Ավագյան — ԱՎԴ/9006/02/22
Ամփոփում
քննելով ըստ «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ի («ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի իրավահաջորդն է) (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Ալվարդ Ավագյանի, Աստղիկ ն Կամո Կարապետյանների (այսուհետ՝ Համապատասխանողներ)՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.05.2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը, 2 ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Ալետա Երանոսյանից բռնագանձել 84.100 ՀՀ դրամ: Արարատի ն Վայոց ձոր
Ամբողջ Տեքստ
ՅԱ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/9006/02/22 դատարանի որոշում 2026թ.
Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/9006/02/22
Նախագահող դատավոր՝ Մ. Հարթենյան
Դատավորներ՝ Ս. Մատինյան
Ն. Բարսեղյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող ն զեկուցող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
2026 թվականի փետրվարի 11-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ի («ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի իրավահաջորդն է) (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Ալվարդ Ավագյանի, Աստղիկ ն Կամո Կարապետյանների (այսուհետ՝ Համապատասխանողներ)՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.05.2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Ալետա Երանոսյանից բռնագանձել 84.100 ՀՀ դրամ:
Արարատի ն Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 13.02.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.10.2023 թվականի որոշմամբ Ալետա Երանոսյանի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Արարատի ն Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 13.02.2023 թվականի վճիռը բեկանվել է, ու գործն ուղարկվել է նոր քննության:
Գործի նոր քննության ընթացքում դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Համապատասխանողներից համապարտության կարգով բռնագանձել 84.100 ՀՀ դրամ:
Արարատի ն Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 28.03.2025 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.05.2025 թվականի որոշմամբ Ընկերության բերած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
Վերաքննիչ դատարանի դատավոր Նարինե Բարսեղյանը հայտնել է հատուկ կարծիք:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 6-րդ ն 63-նրդ հոդվածներ, «Մարդու իրավունքերի նե հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի Էին մասե ու 28րդ հոդվածի -ին մասը, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ ն լրացումներ կատարելու մասին» 07.02.2024 թվականի ՀՕ-82-Ն օրենքի 59-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով հայցադիմումը վարույթ է ընդունվել դեռնս 21.11.2022 թվականին, այսինքն` մինչն 14.03.2024 թվականը, որի պայմաններում Վերաքննիչ դատարանը չէր կարող սույն իրավահարաբերության նկատմամբ կիրառել «Հայաստանի 0Հանրապետութան քաղաքացիական
3
դատավարության օրենսգրքում փոփոխություններ ն լրացումներ կատարելու մասին» 07.02.2024 թվականի ՀՕ-82-Ն օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ կետը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ դեռնս 2022 թվականին հարուցված գործի պարագայում ինքն ունեցել է իրավական ակնկալիք, որ գործով կայացված վճիռը բողոքարկելու պարագայում կիրառելի է լինելու նախքան «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում
փոփոխություններ ն լրացումներ կատարելու մասին» 07.02.2024 թվականի ՀՕ-82-Ն օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ կետի ուժի մեջ մտնելը գործած կարգավորումը:
Վերաքննիչ դատարանի կողմից վեճի լուծման համար կիրառման ոչ ենթակա իրավական ակտին հղում կատարելն ու այն կիրառելն ինքնին հանգեցրել են արդար դատաքննության իրավունքի բուն էության խաթարմանը, քանի որ այդպիսով Վերաքննիչ դատարանի սխալն ի սկզբանե կանխորոշել է սույն գործի ոչ ճիշտ ընթացքը՝ դրանով իսկ հանգեցնելով իր՝ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության ու արդար դատաքննության իրավունքների խախտմանը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.05.2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը ն փոփոխել այն՝ հայցը բավարարել ամբողջությամբ:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս, Վերաքննիչ դատարանը թուլ է տվել Սահմանադրության 61-րդ ն 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառեալ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ ն լրացումներ կատարելու մասին» 07.02.2024 թվականի ՀՕ-82-Ն օրենքի գործողությանը ժամանակի մեջ' հիմք ընդունելով նան նույն օրենքի 59-րդ հոդվածով նախատեսված
իրավակարգավորումները:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
4
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Սահմանադրության 81-րդ հոդվածի 1ին մասի համաձայն հիմնական իրավունքների ն ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ ն կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի Ա եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների ն հետապնդվող նպատակների միջն համաչափության առումով (տե՛ս էշիեգդեյեն ըեդդեմ Միացյալ Թագավորության ՄԻԵԴ-ի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):
Սահմանադրական դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական պաշտպանության իրավունքի բովանդակությանը՝ այդ առնչությամբ, մասնավորապես, արտահայտելով ներքոնշյալ իրավական դիրքորոշումները.
- «Անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը՝ ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե' իրավակիրառման գործունեություն իրականացնելիս: Դա ենթադրում է, մի դեպքում, օրենսդրի պարտականությունը՝ լիարժեք դատական պաշտպանության հնարավորություն ն մեխանիզմներ ամրագրել օրենքներում, մյուս կողմից, իրավակիրառողի ապարտականությունը՝ առանց բացառությունների քննարկման ընդունել անձանց` օրինական կարգով իրենց ուղղված դիմումները, որոնցով նրանք հայցում են իրավական պաշտպանություն իրենց իրավունքների ենթադրյալ խախտումներից» (28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշում).
- «(..) դատավարական որնէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ
5
իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով երաշխավորված իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ» (22.12.2015 թվականի թիվ ՍԴՈ-1249 որոշում).
- «Դատարան դիմելու` անձի իրավունքի իրացման երաշխավորումն իրավական առաջնահերթ նախապայման է անձի սահմանադրական իրավունքներն ու ազատությունները դատական կարգով պաշտպանելու համար» (10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 որոշում):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են արդյունավետ իրավական պաշտպանության ն արդար դատաքննության հիմնական իրավունքները, Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը սահմանում է օրենսդիրը .. Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի կարնոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտը իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը ն ուղղումը՝ դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ըեդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴՅ/0347/05//3 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):
Անձանց դատական պաշտպանության Ա արդար դատաքննության իրավունքների կապակցությամբ վերը նշված իրավական դիրքորոշումների լոյսի ներքո անդրադառնալով կիրառելի իրավակարգավորումներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործի քննության կամ առանձին դատավարական գործողության կատարման ժամանակ գործող օրենքով:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով:
Վկայակոչված իրավանորմերի վերլուծությունից բխում է, որ թեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված վերը նշված իրավակարգավորման համաձայն՝ քաղաքացիական դատավարությունը, որպես կանոն, իրականացվում է գործի քննութան կամ առանձին դատավարական գործողության կատարման ժամանակ գործող օրենքով, սակայն միննույն ժամանակ օրենդիրը սահմանել է, որ օրենքի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ
6
մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ րվյալ նորմատիվ իրավական ակտով:
Տվյալ դեպքում մինչն 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված իրավակարգավորման համաձայն՝ վերաքննիչ դատարանն իրավասու է եղել մերժելու վերաքննիչ բողոքի ընդունումը հետնյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝
Ս վերաքննիչ բողոքը բերվել է վեճի առարկայի արժեքը նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը չգերազանցող գույքային պահանջի վերաբերյալ քաղաքացիական գործով, ն
2) բողոք բերող անձն իր վերաքննիչ բողոքում չի հիմնավորել, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ:
07.02.2024 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում
փոփոխություններ Ա լրացումներ կատարելու մասին» ՀՕ-82-Ն օրենքը, որի 46-րդ հոդվածի 2-րդ կետով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը շարադրվել է հետնյալ խմբագրությամբ. «6) վերաքննիչ բողոքը բերվել է գույքային պահանջով քաղաքացիական գործով, եթե տվյալ գործով վեճի առարկայի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը, բացառությամբ այն դեպքերի, երբ բողոք բերող անձն իր վերաքննիչ բողոքում հիմնավորում է, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել արդար դատաքենության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ.»:
Վկայակոչված իրավանորմի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը վերը նշված օրենքով որպես գույքային պահանջով քաղաքացիական գործով վերաքննիչ բողոք ներկայացնելու համար անհրաժեշտ նվազագույն շեմ արդեն սահմանել է նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը՝ միաժամանակ բացառություն նախատեսելով այն դեպքերի համար, երբ բողոք բերած անձն իր վերաքննիչ բողոքում հիմնավորում է, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ:
Միննույն ժամանակ, օրենսդիրը 07.02.2024 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում
փոփոխություներ ն լրացումներ կատարելու մասին» ՀՕ-82-Ն օրենքով համապատասխան իրավակարգավորում է նախատեսել նան ժամանակի մեջ այդ օրենքի գործողության մասին՝ նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանելով, որ այն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, այսինքն` 14.03.2024 թվականին, իսկ նույն օրենքի 2-րդ, 10-րդ, 13-րդ ն 30-րդ հոդվածներով նախատեսված դրույթները տարածվում են նան մինչն նույն օրենքն ուժի մեջ մտնելը վարույթ ընդունված հայցադիմումներով գործերի քննության վրա:
Վերը նշված օրենքի 59-րդ հոդվածը մեկնաբանելով դրանում պարունակվող բառերի ն արտահայտությունների տառացի նշանակությամբ՝ Վճռաբեկ դատարանն
7
արձանագրում է, որ այդ հոդվածով օրենսդիրը, հստակ սահմանելով, որ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից, միննույն ժամանակ տվյալ օրենքով նախատեսել է այն դրույթները, որոնք ենթակա են կիրառման նան մինչն նուն օրենքն ուժի մեջ մտնելը վարույթ ընդունված հայցադիմումներով գործերի քննության վրա, մասնավորապես՝ նույն օրենքի 2-րդ, 10-րդ, 13-րդ ն 30-րդ հոդվածներով նախատեսված դրույթները:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեն նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, իսկ քաղաքացիական դատավարությունը, որպես կանոն, իրականացվում է գործի քննության կամ առանձին դատավարական գործողության կատարման ժամանակ գործող օրենքով, սակայն տվյալ դեպքում առկա է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ընդհանուր կանոնից բացառությունը, որը դրսնորվում է նրանում, որ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ ն լրացումներ կատարելու մասին» 07.02.2024 թվականի ՀՕ-82-Ն օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասում ուղղակիորեն չսահմանված նույն օրենքի որնէ այլ դրույթ, այդ թվում նան՝ այդ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ կետը, որով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը շարադրվել է վերը նշված խմբագրությամբ, մինչե այդ օրենքն ուժի մեջ մտնելը վարութ ընդունված հայցադիմումներով գործերի քննության վրա չի կարող տարածվել:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սուն գործի փաստերի համաձայն՝ Ընկերությունը փոստային առաքման եղանակով 07.11.2022 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան՝ պահանջելով բռնագանձել 84.100 ՀՀ դրամ:
Դատարանի 2111.2022 թվականի «Հայցադիմումը վարութ ընդունելու ն պարզեցված վարույթի կարգով քննելու մասին» որոշմամբ Ընկերության հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի 13.02.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Վերաքննիչ դատարանի 27.10.2023 թվականի որոշմամբ Ալետա Երանոսյանի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 13.02.2023 թվականի վճիռը բեկանվել է, ն գործն ուղարկվել է նոր քննության:
Դատարանի 28.03.2025 թվականի վճռով հայցը մերժվել է:
Դատարանի 28.03.2025 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Ընկերությունը, որի ընդունումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի վկայակոչմամբ Վերաքննիչ դատարանի 29.05.2025 թվականի որոշմամբ մերժվել է այն պատճառաբանությամբ, որ «/..) տվյալ դեպքում թիվ ԱՎԴ/9006/02/22 քաղաքացիական գործը գույքային պահանջով է, վեճի առարկայի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի
երկուհարյուրապատիկը, ն բողոք ներկայացրած անձը չի հիմնավորել գործի
8
դատական քննության ընթացքում իրավունքի այնպիսի հիմեարար խախտումներ թույլ տալը, որի արդյունքում կայացված դատական ակտը խաթարել է արդար դատաքնեության իրավունքի բուն էությունը, ինչը հիմք կհանդիսանար սույն վերաքնեիչ բողոքը վարույթ ընդունելու համար, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը եզրակացնում է, որ վերաքենիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման»:
Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք անհիմն են ն չէին կարող բավարար հիմք հանդիսանալ վերաքննիչ բողոքի ընդունումը վերը նշված հիմքով մերժելու համար, քանի որ թեն վերաքննիչ բողոքը ներկայացնելու ն դրա վերաբերյալ որոշում կայացնելու, այսինքն` համապատասխան դատավարական գործողությունների կատարման պահի դրությամբ, արդեն իսկ գործել է (ուժի մեջ մտած է եղել) 07.02.2024 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ ն լրացումներ կատարելու մասին» ՀՕ-82-Ն օրենքը, որով օրենսդիրը որպես գույքային պահանջով քաղաքացիական գործով վերաքննիչ բողոք ներկայացնելու համար անհրաժեշտ նվազագույն շեմ սահմանել է նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը, սակայն տվյալ դեպքում առկա է եղել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1ին մասով նախատեսված ընդհանուր կանոնից բացառությունը՝ այդ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ կետի գործողությունը, ի տարբերություն նույն օրենքի 2-րդ, 10-րդ, 13-րդ ն 30-րդ հոդվածների, չի տարածվել մինչն այդ օրենքն ուժի մեջ մտնելը վարույթ ընդունված հայցադիմումներով գործերի քննության վրա, մինչդեռ սույն գործով հայցադիմումը վարույթ է ընդունվել մինչն այդ օրենքն ուժի մեջ մտնելը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Վերաքննիչ դատարանը, կիրառելով «Հայաստանի Հանրապետության 6քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ ն լրացումներ կատարելու մասին» 07.02.2024 թվականի ՀՕ-82-Ն օրենքի 46-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, թույլ է տվել դատավարական նորմի այնպիսի (խախտում, որը (խաթարել է արդարադատության բուն էությունը՝ նկատի ունենալով, որ դրա արդյունքում անհարկի սահմանափակել է Ընկերության բողոքարկման իրավունքը՝ վերջինիս զրկելով վերադաս դատարանի մատճելիության իրավունքից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 29.05.2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
9
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.05.2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող ն զեկուցող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 փետրվարի, 2026 թ.
- Գործի #:
- ԱՎԴ/9006/02/22
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
