ԵԿԴ/3221/02/13
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 3.126.629 ՀՀ դրամ: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Վարդազարյան) (այսուհետ` Դատարան) 14.03.2014 թվականի որոշմամբ սույն քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է մինչև Ընկերության հայցն ընդդեմ Կազմակերպության` վարձակալության պայմանագիրը լուծելու և 4.000.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջների մասին թիվ ԵԱՔԴ/2799/02/13 քաղաքացիական գործով վերջնական դատական ակտ կայացնելը: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3221/02/13
Նախագահող դատավոր` Գ. Մատինյան
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3221/02/13
2014թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
2014 թվականի սեպտեմբերի 17-ին,
քննարկելով ըստ հայցի <<Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն>> ՊՈԱԿ-ի (այսուհետ` Կազմակերպություն) ընդդեմ <<ԱՐԳՈ կոմպ>> ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.04.2014 թվականի որոշման դեմ Կազմակերպության բերած վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 3.126.629 ՀՀ դրամ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Վարդազարյան) (այսուհետ` Դատարան) 14.03.2014 թվականի որոշմամբ սույն քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է մինչև Ընկերության հայցն ընդդեմ Կազմակերպության` վարձակալության պայմանագիրը լուծելու և 4.000.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջների մասին թիվ ԵԱՔԴ/2799/02/13 քաղաքացիական գործով վերջնական դատական ակտ կայացնելը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.04.2014 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 14.03.2014 թվականի <<Թիվ ԵԿԴ/3221/02/13 քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին>> որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, 105-րդ հոդվածի 1-ին կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանն անհիմն կերպով գտել է, որ սույն քաղաքացիական գործի քննությունն անհնարին է մինչև Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող թիվ ԵԱՔԴ/2799/02/13 քաղաքացիական գործով վերջնական դատական ակտ կայացնելը: Վերաքննիչ դատարանն իր այդ եզրահանգումն հիմնավորել է այն փաստարկով, որ թիվ ԵԱՔԴ/2799/02/13 քաղաքացիական գործով վերջնական դատական ակտով կարող են պարզվել սույն գործով վիճելի տարածքի հանձնման-ընդունման ակտի ստորագրված լինելու կամ չլինելու, տարածքը ներկայումս ազատված լինելու հանգամանքները, ինչպես նաև այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք կարող են էական լինել սույն քաղաքացիական գործի քննության և վեճն ըստ էության ճիշտ լուծելու տեսանկյունից: Մինչդեռ սույն գործով վիճելի տարածքի` հանձնման-ընդունման ակտով հանձնված և ներկայումս ազատված լինելու փաստական հանգամանքները չեն կարող հաստատվել թիվ ԵԱՔԴ/2799/02/13 քաղաքացիական գործով կայացվելիք վերջնական դատական ակտով, քանի որ այդ փաստական հանգամանքները տվյալ քաղաքացիական գործով քննության առարկա չեն հանդիսանում և դուրս են թիվ ԵԱՔԴ/2799/02/13 քաղաքացիական
գործով
հայցվոր
Ընկերության
կողմից
ներկայացված
հայցապահանջների շրջանակներից:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ նշված փաստական հանգամանքների պարզման անհրաժեշտությունը չի հանգեցնում սույն քաղաքացիական գործի քննության անհնարինության, քանի որ Կազմակերպության կողմից ներկայացված և գործում առկա տասնյակ ապացույցներով հիմնավորվում է, որ վիճելի տարածքը մինչև
օրս Ընկերության կողմից
Կազմակերպությանը:
չի
ազատվել
և
չի
հանձնվել
3
վարձատուին`
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է <<բեկանել Վերաքննիչ դատարանի 15.04.2014 թվականի որոշումը և վերացնել Դատարանի 14.03.2014 թվականի <<Թիվ ԵԿԴ/3221/02/13 քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին>> որոշումը>>:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանն այն գտնում է հիմնավոր հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով գործի վարույթի կասեցման իրավական կարգավորումներին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը:
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշմամբ անդրադարձել է գործի վարույթը կասեցնելու իրավական խնդրին, մասնավորապես` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործի վարույթի կասեցման հիմքը գործի քննության ընթացքում այնպիսի հանգամանքի ի հայտ գալն է, որն ըստ էության արգելակում է գործի հետագա ընթացքը. գործի վարույթի կասեցումը չի կարող կրել ձևական բնույթ, իսկ դրա միակ նպատակը գործի շարունակմանը խոչընդոտող հանգամանքների վերացումն է (տե՛ս,
Սամվել, Սահակ և Սուլթան Մարկոսյաններն ընդդեմ Լուսիկ Գևորգյանի և մյուսների թիվ ԵԿԴ/0808/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.11.2013 թվականի որոշումը):
Նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանի պարտականությունն է կասեցնել գործի վարույթը, եթե դրա քննությունն անհնարին է մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը, իսկ գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի որոշման մեջ պետք է նշվեն շարժառիթները, օրենքները, այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը հանգել է հետևությունների։ Ընդ որում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանը պարտավոր է նշել այն կապը, որն առկա է քննվող գործի և այլ դատարանում սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող գործի միջև, այսինքն` նշել այլ դատավարության կարգով քննվող այն իրավահարաբերությունները կամ փաստերը, որոնք քննվող գործի համար իրավաբանական նշանակություն ունեն, ինչպես նաև պարտավոր է նշել, թե ինչու տվյալ իրավահարաբերությունը կամ փաստը չի կարող հաստատվել տվյալ գործի քննության շրջանակներում, այսինքն` ցույց տալ գործի քննության անհնարինությունը
(տե՛ս, Վերա Ազիզյանն ընդդեմ Նունե Սարգսյանի թիվ ԵԱԴԴ/0452/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.01.2010 թվականի որոշումը):
4
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործի հարուցման հիմքում ընկած վեճը վերաբերում է անշարժ գույքի վարձակալության պայմանագրից բխող պարտավորությունների ոչ պատշաճ կատարմանը: Այսպես, սույն գործի փաստական հանգամանքներից ելնելով` հարկ է արձանագրել հետևյալը.
24.12.2012 թվականին Կազմակերպության` որպես վարձատուի, և Ընկերության` որպես վարձակալի միջև կնքվել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր, որի համաձայն` Կազմակերպությունը պարտավորվել է ամսական 550.000 ՀՀ դրամ վճարի դիմաց մեկ տարի ժամկետով Ընկերության օգտագործմանը հանձնել Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 49/3 հասցեում գտնվող 2-րդ մասնաշենքի 1-ին հարկի 649,94քմ մակերեսով տարածքը` դրա նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով: Նշված վարձակալության պայմանագիրը ստացել է նոտարական վավերացում, դրանից ծագող իրավունքները ենթարկվել են պետական գրանցման, և պայմանագիրն օրենքով սահմանված կարգով մտել է օրինական ուժի մեջ (հատոր 1-ին, գ.թ. 10-12):
Կազմակերպության հայցի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Ընկերությունը ոչ պատշաճ է կատարել նշված պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները, այն է` սահմանված վարձավճարի գումարները վճարել է ուշացումներով, ընդհանրապես չի վճարել 2013 թվականի հուլիս և օգոստոս ամիսների վարձավճարները, ինչպես նաև Կազմակերպությանը պատճառել է վնաս` բաց թողնված օգուտի տեսքով: Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 3.126.629 ՀՀ դրամ, որից 1.356.667 ՀՀ դրամը` որպես 01.07.2013 թվականից մինչև 14.09.2013 թվականն ընկած ժամանակահատվածի համար վարձավճարի գումար, 199.210 ՀՀ դրամը` որպես 1.356.667 ՀՀ դրամ պարտքի գումարի նկատմամբ մինչև 10.12.2013 թվականն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված տույժի գումար, 1.570.752 ՀՀ դրամը` որպես վարձակալած տարածքը չազատելու և չհանձնելու հետևանքով պատճառված վնասի գումար (հատոր 1-ին, գ.թ. 4-9):
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ԵԱՔԴ/2799/02/13 քաղաքացիական գործն ըստ Ընկերության հայցի ընդդեմ Կազմակերպության` վարձակալության պայմանագիրը լուծելու և գումարի բռնագանձման պահանջների մասին:
Թիվ ԵԱՔԴ/2799/02/13 քաղաքացիական գործով Ընկերության ներկայացուցիչը Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին է ներկայացրել հայցադիմումի լրացում, որով խնդրել է որպես Ընկերության հայցապահանջի լրացում` պարտավորեցնել Կազմակերպությանը 15.09.2013 թվականի դրությամբ ստորագրել հանձման-ընդունման ակտը (հատոր 1-ին, գ.թ. 170-172):
Սույն գործով Ընկերությունը միջնորդություն է ներկայացրել սույն քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ մինչև Երևան քաղաքի Արաբկիր և ՔանաքեռԶեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող թիվ ԵԱՔԴ/2799/02/13 քաղաքացիական գործով վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:
Նշված միջնորդության հիմքում Ընկերության կողմից դրվել է այն հանգամանքը, որ թիվ ԵԱՔԴ/2799/02/13 քաղաքացիական գործով կայացվելիք վերջնական դատական ակտով որոշվելու է, թե Ընկերության և Կազմակերպության միջև մինչև երբ են առկա եղել պայմանագրային իրավահարաբերություններ, որ պահից է անհրաժեշտ նրանց միջև
5
կնքված պայմանագիրը համարել լուծված, իսկ վիճելի տարածքի հանձնման-ընդունման ակտը` ստորագրված (հատոր 1-ին, գ.թ. 168-169):
Դատարանը, բավարարելով գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ Ընկերության միջնորդությունը, <<Թիվ ԵԿԴ/3221/02/13 քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին>> 14.03.2014 թվականի որոշմամբ կասեցնելով սույն քաղաքացիական գործի վարույթը մինչև թիվ ԵԱՔԴ/2799/02/13 քաղաքացիական գործով վերջնական դատական ակտ կայացնելը, պատճառաբանել է, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից քննվող թիվ ԵԱՔԴ/2799/02/13 քաղաքացիական գործով կայացվելիք վերջնական դատական ակտով կարող են պարզվել այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք կարող են էական նշանակություն ունենալ սույն քաղաքացիական գործի քննության համար: Մասնավորապես` Դատարանը նշել է, որ այդ փաստական հանգամանքներն են 15.09.2013 թվականի դրությամբ վիճելի տարածքի հանձնման-ընդունման ակտի ստորագրված լինելը կամ չլինելը, այդ տարածքի ազատված և հանձնման-ընդունման ակտով հանձնված լինելը, որպիսիք չեն կարող պարզվել սույն գործի տվյալների հիման վրա:
Վերաքննիչ դատարանը, մերժելով Կազմակերպության վերաքննիչ բողոքը և Դատարանի <<Թիվ ԵԿԴ/3221/02/13 քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին>> 14.03.2014 թվականի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ, պատճառաբանել է, որ թիվ ԵԱՔԴ/2799/02/13 քաղաքացիական գործի վերջնական դատական ակտով
կարող են պարզվել տարածքի հանձնման-ընդունման ակտի ստորագրված լինելու կամ չլինելու, տարածքը ներկայումս ազատված լինելու հանգամանքները, ինչպես նաև այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք կարող են էական լինել սույն քաղաքացիական գործի քննության համար:
Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով բողոք բերած անձի այն պատճառաբանությանը, որ հայցվորի կողմից ներկայացված և գործում առկա տասնյակ ապացույցներով հիմնավորվում է, որ տարածքը մինչև օրս պատասխանողի կողմից չի ազատվել ու չի հանձնվել վարձատուին, արձանագրել է, որ հայցվորի կողմից մատնանշված ապացույցները պետք է պատշաճ գնահատվեն 15.09.2013 թվականի դրությամբ հանձնման-ընդունման ակտն ստորագրելուն պարտավորեցնելու պահանջի մասին թիվ ԵԱՔԴ/2799/02/13 քաղաքացիական գործի շրջանակներում: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև նշված փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը կարող է հաստատվել թիվ ԵԱՔԴ/2799/02/13 քաղաքացիական գործով կայացվելիք վերջնական դատական ակտով, սակայն 15.09.2013 թվականի դրությամբ վիճելի տարածքի հանձնմանընդունման ակտի ստորագրված լինելու կամ չլինելու, տարածքը ներկայումս ազատված լինելու հանգամանքները չեն կարող էական նշանակություն ունենալ սույն քաղաքացիական գործի քննության համար հետևյալ պատճառաբանությամբ. Վճռաբեկ դատարանի գնահատմամբ սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունի այն փաստական հանգամանքի պարզումը, թե արդյոք
Ընկերությունը
Կազմակերպության
հայցադիմումում
մատնանշված
ժամանակահատվածում, այն է` 01.07.2013 թվականից մինչև 14.09.2013 թվականը, պատշաճորեն կատարել է իր պայմանագրային պարտավորությունները, թե` ոչ, և հիմնավոր է արդյո՞ք Ընկերությունից 3.126.629 ՀՀ դրամ բռնագանձելու մասին Կազմակերպության պահանջը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործի քննությունը հնարավոր է անկախ ստորադաս դատարանների կողմից մատնանշված հանգամանքների առկայությունից կամ բացակայությունից, ինչը պետք է հաստատվի Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական
6
շրջանների
ընդհանուր
իրավասության
դատարանի
կողմից
քննվող
թիվ
ԵԱՔԴ/2799/02/13 քաղաքացիական գործով կայացվելիք վերջնական դատական ակտով: Այսինքն` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թիվ ԵԱՔԴ/2799/02/13 քաղաքացիական գործով կայացվելիք վերջնական դատական ակտով, 15.09.2013 թվականի դրությամբ վիճելի տարածքի հանձնման-ընդունման ակտի ստորագրված լինելու կամ չլինելու, ներկայումս այդ տարածքի ազատված լինելու հանգամանքների պարզումը չի կարող հանգեցնել սույն քաղաքացիական գործի քննության անհնարինության:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում մինչև թիվ ԵԱՔԴ/2799/02/13 քաղաքացիական գործով վերջնական դատական ակտ կայացնելը սույն քաղաքացիական գործը քննելու անհնարինության որևէ հիմք առկա չէ, հետևաբար բացակայում է նաև սույն քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու անհրաժեշտությունը, ինչը հաշվի չի առնվել Վերաքննիչ դատարանի կողմից: Բացի այդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն` առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն շարժառիթները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ։
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին և նշել, որ դատական ակտը հիմնավորելու պահանջը հավասարապես վերաբերում է ինչպես գործն ըստ էության լուծող, այնպես էլ` միջանկյալ դատական ակտերին: Յուրաքանչյուր դեպքում որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տրվի կիրառման ենթակա նորմը պարունակող նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը (տե՛ս, օրինակ, թիվ ԵԿԴ/2768/02/12 քաղաքացիական գործով
ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2013 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի <<Թիվ ԵԿԴ/3221/02/13 քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին>> 14.03.2014 թվականի որոշումը, չի պատճառաբանել, թե ինչպիսի իրավական կամ փաստական հանգամանքների հիման վրա է հանգել այն հետևության, որ սույն քաղաքացիական գործի քննությունն անհնարին է մինչև Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից քննվող թիվ ԵԱՔԴ/2799/02/13 քաղաքացիական գործով վերջնական դատական ակտ կայացնելը:
Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշումը չի համապատասխանում դատական ակտերին ներկայացվող հիմնավորվածության և օրինականության չափանիշներին, չունի բավարար փաստական և իրավական հիմնավորում, ուստի այն չի կարող համարվել պատճառաբանված և հիմնավորված դատական ակտ:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու և Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> 10.06.2014 թվականի թիվ ՀՕ-49-Ն ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ և 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
7
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.04.2014 թվականի թիվ ԵԿԴ/3221/02/13 որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերացնել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 14.03.2014 թվականի <<Թիվ ԵԿԴ/3221/02/13 քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին>> որոշումը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող`
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
Դատավորներ`
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Վ. ԱԲԵԼՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Է. ՀԱՅՐԻՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 17 սեպտեմբերի, 2014 թ.
- Գործի #:
- ԵԿԴ/3221/02/13
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
