Պատասխանող — ՍնԴ/0092/02/19
Ամփոփում
քննելով Լնոն Մեծիկյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.09.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Լնոն Մեծիկյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի (այսուհետ՝ Կառավարիչ) ընդդեմ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ), երրորդ անձ՝ Լնոն Մեծիկյանի՝ պարտավորությունների մարման նպատակով ստացված գումարը սնանկության հատուկ հաշվեհամարին փոխանցել պարտավորեցնելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան Կառավարիչ:՝ պահանջել է պարտավորեցնել Բանկին
Ամբողջ Տեքստ
ԹՎ «Քո
ԱՏՆ)
ՆՏ ԱԻ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ՍնԴ/0092/02/19 դատարանի որոշում 2023թ.
Քաղաքացիական գործ թիվ ՍնԴ/0092/02/19
Նախագահող դատավոր՝ Կ. Չիլինգարյան
Դատավորներ՝ Ա. Պետրոսյան
Լ. Գրիգորյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2023 թվականի մարտի 02-ին
գրավոր ընթացակարգով քննելով Լնոն Մեծիկյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.09.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Լնոն Մեծիկյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի (այսուհետ՝ Կառավարիչ) ընդդեմ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ), երրորդ անձ՝ Լնոն Մեծիկյանի՝ պարտավորությունների մարման նպատակով ստացված գումարը սնանկության հատուկ հաշվեհամարին փոխանցել պարտավորեցնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան Կառավարիչ:՝ պահանջել է պարտավորեցնել Բանկին պարտավորությունների մարման նպատակով ստացված գումարը փոխանցել սնանկության հատուկ հաշվեհամարին:
ՀՀՇ սնանկության դատարանի (դատավոր Ա. Կուբանյան) (այսուհետ` Դատարան) 10.03.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է:
2
Դատարանի 07.04.2020 թվականի լրացուցիչ վճռով Կառավարչի միջնորդությունը բավարարվել է՝ վճռվել է Բանկից հօգուտ Կառավարչի բռնագանձել 300.000 ՀՀ դրամ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 09.09.2020 թվականի որոշմամբ Բանկի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 10.03.2020 թվականի վճիռը բեկանվել ն փոփոխվել է՝ հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հենրիկ Մարտիկյանը (ներկայացուցիչ՝ Յուրի Դոլուխանյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ։ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը, 379-րդ հոդվածի 5-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն իր որոշման պատճառաբանություններում դրել է այնպիսի հիմնավորումներ, որոնք չեն վկայակոչվել առաջին ատյանի դատարանում: Ավելին, Բանկը, պատշաճ կարգով ծանուցված լինելով դատական նիստերի մասին, չի ներկայացել, ինչպես նան չի ներկայացրել հայցադիմումի պատասխան կամ որնէ դիրքորոշում: Վերաքննիչ դատարանը որպես Բանկի դիրքորոշում հիմք է ընդունել հայցվորի կողմից ներկայացված ապացույցը, այն է՝ ի պատասխան հայցվորի արտադատական կարգով ներկայացրած պահանջին ուղղված Բանկի 2019 թվականի հունիս ամսվա գրությունը, որի պայմաններում այն չի կարող գնահատվել որպես հայցադիմումին ուղղված առարկություն: Վերաքննիչ դատարանը գնահատել է անթույլատրելի ն սույն դատական գործին ոչ վերաբերելի ապացույց:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.09.2020 թվականի որոշումը Աե օրինական ուժ տալ Դատարանի 10.03.2020 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
1) Բանկի ն Լնոն Մեծիկյանի միջն 26.08.2011 թվականին կնքվել է թիվ Մ11-019574 վարկային պայմանագիրը, որի ուժով Բանկը պարտավորվել է պայմանագրով նախատեսված պայմաններով վարկառուին տրամադրել 6.000.000 ՀՀ դրամ վարկ, իսկ վարկառուն պարտավորվել է մինչն 20.08.2015 թվականը վերադարձնել ստացված վարկը ն տարեկան 10 տոկոս վճարել դրանից: Նշված վարկային պայմանագրով ծագած պարտավորությունների կատարումն ապահովվել է գրավով, այն է Բանկի՝ որպես գրավառու, Լնոն Մեծիկյանի՝ որպես վարկառու-գրավատու ն Զենֆերա Կարապետյանի՝ որպես գրավատու, միջն 26.08.2011 թվականին կնքվել է անշարժ գույքի գրավի /հիփոթեքի/ պայմանագիր, որով գրավատուները գրավ են դրել ՀՀ Արմավիրի մարզի, Նոր
Յ
Արմավիր գյուղի թիվ 30 փողոցի 7-րդ հասցեում գտնվող 124,353 քմ մակերեսով բնակելի տունը, 480 քմ մակերեսով կիսակառույց ջերմատունը, 18,5 քմ մակերեսով թոնրատունը, 13,1 քմ մակերեսով անասնաշենքը, 20,1 քմ բաց պատշգամբը ն 0,383 հա մակերեսով տնամերձ հողամասը: 26.08.2011 թվականին կնքված անշարժ գույքի գրավի /հիփոթեքի/ պայմանագրի 3.1. կետի համաձայն՝ գրավատուները պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ ն պայմանագրով ստանձնած ապարտավորությունների խախտման համար, թեկուզն դրանք տեղի են ունեցել իրենց կամքից անկախ պատճառներով:
Վարկառու Լնոն Մեծիկյանը 26.08.2011 թվականի վարկային պայմանագրի հիման վրա ստանալով 6.000.000 ՀՀ դրամ գումարը, պատշաճ ձնով պայմանագրով սահմանված ժամկետներում վճարումներ չի կատարել, ինչի հետնանքով պայմանագրի վերը նշված կետերի կիրառմամբ հաշվեգրվել ն ձնավորվել են ժամկետանց պարտավորություններ, ուստի Բանկը դիմել է դատարան՝ գումարի բռնագանձման պահանջով:
ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 30.06.2014 թվականի թիվ ԱՐԴ/0239/02/14 վճռով Բանկի հայցը բավարարվել է, վճիռն ստացել է օրինական ուժ:
Այսպիսով Լնոն Մեծիկյանը խախտել է իր վարկային պարտավորությունները, ինչի արդյունքում Բանկը դիմել է դատարան՝ Լնոն Մեծիկյանին սնանկ ճանաչելու պահանջով (հատոր 1-ին, գ.թ. 47-51):
2) Հայցվորը սուն քաղաքացիական գործով ներկայացրած հայցադիմումով պատճառաբանել է, որ թիվ ԱՐԴ/0042/04/15 սնանկության գործով ըստ Բանկի դիմումի՝ Լնոն Մեծիկյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին՝ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 10.10.2016 թվականի վճռով սնանկ ճանաչվելուց ն նույն դատարանի 06.03.2017 թվականի որոշմամբ տվյալ սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատվելուց հետո այդ ցուցակում 3.657.568,7 ՀՀ դրամի չափով ընդգրկված իր պահանջից պարտավորությունն ամբողջությամբ կատարված լինելու հիմքով 18.03.2019 թվականին թիվ 586-32 գրությամբ հրաժարված Բանկը չի կատարել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի խախտմամբ իրեն վճարված գումարը սնանկության գործով բացված հատուկ հաշվին փոխանցելու վերաբերյալ իր 22.04.2019 թվականի գրությամբ ներկայացված պահանջը, խնդրել է պարտավորեցնել Բանկին կատարելու իր պահանջը՝ վերը նշված սնանկության գործով «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված հատուկ հաշվին փոխանցել պարտապանի պարտավորությունների մարման նպատակով ստացած գումարը (հատոր 1-ին, գ.թ. 5-8):
3) Թիվ ԱՐԴ/0042/04/15 սնանկության գործով Բանկը 18.03.2019 թվականի թիվ 586- 32 գրությամբ հայտնել է, որ պարտավորությունն ամբողջությամբ կատարված լինելու հիմքով հրաժարվում է սնանկության գործով Լնոն Մեծիկյանի նկատմամբ պահանջից (հատոր 1-ին, գ.թ. 53):
4) Սույն գործում առկա է Բանկի՝ Կառավարչի 22.04.2019 թվականի գրությանն ուղղված 26.06.2019 թվականի թիվ 4158-02 պատասխան գրությունը, որով հայտնվել է, որ Բանկը մերժում է սնանկության հատուկ հաշվին փոխանցել գումարը (հատոր 1-ին, գ.թ. 44):
4
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է առերնութ առկա է մարդու իրավունքնեի ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ գործում եղած բոլոր ապացույցեերի բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հերազոտման խեդրիե' վերահաստատելով նախկինում հայրնած իրավական դիրքորոշումները:
ՀՀՍնանկության մասին»» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի ՀՀը»» կետի համաձայն՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատարանը՝ արգելանք է դնում պարտապանին պատկանող գույքի ն դրամական միջոցների վրա, (...):
ՀՀՍնանկության մասին»» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից՝ արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի կողմից իր ցանկացած պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը, բացառությամբ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված դեպքերի:
ՀՀՍնանկության մասին»» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, եթե ապահովված պարտատերն ընդգրկվում է սնանկության գործով պարտատերերի ցանկում, ապա նա իր ապահովված պահանջների բավարարումը ստանում է նույն հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ ն 9-րդ մասերով սահմանված կարգով:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ սնանկության գործընթացի հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից սառեցվում է պարտատերերի պահանջների բավարարումը (մորատորիում): Այդ պահից սառեցվում են պարտատերերի բոլոր գործողությունները, որոնք ուղղված են պարտապանի նկատմամբ պահանջների բավարարմանը (տե'ս, օրինակ, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունն ընդդեմ «Սպիտակի վերելակաշինական գործարան» ՓԲԸ-ի թիվ 3-1717(5Դ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ հավելել է, որ սնանկության վարույթի առանձնահատկություններով, սնանկության նպատակներով պայմանավորված՝ պարտապանի նկատմամբ կիրառվում են մի շարք սահմանափակումներ՝ սկսած պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումը վարույթ ընդունելու պահից:
5
Մասնավորապես՝ արգելվում է առանց դատարանի որոշման :պլարտապանի պարտավորություններով պարտատիրոջը դրամական կամ այլ բավարարում տալը («Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ն 2-րդ մասի 2-րդ կետեր), պարտապանի գույքը տնօրինելը («Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետ), պարտատիրոջն արգելվում է մինչե, պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմում ներկայացնելը պարտապանի նկատմամբ ստանձնած ցանկացած պարտավորության հաշվանցը :պարտապանի նկատմամբ ունեցած իր պահանջի հետ («Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետ) Ա այլն: Նշված սահմանափակումներն ինքնանպատակ չեն, այլ ուղղված են սնանկության գործընթացում պարտապանի գույքի ամբողջականության ապահովմանը՝ նպատակ ունենալով ապահովելու պարտատերերի պահանջների օրենքով սահմանված հերթականութամբ համաչափ բավարարումը: Պարտատերերի պահանջների բավարարման սառեցումը միաժամանակ ուղղած է նան պարտապանի շահերի բավարարմանը՝ նկատի ունենալով, որ պարտատերերի պահանջների բավարարումն իրականացվում է դատարանի հսկողությամբ, մասնավորապես միջանկյալ բաշխման ծրագրին կամ ֆինանսական առողջացման ծրագրին համապատասխան: Այսպես, օրինակ, ֆինանսական առողջացման ծրագրով սահմանվում է ՛պլրարտատերերի պարտավորությունների մարման ժամանակացույցը, նրանց պահանջների դիմաց վճարումներ կատարելու կարգը, ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում կարող է իրականացվել պարտապանի ամբողջ գույքի կամ դրա մի մասի վաճառք կամ պարտապանի գույքը պարտատերերին հաշվանցով փոխանցում ն այլն: Այսինքն՝ ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում պարտատերերի պահանջների բավարարումն իրականացվում է այնպես, որ հնարավոր լինի ֆինանսապես առողջացնել սնանկ ճանաչված պարտապանին: Հետնաբար ապարտատերերի պահանջների բավարարման սառեցման նպատակը մի կողմից բոլոր պարտատերերի շահերի ապահովումն է, որպեսզի որնէ պարտատեր օրենքով սահմանված առաջնահերթության խախտմամբ բավարարում չստանա, մյուս կողմից պարտապանի շահերի ապահովումն է՝ նկատի ունենալով, որ պարտատերերի պահանջների բավարարումն իրականացվում է օրենքով սահմանված ընթացակարգի հստակ պահպանմամբ՝ նպատակ ունենալով հնարավորինս ապահովելու նան պարտապանի գործունեությունը:
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պարտապանին սնանկ ճանաչելու պահից պարտապանի պայմանագրային կամ այ| ապարտավորություններով պարտատիրոջը դրամական կամ այլ բավարարում տալու արգելքը վերաբերում է ոչ միայն ուղղակիորեն սնանկ ճանաչված պարտապանի կողմից, այլ նան վերջինիս պարտապան հանդիսացող անձանց կողմից, ի կատարումն սնանկ ճանաչված պարտապանի հանդեպ ունեցած պարտավորության, սնանկ ճանաչված պարտապանի պարտատիրոջը դրամական կամ այլ բավարարում տալուն՝ հետնյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանը փաստել է, որ սնանկ ճանաչված պարտապանի
մասնակցությամբ պարտավորությունները կենտրոնանում են սնանկության վարույթում: Այդ իսկ նկատառումով «Սնանկության մասին» ՀՀ օրենքում 17.06.2016 թվականին կատարված փոփոխությունների արդյունքում 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվել է, որ սնանկության գործով պարտապանի գույքի կազմում ներառված գույքի ն իրավունքների
6
առնչությամբ ծագած բոլոր քաղաքացիաիրավական վեճերը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ, քննվում են նուն սնանկության գործի շրջանակում: Նույն տրամանաբանությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հիմքով կարճվում կամ ավարտվում են պարտապանից գումարի բռնագանձման կամ գուք հանձնելու պահանջով քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնվող գործերը, նե պարտապանի դեմ պարտատերերի պահանջները կարող են ներկայացվել սնանկության վարույթի շրջանակներում: Բացի այդ, նույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանի կողմից սնանկությունը ճանաչելու դիմումին կից ներկայացվում է նան վերջինիս պարտատերերի ն պարտապանների ցուցակը: Սնանկության վարույթում սնանկ ճանաչված պարտապանի մասնակցությամբ 6պարտավորություններիի կենտրոնացմամբ հնարավորություն է ստեղծվում ապահովելու վերջինիս ակտիվների հավաքագրումը Ա դրանց հիման վրա բոլոր պարտատերերի շահերի ապահովումը՝ օրենքով սահմանված առաջնահերթությամբ վերջիններիս պահանջների բավարարմամբ: Հետնաբար, եթե սնանկ ճանաչված պարտապանն ունի իր օգտին կատարման ենթակա պարտավորություններ, այսինքն՝ տվյալ պարտավորություններով պարտատեր է, ապա պարտավորությունների կատարումը հնարավոր է միայն սնանկության վարույթի շրջանակներում, այլ կերպ ասած՝ պարտավորության կատարման արդյունքը պետք է կենտրոնանա սնանկության վարույթում, որպեսզի հետագայում բաշխվի 6ապարտատերերի միջն: Նույն տրամաբանությամբ սնանկ ճանաչված պարտապանի սպարտապաններն իրենց պարտավորությունները չեն կարող կատարել հօգուտ սնանկ ճանաչված պարտապանի պարտատերերի՝ շրջանցելով սնանկության վարույթը: Այլ կերպ ասած՝ չի թույլատրվում սնանկ ճանաչված պարտապանի պարտատիրոջն անմիջականորեն բավարարում տալը սնանկ ճանաչված պարտապանի հետ պարտավորական հարաբերությունների մեջ գտնվող պարտապանի կողմից:
Այնուհետն ՀՀ վճռաբեկ դատարանը եկել է այն եզրահանգման, որ պարտատերերի պահանջների բավարարման սառեցման (մորատորիումի) ընթացքում պարտապանի կողմից իր ցանկացած ։պայմանագրային կամ այլի թ, պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալու արգելքը վերաբերում է նան պարտապանի հետ պարտավորական հարաբերությունների մեջ գտնվող այլ անձանց՝ սնանկ ճանաչված պարտապանի պարտապան հանդիսացող անձանց կողմից սնանկության վարույթը շրջանցելով սնանկ ճանաչված պարտապանի պարտատիրոջը դրամական կամ այլ բավարարում տալուն (տե՛ս, օրինակ, «Դոն-Ալֆոմ» ՍՊԸ-ի ընդդեմ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության թիվ ԵԱՔԴ/0254/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.12.2017 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` Բանկի ն Լնոն Մեծիկյանի միջն 26.08.2011 թվականին կնքվել է թիվ 11019574 վարկային պայմանագիրը: Նշված վարկային պայմանագրով ծագած պարտավորությունների կատարումն ապահովվել է գրավով: Բանկը որպես գրավառու, Լնոն Մեծիկյանը որպես վարկառու-գրավատու ն Զենֆերա
7
Կարապետյանը որպես գրավատու 26.08.2011 թվականին կնքել են անշարժ գույքի գրավի /հիփոթեքի/ պայմանագիր:
Թիվ ԱՐԴ/0042/04/15 սնանկության գործով ըստ Բանկի դիմումի՝ Լնոն Մեծիկյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին՝ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 10.10.2016 թվականի վճռով Լնոն Մեծիկյանը սնանկ է ճանաչվել: Նույն դատարանի 06.03.2017 թվականի որոշմամբ սնանկության գործով հաստատվել է պահանջների վերջնական ցուցակը ն այդ ցուցակում 3.657.568,7 ՀՀ դրամի չափով ընդգրկվել է Բանկի պահանջը: Հետագայում Բանկը 18.03.2019 թվականի թիվ 586-32 գրությամբ պարտավորությունն ամբողջությամբ կատարված լինելու հիմքով հրաժարվել է պահանջից:
Սույն քաղաքացիական գործով Կառավարիչը պահանջել է, որ Բանկը կատարի իր պահանջը՝ վերը նշված սնանկության գործով սնանկության հատուկ հաշվին փոխանցի պարտապանի պարտավորությունների մարման նպատակով ստացած գումարը:
Սույն գործում առկա՝ Բանկի 26.06.2019 թվականի թիվ 4158-02 գրությամբ հայտնվել է, որ Բանկը մերժում է սնանկության հատուկ հաշվին փոխանցել վերոնշյալ գումարը, որի հիմքով Բանկը հրաժարվել է իր պահանջից:
Դատարանը, բավարարելով Կառավարչի հայցը, արձանագրել է, որ պարտապանի հանդեպ Բանկի ունեցած պահանջը բավարարվել է սնանկության վարույթը շրջանցելով, այսինքն՝ ՀՀՍնանկության մասին»չ» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի խախտմամբ, հետնաբար գտել է, որ անկախ այն հանգամանքից, թե որ սուբյեկտի կողմից է կատարվել պարտատիրոջ պահանջի բավարարումը պարտապան, գրավատու, երաշխավոր, թե այլ անձ, պարտատիրոջ պահանջի բավարարումը սնանկության վարույթից դուրս չի կարող իրավաչափ համարվել:
Վերաքննիչ դատարանը, բավարարելով Բանկի վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ թիվ ԱՐԴ/0042/04/15 սնանկության գործով պարտապան Լնոն Մեծիկյանի հանդեպ Բանկի ունեցած դրամական պահանջը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի խախտմամբ բավարարված լինելու փաստ վկայակոչած ն պարտավորության մարված գումարի՝ այդ փաստի հիմքով սնանկության հատուկ հաշվին փոխանցում ակնկալող Կառավարիչը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի Աո այպլացուցման պարտականությունը բաշխելու մասին Դատարանի 03.12.2019 թվականի որոշման հիման վրա կրել է այդ փաստն ապացուցելու պարտականությունը, բայց այն չի կատարել: Նրա կողմից Դատարան է ներկայացվել ընդամենը երեք փաստաթուղթ, որոնցից երկուսը՝ իր պահանջը 3.657.568,7 դրամի չափ գրանցելու մասին Բանկի դիմումի լուսապատճենը ն թիվ ԱՐԴ/0042/04/15 սնանկության գործով պահանջների վերջական ցուցակը հաստատելու մասին ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 06.03.2017 թվականի որոշման բնօրինակը, ծառայել են մեկ այլ բողոք բերած Բանկի կողմից բողոքում չվիճարկված փաստի (Բանկի կողմից սնանկության վարույթում 3.657.568,7 ՀՀ դրամի չափ պահանջ ներկայացված լինելու փաստի), հաստատմանը, իսկ երրորդը պարտավորությունն ամբողջությամբ կատարված լինելու հիմքով պահանջից հրաժարվելու մասին Բանկի 18.03.2019 թվականի թիվ 586-32 գրության լուսապատճենը, չի պարունակում տեղեկություններ այն մասին, թե ում կողմից, երբ Ա ինչ եղանակով է կատարվել
8
պարտավորությունը: Այդ տեղեկությունների բացակայությունը բացառում է պարտավորության մարումը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի խախտմամբ կատարված լինելու փաստը հաստատված համարելու իրավաչափ հնարավորությունը, մինչդեռ Դատարանը տվյալ փաստը հաստատված է համարել ու հայցը բավարարել է:
Վերաքննիչ դատարանը գտել է, որ հայցվորը պետք է ապացուցեր, որ Բանկի պահանջը բավարարվել է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից հետո, առանց դատարանի որոշման նե պարտապանի, ինչպես նան պետք է ապացուցեր, որ պարտավորությունը մարվել է պարտապանի հետ պարտավորական իրավահարաբերությունների մեջ գտնվող անձի (պարտապանի համար պարտապան հանդիսացող անձի) կողմից, մինչդեռ Բանկի 18.03.2019 թվականի թիվ 586- 32 գրությունը թվարկված հանգամանքներից որնէ մեկին վերաբերելի տեղեկություններ չի պարունակում, հետնաբար այդ փաստը որպես վիճելի փաստ մնացած լինելու պարագայում դրա բացասական հետնանքները պետք է կրեր հենց հայցվորը, ինչն անտեսվել է Դատարանի կողմից, ուստի վճիռը պետք է բեկանել ն փոփոխել` հայցը մերժել:
Վճռաբեկ դատարանն անդրադառնալով վերաքննիչ դատարանի արտահայտած դիրքորոշումների հիմնավորվածությանը՝ արձանագրում է, որ այն անհիմն է չի բխում սույն գործի փաստերից հետնյալ պատճառաբանությամբ.
Վերաքննիչ դատարանն արձանագրել է որ սույն գործով հայցվորը չի ապացուցել, որ Բանկի պահանջը բավարարվել է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից հետո, առանց դատարանի որոշման, մինչդեռ սույն գործում առկա են ապացույցներն այն մասին, որ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԱՐԴ/0042/04/15 սնանկության գործով 10.10.2016 թվականի վճռով Լնոն Մեծիկյանը սնանկ է ճանաչվել, որից հետո նույն դատարանի 06.03.2017 թվականի որոշմամբ հաստատվել է պահանջների վերջնական ցուցակը ն այդ ցուցակում 3.657.568,7 ՀՀ դրամի չափով ընդգրկվել է Բանկի պահանջը: Իսկ Բանկը միայն 18.03.2019 թվականի թիվ 586-32 գրությամբ է հրաժարվել այդ նույն պահանջից պարտավորությունն ամբողջությամբ կատարված լինելու հիմքով: Հետնաբար Վճռաբեկ դատարանը հաստատված է համարում այն փաստը, որ Բանկի պահանջը բավարարվել է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, առանց դատարանի համապատասխան որոշման, ուստին Վերաքննիչ դատարանի վերագրյալ եզրահանգումն իրավաչափ չէ:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի մյուս եզրահանգմանը, որ հայցվորի կողմից այդպես էլ չի ապացուցվել գործով պարտապան Լնոն Մեծիկյանի հանդեպ Բանկի ունեցած դրամական պահանջը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի խախտմամբ բավարարված լինելու փաստը, քանի որ գործով չի բացահայտվել, թե ում կողմից է կատարվել պարտավորության մարումը, որի ապացուցման բեռը Դատարանի որոշմամբ դրված է եղել հայցվորի վրա, հետնաբար դրա վիճելի լինելու բացասական հետնանքը պետք է կրի հայցվորը, նույնպես անհիմն է' հետնյալ պատճառաբանությամբ.
9
սույն գործով Բանկի որպես պարտատիրոջ իրավունքն ապահովված է եղել գրավով, այն է՝ Բանկը որպես գրավառու, Լնոն Մեծիկյանը որպես վարկառու-գրավատու ն Զենֆերա Կարապետյանը որպես գրավատու, 26.08.2011 թվականին կնքել են անշարժ գույքի գրավի /հիփոթեքի/ պայմանագիր, որով գրավատուները գրավ են դրել անշարժ գույքեր: Այսինքն եթե անգամ պայմանականորեն ընդունենք, որ Բանկի նկատմամբ պարտավորության մարումը կատարվել է գրավատուի կողմից, ապա այդ անձն իրավունք կունենար դադարեցնելու իր գույքով պահանջի ապահովումը` սնանկության հատուկ հաշվին որպես դեպոզիտ փոխանցելով վճարման ենթակա գումարը: Նշված իրավակարգավորումը բխում է ՀՀՍնանկության մասինչ» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի պահանջից:
ՀՀՍնանկության մասին»»- ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ Եթե ապահովված իրավունքի առարկայի մեկնարկային գինը հավասար է ապահովված պարտատիրոջ պահանջի գումարին կամ ցածր է դրանից, ապա պարտատերերի ցանկում ընդգրկված պարտատերն իրավունք ունի իր պահանջի կամ դրա մասի չափով դատարանի որոշմամբ որպես սեփականություն իր կամ իր նշած անձի օգտին ստանալու ապահովված իրավունքի առարկան` փոխհատուցելով այդ ապահովված իրավունքի առարկայի պահպանման ն փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նան կառավարչի վարձատրությունը ապահովված իրավունքի առարկայի մեկնարկային գնի երեք տոկոսի, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի 10 000-ապատիկի չափով: Այդ դեպքում տվյալ պարտատիրոջ պահանջի չափը չի նվազեցվում ապահովված իրավունքի առարկայի պահպանման ն փոխանցման ծախսերի ն կառավարչի վարձատրության համար վճարված գումարի չափով:
Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Եթե պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատիրոջ պահանջն ապահովված է երրորդ անձի գույքով, ապա այդ անձն իրավունք ունի դադարեցնելու իր գույքով պահանջի ապահովումը՝ սնանկության հատուկ հաշվին որպես դեպոզիտ փոխանցելով՝
3) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափը գերազանցելու դեպքում՝ ապահովված պահանջի, գույքի պահպանման ն իրացման համար հաշվարկված ծախսերը.
2) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափից պակաս լինելու դեպքում՝ վերջին չկայացած աճուրդի մեկնարկային գնի չափով:
Վճռաբեկ դատարանը ՀՀՍնանկության մասին»» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ն 43-րդ հոդվածի 9-րդ ն 10-րդ հոդվածների վերլուծության արդյունքում արձանագրում է, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից սառեցվում է սպարտատերերի պահանջների բավարարումը (մորատորիում): Այդ պահից սառեցվում են պարտատերերի բոլոր գործողությունները, որոնք ուղղված են պարտապանի նկատմամբ պահանջների բավարարմանը: Պարտատիրոջ այն պահանջը, որն ապահովված է երրորդ անձի գույքով, ում օրենսդրի կողմից հնարավորություն է ընձեռված դադարեցնելու իր գույքով ապահովված պահանջը՝ սնանկության հատուկ հաշվին որպես դեպոզիտ պարտավորվում է փոխանցել օրենքով սահմանված համապատասխան գումարը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդրի
10
հիմնական նպատակ` սնանկ ճանաչված պարտապանի մասնակցությամբ պարտավորությունների կենտրոնացումն է սնանկության վարույթում՝ բացառության օրենքով նախատեսված դեպքերի:
ՀՀՍնանկության մասին» ՀՀ օրենքը բացառություն է նախատեսել միայն սնանկության գործընթացում գտնվող պարտապանի այն պարտավորությունների կատարման համար՝ եթե ի ապահովումն պարտավորության առկա է երաշխիքի կամ երաշխավորության պայմանագիր:
Այսպես՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» կետի համաձայն՝ մորատորիումի գործողությունը չի տարածվում ի ապահովումն սնանկության գործընթացում գտնվող պարտապանի պարտավորությունների կատարման՝ երաշխիք կամ երաշխավորություն տված անձանց կողմից այդ երաշխիքի կամ երաշխավորության գծով դրամական կամ այլ բավարարում տալու կամ դրա կատարմանն ուղղված ցանկացած գործողության կամ գործընթացի վրա: Ընդ որում, պարտապանի սնանկության գործընթացը չի ազդում ի ապահովումն ։:պարտապանի պարտավորությունների կատարման երաշխիք կամ երաշխավորություն տված անձի՝ երաշխիքով կամ երաշխավորությամբ ստանձնած պարտավորությունների կատարման վրա:
«ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» «ՓԲԸն ընդդեմ . Հարություն Վարդանյանի սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը երաշխավորությամբ ապահովված պահանջը դիտարկել է որպես ապահովված պահանջ: Նկատի ունենալով, որ օրենսդիրն ապահովված պահանջների համար նախատեսել է հատուկ կարգավորում, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ըստ վերոնշյալ կարգավորման՝ մասնավորապես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի համաձայն` երաշխավորությամբ ապահովված պարտատերը կարող է երաշխավորությամբ ապահովված իր պահանջն ուղղակիորեն ներկայացնել երաշխավորին սնանկության վարույթից առանձին, իսկ նման պահանջ չներկայացնելու կամ պահանջը լրիվ չբավարարվելու դեպքում այդ պահանջը ներկայացնել սնանկության վարույթում:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն քաղաքացիական գործով առկա չէ պարտատիրոջ ն պարտապանի միջն կնքված երաշխիքի կամ երաշխավորության պայմանագիր, ուստի Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ հայցվորի կողմից չի ապացուցվել, թե որ սուբյեկտի կողմից է կատարվել պարտավորության մարումը, սույն գործի շրջանակներում էական նշանակություն ունենալ չի կարող ունենալ, քանի որ պարտատիրոջ պահանջի կատարումը ամեն դեպքում պետք է կատարվեր սնանկության վարույթում՝ ստացված գումարը հատուկ սնանկության հաշվին փոխանցելու եղանակով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած Ա 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք)
11
գործողության ժամանակ ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ Աե օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետնությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը ն փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը ն ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական ն իրավաբանական որակումն է՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ն բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջն հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական «զանգվածից կատարված հետնությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացություններիի ն դատողությունների վրա (տես «Շենքերի կառավարում» համափիրությունե ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետում Ա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասում օրենսդիրը սահմանել է համանման ու հավասարազոր իրավական կարգավորումներ, որի պայմաններում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված վերը նշված իրավական դիրքորոշումները հավասարապես կիրառելի են նան ներկայումս գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի նկատմամբ:
Վերաքննիչ դատարանն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս չի իրականացրել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտություն, որի արդյունքում եզրահանգել է, որ պարտատերը չի խախտել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջը՝ բեկանել ն փոփոխել է Դատարանի 10.03.2020 թվականի վճիռը ն հայցը մերժել է:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար` նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետնյալ հիմնավորմամբ.
12
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետնաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է: Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նան գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի ապատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ կամ վճռաբեկ դատարան բողոք բերելու ն բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են լ«Դատական ծախսերը» վերտառութամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ| գլխի կանոններին համապատասխան:
Իրավահարաբերության պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «իա.1» կետի համաձայն՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են սնանկության կառավարիչները՝ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրենց 9լիազորությունների շրջանակներում դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ ն վճռաբեկ բողոքների համար:
Վերոնշյալ իրավակարգավորումներից ելնելով սուն գործով բողոք բերած անձը վճռաբեկ բողոք ներկայացնելիս ազատված է եղել վճռաբեկ բողոք բերելու համար նախատեսված պետական տուրքի գումարը վճարելու պարտականությունից:
Նկատի ունենալով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի հիմքով վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի գումարը վճարելու պարտականությունը պետք է կրի պատասխանող կողմը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ենթակա է բռնագանձման 20.000 ՀՀ դրամ" որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումար:
13
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.09.2020 թվականի որոշումը ն օրինական ուժ տալ ՀՀ սնանկության դատարանի 10.03.2020 թվականի վճռին՝ սույն որոշման պատճառաբանություններով:
2. «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Զեկուցող - Ը 06Ա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2 մարտի, 2023 թ.
- Գործի #:
- ՍնԴ/0092/02/19
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
