Գրիգորյան — ԳԴ4/0016/01/18
Ամփոփում
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Նախագահող դատավոր՝ Լ.Աբգարյան Դատավորներ՝ Ռ.Բարսեղյան Ն.Շովակիմյան 11 նոյեմբերի 2022 թվական ք.Երնան ՀՇ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ քարտուղարությամբ՝ Մ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ դռնբաց դատական նիստում քննության առնելով ամբաստանյալ Վաղարշակ Բաբկենի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի հոկտեմբերի 29-ի որոշման դեմ ՀՇ գլխավոր դ
Ամբողջ Տեքստ
Յ-չ ։ ԳԴ4/0016/01/18
«2 ՏԱ 12275
(3 ՏՋԱԿ թ-ի
// 18 Է -
ՍԱՐԱՆ
ԱՐՏՈ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Նախագահող դատավոր՝ Լ.Աբգարյան
Դատավորներ՝ Ռ.Բարսեղյան
Ն.Շովակիմյան
11 նոյեմբերի 2022 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
քարտուղարությամբ՝ Մ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
դռնբաց դատական նիստում քննության առնելով ամբաստանյալ Վաղարշակ Բաբկենի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի հոկտեմբերի 29-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
2
Ա.Աֆանդյաի ն տուժողի իրավահաջորդ Ս.Աղաբեկյանի ներկայացուցիչ Ն.Մկրտչյանի վճռաբեկ բողոքները,
ՊԱՐԶՔԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2017 թվականի սեպտեմբերի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում որոշում է կայացվել Գնորգ Ավետիքի Աղաբեկյանի ջրահեղձմաան վերաբերյալ նախապատրաստված նյութերով հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:
ՀՇ Գեղարքունիքի մարզի դատախազ Ս.Մնացականյանի՝ 2017 թվականի սեպտեմբերի 29-ի որոշմամբ, քրեական գործի հարուցումը մերժելու մասին վերոնշյալ որոշումը վերացվել է, ն 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 50200617 քրեական գործը:
Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի մարտի 20-ի որոշմամբ, Վաղարշակ Բաբկենի Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Նույն օրվա մեկ այլ որոշմամբ Վ.Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
2018 թվականի մայիսի 8-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մայիսի 3-ի դատավճռով, Վ.Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքում արդարացվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով: Վ.Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, վերացվել է:
Յ. Դատախազ Է.Շարությունյանի ն տուժողի իրավահաջորդ Ս.Աղաբեկյանի ներկայացուցիչ ՝Ն.Մկրտչյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀՇ
3
վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան) 2021 թվականի հոկտեմբերի 29-ի որոշմամբ բողոքները մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մայիսի 3-ի դատավճիռը թողնելով անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ԱԱֆանդյան՝ ն տուժողի
իրավահաջորդ Ս.Աղաբեկյանի ներկայացուցիչ Ն.Մկրտչյանը:
Վճոաբեկ դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 1ի որոշմամբ բողոքներն ընդունվել են վարույթ, ն 2022 թվականի նոյեմբերի 4-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքների քննության բանավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները ն պահանջները.
Վճոաբեկ բողոքները քննվում են հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանի բողոքի փաստարկները.
5. Բողոքաբերի պնդմամբ, ստորադաս դատարանները, դատական ակտերը կայացնելիս, թույլ նն տվել դատական սխալ` նյութական ն դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը:
Բողոքաբերի համոզմամբ՝ իրավաչափ չի կարող դիտվել ստորադաս դատարանների այն իրավական եզրահանգումը, որ Վ.Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով կնքված պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար, քանզի վերջինիս մեղադրանք է առաջադրվել ոչ թե պայմանագրային պարտավորությունները չկատարելու, այլ վրա հասած հանրորեն վտանգավոր հետնանքի՝ տվյալ դեպքում ջրահեղձման եղանակով անձի մահվան համար: Ընդ որում, նշված պարտականությունը բխում է ոջ թե քաղաքացիական գործարքից, այլ ՀՀ Կառավարության Է 1583 որոշումից:
' Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483- րո մողվածի 8-րդ մասի՝ սույն բողոքները քննվում ես մինչն 2022 թվականի հուլիսի Լը գործող
4
Բացի այդ, բողոքաբերի պնդմամբ՝ գործի քննության ընթացքում ձեռք բերված տվյալներն առ այն, որ տուժող Գ.Աղաբեկյանը դեպքի ժամանակ օգնություն չի կանչել, չեն կարող ինքնին հիմնավոր փաստարկ համարվել` խախտման ն հանրորեն վտանգավոր հետնանքի միջն պատճառական կապի բացակայության մասին եզրահանգման համար, քանզի փրկարար ծառայության առկայությունը ապահովում է հնարավոր վտանգավոր ցանկացած իրավիճակների ժամանակին արձանագրումը ն անձին ջրահեղձումից փրկելոն ուղղված ամբողջական հնարավոր միջոցառումների իրականացումը:
Բողոքաբերը նան նշել է, որ Վերաքննիչ դատարանը, մեխանիկորեն վերաշարադրելով Առաջին ատյանի դատարանում հետազոտված ն դատավճռի հիմքում դրված ապացույցները, առանց որնէ հիմնավոր իրավական վերլուծության ն եզրահանգման, արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում բավարար չափով ամրագրել է թույլատրելիության, վերաբերելիության ու արժանահավատության տեսանկյունից գնահատման ենթակա այն ապացույցները, որոնց վրա հիմնված են եղել դատարանի հետնությունները:
5.. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի հոկտեմբերի 29-ի որոշումը ն գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:
1. Տուժողի իրավահաջորդ Սաթիկ Աղաբեկյանի ներկայացուցիչ Ն.Մկրտչյանի բողոքի փաստարկները.
6. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ` նյութական Օն դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը:
Մասնավորապես` բողոքաբերի պնդմամբ, ամբաստանյալ Վ.Գրիգորյանի ն «Սնան ազգային պարկ» պետական ոչ առնտրային կազմակերպության միջն կնքված թիվ 586-081 պայմանագրի 2-րդ գլխի 5.5-րդ կետի խախտման հետնանքով է առաջացել Գ.Աղաբեկյանի մահը, ուստի ստորադաս դատարաններն անտեսել են այն փաստը, որ այդ նույն պայմանագրի կնքման արդյունքում է ամբաստանյալ Վ.Գրիգորյանն իրականացրել իր գործունեությունը ն եթե վերջինս չստանձներ
5
լողափի անվտանգ շահագործմանն ուղղված նշված պարտավորությունը, ապա չէր կարող իրականացնել լողափի շահագործումը:
6.1. Վերոգրյալի հիման վրա՝ բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի հոկտեմբերի 29-ի որոշումը ն գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության կամ Վաղարշակ Գրիգորյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգիրք 279րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքում:
Վճռաբեկ բողոքների պատասխանը.
7. Ամբաստանյալ Վ.Գրիգորյանի պաշտպան Ա.Սարգսյանը վճռաբեկ բողոքների պատասխանում նշել է, որ Վ.Գրիգորյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքում կասկած չի հարուցում:
Ըստ պաշտպանի՝ ստորադաս դատարանները եկել են ճիշտ հետնության՝ Վ.Գրիգորյանի կողմից շահագործվող լողափում փրկարար ծառայության բացակայության ն Գնորգ Աղաբեկյանի մահվան միջն պատճառական կապի բացակայության վերաբերյալ:
Պաշտպանը նշել է, որ քրեական հետապնդման մարմինները Վ.Գրիգորյանին մեղադրանք են առաջադրել այնպիսի արարքի կատարման համար, որը որոշակիորեն սահմանված չէ ոչ միայն քրեական օրենսդրությամբ, այլ նան իրավունքի մյուս ոլորտները կարգավորող իրավական ակտերով:
7.. Վերոշարադրյալի հիման վրա, պաշտպան Ա.Սարգսյանը խնդրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյան ն տուժողի իրավահաջորդ Ս.Աղաբեկյանի ներկայացուցիչ Ն.Մկրտչյանի վճռաբեկ բողոքները մերժել:
Վճոաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
8. Վաղարշակ Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նեա, հանդիսանալով «Արնիկ առողջարան» ՍՊԸ-ի տնօրեն իր ն «Սնան ազգային պարկ»
6
ՊՈԱԿի միջն 2006 թվականի օգոստոսի 1Աին կնքված, Ծովագյուղ-«Արնիկ» առողջարան վայրում գտնվող հողամասի վարձակալության թիվ 586-081 պայմանագրի 2-րդ գլխի 5.5 կետի ուժով պարտականություն ունենալով բացառելու այդ լողափի շահագործումը առանց փրկարար ծառայության, չի կատարել նշված պայմանագրով իր վրա դրված այդ պարտականությունը՝ մատուցելով նշված լողափում հանգստացողների կյանք ն առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություն: 2017 թվականի օգոատոսի 15ին՝ ժամի 16:00-ի սահմաններու, հիշյալ լողափում հանգստացող Գնորգ Ավետիքի Աղաբեկյանը Սնանա լճի այդ հատվածում լողանալու ժամանակ խեղդվելիս է եղել ն փրկարար ծառայությաւն բացսւկայությունը անզգուշությամը առաջացրել է Գնորգ Աղաբեկյանի մահր՝ նա ջրահեղձ է եղել»՞:
9. Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մայիսի 3-ի դատավճոի համաձայն` «/..) Մեղադրանքի ուասմնասիրությունից պարզ է դառնում, որ ամբաատանյալին մեղադրանք է առաջադրվել երկկողմ կնքված պայմանագրի կետի խախտմամը ծառալյությունների մատուցման համար, որն անզգուշությամբ առաջացրել է Գեորգ Աղաբեկյանի մահը: Այսինքն՝ Վաղարշակ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել քաղաքացիաիրավական պարվավորությունների չկատարման համար: Մեղադրանքում նշված չէ, թե հանգստացողների կյանքի ն առողջության անվտանգության, որ ապահանջներին չհամապատասխանող ծառայություններ են մատուցվել ն այդ պահանջները հատկապես, որ իրավական ակտով են սաւհմանվաեւծ:
Ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը կառուցված է ամիաարանյալի կողմից պայմանագրի կերի խախտման փասրի արձանագրմամբ, որն
անզգուշությամի առաջացրել է Գնորգ Աղաբեկյանի մահը: Պայմանագրային պարվաւվորության խախտումը ինքնին չի (արող բերե քրեական
պատասխանավպվության: Իսկ ինչ վերաբերվում է ՀՀ Կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի համար 1563Ն որոշմանը, համաձայն որի Արդ կետի 5րդ ենթակերի սահմանվել է, որ Հայաարանի Հանրապետության օրենադրությամը սահմանված կարգով ֆիզիկական ն իրավարանական անձանց 2 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 285:
7
հետ լողափի ն բուֆերային գուրիներում գտնվող փարածքների նկատմամբ կնքվող համապատասխան պայմանագրերում անհրաժեշտ է նախատեսել դրույթներ առանց փրկարարական ն բուժապասարկման ծառայությունների լողափերի շահագործման բացառման պահանջի պահպանման հետ, ապա հարկ է նշել, որ նշված որոշմամբ սահմանվում է կողմերի միջն կնքվող պայմանագրի ձնին վերաբերվող պահանջներ ն նշված չեն սպառողների կյանքի կամ. առողջության անվտանգության պահանջներ: Դեռ ավելին` 2018 թվականի փետրվարի 23-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավարը գրությամի հայտնել է, որ ՀՀ Կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 16-ի համար 1563-Ն որոշումից բխող գործող կարզ, հրահանգ, հրաման ն այլ իրավական ակտ, ֆիզիկական ն իրավաբանական անձանց վարձակալությամբ տրված լողափերում ե բուֆերային գոտիներում փրկարարական ծառայության կազմակերպման վերաբերյալ գոյություն չունի: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավարի 2018 թվականի ապրիլի 05»ի գրությամբ հայտնել է նան, որ՝ համաձայն ՀՀ օրենսդրության ՀՇ արտակարգ իրավիճակների նախարարություն, ֆիզիկական ն իրավաբանական անձանց վարձակալությամբ տրված Սնանա լճի լողափերում ն բուֆերային գոտիներում փրկարարական ծեւտայության կազմակերպման վերաբերյալ ծառայությունների մատուցման պայմանագիր չի կարող կնքել: Միաժամանակ նշել է, որ ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18ի Ի 1563 որոշումից բխող գործող կարգ, հրահանգ, հրաման ն այլ իրավական ակտ. ֆիզիկական ն իրավարանական անձանց վարձակալությամբ փրված լողափերում ն բուֆերային գոտիներում փրկարարական ծառայության կազմակերպման վերաբերյալ գոյություն չունի: Փաստորեն` չունենալով լողափերում ն բուֆերային գուրիներում փրկարարական ծառայության կազմակերպման կարգ, ամբաստանյալին մեղադրանք է առաջադրվել այդ պահանջների չկատարմաուն հաւմար:
Անդրադառնալով մեղադրանքում առկա մյուս ձնակերպմանը` 2017 թվականի օգոստոսի 15-ին՝ ժամի 16:00-ի սահմաններում, հիշյալ լողափում. հանգարացող Գնորզ Ավետիքի Աղաբեկյանը Սնանա լճի այդ հատվածում լողանալու ժամանակ խեղդվելիս է եղել ն փրկարար ծառայության բացսւկայությունը անզգուշությաւմը
8
առաջացրել է Գնորգ Աղաբեկյանի մահրը՝ նա ջրահեղձ է եղել, Դատարանը հարկ է համարում արձանագրել, որ «խեղդվելիս է եղել» բառակապակցությունն իրենից ենթադրում է մինչն խեղդվելն ինչ-որ իրավիճակ, որը կվկայեր, որ անձը հնարավոր է քիչ անց խեղդվի: Սակայն քրեական գործով հերազոտված ապացույցներում այդ հրավիճակի վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել, դեո ավելին, Գնորզ Աղարեկյանին ջրահեղձ լինելու նախորդող ժամանակահապտվածում տեսած անձինք հատակ ցուցմունք են վվել, որ Գնորգ Աղաբեկյանը մտել է լիճ լողալու ն այլես լճում չի երնացել, այսինքն` մինչն խեղդվելը ինչ-որ իրավիճակում գտնվելու, մասնավորապես օգնություն կանչելու, ասզվել բարձրանալու, կամ որեէ շարժումներ անելու վերաբերյալ, որը կվկայեր, որ Գնորգ Աղաբեկյանը խեղդվում է, գործում առկա չեն:
Դատարանը ցանկանում է անդրադառնա նան ` ամրասրանյալին
առաջադրված հանցագործության օրյեկտիվ կողմին, մասնավորապես` հանրորեն վտանգաւվոր արարքի ն հետնանքի միջն պատճառական կապին: (...)
Դատարանն արձանագրում է, որ Գնորգ Աղաբեկյանի մահր ոչ թե վրա է հասել Վաղարշակ Գրիգորյանի գործողության կամ. անգործության հետնանքով, մասնավորապես` փրկարարական ծառայության բացակայության պայմաններում լողափի շահագործման հետնանքով, այ փրկարարական ծառայության բացակայությամբ լողափի շահագործումը, պայման է հանդիսացել Գնորգ Աղաբեկյանի ջրահեղձման համար: Դատարանը գտնում է, որ փրկարարական ծառայության րացակայությամը լողափի շահագործման ն Գնորգ Աղաբեկյանի մահվան միջն բացակայում է պատճառակուն կապը:
Ելնելով վերոգրյալներից Դատարանը գտնում է, որ Վաղարշակ Գրիգորյանի արարքում բացակայում է իրեն առաջադրված մեղադրանքի հանցակազմի օբյեկտիվ կողմի (..-»':
10. Վերաքննի դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի
դատարանի դատավճիռը, արձանագրել է հետնյալը. «(...) /Վ/երաքնենիչ դատարանը գտնում է, որ քրեական գործով ձեռք բերված ն Առաջին ատյանի դատարանում պափշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտված
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 7, թերթեր 188-189:
9
ապացույցները բավարար չեն ամբատրանյալ Վաղարշակ Գրիգորյանի անմեղության կանխավարկածը հաղթահարելու ն հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով հենության հանգելու ամբաստանյալի արարքում: ՀՀ քրեական օրենսգիքի 279-րդ հոդվածի 2րդ մասի 3-րդ կերով նախատեսված հանցակազմի առկայության վերաբերյալ:
Վերաքննիչ դատարանի վերոգրյալ եզրահանգումը բխում է Առաջին ավփյանի դատարանի ապատշաճ իրավական ընթացակարգով հատպրատված այն
հանգամանքներից, ոլւ ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 16-ի համար 1563-Ն որոշումից բխող գործող կարգ, հրահանգ, հրամուն ն այլ իրավական ակտ, ֆիզիկական ն իխիրավարանական անձանց վարձակալությամբ տրված լողափերում ն րուֆերային գոտիներում փրկարարական ծառայության կազմակերպման վերաբերյալ գոյություն չունի: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այս պայմաններում Առաջին ատյանի դատարանը հիմնավոր հետնության է հանգել առ այն, որ փատրորեն լողափելում ն րուֆերային գոտիներում փրկարարական ծառայության կազմակերպման կարգի րբացակայության պայմաններում` ամբաստանյալին մեղադրանք է առաջադրվել այդ պահանջների չկատարման համար:
Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 1563-Ն որոշմանը, ապաւ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ այն սպառողների կյանքի կամ առողջության անվվտաւնեգության պահանջներին վերաբերող ծառայությունների մատուցման կարգ չի սահմանում, որի հետ չհամաձայնելու հիմքեր աոկա չեն:
Վերաքննիչ դատարանը, շեշտելով, որ դատարանն իրավասու չէ դուրս զալ դափական քննության մեղադրական եզրակացությամի նախանշված
սահմաններից, սույն գործով կարնոր է համարում այն հանգամանքը, որ ամբաարանյալին առաջադրված մեղադրանքում նշված չէ, թե սպառողների՝ տվյալ դեպքում` հանգարացողների կյանքի ն առողջության անվտանգության ո՛ր պահանջներին չհամապատասխանող ծառայություններ են մատուցվել ն այդ պահանջները հատկապես ո՛ր իրավական ակտով են սահմանված: Տվյալ դեպքում, եթե դատարանն ինք, մատնանշեր կոնկրորր պահանջների խախրման
10
հանգամանքը, ապա կիրականացներ քրեական հետապնդման գործառույթ՝ այդպիսով խախպտելով մրցակցության, կողմերի հավասարության, անմեղության կանխավարկածի սկզբունքները, ինչպես նան մեղադրյալի (ամբաստանյալի) պաշտպանության իրավունքը: Հետնաբար այս առումով նս Առաջին ատյանի դատարաւնը գործել է պատշաճ իրավական ընթացակարգի սահմաններում, իսկ վերաքննիչ բողոքների հիմնավորումներն անհիմն են:
Ինչ վերաբերում է պատճառահետնանքային կապի առկայության վերաբերյալ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի փաստարկներին, ապա Վերաքննիչ դատարաւնը արձանագրում է, ոլ, վերոնշյալ հետնությունները թեն բավարար են Վ.Գրիգորյանի վերաբերյալ արդարացման դատավճիռ կայացնելու համար, սակայն հարկ է նան նշել, որ Առաջին ատյանի դատաւրանը պատշաճ գնահատման է ենթարկղ փրկարարական ծառայության րացակայությամի լողափի շահագործման ն Գնորգ Աղաբեկյանի մահվան միջն պատճառահետնանքային կապի հարցը ն այդ մասով ես իր դատական ակտր պատճառաբանել է անհրաժեշտ ն բավարար փաւապտալրկումներով, որոնց հեվ. չհամաձայնելու ն բողոքարերի պեղումներն ընդունելի համալրելու հիմքեր չկան (..)»":
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի աոջն բարձրացված իրավական հարցը հետնյան է. հիմնավորված են արդյոք օստորադաս դատարանների
հետնությունները՝ ամբաստանյալ Վ.Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքում արդարացնելու վերաբերյալ:
12. ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի համաձայն` «Լ Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը կամ նշված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների՝ անվտանգության պահանջներին համապապտասխանությունը հավասփմող ապաշտոնական Օ0-փաստաթղվթերն ապօրինի հանձնլը կամ «Տես քրեական գործ, հատոր 9, թերթ 44:
11
օգտագործելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ վնաս են պատճառել մարդու առողջությանը (...)
2. Նույն արարքները, որոնք՝
(.-.)
3) անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ (...)»:
12.1. 1998 թվականի հուլիսի 1Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` ՀՀ քրեական դատավիրության օրենսգիրք) 127-րդ հոդվածի համաձայն «. Յուրաքանչուր օԽապացուց ենթաա է -գնահատման՝
վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությաւմի՝ գործի լուծմեւն համար բավարարության տեսանկյունից:
2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, 6ատպացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ դրանց բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ»:
3Յ. Վճռաբեկ դատարանն Արոմ Մանուկյանի գործով: իրավական
դիրքորոշում է արտահայտել առ այն, որ սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը կարող է դրսնորվել բազմազան ձներով՝ շինարարական, վերանորոգման, բեռնափոխադրման, բժշկական ն այ աշխատանքներ կատարելով ու ծառայություններ մատուցելով: Ծառայությունների մատուցումը գործունեություն է, որը կապված չէ նյութական արտադրանքի ստեղծման հետ, սակայն ուղղված է որոշակի պահանջմունքների բավարարմանը, մասնավորապես, ծառայությունների մատուցում են հանդիսանում ուղնորափոխադրումը, ջրամատակարարումը, գազամատակարարումը, ինչպես նան բժշկական, հյուրանոցային ն այլ ոլորտներում իրականացվող բազմաբնեռ գործունեությունը:
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սպառողների կյանքի կամ առողջության .անվտանգության՝ ապրանքներին, աշխատանքնեին ն 5 Տես Վճռաբեկ դատարանի` Ատոմ Մանուկյանի գործով 2013 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԿԴ/0032/01/12 որոշման 16-17-րդ կետերը:
12
ծառայություններն առաջադրվող պահանջներ սահմանվում են տարբեր ստանդարտներով (պետական, միջազգային, առանձին կազմակերպությունների ն այլն), սանիտարական նորմերով ն կանոններով, հիգիենիկ նորմատիվներով, շինարարական նորմեով ն սպառողնեի կյանքի կամ առողջության
անվտանգության պահանջներ նախատեսող այ նորմատիվ ակտերով:
Սպառողների կյանք կամ առողջության անվտանգութան պահանջներին չհամապատասխանող են համարվում այն ապրանքները, աշխատանքներն ու ծառայությունները, որոնց սպառողական հատկությունները, որակը ն արդյունքները, ինչպես նա. Օ դրանց կատարման կամ մատուցման ընթացքը չեն
համապատասխանում նշված նորմատիվ փաստաթղթերն, ն դրանց
իրականացումը կարող է վնաս հասցնել որոշակի անձանց առողջությանը կամ պատճառել մահ:
3.1. Վճռաբեկ դատարանն արձանագրում է նան, որ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելու կամ իրացնելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու հանցակազմը ն դրա որակյալ տեսակը նյութական հանցակազմեր են, այսինքն ավարտված հանցագործության առկայությունն օրենսդիրը կապում է հանրորեն վտանգավոր հետնանքի առաջացման հետ: Այլ կերպ, դրանց օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ են հանդիսանում արարքը, հանրորեն վտանգավոր հետնանքը, արարքի ու հետնանքի միջն պատճառահետնանքային կապը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արարքի ն հանրորեն վտանգավոր հետնանքի միջն պատճառահետնանքային կապի առկայությունը հաստատելու համար անհրաժեշտ է յուրաքանչյուր դեպքում անդրադառնալ հետնյալ հարցերին՝
- հանցավորի արարքը ժամանակային առումով նախորդե՛լ է հետնանքի (հանցավոր արդյունքի) առաջացմանը, թե՝ ոչ,
- հանցավորի արարքն արդյո՞ք հետնանքի առաջացման անհրաժեշտ պայման է (այսինքն, այնպիսի պայման, առանց որի հետնանքը վրա չէր հասնի), թե՝ ոչ,
- հանցավորի արարքը կոնկրետ իրադրության մեջ տվյալ հետնանքն առաջացնելու իրական հնարավորություն պարունակե՛լ է, թե հետնանքն առաջացել
13
է նրա արարքի հետ պատահականորեն կապված այլ անձի արարքի կամ այլ հանգամանքների ազդեցության արդյունքում:
Քննարկվող հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշի՝ արարքի ն հանրորեն վտանգավոր հետնանքի միջն պատճառական կապի առկայության մասին հնարավոր է հետնության հանգել միայն վերոնշյալ երեք հարցերին դրական պատասխան տալու դեպքում: Հակառակ պարագայում, պետք է արձանագրել, որ բացակայում է համապատասխան պատճառական կապը, հետնաբար նան՝ հանցակազմի օբյեկտիվ կողմը":
3.2. Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ ապացույցների գնահատումը կատարվում է ներքին համոզման հիման վրա, ինչը որպես ապացույցների գնահատման արդյունք, բնութագրվում է օբյեկտիվ ն սուբյեկտիվ գործոնների անխզելի կապով. այն մի կողմից պետք է բխի հետազոտվող ապացույցների բավարար համակցությունից ն հիմնվի դրանց վրա, իսկ մյուս կողմից անկողմնակալ դիտորդի մոտ պետք է առաջացնի այն վստահությունը, որ ապացույցները հետազոտվել են արդարության բոլոր պահանջների պահպանմամբ: Ընդ որում, թեն ապացույցները գնահատվում են ներքին համոզմունքի հիման վրա, այնուամենայնիվ, այն չի կարող կամայական լինել ն պետք է բխի գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ ն բազմակողմանի քննությունից: Այլ կերպ՝ յուրաքանչյուր գործով ապացուցման ենթակա հանգամանքները հաստատելիս (հանցագործության դեպքը ն հանգամանքները, կասկածյալի ն մեղադրյալի առնչությունը դեպքին, անձի մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ ն այլն դատարանը կրում է առկա ապացույցները բարեխիղճ գնահատման ենթարկելու պարտականություն, ինչն էլ իր հերթին պետք է արտահայտվի պատճառաբանված եզրահանգումների տեսքով՛:
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝
6 Տե՛ս, յոամոնտ ուալռոմչ Վճռաբեկ դատարանի` Վահան Մարգարյանի ն Վարդա: Ներսիսյանի գործով 2020 թվականի մայիսի 26-ի թիվ ԳԴ5/0004/01/16 որոշումը:
7 Տե՛ս, ղամուտ ուսո, Վճռաբեկ դատարանի` Մակար Հովհաննիսյանի ն Աշուր Մարտիրոսյանի գործով 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵՔՐԴ/0632/01/08 ն Հմայակ Դավթյանի գործով 2013 թվականի մայիսի 8-ի թիվ ՇԴ/0126/01/12 որոշումները:
14
- Վ.Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` այն բանի համար, որ նա, պարտականություն ունենալով բացառելու «Արնիկ առողջարան» սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերության լողափի շահագործումն առանց փրկարար ծառայության, չի կատարել նշված պայմանագրով իր վրա դրված այդ պարտականությունը՝ մատուցելով նշված լողափում հանգստացողների կյանքի ն առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող
ծառայություն,Լ նե փրկարար ծառայության բացակայությունն անզգուշությամբ առաջացրել է Գնորգ Աղաբեկյանի մահըձ,
- Առաջին ատյանի դատարանը, Վ.Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 279րդ հոդվածի 2-րդ մասի 3րդ կետով առաջադրված մեղադրանքում արդարացնելով, արձանագրել է, որ մեղադրանքը կառուցված է վերջինիս կողմից պայմանագր կետ. Օ`խախտման՝ Օ6փաստի արձանագրմամբ, մինչդեռ պայմանագրային պարտավորության խախտումն ինքնին չի կարող բերել քրեական պատասխանատվության: Անդրադառնալով ՀՀ Կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի Է 1563-Ն որոշմանը, Առաջին ատյանի դատարանը գտել է, որ այդ որոշմամբ սահմանվում են կողմերի միջն կնքվող պայմանագրի ձնին վերաբերող պահանջներ ն դրանում նշված չեն սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներ, իսկ ՀՀ Կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի Վ 1563-ն որոշումից բխող գործող կարգ, հրահանգ, հրաման ն այլ իրավական ակտ` ֆիզիկական ն իրավաբանական անձանց վարձակալությամբ տրված լողափերում ն բուֆերային գոտիներում փրկարարական ծառայության կազմակերպման վերաբերյալ, գոյություն չունի, ուստի չունենալով լողափերում ն բուֆերային գոտիներում փրկարարական ծառայության կազմակերպման կարգ՝ ամբաստանյալին մեղադրանք է առաջադրվել այդ պահանջների չկատարման համար:
Բացի այդ, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ Գնորգ Աղաբեկյանի մահը վրա է հասել ոչ թե Վաղարշակ Գրիգորյանի գործողության կամ անգործության հետնանքով, մասնավորապես` փրկարարական ծառայության Ց Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
15
բացակայութան պայմաններում լողափի շահագործման հետնանքով, այլ փրկարարական ծառայության բացակայությամբ լողափի շահագործումը պայման է հանդիսացել Գնորգ Աղաբեկյանի ջրահեղձման համար, ուստի փրկարարական ծառայության բացակայությամբ լողափի շահագործման ն Գնորգ Աղաբեկյանի մահվան միջն բացակայում է պատճառական կապը՝:
- Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ, ըստ էության, ամբողջությամբ համաձայնել է Առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունների հետ":
15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 1213.2րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ն արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների այն հետնությունները, որ Վ.Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը կառուցված է վերջինիս կողմից պայմանագրի կետի խախտման փաստի վրա, իսկ պայմանագրային
պարտավորության խախտումը ինքնին չի կարող հանգեցնել քրեական պատասխանատվության, հիմնավոր չէ, քանզի ամբաստանյալ Վ.Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ոչ թե զուտ պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար, այլ դրա արդյունքում սպառողների կյանքի կամ առողջության անվտանգութան պահանջնեին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու, այն է՝ փրկարարական ծառայության բացակայության պայմաններում լողափը շահագործելու համար: Ընդ որում՝ այդ պահանջը հստակ սահմանված է իր տնօրինության տակ գտնվող ընկերության ն «Սնան ազգային պարկ» պետական ոչ առնտրային կազմակերպության միջն կնքված հողամասի վարձակալության պայմանագրի համապատասխան կետով, որն էլ բխում է ՀՀ Կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի Ա 1563-Ն որոշումից:
16. Վճռաբեկ դատարանը փաստում է նան, որ Վ.Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքում արդարացնելով, ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել փրկարարական ծառայության բացակայութամբ լողափի 5 Տեն սույն որոշման 9-րդ կետը:
օ Տես սույն որոշման 10-րդ կետը:
16
շահագործման ն Գնորգ Աղաբեկյանի մահվան միջն պատճառահետնանքային կապի առկայության հարցը:
Նախ հարկ է նշել, որ Առաջին ատյանի դատարանի հետնությունն առ այն, որ փրկարարական ծառայության բացակայությամբ լողափի շահագործման ն Գ.Աղաբեկյանի մահվան միջն բացակայում է պատճառական կապը, հիմնված է Առաջին ատյանի դատարանի հակասական պատճառաբանությունների վրա: Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանը, արձանագրելով հանդերձ, որ փրկարարական ծառայության բացակայությամբ լողափի շահագործումը Գ.Աղաբեկյանի ջրահեղձման պայման է հանդիսացել, ն փաստացի հաստատելով պատճառահետնանքային կապը, հանգել է դրան հակադրվող հետնության: Այլ կերպ, Առաջին ատյանի դատարանը միաժամանակ արձանագրել է պատճառական կապի ն' առկայությունը, ն' բացակայությունը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ փրկարարական ծառայության
բացակայությամբ լողափի շահագործման ն Գնորգ Աղաբեկյանի մահվան միջն պատճառական կապի բացակայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները հիմնավոր չեն, քանզի փրկարար ծառայության առկայությունը լողափի շահագործման համար պարտադիր պահանջ նախատեսելն ինքնին վկայում է, որ դրա նպատակը լողափի շահագործման ընթացքում հնարավոր ցանկացած վտանգավոր հետնանքների կանխումն է:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, անտեսելով վերոնշալ հանգամանք, պատշաճ քննարկման առարկա չեն դարձրել պատճառահետնանքային կապի առկայությունը հաստատելու համար անհրաժեշտ այն հարցերը, թե հանցավորի արարքն արդյոք հետնանքի առաջացման անհրաժեշտ պայման է (այսինքն, այնպիսի պայման, առանց որի հետնանքը վրա չէր հասնի), թե՝ ոչ, ինչպես նան հանցավորի արարքը կոնկրետ իրադրության մեջ տվյալ հետնանքն առաջացնելու իրական հնարավորություն պարունակե՛լ է, թե հետնանքն առաջացել է նրա արարքի հետ պատահականորեն կապված այլ անձի արարքի կամ այլ հանգամանքների ազդեցության արդյունքում:
Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ստորադաս դատարանների հետնությունները՝ ամբաստանյալ Վ.Գրիգորյանին ՀՀ
17
քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3րդ կետով առաջադրված մեղադրանքում արդարացնելու վերաբերյալ, հիմնավորված չեն:
17. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները դատական ակտեր կայացնելիս թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ ն 398-րդ հոդվածներով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում ն քրեադատավարական օրենքի էական խախտումներ, որոնք հիմք են ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու ն գործն Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության ուղարկելու համար:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը, վերացնելով արձանագրված խախտումները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ՝ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ամբաստանյալ Վ.Գրիգորյանի մեղավորության հարցում պետք է հանգի համապատասխան հետնության:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բացակայում են ամբաստանյալ Վ.Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերը:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 1-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 415.-րդ, 418- րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1 Վճռաբեկ բողոքները բավարարել: Ամբաստանյալ Վաղարշակ Բաբկենի Գրիգորյանի վերաբերյալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի մայիսի 3-ի դատավճիրը ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական
18
դատարանի՝ 2021 թվականի հոկտեմբերի 29-ի որոշումը բեկանել ն գործն ուղարկել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում
հրապարակման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
ՕՕ ՈՑ :Ս.ՕՇԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 նոյեմբերի, 2022 թ.
- Գործի #:
- ԳԴ4/0016/01/18
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
