ՎԴ/11657/05/18
Ամփոփում
քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ նան՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.06.2021 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի «Կաֆե Դյու Բրազիլ» ՍՊԸ-ի (այսուհետ նան` Ընկերություն) ընդդեմ Կոմիտեի՝ 23.10.2018 թվականի թիվ 1503779 ակտը վերացնելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ «Կաֆե Դյու Բրազիլ» ՍՊԸ-ն պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 23.10.2018 թվականի թիվ 1503779 ակտը: ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Սոսյան) (այսուհետ՝ Դատարան) 02.08.2019 թվականի վճռով հայցը
Ամբողջ Տեքստ
ՀԱ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/11657/05/18
դատարանի որոշում 2023թ.
Նախագահող դատավոր Ա. Սարգսյան
Դատավորներ՝ Ա. Բաբայան
Ա. Պողոսյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2023 թվականի մայիսի 03-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ նան՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.06.2021 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի «Կաֆե Դյու Բրազիլ» ՍՊԸ-ի (այսուհետ նան` Ընկերություն) ընդդեմ Կոմիտեի՝ 23.10.2018 թվականի թիվ 1503779 ակտը վերացնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ «Կաֆե Դյու Բրազիլ» ՍՊԸ-ն պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 23.10.2018 թվականի թիվ 1503779 ակտը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Սոսյան) (այսուհետ՝ Դատարան) 02.08.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:
2
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ Վերաքննիչ դատարան) 07.06.2021 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքենիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 02.08.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ի պաշտոնե ներկայացուցիչ՝ Արման Մնացականյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 25-րդ ն 27րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել ն կիրառել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի Լին ն 4-րդ մասերը, ՀՀ հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասը:
Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
ՀՀ հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված պատասխանատվության միջոցը կիրառելու համար պետք է հիմք ընդունվի նշված հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտման՝ առանց ուղեկցող փաստաթղթի ապրանքների տեղափոխման 3-րդ ն ավելի փաստ արձանագրվելու հանգամանքը, այլ ոչ թե թույլ տրված խախտումը նույն օրենսգրքի 410-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով արձանագրվելու կամ նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված տուգանքի չափով պատասխանատվության ենթարկելու հանգամանքը: Նույնաբնույթ խախտման համար պատասխանատվություն նախատեսող կարգավորում սահմանված էր նան «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով, ուստի այս առումով հիմնավոր չէ Վերաքննիչ դատարանի հետնությունն առ այն, որ եթե ՀՀ հարկային օրենսգրքի նշված դրույթով նկարագրված խախտումները հայցվորի կողմից նախկինում թույլ են տրվել, ո դրանց համար պատասխանատվություն է կիրառվել մինչն ՀՀ հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելը գործած «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի իրավակարգավորմամբ, ապա խախտումները նույնական չեն ն չեն կարող հիմք հանդիսանալ նույն իրավախախտման կրկնակիության հիմքով ՀՀ հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված պատասխանատվությունը կիրառելու համար:
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ տվյալ դեպքում գործի լուծումը կախված է ոչ թե «Հարկերի մասին» ՀՀ օրենքի կամ ՀՀ հարկային օրենսգրքի գործողության ժամանակահատվածից կամ ՀՀ հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տուգանքը նախկինում կիրառված լինելու հանգամանքից, այլ
3
օրենսդիրը ՀՀ հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դրույթների կիրառելիությունն ուղղակիորեն պայմանավորել է նույն մասի 1-ին կետում նշված խախտումն արձանագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում խախտման (ոչ թե նուն հոդվածի կիրառման կամ նուն հոդվածի սանկցիայով պատասխանատվության ենթարկվելույ երկրորդ, երրորդ անգամ թույլ տալու հանգամանքի հետ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.06.2021 թվականի կայացրած որոշումը ն փոփոխել այն՝ հայցը մերժել կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
1) ՀՀ ԿԱ ՊԵԿ ՕՀ վարչության 20.12.2017 թվականի թիվ 1501049 վարչական ակտի համաձայն «Կաֆե Դյու Բրազի» ՍՊԸի նկատմամբ իրականացված
օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Կաֆե Դյու Բրազիլ» ՍՊԸ-ի կողմից իրականացվել է անփաստաթուղթ ապրանքների տեղափոխում, որն առաջացնում է պատասխանատվություն՝ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ն առաջադրվել է տուգանք 1.000.000 դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 92-94):
2) ՀՀ ԿԱ ՊԵԿ ՕՀ վարչության 27.02.2018 թվականի թիվ 1501749 վարչական ակտի համաձայն` ՀՀ ԿԱ ՊԵԿ ՕՀ վարչության պետի 12.02.2018 թվականի թիվ 1501749 որոշմամբ «Կաֆե Դյու Բրազի» ՍՊԸ-ի նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելիս պարզվել է, որ 14.02.2018 թվականին «Կաֆե Դյու Բրազիլ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 257 ՕՔ 61 պետհամարանիշի ավտոմեքենայով ք. Երնան Արշակունյաց 15 հասցեի «Սուրմալու» տոնավաճառի տարածքում գտնվող, ընկերության վաճառքի կետ տեղափոխվող 1650կգ հատիկավոր սուրճից 350կգ՝ ընդհանուր գումարով 616.000 դրամի, վերաբերյալ ժամը 11:50-ի դրությամբ, «Կաֆե Դյու Բրազիլ» ՍՊԸ-ի կողմից դուրս չէր գրվել ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված համապատասխան փաստաթուղթ՝ էլեկտրոնային հաշիվ, որն առաջացնում է պատասխանատվություն ՀՀ հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածի հիմքով, Ա առաջադրվել է տուգանք 1.232.000 դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 75-77):
3) ՀՀ ՊԵԿ ՕՀՎ պետի ժամանակավոր պաշտոնակատարի 26.09.2018 թվականի թիվ 1503779 արձանագրության համաձայն իրականացված .օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ի խախտումն ՀՀ
4
հարկային օրենսգրքի 57-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի պահանջի՝ 26.09.2018 թվականին ժամը 13:35-ի սահմաններում «Կաֆե Դյու Բրազիլ» ՍՊԸ-ի վարորդ Անտուն Կալուսյանը «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 257 ՕՋ 61 պետհամարանիշի ավտոմեքենայով
ք. Երնան, Գրաբերի 10 հասցեում գտնվող Ընկերության պահեստից դեպի ք. Երնան, Բագրատունյաց 52/1 հասցեում գտնվող Ընկերության արտադրամաս իրականացնում էր ընդհանուր գումարով 2.331.560 դրամ ապրանքի տեղափոխություն, որոնց համար բացակայում էին օրենքով նախատեսված ուղեկցող փաստաթղթերը: 26.08.2018 թվականին ժամը 13:10-ի սահմաններում Ընկերությունը վարորդ-առաքիչ Փանոս Ղազար Փանոսի անձնական «Օպել Կոմբո» մակնիշի 21 ՕՏ 410 պետհամարանիշի ավտոմեքենայով ք. Երնան Բագրատունյաց 52/1 հասցեում գտնվող Ընկերության արտադրամասից առանց ուղեկցող փաստաթղթերի կատարել է ընդհանուր գումարով 267.500 ՀՀ դրամ սուրճի տեղափոխություն, որոնց համար բացակայում էին օրենքով նախատեսված ուղեկցող փաստաթղթերը: Նշված խախտումն առաջացնում է պատասխանատվություն ՀՀ հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածի հիմքով (հատոր 1-ին, գ.թ. 57-59):
4) ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության պետի 23.10.2018 թվականի «Հարկային պարտավորությունների հաշվարկման ն գանձման առաջադրման վերաբերյալ» թիվ 1503779 վարչական ակտով ՀՀ հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով սահմանված հիմքով հաշվարկվել ն Ընկերությանը գանձման է առաջադրվել 5.198.120 ՀՀ դրամի չափով տուգանք՝ որպես հարկային պարտավորություն (հատոր 1-ին, գ.թ. 53-55):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի Լին կերով նախատեսված հիմքի առկայությամբ' նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է' բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ ՀՀ հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածի կապակցությանբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Իրավական որոշակիության սկզբունքը 22.12.2015 թվականին փոփոխված ՀՀ Սահմանադրությամբ բարձրացվեց սահմանադրական մակարդակի ըստ ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի՝ հիմնական իրավունքները ն. ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը ն ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների ն ազատությունների կրողները նե հասցեատերերն ի վիճակի լինեն դրսնորելու համապատասխան վարքագիծ:
5
Այս սկզբունքի բովանդակությունը բացահայտվել է ՀՀ սահմանադրական դատարանի մի շարք որոշումներում: Մասնավորապես, ՀՀ սահմանադրական դատարանը 15.11.2019 թվականի ՍԴՈ-Ղ488 որոշմամբ արտահայտել է հետնյալ իրավական դիրքորոշումները.
-«Իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլնի, պահանջում է նան իրավական օրենքի առկայություն: Վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում: Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձնակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական ն ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետնանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը»,
-«... իրավական որոշակիության սկզբունքը ենթադրում է ինչպես հնարավորինս հստակ իրավակարգավորման առկայություն, այնպես էլ դրա կանխատեսելիության ապահովում: Մասնավորապես, իրավակարգավորման ձնակերպումը պետք է հնարավորությու, տա անձին ոչ միայն դրան համապատասխան ձնավորելու իր վարքագիծը, այլն կանխատեսելու, թե ինչպիսի՞ն կարող են լինել հանրային իշխանության գործողությունները, նե ի՞նչ հետնանքներ կառաջանան տվյալ իրավակարգավորման կիրառման արդյունքում»,
-«...իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի ն չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության»,
Հ... իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նան, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ»,
-«..հաշվի առնելով կենսական հարցերի բազմազանությունը ն նորմաստեղծ ճանապարհով բոլոր իրավիճակներին արձագանքելու .՛անհնարինությունը՝ օրենսդրական ն ենթաօրենսդրական կարգավորումների որոշակիության պահանջը չի բացառում անորոշ իրավական հասկացությունների ամրագրումն օրենքներում ն ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում, սակայն այն պարտադիր պետք է ուղեկցվի նման հասկացությունների համարժեք, իսկ նույնական դեպքերում՝ միատեսակ մեկնաբանությամբ, առանց որի անհնարին կլինի փաստել այդ դրույթների կանխատեսելիությունը»:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) նս բազմիցս անդրադարձել է «իրավական օրենքի» անհրաժեշտ որակներին: Ըստ Եվրոպական դատարանի՝ «...անհրաժեշտ է, որ օրենքը լինի
6
բավարար հասանելի ... ն որոշակի: ... նորմը չի կարող համարվել «օրենք», քանի դեռ այն ձնակերպված չէ բավարար որոշակիությամբ, որպեսզի քաղաքացուն հնարավորություն տա կարգավորել իր վարքագիծը: Նա պետք է ի վիճակի լինի, անհրաժեշտության դեպքում համապատասխան խորհրդի օգնությամբ, այդ հանգամանքներում ողջամիտ աստիճանի կանխատեսել այն հետնանքները, որոնց նշված գործողությունը կարող է հանգեցնել ...» (տես, Խոռհցսժ 7. քոռոօօ գործով Եվրոպական դատարանի 06.12.2012 վճիռը, կետ 96):
Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի կողմից ընդունված «Իրավունքի գերակայության հսկիչ ցանկը», ի թիվս այլնի, Եվրոպայի խորհրդի մասնակից պետություններում իրավունքի գերակայության գնահատման չափանիշ է դիտարկում իրավական որոշակիությունը, որի բաղադրիչներից է օրենքների կանխատեսելիությունը: Նշված իրավական փաստաթղթի 58-րդ կետի համաձայն՝ օրենքների կանխատեսելիությունը նշանակում է, որ օրենքները ոչ միայն պետք է մինչն կիրառումը նախապես հրապարակվեն ն կանխատեսելի լինեն հետնանքների առումով, այլ պետք է նան ձնակերպվեն բավարար հստակությամբ Ա պարզությամբ՝ հնարավորություն տալու համար իրավունքի սուբյեկտներին իրենց վարքագիծը կարգավորել այդ օրենքներին համապատասխան: Միաժամանակ շեշտադրվում է, որ կանխատեսելիության աստիճանը կախված է տվյալ օրենքի բնույթից:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կանխատեսելիության առավել բարձր աստիճան, ի թիվս այլնի, պահանջվում է պատասխանատվություն սահմանող, այդ թվում՝ հարկային պատասխանատվություն սահմանող իրավակարգավորումներում: Այդ իսկ պատճառով իրավական որոշակիության սկզբունքն օրենսդիրն ուղղակիորեն սահմանել է որպես հարկային համակարգի սկզբունք: ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ նան՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում գործում է միասնական հարկային համակարգ՝ հիմնված հետնյալ սկզբունքների վրա.
1) պարզություն ն հստակություն՝ հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերը հարկ վճարողների ն հարկային մարմնի համար պետք է լինեն պարզ, հստակ ն իրենց մեջ չպարունակեն հակասություններ ու անորոշություններ (..)»:
Ըստ այդմ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածով սահմանված՝ իրավական նորմերի մեկնաբանման այն կանոնը, ըստ որի՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է, ի թիվս այլնի, ելնելով տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ՀՀ հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածի նորմերը մեկնաբանել՝ ելնելով ՀՀ հարկային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ամրագրված վերը նշված սկզբունքից:
7
Իրավահարաբարության ծագման պահին գործող ՀՀ հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ մասերը սահմանում են.
«Լ.«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող
օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ապրանքների մատակարարման կամ տեղափոխության փաստաթղթավորման կամ ապրանքների հետագծելիության ապահովման համար Օրենսգրքով սահմանված պահանջների խախտման՝ Օրենսգրքով սահմանված պահանջները չբավարարող ուղեկցող փաստաթղթով կամ առանց ուղեկցող փաստաթղթի կամ առանց ապրանքների հետագծելիությունն ապահովող էլեկտրոնային սարքի ապրանքների մատակարարման կամ տեղափոխության հայտնաբերման դեպքում, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի, խախտման հիմք հանդիսացող գործարքի կամ գործողության մասով՝
1) գանձվում է տուգանք այդ ապրանքի գնի (արժեքի) 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 200 հազար դրամից.
2) սույն մասի 1-ին կետում նշված խախտումն արձանագրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
ա. խախտման երկրորդ փաստ արձանագրվելու դեպքում գանձվում է տուգանք՝ անփաստաթուղթ ապրանքների գնի (արժեքի) 100 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 500 հազար դրամից,
բ. խախտման երրորդ ն ավելի փաստ արձանագրվելու դեպքում գանձվում է տուգանք՝ անփաստաթուղթ ապրանքների գնի (արժեքի) 200 տոկոսի չափով, բայց ոչ պակաս մեկ միլիոն դրամից:
2. Սույն հոդվածի 1-ին մասի կիրառության իմաստով'
Ը)
2) խախտումը երկրորդ, երրորդ Ա ավելի անգամ կատարելու փաստ է համարվում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կազմված վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ մինչն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կազմվող վարչական ակտն ընդունելու օրը, սուն հոդվածի 1ին մասով սահմանված . խախտման՝ համապատասխանաբար երկրորդ, երրորդ ն ավելի անգամներ կրկնվելը»:
«Ապրանքի մատակարարում», «ապրանքի տեղափոխություն» եզրույթների բովանդակությունը համապատասխանաբար սահմանված է Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 41-րդ ն 42-րդ կետերում: Նույն հոդվածի 1-ին մասի 56-րդ կետի համաձայն՝ ուղեկցող փաստաթուղթ է հանդիսանում Օրենսգրքով սահմանված դեպքերում ն կարգով ապրանքի մատակարարումը կամ տեղափոխությունը հավաստող՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված համապատասխան հաշվարկային փաստաթուղթը:
8
Այսպիսով, Օրենսգրքի 410-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է սահմանում հետնյալ խախտումների համար.
-Օրենսգրքով սահմանված պահանջները չբավարարող (Օրենսգրքի 55-րդ հոդվածով հաշվարկային փաստաթղթերին ներկայացվող պահանջները չբավարարող) ուղեկցող փաստաթղթով ապրանքների մատակարարում,
-Օրենսգրքով սահմանված պահանջները չբավարարող (Օրենսգրքի 55-րդ հոդվածով հաշվարկային փաստաթղթերին ներկայացվող պահանջները չբավարարող) ուղեկցող փաստաթղթով ապրանքների տեղափոխություն,
-առանց ուղեկցող փաստաթղթի (Օրենսգրքի 55-րդ հոդվածով նախատեսված հաշվարկային փաստաթղթի) ապրանքների մատակարարում,
-առանց ուղեկցող փաստաթղթի (Օրենսգրքի 55-րդ հոդվածով նախատեսված հաշվարկային փաստաթղթի) ապրանքների տեղափոխություն,
-առանց ապրանքների հետագծելիությունն ապահովող էլեկտրոնային սարքի ապրանքների մատակարարում,
-առանց ապրանքների հետագծելիությունն ապահովող էլեկտրոնային սարքի ապրանքների տեղափոխություն:
Վերը նշված խախտումների համար որպես պատասխանատվության միջոց է սահմանվում տուգանք՝ մատակարարվող կամ տեղափոխվող ապրանքի գնի (արժեքի) 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 200 հազար դրամից:
Միաժամանակ, օրենսդիրն Օրենսգրքի 410-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտումների կրկնակիությունը, 6բազմակիությունը դիտարկում է որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք մեկ տարվա ընթացքում խախտման երկրորդ փաստ արձանագրվելու դեպքում սահմանելով տուգանք՝ անփաստաթուղթ ապրանքների գնի (արժեքի) 100 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 500 հազար դրամից, իսկ խախտման երրորդ ն ավելի փաստ արձանագրվելու դեպքում սահմանելով տուգանք` անփաստաթուղթ ապրանքների գնի (արժեքի) 200 տոկոսի չափով, բայց ոչ պակաս մեկ միլիոն դրամից:
Օրենսդիրը, նպատակ ունենալով իրավակիրառ պրակտիկայում ապահովել որոշակիությունն ու կանխատեսելիությունը, հստակ սահմանել է նան Օրենսգրքի 410-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված մեկամյա ժամկետի ելակետն ու վերջնակետը: Օրենսգրքի 410-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ մեկամյա ժամկետի հոսքի ելակետ է հանդիսանում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կազմված առաջին վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրը: Իսկ որպես մեկամյա ժամկետի վերջնակետ է դիտարկվում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կազմված երկրորդ կամ հերթական վարչական ակտն ընդունելու օրը: «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտն ընդունված է
9
համարվում այդ ակտը վարչական մարմնի իրավասու պաշտոնատար անձի կողմից ստորագրվելու օրվանից:
Ըստ այդմ` Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ որպեսզի Օրենսգրքի 410-րդ հոդվածի 1-ին մասի խախտումը դիտարկվի որպես երկրորդ կամ հերթական անգամ կատարված` օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կազմված առաջին վարչական ակտի ուժի մեջ մտնելու ն երկրորդ կամ հերթական վարչական ակտի ընդունման օրվա միջն ընկած ժամանակահատվածը չպետք է գերազանցի մեկ տարին: Այլ կերպ՝ այն դեպքում, եթե երկրորդ կամ հերթական վարչական ակտի ընդունման օրվա դրությամբ լրացած է մեկամյա ժամկետը՝ հաշված նախորդ խախտման վերաբերյալ վարչական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից, տնտեսվարող սուբյեկտը չի կարող պատասխանատվության ենթարկվել Օրենսգրքի 410-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով:
Այսպիսով, Օրենսգրքի 410-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը ն 2-րդ մասի 2-րդ կետը, մասնավորապես, դրանցում համապատասխանաբար կիրառված «սույն մասի 1- ին կետում նշված խախտում», «սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտում» ձնակերպումները մեկնաբանելով իրավական որոշակիության սկզբունքին համապատասխան ն ելնելով նան նշված ձնակերպումների տառացի նշանակությունից՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կրկնակիության կամ բազմակիության դեպքն առկա է, եթե մեկ տարվա ընթացքում կատարված նախորդ խախտումը բացառապես Օրենսգրքի 410-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված խախտումն է, այսինքն` ւրվյալ տետեսվարող սուբյեկտը պատասխանատվության է ենթարկվել Օրենսգրքի 410-րդ հոդվածի Էին մասի իրավական հիմքով Վճոաբեկ դատարանի գնահատմամբ՝ Օրենսգրքի 410-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում կիրառված «սույն մասի 1-ին կետում նշված խախտում» ձնակերպումը չի կարող վերաբերել որնէ այլ օրենքում, այդ թվում` ուժը կորցրած «Հարկերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված համարժեք կամ նույնաբովանդակ խախտումների: Եթե օրենսդիրն Օրենսգրքի 410-րդ հոդվածում նկատի ունենար նան մինչն ՀՀ հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելը՝ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի հիմքով (28-րդ հոդված) նույնաբովանդակ խախտումները, ապա Օրենսգրքի 410-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում ն 2-րդ մասի 2-րդ կետում չէին կիրառվի «սույն մասի 1-ին կետում նշված խախտում», «սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտում» ձնակերպումները. այդ նպատակն օրենսդիրը կարտահայտեր Օրենսգրքի 410-րդ հոդվածին միանգամայն այլ բովանդակություն հաղորդելու միջոցով:
Ավելին, Օրենսգրքի 410-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված խախտումների օբյեկտիվ կողմի պարտադիր տարր է կամ Օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված պահանջներին չհամապատասխանող հաշվարկային փաստաթղթի առկայությունը կամ Օրենսգրքի 55րդ հոդվածով նախատեսված հաշվարկային փաստաթղթի
10
բացակայությունը: Հետնաբար, Օրենսգրքի 410-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտում օբյեկտիվորեն կարող է կատարվել միայն ՀՀ հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի գործողության պայմաններում: Այս հանգամանքը նս բացառում է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով սահմանված խախտումը որպես մեկամյա ժամկետում նախորդ խախտում դիտարկելու հնարավորությունը:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդծել, որ նույնաբովանդակ կամ համանման խախտումների դեպքերը որպես կրկնակիություն կամ բազմակիություն դիտարկելն անհամատեղելի է իրավական որոշակիության ու կանխատեսելիության սկզբունքի հետ. խախտումները կարող են դիտարկվել որպես կրկին կատարված, եթե միայն միննույն իրավական հիմքով նախատեսված խախտումներ են:
Վերոհիշյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կրկնակիության կամ բազմակիության դեպք առկա չէ, եթե մեկ տարվա ընթացքում կատարված նախորդ խախտման համար տնտեսվարող սուբյեկտը հարկային պատասխանատվության է ենթարկվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի հիմքով՝ մասնավորապես, այդ օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված խախտում կատարելու համար: Տնտեսվարող սուբյեկտը կարող է Օրենսգրքի 410-րդ հոդվածի 1-ին մասի 2րդ կետի հիմքով պատասխանատվության ենթարկվել միայն այն դեպքում, երբ մեկամյա ժամկետում կատարված նախորդ խախտումը կատարվել է ՀՀ հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո (01.01.2018 թվականից հետո)՝ ՀՀ հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի գործողության պայմաններում:
Վճռաբեկ դատարանն այսպիսով արձանագրում է, որ ՀՀ հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կիրառման համար անհրաժեշտ է հետնյալ պայմանների միաժամանակյա առկայությունը.
-նախորդ խախտումը կատարվել է ՀՀ հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո, ն տնտեսվարող սուբյեկտը հարկային պատասխանատվության է ենթարկվել ՀՀ հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով՝ այդ նորմով նախատեսված խախտում կատարելու համար,
-տնտեսվարող սուբյեկտը կատարել է ՀՀ հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված երկրորդ կամ հերթական խախտումը,
-ՀՀ հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նախորդ խախտման համար նուն հոդվածի 1ին մասի 1ին կետի հիմքով
պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական ակտի ուժի մեջ մտնելու ն ՀՀ հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված երկրորդ կամ հերթական խախտման համար պատասխանատվություն սահմանող վարչական ակտն ընդունելու օրվա միջն ընկած ժամանակահատվածը չի գերազանցում մեկ տարին:
Իրացնելով ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածում ամրագրված օրենքների ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու վճռաբեկ
11
դատարանի առաքելությունը ն այդ առումով ՀՀ հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածի կապակցությամբ իրավունքի զարգացումն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է զարգանա այն ուղղությամբ, որ ՀՀ հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով տնտեսվարող սուբյեկտը կարող է պատասխանատվության ենթարկվել միայն այն դեպքում, երբ տնտեսվարող սուբյեկտի կողմից կատարված նախորդ խախտումը կատարվել է ՀՀ հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո ն այդ խախտման համար պատասխանատվություն է կիրառվել ՀՀ հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է վերացնել կոմիտեի 23.10.2018 թվականի թիվ 15037799 ակտը, որով Ընկերությունը պատասխանատվության է ենթարկվել ՀՀ հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետի հիմքով:
Դատարանը 02.08.2019 թվականի վճռով հայցը բավարարել է՝ հետնյալ պատճառաբանությամբ. ՀՀ հարկային օրենսգրքի 410-րդ հոդդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով տուգանքի նշանակումն իրավաչափ չէ, քանի որ Ընկերությունը տուգանքի նշանակմանը նախորդող մեկ տարվա ընթացքում նույն նորմով սահմանված խախտում թույլ չի տվել:
Մասնավորապես՝ Դատարանն արձանագրել է, որ գործող ՀՀ հարկային օրենսգիրքն ուժի մեջ է մտել 01.01.2018 թվականից, որի ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած է ճանաչվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքը: Հետնաբար, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի ուժով 01.01.2018 թվականից գործող ՀՀ հարկային օրենսգրքի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավահարաբերությունների վրա, որպիսի պայմաններում էլ ՀՀ հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում հիշատակված «սույն մասի 1-ին կետում նշված խախտում» եզրույթը վերաբերում է բացառապես 01.01.2018 թվականից գործող ՀՀ հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածի 1-ին մասին:
Դատարանը փաստել է, որ հայցվոր Ընկերությունը 01.01.2018 թվականից գործող ՀՀ հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արարքը կատարելու համար որնէ տուգանքի չի ենթարկվել, իսկ 20.12.2017 թվականի թիվ 19501049 ակտով արձանագրված արարքը չի կարող նույնացվել գործող ՀՀ հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արարքին, որպիսի դեպքում վերջինս չէր կարող նան ենթարկվել պատասխանատվության գործող ՀՀ հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով:
12
Վերաքենիչ դատարանը, 07.06.2021 թվականի որոշմամբ անփոփոխ թողնելով դատարանի 02.08.2019 թվականի վճիռը, արձանագրել է, որ երկրորդ, երրորդ ն ավելի անգամ խախտում թույլ տալու համար պատասխանատվություն նախատեսող նորմն ուղղակի հղում է կատարում առաջին անգամ նման խախտման համար պատասխանատվություն նախատեսող դրույթին: Մասնավորապես, ՀՀ հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ն «բ» ենթակետերով սահմանված պատասխանատվության միջոցի կիրառման համար անհրաժեշտ պայման է նույն հոդվածի 1-ին կետով նախատեսված խախտման փաստը 1 տարվա ընթացքում արձանագրված լինելը: Այսինքն` ՀՀ հարկային օրենգրքի 410-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» Ա «բ» ենթակետերով սահմանված պատասխանատվության միջոցը կարող է վրա հասնել բացառապես այն դեպքում, եթե առկա է փաստ, որ մեկ տարվա ընթացքում արդեն արձանագրվել է ՀՀ հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված խախտումը:
Ըստ Վերաքննիչ դատարանի՝ ՀՀ հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածը կարող էր կիրառվել բացառապես 01012018 թվականից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ: Ընդ որում, այդ հոդվածը կանոնակարգում է նան այն դեպքերը, երբ նրա որնէ դրույթի կիրառելիությունը պայմանավորված է նույն հոդվածի այլ դրույթի՝ նախկինում կիրառված լինելու հանգամանքի հետ: Այլ կերպ ասած՝ ՀՀ հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դրույթների կիրառելիությունն ուղղակիորեն պայմանավորված է նուն հոդվածի 1-ին մասի՝ նախկինում կիրառված լինելու հետ, իսկ նախկինում նշված հոդվածը կարող էր կիրառված լինել բացառապես ՀՀ հարկային օրենսգրքի ուժ մեջ մտնելուց հետո:
Սուն գործի փաստական հանգամանքների ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վիճարկվող վարչական ակտին նախորդել են թվով երկու վարչական ակտ, այն է՝ Կոմիտեի Օպերատիվ հետախուզության վարչության 20.12.2017 թվականի «Հարկային պարտավորությունների առաջադրման Ա պատասխանատվության միջոցների վերաբերյալ» թիվ 1501049 վարչական ակտը ն Կոմիտեի Օպերատիվ հետախուզության վարչության 27.02.2018 թվականի «Հարկային պարտավորություննեի առաջադրման Օ նւ :պատասխանատվության միջոցների վերաբերյալ» թիվ 1501749 վարչական ակտը:
Կոմիտեի Օպերատիվ հետախուզության վարչության 20.12.2017 թյվականի «Հարկային ։պարտավորություննեի առաջադրման Օ ն ։պատասխանատվության միջոցների վերաբերյալ» թիվ 1501049 վարչական ակտով Ընկերությունը տուգանվել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի իրավական հիմքով՝ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված խախտում կատարելու համար, այն է՝ իրականացվել է անփաստաթուղթ ապրանքների տեղափոխում:
13
Կոմիտեի Օպերատիվ հետախուզության վարչության 27.02.2018 թվականի «Հարկային ։պարտավորություննեի առաջադրման Օ ն ։պատասխանատվության միջոցների վերաբերյալ» թիվ 1501749 վարչական ակտով Ընկերության նկատմամբ նշանակվել է տուգանք ՀՀ հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածի համաձայն:
Կոմիտեի իրավաբանական վարչության պետի վիճարկվող 23.10.2018 թվականի «Հարկային ապարտավորությունների հաշվարկման նե գանձման առաջադրման վերաբերյալ» թիվ 1503779 ակտով Ընկերությունը հարկային պատասխանատվության է ենթարկվել ՀՀ հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետի հիմքով: Վիճարկվող ակտով Ընկերությանը վերագրված ՀՀ հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտումը Կոմիտեի կողմից դիտարկվել է որպես մեկ տարվա ընթացքում երրորդ անգամ կատարված, ն որպես նախորդ խախտումների համար պատախանատվություն սահմանող վարչական ակտեր հիմք են ընդունվել Օպերատիվ հետախուզության վարչության 20.12.2017 թվականի «Հարկային ։պարտավորություննեի առաջադրման նե ,:պլրաատասխանատվության միջոցների վերաբերյալ» թիվ 1501049 վարչական ակտը ն 27.02.2018 թվականի թիվ 1501749 վարչական ակտը: Վերջիններիս ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օպերատիվ հետախուզության վարչության 20.12.2017 թվականի «Հարկային պարտավորությունների առաջադրման ն
պատասխանատվության միջոցների վերաբերյալ» թիվ 1501049 վարչական ակտն ընդունվել է, ե դրանով արձանագրված խախտումը կատարվել է մինչն ՀՀ հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելը. այդ ակտը կայացվել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի իրավական հիմքով, նե Ընկերությունը պատասխանատվության ենթարկվել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված խախտում կատարելու համար:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով քննության առարկա գործի փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեն Օպերատիվ հետախուզության վարչության 20.12.2017 թվականի «Հարկային պարտավորություննեի առաջադրման ն սապատասխանատվության միջոցների վերաբերյալ» թիվ 1501049 վարչական ակտի ուժի մեջ մտնելու ն վիճարկվող վարչական ակտի ընդունման օրվա միջն ընկած ժամանակահատվածը չի գերազանցում մեկ տարին, այնուամենայնիվ, դրանով արձանագրված խախտումը չի կարող դիտարկվել որպես ՀՀ հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված խախտում՝ հաշվի առնելով, որ այդ խախտումը կատարվել է մինչն ՀՀ հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելը, ն այդ ակտով Ընկերությունը պատասխանատվության է ենթարկվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի իրավական հիմքով՝ դրանով նախատեսված խախտում կատարելու համար: Ըստ այդմ՝ վիճարկվող վարչական ակտով արձանագրված խախտումը չի կարող որակվել որպես մեկ տարվա ընթացքում
14
երրորդ անգամ կատարված՝ ՀՀ հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված խախտում, որպիսի պայմաններում Ընկերությանն Օրենսգրքի 410-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետի հիմքով պատասխանատվության ենթարկելն իրավաչափ չէ:
Վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի 07.06.2021 թվականի որոշումը բեկանելու համար, քանի որ Դատարանը, 02.08.2019 թվականի վճռով հայցը բավարարելով, իսկ Վերաքննիչ դատարանը, այդ վճիռն անփոփոխ թողնելով, կայացրել են գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտեր: Հետնաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի վկաներին ն փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նան մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պատասխանողի կողմից վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը վճարված լինելու պարագայում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված՝ նկատի ունենալով, որ վերջինիս բողոքը ենթակա է մերժման:
Միննույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքից բացի, այլ դատական ծախս կատարված լինելու վերաբերյալ որնէ ապացույց գործում առկա չէ:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը
15
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.06.2021 թվականի որոշումը թողնել անփոփոխ:
2. Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:
Յ. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն բողոքարկման ենթակա չէ:
Զեկուցող . ՀԱԿՈԲՅԱՆ
Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԶԸ Ո Ո Ք ՄԿՈՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 մայիսի, 2023 թ.
- Գործի #:
- ՎԴ/11657/05/18
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
