ՎԴ/2961/05/20
Ամփոփում
քննելով «ՖԱՐՄՊԼԱՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 22.09.2023 թվականի որոշման դեմ վարչական գործով ըստ հայցի Ընկերության ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)՝ վերահաշվարկ կատարելուն Ա հարկային պարտավորությունների բացակայության պայմաններում փաստացի վճարված գումարը՝ 12.351.799 ՀՀ դրամը, ն բռնագանձված 1.914.802 ՀՀ դրամ տույժի գումարը վերադարձնելուն պարտավորեցնելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Ընկե
Ամբողջ Տեքստ
աՆ )
1: ԷՐ ՊԻՆԵՐ:
ՆՈԱՌՎԷ: Չ-
ԱՐ 271
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/2961/05/20
դատարանի որոշում 2024թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/2961/05/20
Նախագահող դատավոր՝ Հ. Խաչատրյան
Դատավորներ՝ Ա. Պողոսյան
Կ. Մաթնոսյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
զեկուղող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2024 թվականի մայիսի 29-ին
գրավոր ընթացակարգով քննելով «ՖԱՐՄՊԼԱՍՏ» սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 22.09.2023 թվականի որոշման դեմ վարչական գործով ըստ հայցի Ընկերության ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)՝ վերահաշվարկ կատարելուն Ա հարկային պարտավորությունների բացակայության պայմաններում փաստացի վճարված գումարը՝ 12.351.799 ՀՀ դրամը, ն բռնագանձված 1.914.802 ՀՀ դրամ տույժի գումարը վերադարձնելուն պարտավորեցնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է պարտավորեցնել պատասխանողին կատարել վերահաշվյաարկ ն ցվերադարձնե հարկային 0պարտավորությունների
2
բացակայության պայմաններում փաստացի վճարված գումարը՝ 12.351.799 ՀՀ դրամը, ն բռնագանձված 1.914.802 ՀՀ դրամ տույժի գումարը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր Գ. Սոսյան) (այսուհետ Դատարան) 01.06.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.09.2023 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքն ամբողջությամբ մերժվել է, իսկ Կոմիտեի վերաքննիչ բողոքն ամբողջությամբ բավարարվել է: Դատարանի 01.06.2022 թվականի վճիոն ամբողջությամբ բեկանվել է Ա գործն ուղարկվել է նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ՝ Վարդան Ալոյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ (Սահմանադրության 6-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ' Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 25-րդ, 27-րդ, 124-րդ, 144-րդ, 150-րդ ն 15-րդ հոդվածները, չի կիրառել վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ, 139-րդ, 14-րդ, 143-րդ ն 147-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր ն կիրառել է ՀՀ հարկային օրենսգրքի 327-րդ հոդվածը, որը չպեւրք է կիրառեր:
Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ընկերության ներկայացրած բոլոր փաստերը Կոմիտեն ընդունել է, եո դրանք հաստատվել են նան Դատարանի վճռով: Կոմիտեն անգամ իր վերաքննիչ բողոքում նս մեկ անգամ ընդունել է Ընկերության վկայակոչած բոլոր փաստերը ն դրանք չի բողոքարկել: Այսինքն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերն անվիճելի են, Ա գործի լուծման համար դատարանի կողմից անհրաժեշտ է պարզել բացառապես իրավունքի հարցեր:
Որպես Դատարանի կողմից վճռում թույլ տված միակ խախտում Կոմիտեն բողոքում նշել էր այն, որ Դատարանը հաշվի չի առել, որ գրավատու Վառլամ Հակոբյանի մոտ եկամուտ ստանալը դրսնորվել է պարտավորությունների նվազեցումով:
Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը պետք է բողոքի շրջանակներում քննության առարկա դարձներ բողոքն ըստ էության Ան ի պաշտոնե պարզեր, թե Վառլամ Հակոբյանն արդյոք ստացել է որնէ եկամուտ, թե՝ ոչ, ե որպես դրա հետնանք արդյոք Ընկերությունը, որպես հարկային գործակալ, ուներ եկամտային հարկ վճարելու պարտավորություն, թե՞ ոչ: Մինչդեռ Վերաքննի: դատարանը բողոքում բարձրացված .հարցադրմանն անդրադառնալիս վկայակոչել է եկամտային հարկին նե գրավին վերաբերող համապատասխան իրավական նորմերը, սակայն դրանց մասով որնէ վերլուծություն չի կատարել, դրանք չի համեմատել սույն գործի փաստական հիմքերի հետ ն որնէ
Յ
եզրահանգման չի եկել, այլ, լրիվ շեղվելով վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններից ու տրամաբանությունից, քննության առարկա է դարձրել հարկային միասնական հաշվից գումարների վերադարձման հարցը, որը որնէ կերպ քննարկման առարկա չի դարձրել ոչ Ընկերությունը, ո՛չ Կոմիտեն ն ո՛չ էլ Դատարանը, քանի որ վերադարձման ենթակա գումարը չի գտնվում միասնական հաշվին:
Վերաքննիչ դատարանը վճիռը բեկանելու համար հիմք է ընդունել այն, որ գործում չի հայտնաբերել միասնական հաշվին առկա գումարների վերադարձման համար Ընկերության դիմումը՝ անտեսելով, որ սույն գործում բնականաբար առկա չէ, ն չպետք է լիներ միասնական հաշվին առկա գումարը վերադարձնելու դիմում, քանի որ նման դիմում ներկայացվում է այն ժամանակ, երբ վերադարձման ենթակա գումարն արդեն իսկ միասնական հաշվին է: Մինչդեռ, տվյալ դեպքում վերադարձման ենթակա գումարը դեռնս միասնական հաշվին չէ, որպեսզի Ընկերությունը դիմում գրեր Ա ստանար այդ գումարը:
Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի ն առհասարակ գործի քննության շրջանակներից ն գործում չհայտնաբերելով այնպիսի դիմում, որը չպետք է լիներ՝ կայացրել է ոչ իրավաչափ դատական ակտ:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործում քննության առարկա է մեկ հարց. արդյո՞ք գրավատու ֆիզիկական անձի գույքը վարկառու ընկերության սնանկության վարույթի շրջանակներում օտարվելու Ա օտարման արդյունքում բանկի հանդեպ վարկառու ընկերության ունեցած վարկային պարտավորությունները ն այլ վճարումները կատարելու արդյունքում գրավատու ֆիզիկական անձին որնէ գումար վճարելու պարտավորություն չառաջանալու դեպքում, նա ստանում է որնէ եկամուտ, որի հիմքով վերջինիս մոտ ծագում է եկամտային հարկ վճարելու պարտավորություն:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ նախ՝ հիմնավոր չէ Կոմիտեի այն պնդումը, որ գրավատու Վառլամ Հակոբյանի մոտ եկամուտ ստանալը դրսնորվել է պարտավորությունների նվազեցումով, երկրորդ՝ եթե անգամ նրա որնէ պարտավորության նվազեցում էլ տեղի ունենար, ապա դա ՀՀ հարկային օրենսգրքի տեսակետից չի հանդիսանում անձնական եկամուտ ն չի կարող հանդիսանալ հարկման բազա:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նան, որ սույն գործով արդեն իսկ հաստատվել է այն փաստը, որ գույքի նախկին սեփականատեր Վառլամ Հակոբյանը որնէ դրամական միջոց կամ այլ ակտիվ չի ստացել: Այս փաստն ընդունում է նան պատասխանողը ն այդ մասին նշել է նան վերաքննիչ բողոքում: Վառլամ Հակոբյանին գույքի արժեքի մնացորդը վճարելու պարտավորություն կառավարչի մոտ կառաջանար այն դեպքում, երբ գույքի արժեքից բանկի ապահովված ամբողջ պահանջը բավարարվելուց ն սնանկության վարույթի ծախսերը բավարարվելուց հետո մնար ինչ-որ գումար:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Վառլամ Հակոբյանը չի ստացել դրամական միջոց կամ այ ակտիվ, այսինքն՝ չի ունեցել որնէ եկամուտ, այդ թվում պարտավորությունների նվազման տեսքով չի ստացել, հետնաբար չի կարող խոսք գնալ եկամտային հարկի մասին:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.09.2023 թվականի որոշումը ն փոփոխել այն Ընկերության հայցն
4
ամբողջությամբ բավարարել՝ լուծելով նան պատասխանողից հօգուտ հայցվորի որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար 3.766.649 ՀՀ դրամ բռնագանձելու հարցը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
1) «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի (գրավառու), «Գոլդ Վառ» ՍՊԸ-ի (վարկառու) ն Վառլամ Հակոբյանի (գրավատու) միջն 02.07.2013 թվականին կնքվել է պարտապան չհանդիսացող անձին պատկանող անշարժ գույքի հաջորդող գրավի թիվ 225248 պայմանագիրը, որի 1.1 կետի համաձայն՝ վարկառուի ն գրավառուի միջն 14.09.2011 թվականին կնքված թիվ /Ք007174 ՀՊ հիմնական պայմանագրով գրավառուի հանդեպ վարկառուի ստանձնած պարտավորությունները վերջինիս կողմից չկատարվելու դեպքում կամ ոչ պատշաճ կատարվելու դեպքում գրավառուն իրավունք ունի վարկառուի նկատմամբ իր պահանջները բավարարել պայմանագրի 1.2 կետում նշված անշարժ գույքի հաշվին, իսկ նույն պայմանագրի 1.2 կետի համաձայն` հաջորդող գրավի առարկա է հանդիսանում ՀՀ Կոտայքի մարզ, Աբովյան համայնք, 2-րդ արդյունաբերական գոտի թիվ 3/5 պահեստային տնտեսություն հասցեում գտնվող անշարժ գույքը, որը, ըստ նույն պամանագրի 1.3 կետի համաձայն, սեփականության իրավունքով պատկանում է գրավատուին (անշարժ գույքի վկայական՝ թիվ 12022013-07-0573) (հատոր 1-ին, գ.թ. 86-90).
2) ՀՀ ինտերնետով ծանուցման պաշտոնական կայքում «Գոլդ Վառ» ՍՊԸ-ի «Գույքի աճուրդի կազմակերպման ն անցկացման մասին» 02.04.2019 թվականին տեղադրված հայտարարության համաձայն՝ 09.04.2019 թվականին ժամը 11:00-ին «Գոլդ Վառ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարչի կողմից ՀՀ սնանկության դատարանի կենտրոնական նստավայրում անցկացվելու է «Գոլդ Վառ» ՍՊԸ-ին պատկանող «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում վարկային պարտավորությունների ապահովման միջոց հանդիսացող գրավադրված գույքերի աճուրդը՝ ըստ հետնյալ խմբերի՝ խումբ 15՝ անշարժ գույք, բաղկացած 1 լոտից, լոտ 1, ք. Աբովյան 2-րդ արդ. գոտի, պահեստային տնտեսություն - 61.728.997 ՀՀ դրամ, վճարված չէ հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 10.291.116 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 18).
3) «Աճուրդի արդյունքների մասին» 19.04.2019 թվականի արձանագրության համաձայն` նույն օրը կայացած աճուրդում Ընկերության տնօրեն Արթուր Պողոսյանը, աճուրդային վաճառքի արդյունքում առաջարկելով 61.728.997 ՀՀ դրամ մեկնարկային գին ունեցող խումբ 15 թիվ 1 լոտի (ք. Աբովյան, 2-րդ արդյունաբերական գոտի, թիվ 3/5 պահեստային տնտեսություն հասցեում գտնվող անշարժ գույք) գնման ամենաբարձր գինը՝ 61Լ.728.997 ՀՀ դրամ, ճանաչվել է աճուրդում հաղթող (հատոր 1-ին, գ.թ. 19).
4) «Գոլդ Վառ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արտակ Մարտիրոսյանի (վաճառող) ն Ընկերության (տնօրեն Արթուր Պողոսյան) (գնորդ) միջն 30.04.2019 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի 1-ին կետով վաճառողը վաճառել է անշարժ գույքը` համաձայն ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 14.12.2016 թվականի թիվ ԿԴ/0071/04/15 գործով որոշման ն
5
աճուրդի արդյունքների մասին 19.04.2019 թվականի արձանագրության, նույն պայմանագրի 2-րդ կետի համաձայն՝ անշարժ գույքը բաղկացած է ՀՀ Կոտայքի մարզ, Աբովյան համայնք, 2-րդ արդյունաբերական գոտի թիվ 3/5 պահեստային տնտեսություն հասցեում գտնվող անշարժ գույքից, նույն պայմանագրի 4-րդ կետի համաձայն՝ անշարժ գույքի վաճառքի գինը կազմում է 61.728.997 ՀՀ դրամ, իսկ 5-րդ կետի համաձայն՝ անշարժ գույքի վաճառքի գումարր փոխանցված է վաճառողի սնանկության հատուկ հաշվեհամարին, ն 7.1 կետի համաձայն` անշարժ գույքը գրավի տակ է գտնվում «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում, առկա է արգելանք, համաձայն՝ ՀՀ. անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման Արաբկիր սպասարկման գրասենյակի կողմից 25.04.2019 թվականի տրված՝ թիվ ՄՏ-25042019-07- 0395 միասնական տեղեկանքի (հատոր 1-ին, գ.թ. 20-21).
5) «Գոլդ Վառ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարչի կողմից հաստատված «Գոլդ Վառ» ՍՊԸ-ի միջոցների բաշխման ծրագրի համաձայն՝ որպես ապահովված պահանջ նշվել է 56.085.745 ՀՀ դրամ, որպես կառավարչի վարձատրություն՝ 4.926.002 ՀՀ դրամ, վարչական ծախսեր, այդ թվում՝ գույքի գնահատման, պահպանման ն տնօրինման համար անհրաժեշտ ծախսեր՝ 717.250 ՀՀ դրամ, ընդամենը՝ 61.728.997 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 22).
6) Կոմիտեի կողմից 24.09.2019 թվականին Ընկերության վերաբերյալ կազմվել է թիվ Վ1/1447/2019/ՓԿ արձանագրությունը, ըստ որի՝ 2019 թվականի մայիս ամսվա եկամտային հարկի հաշվարկի «արտադրական, այլ առնտրային ն հասարակական նշանակության գույքի, ներառյալ` շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), արդյունաբերության, ընդերքօգտագործման ն այլ արտադրական նշանակության հողերի կամ գույքի սեփականությունում անձին պատկանող բաժնեմասի օտարումից եկամուտ» տողում չի արտացոլվել 61.758.997 ՀՀ դրամ, որի արդյունքում եկամտային հարկի գումարը կկազմի 12.351.799 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 94).
7) Ընկերությունը 24.03.2020 թվականին վարչական բողոք է ներկայացրել Կոմիտե՝ խնդրելով կատարել վերահաշվարկ ն վերադարձնել հարկային պարտավորությունների բացակայության պայմաններում իր կողմից փաստացի վճարված գումարը: Կոմիտեի հարկային ն մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 14.04.2020 թվականի թիվ 23/9 որոշմամբ Ընկերության դիմում-բողոքի քննարկման վարույթը կարճվել է՝ այն պատճառաբանությամբ, որ Ընկերության բողոքը վերաբերում է իր իսկ կողմից ներկայացված հաշվարկի արդյունքում առաջացած պարտավորությանը (հատոր 1-ին, գ.թ. 10-17):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ իրավահարաբերության ծագման պահին գործող
6
խմբագրությամբ ՀՀ հարկային օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի, 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 146-րդ հոդվածի 1-ին մասի ն 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «բ» ենթակետի կապակցությանբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, ինչպես նան ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թուլ է տվելր լ դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն վճռաբեկ բողոքի քենության շրջանակեերում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցադրմանը.
- արդյո՛ք վարկային պարտավորությունների ապահովման համար վարկառու չհանդիսացող գրավատուի կողմից գրավադրված գույքը սնանկության վարույթի շրջանակներում հարկ վճարող կազմակերպությանն օտարվելու դեպքում, այդ կազմակերպությունը, որպես հարկային գործակալ, կրում է եկամտային հարկ վճարելու պարտավորություն:
ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով՝
1) ապահովում է օրենքների Ա այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.
2) վերացնում է մարդու իրավունքնեի ն ազատությունների հիմնարար խախտումները:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` օրենքների ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, (...):
Վճռաբեկ դատարանը տվյալ դեպքում օրենքների ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական իր առաքելությունն իրացնելու Ա ըստ այդմ սույն գործով իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ հարկային օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի, 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 146-րդ հոդվածի 1-ին մասի Ա 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «բ» ենթակետի կիրառման կապակցությամբ իրավունքը զարգացնելու անհրաժեշտությունից ելնելով հարկ է համարում անդրադառնալ նշված իրավանորմերի բովանդակությանը ն բացահայտել դրանով կարգավորվող հարաբերությունները:
7
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասն ամրագրում է յուրաքանչյուրի՝ օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր մուծելու, պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այ վճարումներ կատարելու պարտականությունը: «Օրենքին համապատասխան սահմանված» հասկացությունը բովանդակում է հարկերի, տուրքերի բացառապես օրենքով սահմանված լինելու սահմանադրական պահանջ, որպիսի պահանջից բխում է, որ հարկերը, տուրքերը համարվում են սահմանված, եթե օրենքով սահմանվել են դրանց բաղկացությունը կազմող էական տարրերը: Ընդ որում, այդ տարրերի՝ օրենքով պարտադիր ամրագրված լինելը դիտվում է որպես այս կամ այն հարկատեսակի էական պայման ն այդ հարկատեսակի մասով պարտավորության առաջադրման հիմք:
Սահմանադրական այս նորմին համահունչ` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ նան՝ Օրենսգիրք) 9-րդ հոդվածով սահմանված են հարկի ն վճարի սահմանման ընդհանուր պայմանները: Համաձայն նշված հոդվածի 1-ին մասի՝ հարկը ն վճարը համարվում են սահմանված միայն այն դեպքում, երբ սահմանված են հետնյալ տարրերը, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի.
1 հարկ վճարողների շրջանակը.
2) հարկման օբյեկտը.
3) հարկման բազան.
4) հարկի դրույքաչափը.
5) հարկի հաշվարկման կարգը.
6) հարկի վճարման կարգը ն ժամկետները:
Նշված տարրերից յուրաքանչյուրի ընդհանուր բովանդակությունը բացահայտված է ՀՀ հարկային օրենսգրքի համապատասխանաբար 10-12-րդ, 14-րդ ն 18-րդ հոդվածներում. այդ տարրերից յուրաքանչյուրն ունի նան իր կոնկրետ բովանդակությունը՝ պայմանավորված ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կոնկրետ հարկատեսակի բնույթով ու առանձնահատկությամբ:
Օրենսգրքով սահմանված պետական հարկի տեսակներից է եկամտային հարկը, որը ՀՀ հարկային օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Օրենսգրքի 141-րդ հոդվածով սահմանված հարկման օբյեկտի համար Օրենսգրքով սահմանված կարգով, չափով ն ժամկետներում պետական բյուջե վճարվող պետական հարկ է:
ՀՀ հարկային օրենսգրքի 140-րդ հոդվածն ամրագրում է եկամտային հարկ վճարող անձանց շրջանակը, այն է՝ ռեզիդենտ ն ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերերը ն նոտարները որպես ֆիզիկական անձինք՝ միայն անձնական եկամուտների մասով:
ՀՀ հարկային օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եկամտային հարկով հարկման օբյեկտ է համարվում՝
3) ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ն (կամ) Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը, բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում
8
հաշվառված անհատ ձեռնարկատեերի ն նոտարների .9ձեռնարկատիրական եկամուտների.
2) ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը բացառությամբ մշտական հաստատության միջոցով Հայաստանի 9Հանրապետությունում գործունեություն իրականացնող` ե (կայ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետության աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց մշտական հաստատությանը վերագրվող եկամուտների, ինչպես նան արտաքին տնտեսական գործունեությունից ստացվող եկամուտների: Սույն կետի կիրառության իմաստով՝ արտաքին տնտեսական գործունեությունն ընդունվում է Օրենսգրքի 108-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված նշանակությամբ:
ՀՀ հարկային օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եկամտային հարկով հարկման բազա է համարվում՝
1) ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ հարկվող եկամուտը, որը որոշվում է որպես Օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված համախառն եկամտի Ա Օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցվող եկամուտների դրական տարբերություն.
2) ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ հարկվող եկամուտը, որը որոշվում է որպես Օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված համախառն եկամտի ն Օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցվող եկամուտների դրական տարբերություն:
«Համախառն եկամուտ» հասկացության բովանդակությունը բացահայտված է ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետում, այն է՝ համախառն եկամուտը հաշվետու ժամանակաշրջանում ստացված կամ ստացման ենթակա Օրենսգրքով սահմանված եկամուտների հանրագումարն է:
Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետով առանձնացված են եկամտի հետնյալ տեսակները՝ ձեռնարկատիրական, անձնական ն (կամ) պասիվ եկամուտներ, որոնցից յուրաքանչյուրի բովանդակությունը բացահայտված է նուն մասի 24-26-րդ կետերում:
Այսպես՝
- ձեռնարկատիրական եկամուտ է կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից իրականացվող գործունեությանը վերագրվող ակտիվի աճը կամ պարտավորության նվազումը, որը, առանձին վերցրած, հանգեցնում է կազմակերպության սեփական կապիտալի կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի զուտ ակտիվների ավելացման, բացառությամբ Օրենսգրքի 108-րդ հոդվածով սահմանված եկամուտ չհամարվող տարրերի ն նույն մասի 25-րդ կետի կիրառության իմաստով անձնական եկամուտ համարվող անհատ ձեռնարկատեր կամ նոտար համարվող ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից ստացվող շահաբաժինների: Նույն կետի կիրառության իմաստով՝ ձեռնարկատիրական եկամուտ է համարվում նան անհատ ձեռնարկատեր ն նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող եկամուտը,
9
- անձնական եկամուտ է ֆիզիկական անձի կողմից աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում իրականացվող գործունեությանը վերագրվող կամ ցանկացած այլ հիմքով (բացառությամբ նույն մասի 24-րդ ն 26-րդ կետերով սահմանված դեպքերի) ստացվող դրամական միջոցը կամ այլ ակտիվը (այդ թվում՝ բնամթերային ձնով): Նույն կետի կիրառության իմաստով՝ անհատ ձեռնարկատեր կամ նոտար համարվող ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից ստացվող շահաբաժինը համարվում է անձնական եկամուտ` անկախ շահաբաժինը որպես անհատ ձեռնարկատեր կամ որպես նոտար ստանալու հանգամանքից ն նույն մասի 26-րդ կետի դրույթներից.
- պասիվ եկամուտ է ֆիզիկական անձի կամ Օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից իր ակտիվների ներդրմամբ (տրամադրելով) բացառապես այլ անձանց գործունեությունից ստացվող եկամուտները, մասնավորապես՝ շահաբաժին, տոկոս, ռոյալթի, վարձակալական վճար, ակտիվների արժեքի հավելաճ (բացառությամբ սույն մասի 24-րդ կետով սահմանված դեպքերի ն սույն մասի 25-րդ կետի կիրառության իմաստով անձնական եկամուտ համարվող՝ անհատ ձեռնարկատեր կամ նոտար համարվող ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից ստացվող շահաբաժինների):
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի 6-րդ հոդվածով սահմանված պետական հարկի տեսակներից է եկամտային հարկը: Վերջինիս հիմնական տարրերից են.
- եկամտային հարկ վճարողները՝ ռեզիդենտ ն ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերերը ն նոտարները՝ որպես ֆիզիկական անձինք (Օրենսգրքի 24-25-րդ հոդվածներ),
- եկամտային հարկով հարկման օբյեկտը՝ Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ն (կամ) Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը,
- եկամտային հարկով հարկման բազան` Օրենսգրքով սահմանված համախառն եկամտի ն նվազեցվող եկամուտների դրական տարբերությունը,
- եկամտային հարկի դրույքաչափերը՝ Օրենսգրքի 150-րդ հոդվածով եկամտի առանձին տեսակների համար նախատեսված տոկոսային մեծություններն են, որոնք կիրառվում են հարկման բազայի նկատմամբ՝ եկամտային հարկի չափը որոշելու համար:
Վերոգրյալից հետնում է, որ եկամտային հարկը ՀՀ պետական բյուջե վճարվող հարկ է, որը վճարելու պարտականությունը ծագում է ռեզիդենտ ն ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց մոտ Օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված համախառն եկամտի Ա Օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցվող եկամուտների դրական տարբերության առկայության դեպքում գոյացած հարկման բազայի նկատմամբ համապատասխան դրույքաչափի կիրառման միջոցով: Այլ կերպ՝ հարկման բազան որոշելու գործընթացում համախառն եկամտից նվազեցվող եկամուտները, որոնց սպառիչ ցանկը սահմանված է Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով, հարկվող եկամուտ չեն հանդիսանում:
10
Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ եկամտային հարկով հարկման բազայի որոշման նպատակով բանկում կամ վարկային կազմակերպությունում գրավ դրված գույքի օտարումից ստացվող եկամուտը հաշվարկվում է Օրենսգրքի 146-րդ հոդվածով սահմանված կարգով:
Օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆիզիկական անձի կողմից (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող ֆիզիկական անձի կողմից, եթե վերջիններս որպես գրավատու հանդես են գալիս որպես անհատ ձեռնարկատեր ն նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ) գրավ դրված գույքը բռնագանձման արդյունքում (այդ թվում՝ հարկադիր կամ սնանկության աճուրդից գնման կամ հանձնման դեպքում) սեփականության իրավունքով գրավառու բանկին կամ վարկային կազմակերպությանը անցնելու դեպքում գրավատու ֆիզիկական անձի՝ գույքն օտարելուց ստացվող եկամուտ է համարվում գրավ դրված գույքի օտարման գնի ն վարկային պարտավորության դրական տարբերությունը, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետը սահմանում է. «Հարկման բազան որոշելու եպատակով եվազեցվող եկամուտներ են համարվում՝ (...) սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի (բացառությամբ ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի) օտարումից անհար ձեռնարկատեր ն նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտները (...)»:
Նշված նորմի բովանդակությունից բխում է, որ անհատ ձեռնարկատեր ն նոտար չհանդիսացող ֆիզիկական անձը կրում է ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարումից ստացվող եկամտից եկամտային հարկ վճարելու պարտականություն:
«Օտարում» եզրույթի բովանդակությունը բացահայտված է ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 54-րդ կետում: Ըստ «օտարում» եզրույթի սահմանման՝ օտարումը մեկ անձից մեկ այլ անձի ապրանքի ն (կամ) աշխատանքի կատարման արդյունքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը կամ ծառայության մատուցումն է՝ որնէ ձնով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի) կամ անհատույց:
Հիմք ընդունելով վերը նշված իրավակարգավորումները, ն մասնավորապես, ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, ինչպես նան «օտարում» եզրույթի բովանդակությունը՝ վերն առանձնացված իրավական հարցադրման առնչությամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ներքոհիշյալ հարցերի պարզաբանմանը.
- չկատարված վարկային պարտավորությունների դիմաց վարկառու չհանդիսացող գրավատուի գույքի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու դեպքում արդյո՞ք տեղի է ունենում գրավատուի գույքի օտարում,
- չկատարված վարկային պարտավորությունների դիմաց վարկառու չհանդիսացող գրավատուի գույքի վրա արտադատական կարգով բռնագանձման արդյունքով վարկառու չհանդիսացող գրավատուն ստանում է արդյո՞ք եկամուտ ն ի՞նչ տեսքով:
Այսպես.
11
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գրավատու կարող է լինել ինչպես պարտապանը, այնպես էլ երրորդ անձը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 368-րդ հոդվածի 1ին կետի :համաճձայն՝ պարտավորությունների կատարումը կարող է ապահովվել գրավով (գլուխ 15), տուժանքով, պարտապանի գույքի պահումով, երաշխավորությամբ, երաշխիքով, նախավճարով ն օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ եղանակներով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավի իրավունքը (այսուհետ՝ գրավը) գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար:
Նուն հոդվածի 2-րդ կետի համաձայն գրավը լրացուցիչ (ակցեսոր) պարտավորություն է գրավառուի (պարտատիրոջ) հանդեպ գրավատուի (պարտապանի) հիմնական պարտավորության կատարման ապահովման համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 229-րդ հոդվածի համաձայն՝ գրավառուն այն անձն է, ով օրենքով կամ պայմանագրով սահմանված հիմքերով՝ գրավատուի գույքի նկատմամբ ունի գույքային իրավունք (գրավի իրավունք)՝ ի ապահովում իր հանդեպ պարտապանի դրամական կամ այլ պարտավորության կատարման:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերը նշված հոդվածի իրավական վերլուծությանը ն նշել, որ գրավի իրավունքը կամ գրավը պարտավորությունների` իրային-իրավական ապահովման միջոց է, որը գրավառուին իրավունք է վերապահում հիմնական պարտավորության չկատարման դեպքում գրավատուի այլ պարտատերերի հանդեպ նախապատվության իրավունքով բավարարում ստանալու գրավի առարկայի արժեքից: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գրավի իրավունքն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում իրային իրավունքների շարքում: Ի տարբերություն այլ իրային իրավունքների՝ գրավն առաջանում Ա իրավական արժնորում է ստանում այնքանով, որքանով այն անհրաժեշտ է օգտագործել հիմնական պարտավորության կատարումն ապահովելու համար: Այդ իսկ պատճառով գրավը, որպես այդպիսին, ունի երկակի բնութ. այն բնութագրվում է որպես պարտավորաիրավական բնույթի իրային-իրավական ապահովման միջոց (րե՛ս, «Սեյվր» ՍՊԸ-ն ընդդեմ Նշան Ալեքսանյանի թիվ ԵԿԴ/0169/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ գրավի իրավունքը գույքային իրավունք է, որն ուղղված է դրամական կամ այ պարտավորության կատարմանը, ընդ որում` գրավատուի պարտապան լինելը կամ գրավով ապահովված պարտավորությանը չմասնակցելն արգելք չէ գրավի իրավունքի ծագման կամ դադարման համար: Այսինքն՝ գրավի իրավունքը պայմանավորված է իրական պարտավորության ն գույքի սեփականատիրոջ՝ այդ պարտավորության կատարումը սեփական գույքով ապահովելու կամքի ն կամահայտնության առկայությամբ (տե'ս, «Արմօյլ» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/1945/05/8 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.11.2021 թվականի որոշումը):
12
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին կետը գրավի դադարման հիմք է նախատեսում, ի թիվս այլնի, գրավ դրված գույքը օրենքով սահմանված կարգով իրացվելու (վաճառվելու) դեպքը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 248-րդ հոդվածի համաձայն՝ գրավառուի (պարտատիրոջ) պահանջները բավարարելու համար գրավ դրված գույքի վրա կարող է բռնագանձում տարածվել պարտապանի կողմից գրավով ապահովված
պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու այնպիսի հանգամանքներում, որոնց համար վերջինս պատասխանատվություն է կրում:
ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է գրավառուի (պարտատիրոջ) պահանջները բավարարելու համար գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելու ն այն իրացնելու այդ թվում՝ գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի սեփականություն հանձնելու հնարավորություն ն առանց դատարան դիմելու (249-րդ հոդված), ն՛ դատական կարգով (249-րդ հոդված):
Միաժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածով սահմանվել են գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարը բաշխելու կանոնները: Համաձայն նշված հոդվածի 1-ին կետի՝ գրավ դրված անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի, բանկային հաշվի, դեպոզիտի (ավանդի), ինչպես նան արժեթղթի իրացումից ստացված գումարից կամ գրավառուին կամ նրա նշած անձին ի սեփականություն անցած համապատասխան գույքի արժեքից այդ գույքի վրա բռնագանձում տարածելու ն իրացնելու համար ծախսերը վճարելու համար անհրաժեշտ գումարներ պահելուց հետո բավարարվում են գրավառուի գրավով ապահովված պահանջները, իսկ մնացած գումարը նույն օրենսգրքի 243.1-ին հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով տասնօրյա ժամկետում փոխանցվում է գրավատուին, եթե գրավի պայմանագրով այդ գումարի փոխանցման այլ կարգ նախատեսված չէ: Գրավառուի՝ գրավով չապահովված պահանջները նույն կետով նախատեսված գումարից (արժեքից) բավարարվում են սույն օրենսգրքով ն այլ օրենքներով սահմանված ընդհանուր կարգով:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում արձանագրել է, որ խնդրո առարկա օտարման արդյունքում վարկառու-գրավատուն ստանում է անձնական եկամուտ՝ ՀՀ. հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի իմաստով, ըստ որի անձնական եկամոտ է ֆիզիկական անձի կողմից աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում իրականացվող գործունեությանը վերագրվող կամ ցանկացած այլ հիմքով (բացառությամբ նույն մասի 24-րդ ն 26-րդ կետերով սահմանված դեպքերի) ստացվող դրամական միջոցը կամ այլ ակտիվը (այդ թվում՝ բնամթերային ձնով): Սույն դեպքում վարկառու-գրավատուի ստացած եկամտի հիմքը հիփոթեքով ապահովված վարկային պայմանագիրն է, իսկ այդ հիմքով վարկառու-գրավատուիՄ ստացած անձնական եկամուտը դրսնորվում է ստացված վարկային միջոցների տեսքով:
Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարկառու-գրավատուի համախառն եկամտի կազմում ներառվում է նան վերջինիս վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի վրա արտադատական կարգով
13
բռնագանձում տարածելու արդյունքում տեղի ունեցած օտարումից ստացված եկամուտը՝ չկատարված վարկային պարտավորությունների տեսքով (տե'ս, Բորիս Ավագյանն ըեդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/537/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.09.2023 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գրավատու կարող է լինել ինչպես պարտապանը, այնպես էլ երրորդ անձը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 439-րդ հոդվածով սահմանված` հատուցելի գործարքի բովանդակությունից բխում է, որ վարկային ապարտավորությունները չկատարելու դիմաց գրավի առարկան վարկային կազմակերպությանն ի սեփականություն հանձնելը հատուցելի գործարք է այն գրավատուի համար, ով ստանում է վարկային պարտավորությունների ամբողջությամբ կամ մասնակիորեն դադարելու ձնով դրսնորվող հանդիպական կատարումը:
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծության Ա ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետնյալը.
Սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Օրենսգրքի կիրառության իմաստով, եկամտային հարկով հարկվող օբյեկտի գրավադրմամբ իր կամ այլ անձի պարտավորությունների կատարումը երաշխավորելով՝ գույքի սեփականատեր ֆիզիկական անձը կրում է բացառապես այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կորցնելու ռիսկը, ինչը չի կարող մեկնաբանվել այնպես, որ նշված ռիսկով պայմանավորված բացասական իրավաբանական հետնանքների առաջացումը ենթադրում է նան եկամտային հարկի վճարման պարտավորության ձնավորում:
Չկատարված վարկային պարտավորությունների դիմաց վարկառու չհանդիսացող գրավատուի գույքի վրա սնանկության վարույթի շրջանակներում արտադատական կարգով բռնագանձում տարածելու, մասնավորապես՝ աճուրդով իրացնելու դեպքում տեղի է ունենում գրավատուի գույքի օտարում, որի արդյունքում, սակայն, վարկառու չհանդիսացող գրավատուն որնէ տեսքով եկամուտ չի ստանում, նա չի ստանում որնէ հանդիպական կատարում, տեղի չի ունենում նրա պարտավորությունների նվազում: Այսինքն՝ այն պարագայում, երբ վարկառուն ն գրավատուն չեն նույնանում, ստացվում է, որ գրավի առարկայի օտարումից հատուցումը ստանում է վարկառուն, իսկ գրավատուն այս մասով որնէ հատուցում չի ստանում:
Ամփոփելով վերոգրյալը ն իրացնելով ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածում ամրագրված օրենքների ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու վճռաբեկ դատարանի առաքելություն ն այդ առումով սույն գործով իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ հարկային օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի, 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 146-րդ հոդվածի 1-ին մասի ն 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «բ» ենթակետի կապակցությամբ իրավունքի զարգացումն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ իրավակիրառ պրակտիկան պետք է զարգանա այն ուղղությամբ, որ Օրենսգրքի իմաստով «գրավատու» եզրույթն ընկալվի ն կիրառվի «վարկառու-գրավատու» բովանդակությամբ,
14
քանի որ գրավի առարկայի նկատմամբ վարկառու չհանդիսացող գրավատուի սեփականության իրավունքն այլ անձի փոխանցվելու դեպքում որնէ ձնով հատուցումը, այդ թվում` պարտավորությունների նվազումը, ստանում է վարկառուն, իսկ վարկառու չհանդիսացող գրավատուն հատուցում չի ստանում, ուստի խոսք չի կարող լինել չստացված եկամտի համար եկամտային հարկի գծով պարտավորությունների առաջացման մասին:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է պարտավորեցնել Կոմիտեին կատարել|իրլ լվերահաշարկ ն վերադարձնել 3իհարկային 0պարտավորությունների բացակայության պայմաններում փաստացի վճարված գումարը՝ 12.351.799 ՀՀ դրամը, ն բռնագանձված 1.914.802 ՀՀ դրամ տույժի գումարը:
Դատարանը 01.06.2022 թվականի վճռով հայցը բավարարել է՝ պատճառաբանելով, որ «(.) Ընկերությունը ֆիզիկական անձին սեփականության իրավունքով պատկանող գույքը գնել է աճուրդի արդյունքով «Գոլդ Վառ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արտակ Մարտիրոսյանի (վաճառող) հետ կնքած պայմանագրի հիման վրա ն այդ գույքի սեփականատեր հանդիսացող ֆիզիկական անձին փաստացի որնէ դրամական միջոց կամ այլ եկամուտ չի վճարել, իսկ վերջիես էլ չի ստացել այդ գործարքից որնէ: եկամուտ, ինչից հետնում է, որ հայցվորը հանդես չի եկել հիշյալ գործարքով նան որպես հարկային գործակալ ն, ըստ այդմ եա եկամտային հարկի հաշվարկման ն պահման պարտականություն ես չի կրել:
(-) հայցվորը գույքի սեփականատեր հանդիսացող ֆիզիկական անձին փաստացի որնէ դրամական միջոց կամ այլ եկամուտ չի վճարել, ն վերջիես էլ հայցվորից չի ստացել իր գույքի օտարումից որնէ եկամուտ, իսկ զուտ միայն այն փաստը, որ հայցվորի գնած գույքը սեփականության իրավունքով պատկանել| լէ ֆիզիկական անձին, բավարար չէ' հաստատված համարելու, որ հայցվորն այդ ֆիզիկական անձին ՀՀ հարկային օրենսգրքի իմաստով վճարել է որնէ եկամուտ երա համար հանդիսանալով հարկային գործակալ, քանի որ նույն օրենսգրքի 29-րդ հոդվածի կանոնակարգմամբ հարկային գործակալը հարկ վճարողներին եկամուտներ վճարող (հատկացեող կամ բնամթերային ձնով տրամադրող)' հարկային մարմեում որպես հարկ վճարող հաշվառված կազմակերպություեն է, որի վրա էլ դրված է հարկ վճարողներին եկամուտներ վճարելիս երաեց եկամուտներից հարկերը կամ վճարները հաշվարկելու, պահելու ն ՀՀ պետական բյուջե վճարելու պարտավորությունը, մինչդեռ սույն գործով հայցվորի կողմից ֆիզիկական անձին եկամտի' դրամական միջոցի կամ այլ ակտիվի (այդ թվում նան' բնամթերային ձնով) վճարման փաստն ըստ էության հերքվում է: (..)»:
Վերաքննիչ դատարանը 22.09.2023 թվականի որոշմամբ ամբողջությամբ բավարարել է Կոմիտեի բողոքը, Դատարանի 01.06.2022 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանել է ն գործն ուղարկել է նույն դատար
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 29 մայիսի, 2024 թ.
- Գործի #:
- ՎԴ/2961/05/20
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
