ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ-ՈՒՄ ՆՈՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԷՆԵՐԳԱԲԼՈԿ(ՆԵՐ)Ի ԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ-ՈՒՄ ՆՈՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԷՆԵՐԳԱԲԼՈԿ(ՆԵՐ)Ի ԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ-ՈՒՄ ՆՈՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԷՆԵՐԳԱԲԼՈԿ(ՆԵՐ)Ի ԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2009 թվականի հոկտեմբերի 27-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԷՆԵՐԳԱԲԼՈԿ(ՆԵՐ)Ի ԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ Հոդված 1. Օրենքի նպատակը Հայաստանի Հանրապետությունում կառուցել մինչև 1200 ՄՎտ հզորությամբ նոր միջուկային էներգաբլոկ(ներ): Հոդված 2. Նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման հրապարակի ընտրությունը 1. Նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման հրապարակի ընտրությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի համակարգի և Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության անվտանգության ստանդարտների պահանջներին համապատասխան:
2. Իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականություն համարվող հողատարածքները, որոնք անհրաժեշտ կլինեն նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման համար, օտարվում են «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: (2-րդ հոդվածը փոփ. 24.10.18 ՀՕ-413-Ն) Հոդված 3. Անվտանգության պահանջների ապահովումը Հայաստանի Հանրապետության կառավարությունը նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի նախագծման, հրապարակի ընտրության, կառուցման, շահագործման և շահագործումից հանելու ընթացքում ապահովում է միջազգային կոնվենցիաներով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները և Հայաստանի Հանրապետության միջուկային ու ճառագայթային անվտանգության նորմերի պահանջները: Հոդված 4. Հասարակությանը տեղեկատվության տրամադրումը Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանված կարգով նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման ընթացքում հասարակությանը և բնապահպանական կազմակերպություններին պարբերաբար, բայց ոչ ուշ, քան վեց ամիսը մեկ, տեղեկացնում է նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման ծրագրի իրականացման աշխատանքների ընթացքի մասին: Հոդված 5. Օրենքի ուժի մեջ մտնելը Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2009 թ. նոյեմբերի 16 Երևան ՀՕ-192-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ-ՈՒՄ ՆՈՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԷՆԵՐԳԱԲԼՈԿ(ՆԵՐ)Ի ԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-192-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Պաշտոնական Ինկորպորացիա (08.11.2018-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2009.11.25/58(724) Հոդ.1283 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 27.10.2009 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 16.11.2009 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 05.12.2009 Հիմնական ակտ 27.10.2009, ՀՕ-192-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա 24.10.2018, ՀՕ-413-Ն 27.10.2009, ՀՕ-192-Ն Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 27.11.2006, ՀՕ-185-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 հոկտեմբերի, 2009 թ.
- Գործի #:
- ՀՕ-192-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
