Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՊՓԲԸ-ԻՆ ԵՎ «ԿԱՊԱՆԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՊՓԲԸ-ԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՊՓԲԸ-ԻՆ ԵՎ «ԿԱՊԱՆԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՊՓԲԸ-ԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-62-Ն31 մարտի, 2004 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՊՓԲԸ-ԻՆ ԵՎ «ԿԱՊԱՆԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՊՓԲԸ-ԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՊՓԲԸ-ԻՆ ԵՎ «ԿԱՊԱՆԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՊՓԲԸ-ԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2004 թվականի մարտի 31-ին «ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՊՓԲԸ-ԻՆ ԵՎ «ԿԱՊԱՆԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՊՓԲԸ-ԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՊՓԲԸ-ին և «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՊՓԲԸ-ին հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ տալու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (14 ապրիլի 1999 թվականի, ՀՕ-298)` 1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին և «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նկատմամբ ունեցած պարտքերի գծով արտոնություններ տալու մասին».

2) 1-ին հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը տալ հետևյալ արտոնությունները` ա) 1999 թվականի ապրիլի 1-ի դրությամբ բյուջեի հանդեպ ունեցած 139885,7 հազար դրամ ժամկետանց պարտավորությունների (այդ թվում` շահութահարկի գծով 94266,3 հազար դրամի, բնապահպանական և բնօգտագործման վճարների գծով 27496,1 հազար դրամի, գույքահարկի գծով 9492,6 հազար դրամի, հողի հարկի գծով 8226,9 հազար դրամի, ճանապարհների մասհանումների գծով 403,8 հազար դրամի չափով) և 187,3 միլիոն դրամ ժամկետանց պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների վճարման ժամկետը հետաձգել մինչև 2005 թվականի դեկտեմբերի 31-ը. բ) ազատել 1999 թվականի ապրիլի 1-ի դրությամբ բյուջեի հանդեպ ունեցած 25490,7 հազար դրամ պարտավորությունների գծով տուգանքներից (այդ թվում` ավելացված արժեքի հարկի գծով 13786,3 հազար դրամի, շահութահարկի գծով 9481,8 հազար դրամի, բնապահպանական և բնօգտագործման վճարի գծով 2222,6 հազար դրամի չափով), բյուջեի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների գծով հաշվարկված և չվճարված 289145,86 հազար դրամ տույժերից (այդ թվում` ավելացված արժեքի հարկի գծով 20351,46 հազար դրամի, շահութահարկի գծով 100108,3 հազար դրամի, բնապահպանական և բնօգտագործման վճարների գծով 151663,2 հազար դրամի, գույքահարկի գծով 6350,0 հազար դրամի, հողի հարկի գծով 7182,7 հազար դրամի, ճանապարհների մասհանումների գծով 3490,2 հազար դրամի չափով), ինչպես նաև ժամկետանց պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով հաշվարկված և չվճարված 1447,5 միլիոն դրամ տույժերից:».

3) 2-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը տալ հետևյալ արտոնությունները` ա) 1999 թվականի ապրիլի 1-ի դրությամբ բյուջեի հանդեպ ունեցած 240928,4 հազար դրամի ժամկետանց պարտավորությունների (այդ թվում` շահութահարկի գծով 249,7 հազար դրամի, բնապահպանական և բնօգտագործման վճարների գծով 66368,0 հազար դրամի, եկամտահարկի գծով 133854,3 հազար դրամի, գույքահարկի գծով 13216,3 հազար դրամի, հողի հարկի գծով 15400,6 հազար դրամի, ճանապարհների մասհանումների գծով 9554,4 հազար դրամի և ժամկետանց կրեդիտորական պարտքերի գծով 2285,1 հազար դրամի չափով), ինչպես նաև 88625,0 հազար դրամի ժամկետանց պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների վճարման ժամկետը հետաձգել մինչև 2003 թվականի նոյեմբերի 30-ը, իսկ 202475,0 հազար դրամի ժամկետանց պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների վճարման ժամկետը հետաձգել մինչև 2005 թվականի դեկտեմբերի 31-ը. բ) ազատել 1999 թվականի ապրիլի 1-ի դրությամբ բյուջեի հանդեպ ունեցած 5897,1 հազար դրամ պարտավորությունների գծով տուգանքներից (այդ թվում` ավելացված արժեքի հարկի գծով 3355,8 հազար դրամի, շահութահարկի գծով 134,8 հազար դրամի, եկամտահարկի գծով 2056,1 հազար դրամի և ժամկետանց կրեդիտորական պարտքերի գծով 350,4 հազար դրամի չափով), բյուջեի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների գծով հաշվարկված և չվճարված 329417,0 հազար դրամ տույժերից (այդ թվում` ավելացված արժեքի հարկի գծով 30488,7 հազար դրամի, շահութահարկի գծով 327,9 հազար դրամի, եկամտահարկի գծով 153536,0 հազար դրամի, գույքահարկի գծով 11590,1 հազար դրամի, հողի հարկի գծով 8532,5 հազար դրամի, բնավճարի գծով 67571,8 հազար դրամի և ճանապարհների մասհանումների գծով 41868,9 հազար դրամի և ժամկետանց կրեդիտորական պարտքերի գծով 15501,1 հազար դրամի չափով), ինչպես նաև ժամկետանց պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով հաշվարկված և չվճարված 2482,0 միլիոն դրամ տույժերից:»: Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից և տարածվում է 2002 թվականի նոյեմբերի 21-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2004 թ. ապրիլի 22 Երևան ՀՕ-62-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՊՓԲԸ-ԻՆ ԵՎ «ԿԱՊԱՆԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՊՓԲԸ-ԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-62-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (06.05.2004-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2004.05.05/25(324) Հոդ.565 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 31.03.2004 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 22.04.2004 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 06.05.2004 Հիմնական ակտ 31.03.2004, ՀՕ-62-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 14.04.1999, ՀՕ-298 14.04.1999, ՀՕ-298 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
31 մարտի, 2004 թ.
Գործի #:
ՀՕ-62-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել