Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Հովասաֆյան — ԵԱՔԴ/4949/02/16
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Հովասաֆյան — ԵԱՔԴ/4949/02/16

Վճռաբեկ դատարանԵԱՔԴ/4949/02/1614 հունվարի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Սոնյա Հովասաֆյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.07.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Կարինե Հովասաֆյանի, Ռաֆայել ն Էվելինա Ներսիսյանների ընդդեմ Սոնյա Հովասաֆյանի՝ Երնան քաղաքի Բաղրամյան պողոտայի 58-րդ շենքի թիվ 69 բնակարանի (այսուհետ՝ Բնակարան) 215 բաժնեմասի նկատմամբ ժառանգությունն ընդունելու հիմքով Սոնյա Հովասաֆյանի սեփականության իրավունքը ճանաչելու, նույն բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելու, պարտավորեցնելու, ինչպես նան Բնակարանի՝ Սոնյա Հովասաֆյանին պատկանող 1/4 բաժնեմասի նկատմամբ վերջինիս սեփա

Ամբողջ Տեքստ

/«2Դ|.- պիա:

(ԱՆ,

ԱԱՐԻ ՀՀ ՀՀԱ

ն: ԻՋ)

Բաշ եՐՏ: Ի-2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/4949/02/16 դատարանի որոշում 2022թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/4949/02/16

Նախագահող դատավոր՝ Մ. Հարթենյան

Դատավորներ՝ Կ. Չիլինգարյան

Ա. Սմբատյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

ն վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով` եախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

2022 թվականի հունվարի 14-ին

գրավոր ընթացակարգով քննելով Սոնյա Հովասաֆյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.07.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Կարինե Հովասաֆյանի, Ռաֆայել ն Էվելինա Ներսիսյանների ընդդեմ Սոնյա Հովասաֆյանի՝ Երնան քաղաքի Բաղրամյան պողոտայի 58-րդ շենքի թիվ 69 բնակարանի (այսուհետ՝ Բնակարան) 215 բաժնեմասի նկատմամբ ժառանգությունն ընդունելու հիմքով Սոնյա Հովասաֆյանի սեփականության իրավունքը ճանաչելու, նույն բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելու, պարտավորեցնելու, ինչպես նան Բնակարանի՝ Սոնյա Հովասաֆյանին պատկանող 1/4 բաժնեմասի նկատմամբ վերջինիս սեփականության իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջների մասին, ն ըստ հակընդդեմ հայցի

2

Սոնյա Հովասաֆյանի ընդդեմ Կարինե Հովասաֆյանի, Ռաֆայել ն Էվելինա Ներսիսյանների՝ Բնակարանի նկատմամբ վերջիններիս բաժնային սեփականության իրավունքը դատական կարգով փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1 Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Կարինե Հովասաֆյանը, Ռաֆայել ն Էվելինա Ներսիսյանները պահանջել են Բնակարանի 2/15 բաժնեմասի նկատմամբ ժառանգությունն ընդունելու հիմքով ճանաչել Սոնյա Հովասաֆյանի սեփականության իրավունքը, պարտավորեցնել վերջինիս նույն բաժնեմասի նկատմամբ գրանցել իր սեփականության իրավունքը, ինչպես նան փոխհատուցմամբ դադարեցնել Սոնյա Հովասաֆյանին պատկանող Բնակարանի 14 բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Սոնյա Հովասաֆյանը պահանջել է դատական կարգով փոխհատուցմամբ դադարեցնել Կարինե Հովասաֆյանի, Ռաֆայել ն Էվելինա Ներսիսյանների բաժնային սեփականության իրավունքը Բնակարանի նկատմամբ:

Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Շահնազարյան) (այսուհետ` Դատարան) 15.02.2019 թվականի վճռով սկզբնական ն հակընդդեմ հայցերը մերժվել են:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.07.2099 թվականի որոշմամբ Կարինե Հովասաֆյանի, Ռաֆայել լն Էվելինա Ներսիսյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի: Որոշվել է. «Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 15.02.2019 թվականի (...) վճիռը` բողոքարկված՝ հայցը՝ ժառանգությունն ընդունելու հիմքով Երեան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թի|` 69 բնակարանի 2/15 բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը պատասխանողին գրանցել պարտավորեցնելու, 2/5 բաժնեմասի նկատմամբ Սոնյա Հովասաֆյանի սեփականության իրավունքը ճանաչելու ն Սոնյա Հովասաֆյանի սեփականության իրավունքը նույն բնակարանի` նրան պատկանող 14 բաժնի նկատմամբ փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջները մերժելու մասով, մասնակի՝ Երնան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի 2/15 բաժնեմասի նկատմամբ Սոնյա Հովասաֆյանի սեփականության իրավունքը ճանաչելուն Սոնյա Հովասաֆյանի սեփականության իրավունքը նույն բնակարանի` նրան պատկանող 1/4 բաժնի նկատմամբ փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջները մերժելու մասով, բեկանել ն փոփոխել. Կարինե Հովասաֆյանի, Ռաֆայել ն Էվելինա Ներսիսյանների հայցը բավարարել մասնակի: Երնան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի 2/15 բաժնեմասի նկատմամբ ճանաչել Սոնյա Հովասաֆյանի սեփականության իրավունքը: Կարինե Հովասաֆյանին, Ռաֆայել ն Էվելինա Ներսիսյաններին թույլատրել վճարել Սոնյա Հովասաֆյանին Երնան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի՝ նրան

Յ

պատկանող 174 բաժնեմասի համար փոխհատուցում՝ 7.750.000 ՀՀ դրամի չափով: 7.750.000 ՀՀ դրամի չափով փոխհատուցումը ստանալու պահից դադարեցնել Սոնյա Հովասաֆյանի սեփականության իրավունքը Երնան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի 14 բաժնեմասի նկատմամբ ն նույն բաժնեմասի նկատմամբ ճանաչել Կարինե Հովասաֆյանի, Ռաֆայել ն Էվելինա Ներսիսյանների սեփականության իրավունքը հավասար բաժիններով՝ յուրաքանչյուրինը 112 բաժնեմասով: Դատարանի 15.02.2019 թվականի (...) վճիռը բողոքարկված մնացած՝ հայցը՝ ժառանգությունն ընդունելու հիմքով Երնան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի 2/5 բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը պատասխանողին գրանցել պարտավորեցնելու պահանջը մերժելու մասով, թողնել օրինական ուժի մեջ»:

Սույն գործով վճռաբեկ բողոք է բերել Սոնյա Հովասաֆյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Կարինե Հովասաֆյանի, Ռաֆայել ն Էվելինա Ներսիսյանները (ներկայացուցիչ Կարեն Մեժլումյան) Ա Կարինե Հովասաֆյանը:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1 Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ ն 1-րդ հոդվածների 1-ին կետերը:

Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ սույն գործով հայցվորները պատասխանողի փոխարեն ներկայացրել են սեփականության իրավունքի ճանաչման ն դրանից բխող ածանցյալ պահանջներ: Մինչդեռ հայցվորները հիմնական պահանջի իրավատերը չեն, քանի որ սեփականության իրավունքի ենթադրյալ իրավատիրոջ փոխարեն որնէ անձ իրավասու չէ սեփականության իրավունքի ճանաչման պահանջով դիմելու դատարան:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Սոնյա Հովասաֆյանի՝ Բնակարանի 2/15 բաժնեմասի նկատմամբ ժառանգությունն ընդունելու ու դրա հիմքով իրավունքի պետական գրանցում կատարելու իրավունքները բացառապես իր կամքով իրացնելու հնարավորությունը երաշխավորված է օրենսդրորեն, ինչը նշանակում է, որ այդ իրավունքների իրավատերն է միայն որոշում իր հայեցողությամբ ն իր շահերին համապատասխան ընտրել համապատասխան վարքագծի թույլատրելի տարբերակներից մեկը, այդ թվում՝ դատական կարգով պահանջել ճանաչել իր սեփականության իրավունքը, թե՝ ոչ, ընդունել ժառանգությունը, թե՝ ոչ, ն կատարել իրավունքի պետական գրանցում ընդունած ժառանգության նկատմամբ, թե՝ ոչ:

2) Վերաքենիչ դատարանը սխալ է մեկեաբանել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 4-րդ կետը:

Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

4

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 4-րդ կետի 2-րդ պարբերության 2-րդ նախադասությունը չի կարող մեկնաբանվել ն կիրառվել այնպես, որ գրեթե հավասար բաժին ունեցող համասեփականատերերից մեկը մյուս համասեփականատերերի կամքի համադրմամբ հնարավորություն ունենա իր բաժնին գրեթե հավասար բաժին ունեցող մյուս սեփականատիրոջ բաժինը մեխանիկորեն դարձնել աննշան, ն մյուս սեփականատերերի միջոցների հաշվին փոխհատուցում վճարելու միջոցով ավելացնել իր բաժնի չափն իրենցից յուրաքանչյուրի բաժնեմասին հավասար բաժին ունեցող համասեփականատիրոջ բաժնի չափով:

Հետնաբար, բաժնային սեփականության մասնակցի սեփականության իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու նպատակով մի քանի սեփականատերերի կողմից ներկայացված հայցի քննության ընթացքում բաժնեմասի աննշան լինելու հարցի պարզման համար անհրաժեշտ հարաբերակցությունը պետք է որոշվի ոչ թե որպես ելակետային տվյալ հիմք ընդունելով հայցվորների բաժնեմասերի ընդհանուր չափը, այն` նրանցից յուրաքանչյուրի բաժնեմասերի չափը դրանցից յուրաքանչյուրը համադրելով պատասխանողի բաժնեմասի չափի հետ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.07.2019 թվականի որոշումը՝ օրինական ուժ տալով Դատարանի 15.02.2019 թվականի վճռին:

2.1. Կարինե Հովասաֆյանի, Ռաֆայել ն Էվելինա Ներսիսյանների վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Բնակարանի մակերեսը կազմում է 70,4քմ, որի 1/4 բաժինն աննշան է, ինչպես նան բողոքաբերը չունի որնէ էական շահ դրա նկատմամբ՝ հաշվի առնելով, որ վերջինս ունի այլ բնակարան ն առանձնատուն, իսկ վիճելի Բնակարանում չի բնակվել ավելի քան 30 տարի: Բացի այդ, ակնհայտ է, որ Բնակարանը հնարավոր չէ բաժանել հայցվորների ն բողոք բերած անձի միջն ն այն պետք է օգտագործվի համատեղ, ինչն էլ նշանակում է, որ եթե բողոք բերած անձը ցանկանա բնակություն հաստատել այդ բնակարանում, ապա կխախտվի հայցվորների՝ մասնավոր ն ընտանեկան կյանքի անձեռնմխելիության ու հարգանքի իրավունքը՝ հաշվի առնելով, որ Բնակարանի սենյակների թիվը սահմանափակ է:

2.2. Կարինե Հովասաֆյանի վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավոր է, չի ոտնահարում որնէ մեկի շահերը: Հայցվոր կողմը թեն գումար է կորցնում, սակայն լիովին վերականգնում է բնակարանը, իսկ պատասխանող կողմը կորցնում է այնպիսի սեփականություն, որն իրեն իրականում ոչ մի շահ չէր բերում՝ փոխարենը ստանալով գումար, որի շնորհիվ կարող է նոր սեփականություն գնել:

5

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) Երնան քաղաքի Արաբկիր ն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱՔԴ/1347/02/1 քաղաքացիական գործով 04.11.2013 թվականի վճռով` ա) Կարինե Հովասաֆյանի, Ռաֆայել ն Էվելինա Ներսիսյանների հայցն ընդդեմ Սոնյա Հովասաֆյանի, Սվետլանա Սահակյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երնանի տարածքային ստորաբաժանման` սեփականության ն ժառանգության իրավունքը ճանաչելու, իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաձելու, ինչպես նան Կարինե Հովասաֆյանին Հովսեփ Հովասաֆյանի ն Քնարիկ Մկրտչյանի՝ 1/5-ական բաժնեմասերի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաձչելու պահանջի մասին, մերժվել է, բ) Սոնյա Հովասաֆյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Կարինե Հովասաֆյանի, Ռաֆայել ն Էվելինա Ներսիսյանների, Սվետլանա Սահակյանի՝ ըստ կտակի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, ինչպես նան Քնարիկ Մկրտչյանի ժառանգական գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին, մերժվել է, գ) Սվետլանա Սահակյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Կարինե ն Սոնյա Հովասաֆյանների՝ ժառանգության ընդունման բաց թողնված ժամկետը հարգելի համարելով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաձչելու պահանջի մասին, մերժվել է (հիմք" Օճեա(6.ռտ տեղեկատվական համակարգ):

2) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի թիվ ԵԱՔԴ/1347/02/11 քաղաքացիական գործով 10.02.2014 թվականի որոշմամբ Սոնյա Հովասաֆյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Կարինե Հովասաֆյանի, Էվելինա ն Ռաֆայել Ներսիսյանների ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի՝ Երնան քաղաքի Արաբկիր ն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.11.2013 թվականի թիվ ԵԱՔԴ/1347/02/11 քաղաքացիական գործով կայացրած վճիռը մասնակի՝ հայցը մերժելու մասով, բեկանվել ն գործն այդ մասով ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության, վճիռը մնացած մասով թողնվել է օրինական ուժի մեջ (հիմք' ժճնոթոտ տեղեկատվական համակարգ):

3) Երնան քաղաքի Արաբկիր ն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը թիվ ԵԱՔԴ/1347/02/11 քաղաքացիական գործով 16.02.2016 թվականին կայացված վճռով վճռել է. «Լ Կարինե Հովասաֆյանի, Ռաֆայել ն Էվելինա Ներսիսյանների հայցն ընդդեմ Սոնյա Հովասաֆյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երնանի տարածքային ստորաբաժանման` Երնան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի նկատմամբ Կարինե Հովասաֆյանի, Ռաֆայել, Էվելինա Ներսիսյանների ն Քնարիկ Մկրտչյանի սեփականության իրավունքի ճանաչման (յուրաքանջյուրին 175 բաժնեմասով), Հովսեփ Հովասափյանի ժառանգական գույքի նկատմամբ պարտադիր բաժնի իրավունքով ժառանգությունն ։ ընդունած ժառանգ ճանաչելու, Կարինե Հովասաֆյանին Քնարիկ Մկրտչյանի՝ Հովսեփ Հովասափյանի ժառանգական գույքի նկատմամբ պարտադիր բաժնի իրավունքով ժառանգությունն ընդունած բաժնեմասի ն Քնարիկ Մկրտչյանին պատկանող 1/5

6

բաժնեմասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաձելու (ամբողջ գույքի 7/15 բաժնեմասի նկատմամբ Կարինե Հովասաֆյանի սեփականության իրավունքի ճանաչման) պահանջների մասին սկզբնական հայցը բավարարել մասնակի՝

11. Ճանաչել Էվելինա Ներսիսյանի սեփականության իրավունքը Երնան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի 1/5 բաժնեմասի նկատմամբ:

1.2. Ճանաչել Ռաֆայել Ներսիսյանի սեփականության իրավունքը Երնան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի 1/5 բաժնեմասի նկատմամբ:

13. Ճանաչել Կարինե Հովասաֆյանի սեփականության իրավունքը Երնան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի 1/5 բաժնեմասի նկատմամբ:

14. Ճանաչել Քնարիկ Մկրտչյանի սեփականության իրավունքը Երնան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի 1/5 բաժնեմասի նկատմամբ:

15. Որպես հետնանք՝ Երնան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի նկատմամբ Հովսեփ Հովասափյանի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումը 4/5 մասով ճանաչել անվավեր:

16. Կարինե Հովասաֆյանին ճանաչել Հովսեփ Հովասափյանի 1/5 բաժնեմասի նկատմամբ ժառանգության պարտադիր բաժնի իրավունքով ժառանգությունն ընդունած ժառանգ՝ Երնան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի 1/30 բաժնեմասով:

17. Կարինե Հովասաֆյանին ճանաչել Քնարիկ Մկրտչյանի՝ Հովսեփ Հովասափյանի ժառանգական գույքի նկատմամբ պարտադիր բաժնի իրավունքով ժառանգություն ընդունած մասի՝ Երնան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի 1/30 բաժնեմասի ն Քնարիկ Մկրտչյանին պատկանող 15 բաժնեմասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ՝ Երնան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի 7/60 բաժնեմասով:

18. (..):

2. Կարինե Հովասաֆյանի սկզբնական հայցն ընդդեմ Սոնյա Հովասաֆյանի՝ Քնարիկ Մկրտչյանի՝ Քնարիկ Մկրտչյանի՝ Հովսեփ Հովասափյանի ժառանգական գույքի նկատմամբ պարտադիր բաժնի իրավունքով ժառանգություն ընդունած մասի՝ Երնան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի 1/30 բաժնեմասի ն Քնարիկ Մկրտչյանին պատկանող 15 բաժնեմասի նկատմամբ Երնան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի մյուս 7/60 բաժնեմասի նկատմամբ նս ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասով, մերժել:

3. Սոնյա Հովասաֆյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Կարինե Հովասաֆյանի, Ռաֆայել ն Էվելինա Ներսիսյանների, Սվետլանա Սահակյանի՝ փաստացի տիրապետման հիմքով Քնարիկ Մկրտչյանի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին, բավարարել մասնակի.

3.1Սոնյա Հովասաֆյանին ճանաչել Քնարիկ Մկրտչջյանի՝ Հովսեփ Հովասափյանի ժառանգական գույքի նկատմամբ պարտադիր բաժնի իրավունքով ժառանգություն ընդունած մասի՝ Երնան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի 1/30

7

բաժնեմասի ն Քնարիկ Մկրտջյանին պատկանող 15 բաժնեմասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ՝ Երնան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի 7/60 բաժնեմասով:

4. Սոնյա Հովասաֆյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Կարինե Հովասաֆյանի, Ռաֆայել ն Էվելինա Ներսիսյանների, Սվետլանա Սահակյանի՝ Հովսեփ Հովասափյանի ժառանգական գույքի նկատմամբ պարտադիր բաժնի իրավունքով ժառանգություն ընդունած մասի՝ Երնան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի 1/30 բաժնեմասի ն Քնարիկ Մկրտչյանին պատկանող 1/5 բաժնեմասի նկատմամբ Երնան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի մյուս 7/60 բաժնեմասի նկատմամբ նս ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասով, մերժել»: Վճիռը 17.03.2016 թվականին մտել է օրինական ուժի մեջ (հատոր 1-ին, գ.թ. 17-34):

4) Սույն գործով չի վիճարկվել փաստն այն մասին, որ Սոնյա Հովասաֆյանը 19.10.2010 թվականին Արաբկիրի նոտար Կարինե Ադամյանի մոտ գրավոր հայտարարություն է տվել, որ ընդունում է իր հոր՝ Հովսեփ Ավագի Հովասափյանի մահից հետո մնացած ըստ կտակի ժառանգությունը (հիմք՝ թիվ ԵԱՔԴ/1347/02/11 գործով 16.02.2016 թվականի վճիռ):

5) Սույն գործով չի վիճարկվել նան փաստն այն մասին, որ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Է. Շաբոյանը 10.06.2011 թվականի գրությամբ Կարինե Հովասաֆյանին տեղեկացրել է, որ «Հովսեփ Ավագ Հովասափյանի, մահացած 28.07.2010 թվականին ն Քնարիկ Գրիգոր Մկրտչյանի, մահացած 03.12.2010 լթմվականին, մահից հետո ժառանգության իրավունքի վկայագիր չենք կարող տալ, քանի որ ժառանգների միջն կա վեճ, ուստի հարցը պետք է լուծվի դատական կարգով» (հիմք՝ թիվ ԵԱՔԴ/1347/02/11 գործով 16.02.2016 թվականի վճիռ):

6) Կարինե Հովասաֆյանի, Էվելինա ն Ռաֆայել Ներսիսյանների ներկայացուցչի կողմից 12.10.2016 թվականին Սոնյա Հովասաֆյանին բնակարանի բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու մասին գրավոր առաջարկ է արվել հետնյալ բովանդակությամբ. «Հանդիսանում եք բաժնային սեփականության ներքո գտնվող Երնան քաղաքի Բաղրամյան պողոտա 58 շենքի, թիվ 69 բնակարանի 7/60-րդ գրանցված ն 2/15-րդ բաժնի չգրանցված բաժնի սեփականատերը, սակայն այդ բնակարանում չեք բնակվում: Նույն բնակարանի 7/20-րդ բաժնի սեփականատեր Կարինե Հովասաֆյանը, 1/5-րդ բաժնի սեփականատեր Ռաֆայել Ներսիսյանը ն 15-րդ բաժնի սեփականատեր Էվելինա Ներսիսյանը մի ընտանիքի անդամ են: (..) եզրակացություն է տրվել այն մասին, որ բնակարանից որնէ բաժնեմաս տեխնիկապես հնարավոր չէ բնեղենով առանձնացնել: Բացի այդ թվաբանական բաժանմամբ չի բավարարում բնակելի սենյակների նվազագույն չափը: Նույն եզրակացության համաձայն՝ բնակարանը գնահատվել է 26.000.000 ՀՀ դրամ: Նկատի ունենալով, որ բնակարանից հնարավոր չէ Ձեր բաժինն առանձնացնել, ուստի սույնով իմ վստահորդների անունից առաջարկում եմ բնակարանի 2/15-րդ բաժնի նկատմամբ մեկ ամսվա ընթացքում ժառանգության ընդունման հիմքով գրանցել Ձեր սեփականության իրավունքը, որոնց ամբողջությունը կազմում է 1/4-րդ բաժին ն առաջարկում եմ այդ 1/4-րդ

8

բաժնի նկատմամբ Ձեր սեփականության իրավունքը դադարեցնել 6.500.000 ՀՀ դրամ փոխհատուցմամբ, որը 26.000.000 ՀՀ դրամի 1/4-րդ մասն է: (...)» (հատոր 1-ին, գ.թ. 40):

7) «Փորձագետ» անկախ հետազոտությունների կենտրոնի կողմից 22.08.2016 թվականի կազմված թիվ «Փ-045-0116» հաշվետվության համաձայն՝ Բնակարանի շուկայական արժեքը հետազոտվող ժամանակահատվածի դրությամբ, Լ. կատարման ժամանակահատվածում ունեցած ապրանքային վիճակում գնահատվում է 26.000.000 ՀՀ դրամ: Կատարված փաստաթղթային (սեփականութան վկայականի պատճենի) հետազոտության ն տեղազննության արդյունքում պարզվել է, որ Բնակարանից որնէ բաժնեմաս տեխնիկապես հնարավոր չէ բնեղենով առանձնացնել (...)(հատոր 1-ին, գ.թ. 43- 48):

8) ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 31052016- 010208 վկայականի համաձայն՝ Բնակարանի նկատմամբ 31.05.2016 թվականին գրանցված է Կարինե Իոսիֆի Հովասաֆյանի (7/20), Էվելինա Վահանի Ներսիսյանի (15), Ռաֆայել Վահանի Ներսիսյանի (15), Սոնյա Իոսիֆի Հովասաֆյանի (7/60) սեփականության իրավունքը: Գրանցման հիմքն է՝ Երեան քաղաքի Արաբկիր ն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱՔԴ/1347/02/11 քաղաքացիական գործով 16.02.2016 թվականին կայացրած վճիռը: Վկայականի «Լրացուցիչ նշումներ ն տեղեկություններ» բաժնում նշված է՝ «Մնացած 2/15 բաժնեմասի նկատմամբ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր չի ներկայացվել» (հատոր 1-ին, գ.թ. 10):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի Լին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, Ա գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կարող են էական նշանակություն ունենալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 4-րդ կետի 2-րդ պարբերության միատեսակ կիրառության, մասնավորապես` բաժնային սեփականության մասնակցի սեփականության իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջներ քննելիս միասնական ն կանխատեսելի դատական պրակտիկա ձնավորելու համար: Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սուն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է նան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի Լին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնութ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ ն 1-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:

9

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառեալ հետնյալ իրավական հարցադրումներին.

1 Արդյոք սեփականության իրավունքի ճանաչման պահանջ կարող է եերկայացվել տվյալ իրավունքի իրավատեր չհանդիսացող աեձի կողմից:

2. Արդյո՛ք փոխհատուցման ենթակա բաժեային սեփականության մասեակցի բաժեեմասը կարող է անեշան դիտարկվել, եթե բոլոր բաժեային սեփականատերերի բաժնեմասերը հավասար են:

Միաժամանակ եկատի ունենալով, որ սույն գործով դատական ակտը բողոքարկվել է միայն սկզբնական հայցի' Բնակարանի 2/15 բաժնեմասի եկատմամբ Սոնյա Հովասաֆյանի սեփականության իրավուեքը ժառաեգությունեն ընդունելու հիմքով ճանաչելու ն Բեակարանի' Սոեյա Հովասաֆյանին պատկանող 1/4 բաժնեմասի եկատմամբ վերջինիս սեփականության իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջեերը բավարարելու մասերով, Վճռաբեկ դատարանը Վերաքենիչ դատարանի դատական ակտը վերանայում է միայե այդ մասերով:

Վ Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետնյալ պատճառաբանությամի.

ՀՀ. քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության ն գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որնէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ քաղաքացիները ն իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով ն ի շահ իրենց:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիները ն իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները՝ ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է՝ իրավունքը ճանաձելով, (...):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 273-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի պահանջել ճանաչելու իր սեփականության իրավունքը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած ն 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 2-րդ հոդվածի համաձայն` շահագրգիռ անձն իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելդատարան՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ,

10

օրենքներով ն այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների ն օրինական շահերի պաշտպանության համար: Նույն օրենսգրքով ն այլ օրենքներով նախատեսված դեպքերում այլ անձանց իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի պաշտպանության համար իրավունք ունեն դատարան դիմել այդպիսի պաշտպանությամբ հանդես գալու իրավասություն ունեցող անձինք:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության ն գույքային ինքնուրույնության, մասնավոր գործերին որնէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության սկզբունքների վրա: Նշված սկզբունքներից կամքի ինքնավարության սկզբունքը ենթադրում է քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակիցների իրավունքը իրենց հայեցողությամբ ն իրենց շահերին համապատասխան ընտրելու համապատասխան վարքագծի թույլատրելի տարբերակներից մեկը: Մասնակիցներն առավելապես իրենք են որոշում` մտնել որնէ քաղաքացիաիրավական հարաբերության մեջ, թե՝ ոչ, օգտվել իրենց իրավունքից, թե՝ ոչ, պահանջել իրենց օգտին պարտավորության կատարում, թե՝ ոչ ն այլն: Արդյունքում, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել լէ, որ քաղաքացիական իրավահարաբերության մասնակիցները գործում են ինքնուրույն, սեփական կամքով (տե՛ս, «Յունիբաեկ» ԲԲԸ-ն ընդդեմ Անիկ Ստեփանյանի իրավահաջորդ Սիմոն Արզումանյանի թիվ ԵԱՔԴ/2190/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը) :

Մեկ այ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով իրավական շահագրգովածության հարցին, գտել է, որ շահագրգռվածությունը դատարան ներկայացված որնէ պահանջի քննության նախապայման է, ուստի դատարանը պետք է պարզի բոլոր քննվող գործերով հայցվորի շահագրգոռվածության հարցը: Դատարան դիմելով՝ հայցվորը պետք է հիմնավորի, իսկ դատարանը՝ պարզի.

1. հայցվորի որ իրավունքներն են իրականում խախտվել ն ինչ անբարենպաստ հետնանքների են հանգեցրել այդ խախտումները,

2. ներկայացված հայցի նպատակը արդյոք իրավունքների ն օրինական շահերի պաշտպանությունն ու վերականգնումն է, ն հնարավոր է արդյոք ընտրված միջոցով պաշտպանել կամ վերականգնել հայցվորի իրավունքները (կամ, համապատասխան դեպքերում, նրան պատճառված վնասը փոխհատուցել):

Հայցվորն իրավունք ունի դատարան դիմելու իր իրավունքների ն օրինական շահերի պաշտպանության ն. վերականգնման համար (տե՛ս, Ստիխտիեգ Ադմինիստրատենկաետոր Ֆայնենշլ Փերֆորմանս Հոլդինգս հիմնադրամը, «Լուքսթոնա Լիմիթեդ» ընկերությունը, «Յուկոս Ինթերնեյշել ՍՃ 8.» ընկերություւը ն Արմեն Միքայելյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Արաբկիրի տարածքային բաժնի ն «Նեֆտեննայա կոմպանիա «Ռոսնեֆտ»

11

ԲԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/1494/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.10.2011 թվականի որոշումը):

Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով դատարան դիմելու իրավունքի իրացման հարցին, հայտնել է, որ |2005թ. փոփոխություններով| ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի՝ անձի դատական պաշտպանության իրավունքի իրացման անհրաժեշտություն ծագում է այն դեպքում, երբ նա խնդիր ունի վերականգնելու իր ենթադրյալ խախտված իրավունքները: Սահմանադրական այս դրույթի հիմքում ընկած է այն տրամաբանությունը, որ յուրաքանչյուր դեպքում անձն իր՝ դատարան դիմելու իրավունքը կարող է իրացնել միայն այն դեպքում, երբ տվյալ գործի առնչությամբ ունի իրավական շահագրգովածություն: Սահմանադրական այս դրույթին համահունչ՝ Նախկին օրենսգրքի վիճարկվող 2-րդ հոդվածի 1-ին մասը դատարան դիմելու իրավունքը վերապահել է շահագրգիռ անձին, այն է՝ անձին, ում իրավունքները ենթադրաբար խախտվել են (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 04.04.2008 թվականի ՍԴՈ-747 որոշման 7-րդ կետը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը նշել է, որ «շահագրգիռ անձ» հասկացությունը գնահատման ենթակա հասկացություն է, ն յուրաքանչյուր կոնկրետ գործով, ելնելով տվյալ գործի կոնկրետ հանգամանքներից, գործը քննող դատարանն է իրավասու գնահատելու այս հասկացությունը ն. պարզելու, թե արդյո՞ք տվյալ անձը գործի ելքում ունի իրավական շահագրգոռվածություն (տես, ՀՀ սահմանադրական դատարանի 05.05.2017 թվականի ՍԴՈ-1365 որոշման 6-րդ կետը):

Հավելելով վերը նշվածին Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր գործով հայցվորի շահագրգռվածությունը պարզելիս դատարանները պետք է հաշվի առնեն նան այն նյութաիրավական նորմը, որը կարգավորում է տվյալ վեճը (հիմք ընդունելով ներկայացված հայցի հիմքը ն առարկան): Վճռաբեկ դատարանի նշված հետնությունը պայմանավորված է օրենսդրությամբ սահմանված քաղաքացիական իրավունքների պաշտպանության տարբեր եղանակներով, հետնաբար կախված նրանից, թե անձն իր ենթադրյալ խախտված իրավունքների ն օրինական շահերի պաշտպանության համար որ եղանակն է ընտրում, կիրառելի է այն նյութաիրավական նորմը, որը կարգավորում է տվյալ իրավահարաբերությունը:

Անդրադառնալով սեփականության իրավունքի ճանաչմանը՝ որպես քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակի, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգքրի 273-րդ հոդվածով սեփականության իրավունքի պաշտպանության նշված եղանակը վերապահել է միայն ենթադրյալ սեփականատիրոջը՝ վերջինիս հնարավորության տալով իրավաբանորեն հիմնավորել փաստացի իրեն պատկանող իրավունքը: Այլ կերպ ասած՝ սեփականության իրավունքի պաշտպանության վերը նշված եղանակից կարող է օգտվել միայն գույքի ենթադրյալ սեփականատերը:

Հետնաբար, բոլոր այն դեպքերում, երբ դատարան ներկայացրած հայցի առարկան, այսինքն պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը վերաբերում է պատասխանողի սեփականության իրավունքի ճանաչմանը, անկախ այն հանգամանքից, թե հայցի հիմքում ընկած ն հայցվորի կողմից վկայակոչած փաստական հանգամանքներն ինչ

12

նպատակ են հետապնդում, նման պահանջ ներկայացրած անձը (գույքի ոչ ենթադրյալ սեփականատերը) այդ պահանջով պատշաճ հայցվոր չէ: Ավելին այդ պահանջի ներկայացումն անհարկի միջամտություն է պատասխանողի կամքի ինքնավարության դրսնորմանը, խախտում է գույքի ենթադրյալ սեփականատիրոջ սուբյեկտիվ իրավունքներն իր հայեցողությամբ ն ազատ կամքի դրսնորման միջոցով օգտվելու տնօրինչականության սկզբունքից, քանի որ սեփականության իրավունքի ճանաչման պահանջի իրավունքը պատկանում է միայն սեփականության իրավունքի ենթադրյալ կրողին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ ընդունված ժառաեգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է գրանցման:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1ին կետի .համաձայն՝ ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով:

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետնում է, որ ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում ըստ օրենքի ժառանգի կողմից ժառանգությունն ընդունվում է ժառանգության բացման վայրի նոտարին ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմում ներկայացնելով: Ընդ որում, ընդունված ժառանգության՝ այդ թվում անշարժ գույքի նկատմամբ ժառանգի սեփականության իրավունքը ծագում է ժառանգության բացման պահից՝ անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից:

Վճռաբեկ դատարանի վերը եշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Ըստ գործում առկա՝ ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 31052016-010208 վկայականի՝ Բնակարանի նկատմամբ 31.05.2016 թվականին գրանցված է Կարինե Իոսիֆի Հովասաֆյանի (7/20), Էվելինա Վահանի Ներսիսյանի (15), Ռաֆայել Վահանի Ներսիսյանի (1/5), Սոնյա Իոսիֆի Հովասաֆյանի (7/60) սեփականության իրավունքը: Գրանցման հիմքն է՝ Երեան քաղաքի Արաբկիր ն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱՔԴ/1347/02/11 քաղաքացիական գործով 16.02.2016 թվականին կայացրած վճիռը: Նույն վկայականի «Լրացուցիչ նշումներ ն տեղեկություններ» բաժնում նշված է՝ «Մնացած 2/15 բաժնեմասի նկատմամբ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր չի ներկայացվել»:

Սույն գործով չի վիճարկվել փաստն այն մասին, որ Սոնյա Հովասաֆյանը 19.10.2010 թվականին Արաբկիրի նոտար Կարինե Ադամյանի մոտ գրավոր հայտարարություն է տվել, որ ընդունում է իր հոր՝ Հովսեփ Ավագի Հովասափյանի մահից հետո մնացած ըստ կտակի ժառանգությունը: Բացի այդ, անվիճելի է նան փաստն այն մասին, որ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Է. Շաբոյանը 10.06.2011 թվականի գրությամբ Կարինե

13

Հովասաֆյանին տեղեկացրել է, որ «Հովսեփ Ավագ Հովասափյանի, մահացած 28.07.2010 թվականին ն Քնարիկ Գրիգոր Մկրտչյանի, մահացած 03.12.2010 թվականին, մահից հետո ժառանգության իրավունքի վկայագիր չենք կարող տալ, քանի որ ժառանգների միջն կա վեճ, ուստի հարցը պետք է լուծվի դատական կարգով»:

Դատարանը, մերժելով սկզբնական հայցի` Բնակարանի 2/15 բաժնեմասի նկատմամբ Սոնյա Հովասաֆյանի սեփականության իրավունքը ժառանգությունն ընդունելու հիմքով ճանաչելու պահանջը, պատճառաբանել է, որ սկզբնական հայցով պատասխանող կողմի սեփականության իրավունքը դատական կարգով ճանաչելու պահանջի մասով սկզբնական հայցով հայցվորները որնէ կերպ շահագրգռված անձինք չեն ն չունեն նման պահանջի իրավունք: Այդ պահանջը սեփականության իրավունքի ենթադրյալ իրավատիրոջն է պատկանում ն նրա փոխարեն որնէ անձ չունի նման պահանջով դատարան դիմելու իրավունք, որպիսի պայմաններում գույքի սեփականատեր-ժառանգներից ոչ ոք չի կարող (իրավունք չունի) մյուսի փոխարեն ներկայացնել սեփականության իրավունքի ճանաչման պահանջ:

Միաժամանակ Դատարանն արձանագրել լէ, որ հայցվորների Բնակարանի համապատասխան բաժնեմասերի նկատմամբ իրենց անվամբ գրանցված սեփականության իրավունքներն իրացնելու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածով սահմանված իրավունքներից օգտվելու համար իրավական առումով խոչընդոտ առկա Հէ, քանի որ սույն գործով վիճարկվող ն ժառանգության մի մասի ընդունման փաստերի հիմքով Բնակարանի 2/15 բաժնեմասը ժառանգության բացման պահից Սոնյա Հովասաֆյանին է պատկանում՝ անկախ այդ բաժնեմասի նկատմամբ վերջինիս անվամբ կատարված իրավունքի պետական գրանցման փաստից: Հետնաբար կիրառելի են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ գլխի կանոնները, ինչը նշանակում է, որ անկախ իրավունքի պետական գրանցման փաստից, եթե առկա է ժառանգական զանգվածի կոնկրետ բաժնեմաս, որը պատկանում է կոնկրետ ժառանգի, ապա ինչպես այդ ժառանգի, այնպես էլ մյուս ժառանգների իրավունքները, այդ թվում` ժառանգական գույքը բաժանելու իրավունքը, երաշխավորված է օրենքով ն կարող է իրացվել նույն՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197- րդ հոդվածի կանոններով:

Վերաքննիչ դատարանը դատական ակտը մասնակիորեն բեկանելով ն փոփոխելով, այն է` ժառանգությունն ընդունելու հիմքով Բնակարանի 2/15 բաժնեմասի նկատմամբ Սոնյա Հովասաֆյանի սեփականության իրավունքը ճանաչելով, արձանագրել է, որ ժառանգության մի մասի ընդունման փաստի հիմքով Բնակարանի 2/15 բաժնեմասը ժառանգության բացման պահից պատկանում է Սոնյա Հովասաֆյանին՝ անկախ այդ բաժնեմասի նկատմամբ վերջինիս անվամբ կատարված իրավունքի պետական գրանցման փաստից:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ սույն գործով բաժնային սեփականություն հանդիսացող վեճի առարկա Բնակարանի 2/15 բաժնեմասի նկատմամբ պատասխանողի սեփականության իրավունքը գրանցված չէ, ինչը խոչընդոտ է մյուս մասնակիցների կողմից բաժնային սեփականություն հանդիսացող գույքի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի

14

4րդ կետով նախատեսված իրավազորությունների իրացման համար: Արդյունքում Վերաքննիչ դատարանը հանգել է այն հետնության, որ սկզբնական հայցը՝ վեճի առարկա Բնակարանի 2/5 բաժնեմասի նկատմամբ պատասխանող Սոնյա Հովասաֆյանի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասով, ենթակա է բավարարման:

Մինչդեռ վերոգրյալ դիրքորոշումների լուսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգման հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ հայցվորները դատարան են ներկայացրել ոչ թե իրենց, այլ պատասխանող Սոնյա Հովասաֆյանի սեփականության իրավունքի ճանաչման պահանջ, որպիսի պահանջը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 273-րդ հոդվածի ուժով պատկանում է միայն գույքի ենթադրյալ սեփականատիրոջը: Այսինքն, սույն գործով հայցվորներ Կարինե Հովասաֆյանը, Էվելինա ն Ռաֆայել Ներսիսյանները տվյալ պահանջի մասով չունեն իրավական շահագրգռվածություն, հետնաբար նան պատշաճ հայցվորներ չեն:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասով հայցը ենթակա էր մերժման, մինչդեռ Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածը, 1-րդ հոդվածի Լին կետը, սխալ եզրահանգման է եկել նշված պահանջի հիմնավորվածության վերաբերյալ:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ժառանգատուի մահից հետո վեցամսյա ժամկետում Սոնյա Հովասաֆյանը 19.10.2010 թվականին Արաբկիրի նոտար Կարինե Ադամյանի մոտ գրավոր հայտարարություն է տվել, որ ընդունում է իր հոր՝ Հովսեփ Ավագի Հովասափյանի մահից հետո մնացած ըստ կտակի ժառանգությունը: Այսինքն՝ Սոնյա Հովասաֆյանը հանդիսացել է Հովսեփ Հովասափյանի ժառանգությունն ընդունած ժառանգը, նրա սեփականության իրավունքը վիճելի հասցեի անշարժ գույքի նկատմամբ ծագել է 19.10.2010 թվականից՝ նոտարական գրասենյակ ժառանգությունն ընդունելու վերաբերյալ դիմում ներկայացնելու եղանակով ընդունելով ժառանգությունը: Հետնաբար անկախ իրավունքի պետական գրանցման փաստից, եթե առկա է ժառանգական զանգվածի կոնկրետ բաժնեմաս, որը պատկանում է կոնկրետ ժառանգի, ապա ինչպես այդ ժառանգի, այնպես էլ մյուս ժառանգների իրավունքները, այդ թվում` ժառանգական գույքը բաժանելու իրավունքը, կարող է իրացվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի կանոններով:

2. Վճռաբեկ բողոքն երկրորդ հիմքով հիմեավոր է հետնյալ պատճառաբանությամբ.

ՀՀ. Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու ն տնօրինելու իրավունք:

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների ն ազատությունների պաշտպանության նպատակով:

15

ՀՀ. Սահմանադրության 60-րդ հոդվածի 4-րդ մասի համաճձայն՝ ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով սահմանված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1ին կետի համաձայն՝ սեփականության իրավունքը դադարում է սեփականատիրոջ կողմից իր գույքն օտարելու, սեփականության իրավունքից հրաժարվելու, գույքը ոչնչացնելու ն գուքի նկատմամբ սեփականության իրավունքի կորստի՝ օրենքով նախատեսված այլ դեպքերում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ կետի համ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
14 հունվարի, 2022 թ.
Գործի #:
ԵԱՔԴ/4949/02/16
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել