Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Ղազինյան — ԵԴ/0816/11/20
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Ղազինյան — ԵԴ/0816/11/20

Վճռաբեկ դատարանԵԴ/0816/11/2025 օգոստոսի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2020 թվականի հուլիսի 3-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ն հատուկ քննչական ծառայությունում ստացվել է դիմող Արթուր Գագիկի Ղազինյանի՝ «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմումը: Հիշյալ դիմումի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Դ.ոստանդյանի՝ 2020 թվականի հուլիսի 13-ի գրությամբ, դիմող Արթուր Ղազինյանին տրվել է գրավոր պատասխան: Վերոնշյալ գրության դեմ դիմողի բողոքի կապակցությամբ, ՀՇ գլխավոր դատախազության ՀՇ հատո

Ամբողջ Տեքստ

| ԵԴ/0816/11/20

2

2 ո ՀԻ: էջ

ԹՎ ՀՈՑ

Ան /1-2 88-21 Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Նախագահող դատավոր՝ Ա.'Վարդանյան

25 օգոստոսի 2023 թվական ք.Երնան

ՃՇՇ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դտարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

ԱՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով դիմող Արթուր Գագիկի Ղազինյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի հոկտեմբերի 30-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2020 թվականի հուլիսի 3-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ն հատուկ քննչական ծառայությունում ստացվել է դիմող Արթուր Գագիկի Ղազինյանի՝ «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմումը:

Հիշյալ դիմումի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Դ.ոստանդյանի՝ 2020 թվականի հուլիսի 13-ի գրությամբ, դիմող Արթուր Ղազինյանին տրվել է գրավոր պատասխան:

Վերոնշյալ գրության դեմ դիմողի բողոքի կապակցությամբ, ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչութան դատախազ ԱՄարգարյանի՝ 2020 թվականի հուլիսի 29ի գրությամբ, տրվել է գրավոր պատասխան:

2. ՇԸ հատուկ քննչական ծառայության հիշյալ վարչության պետի տեղակալ Դ.Կոստանդյանի վերը նշված գրության դեմ դիմող ԱռՂազինյանի բողոքի քննութան արդյունքում Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան) 2020 թվականի սեպտեմբերի 22-ին որոշում է կայացրել բողոքը բավարարելու ն դիմողի իրավունքների խախտումը վերացնելու ՀՀ հատուկ քննչական ծառայության պարտականության մասին:

3. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան) 2020 թվականի հոկտեմբերի 30-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 22ի որոշումն անփոփոխ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի

Յ

փետրվարի 19-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: ն 2023 թվականի օգոստոսի 8-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ` քրեադատավարական իրավունքի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Բացի այդ, Վերաքննիչ դատարանի դատական ակտը հակասում է Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներին:

Ըստ բողոքաբերի, ԱՂազինյանի ներկայացրած՝ «Հաղորդում

հանցագործության մասին» վերտառությամբ դիմումը վերացական բնույթի է, այսինքն, դրա փաստական հիմնավորումները չեն պարունակում տեղեկություն կոնկրետ հանցագործության հատկանիշները մատնանշող տվյալների առկայության մասին: Հետնաբար, այն չի կարող դիտարկվել որպես հանցագործության մասին հաղորդում ն առաջացնել 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ Օ Հճ քրեական դատավարության օրենսգիրք) 180-րդ հոդվածով նախատեսված գործիքակազմի գործադրմամբ քննարկման ու լուծման ենթակա դատավարական իրավահարաբերություններ:

Մասնավորապես, բողոքի հեղինակը նշել է, որ կորոնավիրուսի հետնանքով առաջացած հիվանդության վերաբերյալ թե 2020 թվականի մարտի 1Լին, թե 13-ին տեղի ունեցած մամլո ասուլիսների ժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը հիշյալ հիվանդությունը որակել է որպես համավարակ: Նշված հանգամանքը քննարկման առարկա է դարձել նան Առաջին ատյանի դատարանում ու թեն վերապահումով 2020 թվականի մարտի 13-ի հայտարարությունը պաշտոնական չլինելու անհիմն փաստարկմամբ, ընդունել է նան դիմողը: Վերոգրյալի հաշվառմամբ, բողոքի հեղինակը փաստարկել է, որ Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին ' Շամաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 485րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչն 2022 թվականի հուլիսի Լը գործող

4

ՀՀ Կառավարության որոշման մեջ պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ դիմողի պնդումը կրում է սուբյեկտիվ բնույթ: Այս համատեքստում բողոքի հեղինակը քննարկման առարկա է դարձրել նան անդամ պետությունների համար Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի հայտարարությունների իրավական նշանակությունը ն ՀՀ Կառավարության հիշյալ որոշման կայացման իրավական հիմքը:

Վերոգրյալի հետ մեկտեղ, նշվել է, որ վիճարկվող դատական ակտում Վերաքննի: ։-դատարանը փաստարկել է, որ միան քրեադատավարական գործիքակազմի գործադրմամբ է հնարավոր հաստատել կամ հերքել «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմումի մեջ նշված անձանց արարքներում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 278-րդ ն 308-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերի առկայությունը: Մինչդեռ, բողոքի հեղինակի պնդմամբ՝ հիշյալ դիմումով հստակ արձանագրված է, որ այն վերաբերում է բացառապես ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված հանցանքի կատարմանը, իսկ Վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված հոդվածներով նախատեսված հանցագործությունների մասին հաղորդումը տրվել է ավելի վաղ: Այդ առումով, բողոք բերած անձն ընդգծել է, որ վերաքննիչ բողոքի քննությանը մասնակցած դատախազը դատարանի հարցադրմանն ի պատասխան հայտնել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 278-րդ ու 308-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ հաղորդումն արդեն իսկ քննարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ն կայացվել է համապատասխան որոշում:

6. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի հոկտեմբերի 30ի որոշումը՝ մերժելով դիմող ԱՂազինյանի բողոքը:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7 Դիմող ԱՂազինյանի «Հաղորդում հանցագործության մասին»

վերտառությամբ դիմումով, ենթադրյալ հանցանքը փաստարկվել է նրանով, որ. «(...)

5

2020թ. մարտի 16-ին ՀՀ Կառավարության թիվ 298-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվեց արտակարգ դրություն:

Նշված որոշման համար որպես հիմք է հանդիսացել հեպտեյալը, մեջբերում որոշումից՝

«Հաշվի առնելով աշխարհում ն Հայաարանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության վփարածման դեպքեր ե այդ վարակն Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր փնօրենի 2020 թվականի մարտի Թի հայտարարությամբ որպես պանդեմիա որակելու հանգամանքը (.-)»:

Ուսումնասիրելով ԱՀԿ-ի պաշտոնական կայքէջը, ինչպես նան ցանկացած այլ տեղեկատվական հարթակ, կարելի է հեշտությամբ արձանագրել, որ ԱՀԿ-ի կողմից համաշխարհային պանդեմիա հայտարարելու մասին հայտարարությունն արվել է ոչ թե 2020թ. մարտի Թին, ինչպես նշված է (-) «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» 1 2986Ն որոշման մեջ, այլ դեռնս դրանից 3 օր անց՝ 2020թ. մարտի 1-ին:

ՀՀ քրեական օրենսգիքի 314-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է սահմանում պաշմտննական կեղծիքի համալ (..):

Ելնելով վերոգրյալից, ն հիմք ընդունելով այն հանգամանքը, որ դեռնս 2020թ. հունիսի 12ին իմ կողմից ներկայացված հաղորդման մեջ մանրակրկիտ անդրադարձել եմ ՀՀ առանձին բարձրաարիճան պաշտոնատար անձանց (-) կողմից, քաղաքական խմբային շահից ելնելով Հայաարանի Հանրապետությունում: նոր կորոնավիրուսի դեմ պայքարը փապալելու հանգամանքներին (որպիսի գործողություններն րատ իս պարունակում են ՀՀ քրեական օրենսգիրքի առնվազն 2 հողվածներում՝ 278րդ ն 308-րդ հոդվածների 2րդ մասերով նախատեսված հանցակազմի հավզվկանիշներ), որպիսի պայմաններում կարիք չեմ գտնում կրկնվել ն տվյալ հաղորդման մեջ դարձյալ անդրադառնալ ՀՀ քրեական օրենսգիքի 314-րդ հոդվածի դիսպոզիցիայում արձանագիված` որպես հանցակազմի պարտադիր հատկանիշ հանդիսացող խմբային շահի մեկնաբանմանը (..):

Ը)

6

Այսպիսով, գտնում եմ, որ տվյալ պարագայում առկա են առանձին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու առերնույթ հանցակազմի տարրեր»-:

7Լ ՀԸ հատոկ քննչական ծառայութան ընդհանուր բնույթի

հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Դ.Կոստանդյանի՝ 2020 թվականի հուլիսի 13ի գրությամբ, դիմող ԱՂազինյանին տրվել է պատասխան այն մասին, որ «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմումը որպես հանցանքի մասին հաղորդում դիտարկելու ն դրա կապակցությամբ համապատասխան դատավարական ակտ կայացնելու հիմքեր առկա չեն, քանզի սուբյեկտիվ բնույթի դատողություններից ու ենթադրություններից զատ, կոնկրետ հանցագործության դեպքի մասին տեղեկություն չի բովանդակում:

84. Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 29-ի դատական նիստի արձանագրության համաձայն՝ բողոքի քննությանը մասնակցած դատախազը, առարկելով ներկայացված բողոքի դեմ, նշել է, որ 2020 թվականի մարտի 13-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը կորոնավիրուսի հետնանքով առաջացած հիվանդության մասին հայտարարություն անելիս այն նս որակել է որպես համավարակ։ Նշվածին ի պատասխան դիմողը հայտնել է, որ թեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենն ամեն օր օգտագործել է «համավարակ» բառը, սակայն կորոնավիրուսի հետնանքով առաջացած հիվանդությունը որպես համավարակ պաշտոնապես հայտարարվել է 2020 թվականի մարտի 1-ին":

9. Առաջին ատյանի դատարանը, ստուգման ենթարկելով դիմողի՝

«Հանցագործության մասին հաղորդում» վերտառությամբ դիմումի կապակցությամբ գրությամբ պատասխանելու իրավաչափության, ըստ այդմ՝ իրավունքի խախտման հարցը՝ արձանագրել է հետնյալը. «(...) Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ 2020 թվականի հուլիսի 3-ին Արթուն Ղազինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին ն Հ Տե'ս նյութեր, հատոր 1, թերթեր 29-31:

3Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 11:

" Տե՛ս նյութեր, հատոր 1, դատական նիստի արձանագրության լազերային կրիչը, թերթ 48:

7

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին, ոլչում նշելով, որ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող` (...) ՀՀ Կառավարության թիվ 298-Ն որոշման մեջ, որպես համաշխարհային պանդեմիա հայտարարելու ամսաթիվ, նշվել է ակնհայտ կեղծ տեղեկություն` 2020թ. մարտի 1-ի վավխարեն նշվել Լ 2020թ. մարտի 15ր, խեդրել է օրենքով աստհմանված կարգով ն ժամկետներում ուսումնասիրել հաղորդման մեջ ներկայացված փաատրերը, հարուցել քրեական գործ ն բացահայտել հանցագործության կատարման մեջ մեղավոր անձի (անձանց) շրջանակը:

(:-) Դիմող Արթուր Ղազինյանի հաղորդումը գնահատելով սույն որոշմամի ն, համապատասխանաբար, Է.Կարապետյանի ն Ռ.Նիազյանի գործերով որոշմաւմը ձնավորված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ (Առաջին ատյան դատարանն արձանագրում է, ո Ա՛Ղազինյանի կողմից 2020 թվականի հուլիսի ին ՀՀ գլխավոր դատախազին ն ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին ներկայացված հաղորդումը բովանդակում է տեղեկություններ հանցագործության հատկանիշները մատնանշող տվյալների առկայության մասին, դրանում նշված են կոնկրետ անձի (անձանց), այդ թվում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասում թվարկված պաշվտնատար անձի (անձանց) կողմից հանցագործության կատարման մասին պնդումներ: Հաղորդման մեջ ներկայացված են այնպիսի փատրական հանգամանքներ, որոնք բավարար են ներկայացված հաղորդումը քննարկելու, արուգելուն ն լուծելուն ուղղված օրենսդրական կարգավորումների (ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքի 18016-րդ հոդվածներ) գործողության մեջ դնելու համար:

Հեփնաբար, Ա.Ղազինյանի դիմումը հանդիսանում է հանցագործության մասին հաղորդում ն քրեական գործ հարուցելու առիթ, որի կապակցությաւմը իրավասու մարմինը (պաշտոնատար անձի) պարտավոր էր կայացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից որեէ մեկը:

8

(Առաջին ատյանի դատարանն արձանագրում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից Ա.Ղազինյանի «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամի դիմումին գրությամբ պատասխանելն իրավաչափ չ1»»:

10. Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի որոշումն անփոփոխ թողնելու մասին իր դատական ակտի հիմքում դրել է հետնյալ դատողությունը. «(...) (Թ/ն ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Դ.Կոատաւեդյաւնի, թե հսկող դատախազ Ա.Մարգարյանի գրությունների (պարզաբանումների) բռվանդակությունից դիմող ԱՂազինյանը չէր կարող րմբոնել, թնե ինչու իրավապահներին 2020 թվականի հուլիսի 3-ին հասցեագրված իր դիմումը որեւ հանցագործության փասրերի մասին նվազագույն տեղեկություններն չի հովանդակու, այ կերպ այդ պարզաբանումների պափշաճ կարգով

պատճառաբանված չեն, ն պատճառաբանվածությաւն այդ աստիճանը խախտել է դիմող Ա.Ղազինյանի իրավունքները, այդ թվում՝ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանի համոզմամը այն բովանդակում էր ու միայն նկարագրված արարքների իրավարանական որակումներ (որպիսի պարտականություն դիմող կողմի վրա քրնադատավարական օրենքով դրված չե, այն այդ արարքների օբյեկտիվ կողմը կազմող գործողությունների, դրանցով ենթադրաբար խախտված հասարակական հարաբերությունների, նույնիսկ արարքների կատարման շարժառիթների ն նպատակի վերաբերյալ որոշակի դավաղություններ (վերլուծություն):

Տվյալ պայմաններում դիմող Արթուն Ղազինյանի հաղորդման

կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի փեղակալ Դ.Կոարանդյանի ն դատախազ Ա.Մարգարյանի կողմից ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից որե մեկը չկայացնելը ն Ա.Ղազինյանին գրություններով պատասխանելը (պարզաբանում տրամադրելը) Վերաքննիչ դատարանը համարում է ոչ իրավաչափ՝ արձանագրելով, որ անհրաժեշտ էր համապատասխան որոշման կայացմամբ քննարկել ն լուծել 5 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 49-56:

9

հանցագործությունների մաւսին Ա.Ղազինյանի հաղորդումը ն այդ կերպ ապահովել դրա հիմքում դրված փաատարական ն իրավական հիմքերի ու հիմնավորումների պատշաճ ստուգման վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը: Միայն դրա արդյունքներով ն դատավարական ձեի պահպանմամբ (որոշման կայացմամբ) էր հնարավոր սվատզել ն պարզել (հիմնավորել կամ հերքել) քաղ. Արթուր Ղազինյանի հաղորդման մեջ հիշատակված անձանց արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 3141րդ, 278րդ ն 308-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերի առկայությունը կամ

բացակայությունը»:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

1. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչափ են արդյո՛ք դիմող Ա.Ղազինյանի իրավունքի խախտման ու վարույթն իրականացնող մարմնին այն վերացնելուն պարտավորեցնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները:

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի համաճայն՝ «ԼՀանցագործությունների մասին հաղորդումները պերք է քննարկվեն ն լուծվեն անհապաղ, իսկ զգործ հարուցելու առիթի օրինականությունը ն հիմքերի բավարար լինելն արուգելու անհրաժեշվաության դեպքում դրանց արացման պահից 10 օրվա ընթացքում:

Զ. Նշված ժամկետում կարող են պահանջվել լրացուցիչ փաարաթղթեր, բացատրություններ, այլ նյութեր, ինչպես նան կարող է կավարվել դեպքի վայրի զննություն, հանցագործություն կատարելու կասկածանքի բավարար հիմքերի առկայության դեպքում կարող են բերման ն անձնական խուզարկության ենթարկվել անձինք, հետազորման համար վերցվել նմուշներ, նշանակվել փորձաքննություն: (...)»:

Նույն օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն` «Հանցագործության մասին տեղեկություն արանալու լուրաքանչյուն դեպքում ընդունվում է հետնյալ որոշումներից մեկլո

6 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 27 38:

10

1 քրեական գործ հարուցելու մասին.

2)քրեական գործ հարուցելը մերժելու մասին.

3) հաղորդումն րար ենթեւկայությաւն հանձնելու մասին»:

Մեջբերված կարգավորումների պայմաններում Վճռաբեկ դատարանը Հրայր Մանուկյանի գործով որոշմամբ արձանագրել է, որ. «/Հ/անցագործության մասին հաղորդումն իրավաբանական փաստ է, որն առաջացնում է այն արուգելուն ն լուծելու, ուղղված դատավարական իրավահարաբերություններ: Հաղորդումը՝ որպես քրեական գործ հարուցելու առիթ, պերք է համապապտաւսխունի որոշակիության ըովանդակային չափանիշին, մասնավորապեմ րբոռվանդակի տեղեկություն կոնկրեր հանցագործության հատկանիշները մատնանշող տվյալների առկայության մասին: Նշվածը, սաւկայն, չի ենթադրում, որ քննարկման ն լուծման ենթակա է միայն այն հաղորդումը, որը պարունակում է քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր: Հաղորդման մեջ պարունակվող տեղեկությունները կարող են բավարար լինել այն քննարկելուն, արուգելուն ն լուծելուն ուղղված օրենադրական կարզավորումները (ՀՀ քրեական դավզավարության օրենսգրքի 1680- 181-րդ հողվածնել) գործողության մեջ դնելու համար, եթե ողջամիտ հավանականություն կա, որ դրանց սավփտգման արդյունքում կարող են հայտնաբերվել, այլ ոչ թե հատրատապես հայտնաբերվելու են քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ քննարկված չափանիշին համապատասխանող յուրաքանչյուն հաղորդում առաջացնում է վարույթ իրականացնող մարմնի պարտականությունը դրա կապակցությամբ կայացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18Լրդ հոդվածով նախատեսված որոշումներից մեկը»՛:

8. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.

-՝ դիմող ԱռՂազինյանը՝ «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմումում փաստարկել է, որ կորոնավիրուսի հետնանքով առաջացած հիվանդությունը որպես համավարակ որակելու հայտարարությունն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից արվել է 2020 ՛ Տես Վճռաբեկ դատարանի` Հրայր Մանուկյանի գործով 2016 թվականի մարտի 30-ի թիվ ԵԿԴ/0154/11/14 որոշման 14-րդ կետը:

1

թվականի մարտի 11Լին, այլ ոչ թե մարտի 13ին՝ ինչպես արձանագրված է Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին ՃՇՇ Կառավարության՝ 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-ն որոշմամբ: Որպիսի հանգամանքը, ըստ դիմողի առերնույթ պարունակում է պաշտոնական փաստաթղթում ակնհայտ կեղծ տեղեկություն մտցնելու հանցակազմի տարրերճ,

- ՇԸ հատոկ քննչական ծառայութան ընդհանուր բնույթի

հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Դ.Կոստանդյանը գրությամբ հայտնել է, որ «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմում` չի համապատասխանում հանցագործության մասին հաղորդման որոշակիութան բովանդակային չափանիշին, Օ Օ: ուստի բացակայում է համապատասխան օրենսդրական կառուցակարգերը գործադրելու հիմքը»,

- Առաջին ատյանի դատարանում՝ դատական նիստի ընթացքում, բողոքի քննությանը մասնակցած դատախազը փաստարկել է, որ 2020 թվականի մարտի Թին տեղի ունեցած մամպո ասուլիսի ժամանակ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը կորոնավիրուսի հետնանքով առաջացած հիվանդության մասին հայտարարություն անելիս այն նս որակել է որպես համավարակ, որպիսի հանգամանքն ընդունել է դիմող ԱՂազինյանը"»,

- ԱՂազինյանի բողոքի քննության արդյունքում, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմումի կապակցությամբ գրությամբ պատասխանելու ոչ իրավաչափությունը, ըստ այդմ՝ դիմողի իրավունքի խախտման փաստի առկայությունը իր դիրքորոշումը հիմնավորելով նրանով, որ հաղորդումը բովանդակում է տեղեկություն հանցագործության հատկանիշները մատնանշող տվյալների առկայության մասին, ընդ որում, պարունակում է կոնկրետ անձի (անձանց) կողմից ենթադրյալ հանցավոր արարք կատարելու պնդում, ինչը Ց Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

5 Տե՛ս սույն որոշման 71-րդ կետը:

6 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

12

բավարար էր այն քննարկելուն, ստուգելուն ն լուծելուն ուղղված օրենսդրական կարգավորումները գործողության մեջ դնելու համար",

- Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով վերոհիշյալ դատական ակտը, արձանագրել է, որ «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմումը ոչ միայն բովանդակում է նկարագրված արարքների իրավական որակումների, այլ օբյեկտիվ ն սուբյեկտիվ կողմերի վերաբերյալ դատողություններ, ուստի հիշյալ դիմումն անհրաժեշտ է քննարկել համապատասխան որոշմամբ՝ այդ կերպ ապահովելով դրա փաստական ու իրավական հիմնավորումները պատշաճ ստուգման ենթարկելու վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը: Միայն այդ կերպ է հնարավոր ստուգել ն պարզել հաղորդմամբ նշված անձանց արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 278- րդ, 308-րդ ն 314-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերի առկայությունը կամ բացակայությունը: Վերաքննիչ դատարանը նշել է նան, որ «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմումին ի պատասխան գրությունը բավարար չափով պատճառաբանված չէ, ուստի խախտվել է նան դիմողի իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը»:

14 Սույն որոշման 12րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշման հաշվառմամբ զնահատելով նախորդ կետում շարադրված փաստական տվյալները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, դիմումում նշված փաստերը համարելով բավարար՝ այն որպես առերնույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում դիտարկելու, վարութային միջոցներ ձեռնարկելու ն դատավարական ակտ կայացնելու համար, պատշաճ վերլուծության ու իրավական գնահատման չեն ենթարկել ներկայացված դիմումի բովանդակությունը:

Այսպես` սույն գործի փաստական հանգամանքների շրջանակներում գնահատելով Ա.Ղազինյանի դիմումը որպես առերնույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում դիտարկելու ն այն քննարկելուն, ստուգելուն ու լուծելուն ուղղված դատավարական կարգավորումները գործադրելու հնարավորությունը, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ առանց վարութային միջոցներ ձեռնարկելու՝ զուտ ս Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

ռ Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

Թ

«Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմումի բովանդակության ն հանրահայտ փաստերի ուսումնասիրությունը բավարար է արձանագրելու, որ հիշյալ դիմումը` որպես հանցանքի մասին հաղորդում դիտարկելու ն դրա կապակցությամբ համապատասխան դատավարական ակտ կայացնելու հիմքեր առկա չեն, քանզի դիմումի հիմքում ընկած փաստական հիմնավորումները չեն բովանդակում հանցագործության հատկանիշները մատնանշող տվյալների առկայության մասին տեղեկություն: Վճռաբեկ դատարանի եզրահանգումը հիմնված է հետնյալ նկատառումների վրա. ՀՀ Կառավարությունը Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշում է կայացրել՝ իրավական հիմք դիտարկելով ՀՀ Սահմանադրության 120-րդ հոդվածը՝ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի առկայության համատեքստում: Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի առկայությունը գնահատվել է կորոնավիրուսի հետնանքով առաջացած հիվանդությունը ն դրա տարածումը բնութագրող հանգամանքների շրջանակներում, որոնց թվում է եղել նան Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենն հայտարարությունը: Այսինքն՝ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի առկայության հիմքում դրված հանգամանքների առնչությամբ դիմողի ընկալումն ինքնին չէր կարող գնահատվել| որպես կոնկրետ հանցագործութան հատկանիշները մատնանշող տվյալների առկայության մասին տեղեկություն: Հարկ է նկատել նան, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը, 2020 թվականի մարտի 13ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ, կորոնավիրուսի հետնանքով առաջացած հիվանդության մասին

հայտարարություններ անելիս, գործածել է «համավարակ» հասկացությունը, ինչն ընդունել է նան դիմող Ա.Ղազինյանը:

Ուստի, քրեադատավարական գործիքակազմի գործադրմամբ դիմող

ԱՂազինյանի կողմից փաստվող դեպքի քննարկման ն որպես արդյունք՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածով նախատեսված որոշումներից մեկը կայացնելու իրավական պարտականությունը բացակայել է: Հարկ է նս մեկ անգամ կրկնել, որ Հրայր Մանուկյանի գործով Վճռաբեկ

14

դատարանի կողմից՝ նախկինում գործող իրավակարգավորումների պայմաններում բացահայտված` առերնույթ հանցանքի մասին հաղորդման հստակության չափանիշին համապատասխանող հաղորդումն է միայն առաջացնում քրեական հետապնդման մարմնի պարտականությունը՝ դրա կապակցությամբ կայացնելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածով նախատեսված որոշումներից մեկը:

Ինչ վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 278-րդ ն 308-րդ հոդվածներով նախատեսված ենթադրյալ։՝։ հանցանքնեի հատկանիշների առկայության վերաբերյալ դիմողի փաստարկները քրեադատավարական գործիքակազմի գործադրմամբ քննարկելու, ստուգելու ն լուծելու անհրաժեշտության մասին Վերաքննիչ դատարանի պնդմանը Վճռաբեկ դատարանը փաստում է, որ «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմումի ուսումնասիրությունից պարզորոշ երնում է, որ հիշյալ հոդվածներով նախատեսված հանցանքների հատկանիշներ, մատնանշող տվյալների առկայության մասին հնարավոր տեղեկությունները դիմողի կողմից ներկայացվել են մեկ այլ հաղորդման շրջանակներում: Այսինքն` Վերաքննիչ դատարանի այդ փաստարկը չի բխում ԱՂազինյան՝ վերըՈ՝ նշված դիմումին գրությամբ պատասխանելու իրավաչափության հարցի քննարկման շրջանակից:

Այսպիսով ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դիմող Ա.Ղազինյանի համապատասխան դիմումը՝ որպես հանցագործության մասին հաղորդում չդիտարկելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայության դիրքորոշումը չընդունելու հիմքերը բացակայում են, քանզի հաղթահարված չէ հանցագործության մասին հաղորդման որոշակիության բովանդակային չափանիշը: Հետնաբար, ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից Ա.Ղազինյանի՝ «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմումին գրությամբ պատասխանելն իրավաչափ է:

141. Անդրադարձ կատարելով Վերաքննիչ դատարանի դիրքորոշմանն այն մասին, որ խախտվել է դիմողի իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը՝ նրան հասցեագրված գրությունը բավարար չափով պատճառաբանված լինելու փաստարկմամբ,։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ

5

ընթացակարգային առանձնահատկությամբ պայմանավորված, համապատասխան դիմումը՝ որպես հանցագործության մասին հաղորդում չդիտարկելու մասին գրության ն քրեադատավարական գործիքակազմի գործադրմամբ հաղորդման մեջ պարունակվող տեղեկություննեի նախնական քննարկում, ու ստուգումը եզրափակող որոշման պատճառաբանվածության աստիճանը չի կարող նույնը լինել: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դիմողին հասցեագրված գրության բովանդակություն, հնարավորություն է ընձեռում տեղեկանալու քրեադատավարական գործիքակազմի գործադրմամբ «Հաղորդում

հանցագործության մասին» վերտառությամբ դիմումը չքննարկելու պատճառներին: Բացի այդ, դիմողն Առաջին ատյանի դատարան ներկայացված բողոքով վիճարկել է դրանք` ներկայացնելով համապատասխան հիմնավորումներ", ուստի արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքը խախտված լինելու մասին Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը նույնպես հիմնավոր չէ:

15. Ընդհանրացնելով կատարված վերլուծությունը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դիմող Ա.Ղազինյանի իրավունքի խախտման ու վարույթն իրականացնող մարմնին այն վերացնելուն պարտավորեցնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները հիմնավոր չեն:

16. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ սույն գործով ստորադաս դատարանների կողմից դատական ակտ կայացնելիս թույլ են տրվել քրեադատավարական օրենքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա ն, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք են ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու ն փոփոխելու համար: Միննույն ժամանակ, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դիմող Ա.Ղազինյանի՝ Առաջին ատյանի դատարան ներկայացրած բողոքը, ենթակա է մերժման:

17. Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, ՀՀ քրեական 5 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 3-7:

16

դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող Արթուր Գագիկի Ղազինյանի բողոքի վերաբերյալ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 22-ի որոշումը ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 30-ի որոշումը բեկանել ու փոփոխել: Դիմող Արթուր Գագիկի Ղազինյանի բողոքը մերժել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն

ենթակա չէ բողոքարկման:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ա.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 օգոստոսի, 2023 թ.
Գործի #:
ԵԴ/0816/11/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել