Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/Մելքոնյան — ԱՎԴ1/0159/02/23
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Մելքոնյան — ԱՎԴ1/0159/02/23

Վճռաբեկ դատարանԱՎԴ1/0159/02/2330 սեպտեմբերի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

Գործի համարը: ԱՎԴ1/0159/02/23 Հայցվոր Անուն: Արթուր Ազգանուն: Մելքոնյան Պատասխանող Անուն: Ռոբերտ Ազգանուն: Մկրտչյան Դատական ակտի ընդունման ամսաթիվը: 30.09.2026 Քաղաքացիական դատավարություն: Ապացույցների հետազոտումը և գնահատումը, Փորձագետի եզրակացությունը

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

<w:tab w:val="left" w:pos="0"/><w:tab w:val="left" w:pos="10065"/></w:tabs><w:spacing w:line="264" w:lineRule="auto"/><w:jc w:val="center"/><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat" w:cs="Sylfaen"/><w:iCs/><w:spacing w:val="40"/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr></w:pPr><w:r w:rsidRPr="00191055"><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat" w:cs="Sylfaen"/><w:b/><w:sz w:val="32"/><w:szCs w:val="32"/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr><w:t>ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

Քաղաքացիական գործ թիվ

ԱՎԴ1/0159/02/23

դատարանի որոշում

2026թ.

Քաղաքացիական գործ թիվ

ԱՎԴ1/0159/02/23

Նախագահող դատավոր`

Կ. Համբարձումյան

Դատավորներ`

Ն. Մարգարյան

Հ. Ենոքյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

նախագահող և զեկուցող

<w:tab w:val="left" w:pos="7200"/></w:tabs><w:spacing w:line="264" w:lineRule="auto"/><w:contextualSpacing/><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat"/><w:bCs/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr></w:pPr><w:r w:rsidRPr="00191055"><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat" w:cs="Sylfaen"/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr><w:t>Ս. ՄԵՂՐՅԱՆ <w:tab w:val="left" w:pos="7200"/></w:tabs><w:spacing w:line="264" w:lineRule="auto"/><w:contextualSpacing/><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat" w:cs="Sylfaen"/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr></w:pPr><w:r w:rsidRPr="00191055"><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat" w:cs="Sylfaen"/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr><w:t>Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ <w:tab w:val="left" w:pos="7200"/></w:tabs><w:spacing w:line="264" w:lineRule="auto"/><w:contextualSpacing/><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat" w:cs="Sylfaen"/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr></w:pPr><w:r w:rsidRPr="00191055"><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat" w:cs="Sylfaen"/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr><w:t>Ա. ՄԿՐՏՉՅԱՆ <w:tab w:val="left" w:pos="7200"/></w:tabs><w:spacing w:line="264" w:lineRule="auto"/><w:contextualSpacing/><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat" w:cs="Sylfaen"/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr></w:pPr><w:r w:rsidRPr="00191055"><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat" w:cs="Sylfaen"/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr><w:t>Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ 2026 թվականի սեպտեմբերի 30-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Արթուր Մելքոնյանի հայցի ընդդեմ Ռոբերտ Մկրտչյանի, երրորդ անձ «Նայս ֆուդ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)՝ հարկադիր սերվիտուտ սահմանելու պահանջի մասին, և ըստ Ռոբերտ Մկրտչյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Արթուր Մելքոնյանի, երրորդ անձ Ընկերության՝ սեփականության իրավունքի խախտումները վերացնելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.03.2025 թվականի որոշման դեմ Ռոբերտ Մկրտչյանի բերած վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արթուր Մելքոնյանը պահանջել է Ռոբերտ Մկրտչյանի սեփականությունը հանդիսացող՝ **** հասցեում գտնվող 101.1 քմ աստիճանավանդակի նկատմամբ սահմանել հարկադիր գույքային սերվիտուտ: Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Ռոբերտ Մկրտչյանը պահանջել է վերացնել իր սեփականության իրավունքի խախտումը, այն է՝ Արթուր Մելքոնյանին պարտավորեցնել փակել ******հասցեներում գտնվող շինությունների ընդհանուր պատի վրա ապօրինի բացված դռներն ու շինությունը բերել նախկին տեսքի: Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 17.10.2024 թվականի վճռով հայցն ու հակընդդեմ հայցը մերժվել են: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.03.2025 թվականի որոշմամբ Արթուր Մելքոնյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 17.10.2024 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է հետևյալ կերպ. «Արթուր Համլետի Մելքոնյանի հայցն ընդդեմ Ռոբերտ Ռազմիկի Մկրտչյանի, երրորդ անձ՝ «Նայս ֆուդ» ՍՊԸ-ի՝ հարկադիր սերվիտուտ սահմանելու պահանջի մասին՝ բավարարել։ ******հասցեի շինության աստիճանավանդակի նկատմամբ սահմանել հարկադիր սերվիտուտ՝ այն ծանրաբեռնելով *******հասցեի շինության սեփականատիրոջ օգտին։ (…): Դատական ակտը մնացած մասով թողնել անփոփոխ»։ Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռոբերտ Մկրտչյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արթուր Մելքոնյանը։

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 10-րդ ու 60-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 1-ին արձանագրության 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 213-րդ ու 214-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 59-րդ, 66-րդ, 84-րդ, 379-րդ և 381-րդ հոդվածները: Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով:

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն չի իրականացրել, դուրս է եկել վերաքննիչ բողոքում ներկայացված հիմքերի սահմաններից, խեղաթյուրել է Դատարանի կողմից վճռում կատարած եզրահանգումները, իսկ կիրառված իրավանորմերը չեն համապատասխանում շարադրված եզրահանգումներին ու հաստատված փաստերին, ինչն էլ հանգեցրել է դատական սխալի: Վերաքննիչ դատարանը, անտեսելով, որ «Պրոէքսպերտ» ՍՊԸ-ի կողմից 22.08.2024 թվականին տրված թիվ 24/ՊԷ-031-Շ փորձագիտական եզրակացությունը պարունակում է վիճելի հասցեում առկա այլընտրանքային մուտքերի մասին տվյալներ, առանց որևէ պատճառաբանության և հիմնավորման գերակայություն է տվել համայնքապետարանի մասնագետների կատարած ուսումնասիրությանը, ինչն անելու իրավասություն չուներ։ Ընդ որում, Վերաքննիչ դատարանը չի նշել, թե ինչով պայմանավորված է հանգել նման եզրահանգման, որևէ կերպ չի անդրադարձել վերը նշված եզրակացությանը, չի հետազոտել այն։ Բողոքարկվող դատական ակտում բացակայում են սերվիտուտի գործողության ժամկետը և պայմանները, սերվիտուտի դիմաց հատուցման չափը, կարգն ու ժամկետները, սերվիտուտով ծանրաբեռնված անշարժ գույքի հատակագիծը, որպիսի պայմաններում, եթե անգամ Դատարանի 17.10.2024 թվականի վճիռը ենթակա էր բեկանման, միևնույն է, այն չէր կարող փոփոխվել։ Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.03.2025 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 17.10.2024 թվականի վճռին:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

<w:tab w:val="left" w:pos="9781"/></w:tabs><w:spacing w:line="264" w:lineRule="auto"/><w:ind w:firstLine="567"/><w:jc w:val="both"/><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat" w:cs="Sylfaen"/><w:iCs/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr></w:pPr><w:r w:rsidRPr="00191055"><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat" w:cs="Sylfaen"/><w:iCs/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr><w:t>Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը` <w:tab w:val="left" w:pos="9781"/></w:tabs><w:spacing w:line="264" w:lineRule="auto"/><w:ind w:firstLine="567"/><w:jc w:val="both"/><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat" w:cs="Sylfaen"/><w:bCs/><w:iCs/><w:lang w:val="hy-AM" w:eastAsia="zh-CN"/></w:rPr></w:pPr><w:r w:rsidRPr="00191055"><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat" w:cs="Sylfaen"/><w:bCs/><w:iCs/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr><w:t xml:space="preserve">ՀՀ ԿԱ «Հայբնակկոմունտնտ» ՀՄ տեխնիկական գույքագրման վարչության կողմից 08.12.1995 թվականին տրված սեփականության վկայագրի համաձայն՝ *******առևտրի կենտրոնը բաղկացած է 2 հարկից և ունի երկու մուտք, իսկ աստիճանավանդակով բարձրացող 2-րդ հարկում՝ աստիճանավանդակի մոտ, առկա են բացված 3 մուտքեր (հատոր 2-րդ, գ.թ. 40). <w:tab w:val="left" w:pos="9781"/></w:tabs><w:spacing w:line="264" w:lineRule="auto"/><w:ind w:firstLine="567"/><w:jc w:val="both"/><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat" w:cs="Sylfaen"/><w:bCs/><w:iCs/><w:lang w:val="hy-AM" w:eastAsia="zh-CN"/></w:rPr></w:pPr><w:r w:rsidRPr="00191055"><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat" w:cs="Sylfaen"/><w:bCs/><w:iCs/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr><w:t>21.10.2016 թվականին տրված՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ *******վկայականի համաձայն՝ ****** հասցեում գտնվող, թիվ ******* կադաստրային ծածկագիրը կրող անշարժ գույքի նկատմամբ գրանցված է Ռոբերտ Մկրտչյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 84). <w:tab w:val="left" w:pos="9781"/></w:tabs><w:spacing w:line="264" w:lineRule="auto"/><w:ind w:firstLine="567"/><w:jc w:val="both"/><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat" w:cs="Sylfaen"/><w:bCs/><w:iCs/><w:lang w:val="hy-AM" w:eastAsia="zh-CN"/></w:rPr></w:pPr><w:r w:rsidRPr="00191055"><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat" w:cs="Sylfaen"/><w:bCs/><w:iCs/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr><w:t xml:space="preserve">Ռոբերտ Մկրտչյանի (փոխատու) և Ընկերության (փոխառու) միջև 22.11.2021 թվականին կնքվել է անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ Պայմանագիր), որի 1.1-ին կետի համաձայն՝ փոխատուն պարտավորվում է փոխառուի ժամանակավոր, անհատույց օգտագործմանը ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով հանձնել նույն պայմանագրի 1.2-րդ կետում նշված գույքը, իսկ փոխառուն պարտավորվում է վերադարձնել այդ գույքը նույն վիճակում՝ հաշվի առնելով բնականոն մաշվածությունը: Պայմանագրի 1.2-րդ կետի համաձայն՝ փոխատուն փոխառուի ժամանակավոր, անհատույց օգտագործմանը հանձնում է ******* հասցեում գտնվող 710,0 քմ խանութը, 101,1 քմ աստիճանավանդակը և 0,0849 հա հասարակական կառուցապատման նշանակության հողամասը։ Վերը նշված պայմանագրի հիմքով ******հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 30.11.2021 թվականին գրանցվել է Ընկերության անհատույց օգտագործման իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 85, 86). 08.05.2023 թվականին տրված՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ ******վկայականի համաձայն՝ ****** հասցեում գտնվող, թիվ ******* կադաստրային ծածկագիրը կրող անշարժ գույքի նկատմամբ գրանցված է Արթուր Մելքոնյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 26). Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի կողմից Արթուր Մելքոնյանին ուղղված 22.05.2023 թվականի թիվ 1938 գրությամբ տեղեկացվել է, որ Վեդու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի մասնագետների կողմից ուսումնասիրվել է ****** հասցեում գտնվող շինություն մուտք գործելու այլընտրանքային հնարավորությունը: Կատարված տեղազննությունից պարզվել է, որ վերոնշյալ հասցե մուտք գործել հնարավոր է միայն տվյալ շենքի գլխավոր աստիճանավանդակով, որը կառուցվել է շենքի հետ միասին: Քաղաքաշինական նորմերով այլ մուտք իրականացնել հնարավոր չէ (հատոր 2-րդ, գ.թ. 43). Սկզբնական հայցով հայցվորի կողմից Դատարան է ներկայացվել «Քրեագետ դատական և անկախ փորձաքննությունների կենտրոն»-ի 02.06.2023 թվականի թիվ Ք030-02-23 եզրակացությունը, որի «Հետևություն» բաժնում նշվել է հետևյալը. «*******հասցեի շինության մուտքի ապահովումը հնարավոր է իրականացնել փաստացի առկա՝ Կարեն Մարտիրոսյան Ռաֆիկի Ա/Ձ-ի կողմից 25.04.2023թ. տրված շինությունների հատակագծի պատճենում արտացոլված գլխավոր մուտքից՝ կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170 հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված սեփականատեր չհանդիսացող անձանց իրավունք՝ սերվիտուտ: Այլ ճանապարհով մուտքի ապահովումը կհանգեցնի ծավալուն շինարարական աշխատանքների իրականացման, տարածքի լիարժեք օգտագործման սահմանափակման և մի քանի անձանց սեփականությունը հանդիսացող տարածքների նկատմամբ սահմանափակ իրավունքի (սերվիտուտի) կիրառման անհրաժեշտություն» (հատոր 1-ին, գ.թ. 16-24). «Քրեագետ դատական և անկախ փորձաքննությունների կենտրոն»-ի 02.06.2023 թվականի թիվ Ք-030-02-23 եզրակացությունը տված փորձագետ Արտաշես Հովհաննիսյանը մինչև նախնական դատական նիստի ավարտը Դատարանի առջև գրավոր չի հաստատել եզրակացությունն ու չի նախազգուշացվել ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար քրեական պատասխանատվության մասին. Դատարանը 11.06.2024 թվականի «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին» որոշմամբ, ի թիվս այլնի, սկզբնական հայցով հայցվոր Արթուր Մելքոնյանի վրա է դրել պարտականություն ապացուցելու առանց սկզբնական հայցով պատասխանող Ռոբերտ Մկրտչյանին պատկանող տարածքի նկատմամբ սերվիտուտ սահմանելու սկզբնական հայցվորի` որպես անշարժ գույքի սեփականատիրոջ համապատասխան կարիքները բավարարելու անհնարինության փաստը, ինչպես նաև՝ սերվիտուտ պահանջող անձի` իր սեփականության իրավունքն իրացնելու *******հասցեում գտնվող տարածքի նկատմամբ սերվիտուտի սահմանումն անխուսափելի անհրաժեշտությամբ թելադրված լինելու և սկզբնական հայցով պատասխանող Ռոբերտ Մկրտչյանին պատկանող տարածքի նկատմամբ սերվիտուտը միակ միջոցը լինելու փաստերն ապացուցելու պարտականությունը: Վերը նշված փաստերը հիմնավորող ապացույցները և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները ներկայացնելու համար սահմանվել է ժամկետ մինչև 26.08.2024 թվականը ներառյալ (հատոր 2-րդ, գ.թ. 24-27). Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի 20.08.2024 թվականի թիվ 10936 տեղեկանքի համաձայն՝ ******* կադաստրային ծածկագրերը կրող անշարժ գույքերը գտնվում են հարևանությամբ ու ունեն ընդհանուր օգտագործման տարածք (մուտք, աստիճանահարթակ) (հատոր 2-րդ, գ.թ. 33). սկզբնական հայցով պատասխանողի կողմից Դատարան է ներկայացվել «Պրոէքսպերտ» ՍՊԸ-ի 22.08.2024 թվականի թիվ 24/ՊԷ-031-Շ փորձագիտական եզրակացությունը, որի «Պատասխան» բաժնում նշվել է հետևյալը. «******անշարժ գույք մուտք գործվում *******հասցեի սեփականության իրավունքով պատկանող աստիճանավանդակից: Տեղում առկա են թվով երկու այլընտրանքային մուտքեր դեպի *******, որոնք այդ հասցեի սեփականատիրոջ կողմից չի օգտագործվում և այդ մուտքերը ներկայացված են սույն եզրակացության ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ բաժնում առկա շինությունների հատակագծի լուսապատճեննում, որտեղ նշագրված են «Մուտք 1» և «Մուտք 2»: *******հասցեի սեփականատիրոջ կողմից թիվ ******* սեփականատիրոջը սեփականության իրավունքով պատկանող աստիճանավանդակով մուտքը բացված է ինքնակամ քաղաքաշինարարական և հակահրդեհային նորմերին ոչ համապատասխան, ինչպես նաև առկա չէ որևէ քաղաքաշինական փաստաթուղթ, մասնավորապես շինարարական թույլտվություն (...)» (հատոր 2րդ, գ.թ. 47-56). «Պրոէքսպերտ» ՍՊԸ-ի 22.08.2024 թվականի թիվ 24/ՊԷ-031-Շ փորձագիտական եզրակացությունը տված փորձագետ Տիգրան Ալեքսանյանը 03.09.2024 թվականին հրավիրված նախնական դատական նիստում հաստատել է իր կողմից կատարված փորձաքննության եզրակացությունը և Դատարանի կողմից նախազգուշացվել է կեղծ եզրակացություն տալու համար քրեական պատասխանատվության մասին (հատոր 2-րդ, գ.թ. 65-68). սույն գործով սկզբնական հայցով հայցվորի ներկայացուցիչը 03.09.2024 թվականին հրավիրված նախնական դատական նիստում «Պրոէքսպերտ» ՍՊԸ-ի 22.08.2024 թվականի թիվ 24/ՊԷ-031-Շ փորձագիտական եզրակացության վերաբերյալ ներկայացրել է առարկություն` հայտնելով, որ իրենց կողմից արդեն իսկ Դատարան է ներկայացվել փորձագետի եզրակացություն, և եթե Դատարանն այն հիմնավոր համարի, ապա իրենք չեն առարկի: Գտել է, որ տվյալ եզրակացությունն անհիմն է, քանի որ փորձագետ հրավիրելու դեպքում պետք է երկու կողմերն էլ մասնակցեին և երկու կողմերն էլ հասկանային իրականում այլընտրանք գոյություն ունի, թե ոչ: Հայտնել է, որ սկզբնական հայցով հայցվորը մեծ հաճույքով կմասնակցեր և կապացուցեր, որ հնարավոր չէ: Տպավորություն է, որ փորձագետը եկել է, միակողմանի կատարել է ուղղակի փորձաքննություն և հայտնել է, որ հնարավոր է: Գտել է, որ պետք է փորձագետին հարցեր ուղղվեր` արդյո՞ք ֆիզիկապես և տեխնիկապես հնարավոր է, ի՞նչ է հնարավոր, ի՞նչ հնարավոր չէ: Եզրակացությունը ճիշտ չի արվել, քանի որ այն հիմնականում վերաբերում է դռներին, և չկա որևէ հիմնավորում` մուտք գործելու այլընտրանք առկա է, թե ոչ, լղոզված պատասխան է: Նկատի ունենալով, որ առկա է երկու իրարամերժ եզրակացություն՝ օբյեկտիվ քննության համար Դատարանին միջնորդել է կրկին նշանակել դատաշինարարատեխնիկական փորձաքննություն, դրա կատարումը հանձնարարել Արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ին և առաջադրել հետևյալ հարցերը.

- ինչպե՞ս է հնարավոր ապահովել *******շինության մուտքը,

- այլընտրանք գոյություն ունի՞, թե՝ ոչ,

- ի սկզբանե այդ երկու մուտքերը բացված եղե՞լ են, թե՝ ոչ, կամ սխեմատիկ առումով առկա եղե՞լ են, թե՝ ոչ (հատոր 2-րդ, գ.թ. 66-68, 73, էլեկտրոնային սկավառակում ներբեռնված ձայնագրություն, ֆայլ «1 2024_09_03 12-16-36», րոպեներ 14։10-15։00, ֆայլ «1 2024_09_03 12-31-36», րոպեներ 00։07-00։28, 12:0413:14). Դատարանը, 03.09.2024 թվականին հրավիրված նախնական դատական նիստում անդրադառնալով վերը նշված միջնորդությանը, արձանագրել է, որ ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդության բացակայության պայմաններում Դատարանը որևէ միջնորդության քննարկում նպատակահարմար չի համարում (հատոր 2-րդ, գ.թ. 66-68, 73, էլեկտրոնային սկավառակում ներբեռնված ձայնագրություն, ֆայլ «1 2024_09_03 12-31-36», րոպեներ 14։05-15։00, ֆայլ «1 2024_09_03 12-46-36», րոպեներ 00։00-00։06):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394րդ հոդվածի 1ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում վերահաստատել դատարանի կողմից գործում առկա բոլոր ապացույցների լրիվ և բազմակողմանի հետազոտման ու գնահատման վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները։ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը: Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը: Տիրապետման իրավունքը գույքը փաստացի տիրապետելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Օգտագործման իրավունքը գույքից դրա օգտակար բնական հատկությունները քաղելու, ինչպես նաև դրանից օգուտ ստանալու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Օգուտը կարող է լինել եկամտի, պտուղների, աճի, ծնաճի և այլ ձևերով: Տնօրինման իրավունքը գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող և այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում` իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ սեփականատերեր չհամարվող անձինք կարող են ունենալ հետևյալ գույքային իրավունքները` սերվիտուտի, ներառյալ՝ անձնական սերվիտուտի։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ ուրիշի գույքից սահմանափակ օգտվելու իրավունքներն են գույքային սերվիտուտը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հողամասը կամ այլ անշարժ գույքը (ծառայող գույքը) կարող է ծանրաբեռնվել այլ հողամասի կամ անշարժ գույքի (գերակա գույքի) սեփականատիրոջ օգտին այնպես, որ գերակա գույքի սեփականատերը կարողանա սահմանափակ օգտագործել ծառայող գույքը (դրական սերվիտուտ) կամ արգելել ծառայող գույքի սեփականատիրոջն այդ գույքից որոշակի ձևով օգտվել (բացասական սերվիտուտ): Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գույքային սերվիտուտ կարող է սահմանվել գերակա գույքի սեփականատիրոջ կամ կառուցապատման իրավունք ունեցող անձի պահանջով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հարկադիր գույքային սերվիտուտ կարող է սահմանվել հարևան կամ այլ հողամասով անցնելու, երթևեկելու, էլեկտրահաղորդման, կապի գծերի կամ խողովակաշարերի անցկացման ու շահագործման, ջրամատակարարման, հողաբարելավման, վերանորոգման, շինարարական աշխատանքներ կատարելու կամ գերակա գույքի սեփականատիրոջ այլ կարիքները բավարարելու համար, որոնք չեն կարող ապահովվել առանց սերվիտուտ սահմանելու, կամ որոնց ապահովումը կապված է անհամաչափ զգալի ծախսերի հետ:<w:t>Նույն հոդված 2-րդ կետի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում հարկադիր գույքային սերվիտուտը սահմանում է դատարանը` սերվիտուտ պահանջող անձի հայցով` կամավոր գույքային սերվիտուտ սահմանելու վերաբերյալ համաձայնության չգալու դեպքում:<w:t>ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ սեփականության իրավունքի իրավազորություն հանդիսացող օգտագործման իրավունքը ենթադրում է, որ սեփականատերն իրավական և փաստական հնարավորություն պետք է ունենա օգուտներ ստանալու իր գույքից: Նկատի ունենալով, որ իր գույքից օգտվելը կարող է պայմանավորված լինել նաև այլ սեփականատերերի գույքի հետ առնչվելով, օրենսդիրը նախատեսել է սերվիտուտի, այդ թվում՝ հարկադիր սերվիտուտի՝ ուրիշի գույքից սահմանափակ կերպով օգտվելու իրավունքը: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ հողամասի (շենքի, շինության և այլ անշարժ գույքի) սեփականատերն իրավունք ունի հարևան հողամասի սեփականատիրոջից վերջինիս պատկանող հողամասի (շենքի, շինության և այլ անշարժ գույքի) սահմանափակ օգտագործման (սերվիտուտ) պահանջով դիմել դատարան, եթե այն անհրաժեշտ է մասնավորապես` անցնելու և երթևեկելու համար, որը չի կարող ապահովվել առանց սերվիտուտ սահմանելու: Ընդ որում` օրենսդիրը որևէ բացառություն ընդհանուր կանոնից չի սահմանել, այսինքն` սահմանված չեն այն դեպքերը, թե երբ է հարկադիր սերվիտուտը ենթակա մերժման: Նման մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ինչպես սերվիտուտով ծանրաբեռնվող անշարժ գույքի սեփականատերը պետք է հնարավորություն ունենա լիարժեքորեն օգտվել իր գույքից, այնպես էլ սերվիտուտի սահմանման կարիք ունեցող գույքի սեփականատերը։ Հակառակ դեպքում՝ սեփականության իրավունքը կկրի հռչակագրային բնույթ, քանի որ սեփականատերը հնարավորություն չի ունենա լիարժեքորեն օգտվել իր իրավազորություններից: Հետևաբար սերվիտուտ սահմանելու պահանջներ քննելիս դատարանները պետք է հաշվի առնեն երկու սեփականատերերի շահերի հավասարակշռման անհրաժեշտությունը՝ այդ թվում այն բացահայտելով փորձաքննության միջոցով (տե՛ս Գայանե Խաչատրյանն ընդդեմ Կիտան Հակոբյանի և մյուսների թիվ ԵՄԴ/1573/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը): ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաս հավանական է դարձնում գործը լուծելու համար նշանակություն ունեցող որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից և գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույցները, ինչպես նաև դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները ներկայացնում են գործին մասնակցող անձինք: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձը պարտավոր է մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտն առաջին ատյանի դատարանի և գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտել ու հնարավորության դեպքում տրամադրել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպես իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո գործին մասնակցող անձի ներկայացրած լրացուցիչ ապացույցն ընդունում է, իսկ ապացույց ձեռք բերելուն ուղղված միջնորդությունը բավարարում է, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է դատարանի սահմանած ժամկետում տվյալ ապացույցը կամ միջնորդությունը ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 5րդ կետի համաձայն՝ ապացույցի տեսակներն են` փորձագետի եզրակացությունը։ Նույն հոդվածի 1-ին մասի 6րդ կետի համաձայն՝ ապացույցի տեսակներն են` մասնագետի բացատրությունը։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փորձագետի եզրակացությունը գործի քննության ընթացքում գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի կամ որևէ այլ բնագավառում հատուկ գիտելիքների օգտագործում պահանջող հարցերի բացահայտման և պարզաբանման նպատակով ձեռք բերված գրավոր փաստաթուղթն է, որը տրվում է փորձաքննություն նշանակելու մասին որոշմամբ առաջադրված հարցերին պատասխանելու միջոցով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը, ստանալով փորձագետի եզրակացությունը, այն հնգօրյա ժամկետում ուղարկում է գործին մասնակցող անձանց: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ փորձագետի եզրակացությունը հետազոտվում է դատական նիստում և գնահատվում է մյուս ապացույցների հետ։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է փորձաքննություն նշանակել գործին մասնակցող անձի միջնորդությամբ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ իր նախաձեռնությամբ։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձի ներկայացրած փորձագետի եզրակացությունն իր ապացուցողական նշանակությամբ հավասարազոր է առաջին ատյանի դատարանի որոշմամբ նշանակված փորձաքննության արդյունքով ստացված փորձագետի եզրակացությանը, եթե այն տված փորձագետը մինչև նախնական դատական նիստի ավարտը դատարանի առջև գրավոր հաստատում է եզրակացությունը` նախազգուշացվելով ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար քրեական պատասխանատվության մասին։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը փորձագետից ստորագրություն է վերցնում նախազգուշացման մասին, որը կցվում է դատական նիստի արձանագրությանը։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձը փորձագետի եզրակացության վերաբերյալ գրավոր առարկությունը պարտավոր է առաջին ատյանի դատարան ներկայացնել մինչև նախնական դատական նիստի ավարտը, բացառությամբ այն դեպքերի, երբ առարկելու հիմքերն ի հայտ են եկել դատաքննության ընթացքում, կամ առարկություն ներկայացնողը հիմնավորում է սահմանված ժամկետում այն ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով։ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ իրավական դիրքորոշում է հայտնել, որ քաղաքացիական դատավարությունում ապացուցման պարտականությունը գործի քննության և լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների ապացուցման ուղղությամբ որոշակի դատավարական գործողությունների կատարման անհրաժեշտությունն է, որն ապահովված է որոշակի անբարենպաստ հետևանքների առաջացման սպառնալիքով: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ քաղաքացիական դատավարությունում բոլոր ապացույցների հետազոտումից հետո որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի մնալու բացասական (անբարենպաստ) հետևանքները, ըստ էության, հանգում են հետևյալին. բոլոր ապացույցների հետազոտումից հետո որևէ փաստի առկայության կամ բացակայության վիճելի մնալու դեպքում դատարանը կարող է համապատասխան փաստի գոյությունն իրավաչափորեն համարել հերքված (չապացուցված): ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ քաղաքացիական դատավարությունում ապացուցման գործընթացի ճիշտ կազմակերպման, ապացուցողական նյութի լրիվության, վարույթի բնականոն ընթացքի ապահովման, և արդյունքում գործի ճիշտ լուծման համար կարևոր նշանակություն ունի այն հարցը, թե դատավարության կոնկրետ որ մասնակցի վրա է ընկնում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների ապացուցման ծանրությունը կամ ապացուցման բեռը: Հետևաբար օրենքով սահմանված որոշակի կանոնների պահպանմամբ գործին մասնակցող անձանց միջև ապացուցման պարտականությունը բաշխելը, որը տեղի է ունենում գործը դատաքննության նախապատրաստելու փուլում, դատարանի կարևորագույն խնդիրներից մեկն է: Գործին մասնակցող անձանց միջև ապացուցման պարտականությունը բաշխելու հարցը կարգավորող օրենսդրական նորմերը` ապացուցման բեռի բաշխման կանոնները, վճռորոշ նշանակություն են ստանում այն դեպքում, երբ կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքների իրագործման պայմաններում ներկայացված ապացույցները բավարար չեն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության մասին օբյեկտիվ և հիմնավորված եզրահանգում կատարելու համար, քանի որ քաղաքացիական դատավարությունում դատարանը չի կարող հրաժարվել վճիռ կայացնելուց ապացույցների անբավարարության պատճառաբանությամբ և ապացուցման ամենաբարդ իրավիճակում անգամ պարտավոր է գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտ կայացնել: Ըստ այդմ` ապացուցման բեռի բաշխման կանոնները հանդես են գալիս այն կառուցակարգի դերում, որը թույլ է տալիս գործով ձեռք բերված ապացույցների ոչ բավարար լինելու, դրանց հակասականության կամ բացակայության պայմաններում որոշելու այն սուբյեկտին, ով պարտավոր է ներկայացնելու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները հաստատող ապացույցները և պետք է կրի այդ պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու բոլոր անբարենպաստ հետևանքները (տե՛ս ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Արամ Ավետիսյանի թիվ ԵԱՔԴ/1096/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը): Վերահաստատելով ապացուցման պարտականությունը բաշխելու կապակցությամբ նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ընդհանուր կանոնի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով կամ այլ օրենքներով (…) Ապացուցման պարտականությունը բաշխելու ընդհանուր կանոնը բխում է քաղաքացիական դատավարությունում կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքից և իր տրամաբանությամբ հանգում է հետևյալին. քաղաքացիական գործերով դատարան դիմող սուբյեկտը (հայցվորը կամ դիմողը) պետք է ապացուցի իր պահանջների հիմքում ընկած փաստերը, քանի որ այդ փաստերի հետ են իրավունքի նորմերը կապում որոշակի իրավահարաբերության առաջացումը, փոփոխումը կամ դադարումը, իսկ եթե պատասխանողը չի ընդունում հայցը և հենվում է որոշակի փաստերի վրա, ապա նա պարտավոր է ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը (տե՛ս Շուշանիկ Գեղամյանն ընդդեմ Երևան համայնքի թիվ ԵԴ/9457/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.10.2021 թվականի որոշումը): Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապացուցման պարտականությունը բաշխելուն ուղղված դատավարական գործողությունները և դրանք կարգավորող դատավարական նորմերը նախևառաջ հանդես են գալիս այն մեխանիզմի դերում, որը թույլ է տալիս գործով ձեռք բերված ապացույցների ոչ բավարար լինելու, դրանց հակասականության կամ բացակայության պայմաններում որոշելու այն սուբյեկտներին, ովքեր պետք է կրեն նման իրավիճակի անբարենպաստ հետևանքները։ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները (տե՛ս «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը): Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է` դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը և բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով։ Հետազոտման նշված նպատակն իրացվում է գործով ներկայացված ապացույցներն անմիջականորեն ընկալելու, դրանց բովանդակությունը վեր հանելու, մեկ ապացույցը մյուսի հետ համեմատելու, ներկայացված ապացույցների միջև եղած հակասությունները վեր հանելու, այլ կերպ ասած` ապացույցներն առանձին-առանձին ու իրենց համակցությամբ ստուգելու և ապացույցների ամբողջական համակարգ կառուցելու միջոցով (տե՛ս Ռոբերտ Ռայան Դիկին ընդդեմ «Թեղուտ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/15069/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.03.2023 թվականի որոշումը): ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների արժանահավատության հարցին, արձանագրել է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույցի վերաբերելիությունը և թույլատրելիությունը ստուգելուց հետո պարտավոր է ստուգել նաև տվյալ ապացույցի արժանահավատությունը, և ապացույցների միջև հակասության դեպքում մերժել իր կարծիքով ոչ արժանահավատ ապացույցը՝ հիմնավորելով տվյալ մերժումը, իսկ փաստը հաստատել արժանահավատ ապացույցի հիման վրա։ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ապացույցների արժանահավատությունը կախված է նաև գործով ձեռք բերված տարբեր ապացույցների՝ միմյանց համապատասխանությունից, հավաքված և հետազոտված բոլոր ապացույցների ընդհանուր գնահատականից, քանի որ գործով ձեռք բերված և հետազոտված բոլոր ապացույցների գնահատումը միայն կարող է վեր հանել ապացույցների միջև եղած հակասությունները և արդյունքում որոշել ապացույցների հավաստիությունը։ Այլ կերպ ասած, եթե դատարանի մոտ կասկածներ են առաջանում՝ կապված ձեռք բերված և հետազոտվող ապացույցների հավաստիության վերաբերյալ, ապա այդ կասկածներն անհրաժեշտ է փարատել՝ տվյալ ապացույցներն այլ ապացույցների հետ համադրելու միջոցով։ Այսպիսով, ապացույցների հավաստիության և փոխադարձ կապի տեսանկյունից դրանց գնահատման նպատակն այն է, որ վերացվեն ձեռք բերված և հետազոտվող ապացույցների միջև առկա հակասությունները, փարատվեն ստացված ապացուցողական տեղեկատվության ողջ համակցության հետազոտման արդյունքում կատարված եզրահանգման հավաստիության վերաբերյալ բոլոր կասկածները (տե'ս Դավիթ Դավթյանն ընդդեմ Թագուշ Դավթյանի թիվ ԵԴ/17352/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.05.2022 թվականի որոշումը)։ ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ գործի ճիշտ լուծումը հիմնականում կախված է գործի համար էական նշանակություն ունեցող փաստերը որոշելուց և դրանց հաստատման համար ներկայացված և/կամ ձեռք բերված ապացույցների բազմակողմանի վերլուծությունից և գնահատումից։ Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստը պետք է հաստատվի բավարար ապացույցներով, և որ ամենակարևորն է՝ այդ ապացույցները պետք է օժտված լինեն արժանահավատության բարձր մակարդակով։ Էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը հաստատող ապացույցը պետք է լինի միանշանակ, և որևէ պարագայում չհարուցի որևէ կասկած։ Ապացույցների գնահատման արդյունքում դատավորի մոտ ձևավորվող ներքին համոզմունքը պետք է հիմնված լինի ոչ թե հավանական ենթադրությունների վրա, այլ պետք է ունենա օբյեկտիվ հիմքեր (տե՛ս Վալերիկ Հայրապետյանն ընդդեմ ՀՀ կառավարության ու ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության թիվ ԵԿԴ/5064/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.09.2022 թվականի որոշումը)։ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ գործի ճիշտ լուծման նպատակով դատարանը պարտադիր կերպով պետք է ստուգի ապացույցների արժանահավատությունը, քանի որ միայն արժանահավատ ապացույցն է հնարավորություն տալիս հաստատելու կամ հերքելու գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքները։ Գործով ձեռք բերված որոշ ապացույցների ոչ հավաստիության վերաբերյալ կարող է վկայել դատարանի կողմից միևնույն հանգամանքի կամ փաստի վերաբերյալ հակասական, միմյանց բացառող տեղեկությունների, տվյալների ստացումը։ Ապացույցի հավաստիության մասին կարելի է դատել՝ առաջին հերթին ելնելով այդ տեղեկատվության աղբյուրի բնույթից (հատկանիշներից), այսինքն՝ ապացույցների արժանահավատությունն առաջին հերթին կախված է տեղեկատվության աղբյուրի որակից։ Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ապացույցների արժանահավատությունը կախված է նաև գործով ձեռք բերված տարբեր ապացույցների՝ միմյանց համապատասխանությունից, հավաքված և հետազոտված բոլոր ապացույցների ընդհանուր գնահատականից, քանի որ գործով ձեռք բերված և հետազոտված բոլոր ապացույցների գնահատումը միայն կարող է վերհանել ապացույցների միջև եղած հակասությունները և արդյունքում որոշել ապացույցների հավաստիությունը։ Այլ կերպ ասած, եթե դատարանի մոտ կասկածներ են առաջանում՝ կապված ձեռք բերված և հետազոտվող ապացույցների հավաստիության վերաբերյալ, ապա այդ կասկածներն անհրաժեշտ է փարատել՝ տվյալ ապացույցներն այլ ապացույցների հետ համադրելու միջոցով։ Այսպիսով, ապացույցների հավաստիության և փոխադարձ կապի տեսանկյունից դրանց գնահատման նպատակն այն է, որ վերացվեն ձեռք բերված և հետազոտվող ապացույցների միջև առկա հակասությունները, փարատվեն ստացված ապացուցողական տեղեկատվության ողջ համակցության հետազոտման արդյունքում կատարված եզրահանգման հավաստիության վերաբերյալ բոլոր կասկածները։ Պարզելով ապացույցների արժանահավատությունը՝ դատարանը որոշում է դրանց բավարար լինելը, բացահայտում է ձեռք բերված և հետազոտված ապացույցների հիման վրա որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ եզրակացություն անելու հնարավորությունը, ինչը թույլ է տալիս ստուգել նաև գործով հավաքված ապացույցների լրիվությունը (տե՛ս Զոյա Սիմեոնիդուն ընդդեմ Երևան համայնքի թիվ ՎԴ/10507/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը)։ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ փորձագետի եզրակացությունը գնահատվում է ընդհանուր հիմունքներով և, ինչպես գործով ձեռք բերված ցանկացած այլ ապացույց, այն ենթակա է գնահատման գործում առկա մյուս ապացույցների հետ համակցության մեջ, ինչը հնարավորություն է տալիս ստուգելու ոչ միայն փորձագետի եզրակացության տրամաբանությունը, այլ նաև կատարված հետազոտության գիտական հիմնավորվածության աստիճանն ու կատարված հետևությունների լրիվությունն ու հավաստիությունը: Ընդ որում, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածում սահմանված ապացույցներից որևէ մեկը, այդ թվում նաև` փորձագետի եզրակացությունը որևէ առավելություն չունի գործում առկա մյուս ապացույցների նկատմամբ և ենթակա է գնահատման ընդհանուր կարգով` վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության տեսանկյունից: Այդուհանդերձ, ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել, որ ապացույցի յուրաքանչյուր տեսակ ունի իր առանձնահատկությունները, ինչը կարող է պայմանավորված լինել ապացույցի կազմավորման բնույթով, աղբյուրով, արտահայտման ձևով և այլ գործոններով: Հետևաբար անգամ ընդհանուր կարգով գնահատումն անհրաժեշտ է իրականացնել այդ առանձնահատկությունների հաշվառմամբ (տե՛ս Լիրիկա Զաքարյանը և մյուսներն ընդդեմ Սերգեյ Քոչարյանի ու Էդվարդ Քոչարյանի թիվ ԵԷԴ/1837/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.02.2021 թվականի որոշումը): Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

<w:tab w:val="left" w:pos="9781"/></w:tabs><w:spacing w:line="264" w:lineRule="auto"/><w:ind w:firstLineChars="250" w:firstLine="600"/><w:jc w:val="both"/><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat" w:cs="Sylfaen"/><w:bCs/><w:iCs/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr></w:pPr><w:r w:rsidRPr="00191055"><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat" w:cs="Sylfaen"/><w:iCs/><w:color w:val="000000"/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr><w:t xml:space="preserve">Սույն գործի փաստերի համաձայն` ******* հասցեում գտնվող, թիվ ******* կադաստրային ծածկագիրը կրող անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում է Ռոբերտ Մկրտչյանին: <w:tab w:val="left" w:pos="9781"/></w:tabs><w:spacing w:line="264" w:lineRule="auto"/><w:ind w:firstLineChars="250" w:firstLine="600"/><w:jc w:val="both"/><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat" w:cs="Sylfaen"/><w:bCs/><w:iCs/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr></w:pPr><w:r w:rsidRPr="00191055"><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat" w:cs="Sylfaen"/><w:bCs/><w:iCs/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr><w:t xml:space="preserve">Ռոբերտ Մկրտչյանի (փոխատու) և Ընկերության (փոխառու) միջև 22.11.2021 թվականին կնքված Պայմանագրի հիմքով ****** հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է Ընկերության անհատույց օգտագործման իրավունքը: <w:tab w:val="left" w:pos="9781"/></w:tabs><w:spacing w:line="264" w:lineRule="auto"/><w:ind w:firstLineChars="250" w:firstLine="600"/><w:jc w:val="both"/><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat" w:cs="Sylfaen"/><w:bCs/><w:iCs/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr></w:pPr><w:r><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat" w:cs="Sylfaen"/><w:bCs/><w:iCs/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr><w:t>******* հասցեում գտնվող, թիվ *******կադաստրային ծածկագիրը կրող անշարժ գույքի նկատմամբ գրանցված է Արթուր Մելքոնյանի սեփականության իրավունքը: <w:tab w:val="left" w:pos="9781"/></w:tabs><w:spacing w:line="264" w:lineRule="auto"/><w:ind w:firstLineChars="250" w:firstLine="600"/><w:jc w:val="both"/><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat" w:cs="Sylfaen"/><w:bCs/><w:iCs/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr></w:pPr><w:r w:rsidRPr="00191055"><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat" w:cs="Sylfaen"/><w:bCs/><w:iCs/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr><w:t xml:space="preserve">Գործում առկա նյութերով հիմնավորվում է, որ ****** բնակավայրի թիվ *******կադաստրային ծածկագրերը կրող անշարժ գույքերը գտնվում են հարևանությամբ ու ունեն ընդհանուր օգտագործման տարածք (մուտք, աստիճանահարթակ): <w:tab w:val="left" w:pos="9781"/></w:tabs><w:spacing w:line="264" w:lineRule="auto"/><w:ind w:firstLineChars="250" w:firstLine="600"/><w:jc w:val="both"/><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat"/><w:bCs/><w:iCs/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr></w:pPr><w:r w:rsidRPr="00191055"><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat"/><w:bCs/><w:iCs/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr><w:t>Դիմելով դատարան` Արթուր Մելքոնյանը պահանջել է Ռոբերտ Մկրտչյանի սեփականությունը հանդիսացող՝ *******հասցեում գտնվող 101.1 քմ աստիճանավանդակի նկատմամբ սահմանել հարկադիր գույքային սերվիտուտ: <w:tab w:val="left" w:pos="9781"/></w:tabs><w:spacing w:line="264" w:lineRule="auto"/><w:ind w:firstLineChars="250" w:firstLine="600"/><w:jc w:val="both"/><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat" w:cs="Sylfaen"/><w:bCs/><w:iCs/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr></w:pPr><w:r w:rsidRPr="00191055"><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat" w:cs="Sylfaen"/><w:bCs/><w:iCs/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr><w:t xml:space="preserve">Դատարանը 11.06.2024 թվականի «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին» որոշմամբ, ի թիվս այլնի, սկզբնական հայցով հայցվոր Արթուր Մելքոնյանի վրա է դրել պարտականություն ապացուցելու առանց սկզբնական հայցով պատասխանող Ռոբերտ Մկրտչյանին պատկանող տարածքի նկատմամբ սերվիտուտ սահմանելու սկզբնական հայցվորի` որպես անշարժ գույքի սեփականատիրոջ համապատասխան կարիքները բավարարելու անհնարինության փաստը, ինչպես նաև՝ սերվիտուտ պահանջող անձի` իր սեփականության իրավունքն իրացնելու ****** հասցեում գտնվող տարածքի նկատմամբ սերվիտուտի սահմանումն անխուսափելի անհրաժեշտությամբ թելադրված լինելու և սկզբնական հայցով պատասխանող Ռոբերտ Մկրտչյանին պատկանող տարածքի նկատմամբ սերվիտուտը միակ միջոցը լինելու փաստերն ապացուցելու պարտականությունը: <w:tab w:val="left" w:pos="9781"/></w:tabs><w:spacing w:line="264" w:lineRule="auto"/><w:ind w:firstLineChars="250" w:firstLine="600"/><w:jc w:val="both"/><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat" w:cs="Sylfaen"/><w:bCs/><w:iCs/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr></w:pPr><w:r w:rsidRPr="00191055"><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat"/><w:lang w:val="hy-AM" w:eastAsia="zh-CN"/></w:rPr><w:t>Վերը նշված փաստերը հիմնավորող ապացույցները և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները ներկայացնելու համար սահմանվել է ժամկետ մինչև 26.08.2024 թվականը ներառյալ։ <w:tab w:val="left" w:pos="9781"/></w:tabs><w:spacing w:line="264" w:lineRule="auto"/><w:ind w:firstLineChars="250" w:firstLine="600"/><w:jc w:val="both"/><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat" w:cs="Sylfaen"/><w:bCs/><w:iCs/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr></w:pPr><w:r w:rsidRPr="00191055"><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat" w:cs="Sylfaen"/><w:bCs/><w:iCs/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr><w:t>Սկզբնական հայցով հայցվոր Արթուր Մելքոնյանը, ի թիվս այլնի, հայցադիմումին կից ներկայացրել է` <w:tab w:val="left" w:pos="9781"/></w:tabs><w:spacing w:line="264" w:lineRule="auto"/><w:ind w:firstLineChars="250" w:firstLine="600"/><w:jc w:val="both"/><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat" w:cs="Sylfaen"/><w:bCs/><w:iCs/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr></w:pPr><w:r w:rsidRPr="00191055"><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat" w:cs="Sylfaen"/><w:bCs/><w:iCs/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr><w:t xml:space="preserve">- Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի կողմից Արթուր Մելքոնյանին ուղղված 22.05.2023 թվականի թիվ 1938 գրությունը, որով տեղեկացվել է, որ «Վեդու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի մասնագետների կողմից ուսումնասիրվել է ******* հասցեում գտնվող շինություն մուտք գործելու այլընտրանքային հնարավորությունը: Կատարված տեղազննությունից պարզվել է, որ վերոնշյալ հասցե մուտք գործել հնարավոր է միայն տվյալ շենքի գլխավոր աստիճանավանդակով, որը կառուցվել է շենքի հետ միասին: Քաղաքաշինական նորմերով այլ մուտք իրականացնել հնարավոր չէ»: <w:tab w:val="left" w:pos="9781"/></w:tabs><w:spacing w:line="264" w:lineRule="auto"/><w:ind w:firstLineChars="250" w:firstLine="600"/><w:jc w:val="both"/><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat" w:cs="Sylfaen"/><w:bCs/><w:i/><w:iCs/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr></w:pPr><w:r w:rsidRPr="00191055"><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat" w:cs="Sylfaen"/><w:bCs/><w:iCs/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr><w:t xml:space="preserve">- «Քրեագետ դատական և անկախ փորձաքննությունների կենտրոն»-ի 02.06.2023 թվականի թիվ Ք-030-02-23 եզրակացությունը, որի «Հետևություն» բաժնում նշվել է հետևյալը. «*******հասցեի շինության մուտքի ապահովումը հնարավոր է իրականացնել փաստացի առկա՝ Կարեն Մարտիրոսյան Ռաֆիկի Ա/Ձ-ի կողմից 25.04.2023թ. տրված շինությունների հատակագծի պատճենում արտացոլված գլխավոր մուտքից՝ կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170 հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված սեփականատեր չհանդիսացող անձանց իրավունք՝ սերվիտուտ: Այլ ճանապարհով մուտքի ապահովումը կհանգեցնի ծավալուն շինարարական աշխատանքների իրականացման, տարածքի լիարժեք օգտագործման սահմանափակման և մի քանի անձանց սեփականությունը հանդիսացող տարածքների նկատմամբ սահմանափակ իրավունքի (սերվիտուտի) կիրառման անհրաժեշտություն»: Վերը նշված եզրակացությունը տված փորձագետ Արտաշես Հովհաննիսյանը մինչև նախնական դատական նիստի ավարտը Դատարանի առջև չի հաստատել եզրակացությունը և չի նախազգուշացվել ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար քրեական պատասխանատվության մասին: Սկզբնական հայցով պատասխանողի կողմից Դատարան է ներկայացվել «Պրոէքսպերտ» ՍՊԸ-ի 22.08.2024 թվականի թիվ 24/ՊԷ-031-Շ փորձագիտական եզրակացությունը, որի «Պատասխան» բաժնում նշվել է հետևյալը. «******* անշարժ գույք մուտք գործվում *******հասցեի սեփականության իրավունքով պատկանող աստիճանավանդակից: Տեղում առկա են թվով երկու այլընտրանքային մուտքեր դեպի *******, որոնք այդ հասցեի սեփականատիրոջ կողմից չի օգտագործվում և այդ մուտքերը ներկայացված են սույն եզրակացության ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ բաժնում առկա շինությունների հատակագծի լուսապատճեննում, որտեղ նշագրված են «Մուտք 1» և «Մուտք 2»: *******հասցեի սեփականատիրոջ կողմից ******հասցեի սեփականատիրոջը սեփականության իրավունքով պատկանող աստիճանավանդակով մուտքը բացված է ինքնակամ քաղաքաշինարարական և հակահրդեհային նորմերին ոչ համապատասխան, ինչպես նաև առկա չէ որևէ քաղաքաշինական փաստաթուղթ մասնավորապես շինարարական թույլտվություն (...)»: Վերը նշված եզրակացությունը տված փորձագետ Տիգրան Ալեքսանյանը 03.09.2024 թվականին հրավիրված նախնական դատական նիստում հաստատել է իր կողմից կատարված փորձաքննության եզրակացությունը և Դատարանի կողմից նախազգուշացվել է կեղծ եզրակացություն տալու համար քրեական պատասխանատվության մասին: Սույն գործով սկզբնական հայցով հայցվորի ներկայացուցիչը 03.09.2024 թվականին հրավիրված նախնական դատական նիստում «Պրոէքսպերտ» ՍՊԸ-ի 22.08.2024 թվականի թիվ 24/ՊԷ-031-Շ փորձագիտական եզրակացության վերաբերյալ ներկայացրել է առարկություն ըստ էության այն պատճառաբանությամբ, որ փորձաքննության կատարմանը երկու կողմերի մասնակցությունը չի ապահովվել, փորձագետին հարցերը թերի են ուղղվել, ավելին` նկատի ունենալով գործում երկու իրարամերժ եզրակացությունների առկայությունը՝ Դատարանին միջնորդել է նշանակել կրկնակի դատաշինարարատեխնիկական փորձաքննություն և առաջադրել է պարզման ենթակա հարցեր, մինչդեռ ապացույցներ ու դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդության բացակայության պայմաններում Դատարանը նշված միջնորդության քննարկումը համարել է աննպատակահարմար: Դատարանը, 17.10.2024 թվականի վճռով մերժելով հայցն ու հակընդդեմ հայցը, արձանագրել է, որ

«Դատավարության մրցակցությունն ապահովելու տեսանկյունից դատարանը պարզաբանել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածով գործին մասնակցող անձանց ընձեռված՝ փորձագետի եզրակացություն ներկայացնելու իրավունքն իրացնելու պահանջների և դրանք չիրականացնելու հետևանքների մասին։ Մինչդեռ, սկզբնական հայցով հայցվորի ներկայացուցիչը նշվածի վերաբերյալ որևէ էական դիրքորոշում չի ներկայացրել և այլ միջնորդությամբ հանդես չի եկել։ Իսկ բանավոր հայտնած միջնորդությունները՝ կրկնակի կամ լրացուցիչ փորձաքննություն նշանակելու մասին, չեն բխել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջներից։ Մասնավորապես՝ դատական նիստին սկզբնական հայցով հայցվորի ներկայացուցիչը, դատարանի կողմից ապացույցներ ձեռք բերելուն ուղղված միջնորդություն ներկայացնելու ժամկետի ավարտից հետո հայտարարել է, որ անհրաժեշտ է փորձաքննություն իրականացնել։ Սակայն, որևէ գրավոր միջնորդություն համապատասխան ժամկետը վերականգնելու և այլ գործողություն իրականացնելու վերաբերյալ դատարան չի ներկայացվել։ (...)։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտադատական կարգով ներկայացված փորձագետի եզրակացությունը չի համապատասխանում օրենքի պահանջներին, ուստի դատարանն այն հանում է ապացույցների շարքից։ Ավելին, գործի քննությամբ հաստատված է համարվել, որ վեճի առարկա հանդիսացող տարածքն ունի ճանապարհից երկու մուտք։ Դատավարության մասնակիցները հայտնել են, որ երկու մուտքերի աստիճանավանդակներն էլ պատկանում են տարբեր սեփականատերերի։ Սակայն, գործի քննությամբ այլընտրանքային մուտքերի հնարավորությունը քննարկման առարկա չի դարձել, քանի որ սկզբնական հայցով հայցվորի ներկայացուցիչը հայտարարել է, որ մյուս ուղիները գտնվում են անմխիթար վիճակում և հնարավոր չէ օգտագործել։ Իսկ օգտագործելու դեպքում պետք է իրականացվի ծախսեր։ Այսինք, այն որ առկա են այլընտրանքային մուտքեր, ընդունել են կողմերը։ Դատարանն արձանագրում է, որ սկզբնական հայցով հայցվորը չի ներկայացրել ապացուցման բեռով իր վրա դրված ապացույցները, չի ներկայացրել ապացույցներ, որոնք կհաստատեին առանց սկզբնական հայցով պատասխանող Ռոբերտ Ռազմիկի Մկրտչյանին պատկանող տարածքի նկատմամբ սերվիտուտ սահմանելու սկզբնական հայցվորի` որպես անշարժ գույքի սեփականատիրոջ համապատասխան կարիքները բավարարելու անհնարինության փաստը, ինչպես նաև սերվիտուտ պահանջող անձի` իր սեփականության իրավունքը իրացնելու ******հասցեում գտնվող տարածքի նկատմամբ սերվիտուտի սահմանումը (անխուսափելի) անհրաժեշտությամբ թելադրված լինելու և սկզբնական հայցով պատասխանող Ռոբերտ Ռազմիկի Մկրտչյանին պատկանող տարածքի նկատմամբ սերվիտուտը միակ միջոցը լինելու փաստերը։ (...)։

Տվյալ պարագայում դատարանն արձանագրում է, որ բոլոր ապացույցների հետազոտումից և գնահատումից հետո վիճելի է մնացել վերը նշված փաստերի առկայությունը: Այս առումով, դատարանն արձանագրում է, որ նշված ապացուցման ենթակա փաստերից մեկ փաստի բացակայությունն արդեն իսկ ինքնաբերաբար բացառում է մյուս կետերում նշված փաստերը, և դրանց ապացուցումը դառնում է առարկայազուրկ, և բացակայում է այդ կետերին առանձին անդրադառնալու և վերլուծելու անհրաժեշտությունը»: Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ

- «Դատարանի վիճարկվող վճռով հայցը մերժվել է առավելապես այն պատճառով, որ առկա են նաև այլընտրանքային մուտքեր, որպիսի պարագայում հայցվորի պահանջը վեճի առարկա գույքի նկատմամբ հարկադիր սերվիտուտ սահմանելու մասին չի հիմնավորվում»,

- «թեև կողմերն էլ մեծ հաշվով չեն առարկում այլընտրանքային մուտքի առկայությունը, այնուհանդերձ դրա կյանքի կոչելու հնարավորությունը բավականին մշուշոտ է, առավել ևս նշված այլընտրանքային մուտքերը ևս ենթադրելու են Բողոքաբերի պահանջով տվյալ մուտքի հետ առնչվող այլ սեփականատերերի կողմից գույքի սահմանափակ օգտվելու հնարավորության հայցում»,

- «գործով առկա ապացույցները, մասնավորապես դրանցից՝ ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի 22.05.2023 թվականի թիվ 1938 գրությունը, (…), մնացյալ ապացույցների հետ համադիր քննության արդյունքում փարատում է ստացված ապացուցողական տեղեկատվության ողջ համակցության հետազոտման արդյունքում կատարված եզրահանգման հավաստիության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի բոլոր կասկածները»,

- «ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի 22.05.2023 թվականի թիվ 1938 գրությունը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարել որոնվող փաստերի առկայության վերաբերյալ այն իմաստով, որ իրապես Բողոքաբերին պատկանող տարածք մտնելու համար քաղաքաշինական նորմերով այլ մուտք ապահովել հնարավոր չէ, իսկ եթե անգամ այդ հնարավորությունն էլ կա, ինչը երևում է գործում առկա, սակայն դատավարական չափազանցված ձևականությունների պատճառով չհետազոտված փորձագիտական եզրակացությունների հետևություններից, ապա այդ այլընտրանքը ևս ենթադրում է սերվիտուտի պահանջ, այն էլ անհամեմատ առավել բարդ և Բողոքաբերին ոչ հարմար տարածքով։ Ստացվում է, որ ողջամիտ է և իրատեսական ընտրել և պահանջել սերվիտուտ այն անշարժ գույքի նկատմամբ, որը ծառայելու տեսանկյունից առավել հարմար է հենց սերվիտուտ հայցող անձի համար։ Նման սկզբունքը երբևէ դատական հայեցողության և ընտրության թեմա լինել չի կարող, գերակա տարածքի սեփականատերն ինքն է ընտրում կոնկրետ ծառայող անշարժ գույքին, իսկ Դատարանն ունի իրավասություն միայն գնահատելու առանց սերվիտուտի սահմանման խնդրո առարկա տարածք մուտք գործելու հնարավորության բացակայության հարցը»,

- «գործով ներկայացված ապացույցների համակցության գնահատման ոչ թե քանակական, այլ որակական ցուցանիշով առաջնորդվելով՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վկայակոչված փաստերի շրջանակի ուսումնասիրությունը բավարար է գործը ճիշտ լուծելու համար, քանի որ ներկայացված ապացույցով, այն է՝ ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի 22.05.2023 թվականի թիվ 1938 գրությամբ (ի դեպ` դրանով արված եզրահանգումները տրվել են Վեդու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի մասնագետների կողմից) լիարժեք հաստատվում են վերը նշված փաստերը և օրենքով արժևորվող այլ փաստեր հաստատելու անհրաժեշտությունն, ըստ էության, բացակայում է»,

- «ստորադաս դատարանը հետազոտել է վեճի հիմքում դրված ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի 22.05.2023 թվականի թիվ 1938 գրությունը, հետևաբար Վերաքննիչ դատարանը դրա հիման վրա հաստատում է հետևյալ նոր փաստը. Բողոքաբերին սեփականության իրավունքով պատկանող ******հասցեի շինություն մուտքն առավել իրատեսական է ապահովել Ռոբերտ Ռազմիկի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող *******հասցեի շինության աստիճանավանդակից, հետևաբար հիշյալ անշարժ գույքի նկատմամբ հարկավոր է սահմանել հարկադիր սերվիտուտ՝ այն ծանրաբեռնելով Բողոքաբերի՝ ******* հասցեի շինության սեփականատիրոջ օգտին», 28.03.2025 թվականի որոշմամբ Արթուր Մելքոնյանի վերաքննիչ բողոքը բավարարել է՝ Դատարանի 17.10.2024 թվականի վճիռը բեկանել և փոփոխել է հետևյալ կերպ. «Արթուր Համլետի Մելքոնյանի հայցն ընդդեմ Ռոբերտ Ռազմիկի Մկրտչյանի, երրորդ անձ՝ «Նայս ֆուդ» ՍՊԸ-ի՝ հարկադիր սերվիտուտ սահմանելու պահանջի մասին՝ բավարարել։ ******հասցեի շինության աստիճանավանդակի նկատմամբ սահմանել հարկադիր սերվիտուտ՝ այն ծանրաբեռնելով ******հասցեի շինության սեփականատիրոջ օգտին։ (…): Դատական ակտը մնացած մասով թողնել անփոփոխ»։ Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը. Ինչպես արդեն իսկ նշվեց վերը, Դատարանը 11.06.2024 թվականի «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին» որոշմամբ, ի թիվս այլնի, սկզբնական հայցով հայցվոր Արթուր Մելքոնյանի վրա է դրել պարտականություն ապացուցելու առանց սկզբնական հայցով պատասխանող Ռոբերտ Մկրտչյանին պատկանող տարածքի նկատմամբ սերվիտուտ սահմանելու սկզբնական հայցվորի` որպես անշարժ գույքի սեփականատիրոջ համապատասխան կարիքները բավարարելու անհնարինության փաստը, ինչպես նաև՝ սերվիտուտ պահանջող անձի` իր սեփականության իրավունքն իրացնելու ******* հասցեում գտնվող տարածքի նկատմամբ սերվիտուտի սահմանումն անխուսափելի անհրաժեշտությամբ թելադրված լինելու և սկզբնական հայցով պատասխանող Ռոբերտ Մկրտչյանին պատկանող տարածքի նկատմամբ սերվիտուտը միակ միջոցը լինելու փաստերն ապացուցելու պարտականությունը, իսկ նշված փաստերը հիմնավորող ապացույցներն ու դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները ներկայացնելու համար սահմանվել է ժամկետ մինչև 26.08.2024 թվականը ներառյալ: Սկզբնական հայցով հայցվոր Արթուր Մելքոնյանը, ի թիվս այլնի, հայցադիմումին կից ներկայացրել է Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի կողմից Արթուր Մելքոնյանին ուղղված 22.05.2023 թվականի թիվ 1938 գրությունն ու «Քրեագետ դատական և անկախ փորձաքննությունների կենտրոն»-ի 02.06.2023 թվականի թիվ Ք030-02-23 եզրակացությունը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապացույցներ ներկայացնելու համար սահմանված ժամկետի ընթացքում սկզբնական հայցով հայցվոր Արթուր Մելքոնյանի կողմից վերը նշված փաստերը հիմնավորող այլ ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ չեն ներկայացվել, իսկ 03.09.2024 թվականին հրավիրված նախնական դատական նիստի ընթացքում միջնորդելով նշանակել կրկնակի դատաշինարարատեխնիկական փորձաքննություն` միջնորդություն չի ներկայացվել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ, թեև կողմը զրկված չէր նման հնարավորությունից, որպիսի պայմաններում Դատարանն իրավամբ նշված միջնորդության քննարկման իրավական հիմք չի ունեցել: Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով սկզբնական հայցով հայցվոր Արթուր Մելքոնյանի կողմից որպես ապացույց ներկայացված՝ արտադատական կարգով ստացված «Քրեագետ դատական և անկախ փորձաքննությունների կենտրոն»-ի 02.06.2023 թվականի թիվ Ք-030-02-23 եզրակացությանը, գտնում է, որ այն, ըստ էության, չի կարող գնահատվել որպես փորձագետի եզրակացություն` որպես ապացույցի ինքնուրույն տեսակ, քանի որ այն իրականացրած փորձագետը մինչև նախնական դատական նիստի ավարտը Դատարանի առջև գրավոր չի հաստատել եզրակացությունը, չի նախազգուշացվել ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ուստի արտադատական կարգով իրականացված փորձաքննության արդյունքում կազմված փորձագիտական այդ եզրակացությունը գործով չի կարող ունենալ ապացուցողական նշանակություն: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը, ևս գալով եզրահանգման այն մասին, որ վերը նշված արտադատական կարգով ներկայացված եզրակացությունը չի համապատասխանում օրենքի պահանջներին, այն իրավաչափորեն հանել է ապացույցների շարքից: <w:tab w:val="left" w:pos="9781"/></w:tabs><w:spacing w:line="264" w:lineRule="auto"/><w:ind w:firstLineChars="250" w:firstLine="600"/><w:jc w:val="both"/><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat"/><w:lang w:val="hy-AM" w:eastAsia="zh-CN"/></w:rPr></w:pPr><w:r w:rsidRPr="00191055"><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat"/><w:lang w:val="hy-AM" w:eastAsia="zh-CN"/></w:rPr><w:t xml:space="preserve">Ինչ վերաբերում է Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի կողմից Արթուր Մելքոնյանին ուղղված 22.05.2023 թվականի թիվ 1938 գրությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սկզբնական հայցով հայցվորի վրա դրված ապացուցման ենթակա փաստերը նշված գրությամբ հաստատվել չեն կարող, քանի որ այն ոչնչով պատճառաբանված և հիմնավորված չէ, ավելին` նշված փաստերը հաստատելու համար անհրաժեշտ են մասնագիտական գիտելիքներ: Ընդ որում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սկզբնական հայցով հայցվորը բացատրություններ տալու համար որևէ մասնագետ (այդ թվում՝ 22.05.2023 թվականի թիվ 1938 գրության մեջ հիշատակված Վեդու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի ուսումնասիրություն իրականացրած մասնագետներից որևէ մեկին) հրավիրելու միջնորդությամբ հանդես չի եկել, ինչը ևս ապացուցման պարտականություն կրող կողմի անգործության դրսևորում է: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բոլոր ապացույցների հետազոտումից և գնահատումից հետո այդուհանդերձ վիճելի է մնացել վերը նշված փաստերի առկայությունը, ինչից ելնելով էլ՝ Դատարանն իրավամբ դրանից բխող բացասական հետևանքները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 6րդ մասի ուժով, դրել է սկզբնական հայցով հայցվոր Արթուր Մելքոնյանի վրա: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ գնահատման չի արժանացել սկզբնական հայցով պատասխանող Ռոբերտ Մկրտչյանի կողմից որպես ապացույց ներկայացված՝ արտադատական կարգով ստացված, սակայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի ուժով առաջին ատյանի դատարանի որոշմամբ նշանակված փորձաքննության արդյունքով ստացված փորձագետի եզրակացությանը հավասարազոր «Պրոէքսպերտ» ՍՊԸ-ի 22.08.2024 թվականի թիվ 24/ՊԷ-031-Շ փորձագիտական եզրակացությունը, որով հստակ արձանագրվել է, որ Արարատի մարզի Վեդի համայնքի Վեդի քաղաքի Արարատյան փողոցի թիվ 56/1 անշարժ գույք մուտք է գործվում ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Վեդի քաղաքի Արարատյան փողոցի թիվ 61 հասցեում գտնվող աստիճանավանդակից, որպիսի մուտքը բացված է ինքնակամ, քաղաքաշինարարական ու հակահրդեհային նորմերին ոչ համապատասխան, ինչպես նաև առկա չէ որևէ քաղաքաշինական փաստաթուղթ, մասնավորապես` շինարարական թույլտվություն, և որ տեղում առկա են թվով երկու այլընտրանքային մուտքեր դեպի ******* հասցե, որոնք այդ հասցեի սեփականատիրոջ կողմից չեն օգտագործվում: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ` գործում առկա թույլատրելի ապացույցի առկայության պայմաններում Վերաքննիչ դատարանը, նախապատվություն տալով Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի 22.05.2023 թվականի` ոչնչով չպատճառաբանված և չհիմնավորված թիվ 1938 գրությանը, Ռոբերտ Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող՝ *****հասցեի շինության նկատմամբ հարկադիր սերվիտուտ սահմանելու կապակցությամբ հանգել է ոչ իրավաչափ հետևության այն դեպքում, երբ գործի փաստերից հետևում է, որ վերը նշված հասցեում գտնվող աստիճանավանդակից բացված մուտքն ինքնակամ է, քաղաքաշինարարական ու հակահրդեհային նորմերին չի համապատասխանում, ինչպես նաև առկա չէ շինարարական թույլտվություն, ավելին` տեղում առկա են թվով երկու այլընտրանքային մուտքեր դեպի *******հասցե, որոնք այդ հասցեի սեփականատիրոջ կողմից չեն օգտագործվում, որպիսի հանգամանքն ընդունել է նաև սկզբնական հայցով հայցվոր Արթուր Մելքոնյանը: Բացի այդ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վեդի համայնքի ղեկավարի 22.05.2023 թվականի թիվ 1938 գրությունը չէր կարող բավարար ապացույց հանդիսանալ և հաղթահարել փորձագետի եզրակացությունն առնվազն այն պատճառով, որ այն որևէ կերպ պատճառաբանված ու հիմնավորված չէ: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը Դատարանի պատճառաբանությունները գնահատելու փոխարեն, ըստ էության, քննարկման առարկա է դարձրել բացառապես Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի 22.05.2023 թվականի թիվ 1938 գրությունը, չի անդրադարձել գործում առկա՝ «Պրոէքսպերտ» ՍՊԸ-ի 22.08.2024 թվականի թիվ 24/ՊԷ-031-Շ փորձագիտական եզրակացությանը` անտեսելով, որ որպես վերաբերելի և թույլատրելի ապացույց` վերջինս հերքում է սկզբնական հայցի հիմքը: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ գործում թույլատրելի և բավարար ապացուցողական նյութի բացակայության պայմաններում անհասկանալի է Վերաքննիչ դատարանի դատողություններն այն մասին, որ այլընտրանքային մուտքերի օգտագործումը ևս ենթադրելու է սերվիտուտի պահանջ, այն էլ անհամեմատ առավել բարդ ու սկզբնական հայցով հայցվոր Արթուր Մելքոնյանին ոչ հարմար տարածքով: Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին այն մասին, որ «ողջամիտ է և իրատեսական ընտրել և պահանջել սերվիտուտ այն անշարժ գույքի նկատմամբ, որը ծառայելու տեսանկյունից առավել հարմար է հենց սերվիտուտ հայցող անձի համար» և «գերակա տարածքի սեփականատերն ինքն է ընտրում կոնկրետ ծառայող անշարժ գույքին, իսկ Դատարանն ունի իրավասություն միայն գնահատելու առանց սերվիտուտի սահմանման խնդրո առարկա տարածք մուտք գործելու հնարավորության բացակայության հարցը»՝ Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով երկու սեփականատերերի շահերի հավասարակշռման անհրաժեշտությունը, գտնում է, որ հարկադիր սերվիտուտ սահմանելու մասին պահանջ ներկայացնելիս սերվիտուտ պահանջող անձը պետք է ապացուցի պահանջվող սերվիտուտի առավել նվազ ծախսերի հետ կապված լինելու հանգամանքը՝ ի հիմնավորումն պահանջի ներկայացնելով սերվիտուտի ակնկալվող եղանակն արտացոլող մասնագիտական եզրակացություններ, բացատրություններ, համապատասխան մասնագետների կամ իր կողմից կազմված գծագրեր (չափագրություններ) ու հաշվարկներ։ Այլ կերպ ասած, հայցվորի կողմից պահանջվող սերվիտուտի եղանակը (ծառայող գույքի ընտրությունը) պետք է դիտարկվի որպես հայցապահանջի բովանդակային տարր, իսկ նման եղանակով (ծառայող գույքով) սերվիտուտի սահմանման հնարավորությունը՝ հայցի հիմքում ընկած և ապացուցման ենթակա փաստ։ Ընդ որում, նշված փաստի հաստատմանը կարող է ծառայել թե՛ հայցադիմումին կից ներկայացված, թե՛ գործի քննության ընթացքում սահմանված կարգով ձեռք բերված վերաբերելի և թույլատրելի ապացուցողական նյութը։ Սույն գործի փաստերի հաշվառմամբ անդրադառնալով կրկնակի փորձաքննություն նշանակելու դատարանի հայեցողությանն այն պարագայում, երբ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատման համար առկա են հակասական ապացույցներ` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե առաջին ատյանի դատարանի կամ գործին մասնակցող անձի մոտ կասկածներ են առաջանում փորձագիտական եզրակացության հիմնավորվածության վերաբերյալ, կամ առկա են հակասություններ մի քանի փորձագետների եզրակացությունների կամ փորձագետի եզրակացության և մասնագետի բացատրության միջև, կամ խախտված են փորձաքննության կատարման դատավարական կանոնները, ապա առաջին ատյանի դատարանն իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ միևնույն հարցերի վերաբերյալ կարող է նշանակել կրկնակի փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվում է մեկ այլ փորձագետի (փորձագետների, մասնագիտացված փորձագիտական հաստատության): Վերը նշված հոդվածի բովանդակությունից հետևում է, որ օրենսդրորեն սահմանվել է դատարանի հայեցողական լիազորությունը` իր նախաձեռնությամբ կրկնակի փորձաքննություն նշանակելու վերաբերյալ, որը կոնկրետ իրավական վեճի լուծման գործընթացում օրենսդրությամբ կանխորոշված շրջանակներում դատարանի կողմից որոշակի դատավարական գործողության կատարման կամ այդպիսի գործողության կատարումից ձեռնպահ մնալու հնարավորությունն է: ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ դատարանի նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելու իրավասությունը դատարանն իրականացնում է դատական հայեցողության իրավունքով` ելնելով հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակից (տե՛ս Ռազմիկ Սարգսյանը և Լիդա Սևոյանն ընդդեմ Ռաֆիկ Հախվերդյանի թիվ 3-259(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.03.2007 թվականի որոշումը): Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի կողմից Արթուր Մելքոնյանին ուղղված 22.05.2023 թվականի թիվ 1938 գրության և արտադատական կարգով իրականացված, սակայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի ուժով առաջին ատյանի դատարանի որոշմամբ նշանակված փորձաքննության արդյունքով ստացված փորձագետի եզրակացության միջև առկա է հակասություն, այդուհանդերձ հարկ է նկատի ունենալ, որ օրենսդիրը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 2րդ մասում սպառիչ կերպով սահմանելով կրկնակի փորձաքննություն նշանակելու հիմքերը, գործում առկա գրավոր ապացույցի ու փորձագետի եզրակացություն միջև հակասության առկայությունը չի դիտարկել որպես կրկնակի փորձաքննություն նշանակելու հիմք, հետևաբար տվյալ դեպքում առկա չէ նաև դատարանի նախաձեռնությամբ կրկնակի փորձաքննություն նշանակելու հիմք: Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ կրկնակի փորձաքննություն կարող է նշանակվել նաև այն դեպքում, երբ խախտվել են փորձաքննության կատարման դատավարական կանոնները, արձանագրում է, որ նշված հիմքը ևս առկա չէ, քանի որ տվյալ դեպքում արտադատական փորձաքննության կատարման դատավարական կանոնները խախտված չեն, ներառյալ` փորձաքննության անցկացմանը գործին մասնակցող անձանց մասնակցության մասով, քանի որ մասնակցելու իրավունքն ապահովելու՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կանոնները վերաբերում են բացառապես դատարանի կողմից նշանակված, այլ ոչ թե արտադատական կարգով իրականացված փորձաքննությանը, որի վերաբերյալ կարգավորումներ սահմանված չեն: Ինչ վերաբերում է սկզբնական հայցով հայցվորի ներկայացուցչի դիրքորոշմանն այն մասին, որ գործում առկա են իրարամերժ երկու եզրակացություն ու օբյեկտիվ քննության համար անհրաժեշտ է նշանակել կրկնակի դատաշինարարատեխնիկական փորձաքննություն` Վճռաբեկ դատարանը կրկին ընդգծում է, որ սկզբնական հայցով հայցվոր Արթուր Մելքոնյանի կողմից որպես ապացույց ներկայացված՝ արտադատական կարգով ստացված «Քրեագետ դատական և անկախ փորձաքննությունների կենտրոն»-ի 02.06.2023 թվականի թիվ Ք-030-02-23 եզրակացությունն օրենքի պահանջներին չհամապատասխանելու պայմաններում իրավամբ հանվել է ապացույցների շարքից, հետևաբար տվյալ դեպքում առկա չէ հակասություններ երկու փորձագետների եզրակացությունների միջև: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ դատարանի հայեցողական լիազորությունը չպետք է իրականացվի այնպես, որ ապացուցման պարտականությունը կրող կողմի՝ օրենքով պահանջվող նախաձեռնությունը փոխարինվի դատարանի նախաձեռնությամբ: Հակառակ պարագայում դատարանը կօգնի ապացուցման պարտականությունը չկատարած կողմին հաղթահարել ապացույց ներկայացնելու` ժամկետը բաց թողնելու արդյունքում առաջացած անհնարինությունը, ինչն անխուսափելիորեն հանգեցնում է հավասարության և մրցակցության սկզբունքների խախտմանը: Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի ճիշտ լուծումը կախված է գործի համար էական նշանակություն ունեցող փաստերի հաստատման համար ներկայացված ապացույցների բազմակողմանի վերլուծությունից և գնահատումից, մինչդեռ Վերաքննիչ դատարանը լրիվ, բազմակողմանի ու օբյեկտիվ գնահատման չի ենթարկել գործում առկա «Պրոէքսպերտ» ՍՊԸ-ի 22.08.2024 թվականի թիվ 24/ՊԷ-031-Շ փորձագիտական եզրակացությունը, հակառակ դեպքում կհանգեր սկզբնական հայցը մերժման ենթակա լինելու մասին եզրահանգման։<w:t xml:space="preserve">Հետևաբար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի խախտման մասին բողոքում բերված փաստարկները հիմնավորված են, ինչը բավարար է Վերաքննիչ դատարանի 28.03.2025 թվականի որոշումը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 28.03.2025 թվականի որոշումը բեկանելու համար:<w:t xml:space="preserve">Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ։<w:t>«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելը և Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։<w:t xml:space="preserve">Դատարանի 17.10.2024 թվականի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։ Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով «Դիրքորոշում» վերտառությամբ փաստաթղթին, արձանագրում է հետևյալը. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի ներկայացնելու վճռաբեկ բողոքի պատասխան վճռաբեկ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող 15-րդ օրը։ Նույն օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը: Տվյալ դեպքում վճռաբեկ բողոքի օրինակն Արթուր Մելքոնյանին ուղարկելու համար փոստային առաքանին փոստային ծառայությանն է հանձնվել 22.04.2025 թվականին, որն Արթուր Մելքոնյանն ստացել է 23.04.2025 թվականին (հիմք՝ www.haypost.am), իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 24.09.2025 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշումն Արթուր Մելքոնյանն ստացել է 28.10.2025 թվականին, մինչդեռ վճռաբեկ բողոքի պատասխանը փոստային առաքման եղանակով ներկայացրել է 02.02.2026 թվականին, այսինքն՝ օրենքով սահմանված 15օրյա ժամկետի խախտմամբ և չի ներկայացրել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում Արթուր Մելքոնյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկներին։

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:<w:t>ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:<w:t>ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետի «բ» ենթակետի բովանդակությունից բխում է, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ ոչ դրամական պահանջի գործերով՝ բազային տուրքի 40ապատիկի չափով։<w:t xml:space="preserve">Վճռաբեկ բողոքը բավարարելու՝ Վերաքննիչ դատարանի 28.03.2025 թվականի որոշումը բեկանելու և Դատարանի 17.10.2024 թվականի վճռին ամբողջությամբ օրինական ուժ տալու պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքը պետք է բաշխել հետևյալ համամասնությամբ.

- Դատարանի 17.10.2024 թվականի վճռով դատական ծախսերի բաշխման հարցը լուծված լինելու պայմաններում դատական ծախսերի բաշխման հարցն այդ մասով պետք է համարել լուծված.

- Վերաքննիչ դատարանում Արթուր Մելքոնյանի կողմից վերաքննիչ բողոքի համար պետական տուրքի գումարը վճարված լինելու պայմաններում դատական ծախսերի բաշխման հարցն այդ մասով պետք է համարել լուծված.

- Արթուր Մելքոնյանից հօգուտ Ռոբերտ Մկրտչյանի ենթակա է բռնագանձման 40.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար սահմանված և Ռոբերտ Մկրտչյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վճռաբեկ դատարանում այլ դատական ծախսերի վերաբերյալ պահանջ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ այդ ծախսերի հարցը պետք է համարել լուծված։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.03.2025 թվականի որոշումն ու օրինական ուժ տալ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 17.10.2024 թվականի վճռին: Արթուր Մելքոնյանից հօգուտ Ռոբերտ Մկրտչյանի բռնագանձել 40.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար։ Այլ դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

<w:tab w:val="left" w:pos="6946"/><w:tab w:val="left" w:pos="7088"/></w:tabs><w:spacing w:before="480" w:line="264" w:lineRule="auto"/><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat"/><w:b/><w:i/><w:u w:val="single"/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr></w:pPr><w:r w:rsidRPr="00191055"><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat" w:cs="Sylfaen"/><w:i/><w:spacing w:val="40"/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr><w:t>Նախագահող և զեկուցող <w:tab w:val="left" w:pos="6946"/><w:tab w:val="left" w:pos="7088"/></w:tabs><w:spacing w:before="480" w:line="264" w:lineRule="auto"/><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat"/><w:b/><w:i/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr></w:pPr><w:r w:rsidRPr="00191055"><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat" w:cs="Sylfaen"/><w:b/><w:i/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr><w:t>Ս. ՄԵՂՐՅԱՆ <w:tab w:val="left" w:pos="6946"/><w:tab w:val="left" w:pos="7088"/></w:tabs><w:spacing w:before="480" w:line="264" w:lineRule="auto"/><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat" w:cs="Sylfaen"/><w:b/><w:i/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr></w:pPr><w:r w:rsidRPr="00191055"><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat" w:cs="Sylfaen"/><w:b/><w:i/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr><w:t>Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ <w:tab w:val="left" w:pos="6946"/><w:tab w:val="left" w:pos="7088"/></w:tabs><w:spacing w:before="480" w:line="264" w:lineRule="auto"/><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat" w:cs="Sylfaen"/><w:b/><w:i/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr></w:pPr><w:r w:rsidRPr="00191055"><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat" w:cs="Sylfaen"/><w:b/><w:i/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr><w:t>Ա. ՄԿՐՏՉՅԱՆ <w:tab w:val="left" w:pos="6946"/><w:tab w:val="left" w:pos="7088"/></w:tabs><w:spacing w:before="480" w:line="264" w:lineRule="auto"/><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat"/><w:b/><w:i/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr></w:pPr><w:r w:rsidRPr="00191055"><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat" w:cs="Sylfaen"/><w:b/><w:i/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr><w:t>Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 սեպտեմբերի, 2026 թ.
Գործի #:
ԱՎԴ1/0159/02/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել