Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Քոչարյան — ԵԴ/1959/07/18
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Քոչարյան — ԵԴ/1959/07/18

Վճռաբեկ դատարանԵԴ/1959/07/181 հունիսի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. Նախաքննության մարմնի` 2018 թվականի հուլիսի 26-ի որոշմամբ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 300.1-րդ հոդվածի 1-ին մասով: 2. Երնան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան|՝ 2018 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է. թույլատրվել է թիվ 62202608 քրեական գործով հնգօրյա ժամկետ

Ամբողջ Տեքստ

Աւ ավ ԵԴ/1959/07/18

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

1 հունիսի 2023 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ նան Վճռաբեկ դատարան) նախագահությամբ` Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի

պաշտպան Հ.Խուդոյանի՝ նոր հանգամանքի հիմքով բերված վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Նախաքննության մարմնի` 2018 թվականի հուլիսի 26-ի որոշմամբ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 300.1-րդ հոդվածի 1-ին մասով:

2. Երնան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան|՝ 2018 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է. թույլատրվել է թիվ 62202608 քրեական գործով հնգօրյա ժամկետում խուզարկություն կատարել Երնան

2

քաղաքի Իսակովի փողոցի 23/7 հասցեում գտնվող տանը ն դրան կից օժանդակ շինություններում:

Յ. Վերոնշյալ որոշման դեմ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հ.Խուդոյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նան՝ Վերաքննիչ դատարան) 2018 թվականի նոյեմբերի 3-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի օգոստոսի 3-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ պաշտպան Հ.Խուդոյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի փետրվարի ծ-ի որոշմամբ մերժվել է:

4.1 Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի փետրվարի 12ի որոշմամբ Ռ.Քոչարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել, ն նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1Լրդ հոդվածի 1-ին մասով ն 31-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

4.2. 2019 թվականի ապրիլի 29-ին թիվ 62202919 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

5. Ռոբերտ Քոչարյան ն Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումնեի հիման վրա ՀՀ Սահմանադրական դատարանը (այսուհետ՝ նան Սահմանադրական դատարան), քննության առնելով ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը

համապատասխանության հարցը, 2021 թվականի մարտի 26ի թիվ ՍԴՈ-»86 որոշմամբ սահմանել է. «Լ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի

500. Էրդ հոդվածը ճանաչել Սահմանադրության 78-րդ ն 79-րդ հոդվածներին հակաաող ն անվավեր»:

5.. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 6-ի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.-րդ հոդվածի 1Լին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

3

6. Ռ.Քոչարյանի պաշտպան Հ.Խուդոյանի՝ նոր հանգամանքի հիմքով բերված բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2021 թվականի նոյեմբերի 12-ի որոշմամբ հարուցել է նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վարույթ ն վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ:

Վճռաբեկ դատարանը 2023 թվականի մայիսի 17ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոշարադրյալ հիմնավորումներով.

7. Բողոքի հեղինակը, մատնանշելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք իրավանորմեր, ինչպես նան Սահմանադրական դատարանի որոշումներ, նշել է, որ Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 6-ի՝ օրինական ուժի մեջ մտած ն վերջնական որոշումը ենթակա է վերանայման: Ընդ որում, Սահմանադրական դատարանի՝ թիվ ՍԴՈՎՏ86 որոշումը հիմք է ոչ միայն վերանայման վարույթ հարուցելու, այլն Վճռաբեկ դատարանի վերոնշյալ որոշումը փոփոխելու համար: Ըստ բողոքաբերի՝ որնէ նորմի հակասահմանադրականության պարագայում Սահմանադրական դատարանի որոշումը պետք է փաստի ուժով հանգեցնի հակասահմանադրական նորմի հիման վրա կայացված դատական ակտի բեկանման: Մասնավորապես, սույն քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը հակասող ն անվավեր ճանաչվելու պայմաններում, նոր հանգամանքի ուժով, այն դատական ակտը, որը հանգեցրել է Ռ.Քոչարյանի բնակարանի անձեռնմխելիությաան իրավունքի սահմանափակման, ենթակա է բեկանման: Արդյունքում, բողոքաբերը հանգել է հետնության, որ Ռ.Քոչարյանի սահմանադրական ն կոնվենցիոն իրավունքների վերականգնման միակ հասանելի միջոցը դատական ակտի վերանայման վարույթի հարուցումն է:

Բողոքաբերի կարծիքով, Մահմանադրական դատարանի թիվ ՍԴՈՏՑ6

որոշմամբ ճանաչվւմ է ՀՀ քրեական օրենսգրքի 300.-րդ հոդվածի ' Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 9-րդ մասի՝ վճռաբեկ բողոքը քննվում է 1998 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

4

հակասահմանադրականությունը ոչ թե 2021 թվականի մարտ ամսվա ն դրան հաջորդող ժամանակահատվածի դրությամբ, այլ դրա ընդունման պահից` 2009 թվականի մարտ ամսից: Հետնաբար, բոլոր այն դատական ակտերը, որոնցով սահմանափակվել են Ռ.Քոչարյանի իրավունքները՝ պայմանավորված վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով նախատեսված արարքի մեղսագրմամբ, ենթակա են վերանայման, քանի որ 300.1-րդ հոդվածն իր ընդունման պահից չպետք է ն չէր կարող առաջացնել որնէ իրավական հետնանք:

8. Վերոգրյալի հիման վրա, Ռ.Քոչարյանի պաշտպան Հ.Խուդոյանը, որպես նոր հանգամանք վկայակոչելով Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի մարտի 26ի թիվ ՍԴՈ-ՎՏ86 որոշումը, խնդրել է հարուցել Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի փետրվարի 6-ի որոշման վերանայման վարույթ, կայացնել նոր դատական ակտ` բեկանելով ստորադաս դատարանների վերոնշյալ որոշումները ն մերժելով նախաքննության մարմնի միջնորդությունը:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

9. Սահմանադրական դատարանը 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-586 որոշման շրջանակներում արձանագրել է հետնյալը. «(..) Սահմանադրական դատարանը գտնում է, որ այնքանով, որքանով Օրենսգրքի 300.Լին հոդվածը րբլանկետային հղմամբ վկայակոչում է իր ընդունման պահին գործած, սակայն կիրառման պահին Սահմանադրության փոփոխված նորմերը, խնդրահարույց է Սահմանադրության 79րդ հոդվածով սահմանված իրավական որոշակիության սկզբունքի փեսանկյունից, քանի որ հնարավորություն չի տալիս անձին հարակ պատկերացում կազմել Օրենսգրքով նախատեսված համապատասխան հանցակազմի բաղկացուցիչ փարրերի մասին ն հարակ կանխատեսել, թե իր ո՛ր գործողությունները (անգործությունը) կառաջացնեն քրեական պատասխանամվություն:

(.-.)

Այսպիսով` վիճարկվող դրույթը, որն առավել ինտենսիվ միջամկաւթյուն է նախատեսում անձի անձնական ազատության հիմնական իրավունքին, ձնակերպված է այնքան անորոշ, որ հնարավորություն չի տալիս ընկալել դրա իմատրը, կարող է

5

հանգեցնել անկանխատեսելի, հետնապեմ նան կամայական կիրառման, ն թույլ Լ տալիս ընդլայնել հանցագործության սաւհմանները պայմանավորված չափազանց բարձր վերացականության աստիճան ունեցող սահմանադրական նորմերին հղում: անելու հանգամանքով Վերացականության րարձ, աստիճանն ինքնին խնդրահարույց չէր լինի, եթե հանցակազմի դիսպոզիցիան ձնակերպված լիներ հստակ ն թույլ տար ողջամվտրեն նույնականացնել նկարագրվող արարքի արտաւհայվտման եղանակը (..)»-:

91 Արդյունքում Սահմանադրական դատարանը որոշել է. «մ. Հայաարանի Հանրապետության քրեական օրենսգրքի 13001Լիդ հոդվածը ճանաչել Սահմանադրության 78-րդ ն 79-րդ հոդվածներին հակասող ն անվավեր»:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված առաջին իրավական հարցը հետնյալն է. արդյո՞ք Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի մարտի 26ի թիվ ՍԴՈՂՎ586 որոշումը նոր հանգամանք է Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի փետրվարի 6-ի դատական ակտը վերանայելու համար:

1. 1998 թվականի հուլիսի 1Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 426.Լրդ հոդվածի համաձայն՝ «1. Նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա Լ միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:

2. Նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատաեւկան ակտր վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ ն վճռաբեկ դատարանների դավաւկան ակտերը վճռաբեկ դատարանը»:

ՇԸ քրեական դատավարության օրենսգրքի 426.4րդ հոդվածի համաձայն՝ «Լ Նոր հանգամանքների հետնանքով դապտեւկան ակտերը վերանայվում են հետեյալ դեպքերում.

1) Հայասրանի Հանրապետության սահմանադրական դատարանը փվյալ քրեական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթի ճանաչել է 2 Տե՛ս Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշման 66-6.-րդ ՀՏ աեմանադրական դատարանի վկայակոչված որոշումը:

6

Սահմանադրությանը հակասող ն անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա կահմանադրաիրավական բովանդակությունը՝ գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամի. (...)»:

12. Մեջբերված նորմերի բովանդակությունից բխում է, որ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման հիմք է նան Սահմանադրական դատարանի որոշումը, որով տվյալ քրեական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչվել է Սահմանադրությանը հակասող ն անվավեր կամ այն ճանաչվել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը՝ Սահմանադրական դատարանը գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

3. Սույն գործի նյութերից երնում է, որ Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 6-ի որոշմամբ մերժվել է Վերաքննի. դատարանի` 20188 թվականի նոյեմբերի 3-ի որոշման դեմ պաշտպան Հ.Խուդոյանի կողմից ներկայացված բողոքը վարույթ ընդունելը, որով օրինական ուժի մեջ էր թողնվել «Խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի օգոստոսի 3-ի որոշումը:

14. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները դիտարկելով սույն որոշման 1112-րդ կետերում մեջբերված իրավադրույթների ն կատարված վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշումը նոր հանգամանք է Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 6-ի դատական ակտը վերանայելու համար:

15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված երկրորդ իրավական հարցը հետնյալն է. արդյո՞ք Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈՌ-1586 որոշումը հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար:

«Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:

7

16. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կայացված վճիռների հիման վրա ներպետական մակարդակով որոշակի գործեր վերաքննելու կամ վերաբացելու մասին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ 2000 թվականի հունվարի 19-ի թիվ Տ(2000)2՝ անդամ պետություններին ուղղված հանձնարարականի Լին կետի համաձայն՝ Պայմանավորվող կողմերին կոչ է արվել երաշխավորել ազգային մակարդակով 7258անօ ն. նատատ ենարավորինս ապահովելու համար անհրաժեշտ համարժեք հնարավորությունների առկայությունը:

Նույն հանձնարարականի 2-րդ կետի համաձայն` `՝Նախարարների կոմիտեն խրախուսում է Պայմանավորվող կողմերին, մասնավորապես` վերլուծել իրենց ազգային իրավական համակարգերը՝ նպատակ հետապնդելով երաշխավորել գործի վերաքննության համար անհրաժեշտ համարժեք հնարավորությունների գոյությունն այն դեպքերի համար, երբ Եվրոպական դատարանը հայտնաբերել է Կոնվենցիայի խախտում, հատկապես երբ.

() Տուժող կողմը շարունակում է համապատասխան ներպետական որոշման ելքի պատճառով կրել շատ ծանր բացասական հետնանքներ, որոնք համարժեքորեն չեն շտկվում արդարացի հատուցման տրամադրմամբ ն չեն կարող շտկվել, բացառությամբ գործի վերաքննության կամ վերաբացման միջոցով, ն

(մ) Դատարանի վճիռը հանգեցնում է այն եզրակացության, որ

ա) վիճարկվող ներպետական որոշումն ըստ էության հակասում է Կոնվենցիային, կամ

բ)իք)` հայտնաբերված խախտումը հիմնված է այնպիսի ծանրության դատավարական սխալների կամ թերությունների վրա, որ լուրջ կասկածի տակ է հայտնվում բողոքի առարկա ներպետական վարույթի ելքը:

16.1. Վերոնշյալ հանձնարարականի կապակցությամբ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 6մեկնաբանություննեի համաձայն կոնվենցիոն մարմինների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հատկապես քրեական իրավունքի ոլորտում գործերի վերանայումը, ներառյալ վերաբացումը, ունի հիմնարար նշանակություն:

Նշված չափանիշներից (1-ը, ըստ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, վերաբերում է օրինակ այն անձանց, ովքեր դատապարտվել են ազատությունից

8

զրկելու հետ կապված երկարատն պատիժների ն դեռնս գտնվում են քրեակատարողական հիմնարկում, երբ կոնվենցիոն մարմինների կողմից քննվում է գործը: Ադ չափանիշի բավարարման համար պետք է լինի ուղիղ

պատճառահետնանքային կապ՝ հայտնաբերված խախտման ն տուժող կողմի համար առաջացած շարունակական բացասական հետնանքների միջն:

Վերոնշյալ պայմանի առկայության պարագայում, ըստ Եվրոպայի խորհրդի ՞Նախարարների կոմիտեի, (մ) խմբում ներառված չափանիշները նպատակաուղղված են ընդգծելու խախտումների բնույթը, որոնց պայմաններում գործերի վերանայումը կամ վերաբացումը հատկապես կարնոր է::

17. ՀԸ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Նոր երնան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված) վարույթի արդյունքում կայացված դատական ակվատւմ դատարանը կարող է չփուիոխել վերանայված դատական ակտի եզրափակիչ մասբ, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամի հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 426.3 կամ 426.4 հոդվածներով նախատեսված հանգամանքներն րար էության չէին կարող ազդել գործի ելքի վրա: (..)»:

171. Վերոնշյալ իրավադրույթի կապակցութամբ ՀՀ Սահմանադրական դատարանը ձնավորել է հետնյալ իրավական դիրքորոշումը. «(...) //րավաչափ նպատակ է հետապնդում վեճի առարկա դրույթով նախատեսվող լրացուցիչ պահանջը: Այն պետք է դիտարկել ոչ թե իրավունք կամ ասբյեկտիվ հայեցողություն դատական ակտն անփոփոխ թողնելու համար, այլ նորմատիվ պարվաւդրանք՝ նման հնարավոր դեպքերում ծանրակշիռ փաարարկներով հիմնավորում: ներկայացնելու վերաբերյալ: Պարզապես այսպիսի իրավակարգավորումը նույնպես ենթադրում է իրավական մշակույթի պատշաճ մակարդակ ն «ծանրակշիռ փատրարկների մատնանշմամբ հիմնավորում» եզրույթի հայեցողական սահմանների իրավական հավաւկեցում, ինչն օրենադրի ն դատական համարժեք նախադեպ ատեղծելու խնդիրն է: (...) Անհրաժեշտ է նան հաշվի առնել, որ նման փաստարկների բացակայություն պայմաններում վերանայված դատական ակտի եզրափակիչ մասի անփոփոխ 5 Տես Բչքնոճնօոյ ոօտօտոոմսոո, Շօսոճ1 օ1 Բսւօքօ, Շօոուլօօ օէ Խնուտէօոտ, Թօօօուոօոձճօո Ք (2000)2 օո ծ ւ6Շռոլոձնօո օ- ոօօքօոլոք օէ օօւեմո 6ոՏ65 8է ձօուօջեօ 16061 1Թ861ոք յսձջօոռօուտ օէ էհօ ՔԱռօքօձո ՇՕԱւէ օէ Էնտճո Թլջի թ:

9

թողնելը կհակասի իրավունքի գերակայության ակզրունքին ն իրավական պետությաւն հիմնարար արժեքներին»»:

18. Վերոնշյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված մոտեցումը կիրառելի է նան այն դեպքում, երբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման հիմքը՝ որպես նոր հանգամանք, ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումն է:

19. Գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ սույն գործով բողոքարկվող դատական ակտերը վերաբերել են ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի շրջանակներում կատարվելիք խուզարկությանը ն Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 6-ի որոշմամբ Ռ.Քոչարյանի նկատմամբ տվյալ հոդվածով քրեական հետապնդումն արդարացման հիմքով դադարեցվել է:

20. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 16-18-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ն արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն բողոքի քննության պահի դրությամբ Ռ.Քոչարյանը չի կրում բողոքարկվող օրինական ուժի մեջ մտած դատական ակտից բխող որնէ բացասական հետնանք: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ռ.Քոչարյանի բնակարանում ն դրան կից օժանդակ շինություններում խուզարկություն կատարելու թույլտվություն տալու վերաբերյալ դատական ակտը ն այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը եղել են ժամանակավոր ն դրանց բեկանումը չի վերականգնի մինչ խախտումն առկա իրավիճակը:

21. Վերոշարադրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշումը հիմք չէ ստորադաս դատարանների` դատական ակտերը բեկանելու համար: Շետնաբար, Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի փետրվարի 6-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու արդյունքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Շ.Խուդոյանի կողմից ներկայացված բողոքը պետք է մերժել՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

(Տն ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2013 թվականի մայիսի 3Լի թիվ ՍԴՈՂ099 որոշման 6-րդ տը:

10

Ելնելով վերոգրյալից նե ղեկավարվելով ՃՇՀայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ, 17-րդ հոդվածներով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361Լ1Լրդ, 415.1-րդ, 418.Լ-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.Լրդ, 426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ ն 426.9-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 6-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:

2. Վերանայման արդյունքում Ռոբերտ Սեդրակի Քոչարյանն պաշտպան Հ.Խուդոյանի վճռաբեկ բողոքը մերժել՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

ՏՕ 86 :Ս.ՕՇԱՆՅԱՆ

Հատուկ կարծիք հայտնած դատավոր՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
1 հունիսի, 2023 թ.
Գործի #:
ԵԴ/1959/07/18
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել