդված 1է-րդ):
Վերոգրյալ սկզբունքներից առանձնանում է `վարչարարության օրինականության սկզբունքը, որը վարչական մարմիններին պարտադրում է հետնել օրենքների պահպանմանը: Նշված սկզբունքն ունի առանցքային նշանակություն ն ընկած է մյուս բոլոր սկզբունքների հիմքում, քանի որ առանց այդ սկզբունքի մյուսներն իմաստազրկվում են:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հատուկ ընդգծել, որ օրինականության սահմանադրական սկզբունքն ուղղակիորեն պահանջում է, որպեսզի գործադիր իշխանության մարմինների գործունեությունը հիմնված լինի Սահմանադրության ն օրենքի վրա: Օրենքի գերակայությունը նշանակում է, որ որնէ վարչարարություն չի կարող հակասել օրենքին կամ օրենքի ուժով վարչական մարմնի համար պարտադիր այլ իրավական ակտերին: Օրենքը գերակայում է վարչարարության հանդեպ, հետնաբար, ցանկացած վարչարարություն ենթարկվում, ստորադասվում է օրենքին թե՛ ըստ ձնի, թե ըստ բովանդակության, հետնաբար ակներն է, որ վարչարարությունը եզրափակող իրավական ակտերը (նորմատիվ ն վարչական) կամ ռեալ ակտերը (գործողություններըը ն անգործությունը) նույնպես պետք է համապատասխանեն օրենքին: Դրանք պետք է ընդունվեն կամ ձեռնարկվեն օրենքով սահմանված կարգով:
5
Ամբողջ վերոգրյալից հետնում է, որ վարչական մարմինների կողմից իրականացվող ցանկացած գործողություն պետք է համապատասխանի Սահմանադրությանն ու օրենքներին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի Էին մասի 2-րդ կետով վարչարարությունը բնորոշվում է որպես վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեություն, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ, ինչպես նան գործողություն կամ անգործություն, որն անձանց համար առաջացնում է փաստական հետնանքներ:
Վարչական ակտի ընդունմամբ եզրափակվող վարչարարությունը՝ վարչական վարույթի ընդհանուր դրույթները, հարուցման ն ընթացիկ փուլերի առանձնահատկությունները սահմանված են «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ բաժնում (հոդվածներ 19-52):
Այսպես, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` վարչական վարույթը վարչական մարմնի` վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեությունն է:
«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն՝ վարչական վարույթը բաղկացած է միմյանց փոխկապակցված՝ վարույթի հարուցման, ընթացիկ ն եզրափակիչ փուլերից:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական վարույթը հարուցվում է անձի (անձանց) դիմումի կամ վարչական մարմնի նախաձեռնության հիման վրա (հարուցման փուլ):
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն դիմումին կամ վարչական մարմնի նախաձեռնությանը համապատասխան իրականացվում են վարչական գործի քննարկման հետ կապված՝ սույն օրենքով նախատեսված գործառույթները (ընթացիկ փուլ):
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն վարչական վարույթը եզրափակվում է վարչական ակտի ընդունմամբ (եզրափակիչ փուլ):
«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քննարկումն ապահովելու, այն է՝ գործի բոլոր, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները բացահայտելու վարչական մարմնի պարտականությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշմամբ արձանագրել է, որ թեն իրավական պետության պայմաններում մասնավոր անձանց առնչվող վարչական մարմինների կողմից իրականացվող գործունեության իրավաչափության միակ չափանիշը նյութական իրավունքը չէ ն վարչական մարմնի գործունեությունը նան պետք է համապատասխանի օրենսդրի կողմից սահմանված ընթացակարգային պահանջներին, սակայն միաժամանակ ընթացակարգային պահանջները ՀՀ իրավական համակարգում ունեն օժանդակ գործառույթ: Ընթացակարգային պահանջների օժանդակ գործառույթի իրավական բնույթը կայանում է նրանում, որ ընթացակարգային պահանջներին հետնելու նպատակն իրավաչափ որոշում կայացնելն ու շահագրգիռ անձանց իրավունքների գործնականում արդյունավետ պաշտպանությունն ապահովելն է, ն այն իրավահարաբերություններում որտեղ ընթացակարգային պահանջների պահպանման ն իրավաչափ որոշում կայացնելու ն շահագրգիռ անձանց իրավունքների գործնականում արդյունավետ պաշտպանելու միջն անմիջական կապը բացակայում է, ընթացակարգային պահանջները ն դրանց խախտման իրավական հետնանքները հարաբերական բնույթ են կրում: Այսինքն՝ նյութական իրավունքի համեմատությամբ ընթացակարգային պահանջների օժանդակ գործառույթն արտահայտվում է նրանում, որ ընթացակարգային սխալները որոշիչ չեն, եթե չեն ազդում որոշման նյութական իրավաչափության վրա ն չեն խախտում շահագրգիռ անձանց հիմնական իրավունքները (տե՛ս, Գիթա Հեյդարիմարանջեհն ընդդեմ
6
ՀՀ ոստիկանության անձնագրային ն վիզաների վարչության թիվ ՎԴ/6781/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):
Վերը նշված իրավանորմերի ն իրավական դիրքորոշման հիման վրա՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավական պետությունում, ինչպիսին է Հայաստանի Հանրապետությունը, վարչական մարմինների կողմից իրականացվող արտաքին ներգործություն ունեցող ոչ մի գործողություն չի կարող հակասել օրենսդրությանը: Ընդ որում, նշված պահանջը վերաբերում է ինչպես նյութաիրավական, այնպես էլ ընթացակարգային իրավանորմերին, քանի որ վարչական մարմինների գործունեության իրավաչափության միակ չափանիշը նյութական իրավունքը չէ ն վարչական մարմնի գործունեությունը պետք է համապատասխանի նան օրենսդրի կողմից սահմանված ընթացակարգային պահանջներին: Ընթացակարգային պահանջներին հետնելու նպատակն իրավաչափ որոշում կայացնելն ու շահագրգիռ անձանց իրավունքների գործնականում արդյունավետ պաշտպանությունն ապահովելն է: Հետնապես, եթե վարույթն իրականացրած մարմնի կողմից թույլ տրված ընթացակարգային խախտումը գնահատվել է էական (որոշիչ), որն ազդեցություն է ունեցել ակտի նյութական իրավաչափության վրա` այդպիսով հանգեցնելով դրա անվավերությանը, ապա չի կարող հետագայում այդ խախտումը վերացվելու միջոցով նույն անձի նկատմամբ վերջինիս դրսնորած վարքագծի հիման վրա վարչական մարմնի կողմից իրականացվել կրկնակի վարչարարություն ն ընդունվել նոր վարչական ակտ:
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1րդ հոդվածով նախատեսված վարչական մարմնի լիազորությունների իրավաչափ իրականացման հարցին անդրադառնալով ՀՀ վճռաբեկ դատարանը 07.04.2018 թվականի ՎԴՉ/0090/05/16 որոշմամբ արտահայտել է հետնյալ իրավական դիրքորոշումը՝ «(..) Այլ կերպ ասած՝ իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածով սահմանված իրավական նորմերը պետք է մեկնաբանել այնպես, որ հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ որոշում կայացնելու հարկային մարմնի լիազորությունը կիրառելի է միայն այն հարկային պարտավորությունների մասով, որոնք դեռնս հաստատված չեն որնէ վարչական ակտով, այսինքն՝ դեռնս որնէ վարչական ակտով առաջադրված չեն համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի նկատմամբ: Քննարկվող իրավադրույթների հակառակ մեկնաբանման դեպքում կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ իրավական համակարգում միաժամանակ գոյություն են ունենում ն գործում են միննուն հանրային իրավական դրամական պահանջին վերաբերող երկու տարբեր վարչական ակտեր, ինչը խաթարում է հանրային իրավահարաբերությունների կայունությունն ու այդ բնագավառում իրավական անվտանգությունը»:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած վերոնշյալ դիրքորոշման հիման վրա, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վճռաբեկ բողոքի այն հիմքին, ըստ որի՝ օրենքը չի նախատեսում վարչական մարմնի կողմից կրկնակի վարչական վարույթ հարուցելու լիազորությունների մասով իմպերատիվ արգելք, հետնաբար ըստ բողոքաբերի վարչական մարմինը նման պայմաններում իրավասու է հարուցելու կրկնակի վարչական վարույթ:
Բողոքի նշված հիմքի շրջանակում անհրաժեշտ է գնահատման առարկա դարձնել նույն հիմքով, նույն անձանց ն նույն առարկայի վերաբերյալ նախկինում վարչական վարույթ իրականացված լինելու պայմաններում եոր վարչական վարույթ հարուցելու ն նոր վարչական ակտ ընդունելու վարչական մարմնի օրենքով սահմանված լիազորությունը:
Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն պետական ն տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
7
«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ վարչական մարմինները պարտավոր են հետնել օրենքների պահպանմանը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ իրավական այլ ակտերով:
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.Էրդ հոդվածով՝ վարչական ակտի առկայության պայմաններում կրկին անգամ գանձման որոշում կայացնելու լիազորությամբ վարչական մարմինը՝ ի դեմս ՀՀ ՊԵԿ-ի օժտված չէ:
Հետնաբար՝ ելնեով Սահմանադրության 6-րդ հոդվածով սահմանված սահմանադրական կարգավորումներից, կարող ենք եզրահանգել, որ ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի 12.07.2017 թվականի որոշմամբ անվավեր ճանաչված վարչական ակտի պայմաններում, ՀՀ ՊԵԿ-ն որնէ նորմատիվ իրավական ակտով լիազորված չէր հարուցելու կրկնակի վարչական վարույթ: Նման լիազորության բացակայությունն ինքնին հիմք է տալիս վեր հանելու Օրենսդրի մտադրությունը ն հանգելու հետնության, որ վարչական մարմինը վերը հիշատակված լիազորությամբ օժտված չէ:
ՀՀ սահմանադրական դատարանը 02.04.2014 թվականի թիվ ՍԴՈ-1142 որոշմամբ նշել է, որ իրավական որոշակիության, իրավական անվտանգության ն օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքները հանդիսանում են իրավական պետության ու իրավունքի գերակայութան երաշխավորման անբաժանելի տարրերը: Իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ սպասելիքները: Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրւմ է նան, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում` իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ:
Միննույն ժամանակ, ՀՀ սահմանադրական դատարանը 04.02.2014 թվականի թիվ ՍԴՈ-ՂՅ7 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ իրավական պետության կարնորագույն տարրերից է օրինականության սկզբունքը, որը ենթադրում է նան, որ իրավական ակտերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության պահանջներին:
Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավունքի սուբյեկտների, մասնավորապես` միջամտող վարչական ակտի հասցեատերերի համար պետք է կանխատեսելի ն որոշակի լինի, որ այն դեպքում, երբ վարչական կամ դատական կարգով հաստատվել է վարչական մարմնի կողմից օրենքի խախտմամբ իրականացված վարչարարության փաստը, ապա տվյալ դեպքում նույն վարչարարության արդյունքում կայացված վարչական ակտը վերացնելուց հետո անձն ունենում է ողջամիտ ակնկալիք, որ իր նկատմամբ ընդունված միջամտող վարչական ակտն այլնս չի կարող «վերակենդանանալ» այլ վարչական ակտի տեսքով որպես կրկնակի իրականացված վարչական վարույթի հետնանք, իսկ վարչական մարմինների համար պետք է կանխատեսելի լինի, որ իրենց գործողություններում թերանալու ն վարչական ակտը, օրենքի խախտմամբ (այդ թվում ընթացակարգային) ընդունված լինելու հիմքով, վարչական կամ դատական կարգով վերացվելու պարագայում իրենք այլնս զրկված են լինելու նույն անձի նկատմամբ նույնաբովանդակ ակտ ընդունելու հնարավորությունից:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ հարկային պարտավորությունների առաջադրման վերաբերյալ վարչական ակտն անվավեր ճանաչված լինելու պայմաններում այդ նույն հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով նոր վարչական ակտի ընդունումը (անգամ եթե նոր ակտի ընդունման ժամանակ վերացվել են անվավեր
8
ճանաչված վարչական ակտի ընդունման ժամանակ թույլ տրված խախտումները) կհանդիսանա նուն խախտման համար վարչական մարմնի կողմից կրկնակի վարչարարության իրականացում, որպիսի հնարավորության ընձեռումը վարչական մարմնի կողմից իրավունքի չարաշահման ռիսկեր կարող է պարունակել հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ դեպքում կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ վարչական մարմինը անթիվ անգամներ նույն արարքի վերաբերյալ կայացնի վարչական ակտերի այնքան ժամանակ, մինչ. վերջնականապես ընդունվի օրենսդրությանը համապատասխան վարչական ակտ:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ օրենսդրության նման մեկնաբանությունը խաթարում է հանրային իրավահարաբերությունների կայունությունն ու այդ բնագավառում իրավական անվտանգությունը, ինչպես նան այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են իրավական որոշակիությունը ն կամայականության արգելքը:
Միննույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ վերոգրյալ իրավիճակներից անհրաժեշտ է տարբերակել այն դեպքերը, երբ վարչական ակտն ընդունելուն ուղղված վարչական վարույթն իրականացվել է օրենքով սահմանված պահանջների, այդ թվում ընթացակարգային նորմերի պահպանմամբ, սակայն հետագայում այդ նորմերից որնէ մեկըի՝ ՀՀ սահմանադրական դատարանը ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը հակասող ն անվավեր: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հիման վրա վարչական ակտն անվավեր ճանաչվելու պարագայում վարչական մարմինը պետք է ունենա նոր վարչական վարույթ հարուցելու ն այդ դիրքորոշումների հաշվառմամբ նոր վարչարարություն իրականացնելու ու վարչական ակտ ընդունելու հնարավորություն, քանի որ տվյալ իրավիճակում վարչական ակտի անվավերության հիմքում դատարանի կողմից դրվում է ոչ թե վարչական մարմնի անփութության հետնանքով օրենքի խախտման հիմքը, այլ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից արտահայտված դիրքորոշման հիման վրա վարչական մարմնի կիրառած իրավանորմի իրավաչափության հարցը՝ դրա՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենքով սահմանված կարգով իրականացված վարչարարության արդյունքում վարչական մարմնի կողմից ընդունված վարչական ակտով (որոշում, կարգադրություն, հրաման կամ այլ անհատական իրավական ակտ) հանրային իրավունքի բնագավառում կարգավորվում է կոնկրետ գործ, իսկ իրավական որոշակիության սկզբունքն իրենից ենթադրում է, որ վարչական մարմինը չպետք է ունենա վերջնական ն պարտադիր վարչական ակտի վերանայման հնարավորություն՝ զուտ գործի կրկնակի քննության ն գործով նոր վարչական ակտ կայացնելու նպատակով: Ընդ որում, այն դեպքերում, երբ վարչական ակտն անվավեր է ճանաչվում վարչական մարմնի կողմից օրենսդրությամբ սահմանված ընթացակարգային նորմերի պահանջների խախտված լինելու հիմքով, որոնք ազդեցություն են ունեցել որոշման նյութական իրավաչափության վիա ն խախտել շահագրգիռ անձանց հիմնական իրավունքները, ապա տվյալ դեպքում վարչական մարմինը չի կարող իրականացնել գործի կրկնակի քննություն ն վերացնելով գործի քննության նախորդ վարույթի շրջանակներում թույլ տրված խախտումները՝ կայացնել նույնաբովանդակ վարչական ակտ: Հակառակ դեպքում, ընթացակարգային իրավանորմերի խախտումներով ընդունված վարչական ակտերը վերացվելուց հետո միննույն հարցի վերաբերյալ երկրորդ ն ավելի անգամներ վարչական վարույթ հարուցելու ն նոր վարչական ակտ ընդունելու հնարավորությունը ոչ միայն չի համապատասխանի սույն որոշմամբ վկայակոչված իրավակարգավորումներին ն դրանց վերաբերյալ արված վերլուծություններին, այլ նան ուղղակիորեն կնպաստի վարչական մարմնի կողմից ընթացակարգային իրավանորմերի պարբերական անտեսմանը՝ ստեղծելով իրավական որոշակիությունն ու անվտանգությունը խաթարող պարարտ միջավայր: Ավելին, Վճռաբեկ
9
դատարանի գնահատմամբ նման գործելաոճը նան էական չափով հարկատուների միջոցների հաշվին գոյացող պետական բյուջեի միջոցների վատնում կլինի, քանի որ վարչական մարմնի անբարեխիղճ գործելաոճի հետնանքով միննույն հարցի վերաբերյալ կհարուցվեն ն կիրականացվեն մեկից ավելի վարույթներ կատարելով լրացուցիչ, չարդարացված ծախսեր: Ընդ որում, որոշ դեպքերում այդ ծախսերը կարող են գերազանցել նույնիսկ գանձնման առաջադրվող հարկային պարտավորությունների չափը: (Ուստի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անվավեր ճանաչված միջամտող վարչական ակտով (անկախ այն հանգամանքից, թե ինչ հիմքով է այն ճանաչվել անվավեր) առաջադրված պարտավորությունները չեն կարող կրկին առաջադրվել նոր վարչական ակտի տեսքով:
Բ) Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Գոհար Հակոբյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 10.07.2018 թվականի թիվ 981Ա-1 որոշումը:
Դատարանը մերժել է Գոհար Հակոբյանի հայցը պատճառաբանելով, որ վիճարկվող Կոմիտեի 10.07.2018 թվականի թիվ 981-Ա-1 որոշումն իրավաչափ է ն բխում է իրավական նորմերի պահանջներից, քանի որ գործով հաստատվում է, որ տվյալ դեպքում առկա են եղել այն ընդունելու բավարար իրավական ն փաստական հիմքեր, ինչից հետնում է, որ վիճարկվող որոշումն ընդունելիս` պատասխանողն ապահովել է գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով բոլոր հանգամանքները, ուստին վիճարկվող որոշումն իրավաչափ վարչական ակտ է:
Վերաքննիչ դատարանը բավարարել է Գոհար Հակոբյանի վերաքննիչ բողոքը ն անվավեր է ճանաչել Կոմիտեի 10.07.2048 թվականի թիվ 981Ա-1 որոշումը՝ պատճառաբանելով, ոի անվավեր ճանաչված միջամտող վարչական ակտով (անկախ այն հանգամանքի, թե ինչ հիմքով է այն ճանաչվել անվավեր) առաջադրված պարտավորությունները չեն կարող կրկին առաջադրվել նոր վարչական ակտի տեսքով: Մասնավորապես, իրավական որոշակիության սկզբունքը ենթադրում է, որ անվավեր ճանաչված միջամտող վարչական ակտ ընդունած վարչական մարմնի հետագա վարքագիծը պետք է կանխատեսելի լինի այդ ակտի հասցեատիրոջ համար, քանի որ այդ վարչական ակտի հասցեատիրոջ մոտ առաջանում է լեգիտիմ ակնկալիք առ այն, որ անվավեր ճանաչված վարչական ակտով առաջադիված հարկային պարտավորությունները կատարելու պահանջն այլնս չի կարող ներկայացվել կատարման: Հետնապես, անվավեր ճանաչված (անկախ հիմքից) վարչական ակտով արձանագրված հարկային պարտավորությունները նս մեկ վարչարարություն իրականացնելու միջոցով միննույն անձին առաջադրելու վարչական մարմնի վարքագիծը հակասում է ոչ միայն իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքին, այլե վարչարարության համաչափության ն օրինականության սկզբունքներին:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը ն գնահատելով ստորադաս դատարանի փաստարկները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
Սույն գործի փաստերի համաձայն` Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 19.04.2017 թվականի թիվ 509/01 որոշմամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի հիման վրա (մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու անգամ նույն տեսակի գույքի օտարման համար) Գոհար Հակոբյանից որոշվել է գանձել 20.808.744 ՀՀ դրամ:
Կոմիտեի հարկային ն մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովը 23.05.2017 թվականի թիվ 29/1 որոշմամբ Գոհար Հակոբյանի գանգատը մերժել է` Կոմիտեի
10
իրավաբանական վարչության պետի 19.04.2017 թվականի թիվ 509/01 որոշումը թողնելով անփոփոխ:
ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովը, սակայն, 12.07.2017 թվականի որոշմամբ Գոհար Հակոբյանի վարչական բողոքը բավարարել է ն որոշել է անվավեր ճանաչել Կոմիտեի հարկային ն մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի 23.05.2017 թվականի թիվ 29/1 որոշումը ն կայացրել է նոր վարչական ակտ՝ հետնյալ բովանդակությամբ. անվավեր ճանաչել Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 19.04.2017 թվականի թիվ 509/01 որոշումը:
Այնուհետն Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 10.07.2018 թվականի թիվ 981-Ա-1 որոշմամբ Գոհար Հակոբյանից որոշվել է գանձել 20.808.744 ՀՀ դրամ, որպիսի որոշման հիմքում դրվել են այն նույն իրավական ն փաստական հիմքերը, որոնց հիման վրա ընդունվել էր Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 19.04.2017 թվականի թիվ 509/01 որոշումը («Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի Լին կետի «բ» ենթակետը (մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու անգամ նույն տեսակի գույքի օտարման փաստը)):
«Վարչարարության հիմունքների նե վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անորոշ ժամկետով ընդունված գրավոր վարչական ակտը գործում է այնքան ժամանակ, քանի դեռ չի փոխարինվել մեկ այլ վարչական ակտով կամ սույն օրենքով սահմանված կարգով անվավեր կամ ուժը կորցրած չի ճանաջվել, կամ օրենքով նախատեսված որնէ այլ հիմքով դրա գործողությունը չի դադարեցվել:
«Վարչարարության հիմունքների ե վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1ին մասով նախատեսված ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել այդ ակտն ընդունող վարչական մարմնի կամ դրա վերադաս մարմնի կողմից, ինչպես նան դատական կարգով:
Նույն օրենքի 64-րդ հոդվածի 1ին մասի 3-րդ պարբերության համաձայն` անվավեր ճանաչված ոչ իրավաչափ վարչական ակտը չի հանգեցնում իրավաբանական հետնանքների:
ՀՀ հարկային օրենսգրքի 321-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկման հանձնաժողվի կամ դատարանի որոշմամբ ստուգման (վերստուգման) ակտը, ուսումնասիրության արձանագրությունը կամ վարչական ակտը չեղյալ համարվելու դեպքում, ինչպես նան Օրենսգրքի 44-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերով պայմանավորված, անձնական հաշվի քարտերում (հատուկ անձնական հաշվի քարտերում) կատարված գրանցումները ենթակա են փոփոխման, իսկ մասնակի փոփոխման դեպքում գրանցվում են տվյալ ն նախորդ որոշման ն. ստուգման (վերստուգման, ուսումնասիրության, օպերատիվ-հետախուզական միջոցառումների) արդյունքների գումարային տարբերությունները՝ օրենսգրքի 320-րդ հոդվածին համապատասխան:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անվավեր ճանաչված վարչական ակտով արձանագրված հարկային պարտավորությունները վարչական մարմնի կողմից կրկնակի վարչարարության արդյունքում նոր վարչական ակտի տեսքով կրկին առաջադրելու հնարավորությունը կհանգեցնի նրան, որ վերջինս այլնս կաշկանդված չի լինի օրենքով ն վարչարարությունը կիրականացնի կամայականորեն՝ հիմնվելով այն հանգամանքի վրա, որ նույնիսկ իր կողմից իրականացված վարչական վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտն անվավեր ճանաձվելու պարագայում վերջինիս ընձեռված է գործի կրկնակի քննության ընթացքում իր կողմից նախորդ քննության ժամանակ թույլ տիված թերությունները շտկելու հնարավորություն: Մինչդեռ օրենսդիրը բողոքարկման հանձնաժողովի որոշմամբ վարչական ակտի իրավաբանական ուժը կորցնելու դեպքում նախատեսել է անձնական հաշվի քարտերում կատարված գրանցումները վերջինիս կողմից փոփոխելու պարտականություն:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ թեն հարկային պարտավորությունների առաջացման հիմքն օրենքն է ն հենց օրենքի ուժով առաջացած
11
հարկային պարտավորությունների առնչությամբ են տնտեսավարող սուբյեկտները լիազոր մարմին ներկայացնում համապատասխան հաշվարկ-հաշվետվություներ, այդուհանդերձ միշտ չէ, որ օրենքի ուժով առաջացած ն հաշվարկ-հաշվետվություններում արտացոլված հարկային պարտավորությունները կատարվում են կամովին: Նման դեպքերի համար օրենսդիրը նախատեսել է հատուկ կարգավորում, որի համաձայն՝ օրենքի ուժով առաջացած հարկային պարտավորությունները կամովին չկատարելու դեպքում այդ պարտավորությունների հարկադիր կատարման ապահովման նպատակով ընդունվում է դրանք գանձնման առաջադրելու մասին վարչական ակտ:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներից մեկում արձանագրել է, որ վարչական ակտի ընդունումը պայմանավորված է հանրային իրավունքի բնագավառում որոշակի հասարակական հարաբերություներ կարգավորող իրավական նորմի առկայությամբ, որը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտին (վարչական մարմնին) լիազորում է արձակել միակողմանի կարգադրություն ուղղված կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը: Փաստորեն վարչական վարույթի հարուցման ն վարչական ակտի ընդունման անհրաժեշտություն է առաջանում բոլոր այն դեպքերում, երբ հարկավոր է կարգավորել հանրային իրավունքի բնագավառում որնէ կոնկրետ հարց, որե առնչվում է վարչական մարմնի հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որնէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց իրավունքներին ն պարտականություններին: Այսինքն՝ վարչական ակտի միջոցով համապատասխան իրավաբանական փաստերի առկայության դեպքում իրավական նորմերով սահմանված վերացական հանրային սուբյեկտիվ իրավունքները կամ պարտականությունները ստանում են անհատականացված ուղղվածություն վերագրվում են կոնկրետ հասցեատերերի՝ ձեռք բերելով պարտադիր կատարման ենթակա լինելու հատկանիշ (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտեերի կոմիտեն ըեդդեմ Երվանդ Ալեյանի թիվ ՎԴ2/0016/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ անդրադառնալով մինչն 01.01.2018 թվականը գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի կարգավորմանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այդ իրավանորմով նախատեսված վարչական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հարկ վճարողի կողմից իր հարկային պարտավորությունները կամովին չկատարվելու դեպքում այդ պարտավորության հարկադիր կատարումը գործող օրենսդրության պայմաններում հնարավոր է իրականացնել միայն համապատասխան անբողոքարկելի վարչական ակտի առկայության դեպքում: Այլ կերպ ասած՝ իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.Էրդ հոդվածով նախատեսված որոշման հարկադիր կատարման միջոցով իրավասու վարչական մարմինը հնարավորություն է ստանում փաստացի ապահովել հարկ վճարողի կողմից ժամանակին չկատարված հարկային պարտավորության գումարների մուտքը պետական կամ համայնքային բյուջե, իսկ նման որոշման բացակայության պայմաններում հարկ վճարողի կողմից ժամանակին չկատարված հարկային պարտավորության գումարները գործնականում չեն կարող բռնագանձվել հօգուտ պետության կամ համայնքի: (...)
«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածով սահմանված՝ հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ որոշում (հանրային իրավական դրամական պահանջի վերաբերյալ վարչական ակտ) կայացնելու կառուցակարգը կիրառելի է միայն այն դեպքերում, երբ հարկ վճարողի տվյալ հարկային պարտավորությունները դեռնս հաստատված չեն որնէ վարչական ակտով, օրինակ՝ ստուգման ակտով, նե առաջացել են, օրինակ՝ հարկային մարմին ներկայացրած
12
հաշվարկների (հայտարարագրերի, հաշվետվությունների) հիման վրա կամ անմիջականորեն օրենքի ուժով (գույքահարկ, հողի հարկ): (...) այն դեպքում, երբ հարկ վճարողների հարկային պարտավորություններն արդեն իսկ առաջադրված են վարչական ակտով, ապա իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածով սահմանված` հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ որոշում (հանրային իրավական դրամական պահանջի վերաբերյալ վարչական ակտ) կայացնելու կառուցակարգը կիրառելի չէ (տես, ՀՀ կառավարությանն առըեթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ Մարինե (Թադնոսյանի թիվ ՎԴ/1073/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):
01012018 թվականից ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի» 398-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվել է, որ հարկային մարմնում վարվող՝ հարկ վճարողի անձնական հաշվի քարտերում Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմա
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 10 մայիսի, 2022 թ.
- Գործի #:
- ՎԴ/8932/05/18
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
