Շահնազարյան
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ 2 Գործի դատավարական նախապատմությունը. 1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2020 թվականի օգոստոսի 28-ի որոշմամբ բավարարվել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը և թույլատրվել՝ 2 (երկու) ամիս ժամկետով Սուրեն Տարխանովի նկատմամբ իրականացնել (Ներքին դիտումե և (Արտաքին դիտումե օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: 2020 թվականի սեպտեմբերի 26-ին Արա Շահնազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով և 38-308-րդ հո
Ամբողջ Տեքստ
Բ-3683/20
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Նախագահող դատավոր` Մ.Հարությունյան
30 հունիսի 2022 թվական
ք.Երևան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ`
Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի նոյեմբերի 2-ի որոշման դեմ դիմող Արա Աշոտի Շահնազարյանի ներկայացուցիչներ Ր.Ասլանյանի և Գ.Գևորգյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
2
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2020 թվականի օգոստոսի 28-ի որոշմամբ բավարարվել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը և թույլատրվել՝
2
(երկու)
ամիս
ժամկետով
Սուրեն
Տարխանովի
նկատմամբ
իրականացնել (Ներքին դիտումե և (Արտաքին դիտումե օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
2020 թվականի սեպտեմբերի 26-ին Արա Շահնազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով և 38-308-րդ հոդվածի 1-ին մասով:
Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի որոշմամբ Ա.Շահնազարյանի
նկատմամբ
որպես
խափանման
միջոց
է
կիրառվել
կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով:
2.
2020
թվականի
հոկտեմբերի
13-ին
դիմող
Ա.Շահնազարյանի
ներկայացուցիչներ Ր.Ասլանյանը և Գ.Գևորգյանը վերաքննիչ բողոք են ներկայացրել Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի օգոստոսի 28-ի՝ (Ներքին դիտումե և (Արտաքին դիտումե օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդությունը բավարարելու մասին որոշման դեմ: Նշված բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)՝ 2020 թվականի նոյեմբերի 2-ի որոշմամբ թողնվել է առանց քննության:
3. Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշման դեմ դիմողի ներկայացուցիչներ Ր.Ասլանյանը և Գ.Գևորգյանը վճռաբեկ բողոք են բերել, որը Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 10-ի որոշմամբ
ընդունվել է վարույթ: Վճռաբեկ
դատարանի՝ 2022 թվականի մայիսի 19-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
3
Վճռաբեկ
բողոքի
քննության
համար
էական
նշանակություն
ունեցող
փաստական հանգամանքները.
4. Վերաքննիչ դատարանը 2020 թվականի նոյեմբերի 2-ի որոշմամբ արձանագրել
է. ((…) Քննարկելով թիվ 58226120 քրեական գործով մեղադրյալ Արա Շահնազարյանի
պաշտպաններ Ր.Ասլանյանի և Գ.Գևորգյանի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը (…)՝ հարկ է նշել, որ տվյալ դեպքում Առաջին ատյանի դատարանի վերը նշված դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք է բերվել այն անձանց կողմից, ովքեր սույն գործի շրջանակներում բողոք բերելու իրավունք չունեն։ Տվյալ դեպքում վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքը պետք է թողնել առանց քննության՝ բողոքարկման իրավունք չունեցող անձի կողմից բերված լինելու պատճառաբանությամբ։ Մասնավորապես, ինչպես բողոք բերելու իրավունք սահմանող ընդհանուր կանոնները, այնպես էլ հատուկ կանոնները սահմանել են համապատասխան դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավասությամբ օժտված սուբյեկտների ցանկը, ըստ որի մեղադրյալ Արա Շահնազարյանը կամ նրա պաշտպանները տվյալ դեպքում չունեն վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունք։ Բացի այդ, ինչպես երևում է սույն որոշման 1-ին կետում նշված փաստական տվյալներից, համապատասխան միջնորդությունը վերաբերվել է Սուրեն Թարխանովի նկատմամբ (Ներքին դիտումե (վերջինիս՝ ք.Երևան, Նորք, 7-րդ փողոց, տուն 42Ա հասցեում)
և
(Արտաքին
դիտումե
օպերատիվ-հետախուզական
միջոցառման
իրականացմանը և վիճարկվող դատական ակտով քննության է առնվել Սուրեն Թարխանովի անձնական կյանքի գաղտնիության իրավունքի սահմանափակման հարցը։ Ինչպես վերաքննիչ բողոքում, այնպես էլ դատական գործի նյութերում բացակայում են համապատասխան բավարար փաստական տվյալներ առ այն, որ Առաջին ատյանի դատարանի վիճարկվող դատական ակտն առերևույթ ուղղակիորեն վերաբերվել է Արա Շահնազարյանի իրավունքների սահմանափակմանը։ Իսկ օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու կատարման արդյունքում այլ անձի հնարավոր իրավունքների առերևույթ սահմանափակման ենթադրյալ հանգամանքը
մինչդատական
վարույթի
նկատմամբ
նախնական
դատական
վերահսկողության առարկա չի հանդիսանում և բավարար չէ փաստելու, որ հնարավոր
4
այլ անձինք կարող են վիճարկել մեկ այլ անձի իրավունքների սահմանափակման վերաբերյալ դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ վիճարկվող դատական ակտը վերաբերվել է Սուրեն Թարխանովի անձնական կյանքի գաղտնիության իրավունքի սահմանափակմանը, իսկ Արա Շահնազարյանի պաշտպաններ Ր.Ասլանյանը և Գ.Գևորգյանը վերաքննիչ բողոքով ըստ էության վիճարկել են Սուրեն Թարխանովին վերաբերվող դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը։ Ի դեպ, դատական ակտն ինքնին չի առնչվում Ա.Շահնազարյանի իրավունքներին և օրինական շահերին։ Բացի այդ, հարկ է նշել, որ տվյալ դեպքում կոնկրետ անձի իրավունքների կամ ազատությունների ենթադրյալ խախտման տեսանկյունից Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը նախնական դատական վերահսկողության կարգով, անհնար է, քանի որ համապատասխան միջնորդությունը և դատարանի որոշումը վերաբերվում են մեկ այլ անձի
իրավունքների
միջոցառումների
սահմանափակմանը։
իրականացման
Եթե
արդյունքները
օպերատիվ-հետախուզական
կառնչվեն
որևէ
այլ
անձի՝
մեղադրյալի, իրավունքներին և ազատություններին, ապա տվյալ պարագայում անձը՝ մեղադրյալը, զրկված չէ այլ ընթացակարգերով, այդ թվում վերաբերելի չափանիշների և պայմանների առկայության դեպքում հետագա դատական վերահսկողության կարգով
կամ
դատական
քննության
շրջանակներում
ստանալ
արդյունավետ
դատական պաշտպանություն (Տես, ՀՀ վճռաբեկ դատարանի 15.06.2018 թվականի թիվ ԵԿԴ/0189/01/17 որոշումը)։ Հետևաբար, վերը նշված հետևությունները վկայում են նաև այն
մասին,
որ
տվյալ
դեպքում
չեն
սահմանափակվում
նաև
անձի
ՀՀ
Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով նախատեսված արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները։ Ամփոփելով վերոգրյալը, վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ Արա Շահնազարյանի պաշտպաններ Ր.Ասլանյանի և Գ.Գևորգյանի վերաքննիչ բողոքը պետք է թողնել առանց քննության բողոքարկման իրավունք չունեցող անձի կողմից բերված լինելու պատճառաբանությամբե1։
1
Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 48-51:
5
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքաբերները, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, նշել են, որ Վերաքննիչ դատարանն առանց բավարար հիմքերի սահմանափակել
է
մեղադրյալ
Ա.Շահնազարյանի՝
դատարան
դիմելու,
իր
իրավունքները սահմանափակող ու իր մեղադրանքի և կալանավորման հիմքում դրված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների ձեռք բերման իրավաչափությունը վիճարկելու, այդ թվում՝ դրանք կատարելու թույլտվություն տալու մասին դատական ակտերը վերաքննության կարգով բողոքարկելու իրավունքները: Ըստ բողոքաբերների՝ թեև դատարանի որոշմամբ իրականացված օպերատիվհետախուզական միջոցառումները կատարվել են Սուրեն Տարխանովի նկատմամբ, սակայն դրանց արդյունքում ձեռք բերված փաստական տվյալները դրվել են Արա Շահնազարյանի ինչպես մեղադրանքի, այնպես էլ կալանավորման հիմքում, ինչի մասին են վկայում Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի՝ Ա.Շահնազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշման պատճառաբանությունները։ Դրանցում որպես Ա.Շահնազարյանին վերագրվող հանցագործությունների հիմնավոր կասկածը հիմնավորող փաստական տվյալ, վկայակոչված են Ս.Տարխանովի նկատմամբ իրականացված օպերատիվհետախուզական միջոցառումների արդյունքները։ Այդ պատճաով բողոքաբերները փաստել են, որ Ա.Շահնազարյանը հանդիսանում է շահագրգիռ անձ, քանի որ օպերատիվ-հետախուզական
ստանալու
միջնորդությունը
միջոցառումներ
բավարարելու
իրականացնելու
մասին
թույլտվություն
դատարանի
որոշումն
անմիջականորեն առնչվում է նրա իրավունքներին ու օրինական շահերին։ Բողոքաբերները փաստել են նաև, որ դատարանի մատչելիության իրավունքը պետք է լինի իրական և ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում` ողջամիտ
6
սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա:
Դատական
պաշտպանության
իրավունքի
իրացման
հնարավոր
սահմանափակումները չպետք է ձևական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձը հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա: Հակառակ դեպքում կխախտվեն
անձի`
դատարանի
մատչելիության
և
արդար
դատաքննության
իրավունքները:
6. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքի հեղինակները խնդրել են բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 2-ի որոշումը, և կայացնել նոր դատական ակտ:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
7. Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ընդհանուր իրավասության առաջին ատյանի
դատարանների
կողմից
կարգադրված
օպերատիվ-հետախուզական
գործունեության միջոցառումների վերաբերյալ որոշումները վերադասության կարգով վիճարկելու
սուբյեկտային
կազմի
կապակցությամբ
իրավակիրառ
պրակտիկա։
Ավելին,
այդպիսի
առկա
որոշումների
է
հակասական
իրավաչափության
վիճարկման դեպքում Վերաքննիչ դատարանի կողմից բողոքն ըստ էության քննության առնելու իրավասության կապակցությամբ ևս առկա է անորոշություն, ինչը նաև արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ Համբարձումյանն
ընդդեմ Հայաստանի գործով կայացված վճռում։ Մասնավորապես, անդրադառնալով ՀՀ կառավարության այն փաստարկին, թե (դիմումատուն իրավունք է ունեցել
բողոքարկելու դատարանի՝ իրեն գաղտնի դիտելը թույլ տվող որոշումը, երբ նա տեղեկացել է դրա մասինե2, միջազգային դատարանը փաստել է, որ (ներպետական օրենսդրության որոշակի դրույթների բացակայության դեպքում բնավ պարզ չէ, թե
Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Համբարձումյանն ընդդեմ Հայաստանի գործով 2019 թվականի դեկտեմբերի 5-ի վճիռը, գանգատ թիվ 43478/11, 45-րդ կետ: 2
7
արդյոք Վերաքննիչ դատարանն իրավասու էր քննել, թե վիճարկվող միջամտությունն արդյոք ծայրահեղ սոցիալական անհրաժեշտություն էր և արդյոք համաչափ էր հետապնդվող նպատակներինե3։
Հետևաբար, նախնական դատական վերահսկողության ենթակա օպերատիվհետախուզական միջոցառումների իրավաչափության վիճարկման կառուցակարգի և սուբյեկտների շրջանակի հստակեցման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու և իրավունքի զարգացման խնդիր։ Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղենիշային նշանակություն ունենալ համանման փաստական
հանգամանքներ
ունեցող
գործերով
միատեսակ
իրավակիրառ
պրակտիկայի ձևավորման համար:
8. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն
է.
հիմնավո՞ր
է
արդյոք
Ս.Տարխանովի
նկատմամբ
օպերատիվ-
հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություն տալու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Ա.Շահնազարյանի ներկայացուցիչների վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի եզրահանգումը։
9. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` (Յուրաքանչյուր
ոք
ունի
իր
իրավունքների
և
ազատությունների
արդյունավետ
դատական
պաշտպանության իրավունքե:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` (Յուրաքանչյուր
ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունքե:
9.1. ՀՀ Սահմանադրական դատարանը, 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ1420
որոշմամբ
վերահաստատելով
նախկինում
արտահայտած
իրավական
դիրքորոշումները, դատական մատչելիության իրավունքի վերաբերյալ, ի թիվս այլի, նշել է.
Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Համբարձումյանն ընդդեմ Հայաստանի գործով 2019 թվականի դեկտեմբերի 5-ի վճիռը, գանգատ թիվ 43478/11, 46-րդ կետ: 3
8
- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,
- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի
առկայությունն
ինքնին
չի
կարող
դիտվել
որպես
ՀՀ
Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և իր ծանրությամբ չհանգեցնի իրավունքի էության խախտման4:
10. (Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասինե Եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` (Յուրաքանչյուր ոք, (…) նրան ներկայացված
ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունքե:
10.1.
Արդար
դատարանի
դատաքննության
մատչելիության
իրավունքի
իրավունքի
բաղկացուցիչ
վերաբերյալ
Մարդու
մասը
կազմող՝
իրավունքների
եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.
- դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ չէ, և պետությունները կարող են այն իրացնելու հնարավորությունը պայմանավորել որոշակի պահանջներով և չափանիշներով5,
- պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը6,
4
Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշման 4.1-րդ կետը:
5 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Luordo v. Italy գործով 2003 թվականի հոկտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 32190/96, 85-րդ կետ, Staroszczyk v. Poland գործով 2007 թվականի հուլիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 59519/00, 124-րդ կետ, Stanev v. Bulgaria գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, 230-րդ կետ:
6Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Luordo v. Italy գործով 2003 թվականի հոկտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 32190/96, 85-րդ կետ, Staroszczyk v. Poland գործով 2007 թվականի
9
- ներպետական դատական ատյանները դատավարական կանոնները կիրառելիս պետք
է
ձեռնպահ
մնան
դրանց
չափազանցված
ձևականացումից,
որն
իր
ազդեցությունը կունենա դատավարության արդարացիության վրա7: Վերոնշյալ իրավական դիրքորոշումները տեղ են գտել նաև Մամիկոնյանն
ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված վճռում, որտեղ ընդգծվել է. (Որպեսզի դատարանի մատչելիության
իրավունքը լինի արդյունավետ, անձը պետք է իր իրավունքների իրականացմանը միջամտող իրավական ակտը վիճարկելու հստակ և իրական հնարավորություն ունենա (…)ե8:
11.
Արդար
դատարանի
դատաքննության
մատչելիության
իրավունքի
իրավունքը`
համատեքստում
Վճռաբեկ
կարևորելով
դատարանը
կայուն
նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ (Դատական մատչելիության
իրավունքը պետք է լինի իրական և ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում` ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված
իրավունքները
և
ազատությունները
վերականգնելու
իրական
հնարավորություն ունենա: Դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սահմանափակումները չպետք է ձևական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձը հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա: Հակառակ դեպքում կխախտվեն անձի՝ դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքներըե9:
հուլիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 59519/00, 124-րդ կետ, Stanev v. Bulgaria գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, 230-րդ կետ:
7 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Walchli v. France գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 35787/03, 29-րդ կետ:
8 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Mamikonyan v. Armenia գործով 2010 թվականի մարտի 16-ի վճիռը, գանգատ թիվ 25083/05, 25-րդ կետ։
9 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արթուր Այվազյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴ2/0007/15/12 որոշումը, 16-րդ կետ, Լևոն Հարությունյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0337/06/15 որոշումը, 13-րդ կետ:
10
12.
Վճռաբեկ
միջոցառմանն
դատարանը,
առնչվող
(ներքին
օրենսդրական
դիտումե
նորմերի
օպերատիվ-հետախուզական
մեկնաբանման
և
կիրառման
կապակցությամբ կայացված Գոռ Սարգսյանի վերաբերյալ որոշմամբ, բացահայտելով օպերատիվ-հետախուզական
միջոցառումների
հետախուզական-որոնողական
բնույթը, արձանագրել է, որ դրանց արդյունքում միջամտություն է տեղի ունենում մարդու հիմնարար իրավունքներին և ազատություններին, որոնց առնչությամբ պետք է պահպանվեն պետության ստանձնած պոզիտիվ և նեգատիվ պարտավորությունները10։ Սույն որոշմամբ բարձրացված հարցի շրջանակներում, հարկ է փաստել, որ օպերատիվ-հետախուզական
միջոցառումների
արդյունքում
մարդու
հիմնարար
իրավունքների և ազատությունների նկատմամբ իրականացվող միջամտության ծավալներն անհամեմատ ընդարձակ են։ Ավելին, որոշ դեպքերում դրանք նույնիսկ (թիրախավորումե են անորոշ թվով անձանց շրջանակի, ինչն էլ օպերատիվհետախուզական
միջոցառումները,
քննչական
գործողությունների
համեմատ,
դարձնում է հանցավոր դեպքի բացահայտման առավել ծայրահեղ միջոց։ Ուստի, օժտված
լինելով
հանցագործությունների
բացահայտման
բարձր
արդյունավետությամբ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների գործիքակազմը գործնականում կարող է (թիրախավորումե ոչ միայն այն անձանց, ովքեր ուղղակի առնչություն
են
ունեցել
հանցավոր
դեպքին
(օրինակ՝
հանդիսացել
են
հանցագործությանն օժանդակող), այլ նաև անուղղակի առնչություն ունեցողներին (օրինակ՝ դեպքի վայրով անցնող անձանց)։ Նման պայմաններում, անհրաժեշտություն է առաջանում հստակեցնել այդ երկու խումբ անձանց նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական
միջոցառումների
կապակցությամբ
արդյունավետ
իրավական պաշտպանություն հայցելու կառուցակարգը և այն չափանիշը, որի պայմաններում այդ կառուցակարգը կարող է գործադրվել։
13.
Նախորդ
կետում
արտահայտված
իրավական
դիրքորոշումների
համատեքստում Վճռաբեկ դատարանը հատկապես կարևոր է համարել ընդգծել օպերատիվ-հետախուզական
միջոցառումների
կապակցությամբ
իրավական
Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գոռ Սարգսյանի գործով 2019 թվականի ապրիլի 11-ի թիվ ԵԿԴ/0229/01/16 որոշումը, 17.1-17.2 կետեր:
10
11
պաշտպանություն
հայցելու
կառուցակարգի
արդյունավետության
ապահովման
անհրաժեշտությունը։ Այս առումով հատկանշական են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումները Եվրոպական կոնվենցիայի 13րդ հոդվածի առնչությամբ։ Մի շարք գործերով դատարանն ընդգծել է, որ այդ հոդվածը պահանջում է, որ ներպետական պաշտպանության միջոց առկա լինի Եվրոպական կոնվենցիայով
նախատեսված՝
(վիճարկելիե
բողոքի
էությունը
քննելու
և
համապատասխան օգնություն տրամադրելու համար, չնայած որ պայմանավորվող պետություններին տրվում է որոշակի թույլատրելի հայեցողության շրջանակ՝ կապված այն ձևի հետ, որով նրանք կատարում են Եվրոպական կոնվենցիայի այս դրույթով նախատեսված իրենց պարտականությունները11։ Բացի այդ, դատարանը կարևորել է, որ
13-րդ
հոդվածով
պահանջվող
պաշտպանության
միջոցը
պետք
է
լինի
(արդյունավետե՝ ինչպես գործնականում, այնպես էլ օրենսդրության մեջ, ընդ որում՝ դրա
կիրառումը
չպետք
է
անարդարացիորեն
խոչընդոտվի
պետության
գործողություններով կամ բացթողումներով12։ Ավելին, հարկ է նաև հիշատակել, որ ազգային դատական համակարգերի արդյունավետության խնդիրների վերաբերյալ 2004 թվականի մայիսի 12-ի թիվ R (2004) 6 հանձնարարականի հավելվածում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն անդամ պետություններին հորդորել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո վերանայել իրենց իրավական համակարգերը և, ըստ անհրաժեշտության, օրենսդրության կամ դատական որոշումների միջոցով ամրագրել անհրաժեշտ և պատշաճ միջոցներ` երաշխավորելու համար Եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածով նախատեսված` իրավական պաշտպանության արդյունավետությունը13։
14. Խնդրո առարկա հարցով իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գործնականում նախնական դատական վերահսկողության ենթակա օպերատիվ-հետախուզական միջոցառումների կատարումը թույլատրելու վերաբերյալ Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Petropavlovskis v. Latvia գործով 2015 թվականի հունվարի 13-ի վճիռը, գանգատ թիվ 44230/06, 91-րդ կետ:
12 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Paul and Audrey Edwards v. The United Kingdom գործով 2002 թվականի մարտի 14-ի վճիռը, գանգատ թիվ 46477/99, 96-97-րդ կետեր: 13 Տե՛ս Ազգային դատական համակարգերի արդյունավետության խնդիրների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` 2004 թվականի մայիսի 12-ի թիվ R (2004) 6 հանձնարարականի հավելվածը, 4-րդ կետ։
11
12
դատական որոշումները դատավարության մասնակիցները փորձում են վիճարկել կա՛մ այդ որոշման դեմ անմիջական բողոք ներկայացնելով վերաքննիչ դատարան, կա՛մ իրենց բողոքի հիմքում դրվող փաստական հանգամանքները բարձրացնել հետագայում՝ բուն քրեական գործի դատական քննության ընթացքում։ Միաժամանակ, իրավակիրառ
պրակտիկայի
ուսումնասիրությունը
վկայում
է,
որ
վերաքննիչ
դատարանը բազմաթիվ դեպքերում քննության չի առնում բողոքը՝ պատճառաբանելով, որ բարձրացված հարցը հետագա քննության առարկա է կազմում, իսկ բուն քրեական գործի
քննության
շրջանակներում
ևս
դատական
ակտը
չի
ենթարկվում
վերահսկողության, քանի որ դատական քննության առարկան սահմանափակված է բացառապես
մեղադրանքի
հիմքում
դրված
ապացույցների
հետազոտմամբ
և
գնահատմամբ։
Մինչդեռ, հարկ է նշել, որ այդպիսի իրավակիրառ պրակտիկան հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որդեգրած մոտեցումներին։ Այսպես,
Klass and Others v. Germany գործով դատարանը, դեռևս 1978 թվականին կայացված վճռով, արձանագրել է, որ Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի համատեքստում ժողովրդավարական
հասարակության
արժեքները
պետք
է
հնարավորինս
հավատարմորեն պահպանվեն վերահսկողության մեխանիզմներում։ Դատարանը փաստել է, որ ժողովրդավարական հասարակության հիմնարար սկզբունքներից է իրավունքի գերակայությունը, որը վկայում է inter alia, որ իշխանությունների կողմից անձի
իրավունքների
նկատմամբ
միջամտությունը
պետք
է
ենթակա
լինի
(արդյունավետ
վերահսկողությանե
((contrՒle efficaceե)։ Մինչդեռ, հայրենական
իրավակիրառ
պրակտիկան
է
ցույց
տալիս,
որ
օպերատիվ-հետախուզական
միջոցառումների կատարումը թույլատրելու վերաբերյալ դատական որոշումների ստուգման առումով ոչ բոլոր դեպքերում է ապահովվում այդպիսի (արդյունավետ վերահսկողությանե մեխանիզմ։
15. Նման պայմաններում, անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել (արդյունավետ վերահսկողությանե կառուցակարգի որոշակիացման հարցը։ Այդ նպատակով
Վճռաբեկ
դատարանն
անհրաժեշտ
է
համարում
ուշադրության
արժանացնել սույն որոշման 7-րդ կետում հիշատակված՝ Համբարձումյանն ընդդեմ
13
Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացված վճռով
օպերատիվ-հետախուզական
միջոցառման
իրականացումը
թույլատրելու
վերաբերյալ դատարանի որոշումը բողոքարկելու ընթացակարգի առնչությամբ տրված գնահատականները։ Մասնավորապես, այդ գործով դատարանը համաձայնել է կառավարության հետ, որ դիմումատուին առաջադրված քրեական մեղադրանքի հարցը լուծող դատարանները չէին կարող Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի առնչությամբ նրա բողոքների մասով արդյունավետ պաշտպանության միջոցներ տրամադրել14։
Ավելին,
դատարանը
փաստել
է,
որ
թեև այս
դատարաններն
ապացույցների թույլատրելիության հետ կապված հարցերը քննելու իրավասություն ունեցել են, նրանք իրավունք չեն ունեցել անդրադառնալ ըստ էության Եվրոպական կոնվենցիային առնչվող բողոքին առ այն, որ միջամտությունը դիմումատուի մասնավոր
(օրենքով
կյանքի և նամակագրության
նախատեսվածե
կամ
նկատմամբ
(ժողովրդավարական
հարգանքի
իրավունքին
հասարակության
համար
անհրաժեշտե չի եղել. բողոքի մասով համարժեք իրավական պաշտպանություն տրամադրելու իրավունք նրանք առավել ևս չեն ունեցել15։
Վերոնշյալի հիման վրա, պետք է փաստել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշումը քրեական գործի ըստ էության քննության շրջանակներում վիճարկելու հնարավորությունը որպես արդյունավետ իրավական պաշտպանության միջոց չի դիտարկել։
16. Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական գործերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերահսկողության գաղտնի միջոցառումների դեպքում դատարանն այդ միջոցառումների վիճարկման արդյունավետությունը քննարկման առարկա է դարձրել վերադաս դատական ատյանի կարգով դրանց իրավաչափությունը ստուգելու ընթացակարգի շրջանակներում։
Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Համբարձումյանն ընդդեմ Հայաստանի գործով 2019 թվականի դեկտեմբերի 5-ի վճիռը, գանգատ թիվ 43478/11, 43-րդ կետ: 15 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Համբարձումյանն ընդդեմ Հայաստանի գործով 2019 թվականի դեկտեմբերի 5-ի վճիռը, գանգատ թիվ 43478/11, նույն կետը: 14
14
Այսպես, Lambert v. France գործով դիմումատուն վիճարկում էր, որ Վճռաբեկ դատարանի կողմից իր հեռախոսային խոսակցությունների վերահսկման դեմ բողոքը քննելուց
հրաժարվելն
այն
պատճառով,
որ
երրորդ
կողմի
հեռախոսային
խոսակցություն է վերահսկվել, միջամտություն է Եվրոպական կոնվենցիաի 8-րդ հոդվածով երաշխավորված իր իրավունքին։ Դիմումատուն պնդել է, որ ցանկանում է վիճարկել այն փաստական հանգամանքները, որոնց հիման վրա դատարանը թույլատրել է վերահսկողությունը, սակայն Վճռաբեկ դատարանը զրկել է իրավական պաշտպանություն հայցելու որևէ հնարավորությունից։ Ընդ որում, ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ տվյալ գործով դիմումատուն մինչ այդ վիճարկել էր վերահսկման իրավաչափությունը Վերաքննիչ դատարանում, որն ըստ էության քննել էր բողոքը և մերժել այն։ Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտել էր, որ անձը բողոքարկման իրավունք չունի, ավելին՝ Վերաքննիչ դատարանը ևս իրավասու չէր քննության առնել բողոքը։ Տվյալ գանգատով, երբ Վճռաբեկ դատարանը հրաժարվել է դիմումատուի բողոքը քննության առնելուց և գտել, որ Վերաքննիչ դատարանը ևս չպետք է քններ այն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում և փաստել, որ դիմումատուն չի ունեցել (արդյունավետ վերահսկողությունե, որի իրավունքն ունեն քաղաքացիներն իրավունքի գերակայության ներքո և որը կարող էր սահմանափակել միջամտությունը նրանով, ինչն (անհրաժեշտ էր ժողովրդավարական հասարակությունումե16։ Բացի այդ, Matheron c. France գործով դիմումատուն բողոքել էր հեռախոսային խոսակցությունների
գաղտնալսումը
վիճարկելու
հնարավորությունից
զրկված
լինելուց։ Տվյալ գործով դիմումատուն հանդիսանում էր երրորդ անձ, որը գաղտնալսվել էր քրեական գործով տրված թույլտվության շրջանակներում։ Հետագայում, ըստ դիմումատուի՝ այդ գաղտնալսման արդյունքում ձեռքբերված տվյալներն օգտագործվել էին իր մեղադրանքի հիմքում։ Գաղտնալսման թույլտվության դեմ ներկայացված բողոքը քննության չէր առնվել ո՛չ վերաքննիչ դատարանի, ո՛չ էլ վճռաբեկ դատարանի կողմից։ Գործի փաստական հանգամանքների գնահատման արդյունքում, Մարդու
Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Lambert v. France գործով 1998 թվականի օգոստոսի 24-ի վճիռը, գանգատ թիվ 23618/94, 23-41-րդ կետեր: 16
15
իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է Եվրոպական կոնվենցիայի 8րդ հոդվածի խախտում և կրկին փաստել, որ դիմումատուն չի ունեցել (արդյունավետ վերահսկողությունե,
որի
իրավունքն
ունեն
քաղաքացիներն
իրավունքի
գերակայության ներքո և որը կարող էր սահմանափակել միջամտությունը նրանով, ինչն (անհրաժեշտ էր ժողովրդավարական հասարակությունումե17։ Նշված դիրքորոշումները Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերահաստատել է նաև Affaire Versini-Campinchi Et Crasnianski c. France գործով, որտեղ ենթադրյալ
հանցանք
գաղտնալսման
կատարած
շրջանակներում
դիմումատու-փաստաբանի
հետ
անձի
հեռախոսային
վերահսկվել
ունեցած
և
վերծանվել
խոսակցությունը,
խոսակցությունների
էր
նաև
ինչի
նրա
հիման
ու
վրա
հետագայում հարուցվել էր վերջինիս կարգապահական պատասխանատվության վարույթ: Տվյալ գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդգծել է, որ իրավական երաշխիքների առումով նշանակություն չունի այն հանգամանքը, որ փաստաբանը
չի
միջոցառումներն
եղել
ըստ
(հեռախոսային
էության
գծի
հանգեցնում
սեփականատերըե,
են
նաև
երրորդ
այսպիսի
անձանց
հետ
հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման և հետևաբար, ներառում են այն անձանց հայտարարությունների գաղտնալսումը, ովքեր չեն հանդիսացել դատավորի կողմից նշանակված միջոցառումների օբյեկտ18։
17.
Նախորդ
կետում
մեջբերված՝
Մարդու
իրավունքների
եվրոպական
դատարանի իրավական դիրքորոշումների հիման վրա, Վճռաբեկ դատարանը փաստում
է,
թույլատրելու
որ
օպերատիվ-հետախուզական
վերաբերյալ
դատարանի
միջոցառման
որոշումը
ստուգելու
իրականացումը
(արդյունավետ
վերահսկողությանե մեխանիզմ կարող է լինել բացառապես դրա իրավաչափության վիճարկումը վերադասության կարգով։ Ուստի, Համբարձումյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռում արտացոլված այն մոտեցումը, որ քրեական գործի ըստ էության քննության շրջանակներում օպերատիվ-
Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Matheron c. France գործով 2005 թվականի մարտի 29-ի վճիռը, գանգատ թիվ 57752/00, 36-44-րդ կետեր:
18 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Affaire Versini-Campinchi Et Crasnianski c. France գործով 2016 թվականի հունիսի 16-ի վճիռը, գանգատ թիվ 49176/11, 51-56-րդ, 62-64-րդ կետեր: 17
16
հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշումը վիճարկելու հնարավորությունը չի կարող դիտարկվել (արդյունավետ վերահսկողությանե մեխանիզմ, ընդունելի է նաև Վճռաբեկ դատարանի համար ներքոշարադրյալ պատճառաբանությամբ.
Նախևառաջ, ինչպես նշել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, քրեական գործի ըստ էության քննության ընթացքում դատարանները գնահատում են ապացույցների
թույլատրելիությունը,
նրանք
իրավասություն
չունեն
գնահատականներ տալու այդ ապացույցների ձեռքբերման հիմք հանդիսացած՝ մեկ այլ դատարանի կայացրած դատական ակտի իրավաչափության վերաբերյալ։ Այսպիսի դիրքորոշում է արտահայտել նաև Վճռաբեկ դատարանը Սամվել Բաբայանի և
մյուսների վերաբերյալ գործով կայացված որոշմամբ՝ արձանագրելով, որ հիմնական քրեական
գործը
քննող
դատարանը
գնահատական
է
տալիս
օպերատիվ-
հետախուզական գործողություններ կատարելու վերաբերյալ միջնորդության քննման արդյունքում
ընդունված
դատարանի
որոշմամբ
ձեռքբերված
ապացույցի
թույլատրելիությանը, վերաբերելիությանը և արժանահավատությանը՝ առանց այդ որոշման օրինականությունը կասկածի տակ դնելու19։ Այսինքն՝ անհրաժեշտ է սահմանազատել
ապացույցի
ձեռքբերման
ընթացակարգի
իրավաչափության
ստուգումն այդ ապացույցը ձեռքբերելու թույլտվություն տվող դատարանի որոշման իրավաչափության ստուգման ընթացակարգից։ Ավելին, կարևոր է փաստել, որ եթե, կախված խախտման բնույթից, դատական ակտի ոչ իրավաչափությունը կարող է ինքնին
հանգեցնել
նաև
դրա
արդյունքում
ձեռքբերված
ապացույցի
անթույլատրելիության, ապա ապացույցի անթույլատրելի ճանաչումն ինքնին հիմք չէ դրա ձեռքբերումը թույլատրած դատական ակտը ոչ իրավաչափ որակելու համար։ Երկրորդ, հարկ է արձանագրել, որ օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշման իրավաչափության ստուգման հնարավորությունը չի կարող կախվածության մեջ դրվել քրեական գործը դատարան ուղարկելու հանգամանքից և վերջինս դիտարկել որպես իրավական
Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սամվել Բաբայանի և մյուսների գործով 2018 թվականի հունիսի 15-ի թիվ ԵԿԴ/0189/01/17 որոշումը, 14-րդ կետ,
19
17
պաշտպանություն հայցելու կառուցակարգի պայման։ Այս առումով անհրաժեշտ է նկատել, որ անձի վերաբերյալ հարուցված քրեական գործը գործնականում հնարավոր է, որ կարճվի նախաքննության ընթացքում և չուղարկվի դատարան։ Մինչդեռ, անձը չի կարող
զրկվել
իր
իրավունքների
նկատմամբ
միջամտող
դատական
ակտի
իրավաչափությունը վիճարկելու հնարավորությունից։ Հարկ է արձանագրել, որ օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ դատական ակտերի իրավաչափությունը որևէ կերպ փոխկապակցված չէ քրեական գործի ելքի հետ, համապատասխան միջոցառման անցկացումը քննարկվում և թույլատրվում է հատուկ այդ նպատակով իրականացվող դատական վարույթի շրջանականերում։
Այլ
կերպ,
օպերատիվ-հետախուզական
միջոցառումների
իրականացումը թույլատրող դատաքննության, իսկ հետո՝ նաև դրա վերաքննության առարկան կամ ratione materiae-ն կրում է ինքնավար բնույթ, հիմնված է կոնկրետ փաստերի հետազոտման վրա, որոնց վերստուգման հնարավորությունն էլ հենց պայմանավորում է Եվրոպական կոնվենցիայի 8-րդ և 13-րդ հոդվածների առանցքը կազմող՝ վիճարկման արդյունավետության չափանիշը։ Բացի այդ, օպերատիվհետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշման
իրավաչափության
ստուգման
հնարավորությունը
քրեական
գործը
դատարան ուղարկելու հանգամանքից կախվածության մեջ չի կարելի դնել նաև այն պատճառով,
որ
հակառակ
դեպքում
անհնարին
կդառնա
այդ
որոշման
իրավաչափության ստուգման հնարավորություն պահանջելը երրորդ անձանց կողմից, ովքեր ենթարկվել են միջամտության, սակայն քրեական գործով որպես մեղադրյալ չեն ներգրավվել, նույնիսկ չեն հանդիսանում քրեական դատավարությանը մասնակցող անձ։
Վերոգրյալի
հետ
մեկտեղ,
հարկ
է
նկատել,
որ
եթե
դատավարության
մասնակիցները հնարավորություն ունենան հիմնական քրեական գործի քննության ընթացքում
բարձրացնելու
իրենց
նկատմամբ
օպերատիվ-հետախուզական
միջոցառման իրականացումը թույլատրող դատարանի որոշման իրավաչափությունը, ապա կարող է առաջանալ նույն հարցի վերաբերյալ զուգահեռ դատաքննության իրականացման վտանգ։ Այլ կերպ, դատավարության մասնակիցը կարող է և՛ այդ
18
որոշման իրավաչափությունը վիճարկել վերաքննության կարգով, և՛ հնարավոր անհաջողության դեպքում այդ հարցը փորձել կրկին բարձրացնել քրեական գործի հիմնական դատական քննության ընթացքում, որպիսի մոտեցումն անընդունելի է իրավունքի ավանդական սկզբունքներից ելնելով։ Մասնավորապես, lis alibi pendens (այս դոկտրինն արգելում է նույն կողմերի միջև, նույն հարցի վերաբերյալ զուգահեռ դատական վարույթի նախաձեռնումը), res judicata (այս դոկտրինը կողմերի համար պարտադիր կատարման ենթակա է համարում դատարանի կայացրած վերջնական որոշումը) և electa una via (այս դոկտրինի համաձայն, եթե ընտրվել է իրավական պաշտպանության կառուցակարգ, այն չի կարող փոխվել մեկ ուրիշով) կանոնների միասնության
պայմաններում
անընդունելի
է
օպերատիվ-հետախուզական
միջոցառման իրականացումը թույլատրող դատարանի որոշման իրավաչափությունը վիճարկելուն զուգահեռ ընթացակարգ նախաձեռնելու մոտեցումն ու այդպիսի հնարավոր պրակտիկան։
Ուստի, վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշման նկատմամբ (արդյունավետ վերահսկողությունե կարող է դիտարկվել բացառապես դրա իրավաչափությունը վերադաս դատական ատյանում վիճարկելը։ Այդպիսի կառուցակարգը կարող է լինել երաշխիք դեպքին ինչպես ուղղակի, այնպես անուղղակի առնչություն ունեցող անձանց մասնավոր կյանքի անձենմխելիության
իրավունքի
նկատմամբ
կամայական
միջամտությունները
բացառելու համար։
18. Վերոգրյալի հետ մեկտեղ, հաշվի առնելով, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրենց բնույթով կարող են թիրախավորելե անորոշ թվով անձանց շրջանակի, ուստի Վճռաբեկ դատարանը կարևոր է համարում նախադեպային իրավական դիրքորոշում ձևավորել նաև դրանց իրականացումը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշումը վերադաս դատական ատյան բողոքարկելու չափանիշի վերաբերյալ։
Մասնավորապես, որպես այդպիսի չափանիշ պետք է դիտարկել մասնավոր կյանքի անձենմխելիության իրավունքի խախտման զոհի վիճակի հիմնավորումը։
19
Օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշման իրավաչափությունը վիճարկելիս անձը պետք է հիմնավորի, որ իր մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ տեղի է ունեցել միջամտություն, որն ուղղակի կամ անուղղակի վնաս է պատճառել իրեն կամ ազդեցություն է թողել իր լեգիտիմ շահերի վրա։
Վերոնշյալը վկայում է այն մասին, որ օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշման իրավաչափության վիճարկման կառուցակարգի գործադրման երկաստիճան չափանիշը ենթադրում է հետևյալ հարցերի պարզում.
ա) արդյո՞ք անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ տեղի է ունեցել միջամտություն,
բ) եթե այո, ապա արդյո՞ք այդպիսի միջամտությունն ուղղակի կամ անուղղակի վնաս է պատճառել անձին կամ ազդեցություն թողել իր լեգիտիմ շահերի վրա։ Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը կարևոր է համարում ընդգծել, որ վերոնշյալ վերջին չափանիշը իրավակիրառ պրակտիկայում չպետք է այն աստիճան ձևականացվի (excessive formalism), որ անձը, մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ տեղի ունեցած միջամտության պայմաններում, զրկվի օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ դատարանի
որոշման
իրավաչափությունը
ստուգման
ենթարկելու
հնարավորությունից։
Մյուս կողմից էլ, հարկ է նկատել, որ շահագրգիռ անձինք իրենց բողոքը ներկայացնելիս պետք է հիմնավորեն վերոնշյալ չափանիշների առկայությունը։ Այս առումով, նաև հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրությունը, Վճռաբեկ դատարանը հատկապես կարևոր է համարում արձ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 հունիսի, 2022 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
