Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Մնացականյան — ԱՐԱԴ1/0001/14/18
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Մնացականյան — ԱՐԱԴ1/0001/14/18

Վճռաբեկ դատարանԱՐԱԴ1/0001/14/1829 մարտի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ 2 Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2017 թվականի դեկտեմբերի 17-ին ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է թիվ 29173117 քրեական գործը: Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի փետրվարի 6-ի որոշմամբ Արթուր Մնացականյանը նեգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով: Նույն օրը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել` ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննության մարմնի` 2018 թվականի մայիսի 8-ի որոշմամբ հարուցվել է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ և

Ամբողջ Տեքստ

ԱՐԱԴ1/0001/14/18

ԱՐԱԴ1/0001/15/18

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

Վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Նախագահող դատավոր` Մ.Հարությունյան

29 մարտի 2022 թվական

ք.Երևան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ՝

Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հուլիսի 18-ի որոշումների դեմ Արթուր Ավագի Մնացականյանի պաշտպան Ա.Ներսիսյանի վճռաբեկ բողոքները,

ՊԱՐԶԵՑ

2

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2017 թվականի դեկտեմբերի 17-ին ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է թիվ 29173117 քրեական գործը:

Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի փետրվարի 6-ի որոշմամբ Արթուր Մնացականյանը նեգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով: Նույն օրը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել` ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննության մարմնի` 2018 թվականի մայիսի 8-ի որոշմամբ հարուցվել է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ և նույն օրը Ա.Մնացականյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է:

2. 2018 թվականի մայիսի 11-ին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (այսուհետ նաև Առաջին ատյանի դատարան) նախաքննության մարմնի միջնորդության հիման վրա Ա.Մնացականյանին ճանաչել է անգործունակ:

Առաջին ատյանի դատարանի՝ նույն օրվա մեկ այլ որոշմամբ հաստատվել է Ա.Մնացականյանին հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելու անվտանգության միջոցի կիրառումը:

3. Նշված որոշումների դեմ Ա.Մնացականյանի պաշտպանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի հուլիսի 18-ի որոշումներով բողոքները մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի որոշումները թողնելով օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշումների դեմ Ա.Մնացականյանի պաշտպան Ա.Ներսիսյանը վճռաբեկ բողոքներ է բերել, որոնք Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հունվարի 25-ի որոշմամբ ընդունվել են վարույթ և միացվել մեկ վարույթում:

5. Վճռաբեկ դատարանը 2020 թվականի մայիսի 26-ի որոշմամբ դիմել է ՀՀ Սահմանադրական

դատարան

(այսուհետ՝

Սահմանադրական

դատարան)

միջնորդելով որոշելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 451-րդ հոդվածի 4րդ մասի՝ ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածին, 61-րդ հոդվածի 1-ին մասին,

63-

րդ հոդվածի 1-ին մասին, 67-րդ և 78-րդ հոդվածներին, ինչպես նաև ՀՀ քրեական

3

դատավարության օրենսգրքի 458-րդ հոդվածի 1-ին մասի և 459-րդ հոդվածի՝ ՀՀ Սահմանադրության 27-րդ և 78-րդ հոդվածներին համապատասխանության հարցը։ Սահմանադրական դատարանը 2020 թվականի հունիսի 22-ի թիվ ՍԴԱՈ-132 որոշմամբ գործն ընդունել է քննության:

Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի մայիսի 24-ի ՍԴԱՈ-89 որոշմամբ գործի վարույթը կարճվել է։

6. Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի նոյեմբերի 12-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքների քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքների պատասխաններ չեն ներկայացվել:

7.

Արագածոտնի

մարզի

ընդհանուր

իրավասության

առաջին

ատյանի

դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 6-ի որոշմամբ հաստատվել է, որ Ա.Մնացականյանն անմեղսունակության վիճակում կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված արարքը և նա ազատվել է քրեական պատասխանատվությունից

ու

պատժից։

Միաժամանակ,

Ա.Մնացականյանի

նկատմամբ կիրառվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց` բնակության վայրի հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում1:

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8. Արթուր Մնացականյանի վերաբերյալ ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական

հանձնաժողովի

եզրակացության

համաձայն`

((...)

Ա.Մնացականյանը տառապում է (Օրգանական զառանցական (շիզոֆրենանման) խանգարումե խրոնիկ հոգեկան հիվանդությամբ: Որպես խրոնիկական հոգեկան հիվանդությամբ տառապող անձ, իրեն մեղսագրվող արարքը կատարելու ժամանակ նա չէր կարող հասկանալ իր գործողությունների փաստացի բնույթը և հասարակական վտանգավորությունը և ղեկավարել դրանք: Ուստի Ա.Մնացականյանին հարկ է կատարածի

համար

ճանաչել

անմեղսունակ:

Հաշվի

առնելով

կատարած

իրավախախտման առաջնակի բնույթը, կոնկրետ անձի նկատմամբ ուղղված զառանցական մտքերի բացակայությունը, նա նվազ սոցիալական վտանգ է 1

Տե՛ս www.datalex.am տեղեկատվական համակարգ, թիվ ԱՐԱԴ/0014/01/18 գործը։

4

ներկայացնում շրջապատի համար և կարիք ունի հարկադրական բուժման ընդհանուր հսկողության հոգեբուժական ստացիոնարի պայմաններում: Իր ներկա հոգեկան վիճակով նա կարող է հայտնել որոշ արտաքին նկարագրական տեղեկություններ, դեպքերի որոշ հանգամանքներ, սակայն չի կարող հասկանալ քրեական գործի համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքները և տալ ճշմարտացի ցուցմունքներ, չի կարող օգտվել իր դատավարական իրավունքներից և մասնակցել դատաքննչական գործողություններինե2:

9. Առաջին ատյանի դատարանը, հիմք ընդունելով քրեական օրենքով արգելված ենթադրյալ արարքը կատարելու պահին Ա.Մնացականյանի` անմեղսունակության վիճակում

գտնվելու

անգործունակ

վերաբերյալ

ճանաչելու

փորձագիտական

որոշմամբ

փաստել

է.

եզրակացությունը,

((…)

Հաշվի

նրան

առելով,

որ

Ա.Մնացականյանի նկատմամբ իրականացվում է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ, իր հոգեկան վիճակի պատճառով չի կարող մասնակցել գործի վարույթին, որի մասին կազմված է արձանագրություն, ուստի նման պայմաններում Ա.Մնացականյանին հարկ է ճանաչել անգործունակ։ Ինչ վերաբերում է պաշտպանի դիրքորոշմանն այն մասին, որ մինչև եզրակացություն ստանալը առկա է եղել քրեական հետապնդումը բացառող հանգամանք, քանի որ տուժողը հայտնել է, որ բողոք կամ պահանջ չունի, որի պայմաններում քննիչը պետք է որոշում կայացներ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, դատարանը գտնում է, որ այն անհիմն է, քանի որ տվյալ փուլում այդ հարցը քննարկման ենթակա չէ դատարանում հաշվի առնելով, որ Արթուր Մնացականյանի նկատմամբ իրականացվում է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ, ավելին սույն նյութերում բացակայում է հաշտության հիմքով քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու համաժամանակյա պայմանները տուժողի և մեղադրյալի կամավոր և փոխադարձ համաձայնությունը միմյանց հետ հաշտվելու մասին, ինչի վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել Աշոտ Սիմոնի Բաբայանի գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԱՔԴ/0157/01/10 որոշմամբե3:

2 Տե՛ս թիվ ԱՐԱԴ1/0001/15/18 դատական գործը, թերթեր 18-22: 3 Տե՛ս թիվ ԱՐԱԴ1/0001/15/18 դատական գործը, թերթեր 32-33:

5

10. Առաջին ատյանի դատարանի՝ Ա.Մնացականյանի նկատմամբ որպես անվտանգության միջոց` հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելու վերաբերյալ որոշումը հաստատելու մասին որոշման համաձայն՝ ((...) Դատարանը, լսելով

միջնորդությունը ներկայացրած քննիչին, քրեական օրենքով չթույլատրված արարք կատարած անձին, նրա օրինական ներկայացուցչին և պաշտպանին, ծանոթանալով ներկայացված

նյութերին,

փորձաքննության

թիվ

այդ

117/18

թվում՝

ամբուլատոր

եզրակացությանը

և

դատահոգեբուժական

նկատի

ունենալով,

որ

Ա.Մնացականյանը ներկա հոգեկան վիճակով չի կարող օգտվել իր դատավարական իրավունքներից և մասնակցել դատաքննչական գործողություններին, նա նվազ սոցիալական վտանգ է ներկայացնում շրջապատի համար և կարիք ունի հարկադրական բուժման ընդհանուր հսկողության հոգեբուժական ստացիոնարի պայմաններում, գտնում է, որ քննիչի որոշումը ենթակա է հաստատմանե4։

11. Վերաքննիչ դատարանը, ևս հիմք ընդունելով Ա.Մնացականյանի հոգեկան առողջության վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը, Առաջին ատյանի դատարանի՝ նրան անգործունակ ճանաչելու մասին որոշման իրավաչափությունը ստուգելիս փաստել է. ((…) Առաջին ատյանի դատարանը հանգել է ճիշտ հետևության:

Տվյալ դեպքում առկա է Ա.Մնացականյանի[ն անգործունակ ճանաչելու] պայմանները և հիմքերը, (...) [նա] չի կարող օգտվել իր դատավարական իրավունքներից և մասնակցել դատաքննչական գործողություններին, ինչպես նաև հարուցված է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ և կազմվել է համապատասխան արձանագրություն, որը ներկայացվել է դատարանին: (…) [Ա]նդրադառնալով ներկայացված հիմնական փաստարկին առ այն, որ մինչև անմեղսունակության վարույթ հարուցելը վարույթն իրականացնող մարմինն ունեցել է քրեական հետապնդումը բացառող հանգամանք, սակայն շարունակել է քրեական գործի վարույթը և նշանակել համապատասխան փորձաքննություն, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ նշված հանգամանքը սույն դատական գործի շրջանակներում մինչդատական վարույթի նկատմամբ նախնական դատական վերահսկողության առարկա չի հանդիսանում և այն կարող է քննության առարկա հանդիսանալ

մինչդատական

վարույթի

նկատմամբ

հետագա

դատական

վերահսկողության շրջանակներում: Բացի այդ, ուշադրության է արժանի այն 4 Տե՛ս թիվ ԱՐԱԴ1/0001/14/18 դատական գործը, թերթեր 34-35:

6

հանգամանքը, որ վերաքննիչ բողոքում բերված հետևությունը պաշտպանի կողմից ձևավորվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4րդ կետում նշված իրավակարգավորումների լույսի ներքո և որպես փաստական հիմք նշվել է այն, որ դիմողը (տուժողը) հայտնել է, որ որևէ բողոք կամ պահանջ չունի, իսկ Ա.Մնացականյանը որպես մեղադրյալ հայտնել է գործի բոլոր հանգամանքները և ընդունել է մեղքը: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ տուժող Արման Մնացականյանը հայտնել է, որ բողոք կամ պահանջ չունի, բայց ցանկանում է, որ Արթուր Մնացականյանը ստանա համապատասխան բուժում: (…) Տվյալ դեպքում, Վերաքննիչ դատարանին ներկայացված նյութերից երևում է, որ առերևույթ բացակայում է համապատասխան քրեական հետապնդումը բացառող հանգամանքըե5: 12.

Ա.Մնացականյանի

նկատմամբ

որպես

անվտանգության

միջոց`

հոգեբուժական հաստատությունում տեղավորելը կիրառելու՝ Առաջին ատյանի դատարանի որոշման իրավաչափությունը ստուգելիս Վերաքննիչ դատարանը նշել է.

((…) Առաջին ատյանի դատարանը հանգել է ճիշտ հետևության։ Մասնավորապես, տվյալ դեպքում առկա է Ա.Մնացականյանի

նկատմամբ

համապատասխան

անվտանգության միջոց կիրառելու պայմանները և հիմքերը և այն հետապնդում է (…) իրավակարգավորումներով սահմանված իրավաչափ նպատակ։ Մասնավորապես, առկա

է

քրեական

օրենքով

չթույլատրված

ենթադրյալ

արարքի

հետ

Ա.Մնացականյանի օբյեկտիվ կապը հաստատող բավարար տվյալներ, քրեական օրենքով չթույլատրված ենթադրյալ արարքի ենթադրաբար կատարման պահին Ա.Մնացականյանը ենթադրաբար չի կարողացել գիտակցել իր գործողության վտանգավորությունը

կամ

ղեկավարել

դա

և

Ա.Մնացականյանը

որոշակի

սոցիալական վտանգ է ներկայացնում շրջապատի համար և համաձայն՝ վերը նշված փորձագիտական եզրակացության՝ կարիք ունի հարկադրական բուժման ընդհանուր հսկողության հոգեբուժական ստացիոնարի պայմաններում։ Ի դեպ, հարկ է նշել, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 459-րդ հոդվածում նշված

(վտանգե բառը

պետք է հասկանալ

համապատասխան վտանգը իր բոլոր դրսևորումներով՝ նվազից մինչև առավելագույնը (…)։

5 Տե՛ս թիվ ԱՐԱԴ1/0001/15/18 դատական գործը, թերթեր 77-87:

7

[Ա]նդրադառնալով ներկայացված հիմնական փաստարկին առ այն, որ մինչև անմեղսունակության վարույթ հարուցելը վարույթն իրականացնող մարմինն ունեցել է քրեական հետապնդումը բացառող հանգամանք, սակայն շարունակել է քրեական գործի վարույթը և նշանակել համապատասխան փորձաքննություն, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ նշված հանգամանքը սույն դատական գործի շրջանակներում մինչդատական վարույթի նկատմամբ նախնական դատական վերահսկողության առարկա չի հանդիսանում և այն կարող է քննության առարկա հանդիսանալ

մինչդատական

վարույթի

նկատմամբ

հետագա

դատական

վերահսկողության շրջանակներում: Բացի այդ, ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ վերաքննիչ բողոքում բերված հետևությունը պաշտպանի կողմից ձևավորվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4րդ կետում նշված իրավակարգավորումների լույսի ներքո և որպես փաստական հիմք նշվել է այն, որ դիմողը (տուժողը) հայտնել է, որ որևէ բողոք կամ պահանջ չունի, իսկ Ա.Մնացականյանը որպես մեղադրյալ հայտնել է գործի բոլոր հանգամանքները և ընդունել է մեղքը: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ տուժող Արման Մնացականյանը հայտնել է, որ բողոք կամ պահանջ չունի, բայց ցանկանում է, որ Արթուր

Մնացականյանը

ստանա

համապատասխան

բուժում:

(…) Տվյալ դեպքում, Վերաքննիչ դատարանին ներկայացված նյութերից երևում է, որ առերևույթ բացակայում է համապատասխան քրեական հետապնդումը բացառող հանգամանքըե6։

Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

13.

Ա.Մնացականյանին

անգործունակ

ճանաչելու

մասին

ստորարաս

դատարանների դատական ակտերի դեմ ներկայացված վճռաբեկ բողոքում պաշտպան Ա.Ներսիսյանը նշել է, որ թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական և դատավարական նորմերի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա: Ըստ բողոքաբերի՝ Ա.Մնացականյանին անգործունակ ճանաչելու վերաբերյալ կայացվել է սխալ դատական ակտ, որը բեկանելու անհրաժեշտ և բավարար հիմքեր են առկա:

6 Տե՛ս թիվ ԱՐԱԴ1/0001/14/18 դատական գործը, թերթեր 74-84:

8

Բողոքաբերը նաև նշել է, որ Ա.Մնացականյանին անգործունակ ճանաչելիս կիրառված նորմերի կապակցությամբ առկա է միատեսակ կիրառության ապահովման և իրավունքի զարգացման խնդիր:

13.1.

Վերոգրյալի

Ա.Մնացականյանին

հիման

վրա,

անգործունակ

բողոքաբերը

ճանաչելու

խնդրել

վերաբերյալ

է

բեկանել

ստորադաս

դատարանների դատական ակտերը, և գործն ուղարկել Վերաքննիչ դատարան նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալ:

14.

Ա.Մնացականյանի

հոգեբուժական

նկատմամբ

հաստատությունում

որպես

տեղավորելու

անվտանգության

որոշումը

միջոց`

հաստատելու

վերաբերյալ ստորարաս դատարանների դատական ակտերի դեմ ներկայացված վճռաբեկ բողոքում պաշտպան Ա.Ներսիսյանը նշել է, որ թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական և դատավարական նորմերի խախտումներ, որոնք ազդել են ելքի վրա: Ըստ բողոքաբերի՝ Ա.Մնացականյանի նկատմամբ անվտանգության միջոց կիրառելու մասին կայացվել է սխալ դատական ակտ, որը բեկանելու անհրաժեշտ և բավարար հիմքեր են առկա: Բողոքաբերը նաև նշել է, որ Ա.Մնացականյանի նկատմամբ որպես անվտանգության միջոց՝ հոգեբուժական հաստատությունում տեղավորելու որոշումը հաստատելիս կիրառված նորմերի կապակցությամբ առկա է միատեսակ կիրառության ապահովման և իրավունքի զարգացման խնդիր: 14.1. Միաժամանակ, բողոքաբերն ընդգծել է, որ տվյալ դեպքում առկա է քրեական հետապնդումը բացառող հանգամանք՝ նախատեսված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով առաջադրված է եղել մասնավոր մեղադրանք, իսկ տուժողը հայտնել է, որ բողոք և պահանջ չունի։ Ընդ որում, բողոքաբերը նշել է, որ տուժողի կողմից բողոք և պահանջ չունենալու մասին տեղեկատվությունը վարույթն իրականացնող մարմնին հայտնի է դարձել մինչև Ա.Մնացականյանի անմեղսունակության վերաբերյալ փորձագիտական եզրակացության ստացումը։ Նման պայմաններում, բողոքաբերի պնդմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվեր և գործի վարույթը՝ կարճվեր։ 14.2. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Ա.Մնացականյանի նկատմամբ որպես անվտանգության միջոց` հոգեբուժական հաստատությունում տեղավորելու որոշումը հաստատելու վերաբերյալ ստորադաս դատարանների

9

դատական ակտերը, և գործն ուղարկել Վերաքննիչ դատարան նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալ:

Սահմանադրական դատարանում Վճռաբեկ դատարանի դիմումի քննությունը.

15. Վճռաբեկ դատարանը, հղում կատարելով հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հիմնարար իրավունքների վերաբերյալ միջազգային չափանիշներին, միջազգային

(փափուկ

իրավունքիե

աղբյուրներին,

Մարդու

իրավունքների

եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներին, դիմել է Սահմանադրական դատարան միջնորդելով որոշելու՝

- ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 451-րդ հոդվածի 4-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի

1-

ին մասին, 67-րդ և 78-րդ հոդվածներին համապատասխանության հարցը` հաշվի առնելով, որ քրեական դատավարությունում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձին անգործունակ ճանաչելու ինստիտուտը, առանց օբյեկտիվ հիմքի և իրավաչափ նպատակի, դատական պաշտպանության, արդար դատաքննության և մեղսագրվող՝ քրեական օրենքով արգելված արարքից պաշտպանվելու հիմնարար իրավունքներից օգտվելու հնարավորությունների առումով տարբերակված մոտեցում է ենթադրում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ՝ հանգեցնելով

քրեական

սահմանադրական

վարույթին

լիարժեք

մասնակցելու

և

իրավունքներից

օգտվելու

երաշխիքների

հիմնարար

անհամաչափ

սահմանափակման,

- ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 458-րդ հոդվածի 1-ին մասի և րդ

հոդվածի՝

ՀՀ

Սահմանադրության

27-րդ

և

78-րդ

459-

հոդվածներին

համապատասխանության հարցը` այնքանով, որքանով հասարակության համար վտանգ

ներկայացնող

հոգեբուժական

հոգեկան

առողջության

խնդիրներ

ունեցող

անձին

հիվանդանոցում

տեղավորելու

և

ազատությունից

զրկելու

այլընտրանքային միջոցի բացակայությունը, ինչպես նաև ազատությունից զրկելու իրավաչափության պարբերական վերանայման ընթացակարգի և առավելագույն ժամկետի

բացակայությունը

վտանգում

են

անձնական

ազատության

սահմանադրական իրավունքի պաշտպանության հիմնարար երաշխիքները7։ 7

Տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 3-րդ, թերթ 106:

10

16.

Ներկայացված

դիմումի

պաշտպանը

բացատրություն

ընդգծելով

անձին

անկատարությունը։

է

կապակցությամբ

ներկայացրել

անգործունակ

Հղում

Մարդու

իրավունքների

Սահմանադրական

ճանաչելու

գործող

Մարդու

իրավունքների

կատարելով

դատարան՝

օրենսդրության

եվրոպական

դատարանի իրավական դիրքորոշումներին՝ Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 451-րդ հոդվածի 4-րդ մասի համատեքստում ամրագրված անձին անգործունակ ճանաչելու քրեադատավարական հիմքի

սահմանադրականությունը

պետք

է

դիտարկման

առարկա

դառնա

առհասարակ (անգործունակությանե ինստիտուտի իրավական բովանդակության, այդ ինստիտուտի անկատարության արդյունքում իբրև հետևանք անձի իրավունքների անհամաչափ սահմանափակման համատեքստում։

Անդրադառնալով

բժշկական

հաստատությունում

տեղավորելու

անվտանգության միջոցի կիրառման առավելագույն ժամկետների բացակայության և դատարանի

որոշման

իրավունքների

պարբերական

պաշտպանն

վերանայման

ընդգծել

է,

որ

խնդիրներին՝

օրենսդրական

Մարդու

կարգավորման

բացակայությունը հանգեցնում է անվտանգության միջոցի հիման վրա անձանց երկար ժամանակ հոգեբուժական հաստատությունում պահելուն՝ առանց դատարանի կողմից բուժման նկատմամբ համապատասխան վերահսկողության։ Նշվածի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանը եզրահանգել է, որ օրենսդրական այս խնդիրներն առաջ

են

բերում

անձի

իրավունքների

անհամաչափ

և

շարունակական

սահմանափակումներ8։

17. Գործով որպես պատասխանող կողմ ներգրավված ՀՀ Ազգային ժողովը, ներկայացված բացատրությունում հղում կատարելով հայրենական ակադեմիական աղբյուրներին, նշել է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք պետք է օգտվեն իրենց համար սահմանված երաշխիքներից։ Միաժամանակ, Ազգային ժողովը գտել է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձին անգործունակ ճանաչելու ընթացակարգի կիրառման անհրաժեշտությունը ծագում է այն ժամանակ, երբ վերջինս ունակ չէ մասնակցելու գործով վարույթին։

Բացի

տեղավորելու

8

այդ,

անդրադառնալով

առավելագույն

անձին

ժամկետների

Տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 3-րդ, թերթեր 161-167:

բժշկական

և

հաստատությունում

պարբերական

դատական

11

վերահսկողության խնդիրներին՝ ներկայացված բացատրությունում նշվել է, որ դիմողի կողմից բարձրացված հարցը ենթակա է լուծման հիմք ընդունելով անձի ազատության իրավունքի սահմանափակման, մասնավորապես՝ կալանքի կիրառման կանոնները։ Հղում կատարելով իրավակիրառ պրակտիկայում կայացված դատական ակտերին՝ ՀՀ Ազգային ժողովը գտել է, որ տվյալ պարագայում ենթակա է կիրառման կալանքի՝ որպես խափանման միջոցի երկամսյա ժամկետը9։

18. Սահմանադրական դատարանը, 2021 թվականի մայիսի 4-ի թիվ ՍԴԱՈ-89 որոշմամբ կարճելով գործի վարույթը, գտել է, որ բարձրացված հարցերը դուրս են գտնվում վճռաբեկ բողոքի քննության սահմաններից։ Սահմանադրական դատարանը նշել է, որ օրենսգրքի վիճարկվող նորմերը ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից չեն կիրառվելու իր վարույթում գտնվող գործը լուծելիս, վճռաբեկ բողոքում բարձրացվել է դատական սխալի հարց, որն ազդել է գործի ելքի վրա։ Հղում կատարելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 398-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին, 406-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, 415-րդ հոդվածի 1-ին մասին, Սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ Վճռաբեկ դատարանի կողմից Սահմանադրական դատարանում վիճարկվող դրույթները՝ դիմումում բարձրացրած հարցերի ենթատեքստով, չեն ազդելու իր վարույթում գտնվող գործի լուծման վրա, չեն կիրառվելու Վճռաբեկ դատարանի կողմից, ուստիև՝ վիճարկվող դրույթների

սահմանադրականության

հարցով

վերջինս

Սահմանադրական

դատարան դիմելու իրավասություն չունի10:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

19. Վճռաբեկ դատարանը նախևառաջ փաստում է, որ սույն գործերով բողոքները վարույթ են ընդունվել Վճռաբեկ դատարանի՝ օրենքի միատեսակ կիրառության ապահովման

և

իրավունքի

զարգացման

գործառույթների

իրացման

նկատառումներով, որպիսի հիմքերը, դատական սխալի հետ մեկտեղ, ուղղակիորեն նշվել են բողոքաբերի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքներում։ Այս առումով Մարդու իրավունքների պաշտպանի՝ սույն որոշման 16-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ հարկ է նկատի ունենալ,

9

Տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 3-րդ, թերթեր 123-136: Տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 3-րդ, թերթեր 198-206:

10

12

որ ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգրքի ընդունումից հետո, ավելի քան երկու տասնամյակների ընթացքում, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց

իրավունքների

պաշտպանության

երաշխիքներն

օրենսդրական

մակարդակով էական փոփոխության չեն ենթարկվել։ Ավելին, իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է,

որ

հոգեկան

առողջության

խնդիրներ

ունեցող

անձանց

իրավունքների

պաշտպանության երաշխիքների ապահովման առումով բացակայում է միասնական իրավակիրառ

պրակտիկա։

Մինչդեռ,

այս

ընթացքում

Հայաստանի

Հանրապետությունը միացել է մի շարք միջազգային պայմանագրերի, ընդունվել են մի շարք միջազգային չափանիշներ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը զարգացրել

է

իր

դատավարության

իրավունքի

նախադեպային

նոր

օրենսգիրք,

զարգացման

իրավունքը,

որպիսի

միտումը

ընդունվել

ՀՀ

քրեական

նշված

ոլորտում

դարձնում

գործող

պայմաններում

հրամայական

է

է

կարգավորումների համատեքստում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության այնպիսի երաշխիքների ապահովումը, որոնք համահունչ կլինեն այդ միտմանը։

Նման

պայմաններում,

Վճռաբեկ

դատարանը

գտնում

է,

որ

հոգեկան

առողջության խնդիրներ ունեցող անձանց անգործունակ ճանաչելու և նրանց նկատմամբ բժշկական հաստատությունում տեղավորելու ձևով անվտանգության միջոց կիրառելու քրեադատավարական կարգի մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման և իրավունքի զարգացման խնդիր: Ուստի, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել

իրավական

նշանակություն

ունենալ

դիրքորոշումներ,

նույնաբնույթ

որոնք

գործերով

կարող

են

ուղենիշային

միասնական

դատական

պրակտիկայի ձևավորման համար:

I. Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձին քրեադատավարական ընթացակարգով անգործունակ ճանաչելը.

20. Նկատի ունենալով, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձին քրեադատավարական ընթացակարգով անգործունակ ճանաչելու միակ իրավական հիմքը նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 451-րդ հոդվածի 4-

13

րդ մասում, որով էլ ղեկավարվել են ստորադաս դատարանները դատական ակտեր կայացնելիս, սույն գործի վարույթում այն օբյեկտիվորեն չկիրառվել չի կարող։ Ուստի, օրենքի

միատեսակ

կիրառության

ապահովման

և

իրավունքի

զարգացման

գործառույթների իրացման շրջանակներում սույն գործով Վճռաբեկ դատարանը նախևառաջ անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցին.

Արթուր Մնացականյանին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 451-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ անգործունակ ճանաչելու արդյունքում իրավաչափ է արդյո՞ք նրա՝ քրեական վարույթի ընթացքում դատական պաշտպանության, արդար դատաքննության,

պաշտպանվելու

մեղսագրվող՝

հիմնարար

քրեական

օրենքով

արգելված

արարքից

իրավունքներն

իրացնելու

հնարավորությունների

սահմանափակումը։

21. ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածի համաձայն` (Խտրականությունը,

կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից

կամ անձնական

կամ

սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում էե:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` (Յուրաքանչյուր

ոք

ունի

իր

իրավունքների

և

ազատությունների

արդյունավետ

դատական

պաշտպանության իրավունքե:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` (Յուրաքանչյուր

ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունքե:

ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի համաձայն` (Հանցագործության համար

մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի`

1) ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին իրեն հասկանալի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրավունք.

2) անձամբ կամ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունք.

3) իր պաշտպանությունը նախապատրաստելու և իր ընտրած փաստաբանի հետ հաղորդակցվելու համար բավարար ժամանակ և հնարավորություններ ունենալու իրավունք.

14

4) իր դեմ ցուցմունք տվող անձանց հարցման ենթարկելու իրավունք, կամ որ այդ անձինք ենթարկվեն հարցման, ինչպես նաև, որ իր օգտին ցուցմունք տվող անձինք կանչվեն և հարցաքննվեն նույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված անձինք.

5) թարգմանչի անվճար ծառայությունից օգտվելու իրավունք, եթե նա չի տիրապետում հայերենինե:

ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ (Հիմնական իրավունքների և

ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանըե: ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի համաձայն` (Հիմնական իրավունքների և

ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկանե:

21.1.

Անձի

նկատմամբ

խտրական

վերաբերմունքի

վերաբերյալ

Սահմանադրական դատարանը հայտնել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

- պետության պոզիտիվ սահմանադրական պարտականությունն է ապահովել այնպիսի պայմաններ, որոնք նույն կարգավիճակն ունեցող անձանց հավասար հնարավորություն կտան իրացնելու, իսկ խախտման դեպքում՝ պաշտպանելու իրենց իրավունքները,

հակառակ

դեպքում կխախտվեն

ոչ

միայն

հավասարության,

խտրականության արգելման, այլ նաև իրավունքի գերակայության և իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքները11,

- Սահմանադրական դատարանը խտրականության արգելման սկզբունքի շրջանակներում թույլատրելի է համարում օբյեկտիվ հիմքով և իրավաչափ նպատակով

պայմանավորված

ցանկացած

տարբերակված

մոտեցում:

Խտրականության արգելման սկզբունքը չի նշանակում, որ միևնույն կատեգորիայի անձանց շրջանակում ցանկացած տարբերակված մոտեցում կարող է վերածվել

11

Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2008 թվականի հունվարի 21-ի թիվ ՍԴՈ-731 որոշման 10-րդ կետը։

15

խտրականության: Խտրականության սկզբունքի խախտում է այն տարբերակված մոտեցումը, որը զուրկ է օբյեկտիվ հիմքից և իրավաչափ նպատակից12,

- խտրականությունն առկա է այն դեպքում, երբ նույն իրավական կարգավիճակի շրջանակներում այս կամ այն անձի կամ անձանց նկատմամբ դրսևորվում է տարբերակված մոտեցում, մասնավորապես՝ նրանք զրկվում են այս կամ այն իրավունքներից, կամ դրանք սահմանափակվում են, կամ ձեռք են բերում արտոնություններ13:

21.2. Անդրադառնալով հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավական պաշտպանության առարկային` Սահմանադրական դատարանը նշել է, որ այն ներառում է դատարանում լսվելու և դատական քննությանը լիարժեք մասնակցություն ունենալու իրավունքները14։

22. (Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասինե կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն` ((Խտրականություն հաշմանդամության պատճառովե

նշանակում է` հաշմանդամության պատճառով ցանկացած տարբերակում, բացառում կամ սահմանափակում, որոնց նպատակն է սահմանափակել կամ նվազագույնի հասցնել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ճանաչումը, կիրառումը կամ դրանցից օգտվելը քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային կամ ցանկացած այլ ոլորտում` մյուսների հետ հավասար հիմունքներով: Այն

ընդգրկում

է

խտրականության

բոլոր

ձևերը`

ներառյալ

անհրաժեշտ

հնարավորությունների տրամադրման մերժումըե:

Նույն կոնվենցիայի 4-րդ հոդվածի համաձայն` (Մասնակից պետությունները

պարտավորվում են ապահովել և օժանդակել հաշմանդամություն ունեցող

անձանց`

մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների լիակատար իրականացմանը` առանց հաշմանդամության պատճառով որևէ խտրականության: Այս նպատակով մասնակից պետությունները պարտավորվում են.

ա. ձեռնարկել համապատասխան օրենսդրական, վարչական և այլ միջոցներ սույն Կոնվենցիայով սահմանված իրավունքների իրականացման համար.

12

Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2010 թվականի մայիսի 4-ի թիվ ՍԴՈ-881 որոշման 5-րդ կետը։ Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2015 թվականի հուլիսի 7-ի թիվ ՍԴՈ-1224 որոշման 22-րդ կետը։

14 Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2015 թվականի ապրիլի 7-ի թիվ ՍԴՈ-1197 որոշման 6-րդ կետը։ 13

16

բ. ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները, ներառյալ օրենսդրության ընդունումը, փոփոխելու կամ չեղյալ հայտարարելու համար գործող այն օրենքները, կանոնակարգերը,

սովորույթները

և

գործելակերպերը,

որոնցում

առկա

է

խտրականություն հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ. (…)ե15։ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի` (Հոգեկան հիվանդների մասինե հանձնարարականի համաձայն` դատարանի որոշումները չպետք

է

ընդունվեն միայն բժշկական փաստաթղթերի հիման վրա, ինչպես այլ անձի, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի համար ևս պետք է լիարժեք երաշխավորվի լսված լինելու իրավունքը16։

Միավորված

ազգերի

կազմակերպության՝

(Հոգեկան

հիվանդների

պաշտպանության և հոգեբուժական օգնության բարելավմանե բանաձևի համաձայն` հոգեկան հիվանդություն ունեցող յուրաքանչյուր ոք պետք է իրավունք ունենա իրականացնելու բոլոր քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային

համընդհանուր

իրավունքները,

հռչակագրումե,

որոնք

ճանաչված

(Տնտեսական,

են

(Մարդու

սոցիալական

և

իրավունքների

մշակութային

իրավունքների մասինե միջազգային դաշնագրում, (Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասինե միջազգային դաշնագրում17։

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ (Հոգեկան խանգարումներ ունեցող անձանց իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասինե հանձնարարականի համաձայն` անդամ պետությունները պետք է երաշխավորեն այնպիսի

կառուցակարգերի

գոյությունը,

որոնք

կպաշտպանեն

հոգեկան

խանգարումներ ունեցող խոցելի անձանց, մասնավորապես այն անձանց, ովքեր համաձայնություն տալու կարողություն չունեն կամ չեն կարող դիմակայել մարդու իրավունքների խախտմանը18։

15

Տե՛ս Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից 2006 թվականի դեկտեմբերի 13-ին ընդունված (Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասինե կոնվենցիան։

16 Տե՛ս Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի` (Հոգեկան հիվանդների մասինե 1977 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ 818 (1977) հանձնարարականի 17-րդ կետը։ 17 Տե՛ս Միավորված ազգերի կազմակերպության՝ 1991 թվականի դեկտեմբերի 17-ի (Հոգեկան հիվանդների պաշտպանության և հոգեբուժական օգնության բարելավմանե թիվ 46/119 բանաձևի 1-ին սկզբունքի 5-րդ մասը։

18 Տե՛ս Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ 2004 թվականի սեպտեմբերի 22-ի (Հոգեկան խանգարումներ ունեցող անձանց իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասինե թիվ REC(2004)10 հանձնարարականի 7-րդ հոդվածի 1-ին մասը։

17

23. (Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասինե Եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նաև Եվրոպական կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` (Յուրաքանչյուր ոք (...) նրան ներկայացված

ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունքե:

Եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածի համաձայն` (Սույն Կոնվենցիայում

շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելը ապահովվում է առանց խտրականության, այն է՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունիցե:

Եվրոպական կոնվենցիային կից թիվ 12 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` (1. Օրենքով սահմանված ցանկացած իրավունքից օգտվելը պետք է

ապահովվի առանց սեռի, ռասայի, գույնի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ կարծիքի, ազգային կամ սոցիալական ծագման, ազգային փոքրամասնության պատկանելու, սեփականության, ծննդի կամ այլ կարգավիճակի վրա հիմնված խտրականության:

2. Ոչ մեկի նկատմամբ պետական մարմնի կողմից խտրականություն չպետք է դրսևորվի սույն հոդվածի 1-ին կետում նշված որևէ հիմքովե:

23.1. Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց` բժշկական բնույթի իրավական

ներգործության

միջոցների

կիրառման

գործընթացում

նրանց

մասնակցելու իրավունքի կապակցությամբ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

- հոգեկան հիվանդություն ունեցող անձը դատավարությունում ունի երկբնույթ դեր, մասնավորապես` նա և՛ շահագրգիռ անձ է, և՛ դատաքննության օբյեկտ: Հետևաբար նրա մասնակցությունն անհրաժեշտ է ոչ միայն գործն անձամբ ներկայացնելու, այլ նաև դատավորին հնարավորություն տալու համար իր անձնական կարծիքը ձևավորել գործի և այդ անձի հոգեկան վիճակի վերաբերյալ 19: Դատավորի

Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Kovalev v. Russia գործով 2007 թվականի մայիսի 10-ի վճիռը, գանգատ թիվ 78145/01, կետեր 35-37: 19

18

համար կարևոր է առնվազն հոգեկան հիվանդություն ունեցող անձի հետ կարճ հանդիպում ունենալը և նախընտրելի է նրան հարցեր ուղղելը: Եվրոպական դատարանը

գտնում

է,

որ

դատավորի

կողմից

գործի

լուծումը

միայն

փաստաթղթավորված ապացույցների հիման վրա, առանց տեսնելու կամ լսելու անձին, հանդիսանում է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված մրցակցության սկզբունքի խախտում20,

- Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համատեքստում, եվրոպական դատարանը ելնում է այն հանգամանքից, որ հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց գործերով ներպետական դատարանները նույնպես օժտված են հայեցողության հարաբերական ազատությամբ: Օրինակ` նրանք կարող են ընդունել դատավարական համապատասխան միջոցներ` արդարադատության պատշաճ կազմակերպման, անձի առողջության պահպանման համար և այլն: Սակայն այդպիսի միջոցները չպետք է խաթարեն անձի արդար դատաքննության իրավունքի բուն էությունը` երաշխավորված Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով: Անձի մասնակցությունը բացառող կոնկրետ միջոցի կիրառման անհրաժեշտությունը քննարկելիս Եվրոպական դատարանը հիմք է ընդունում բոլոր համապատասխան հանգամանքները (ինչպիսիք են` ներպետական դատարանների կողմից քննարկվող հարցերի բնույթն ու բարդությունը, անձի համար դրանց կարևորությունը, նրա անմիջական մասնակցության պարագայում այլ անձանց կամ իր համար որևէ վտանգ ներկայացնելը և այլն)21,

-

արդարադատության

պատշաճ

կազմակերպման

շահերից

ելնելով,

անհրաժեշտության դեպքում՝ լրացուցիչ միջոցներ ձեռնարկելով (հոգեբույժի հետ հանդիպում,

գործի

պաշտպանի

մասնակցության

հիվանդություն

քննությանը

ունեցող

ներկայություն,

ապահովում),

անձի

կողմից

օրինական

պետք

է

ներկայացուցչի,

ապահովվի

դատավարությունը

հոգեկան

հասկանալու

հնարավորությունը, (Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասինե եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասի (աե կետի իմաստով մեղսագրվող արարքի (մեղադրանքի) բնույթի և պատճառների մասին

Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Shtukaturov v. Russia գործով 2008 թվականի մարտի 24-ի վճիռը, գանգատ թիվ 4409/05, կետեր 72-73:

21 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Shtukaturov v. Russia գործով 2008 թվականի մարտի 24-ի վճիռը, գանգատ թիվ 4409/05, կետ 68:

20

19

մանրամասն տեղեկացումը, որը կապահովի դատարանի կողմից կայացվող որոշման արդարացիությունը22։

23.2. Միևնույն ժամանակ, խտրականության արգելքի համատեքստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ ոչ բոլոր դեպքերում է տարբերակված մոտեցումը կամ համապատասխանաբար տարբեր իրավիճակներում գտնվող անձանց նկատմամբ տարբերակված մոտեցում չդրսևորելը համարվում խտրականություն, այլ այն դեպքերում, որոնք չունեն օբյեկտիվ հիմք և ողջամիտ արդարացում23։

Վերոգրյալի հետ մեկտեղ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ Եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածի և 12-րդ արձանագրության 1-ին հոդվածի շրջանակը ներառում է նաև խտրականությունը` հիմնված բժշկական պայմանների վրա 24 ։ Դատարանը նշել է, որ ձևավորված է եվրոպական և համաշխարհային կոնսենսուս` պաշտպանելու հաշմանդամություն ունեցող անձանց խտրականությունից 25 ։ Այն ներառում է պետության պոզիտիվ պարտականությունը՝ ապահովելու ողջամիտ պայմաններ` թույլ տալով հաշմանդամություն ունեցող անձանց

ամբողջությամբ

իրացնել

իրենց

իրավունքները,

որի

չապահովումը

հավասարազոր է խտրականության 26 ։ Միաժամանակ, Մարդու իրավունքների եվրոպակ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
29 մարտի, 2022 թ.
Գործի #:
ԱՐԱԴ1/0001/14/18
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել