Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-18815 մայիսի, 2001 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը (օրենքը խմբ. 25.05.22 ՀՕ-145-Ն ) (25.05.22 ՀՕ-145-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ) Ընդունված է 2001 թվականի մայիսի 15-ին ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ Հոդված 1. Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկից ազդակիր համայնքներին բնապահպանական ծրագրերի իրականացման համար մասհանումների տրամադրումը 1. Հայաստանի Հանրապետությունում մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունների, ինչպես նաև շրջակա միջավայրի ոլորտի լիազոր մարմնի կազմած ցանկում ներառված այլ ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկից մասհանումներ կատարվում և առանձին տողով արտացոլվում են այն համայնքի բյուջեում, որի վարչական սահմաններում գտնվող օդային, ջրային և հողային տարածքներում նշված ընկերությունների գործունեությունը թողնում է վնասակար ազդեցություն: Սույն մասում նշված այլ ընկերությունների ցանկը յուրաքանչյուր տարի կազմում է շրջակա միջավայրի ոլորտի լիազոր մարմինը՝ Կառավարության սահմանած չափորոշիչների հիման վրա:

2. Համայնքների ցանկը և բնապահպանական հարկից նրանց վարչական և ֆոնդային բյուջեներ մասհանվող գումարների չափերը յուրաքանչյուր տարվա համար հաստատվում են տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով: Մասհանումները առաջիկա բյուջետային տարվա ընթացքում կատարվում են անմիջապես պետական բյուջեից` սուբվենցիայի տեսքով։ Մասհանումների չափերը որոշվում են՝ ելնելով սույն հոդվածում նշված համապատասխան ընկերությունների կողմից առաջիկա բյուջետային տարվան նախորդող երկրորդ, երրորդ և չորրորդ տարիների արդյունքներով բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկներով հաշվարկված բնապահպանական հարկի հանրագումարից՝ պակասեցնելով այն առաջիկա բյուջետային տարվան նախորդող առաջին տարվա համար համապատասխան համայնքների համար պետական բյուջեով նախատեսված և երկրորդ տարվա համար համայնքին փաստացի հատկացված մասհանումների հանրագումարի չափով: Համայնքների կամ բնակավայրերի ցանկի կազմումը և ըստ համայնքների կամ բնակավայրերի մասհանումների բաշխման չափի հաշվարկումն իրականացնում է շրջակա միջավայրի ոլորտի լիազոր մարմինը՝ Կառավարության սահմանած կարգով:

3. Սույն օրենքով մասհանումներ կատարվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման, ջրային ռեսուրս վնասակար նյութերի և միացությունների արտահոսքի, ինչպես նաև ընդերքօգտագործման, արտադրության կամ սպառման թափոնների՝ հատուկ հատկացված տեղերում տեղադրման կամ պահման համար բնապահպանական հարկի գումարներից: Հոդված 2. Բնապահպանական հարկից համայնքների վարչական և ֆոնդային բյուջեներ մուտքագրվող մասհանումների նպատակայնությունը 1. Բնապահպանական հարկից համայնքների վարչական և ֆոնդային բյուջեներ մուտքագրվող մասհանումները նպատակային միջոցներ են և օգտագործվում են տվյալ համայնքների վարչական տարածքում բացառապես բնապահպանական ծրագրերի իրականացման համար: Հոդված 3. Բնապահպանական ծրագրո վ նախատեսվող միջոցառումները և դրանց ուղղությունները 1. Բնապահպանական ծրագիրը ներառում է համայնքի վարչական սահմաններում գտնվող օդային, ջրային և հողային տարածքներում ընկերությունների գործունեությամբ պայմանավորված` շրջակա միջավայրի պահպանությանն ու բարելավմանը և մարդու առողջությանը հասցված վնասի վերականգնմանը կամ վնասակար ազդեցության մեղմմանն ուղղված հետևյալ միջոցառումները. 1) մթնոլորտային օդի պահպանություն, այդ թվում՝ մթնոլորտային օդի որակի բարելավմանն ուղղված միջոցառումներ, մթնոլորտային օդն աղտոտող նյութերի և ջերմոցային գազերի արտանետումների կրճատման, կանխարգելման միջոցառումներ. 2) ջրային ռեսուրսների պահպանություն, այդ թվում՝ ջրային ռեսուրսների որակի բարելավմանը, երկրորդային ջրօգտագործման ապահովմանն ուղղված միջոցառումներ, ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների մաքրման միջոցառումներ, ջրային ռեսուրսների մաքրման համակարգերի և կեղտաջրերի մաքրման (այդ թվում՝ կենսաբանական մաքրման) կայանների կառուցում, պահպանում և շահագործում, ջրային ռեսուրսներ աղտոտող նյութերի և միացությունների արտահոսքերի կանխարգելման և վնասազերծման, ջրերի վնասակար ներգործության կանխարգելման, համայնքային կանաչ գոտիներում արդի ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման միջոցառումներ. 3) թափոնների արդյունավետ գործածությանը, աղտոտված հողերի մոնիթորինգին, դրանց մաքրմանը, վնասազերծմանն ու վերականգնմանն ուղղված միջոցառումներ (բացառությամբ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքով կարգավորվող աղբահանության և սանիտարական մաքրման գործընթացի). 4) աղտոտված հողերի մաքրմանը, հողերի դեգրադացիայի կանխմանը, ինչպես նաև աղտոտող նյութերի անվտանգ վնասազերծմանն ուղղված միջոցառումներ, հակասողանքային միջոցառումներ, խախտված տարածքների գեղագիտական արժեքի բարձրացման նպատակով դրանց վերականգնման, մարված պաշարներով հանքավայրերի տարածքների ռեկուլտիվացիայի միջոցառումներ. 5) կենսաբազմազանության, անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանը և կայուն օգտագործմանը, այդ թվում՝ կենդանական և բուսական աշխարհի օբյեկտների պահպանությանը (այդ թվում` անհետացած և անհետացող տեսակների վերականգնմանը), կենդանիների բնադրավայրերի և բնության գեղագիտական արժեքների պահպանությանն ուղղված միջոցառումներ. 6) բնակավայրերի կանաչ գոտիների պահպանման, վերականգնման, բարելավման միջոցառումներ. 7) շրջակա միջավայրի պահպանության գծով նախագծային, կիրառական, հետազոտական և փորձարարական աշխատանքներ, շրջակա միջավայրի վրա ներգործության հետազոտություններ կամ ուսումնասիրություններ. 8) շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության տարածման կամ իրազեկման, ոչ ֆորմալ էկոլոգիական կրթության և դաստիարակության հետ կապված միջոցառումներ. 9) շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությամբ պայմանավորված առողջապահական միջոցառումների մշակում, դրա համար անհրաժեշտ հետազոտությունների կազմակերպում և իրականացում. 10) բնակչության առողջական վիճակի զննության կազմակերպում և իրականացում, դրանց իրականացման համար անհրաժեշտ համակարգերով ու սարքավորումներով բժշկական կենտրոնների վերազինում. 11) առողջության ամրապնդման և իրազեկման միջոցառումների կազմակերպում և իրականացում, այդ թվում՝ առողջ ապրելակերպի խթանում, վարքագծային գործոնների ձևավորում (հիգիենայի կանոնների պահպանում, վնասակար սովորությունների դեմ պայքար), առողջ ապրելակերպի ձևավորմանն ու խթանմանն ուղղված միջոցառումներ. 12) համայնքահենք բնապահպանական և առողջապահական հասարակական կազմակերպություններին սույն հոդվածում նշված միջոցառումների կատարման համար աջակցության տրամադրում։ Հոդված 4. Բնապահպանական ծրագրի նախագծի մշակումը և հաստատումը 1. Բնապահպանական ծրագրի նախագիծը կամ բնապահպանական ծրագրի փոփոխությունները մշակում է համայնքի ղեկավարը՝ հիմք ընդունելով տվյալ մարզի կամ համայնքի զարգացման կամ շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների ծրագրերը կամ այլ ծրագրային կամ ռազմավարական նշանակության փաստաթղթերը կամ շրջակա միջավայրի կամ առողջապահության ոլորտում համայնքի առաջնահերթությունները։ Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկից մասհանվող գումարների հաշվին իրականացվող բնապահպանական ծրագրերի մշակման կարգը սահմանում է շրջակա միջավայրի ոլորտի լիազոր մարմինը։

2. Բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումները կամ դրանում համայնքի ղեկավարի կողմից առաջարկվող փոփոխությունները համաձայնեցվում են շրջակա միջավայրի ոլորտի և առողջապահության ոլորտի լիազոր մարմինների հետ։ Բնապահպանական ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները կամ դրանց փոփոխությունները շրջակա միջավայրի ոլորտի և առողջապահության ոլորտի լիազոր մարմինների հետ համաձայնեցման կարգը սահմանում է Կառավարությունը։

3. Համաձայնություն չի տրվում, եթե՝ 1) բնապահպանական ծրագրի նախագծով նախատեսված բնապահպանական և առողջապահական միջոցառումները հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային բնապահպանական ու առողջապահական կոնվենցիաներին և այլ իրավական ակտերին. 2) բնապահպանական ծրագրի նախագծի փաթեթում բացակայում են անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթերը, կամ դրանցում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. 3) բնապահպանական ծրագրի նախագծով նախատեսվող բնապահպանական և առողջապահական միջոցառումների ֆինանսավորման ծավալների հանրագումարը գերազանցում է տվյալ տարվա բյուջեով բնապահպանական ծրագրի իրականացման՝ համայնքին տրամադրելու համար հաշվարկված մասհանումների չափը. 4) բնապահպանական ծրագրի նախագծով նախատեսվող բնապահպանական և առողջապահական միջոցառումները չեն բխում սույն օրենքի 3-րդ հոդվածի դրույթներից։

4. Շրջակա միջավայրի ոլորտի և առողջապահության ոլորտի լիազոր մարմինների հետ համաձայնեցված բնապահպանական ծրագրի նախագիծը կամ դրանում առաջարկվող փոփոխությունները համայնքի ղեկավարը ներկայացնում է համայնքի ավագանու հաստատմանը: Համայնքի ավագանին իրավասու է բնապահպանական ծրագիրը կամ դրանում առաջարկվող փոփոխությունները վերադարձնելու համայնքի ղեկավարին` ավագանու սահմանած ժամկետում դրանց լրամշակման նպատակով:

5. Համայնքի ավագանու հաստատած և տարածքային կառավարման մարմինների միջոցով համայնքի ղեկավարի ներկայացրած բնապահպանական ծրագրերը և դրանց գծով առաջիկա տարվա պետական բյուջեից սուբվենցիաներ ստանալու մասին հայտերը Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում շրջակա միջավայրի ոլորտի լիազոր մարմինը ներկայացնում է ֆինանսների ոլորտի լիազոր մարմին:

6. Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ սահմանված կարգով ֆինանսների ոլորտի լիազոր մարմինը, սույն հոդվածի համաձայն ստացված բնապահպանական ծրագրերի հիման վրա, հաշվի առնելով այդ ծրագրերի ֆինանսավորման համար առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում սույն օրենքի 1-ին հոդվածին համապատասխան նախատեսվելիք հատկացումների ընդհանուր գումարները, կազմում է առաջիկա բյուջետային տարում պետական բյուջեից բնապահպանական ծրագրերի ֆինանսավորման համար մասհանումներ ստացող համայնքների ցանկի նախագիծը` այդ ցանկում ընդգրկված համայնքների բյուջեներին հատկացվելիք մասհանումների գումարների բաշխմամբ, որը ներառվում է Կառավարություն ներկայացվող առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում:

7. Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ սահմանված կարգով տեղական ինքնակառավարման մարմինները տեղեկացվում են իրենց ներկայացրած ծրագրերի գծով առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծով նախատեսվելիք հատկացումների և դրանց չափերի մասին: Հոդված 5. Բնապահպանական ծրագրի նախագծի հրապարակումը և հաշվետվողականությունը 1. Բնապահպանական ծրագրի նախագիծը կամ դրանում փոփոխություններ նախատեսող առաջարկությունները շրջակա միջավայրի ոլորտի լիազոր մարմին համաձայնեցման ներկայացնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, համայնքի ղեկավարը հրապարակում է համայնքի պաշտոնական կայքում։ Վերջինիս բացակայության դեպքում համայնքի ղեկավարի ներկայացմամբ դրանք հրապարակվում են համապատասխան մարզպետարանի պաշտոնական կայքում։

2. Իրավաբանական և ֆիզիկական անձինք բնապահպանական ծրագրի նախագծի կամ դրանում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ կարող են համայնքի ղեկավարին ներկայացնել գրավոր առաջարկություններ դրա հրապարակումից հետո` տասնօրյա ժամկետում։

3. Ընթացիկ տարվա բնապահպանական ծրագրի իրականացման վերաբերյալ համայնքի ղեկավարը կազմում է հաշվետվություն և այն ներկայացնում համայնքի ավագանու հաստատմանը մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը: Հաշվետվության ձևը հաստատում է տարածքային կառավարման ոլորտի լիազոր մարմինը: Համայնքի ավագանու հաստատած հաշվետվությունը մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը հրապարակվում է համայնքի պաշտոնական կայքում։ Վերջինիս բացակայության դեպքում համայնքի ղեկավարի ներկայացմամբ այն հրապարակվում է համապատասխան մարզպետարանի պաշտոնական կայքում։ Հոդված 6. Համայնքի բյուջե մուտքագրված բնապահպանական հարկից կատարվող մասհանման առնչությունը ֆինանսական համահարթեցման նպատակով տվյալ համայնքին տրամադրվելիք դոտացիայի ն 1. Ֆինանսական համահարթեցման նպատակով տվյալ համայնքին տրամադրվելիք դոտացիայի չափը ենթակա չէ նվազեցման սույն օրենքով սահմանված կարգով համայնքի բյուջե մուտքագրված բնապահպանական հարկից կատարվող մասհանման չափով: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան Երևան 11 հունիսի 2001 թ. ՀՕ-188 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-188 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2023-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2001.06.18/18(150) Հոդ.462 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 15.05.2001 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 11.06.2001 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2002 Հիմնական ակտ 15.05.2001, ՀՕ-188 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա 25.05.2022, ՀՕ-145-Ն 15.05.2001, ՀՕ-188 27.05.2020, ՀՕ-278-Ն 15.05.2001, ՀՕ-188 04.03.2020, ՀՕ-115-Ն 15.05.2001, ՀՕ-188 21.12.2017, ՀՕ-269-Ն 15.05.2001, ՀՕ-188 11.06.2009, ՀՕ-157-Ն 15.05.2001, ՀՕ-188 23.05.2006, ՀՕ-62-Ն 15.05.2001, ՀՕ-188 14.12.2001, ՀՕ-281 15.05.2001, ՀՕ-188 Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 23.06.2011, ՀՕ-237-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ 04.10.2016, ՀՕ-165-Ն ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ 28.10.2020, N 10-Ն ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 04.09.2023, N 310-Ն ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻՑ ՄԱՍՀԱՆՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 15.07.2021, N 1149-Ն ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՅԼ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 24.08.2023, N 1421-Ն ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՈԼՈՐՏԻ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1544-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 26.09.2002, N 1544-Ն ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՒ «ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՎ ԱՌԱՋԻԿԱ ՏԱՐՎԱ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾՐԱԳՐՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
15 մայիսի, 2001 թ.
Գործի #:
ՀՕ-188
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել