Գալստյան — ՎԴ/2355/05/20
Ամփոփում
քննելով Տիգրան Գալստյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 11.06.2021 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Տիգրան Գալստյանի ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության` վարչական ակտն անվավեր ճանաձելու ն հետնանքները վերացնելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ Լ. Գործի դարավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Տիգրան Գալստյանը պահանջել է անվավեր ճանաչել պարտադիր ժամկետային զինծառայող Տիգրան Գալստյանին ՀՀ պաշտպանության նախարարության տեխնոլոգիական գիտական վաշտից ծառայության մեկ այլ վայր տեղափոխելու մասին ՀՀ պաշտպանության նախարարության որո
Ամբողջ Տեքստ
Տ Հ :
2235 ԳԵՏԻՑ: հիր: ԵԼ ֆ
վ ԽՈՏ ֆո Հ
ՀՀՇ ոի ՏԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/2355/05/20
դատարանի որոշում 2023թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/2355/05/20
Նախագահող դատավոր՝ Ա.Պողոսյան
Դատավորներ՝ Կ. Բաղդասարյան
Ա. Սարգսյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Ք. ՄԿՈՅԱՆ
Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
2023 թվականի ապրիլի 13-ին
գրավոր ընթացակարգով քննելով Տիգրան Գալստյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 11.06.2021 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Տիգրան Գալստյանի ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության` վարչական ակտն անվավեր ճանաձելու ն հետնանքները վերացնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
Լ. Գործի դարավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Տիգրան Գալստյանը պահանջել է անվավեր ճանաչել պարտադիր ժամկետային զինծառայող Տիգրան Գալստյանին ՀՀ պաշտպանության նախարարության տեխնոլոգիական գիտական վաշտից ծառայության մեկ այլ վայր տեղափոխելու մասին ՀՀ պաշտպանության նախարարության որոշումը ն որպես հետնանք պարտավորեցնել ՀՀ
2
պաշտպանության նախարարությանն իրեն ծառայության վերադարձել ՀՀ պաշտպանության նախարարության տեխնոլոգիական գիտական վաշտ:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ա. Դարբինյան) (այսուհետ` Դատարան) 10.07.2020 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.06.2021 թվականի որոշմամբ Տիգրան Գալստյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 10.07.2020 թվականի վճիռը բեկանվել է, ն գործն ուղարկվել նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տիգրան Գալստյանը (ներկայացուցիչ Հարութ Ակլունց):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ ն 150-րդ հոդվածների պահանջները:
Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ նույնիսկ եթե պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունը չի հանդիսանում հանրային ծառայություն, դա դեռ չի նշանակում, որ այդ ծառայությունից բխող իրավահարաբերությունները հանրային բնույթի չեն:
Այսպես, այդ հարաբերություններում մի կողմում հանդես է գալիս զինծառայողը՝ որպես անհատ ֆիզիկական անձ, մյուս կողմում ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ ի դեմս գլխավոր շտաբի համապատասխան լիազոր պաշտոնատար անձի, որն օժտված է հանրային իշխանական լիազորությամբ: Իրավահարաբերության բովանդակությունը զինված ուժերի պարտականությունն է՝ կազմակերպելու Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, ստեղծելու անհրաժեշտ կառուցվածքով, թվակազմով զինված ուժեր, ե պարտադիր զինվորական ծառայություն իրականացնող անձի պարտականությունը մասնակցել ՀՀ սահմանների պաշտպանությանը: Իրավահարաբերությունը ծագել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության ն սահմանների անձեռնմխելիութան պահանջների պահպանման անհրաժեշտությամբ, ուղղված է եղել այդ պահանջների ապահովմանը:
Այսպիսով, իր բոլոր հատկանիշներով պարտադիր զինվորական ծառայության իրականացման հետ կապված իրավահարաբերություններն իրենց բնույթով հանրային են, ուստի դրանց հետ կապված վեճերը ենթակա են քննության ՀՀ վարչական դատարանի կողմից:
Մինչդեռ, Վերաքննի. դատարանը, սխալ գնահատելով խնդրո առարկա իրավահարաբերությունների բնույթը, գտել է, որ սուն գործով ներկայացված հայցը Դատարանի կողմից քննվել է ընդդատության կանոնների խախտմամբ, ն բեկանելով Դատարանի վճիռը այն ուղարկել է նոր քննության գործն ըստ ենթակայության
Յ
վերահասցեագրելու վերաբերյալ հարցը լուծելու համար, ինչը չի բխում գործող կարգավորումների պահանջներից:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.06.2021 թվականի որոշումը Ա գործն ուղարկել նոր քննության կամ կայացնել նոր դատական ակտ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
1. ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 11.02.2020 թվականի «Զինծառայողներին այլ զորամասեր տեղափոխելու մասին» թիվ 26/ԱԿԳՎ հրամանի համաձայն՝ ղեկավարվելով «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղարի 07.02.2020 թվականի ելք-092 գրության բովանդակությունը ն ՀՀ ՊՆ տեղակալի 17.01.2020 թվականի մուտք 178 գրության առնչությամբ՝ պաշտպանության նախարարի կողմից տրված հանձնարարականը, հրամայել է 59559 զորամասի հրամանատարին տեխնոլոգիական վաշտի զինծառայողներ, այդ թվում՝ շարքային Տիգրան Գալստյանին հանել անձնակազմի ցուցակներից, զինգրքույկներով, հաշվեծառայողական քարտերով, հայրենիքի պաշտպանի անհատական գրքույկներով, իրային, դրամական ն պարենային բավարարման վկայականներով ներկայացնել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն` նրանց այլ զորամասեր հետագա ծառայության ուղարկելու համար (հատոր 1-ին, գ.թ. 52):
2. Հայցվորի ներկայացուցիչ Հարութ Ակլունցը 17.03.2020 թվականին դիմել է ՀՀ պաշտպանության նախարարին ն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով ստուգել պարտադիր զինծառայող Տիգրան Գալստյանի ծառայության վայրը փոփոխելու իրավաչափությունը, քննարկել վերջինիս հետագա ծառայությունը շարունակելու համար տեխնոլոգիական /գիտական/ վաշտ վերադարձնելու հարցը, տրամադրել ծառայության վայրի փոփոխման մասին որոշման պատճենը, պարզաբանել, թե ինչ փաստական ն իրավական հիմքերով է վեջինիս ծառայության վայրը փոփոխվել (հատոր 1-ին, գ.թ. 12-15):
Յ. ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի 02.04.2020 թվականի թիվ ՊՆ/510-ԳՔ-263 գրությամբ հայցվորի ներկայացուցչի գրությանն ի պատասխան պարզաբանվել է, որ «Զինվորական ծառայության ն «զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարության իրավասությունների շրջանակում է զինծառայողների ծառայության վայրի տեղափոխումը՝ ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, ուստի հայցվորի՝ ՀՀ պաշտպանության նախարարության տեխնոլոգիական վաշտից ծառայության մեկ այլ վայր տեղափոխումն իրավաչափ է (հատոր 1-ին, գ.թ. 16-17):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների
4
հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի խախտում, ինչի հետնանքով խաթարվել է արդարադատության բուն էությունը:
Սույն դեպքում Վճռաբեկ դատարանը կարնորում է Հայաստանի Հանրապեփտությունում զինված ուժերի դերի, իեչպես նան ժամկետային զինվորական ծառայողին տեխեոլոգիական վաշտից մե 5 այլ վար տեղափոխելու 6իրավահարաբերության բեույթի առանձեահատկությունների վերհանումը, ըստ այդմ" քննարկվող իրավահարաբերությունից ծագող վեճերի առարկայական ընդդատության պարզաբանումը:
Այսպես, ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի համաձայն՝
1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը ն սահմանների անձեռեմխելիությունը:
2. Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն ն քաղաքացիական վերահսկողության ներքո են:
3. Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը:
ՀՀ Սահմանադրության 155-րդ հոդվածի համաձայն՝
1. Զինված ուժերը Կառավարության ենթակայության ներքո են: Զինված ուժերի կիրառման մասին որոշումն ընդունում է Կառավարությունը: .: Անհետաձգելի անհրաժեշտության դեպքում զինված ուժերի կիրառման մասին որոշումը, պաշտպանության նախարարի առաջարկությամբ, կայացնում է վարչապետը Ա այդ մասին անհապաղ տեղեկացնում Կառավարության անդամներին:
2. Պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանում է Անվտանգության խորհուրդը: Պաշտպանության նախարարն այդ հիմնական ուղղությունների շրջանակներում իրականացնում է զինված ուժերի ղեկավարումը:
Յ. Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով: Ոչ պատերազմական ժամանակ գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին:
4. Պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է:
5. Զինված ուժերի ենթակայության, ղեկավարման, ինչպես նան այլ մանրամասներ սահմանվում են օրենքով:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ սահմանադրական դատարանը, նախկինում կայացված որոշմամբ անդրադառնալով ՀՀ պետական համակարգում զինված ուժերի դերին ու նշանակությանը, արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ երկրի պաշտպանության գործառույթի իրականացման համակարգում գլխավոր դերակատարը զինված ուժերն են, որոնց կառավարման բարձրագույն մակարդակը ռազմավարական մարմիններն են (Ազգային ժողով, Կառավարություն, Հանրապետության նախագահ, Անվտանգության խորհուրդ), որոնց
5
հաջորդում են զինված ուժերի կառավարման օպերատիվ մակարդակի գործառութային մարմինները (գլխավոր շտաբ, պաշտպանության նախարարություն ն այլն):
Հայաստանի Հանրապետության պաշտպանության ընդհանուր իրավասության պետական կառավարման սահմանադրական համակարգը կառուցված է իշխանությունների բաժանման ն այլ սահմանադրական սկզբունքների հիմքով ն կոչված է ապահովելու պաշտպանական համակարգի պատշաճ ռազմաքաղաքական, ռազմաիրավական Ա այլ առումներով ղեկավարումը, կառավարումը ն կարգավորումը: Երկրի պաշտպանության գործառույթի իրականացման կառուցակարգում, բարձրագույն ռազմավարական մարմիններից հետո, կառավարման հաջորդ կարնոր մարմինը զինված ուժերի գլխավոր շտաբն է՝ որպես զինված ուժերի օպերատիվ կառավարման բարձրագույն մարմին: «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կանոնադրության» 9-րդ կետի համաձայն՝ գլխավոր շտաբի նպատակը զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության ն սահմանների անձեռնմխելիության ռազմական բաղադրիչի ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունն ապահովելն է, իսկ 10-րդ կետի համաձայն գլխավոր շտաբի խնդիրներից է, մասնավորապես, Օրենքով սահմանված՝ զինված ուժերի խնդիրների կատարման ապահովումը:
Զինվորական ծառայության հատուկ սկզբունքները բնութագրում են զինվորական ծառայությունը՝ որպես պետական ծառայության հատուկ տեսակ, ն ենթակա են կիրառման դրա բոլոր ոլորտների նկատմամբ: Այդ սկզբունքներն են՝ զինվորական ծառայության կարգավորման հրամայական (իմպերատիվ) բնույթը, զինվորական ծառայության ն զինծառայողների կենտրոնացված կառավարումը, լրիվ ու հետնողական միանձնյա կառավարումը, խստագույն զինվորական կարգապահությունը, զինծառայողների միջն փոխհարաբերությունների ենթակայությունը (սուբորդինացիա), անընդհատությունը, առավել օպերատիվություն ու շարժունությունը, զինծառայողների խստացված իրավական պատասխանատվությունը (տես, ՀՀ սահմանադրական դատարանի 02.11.2021 թվականի թիվ ՍԴՈ-1616 որոշում):
Վերոգրյալ իրավական դիրքորոշման համատեքստում Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ զինված ուժերը ՀՀ պետական համակարգում զբաղեցնում են առանձնահատուկ տեղ, ինչը պայմանավորված է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված զինված ուժերի դերով ու նշանակությամբ, որը սահմանագծվում է երկրի անվտանգության, տարածքային ամբողջականության ապահովմամբ:
Վճռաբեկ դատարանը տեղին է համարում հատուկ ընդգծել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նախկինում կայացված որոշումներում անդրադառնալով դատարան դիմելու իրավունքի մատչելիության իրավունքին արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ. «Դատարանի իրավունքը» ն մատչելիության իրավունքը բացարձակ չեն: Դրանք կարող են ենթարկվել սահմանափակումների, սակայն դրանով չպետք է սահմանափակվի կամ նվազեցվի անհատին տրամադրված մատչելիության իրավունքն այնպես կամ այն չափով, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (5չռոօմ-ն ընդդեմ Բուլղարիայի |ՄՊ|, 2012, Տ 229, 8ճն.-ն ընդդեմ Հունգարիայի |ՄՊ|, 2016, Տ 120, ԽՕՈԷԼոոճո-ն
6
ընդդեմ Շվեյցարիայի, |ՄՊ), 2018, Տ 113, Քիյնտ-ն ընդդեմ Հունաստանի (թիվ. 1), 1991, 5 59, օ ՇՓ6ՕսիՈ՛ծ գ6 |ռ ՔՒԶԺ6ԼԹ6-ն ընդդեմ Ֆրանսիայի, 1992, Տ 28):
Հիմք ընդունելով նան Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ երկրի անվտանգության, տարածքային ամբողջականության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերություններից ծագող վեճերը, որպես կանոն, ենթակա չեն դատական կարգով անմիջական վերահսկողության: Վճռաբեկ դատարանի համոզմամբ, նշված կանոնից բացառությունը, ի մասնավորի, վերաբերում է այն դեպքերին, երբ քննարկվող հասարակական հարաբերության շրջանակում պետաիշխանական լիազորություններով օժտված մարմինը կարող է դրսնորել կամայական վարքագիծ:
Մասնավորապես, Զինված ուժերի ենթակայության, ղեկավարման մանրամասները սահմանվում են նան «Զինվորական ծառայության ն զինծառայողների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով (այսուհետ նան՝ Օրենք):
Օրենքի 27-րդ հոդվածի համաձայն՝ 1. Ծառայության վայր նշանակված շարքային կազմի պարտադիր զինծառայողները ծառայության վայրի զորամասի (զինվորական կառավարման մարմնի) հրամանատարի (պետի) հրամանով գրանցվում են զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներում, վերցվում են պարենային, իրային ն դրամական բավարարման, նշանակվում են զինվորական պատրաստության ծրագրով նախատեսված ուսումնական ստորաբաժանումների պաշտոնների, ն նրանց շնորհվում է «շարքային» զինվորական կոչում:
2. Զինվորական երդում տված շարքային կազմի պարտադիր զինծառայողները զորամասի (զինվորական կառավարման մարմնի) հրամանատարի (պետի) հրամանով նշանակվում են ոչ հրամանատարական կազմի շարքային խմբի պաշտոնների, նրանց ամրակցվում են զենք ե համապատասխան զինամթերք, սպառազինություն կամ ռազմական տեխնիկա, անհատական պաշտպանության միջոցներ:
Յ. Զինվորական ծառայության ընթացքում շարքային կազմի 0պարտադիր զինծառայողները սույն օրենքով սահմանված կարգով կարող են նշանակվել կրտսեր հրամանատարական կամ կրտսեր ենթասպայական խմբերի պաշտոնների, ինչպես նան նրանց կարող են շնորհվել «եֆրեյտոր» կամ կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչումներ՝ փոխադրելով կրտսեր ենթասպայական կազմ:
4. Սպայական կազմի պարտադիր զինծառայողները ծառայության վայրերում նշանակվում են ոչ հրամանատարական կազմի կրտսեր սպայական խմբի պաշտոնի՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով, գրանցվում են զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներում, վերցվում են պարենային, իրային ե դրամական բավարարման, նրանց ամրակցվում են զենք ն համապատասխան զինամթերք, անհատական պաշտպանության միջոցներ:
5. Շարքային Ա սպայական կազմերի պարտադիր զինծառայողները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված կարգով ծառայության այլ վայր կարող են տեղափոխվել՝
1) ծառայողական անհրաժեշտությունից ելնելով.
2) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ.
7
3) ընտանեկան պայմաններից ելնելով.
4) քառողջական վիճակի պատճառով ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն.
5) ռազմաուսումնական հաստատությունից հեռացվելու (ազատվելու) կամ առողջական վիճակի պատճառով ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար ոչ պիտանի ճանաչվելու դեպքում:
6. Շարքային ն սպայական կազմերի պարտադիր զինծառայողները ծառայության ընթացքում կարող են իրենց համաձայնությամբ կնքել պայմանագիր ն անցնել պայմանագրային զինվորական ծառայության սույն օրենքով ն «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված կարգով:
ՀՀ պաշտպանության նախարարի 25.06.2018 թվականի թիվ 8-Ն հրամանի 7-րդ հավելվածի 18-րդ կետի համաձայն՝ զինվորական ծառայության ընթացքում տեխնոլոգիական (գիտական) վաշտում ծառայության համար անհրաժեշտ պայմանները չբավարարող զինծառայողները կարող են «Զինվորական ծառայության ն զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների համաձայն տեղափոխվել ծառայության այլ վայր:
Վերոգրյալից հետնում է, որ տեխնոլոգիական (գիտական) վաշտում զինվորական ծառայության անցնելու համար, զինվորական ծառայողները պետք է բավարարեն որոշակի պահանջների, իսկ զինվորական ծառայության անցնելու ն հետագայում` զինվորական ծառայության ընթացքում նշված վաշտում ծառայություն իրականացնելու համար սահմանված պահանջներին այլնս չբավարարելու հետնանքով զինվորական ծառայողի համար ծագում է որոշակի անբարենպաստ հետնանք, այն է՝ տեղափոխում ծառայության այլ վայր:
Այսպիսով, տեխնոլոգիական (գիտական) վաշտում զինվորական ծառայությունն իրականացնող զինվորական ծառայողին ծառայության այլ վայր տեղափոխելու հիմք հանդիսանում է վերջինիս նշված վաշտում ծառայության համար սահմանված պահանջներին այլնս չբավարարելը, ինչը, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, ենթակա է դատական կարգով վերահսկողության, այսինքն՝ զինվորական ծառայողը պետք է ունենա իրավական հնարավորություն վիճարկելու իր՝ տեխնոլոգիական (գիտական) վաշտում զինվորական ծառայություն, հետագայում շարունակելու համար ներկայացվող պայմաններին չբավարարելու հանգամանքը:
Վերոգրյալի համատեքստում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պարզման ենթակա է հետնյալ հարցը՝ քննարկվող իրավահարաբերությունները կրում են հանրային, թե՝ մասնավոր բնույթ, ըստ այդմ` նշված հարաբերություններից ծագող վեճերը ենթակա են քննության վարչական, թե՝ քաղաքացիական դատավարության կարգով:
Անդրադառնալով հանրային իրավահարաբերությունների հատկանիշների մեկնաբանությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ հանրային իրավունքի բնագավառը նշանակում է անձի հարաբերություններ պետության հետ, որը հանդես է գալիս որպես հանրային իշխանության կրող: Այսինքն` հանրային են այն իրավահարաբերությունները, որոնք ծագում են պետական կառավարման մարմինների գործադիր-կարգադրիչ գործունեության ընթացքում վարչական մարմինների ն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջն ծագած հարաբերություններում (տես, ՀՀ գլխավոր
8
դատախազությունն ընդդեմ Հայկ Մարգարյանի թիվ ԵԱՔԴ/1369/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.12.2010 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ փաստել է, որ ինչպես ցանկացած հարաբերություն, այնպես էլ իրավական նորմերի միջոցով կարգավորվող հասարակական հարաբերությունը՝ իրավահարաբերությունը, որոշակի փոխկապակցված տարրերի (սուբյեկտ, օբյեկտ ն բովանդակություն) ամբողջություն (համակարգ) է, որոնց բովանդակային-որակական տարբերությունը հնարավորություն է տալիս իրավահարաբերությունները տարանջատելու միմյանցից: Մասնավորապես` հանրային իրավահարաբերությունը մասնավոր հարաբերությունից տարանջատվում է թե' սուբյեկտային կազմով, թե՛ բովանդակությամբ ն թե օբյեկտով: Այդ տարրերն առանձին-առանձին անհրաժեշտ են, իսկ իրենց համակցության մեջ բավարար են, որպեսզի փաստվի իրավահարաբերության հանրային լինելու հանգամանքը:
Իրավահարաբերությունը հանրային հատկանիշով բնութագրելու համար նախնառաջ անհրաժեշտ է, որ հարաբերության կողմ հանդես գա հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտը (վարչական մարմիններ, դրանց պաշտոնատար անձինք, այդ թվում պետական ն համայնքային ծառայողներ): Մինչդեռ, հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտի՝ իրավահարաբերության կողմ լինելը դեռնս չի նշանակում, որ իրավահարաբերությունը հանրային բնույթի է, քանի որ հանրային բնույթը որպես իրավահարաբերության բնութագրիչ, ծավալային առումով ներառում է իրավահարաբերության թե՛ սուբյեկտային կազմը, թե՛ օբյեկտը, թե՛ բովանդակությունը ն ի հայտ է գալիս միայն վերոնշյալ երեք տարրերի համակցությամբ:
Իրավահարաբերության բովանդակությունը տվյալ հարաբերության սուբյեկտների փոխադարձ իրավունքների ն պարտականությունների ամբողջությունն է, որը հանրային բնույթի իրավահարաբերության պարագայում հանգում է հետնյալին. այդ հարաբերության կողմ հանդիսացող հանրային իշխանության սուբյեկտն ունի օրենքով սահմանված իր իշխանական լիազորություններն իրականացնելու պարտականություն, ինչն էլ ֆիզիկական Ա իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների իրացման անհրաժեշտ ն բավարար պայմանն է:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հանրային իրավահարաբերության սուբյեկտ հանդիսացող իշխանության մարմինը հանրային իրավահարաբերության շրջանակներում կարող է օժտված լինել ոչ թե իրավունքներով, այլ մի քանի հնարավոր իրավաչափ լուծումներից որնէ մեկն ընտրելու, այսինքն՝ օրենքով սահմանված որոշակի դեպքերում ն բավարար փաստական հիմքերի առկայության պայմաններում վարչական հայեցողություն դրսնորելու հնարավորությամբ Միննույն ժամանակ հանրային իրավահարաբերության՝ իշխանական լիազորություններով չօժտված կողմը, բացի իր հանրային սուբյեկտիվ իրավունքներից, կարող է կրել նան այդ հարաբերության բովանդակության մեջ ներառված պարտականություններ, քանի որ ֆիզիկական ն իրավաբանական անձինք իրենց հանրային սուբյեկտիվ իրավունքներն իրացնելիս պետք է պահպանեն նորմատիվ իրավական ակտերով սահմանված ընթացակարգային իրավական կարգավորումներն ու օրենսդրական բոլոր պահանջները:
9
Իրավահարաբերության օբյեկտն այն նյութական ն (կամ) հոգնոր արժեքն է, ինչի կապակցությամբ որոշակի իրավաբանական փաստի (փաստական կազմի) հիման վրա կողմերի միջն ծագում է իրավահարաբերությունը: Հանրային իրավահարաբերությունները ծագում են հանրային շահը սպասարկող սուբյեկտների՝ պետության ն համայնքի կողմից այն իրացնելու ն կյանքի կոչելու, սոցիալական ոլորտում այն առարկայացնելու կապակցությամբ, քանի որ հանրային իրավունքով կարգավորվող հարաբերության շրջանակներում սուբյեկտը գործում է ոչ թե իր, այլ հանրային շահերի վերհանման ն ապահովման նպատակով:
ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել ընդգծել, որ իրավունքում «շահ» հասկացության դասակարգումը հանրայինի ն մասնավորի խիստ պայմանական է, քանի որ հանրային ն մասնավոր շահերը հանդես են գալիս փոխկապակցվածության մեջ ն գրեթե միշտ փոխլրացնում են միմյանց: Այսպես, իրավական շահը դասակարգվում է հանրայինի ն ոչ հանրայինի՝ դասակարգման հիմքում դնելով այդ շահը կրող սուբյեկտին. հանրային շահի կրողը հասարակությունն է՝ որպես մեկ միասնական, ամբողջական օրգանիզմ: Ընդ որում, շահը հանրային որակելու համար պարտադիր նախապայման չէ հասարակության բոլոր անդամների կողմից այդ շահի ընկալելի, ընդունելի լինելու հանգամանքը: Սակայն հանրային շահը տարբերվում է մասնավոր շահից ոչ միայն սուբյեկտային չափանիշով, այլ նան իր առարկայով, քանի որ հանրային շահի առարկան համընդհանուր, համամարդկային որոշակի բարիքներն են, որոնց առարկայացումը հասարակական կյանքում անհրաժեշտ նախապայման է հասարակության գոյատնման ն հետագա զարգացման համար:
Ամփոփելով վերոգրյալը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հանրային է այն իրավահարաբերությունը, որում կողմերից մեկի դերում անպայմանորեն հանդես է գալիս հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտը, որն այդ հարաբերության ընթացքում հանրային շահի իրացման կապակցությամբ իրացնում է օրենքով սահմանված իր հանրային իշխանական լիազորությունները (ե՛ս, «Վեստ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության, երրորդ անձ «ՄաքԴոնալդս Քորփորեյշն» ըեկերության թիվ ՎԴ/0830/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վիճելի իրավահարաբերության վերոնշյալ պայմաններին բավարարելու հարցին՝ փաստում է, որ առկա է այն հանրային որակելու բոլոր պայմանները: Սուբյեկտային կազմը, այն է՝ մի կողմից՝ ժամկետային զինվորական ծառայող, իսկ մյուս կողմից ՀՀ պաշտպանության նախարարությունը, ի դեմս իրավասու պաշտոնատար անձի, բացի այդ նշված իրավահարաբերությունում ՀՀ պաշտպանության նախարարության իրավասու անձը գործում է հանրային շահի վերհանման նե ապահովման նպատակով, մասնավորապես` երկրի անվտանգության, տարածքային ամբողջականությունն ապահովելու:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը, գնահատելով տեխնոլոգիական վաշտում զինվորական ծառայության ընթացքում զինվորական ծառայողին ծառայության այլ վայր տեղափոխելու իրավահարաբերության բնույթը, գտնում է, որ այն կրում է հանրային բնույթ, քանի որ բավարարում է իրավահարաբերությունը որպես հանրային որակելու վերոգրյալ պահանջներին, ուստի նշված իրավահարաբերությունից ծագող վեճը ենթակա է քննության
10
ՀՀ վարչական դատարանում վիճարկման հայցի շրջանակում ներքոշարադրյալ պատճառաբանությամբ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):
Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել վերացնել իր իրավունքները ն ազատությունները խախտող ոչ իրավաչափ վարչական ակտը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ վիճարկման հայցով հայցվորն իրավունք ունի պահանջելու վերացնել իր իրավունքները Ա ազատությունները խախտող վարչական ակտը, որը վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի քննության ընթացքում դառնում է դատական վերահսկողության առարկա: Վիճարկման հայցը՝ որպես ոչ իրավաչափ վարչական ակտերից անձանց իրավական պաշտպանության միջոց, օրենսդրի կողմից սահմանված հայցի տեսակ է, որն ուղղված է դատական կարգով վարչական ակտն ամբողջությամբ կամ մասնակի վերացնելուն: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վիճարկման հայցի առարկան միջամտող վարչական ակտն ամբողջությամբ կամ մասամբ վերացնելու պահանջն է: Հայցի առարկայի բաղկացուցիչ մասն է կազմում, կամ որ նույնն է՝ հայցի առարկայի նյութական հիմքն է հայցի նյութական օբյեկտը: Վիճարկման հայցի դեպքում հայցի նյութական օբյեկտը Օ։`վիճարկվող վարչական ակտն է: Վերջինն վարչական դատավարությունում հանդիսանում է դատական քննության հիմնական օբյեկտը (տե'ս, Սամվել Մելքումյանն ընդդեմ ՀՀ կառավարության թիվ ՎԴ/1346/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վիճարկման հայցի հիման վրա հարուցված վարչական գործերի քննության ընթացքում առաջին հերթին անհրաժեշտ է պարզել՝ արդյոք ներկայացված հայցապահանջի նյութական օբյեկտը վարչական ակտ է, թե՝ ոչ (ե՛ս, Վարուժան Ավետիքյաեն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/3804/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2017 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական ակտին բնորոշ են հետնյալ հատկանիշները.
- վարչական ակտն անհատական իրավական ակտ է. այն ունի հստակորեն որոշված հասցեատեր,
- վարչական ակտն ընդունվում է վարչական մարմինների՝ ՀՀ գործադիր իշխանության հանրապետական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նան վարչարարություն իրականացնող այլ պետական մարմինների կողմից,
11
- վարջական ակտն ունի արտաքին ներգործություն. նրա հասցեատերն այնպիսի ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որը կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որնէ այլ ուղղակի կապի մեջ չի գտնվում այն ընդունած մարմնի հետ,
- վարչական ակտն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում. այն հանրային իշխանությամբ օժտված մարմնի՝ համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձին ուղղված միակողմանի կարգադրություն է, որը հիմնված է ի սկզբանե հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից իրագործվելու նպատակով ընդունված իրավական նորմերի վրա,
- վարչական ակտն ընդունվում է կոնկրետ գործի կարգավորման նպատակով. այն ուղղված է հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը,
- վարչական ակտն ուղղակի իրավական հետնանքներ է առաջացնում իր հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որնէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար. դրանով վարչական մարմինը սահմանում, փոփոխում, վերացնում կամ ճանաչում է իրավունքներ ն պարտականություններ համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար (տե'ս, Ռոբերտ Հովհաննիսյանն ընդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4651/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ թվարկված որակական հատկանիշներից յուրաքանչյուրն անհրաժեշտ է, իսկ դրանց համակցությունը՝ բավարար, գրավոր փաստաթուղթը վարչական ակտ որակելու համար. այդ հատկանիշներից որնէ մեկի բացակայության դեպքում փաստաթուղթը չի կարող դիտարկվել որպես վարչական ակտ (տե'ս, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ ֆինաեսեերի նախարարության թիվ ՎԴ/4610/05//9 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.05.2021 թվականի որոշումը):
Վերահաստատելով վարչական ակտի բնորոշմանը վերաբերող վեց հատկանիշներից առաջին հինգի, մասնավորապես` վարչական ակտն անհատական իրավական ակտ հանդիսանալու, վարչական մարմինների կողմից հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով ընդունված լինելու ե արտաքին ներգործություն ունենալու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները նե անհրաժեշտ համարելով անդրադառնալ ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար վարչական ակտով ուղղակի իրավական հետնանքներ առաջացնելու, դրանով վերջիններիս համար իրավունքնե ն սպարտականություններ սահմանելու, փոփոխելու, վերացնելու կամ ճանաչելու մասով վարչական ակտի բնորոշմանը վերաբերող հատկանիշին ն զարգացնելով «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53րդ հոդվածի վերաբերյալ նշված իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ որպես վարչական ակտին բնորոշող հատկանիշներ անհրաժեշտ է դիտարկել հետնյալները.
1) վարչական ակտն անհատական իրավական ակտ է. այն պաշտոնական գրավոր փաստաթուղթ է (բացառությամբ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածով նախատեսված բանավոր ն այլ ձնի վարչական
12
ակտերի), որը չի պարունակում իրավական նորմեր ն սահմանում է պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, սահմանափակումներ կամ այլ վարքագծի կանոններ միայն դրանում ուղղակիորեն անհատապես նշված կամ նախատեսված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար, այսինքն՝ ունի հստակորեն որոշված հասցեատեր,
2) վարչական ակտն ընդունվում է վարչական մարմինների՝ ՀՀ գործադիր իշխանության հանրապետական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նան վարչարարություն իրականացնող այլ պետական մարմինների կողմից,
3) վարչական ակտն ունի արտաքին ներգործություն. նրա հասցեատերն այնպիսի ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որը կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որնէ այլ ուղղակի կապի մեջ չի գտնվում այն ընդունած մարմնի հետ,
4) վարչական ակտն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում. այն հանրային իշխանությամբ օժտված մարմնի՝ համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձին ուղղված միակողմանի կարգադրություն է, որը հիմնված է ի սկզբանե հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից իրագործվելու նպատակով ընդունված իրավական նորմերի վրա,
5) վարչական ակտն ընդունվում է կոնկրետ գործի կարգավորման նպատակով. այն ուղղված է հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը,
6) վարչական ակտն առաջացնում է ուղղակի իրավական հետնանքներ կամ ուղղված (միտված) է այդ հետնանքների առաջացմանը վարչական մարմնի հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որնէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար, դրանով վարչական մարմինը վերջիններիս համար սահմանում, փոփոխում, վերացնում կամ ճանաչում է իրավունքներ ն պարտականություններ, ինչպես նան նրանց տրամադրում է իրավունքներ կամ ստեղծում է այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման, կամ մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում է նրանց իրավունքների իրականացումը, որնէ պարտականություն է դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում է նրանց իրավական կամ փաստացի դրությունը:
Ամփոփելով վերոգրյալը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական վարույթը եզրափակող փաստաթուղթը, ի թիվս այլ հատկանիշների, վարչական ակտ պետք է որակվի ոչ միայն այն պարագայում, երբ դրանով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար ուղղակի իրավական հետնանքներ են առաջանում, այլ նան այն դեպքում, երբ տվյալ վարչական ակտն ուղղված է իրավական հետնանքներ առաջացնելուն ն ակներն է, որ դրանում արձանագրվածն ինքնին բավարար է վերջիններիս իրավական կամ փաստացի դրությունը վատթարացնելու համար (տե՛ս, «էյ Քեյ էյ Ջի» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ բնապահպանության ն ընդերքի տեսչական մարմեի թիվ ՎԴ/11082/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.12.2021 թվականի որոշումը):
Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առաջնահերթ պետք է պարզել, թե արդյո՞ք ժամկետային զինվորական ծառայողին՝ տեխնոլոգիական վաշտից մեկ
13
այլ վայր տեղափոխելու մասին հրամանը ՀՀ իրավական համակարգում հանդիսանում է վարչական ակտ, թե՝ ոչ:
Վճռաբե`՝։ դատարանի համոզմամբ ժամկետային զինվորական ծառայողին տեխնոլոգիական վաշտից մեկ այլ վայր տեղափոխելու մասին հրամանը չի հանդիսանում վարչական ակտ, հետնաբար այն անվավեր ճանաչելու մասին պահանջը չի կարող հանդիսանալ վիճարկման հայցի առարկա, քանի որ ժամկետային զինվորական ծառայողին տեխնոլոգիական վաշտից մեկ այլ վայր տեղափոխելու մասին հրամանն օժտված չէ վարչական ակտին բնորոշ վերը նշված բոլոր հատկանիշներով, ի մասնավորի՝ այն չունի արտաքին ներգործություն:
ՀՀ սահմանադրական դատարանը 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-190 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ մասնագիտացված արդարադատության, այդ թվում՝ վարչական արդարադատության ինստիտուտի ներդրումը, ի թիվս այլնի, նպատակ է հետապնդում առաջին հերթին ապահովելու տվյալ ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետություն, ն .լիարժեքությունը՝ արդարադատության այդ տեսակին բնորոշ առանձնահատկությունների հաշվառմամբ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցի տեսակները ն դրանց օրենսդրական բնորոշումները չեն կարող խոչընդոտել անձանց արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի կենսագործումը: Հայցի տեսակների գոյության նպատակն այն է, որ հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերն արդյունավետ կերպով քննության առնվեն վարչական դատարանի կողմից՝ հաշվի առնելով միայն տվյալ հայցատեսակին բնորոշ առանձնահատուկ հատկանիշները: Այլ կերպ ասած՝ հայցի տեսակներն ուղղված են անձանց դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման ապահովմանը: Հայցի տեսակների ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված բնորոշումները չեն կարող մեկնաբանվել կամ կիրառվել որպես գործիք՝ անձին դատական պաշտպանություն Օ`փաստացի չտրամադրելու ո վարչական ։արդարադատությունից հրաժարվելու համար: Նման մոտեցումը Վճռաբեկ դատարանը գնահատում է որպես դատավարական նորմերի մեխանիկական ընկալման ն կիրառման հետնանք, ինչի արդյունքում խաթարվում է դատական պաշտպանության իրավունքի բուն էությունը (տե'ս, Օատաս Շիջօոջիծ ւ. Ջօտճուռ (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներով բազմիցս նշել է, որ դատավարական որնէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի լիարժեք ն արդյունավետ իրացման հնարավորությունը: Այսպես՝ ժամկետային զինվորական ծառայողին տեխնոլոգիական վաշտից մեկ այլ վայր տեղափոխելու հրամանի անվավեր ճանաձելու պահանջի քննության կապակցությամբ առկա իրավական բացը լուծելու համար անհրաժեշտ է որպես ելակետ ընդունել այն հանգամանքը, որ շահագրգիռ անձն իրավունք ունի ժամկետային զինվորական ծառայողին տեխնոլոգիական վաշտից մեկ այլ վայր տեղափոխելու հրամանի անվավեր ճանաչելու հայցապահանջ ներկայացնել: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը նս մեկ անգամ արձանագրում է, որ ժամկետային զինվորական
14
ծառայողին տեխնոլոգիական վաշտից մեկ այլ վայր տեղափոխելու հրամանի անվավեր ճանաչելու հայցապահանջով վիճելի իրավահարաբերությունն իր բնույթով հանրային է ն ենթակա է վարչական դատավարության կարգով քննության, սակայն ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում այնպիսի հայցատեսակ, որը լիարժեք կարտացոլի նշված նյութաիրավական պահանջի էությունը:
Նման պայմաններում, հաշվի առնելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում դատավարական նորմերի անալոգիայի կիրառման արգելքի բացակայությունը, ինչպես նան արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի ապահովումը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ժամկետային զինվորական ծառայողին տեխնոլոգիական վաշտից մեկ այլ վայր տեղափոխելու հրամանն անվավեր ճանաչելու հայցապահանջի հիման վրա հարուցված գործի քննության նկատմամբ առավել համահունչ է վիճարկման հայցի իրավակարգավորումների կիրառումը, քանի որ այս դեպքում գործ ունենք համասեռ հարաբերությունների հետ: Մասնավորապես՝ ժամկետային զինվորական ծառայողին տեխնոլոգիական վաշտից մեկ այլ վայր տեղափոխելու հրամանն անվավեր ճանաձելու պահանջն իր բնույթով նե դատական պաշտպանություն հայցող անձի հետապնդած նպատակով առավելապես նման է վիճարկման հայցի առարկային ն բովանդակությանը, քանի որ երկու դեպքում էլ առաջնային իրավական հետնանքն անվավերությունն է: Հաշվի առնելով այն, որ ներկա իրավակարգավորումներով ժամկետային զինվորական ծառայողին տեխնոլոգիական վաշտից մեկ այլ վայր տեղափոխելու հրամանն անվավեր ճանաչելու պահանջն ուղղակիորեն չի համապատասխանում վարչական ՛դատավարությունում առկա հայցատեսակներին, ինչը։ չի համապատասխանում արդարադատության արդյունավետության, անձի իրավունքների ու . ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նան դատարանի մատչելիության իրավունքի սահմ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 12 ապրիլի, 2023 թ.
- Գործի #:
- ՎԴ/2355/05/20
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
