Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԵԴ/0823/11/20
ՎճռաբեկԿոռուպցիոն քրեականAI Ինդեքսավորված

ԵԴ/0823/11/20

Վճռաբեկ դատարանԵԴ/0823/11/204 սեպտեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըԳլուխ 10. Մարդու իրավունքների պաշտպանը · Հոդված 60. Սեփականության իրավունքը · ՄԻԵԿ հոդված 1. Մարդու իրավունքները հարգելու պարտականությունը
PDF

Ամփոփում

արանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նան՝` Վճռաբեկ դատարան), նախազահությամբ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ՝ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ Ս.ՉԻՉՈՅԱՆԻ Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՇ վերաքննիչ քրեական դատարանի 2021 թվականի հունվարի 12-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը, ՊԱՐՔԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. Արարա մոմակալ 2019 թվականի սեպտեմբերի 19-ին հարուցվել է թիվ մարը աս գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի

Ամբողջ Տեքստ

ԵԴ/0823/11/20

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

նախագահող դատավոր՝ Ռ.Բարսեղյան

04 սեպտեմբերի 2023 թվական

քաղաք Երևան

ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն

հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ`

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝

Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ

Ս.ՉԻՉՈՅԱՆԻ

Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2021 թվականի հունվարի 12-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը.

1.

2019 թվականի սեպտեմբերի 19-ին հարուցվել է թիվ

քրեական գործը՝

2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ

քրեական օրենսգիրք) 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով և նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի հունիսի 24-ի որոշմամբ [անընթեռնելի] ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածով: Նախաքննության մարմինը 2020 թվականի հունիսի 24-ին որոշում է կայացրել [անընթեռնելի] գույքի վրա կալանք դնելու վերաբերյալ: Վերոգրյալ որոշման դեմ [անընթեռնելի] ներկայացուցիչ [անընթեռնելի] բողոքը Երևան քաղաքի դատախազության դատախազի՝ 2020 թվականի օգոստոսի 17-ի որոշմամբ մերժվել է:

2. [անընթեռնելի] ներկայացուցիչ [անընթեռնելի] գույքի վրա կալանք դնելու մասին քննիչի՝ 2020 թվականի հունիսի 24-ի որոշման դեմ ներկայացրած բողոքը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2020 թվականի հոկտեմբերի 13-ի որոշմամբ մերժվել է:

3. [անընթեռնելի] ներկայացուցիչ [անընթեռնելի] վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2021 թվականի հունվարի 12-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հոկտեմբերի 13-ի որոշումը բեկանել է՝ պարտավորեցնելով վարույթն իրականացնող մարմնին վերացնել [անընթեռնելի] իրավունքների և օրինական շահերի խախտումը:

4. Վերաքննիչ դատարանի վերոնիշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2021 թվականի մայիսի 21-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանի 2023 թվականի օգոստոսի 28-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483- րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հունիսի 1-ը գործող կարգով: 2

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը․

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոք բերած անձը գտել է, որ Վերաքննիչ դատարանի 2021 թվականի հունվարի 12-ի որոշումն օրինական, հիմնավորված և պատճառաբանված չէ, դրանով թույլ է տրվել դատական սխալ՝ դատավարական օրենքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա։

Բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է գույքի վրա կալանք դնելու և դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ առկա օրենսդրական կարգավորումներին և Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումներին, ուստի բողոքարկվող դատական ակտը ենթակա է բեկանման։

Ի հիմնավորումն բողոքի հիմքի՝ բողոքաբերն իր անհամաձայնությունն է հայտնել ստորադաս դատարանի այն հետևություններին, որ քրեական գործի քննության շրջանակում կալանք չէր կարող դրվել վկայի դատավարական կարգավիճակ ունեցող անձի գույքի վրա՝ նշելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերաբերելի իրավակարգավորումների և Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո հնարավոր բռնագանձման նպատակով գույքի վրա կալանք դնելու պարագայում գույքի սեփականատիրոջ դատավարական կարգավիճակը որևէ նշանակություն ունենալ չի կարող։

5.1. Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի որոշմամբ արտահայտված այն դիրքորոշմանը, որ բավարար տվյալներ չեն ներկայացվել արգելադրման ենթակա գույքը թաքցնելու, փչացնելու կամ սպառելու մասին՝ բողոքաբերը գտել է, որ այդպիսի օրենսդրական պահանջ առկա չէ, ավելին՝ Վճռաբեկ դատարանի կողմից նախկինում կայացված որոշմամբ ևս փաստվել է, որ հնարավոր բռնագանձման նպատակով գույքի վրա կալանք դնելու դեպքում այդպիսի հիմնավորումներ ներկայացնելու անհրաժեշտությունը բացակայում է: Այդուհանդերձ, ըստ բողոքաբերի, քրեական գործի քննության շրջանակում ձեռք 3

բերված փաստական տվյալները բավարար են ենթադրելու, որ շարժակազմելու դեպքում տվյալ գույքը կարող է թաքցվել, միացվել կամ սպառվել: 5.2. Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի որոշմամբ արտահայտված այն դիրքորոշմանը, որ չի հիմնավորվել մեղադրյալի գործողությունների համար [անընթեռնելի] վրա նյութական պատասխանատվություն կամ նրա գույքի վրա կալանք դնելու հնարավորությունը, բացի այդ, արձանագրված չէ գույքի այն արժեքը, որի վրա կալանք է դրվում՝ բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանն իր դիրքորոշումը կառուցել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի 2-րդ մասի համատեքստում, մինչդեռ վարույթն իրականացնող մարմինն [անընթեռնելի] գույքի վրա կալանք է դրել գույքի բռնագանձման նպատակով, ուստի այդ կապակցությամբ դատողություններ պետք է կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի 2.1 մասով նախատեսված կարգավորումների համատեքստում: Միաժամանակ բողոքաբերը հավելել է, որ բռնագանձման նպատակով գույքի վրա կալանք դնելու դեպքում գույքի արժեքը նշելու վերաբերյալ օրենսդրական պահանջ ևս նախատեսված չէ:

6. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2021 թվականի հունվարի 12-ի որոշումը՝ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2020 թվականի հոկտեմբերի 13-ի որոշումը:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. [անընթեռնելի] ի գույքի վրա կալանք դնելու մասին քննիչի՝ 2020 թվականի հունիսի 24-ի որոշման համաձայն՝ «(...) 2020 թվականի հունիսի 24-ին [անընթեռնելի] [անընթեռնելի] ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ «նա, հանդիսանալով առանձին լիազորությամբ կազմակերպական-տնօրինական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, հանրային շահերից ելնելով,

4

իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և ելից համարով

պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող գրությամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ է տրամադրել, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Այսպես.

որպես առանձին լիազորությամբ

կազմակերպական տնօրինչական u վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ,

թվականների ընթացքում

հանդիսանալով

պետի տեղակալ, խմբային շահերից ելնելով՝ իր

պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և ստորաբաժանման ղեկավար

հասցեագրված՝

թվագրմամբ թիվ

ելից

համարով պաշտոնական փաստաթուղթ համարվող և իր կողմից ստորագրված գրությամբ, ակնհայտ կեղծ տեղեկություններ է տրամադրել այն մասին, թե իբր պայմանագրի հիման վրա

հասցեների շենքերին հարող տարածքում գտնվող՝

վարձակալության իրավունքով նշված ժամանակահատվածում

անվամբ գրանցված

մակերեսով հողամասը, ըստ

թաղամասի մանրամասն հատակագծման նախագծի, հանդիսանում է

հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս և ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածում նշված սահմանափակումների ցանկում, որն էլ հիմք է հանդիսացել համայնքային սեփականություն հանդիսացող՝ նշված ժամանակահատվածի դրությամբ նվազագույնը

ՀՀ դրամ շուկայական արժեքով

մակերեսով

5

հողատարածքն այն վարձակալած անձին՝ [անընթեռնելի] որպես

սեփականություն, առանց հրապարակային սակարկությունների գնման նախապատվության իրավունքով՝ ՀՀ դրամ կադաստրային արժեքի

վճարմամբ օտարելու համար, որի արդյունքում էլ [անընթեռնելի] տրված թիվ [անընթեռնելի] սեփականության վկայականով [անընթեռնելի] մակերեսով հողատարածքը

դարձել է [անընթեռնելի] սեփականությունը: Այսինքն՝ [անընթեռնելի] մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակությամբ նշված հողամասը [անընթեռնելի] դրությամբ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ համարվել է բնակավայրերում ընդհանուր օգտագործման հող՝ այն, որի արդյունքում անզգուշությամբ [անընթեռնելի] համար առաջացել են ծանր հետևանքներ»:

(...)

[Կնիք]

[Նախաքննությամբ նախաքննությամբ պարզվել է, որ [անընթեռնելի] [անընթեռնելի] վարձակալությամբ տրամադրված [անընթեռնելի]

[անընթեռնելի] շենքերի միջանկյալ տարածքում գտնվող [անընթեռնելի] մակերեսով հողատարածքը, որպես առերևույթ հանցագործություն կատարման արդյունք, օտարվել և [անընթեռնելի] տրված թիվ [անընթեռնելի] վկայականով [անընթեռնելի]

հասցեի ներքո դարձել է [անընթեռնելի] սեփականությունը, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 103.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«Հանցագործության կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ արագացած ցանկացած գույքը ենթակա է բռնագանձման՝ իօգուտ պետության», իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի 2.1-րդ մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 103.1-րդ հոդվածի համաձայն՝ բռնագանձման ենթակա գույքի վրա կալանքը դրվում է անկախ հանցանքը կատարած անձի կամ որևէ երրորդ անձի սեփականությունը հանդիսանալու կամ նրանց կողմից տիրապետելու հանգամանքից»:

6

Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև նկատի ունենալով, որ անձը, որի մոտ գտնվում է գույքը, կարող է սպառել այն, ուստի, բռնագանձումն ապահովելու համար անհրաժեշտ է կալանք դնել

հասցեի ներքո

թիվ

իրավունքի գրանցում ստացած

(...)»2:

անվամբ

վկայականով սեփականության

մակերեսով հողատարածքի վրա

8. Առաջին ատյանի դատարանը, մերժելով

ի ներկայացուցիչ

բողոքը, արձանագրել է․ «(...) ՀՀ քրեական օրենսգրքի 103.1-րդ հոդվածի վերլուծությունից բխում է, որ հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագրավումը կրում է պարտադիր բնույթ, դրա կիրառումը պայմանավորված չէ հանցագործության տեսակով և ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի նորմի սանկցիայով նախատեսված լինելու հանգամանքով: Հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագրավման պարագայում, բռնագրավման նպատակը հանցավոր ճանապարհով ստացված գույքը

հանցավորից հետ վերցնելն է, ինչի դեպքում անձի սեփականության իրավունքի սահմանափակում տեղի չի ունենում։ Դրանից բացի, այն կարող է կիրառվել նաև երրորդ անձանց սեփականությունը կազմող գույքի նկատմամբ:

ՀՀ քրեական օրենսգրքի 103.1-րդ հոդվածը սահմանում է քրեաիրավական ներգործության այլ միջոց հանդիսացող գույքի բռնագանձման հետ կապված հարաբերությունները, որը կիրառվում է դատարանի կողմից ex officio, եթե գործով հաստատված է համարվում, որ առկա է այդ հոդվածում սահմանված չափանիշներին համապատասխանող գույք:

Միևնույն ժամանակ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀԸ քրեական օրենսգրքի 103.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված բռնագանձման ենթակա գույքի վրա կալանք դնելը վարույթն իրականացնող մարմնի անհապաղ կատարման ենթակա պարտականությունն է, որը նպատակ է հետապնդում ապահովել գույքի հնարավոր բռնագանձումը:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, էջ 70։

7

Սույն գործի փաստական հանգամանքները գնահատելով՝ Վճռաբեկ

դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ դատարանը գտնում է, որ քննիչի որոշմամբ և գործով դրա հիմնավորվածությունը հաստատելու նպատակով ներկայացված նյութերում առկա են տվյալներ գործով մեղադրյալ ներգրավված լինելու և վերջինիս ենթադրաբար հանցավոր գործունեության արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 103.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված բռնագանձման ենթակա գույքի վերաբերյալ: Այսինքն գործի նյութերով հիմնավորվել է, որ առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 103.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված բռնագանձման ենթակա գույք, որը գտնվում է [անընթեռնելի] տիրապետության ներքո: Հետևաբար, դատարանը գտնում է, որ լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն իրականացնելու նպատակով, այդ գույքն արգելանքի տակ գտնվելն օբյեկտիվ անհրաժեշտություն է:

(...)

Այսպիսով, ՀՀ քննչական [անընթեռնելի]

[անընթեռնելի] թ. որոշման դատական արդյունգման ընթացքում, ելնելով սույն գործի առանձնահատկություններից, դատարանը գալիս է համոզման, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից պահպանվել են ընդհանուր շահի և անհատի՝ իր գույքից անարգել օգտվելու իրավունքի պաշտպանության արդարացի հավասարակշռությունը և «Գույքի վրա կալանք դնելու մասին» վարույթն իրականացնող մարմնի որոշումը չի հանգեցրել [անընթեռնելի]

իրավունքների և օրինական շահերի խախտմանը, հետևաբար դատարանը գտնում է, որ նշված որոշման դեմ [անընթեռնելի] ներկայացուցիչ [անընթեռնելի] բողոքը ենթակա է մերժման: (...)3:

9. Վերաքննիչ դատարանը, քննարկելով Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հոկտեմբերի 13-ի որոշումը, արձանագրել է. «(...) [Վերաքննիչ

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, էջեր 88-95:

8

դատարանն արձանագրում է, որ գույքի հնարավոր բռնագրավումն ապահովելու նպատակով կալանք կարող է դրվել՝

1) միայն այն կասկածյալի կամ մեղադրյալի գույքի վրա, ում մեղսագրվում է այնպիսի հանցագործություն, որի համար որպես լրացուցիչ պատժատեսակ նախատեսված է գույքի բռնագրավումը,

2) կասկածյալի կամ մեղադրյալի միայն այն գույքի վրա, որը համարվում է վերջինների սեփականությունը, բացառությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 6-րդ մասում նշված գույքի (…):

Անդրադառնալով սույն գործի հանգամանքներին և դրանք դիտարկելով վերը մեջբերված նախադեպային որոշումների լույսի ներքո` Վերաքննիչ դատարանն արձանագրում է հետևյալը.

Նախաքննության մարմնի կողմից 2020 թվականի հունիսի 24-ի որոշմամբ արգելանք է դրվել

պատկանող

գրանցում ստացած

վկայականով սեփականության իրավունքի

մակերեսով հողատարածքի վրա՝

պատճառաբանելով, որ նշված հողատարածքը հանդիսանում է առերևույթ հանցագործության արդյունք և օտարվել է

:

Այս առումով Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վարույթն իրականացնող մարմինը,

գույքի վրա կալանք դնելու մասին որոշում

կայացնելով, խախտել է վերջինի իրավունքները և օրինական շահերը: Վերաքննիչ դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է

մասնավորապես այն հանգամանքով, որ վարույթն իրականացնող մարմնի որոշումը պատճառաբանված չէ։

ներկայացված գործի նյութերի համաձայն՝ վարույթն իրականացնող մարմինը ձեռք չի բերել և/կամ դատարան չի ներկայացրել պատշաճ ապացույցների համակցություն, կամ գոնե ապացույց, որը հիմք կտա անձի սահմանադրական իրավունքի սահմանափակման վերաբերյալ որոշում կայացնելու համար.

9

– չի ներկայացվել տվյալ, թե առկա է հիմնավորված ենթադրություն առ այն, որ գույքը, որի վրա կալանք է դրվում, ստացվել է կասկածյալի կամ մեղադրյալի հանցավոր գործողություն(ներ)ի արդյունքում.

կալանք է դրվել քրեական գործով վկայի դատավարական կարգավիճակ ունեցող անձի գույքի վրա։

– չի ներկայացվել բավարար տվյալ, որ կասկածյալը, մեղադրյալը կամ այն անձը, ում մոտ գտնվում է կամ ում սեփականությունն է հանդիսանում գույքը, կարող են թաքցնել, փչացնել կամ սպառել այն:

չի հիմնավորել, որ քրեական գործով մեղադրյալ

գործողությունների համար կարող է նյութական պատասխանատվություն և կալանք դրվել

ի գույքի վրա։ Արձանագրված չէ գույքի այն արժեքը,

որի վրա դրվում է կալանք։

Վերոգրյալ իրավական և փաստական հանգամանքների լույսի ներքո Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վարույթն իրականացնող մարմնի գործողությունների հետևանքով տեղի է ունեցել բողոքաբերի իրավունքների ու օրինական շահերի էական խախտում, ինչը հիմք է վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելու վերացնել վերջինի իրավունքների և օրինական շահերի խախտումները։ (…)»*:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը․

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք Վերաքննիչ դատարանի հետևություններն առ այն, որ քրեական գործի շրջանակում վկա պատկանող գույքի վրա կալանք դնելու մասին որոշում կայացնելու արդյունքում խախտվել են վերջինիս իրավունքներն ու օրինական շահերը։

11. ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում

պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը»:

น

հավասարապես

4 Տե՛ս քրեական գործ, հատոր 2, էջեր 45-58։

10

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք։ (…)

3. Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով։ (…)»։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև` Եվրոպական կոնվենցիա) Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել նրա գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով։

Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար»: 11.1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Borzhonov v. Russia գործով կայացված վճռում մեկնաբանելով Եվրոպական կոնվենցիայի Արձանագրության 1-ին հոդվածի դրույթները, նշել է, որ պետք է լինի ողջամիտ հավասարակշռություն պետության կողմից կիրառվող, այդ թվում՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը վերահսկելու հետ կապված միջոցների և այդ միջոցների կիրառման արդյունքում ակնկալվող նպատակների միջև։ Այս պահանջն արտահայտվում է «արդարացի

հավասարակշռություն» ձևակերպմամբ, որը պետք է առկա լինի հասարակության ընդհանուր շահի պահանջների և անհատի հիմնարար իրավունքների պաշտպանության միջև։

11

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդգծել է, որ մեղադրյալի գույքի վրա կալանք դնելն ինքնին ենթակա չէ քննադատության՝ հաշվի առնելով, մասնավորապես, Եվրոպական կոնվենցիայի Արձանագրության 1-ին հոդվածի երկրորդ պարբերությունը, սակայն պետք է հաշվի առնել սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքից օգտվելու սահմանափակմամբ անձի վրա չափազանց ծանր բեռ դնելու դիսկը և, հետևաբար, պետք է ապահովել համապատասխան դատավարական երաշխիքներ՝ համոզվելու համար, որ անձի սեփականության իրավունքի վրա առկա ազդեցությունը կամայական կամ ոչ կանխատեսելի չէ5:

12. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 232-րդ հոդվածի համաձայն՝ «1. Գույքի վրա կալանք դնելը կիրառվում է քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը, բռնագանձումը և դատական ծախսերն ապահովելու համար:

2. Կալանք դրվում է կասկածյալի և մեղադրյալի, ինչպես նաև այն անձանց գույքի վրա, որոնց վրա, կասկածյալի և մեղադրյալի գործողությունների համար, կարող է դրվել նյութական պարտականություն՝ անկախ նրանից, թե ինչպիսի գույք է և ում մոտ է գտնվում:

2.1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 103.1-ին հոդվածի համաձայն՝ բռնագանձման ենթակա գույքի վրա կալանքը դրվում է անկախ հանցանք կատարած անձի կամ որևէ երրորդ անձի սեփականությունը հանդիսանալու կամ նրանց կողմից տիրապետելու հանգամանքից:

(...)

4. Կալանք չի կարող դրվել այն գույքի վրա, որի վրա օրենքի համաձայն չի կարող տարածվել բռնագանձումը»:

Նույն օրենսգրքի 233-րդ հոդվածի համաձայն՝ «1. Գույքի վրա կալանք դնելը քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից կարող է կիրառվել

5 Տե՛ս Borzhonov v. Russia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2009 թվականի հունվարի 22-ի վճիռը, գանգատ թիվ 18274/04, կետեր 59-60:

12

միայն այն դեպքում, երբ գործով հավաքված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը, մեղադրյալը կամ այն անձը, որի մոտ գտնվում է գույքը, կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել բռնագրավման ենթակա գույքը:

1.1. Քրեական վարույթն իրականացնող մարմինն անհապաղ կալանք է դնում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 103.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված բռնագանձման ենթակա գույքի վրա:

(...)3. Գույքի վրա կալանք դնելու մասին որոշման մեջ պետք է նշվի կալանքի ենթակա գույքը, ինչպես նաև գույքի այն արժեքը, որի վրա բավական է կալանք դնել` քաղաքացիական հայցը և դատական ծախսերն ապահովելու համար:(…)»: Նույն օրենսգրքի 103.1-րդ հոդվածի համաձայն՝

«1. Հանցագործության կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված ցանկացած գույքը, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտները կամ այլ տեսակի օգուտները, այնպիսի

հանցագործության կատարման համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիքները և միջոցները, որի կատարման արդյունքում ստացվել է գույք, ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված գույքը, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտները կամ այլ տեսակի օգուտները, սույն օրենսգրքի 215.1-ին, 235.1-ին և 267.1-ին հոդվածներով նախատեսված մաքսանենգության ճանապարհով Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխված մաքսանենգության առարկաները, իսկ դրանց բացակայության դեպքում դրանց համարժեք գույքը, բացառությամբ բարեխիղճ երրորդ անձի գույքի, տուժողին և քաղաքացիական հայցվորին հանցագործությամբ պատճառված վնասների հատուցման համար անհրաժեշտ գույքի, ենթակա է բռնագանձման՝ հօգուտ պետության: (...)»:

13. Գույքի հնարավոր բռնագրավման և բռնագանձման նպատակներով գույքի վրա կալանք դնելու առանձնահատկություններին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Արթուր Անդրեասյանի գործով որոշմամբ՝ արտահայտելով հետևյալ իրավական դիրքորոշումները. «(…) Գույքի վրա կալանք դնելը կիրառելու 13

հաջորդ նպատակը դրա բռնագանձման ապահովումն է։ Քրեադատավարական իրավակարգավորումների համաձայն՝ քրեական վարույթն իրականացնող մարմինը անհապաղ կալանք է դնում այն գույքի վրա, որը ՀՀ քրեական օրենսգրքի 103.1-ին հոդվածի 1-ին մասի իմաստով ենթակա է բռնագանձման։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում ևս առանցքային նշանակություն ունի գույքի՝ բռնագանձման ենթակա լինելու հանգամանքի պարզումը: Այլ կերպ` անհրաժեշտ է բացահայտել, թե արդյոք քրեական գործի համապատասխան ելքի դեպքում գույքը կարող է բռնագանձվել հօգուտ պետության, թե ոչ:

Ընդ որում, հարկ է նշել, որ բռնագանձման ենթակա գույքի վրա կալանք կարող է դրվել անկախ դրա՝ երրորդ անձի սեփականությունը հանդիսանալու կամ նրա կողմից տիրապետելու հանգամանքից: Այդ առումով Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշված հանգամանքը պայմանավորված է նրանով, որ հանցանք կատարած անձը կարող է բռնագանձման ենթակա գույքը, օրինակ, սեփականության իրավունքով տրամադրել մեկ այլ անձի՝ հանցագործության կատարման արդյունքում դրա ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված լինելու փաստը քողարկելու նպատակով։ Ուստի նման իրավիճակները բացառելու անհրաժեշտությունից ելնելով` օրենսդիրը բռնագանձման ենթակա գույքի վրա կալանք դնելու հարցում չի սահմանափակվել այդպիսի գույքի՝ սեփականության իրավունքով միայն կասկածյալին կամ մեղադրյալին պատկանելու հանգամանքով (…)»։

Վճռաբեկ դատարանը Սամվել Մայրապետյանի գործով արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները. «(…) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձի սեփականության իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակումը բացառող կարևոր դատավարական երաշխիք է օրենսդրական այն պահանջը, որ վարույթն իրականացնող մարմնի որոշումը` անձի գույքի վրա կալանք դնելու վերաբերյալ, պետք է լինի օրինական, հիմնավորված և պատճառաբանված: Իսկ դա ենթադրում է, որ գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը պետք է կայացվի 6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արթուր Անդրեասյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0200/01/13 որոշումը։

14

քրեադատավարական օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ, քրեադատավարական հարկադրանքի шли միջոցի կիրառման

անհրաժեշտությունը, այլ կերպ՝ դրա կիրառման հիմքերի և նպատակների առկայությունը հիմնավորող` քրեական գործի նյութերից բխող փաստական տվյալների հիման վրա։ Գույքի վրա կալանք դնելու մասին որոշման մեջ վարույթն իրականացնող մարմինը, հիմնվելով գործում առկա նյութերի վրա, պարտավոր է հիմնավորել դրա իրավական հիմքերի և նպատակներից որևէ մեկի կամ մի քանիսի առկայությունը` չսահմանափակվելով միայն գույքի վրա կալանք դնելը կարգավորող օրենսդրական ձևակերպումների շարադրանքով: Միայն վերոնշյալ չափանիշների պահպանման դեպքում է հնարավոր ապահովել հասարակության ընդհանուր շահի և անհատի սեփականության (կամ այլ գույքային) իրավունքի պաշտպանության պահանջների միջև արդարացի հավասարակշռությունը: Հարկ է նշել, որ կանխարգելիչ բնույթ կրող քրեադատավարական հարկադրանքի այս միջոցի կիրառման համար անհրաժեշտ է քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը, բռնագանձումը կամ դատական ծախսերն ապահովելու նպատակներից առնվազն մեկի առկայությունը: Միևնույն ժամանակ, գույքի վրա կալանք դնելու համար (բացառությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1.1-րդ մասով նախատեսված դեպքի) անհրաժեշտ է նաև, որպեսզի վարույթն իրականացնող մարմնի կողմից հիմնավորվի, որ գործով հավաքված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ անձը կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել առկա գույքը: Գույքը թաքցնելու, փչացնելու կամ սպառելու հավանական վտանգը վարույթն իրականացնող մարմինը պետք է հիմնավորի գործով ձեռք բերված փաստական տվյալ(ներ)ով, հակառակ պարագայում անհարկի կսահմանափակվի իր գույքն անարգել տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու՝ անձի սահմանադրական իրավունքը։

(...) Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ անգամ գույքի վրա կալանք դնելու իրավական հիմքերի և նպատակների առկայության դեպքում վարույթն իրականացնող մարմինն օժտված է կանխարգելիչ բնույթ կրող 15

քրեադատավարական հարկադրանքի այս միջոցը կիրառելու հայեցողական լիազորությամբ: Նման հետևությունը բխում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին մասում օգտագործվող՝ «կարող է կիրառվել» ձևակերպումից: Այնուամենայնիվ, վերոնշյալ կանոնից օրենսդիրը սահմանել է բացառություն` նախատեսելով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 103.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված բռնագանձման ենթակա գույքի վրա կալանք դնելը վարույթն իրականացնող մարմնի անհապաղ կատարման ենթակա

պարտականությունն է, որը նպատակ է հետապնդում ապահովել գույքի հնարավոր բռնագանձումը:

(...) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձի սեփականության իրավունքի համաչափ սահմանափակման տեսանկյունից կարևոր օրենսդրական պահանջ է նաև գույքի վրա կալանք դնելու մասին որոշման մեջ արգելադրման ենթակա գույքի և դրա արժեքի հստակեցումը, ինչն իր հերթին պետք է հիմնավորված լինի այդ հարկադրանքի միջոցի կիրառմամբ հետապնդվող նպատակներով, լինի որոշակի և հստակ` ապահովելով հասարակության ընդհանուր շահի և անհատի սեփականության (կամ այլ գույքային) իրավունքի պաշտպանության միջև արդարացի հավասարակշռությունը:

Հարկ է նշել, որ գույքի վրա կալանք դնելիս, վարույթն իրականացնող մարմնի կողմից պետք է ներգրավվի մասնագետ-ապրանքագետ կամ նշանակվի փորձաքննություն` գույքի արժեքը որոշելու համար, եթե առանց դրա հնարավոր չէ որոշել այն: (...)»:

14. Վերոգրյալի հիմնա վրա վերահաստատելով Ա.Անդրեասյանի և Ս.Մայրապետյանի գործերով արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, պայմանավորված գույքի վրա կալանք դնելու նպատակներով, սահմանել է գույքի վրա կալանք դնելու` որպես քրեադատավարական հարկադրանքի միջոցի իրականացման իրավական հիմքերը, ինչպես նաև այն անձանց շրջանակը, ում սեփականությունը 7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Սամվել Մայրապետյանի գործով 2019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԵԴ/0587/11/18 որոշումը։

16

հանդիսացող կամ ում տիրապետության տակ գտնվող գույքի վրա կարող է կալանք դրվել։

Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը և դատական ծախսերն ապահովելու նպատակով կալանք կարող է դրվել միայն կասկածյալի, մեղադրյալի, և այն անձանց գույքի վրա, որոնց վրա կասկածյալի և մեղադրյալի գործողությունների համար կարող է դրվել նյութական պատասխանատվություն։ Միաժամանակ, վերոնշյալ դեպքերում վարույթն իրականացնող մարմինը պետք է հիմնավորի, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը, մեղադրյալը կամ այն անձը, ում մոտ գտնվում է կամ ում սեփականությունն է հանդիսանում գույքը, կարող են թաքցնել, փչացնել կամ սպառել այն։ Ի տարբերություն գույքի վրա կալանք դնելու վերոնշյալ նպատակների՝ գույքի հնարավոր բռնագանձումն ապահովելու նպատակով կալանք կարող է դրվել՝ անկախ դրա՝ երրորդ անձի սեփականությունը հանդիսանալու կամ նրա կողմից տիրապետելու հանգամանքից։ Վերոնշյալ դեպքում վարույթն իրականացնող մարմինն անհապաղ կալանք է դնում այն գույքի վրա, որը ՀՀ քրեական օրենսգրքի 103.1-ին հոդվածի 1-ին մասի իմաստով ենթակա է բռնագանձման: Միաժամանակ, հաշվի առնելով մասնավոր

և հանրային շահերի

հավասարակշռության ապահովման անհրաժեշտությունը` օրենսդիրը նախատեսել է

գույքի վրա բռնագանձում տարածելը բացառող երկու դեպք.

մասնավորապես, երբ տվյալ գույքը պատկանում է բարեխիղճ երրորդ անձին, և երբ տվյալ գույքն անհրաժեշտ է տուժողին և քաղաքացիական հայցվորին հանցագործությամբ պատճառված վնասների հատուցման համար։

14.1. Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձի սեփականության իրավունքի համաչափ սահմանափակման տեսանկյունից կարևոր օրենսդրական պահանջ է նաև արգելադրման ենթակա գույքի արժեքի որոշումը։ Միաժամանակ, հարկ է փաստել, որ վերոնշյալ պահանջը չի վերաբերում բռնագանձման նպատակով գույքի արգելադրման դեպքերին, քանի որ հանցավոր 17

ճանապարհով ստացված գույքի բռնագանձման պարագայում դրա վրա արգելանք դնելու նպատակը հանցավոր ճանապարհով ստացված գույքը հանցավորից հետ վերցնելն է, ինչի արդյունքում անձի սեփականության իրավունքի սահմանափակում տեղի չի ունենում։

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ.

- Գույքի վրա կալանք դնելու մասին 2020 թվականի հունիսի 24-ի որոշմամբ նախաքննության մարմինը, մեջբերելով քրեական գործի դատավարական նախապատմությունը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի 2.1-րդ մասը, ՀՀ քրեական օրենսգրքի 103.1-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ, 232-233-րդ հոդվածների պահանջներով, որոշել է կալանք դնել

անվամբ

գրանցում ստացած հողատարածքի վրա՞։

- Առաջին ատյանի դատարանը, մերժելով

ներկայացուցիչ

բողոքը, գտել է, որ գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը կայացվել է օրենքին համապատասխան, հետևաբար դրանով

h

իրավունքները կամ օրինական շահերը չեն խախտվել:

- Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի

որոշումը, գտել է, որ նախաքննության մարմնի` գույքի վրա կալանք դնելու մասին 2020 թվականի հունիսի 24-ի որոշմամբ խախտվել են

իրավունքներն

ու օրինական շահերը։

Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը գտել է, որ վարույթն

իրականացնող մարմինը դատարան չի ներկայացրել տվյալ, թե առկա է հիմնավորված ենթադրություն առ այն, որ գույքը, որի վրա կալանք է դրվում, ստացվել է կասկածյալի կամ մեղադրյալի հանցավոր գործողություն(ներ)ի արդյունքում, որոշմամբ կալանք է դրվել քրեական գործով վկայի դատավարական կարգավիճակ ունեցող անձի գույքի վրա, չի ներկայացվել բավարար տվյալ, որ կասկածյալը, մեղադրյալը կամ այն անձը, ում մոտ գտնվում է կամ ում 8 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

9 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

18

սեփականությունն է հանդիսանում գույքը, կարող են թաքցնել, փչացնել կամ սպառել այն, ինչպես նաև որոշմամբ չի հիմնավորել, որ քրեական գործով մեղադրյալ

գործողությունների համար կարող է նյութական

պատասխանատվություն

u

կալանք դրվել

ի գույքի վրա։

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ արձանագրված չէ գույքի այն արժեքը, որի վրա դրվում է կալանք":

16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-14.1-րդ կետերում ներկայացված իրավակարգավորումների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, գտնելով, որ վարույթն իրականացնող մարմնի գործողությունների հետևանքով տեղի է ունեցել իրավունքների ու օրինական շահերի էական խախտում, պատշաճ չի գնահատել սույն գործում առկա մի շարք փաստական հանգամանքներ։ Մասնավորապես, արձանագրելով, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից չի ներկայացվել տվյալ, որի համաձայն գույքը, որի վրա կալանք է դրվում, ստացվել է կասկածյալի կամ մեղադրյալի հանցավոր գործողությունների արդյունքում՝ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ենթադրյալ հանցանքի կատարման մասին վկայող տվյալների հիման վրա մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն

արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով առանձին

լիազորությամբ

կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական

գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող գրությամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ է տրամադրել, ինչի հետևանքով

մակերեսով հողատարածքը դարձել է

հասցեի ներքո գտնվող

սեփականությունը։

քմ

10 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

19

17. Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանն իր

անհամաձայնությունն է հայտնում նաև Վերաքննիչ դատարանի այն հետևություններին, որ սույն գործով չէր կարող կալանք դրվել վկայի դատավարական կարգավիճակ ունեցող անձին պատկանող գույքի վրա, ինչպես նաև չի հիմնավորվել, որ արգելադրվող գույքը կարող էր թաքցվել, փչացվել կամ սպառվել, և որ արձանագրված չէ գույքի այն արժեքը, որի վրա կալանք է դրվում։ Այս առումով հարկ է նշել, որ վարույթն իրականացնող մարմինը [անընթեռնելի] ի գույքի վրա կալանք է դրել դրա հնարավոր բռնագանձումն ապահովելու նպատակով, հետևաբար նշված նպատակով գույքի վրա կալանք կարող էր դրվել անկախ դրա` երրորդ անձի սեփականությունը հանդիսանալու կամ նրա կողմից տիրապետելու հանգամանքից։ Միաժամանակ, նշված նպատակով գույքի վրա կալանք դնելու դեպքում արգելադրման ենթակա գույքի արժեքը որոշելու, ինչպես նաև չարգելադրման դեպքում անձի կողմից այն թաքցնելու, փչացնելու կամ սպառելու ռիսկերը հիմնավորելու անհրաժեշտությունը բացակայում է։

18. Այսպիսով, վերոշարադրյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի հետևություններն առ այն, որ քրեական գործի շրջանակում [անընթեռնելի] խ պատկանող գույքի վրա կալանք դնելու մասին որոշում կայացնելու արդյունքում խախտվել են վերջինիս իրավունքներն ու օրինական շահերը, իրավաչափ չեն:

19. Ամփոփելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ և 233-րդ հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի հունվարի 12-ի որոշումը բեկանելու համար։

20. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանն [անընթեռնելի] ներկայացուցիչ [անընթեռնելի] բողոքը 20

մերժելու մասին որոշում կայացնելու արդյունքում թույլ չի տվել դատական սխալ, ուստի անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի հոկտեմբերի 13-ի որոշմանը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։

ներկայացուցիչ [անընթեռնելի] բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի հունվարի 12-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թվականի հոկտեմբերի 13-ի որոշմանը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող՝

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դատավորներ`

Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ

Ս.ՉԻՉՈՅԱՆ

Դ.ՎԵՔԻԼՅԱՆ

21

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
4 սեպտեմբերի, 2023 թ.
Գործի #:
ԵԴ/0823/11/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել