Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Միկիչյան — ՍնԴ/0163/04/22
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Միկիչյան — ՍնԴ/0163/04/22

Վճռաբեկ դատարանՍնԴ/0163/04/2219 մարտի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Նարեկ Միկիչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.01.2023 թվականի որոշման դեմ՝ ըստ Նարեկ Միկիչյանի սնանկության դիմումի՝ սեփական սնանկությունը ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Նարեկ Միկիչյանը պահանջել է իրեն ճանաչել սնանկ: ՀՀ սնանկության դատարանի (այսուհետ` Դատարան) 27.01.2022 թվականի վճռով դիմումը բավարարվել է, միաժամանակ արգելանք է դրվել Նարեկ Միկիչյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա՝ բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի կարող բռնագանձում տար

Ամբողջ Տեքստ

«ՀԹ 282 -թ

282 ԱՆ ւն

// 128 ԽՐ ե

ՀԱՆ

Հարին: 22 ՀԵՆ

ԿԱՔ Տ

«Ախթ:

Հ Բարուն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Սնանկության գործ թիվ ՍնԴ/0163/04/22 դատարանի որոշում 2024թ.

Սնանկության գործ թիվ ՍԿԴ/0163/04/22

Նախագահող դատավոր` Ա. Մխիթարյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող ն զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

2024 թվականի մարտի 19-ին

գրավոր ընթացակարգով քննելով Նարեկ Միկիչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.01.2023 թվականի որոշման դեմ՝ ըստ Նարեկ Միկիչյանի սնանկության դիմումի՝ սեփական սնանկությունը ճանաչելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Նարեկ Միկիչյանը պահանջել է իրեն ճանաչել սնանկ:

ՀՀ սնանկության դատարանի (այսուհետ` Դատարան) 27.01.2022 թվականի վճռով դիմումը բավարարվել է, միաժամանակ արգելանք է դրվել Նարեկ Միկիչյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա՝ բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի կարող բռնագանձում տարածվել:

Դատարանի 10.11.2022 թվականի որոշմամբ Նարեկ Միկիչյանի միջնորդությունը՝ սնանկ ճանաչելու վճռից հետո ձեռք բերված աշխատավարձ հանդիսացող դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը վերացնելու Ա այն տնօրինելը թույլատրելու մասին, բավարարվել է:

2

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.01.2023 թվականի որոշմամբ «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է: Դատարանի 10.11.2022 թվականի «Արգելանքը վերացնելու մասին» որոշումը վերացվել է:

Վճռաբեկ բողոք է ներկայացրել Նարեկ Միկիչյանը (ներկայացուցիչ Ալեքսանդր Ծատինյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը (ներկայացուցիչ՝ իրավական հարցերի գծով տնօրեն Դավիթ Սարգսյան):

2. Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարաեը չի կիրառել Սահմանադրության 5-րդ ն 8-րդ հոդվածները, «Աշխատավարձի պաշտպանության մասիե» կոնվեեցիայի 10-րդ հոդվածը, խախտել է «Սեանկության մասին» ՀՀ օրենքի 95-րդ հոդվածը, 96-րդ հոդվածի Լին մասը, սխալ է մեկեաբանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի Լին մասը, 178-րդ ու 214-րդ հոդվածները, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը գտել է, որ սնանկության վարույթում բոլոր դեպքերում պարտապանի աշխատավարձը կարող է արգելադրվել 50 տոկոսի չափով, մինչդեռ անտեսել է, որ սնանկության վճռի կայացումից հետո պարտապանի ստացած աշխատավարձը վերջինիս գույքի կազմի մեջ չի մտնում, ուստի վաճառքի ն արգելադրման ենթակա չէ: Ավելին՝ պարտապանի աշխատավարձը սնանկության վարույթում առանձին դեպքերում 50 տոկոսի չափով կարող է արգելադրվել մինչն պարտատերերի առաջին ժողովը, իսկ առաջին ժողովում ֆինանսական առողջացման ծրագիրը չհաստատվելու դեպքում պարտապանի աշխատավարձի վրա կիրառված արգելանքները ենթակա են վերացման:

Սույն գործով Դատարանի 27.01.2022 թվականի վճռով Նարեկ Միկիչյանը ճանաչվել է սնանկ, իսկ 31.10.2022 թվականին կայացել է պարտատերերի առաջին ժողովը, որի ընթացքում ֆինանսական առողջացման ծրագիր չի հաստատվել, հետնաբար առկա չէ Նարեկ Միկիչյանի աշխատավարձի վրա կիրառված արգելանքը պահպանելու որնէ հիմք:

Վերաքննի: դատարանն անտեսել է, որ Հայաստանի Հանրապետությունում արգելվում է արգելադրել կամ զիջել աշխատողի աշխատավարձն այն չափով, որ չափով, որ այն չի ապահովում աշխատողի Ա նրա ընտանիքի անդամների կենսաապահովման մակարդակը:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 19.01.2023 թվականի որոշումը Ա օրինական ուժ տալ Դատարանի 10.11.2022 թվականի «Արգելանքը վերացնելու մասին» որոշմանը:

Յ

2... «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է Ա ենթակա է մերժման հետնյալ պատճառաբանությամբ:

Կիրառելի իրավական նորմերի բովանդակությունից հետնում է, որ պարտապանի աշխատավարձի վրա կարող է բռնագանձում տարածվել միայն այն բացառությամբ, որ դրա հետնանքով անձը չպետք է զրկվի նվազագույն կենսական ապահովման միջոցներից: Մասնավորապես, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 95-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ մասերն անդրադառնում են պարտապան ֆիզիկական անձի վաճառքի ենթակա գույքի կազմին, իսկ 3-րդ մասը սահմանում է, որ այդ հոդվածը չի տարածվում պարտապանի աշխատավարձից կատարվող գանձումների վրա: Նշվածից հետնում է, որ հիշյալ հոդվածի իմաստով աշխատավարձը չի համարվում վաճառքի ենթակա գույք, սակայն միննույն ժամանակ չի նշանակում, որ դրա վրա բռնագանձում չի կարող տարածվել: «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 96-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ աշխատավարձից կատարվող գանձումների վերաբերյալ հարաբերություններն «Սնանկության մասին» ՀՀ օրենքից բացի կարգավորվում են նան այլ իրավական ակտերով, իսկ ՀՀ աշխատանքային օրենսգրքից Ա «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքից բխում է, որ աշխատավարձի մինչն 50 տոկոսը կարող է բռնագանձվել, իսկ մնացած 50 տոկոսը չի կարող քիչ լինել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից:

Օրենսդիրը հստակ սահմանել է աշխատավարձի վրա բռնագանձում տարածելու հնարավորությունը՝ նշելով, որ ի տարբերություն իրացման ենթակա գույքի՝ դրամական միջոցների բռնագանձումն իրականացվում է անմիջապես: Ավելին՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է այն գույքերի ցանկը, որոնց վրա բռնագանձում տարածվել չի կարող, իսկ այդ ցանկի մեջ աշխատավարձը՝ որպես բացառություն, նշված չէ:

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին ն 3-րդ կետերի իմաստով, այն է.

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ մինչն 12.02.2024 թվականը գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենք) 95-րդ հոդվածի միատեսակ կիրառության համար, քանի որ թիվ ՍնԴ/0164/04/20 սնանկության գործով 04.09.2020 թվականի, թիվ ՍնԴ/0191/04/21 սնանկության գործով 14.10.2021 թվականի ու թիվ ՍնԴ/2612/04/21 սնանկության գործով 06.04.2022 թվականի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերում նշված նորմը կիրառվել է Վերաքննիչ դատարանի 19.01.2023 թվականի որոշման մեջ նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ,

2) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ

4

կիրառության համար, քանի որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 95-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ֆիզիկական անձ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մփնելուց հերո երա ստացած աշխատավարձի վրա բռնագանձում տարածելու հնարավորության հարցին:

Սույն որոշմամբ բարձրացված իրավական հարցադրմանը համապարփակ ն սպառիչ պատասխանելու նպատակով Վճռաբեկ դատարանը հարկ է համարում օրենսդրական կարգավորումների ու դրանց տրամաբանական փոխակերպումների լույսի ներքո նախ բացահայտել սնանկության ինստիտուտի ստեղծման նախադրյալները ն սնանկության վարույթի հետապնդած նպատակները, ապա դրանց համահունչ քննարկման առարկա դարձնել սնանկ ճանաձելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պարտապանի ստացած աշխատավարձի վրա բռնագանձում տարածելու հարցը՝ հիմք ընդունելով կայուն տնտեսական աճի ապահովման առաջնահերթության համատեքստում բարեխիղճ ու պարտաճանաչ պարտապանների ն պարտատերերի շահերի հավասարակշռման անհրաժեշտությունն ու ֆիզիկական անձանց սնանկության առանձնահատկությունները:

3 Նախ հարկ է նշել, որ սնանկության ինստիտուտի ստեղծման սկզբնական փուլը կոչվում էր «ծանր ժամանակաշրջան», երբ պարտապանների նկատմամբ վերաբերմունքը բավականին կոշտ էր ն արտահայտվում էր պատժի ձնով՝ ֆիզիկական բռնություն, սնանկի վտարում, ստրկություն ն այլն: Օրինակ՝ մինչն մ.թա 6-րդ դարը Հին Հռոմում պարտքեր ունեցող անձին ստիպողաբար վաթսուն օր պահում էին պարտատիրոջ տանը, ապա հանում վաճառքի ստրկության, այն էլ՝ օտար երկրներ: Այս ժամանակաշրջանը բնորոշվում է որպես պարտապանների հանդեպ իրենց չմարված պարտքերի դիմաց դաժան հաշվեհարդար:

Այդուհանդերձ տնտեսական հարաբերությունների հետագա զարգացումների արդյունքում օրենսդրական ոլորտում տեղի ունեցան արդիականացումներ, ն այս ամենին հաջորդեց երկրորդ փուլը, որի ընթացքում պարտապանի ու պարտատիրոջ միջն առաջացող հարաբերություններն սկսեցին կարգավորվել իրավունքի նորմերի միջոցով, որոնք հստակ պատիժներ էին սահմանում պարտապան հանդիսացող անձի համար:

Հաջորդ՝ երրորդ փուլը բնորոշվում է որպես «մարդասիրական ժամանակաշրջան», երբ 18-րդ դարում Անգլիայում Ա 19-րդ դարում ԱՄՆ-ում ձնավորվեց օրենսդրական հայեցակարգ, որն ուղղված էր ոչ դիտավորյալ սնանկության դեպքում պարտապանների անձնական պատասխանատվության վերացմանը, ինչն իր հերթին արտահայտում էր պարտատերերի շահագրգովածությունն իրենց պահանջները բավարարելու, այլ ոչ թե պարտապաններին սահմանված կարգով պատժելու հարցում: Այդ իսկ պատճառով օրենսդրության մեջ արվեցին փոփոխություններ սնանկ ճանաչված անձին պարտքի մարման հետաձգում տրամադրելու նպատակով, ինչպե նան ներդրվեցին վերակազմակերպման տարբեր ընթացակարգեր:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սնանկության ինստիտուտի ստեղծումը ն զարգացումն անցել է պատմական եկար ժամանակահատված, ընդ որում՝ հիմնականում բոլոր երկրները պարտապանների հանդեպ ծայրահեղ ու դաժան անձնական ներգործության միջոցներից դեպի առավել քաղաքակիրթ մեթոդների կիրառման երկար ճանապարհ են

5

անցել, որոնք ուղղված են ոչ միայն պարտատերերի, այլն պարտապանների իրավունքների պաշտպանությանը: Հիմնականում բոլոր երկրների օրենսդրական համակարգերը փոխել են իրենց վերաբերմունքը սնանկության ինստիտուտի նկատմամբ ն ուշադրությունը սնեռել պարտքի ու դրա վերադարձի գույքային ապահովման վրա` այդ ամենի հետ մեկտեղ ձգտելով ամբողջությամբ չսահմանափակել մարդու իրավունքները ն ազատությունները, ինչպես դա արվում էր այս ինստիտուտի ձնավորման սկզբում:

Վճռաբեկ դատարանի համոզմամբ Հայաստանի Հանրապետությունում սնանկության ինստիտուտի ստեղծման, ինչպես նան զարգացման նախադրյալները նույնպես հանգում են պարտապանների նկատմամբ առավել քաղաքակիրթ մեթոդների կիրառմանը ն կոլեկտիվ շահերի ողջամիտ հավասարակշռմանը, որի իրականացման ուղեգծում պարտատերերի պահանջների արդարացի բավարարմանը զուգահեռ կարնորվում է նան պարտաճանաչ ու բարեխիղճ պարտապաններին ֆինանսապես առողջացնելու ն քաղաքացիական կայուն շրջանառություն վերադարձնելու նպատակների իրագործումը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեն «Սնանկության մասին» ՀՀ օրենքում հստակ շարադրված չեն սնանկության վարույթի նպատակները, օրենքի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս արձանագրել, որ դրա նպատակը նախ անբարենպաստ ֆինանսական դրություն ունեցող պարտապանների ֆինանսական առողջացումն է, իսկ անհնարինության դեպքում` պարտատերերի պահանջների արդարացի բավարարումը: Այդ մասին են վկայում նան «Սնանկության մասին» ՀՀ օրենքի տարբեր նորմերի մեկնաբանման հիման վրա սնանկության վարութի հետապնդած նպատակների բացահայտման վերաբերյալ դատական պրակտիկայում տրված մեկնաբանությունները: Այսպես.

Անդրադառնալով սնանկության ինստիտուտի նպատակներին` Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի վերլուծությունը վկայում է, որ օրենքն ուղղված է ընկերության պարտատերերի շահերի պաշտպանությանը, որը դրսնորվոմ է նեախնառաջ անբարենպասր ֆինանսական դրություն ունեցող ըեկերությունների ֆինանսական առողջացմամբ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ընկերության գույքի հաշվին ընկերության պարտատերերի պահանջների բավարարմամբ (տե՛ս Սահմանադրական դատարանի 12.04.2011 թվականի թիվ ՍԴՈ-954 որոշումը):

Սահմանադրական դատարանը, վերահաստատելով 25.02.2008 թվականի թիվ ՍԴՈ-735 որոշմամբ արտահայտած դիրքորոշումն Օ այն մասին, որ սնանկության ինստիտուտ, նպատակն է հնարավորություն տալ բարեխիղճ ն պարտաճանաչ պարտապանին վերականգնել իր բնականոն գործունեությունը, հաղթահարել ֆինանսական դժվարությունները, ապահովել անվճարունակ կազմակերպությունների վերակառուցումը ն ֆինանսական վերակազմակերպումը, վերականգնել նրա կենսունակությունը ն միննույն ժամանակ ապահովել պարտատերերի շահերի պաշտպանությունը, 26.05.2020 թվականի թիվ ՍԴՈ-1542 ն 26.01.2021 թվականի թիվ ՍԴՈ-1572 որոշումներում ընդգծել է նան, որ յուրաքանչյուր դեպքում սնանկության գործընթացում պետք է հաշվի առնվեն տարբեր շահագրգիռ կողմերի՝ ներառյալ պարտապանների շահերը:

Սահմանադրական դատարանը միաժամանակ հավելել է, որ սնանկության ինստիտուտը տփետեսական հարաբերությունների բնականոն ընթացքի ապահովմանն ուղղված պետության միջամտության առանձնահատուկ դրսնորում է, որը մի կողմից կոչված է առավելագույնս բավարարել պարտատերերի պահանջները՝ վարույթի

6

շրջանակներում հավաքագրված միջոցներն արդար բաշխելով վերջիններիս միջն, մյուս կողմից՝ օրենսդրական կարգավորումների ներդրման միջոցով փրկել գոյատնման ընդունակ տետեսվարող սուբյեկտներին (տե՛ս Սահմանադրական դատարանի 14.09.2021 թվականի թիվ ՍԴՈՌ-1609 որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ անձին սնանկ ճանաչելու նպատակը քաղաքացիական շրջանառության կայունության ապահովումն է` այդ շրջանառության անվճարունակ մասնակիցներին ֆինանսապես առողջացնելու կամ նրանց քաղաքացիական շրջանառությունից դուրս մղելու նպատակով, որպեսզի վերջիններիս անվճարունակության հետնանքով չոտնահարվեն նան քաղաքացիական շրջանառության մնացած մասնակիցների շահերը: ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ պարտապանին սնանկ 6`ճանաչելը պարտավորությունը ոչ պատշաճ կատարած պարտապանի նկատմամբ դատական այնպիսի միջամտություն է, որի պայմաններում սահմանափակվում է պարտապանի գործողությունների շրջանակը մինչն սնանկության վարույթի ավարտը, որպիսի կարգավորման նպատակը պարտապանի ն պարտատերերի շահերի հավասարակշռություն ապահովելն է (րես ըստ «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ- ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ի դիմումի' Հարություն Վարդանյանին սեանկ ճանաչելու պահանջի մասին թիվ ԵՄԴ/0049/04/15 սեանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

Հիմք ընդունելով վերը նշվածը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սնանկության ինստիտուտի՝ իր որդեգրած նպատակներին համահունչ կիրարկումը յուրաքանչյուր պետության տնտեսության կայունության ապահովման գրավականներից է, որը նպատակ ունի մի կողմից երաշխիքներ ստեղծելու պարտատերերի պահանջները համամասնորեն բավարարելու, իսկ մյուս կողմից` հնարավոր բոլոր դեպքերում կայունացնելու պարտապանի գույքային դրությունը, վերականգնելու վճարունակությունը ն ապահովելու նրա տնտեսական գործունեության շարունակականությունը: Նշվածից բխում է, որ սնանկության ինստիտուտի նպատակը կոլեկտիվ շահերի պաշտպանությունն է, որը ներառում է թե. պարտատերերին ն թե սպարտապանին՝ կայուն տնտեսական աճի ապահովման առաջնահերթության ու տնտեսական բարեկեցության ն սոցիալական արդարության հաստատման համատեքստում ենթադրելով բարեխիղճ ու վճարունակ պարտապանների ֆինանսատնտեսական առողջացում ն կարգապահության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում: Ընդ որում, պարտապանի ֆինանսական առողջացումը սնանկության վարույթի անկյուսաքարն է գրեթե բոլոր զարգացած իրավական համակարգերում, ե պարտատերերի պահանջների արդարացի բավարարումից զատ, ոչ պակաս կարնոր նշանակություն ունի նան վճարունակ պարտապանի գործունեության վերականգնումը:

11) Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ֆիզիկական անձանց սնանկության դեպքերում հատուկ կարնորություն ուի նան սնանկության այդ վարույթի առանձնահատկությունները բացահայտելը, քանի որ ֆիզիկական անձ պարտապանի ֆինանսական առողջացման ու նրա տնտեսական բարեկեցության վերականգնման առաջնային նպատակի սահմանումն ընդգծում է սնանկության այդ վարույթի սոցիալ- վերականգնողական բնույթը, ինչը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության՝ որպես սոցիալական պետության առջն դրված նպատակների իրագործման հրամայականով:

7

Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Սահմանադրության 11-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա ն պերական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր փետեսական բարեկեցությանը ն սոցիալական արդարությանը:

Սահմանադրության 86-րդ հոդվածի համաձայն ի թիվս այլնի, տնտեսական, սոցիալական ն մշակութային ոլորտներում պետության քաղաքականության հիմնական նպատակներն են գործարար միջավայրի բարելավումը ն ձեռնարկատիրության խթանումը, բնակչության զբաղվածության խթանումը ն աշխատանքի պայմանների բարելավումը:

Որպես սոցիալական պետություն Հայաստանի Հանրապետությունն իր առջն խնդիր է դնում հոգ տանել սոցիալական արդարության, իր քաղաքացիների բարեկեցության, ինչպես նան սոցիալական պաշտպանվածության մասին, որպիսի պետական քաղաքականության հիմնական նպատակը գործարար միջավայրը բարելավելու, բնակչության զբաղվածությունը խթանելու միջոցով տնտեսական բարեկեցության ն սոցիալական արդարության հասնելն ու մարդու արժանապատիվ կյանքի ն ազատ զարգացմանն ապահովող պայմաններ ստեղծելն է: Ի տարբերություն իրավաբանական անձանց սնանկություն ֆիզիկական անձանց սնանկություն հիմնական նպատակն անհատին «նոր էջից» սկսելու հնարավորություն տալն է, ինչով պայմանավորված է նան զարգացած շատ երկրներում ֆիզիկական անձանց սնանկության նկատմամբ բացասական ընկալման կորուստը:

Վճռաբեկ դատարանը միաժամանակ նշում է, որ ֆիզիկական անձանց սնանկությունն ունի որոշակի առանձնահատկություններ, որոնք բնորոշ չեն իրավաբանական անձի սնանկությանը:

Տնտեսական, իրավական ն քաղաքական գործոններից բացի, ֆիզիկական անձանց սնանկության հարաբերություններում մեծ ազդեցություն ունեն նան կոնկրետ պետության սոցիալական ու մշակութային առանձնահատկությունները: Մեծ դեր ունի հոգեբանական սթրեսը ն բարոյական ճնշումը: Բարոյական ճնշումը պարտապանների վրա բացասաբար է անդրադառնում նան պարտատերերի ն հասարակության հարաբերությունների վրա: Պարտապանների մոր բացակայում է կանոնավոր եկամուտ ստանալու շարժառիթը, քանի որ այն ուղղվելու է պարտքերի մարմանը, ինչը հանգեցնում է նրան, որ օրինական աշխատանքային շուկան սնանկ ճանաչված անձանց դադարում է հետաքրքիր լինելուց ն նրանք մուտք են գործում ստվերային տնտեսություն: Արդյունքում՝ հարկային բազայի նեղացման հետնանքով հասարակությունն սկսում է կորցնել եկամուտ` այդկերպ չստացված եկամուտը նյութական վնաս է հասցնում ոչ միայն պարտապանին, այլն հասարակությանն ընդհանրապես` այն դեպքում, որ հասարակության համար անձնական սնանկության հետ կապված ծախսերը զգալիորեն ավելի մեծ են, քան պարտատերերի ֆինանսական կորուստները:

Վերոշարադրյալով պայմանավորված՝ Համաշխարհային բանկի ֆիզիկական անձանց անվճարունակության հետ կապված հարցերով աշխատանքային խմբի ֆիզիկական անձանց

8

անվճարունակության լուծման վերաբերյալ հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն)' (1) մեջ նշվում է, որ ֆիզիկական անձանց սնանկության հիմնական նպատակներից մեկը վերջիններիս տնտեսական կարողությունների վերականգնումն է, այլ կերպ ասած՝ երանց տնտեսական առողջացումը (օօօոօտյԸՇ Ւօհռելնէճեօո), որի տարրերից մեկն այնպիսի իրադրության ստեղծումն է, որը թույլ է տալիս պարտապանին խուսափել ապագայում կրկին չափից դուրս շատ պարտավորություններ ստանձնելուց:

Տնտեսական ն սոցիալական զարգացմանը նպաստելու նպատակների, ինչպես նան ֆիզիկական անձանց սնանկության վարույթի առանձնահատկությունների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սնանկության գործընթացում գտնվող ֆիզիկական անձն ավելի շատ ունի պաշտպանության կարիք՝ նկատի ունենալով նան այն հանգամանքը, որ քաղաքացին իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով, բացառությամբ այն գույքի, որի վրա, օրենքին համապատասխան, բռնագանձում չի տարածվում (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 27-րդ հոդված): Այդ իսկ պատճառով ֆիզիկական անձի սնանկության նպատակները կենտրոնացած են բարեխիղճ ն պարտաճանաչ ֆիզիկական անձի՝ որպես քաղաքացիական շրջանառության մեջ սեփական կարգավիճակով գործող անձի պահպանման վրա: Այսինքն` ֆիզիկական անձանց սնանկության վարույթը կարելի է բնորոշել պետության սոցիալական քաղաքականության դրսնորում, քանի որ սնանկության մասին օրենքը պետք է ծառայի բարեխիղճ ֆիզիկական անձանց, ովքեր օբյեկտիվ պատճառներով հայտնվել են դժվարին իրավիճակում, ն ում ջանքերն ինքնուրույն հաղթահարելու դժվարությունները հաջողությամբ չեն ավարտվել:

2) Նշվածի լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ֆիզիկական անձանց սնանկության իրավահարաբերությունները կարգավորող իրավանորմերը պետք է մեկնաբանել ֆիզիկական անձ պարտապանին առողջացնելու Ա նրա ֆինանսատնտեսական դրությունը վերականգնելու նպատակների հաշվառմամբ՝ ղեկավարվելով ոչ թե սեփական կարգավիճակով գործող անձին քաղաքացիական շրջանառությունից ուղղակի դուրս մղելու ու բնականոն շուկայական հարաբերություններից մեկուսացնելու հետեանքով տնտեսապես «ստրկության» ն լճացման մատնելու, այլ օրինական աշխատանքային շուկան գրավիչ դարձնելու ու նոր եկամուտ ստեղծելու միջոցով նրան «նոր էջից» սկսելու հնարավորություն տալու առաջնահերթությամբ:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նան՝ Օրենք) 91-րդ հոդվածի համաձայն՝ ֆիզիկական անձանց սնանկության հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են նույն օրենքի դրույթները, եթե նույն գլխով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 11-րդ գլուխ| այլ բան նախատեսված չէ:

Օրենքի 93-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆիզիկական անձին սնանկ ճանաչելու մասին վճռով դատարանն արգելանք է դնում տվյալ անձի գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի կարող բռնագանձում տարածվել:

Վերոշարադրյալ իրավանորմերից բխում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգի համաձայն՝ ֆիզիկական անձանց սնանկության հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են նույն օրենքի դրույթները, եթե այդ օրենքի՝

/ Տե՛ս հետնյալ հղումով՝

հէէքՏ://մօՇսոոծուտ1.7օՈ/ՄԵճու.օՐ9/ՇսոՅէ6ժ/6ո/668381468331807627/քժ1/7717007/Ք04/801ո0080:377289800ՔՍ8 Լ1Ը0.թժք

9

«Ֆիզիկական անձանց սնանկության առանձնահատկությունները» վերնագիրը կրող 11-րդ գլխով այլ բան նախատեսված չէ:

Օրենքով սահմանված մեկ այլ կարգի համաձայն պարտապանի կամավոր սնանկության դիմումը վարույթ ընդունելու օրվան հաջորդող եռօրյա ժամկետի ավարտից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, իսկ նույն օրենքի 11-րդ գլխում ներառված համապատասխան իրավակարգավորման համաձայն՝ այդ վճռով միաժամանակ արգելանք է դնում տվյալ պարտապանի գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի կարող տարածվել բռնագանձում:

Տվյալ դեպքում միակ օրենքը, որով օրենսդիրը սահմանել է, թե որ գույքի վրա չի կարող տարածվել բռնագանձում, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքն է: Այսպես՝

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բռնագանձում չի կարող տարածվել քաղաքացի-պարտապանին պատկանող հետնյալ գույքի վրա՝

1) գործածության մեջ գտնվող տնային օգտագործման առարկաների, հագուստեղենի, կոշկեղենի, սպիտակեղենի, անկողնային ե մանկական պարագաների, բացառությամբ պերճանքի առարկաների Ա այն առարկաների, որոնք պատրաստված են թանկարժեք նյութերից կամ ունեն պատմական կամ գեղարվեստական արժեք.

2 պարտապանի մասնագիտական պարապմունքների համար անհրաժեշտ առարկաների, ձեռնարկների ու գրքերի, բացառությամբ այն դեպքերի, երբ պարտապանը դատարանի դատավճռով զրկված է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից, ն այն առարկաների, որոնք պատրաստված են թանկարժեք նյութերից կամ ունեն պատմական կամ գեղարվեստական արժեք.

3) )չպարտապանի ձեռնարկատիրական գործունեության առարկա չհանդիսացող ընտանի կենդանիների (2 միավոր), ընտանի թռչունների (10 միավոր), ինչպես նան գյուղատնտեսություն որպես հիմնական զբաղմունք ունեցող պարտապաններին պատկանող անասնակերի ն հերթական ցանքի համար անհրաժեշտ սերմացուի վրա.

4) մինչե, 5 000 դրամ արժողությամբ գույքի, եթե դրանք մեկ միասնական խմբաքանակ չեն կազմում.

5)` հաշմանդամների համար նախատեսված հատուկ, ինչպես նան նրանց հնարավորություններին հարմարեցված փոխադրամիջոցների, վերականգնման տեխնիկական միջոցնեի ն այ օժանդակ պարագաների, որոնց օգտագործումը պայմանավորված է պարտապանի հնարավորություններով.

6) միակ այն բնակարանի (այդ թվում` բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամասի ն այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցների) կամ դրա բաժնի, որը պարտապանի համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր, ն որի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից: Եթե միակ բնակարանն իրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված գումարը գերազանցող գնով, ապա Հայաստանի

10

Հանրապետության կառավարության սահմանած` միակ բնակարանի իրացման համար նախատեսված գումարը վերադարձվում է պարտապանին.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարի, որը ենթակա է վերադարձման պարտապանին.

8) որպես սոցիալական աջակցություն տրամադրված գույքի:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի համաձայն` կատարողական թերթով, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի հիման վրա ներկայացված կատարման վերաբերյալ գրությամբ կամ կատարողական մակագրության թերթով բռնագանձում չի կարող տարածվել այն դրամական գումարների վրա, որոնք վճարվում են՝

1) առողջության, ինչպես նան կերակրողի մահվամբ պատճառված վնասների հատուցման համար.

2) ալիմենտային պարտավորությունների համար.

Ը)

5) որպես պետական նպաստ կամ սոցիալական աջակցություն.

6) ծառայողական պարտականությունները կատարելիս ստացած հաշմության (վիրավորվել, կոնտուզիա, վնասվածք) համար այդ անձանց կամ նրանց մահվան դեպքում՝ ընտանիքներին.

7) վնասակար կամ ծայրահեղ դժվարին պայմաններում աշխատող անձանց՝ որպես փոխհատուցում.

8) հաշմանդամներին.

9) տուժողին՝ լրացուցիչ սննդի, առողջարանային բուժման, պրոթեզավորման ն նրա խնամքի համար.

10) աշխատանքից ազատվելու դեպքում՝ որպես արձակման նպաստ.

1) պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային ն կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին ու ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտներին ն սովորողներին՝ որպես դրամական ապահովություն.

12) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում ն պայմաններում պարտադիր զինվորական ծառայություն 6անցած զինծառայողներին՝ որպես պատվովճար:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն կատարողական թերթի (թերթերի) կատարման ընթացքում պարտապանի աշխատավարձից ն դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել հիսուն տոկոսից ոչ ավելի՝ մինչն բռնագանձվող գումարների լրիվ մարումը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին կետով սահմանված պահումների չափի սահմանափակումը չի կիրառվում, եթե՝

1) բռնագանձվում է ալիմենտ.

2) հատուցվում է առողջությանը, ինչպես նան կերակրողի մահվամբ պատճառված վնասը.

11

3) հատուցվում է հանցագործությամբ պատճառված վնասը:

Այդ դեպքերում պահումների չափը չի կարող գերազանցել աշխատավարձի ն դրան հավասարեցված վճարների յոթանասունհինգ տոկոսը:

Շարադրվածի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ աշխատավարձը ն դրան հավասարեցված վճարները չեն կազմում ինչպես «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի, այնպես էլ նույն օրենքի 60-րդ հոդվածի առարկա, այսինքն դրանց վրա կարող է տարածվել բռնագանձում օրենքով սահմանված դեպքերում ու կարգով: «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգի համաձայն՝ կատարողական թերթի (թերթերի) կատարման ընթացքում պարտապանի աշխատավարձից ն դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել հիսուն տոկոսից ոչ ավելի՝ մինչն բռնագանձվող գումարների լրիվ մարումը: Ընդ որում, պահումների այդ չափի սահմանափակումը չի կիրառվում, եթե բռնագանձվում է ալիմենտ, հատուցվում է առողջությանը, ինչպես նան կերակրողի մահվամբ պատճառված վնասը կամ հատուցվում է հանցագործությամբ պատճառված վնասը, որոնցից յուրաքանչյուր դեպքում պահումների չափը չի կարող գերազանցել աշխատավարձի ն դրան հավասարեցված վճարների յոթանասունհինգ տոկոսը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված իրավակարգավորումները կիրառելի են բացառապես մինչն պարտապանին սնանկ ճանաձելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելը պարտապանի ստացած աշխատավարձի Ա դրան հավասարեցված վճարների վրա արգելանք դնելու ու բռնագանձում տարածելու առումով, որպիսի եզրահանգումը պայմանավորված է նրանով, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիոն օրինական ուժի մեջ մտնելուց հետո վերջինիս ստացած աշխատավարձի ն դրան հավասարեցված վճարների վրա արգելանք դնելու առումով օրենսդիրը, ըստ էության, նախատեսել է առանձնահատուկ իրավակարգավորում:

Օրենքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆիզիկական անձի առողջացման ծրագիր հաստատված լինելու դեպքում վերջինիս վաճառքի ենթակա գույքի կազմում ներառվում է նան այն գույքը, որը նա ձեռք է բերել սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, սակայն մինչն գործի ավարտը կամ 68-րդ հոդվածով նախատեսված դեպքի վրա հասնելը:

Օրենքի 95-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ֆինանսական առողջացման ծրագիր հաստատված չլինելու դեպքում պարտապան ֆիզիկական անձի վաճառքի ենթակա գույքի կազմում չի ներառվում վերջինիս սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ձեռք բերված գույքը, բացառությամբ դրան հաջորդող 180 օրվա ընթացքում ժառանգությամբ ստացված կամ ժառանգություն բացելու դեպքում ստացման ենթակա գույքի, ինչպես նան այն գույքի, որը ստացվել է մինչն սնանկության դիմում ներկայացնելը պարտապանի կնքած գործարքի արդյունքում:

Օրենքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածը չի տարածվում պարտապանի աշխատավարձից կատարվող գանձումների վրա:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ նշված հոդվածում կիրառված է «գույք» հավաքական եզրույթը ն որնէ բացառություն նախատեսված չէ, ինչից հետնում է, որ խոսքը գնում է նան քաղաքացիական իրավունքի առանձնահատուկ օբյեկտի՝ դրամական

12

միջոցների մասին (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին կետ): Աշխատավարձը նս դրամական արտահայտություն ունեցող գույք է, որն աշխատողին վճարվում է կատարված աշխատանքի դիմաց որպես հատուցում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «գույք» եզրույթի ներքո նան դրամական միջոցները հիմք ընդունելու պայմաններում անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել Օրենքի 95-րդ հոդվածում կիրառված՝ «վաճառքի ենթակա գույք» արտահայտությունը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդրի իրական կամքը բացահայտելու համար «վաճառքի ենթակա գույք» արտահայտությունն անհրաժեշտ է քննարկել տարածական մեկնաբանման կանոնի համատեքստում` «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի պահանջներին համապատասխանհն՝ ելնելով դրա նորմատիվ իմաստի նշանակությունից ն կարգավորման նպատակից:

Հարկ է ընդգծել, որ դրամական միջոցը՝ որպես քաղաքացիական իրավունքի օբյեկտ, ունի որոշակի առանձնահատկություններ: Մասնավորապես, մի դեպքում այն կարող է հանդես գալ որպես քաղաքացիական իրավահարաբերությունների ինքնուրույն, մեկ այլ դեպքում՝ որպես այդ հարաբերությունների համարժեքային (էկվիվալենտային) օբյեկտ:

Սնանկության վարույթի շրջանակներում պարտապանի գույքն Օրենքով սահմանված կանոններին համապատասխան հանվում է վաճառքի՝ համարժեք վճարային միջոց ստանալու ն պարտատերերի պահանջները բավարարելու համար: Նշվածից հետնում է, որ Օրենքի նպատակը հանգում է գույքը դրամական արտահայտություն ունեցող համարժեք օբյեկտի՝ դրամի փոխարկելու, նե այն պարտատերերի պահանջների բավարարմանն ուղղելուն, որպիսի դեպքերում դրամական միջոցը հանդես է գալիս որպես գույքի համարժեքային օբյեկտ: Մինչդեռ այն դեպքերում, երբ պարտապանն ունի դրամական միջոցներ, ապա դրանք արդեն հանդես են գալիս որպես ինքնուրույն օբյեկտներ՝ օժտված պարտքերի մարմանն ուղղվելու այն նույն գործնական նշանակությամբ, ինչ գույքի վաճառքի արդյունքում ստացված դրամական միջոցները:

Այլ կերպ ասած՝ «վաճառքի ենթակա գույք» ասելով պետք է հասկանալ ոչ միայն այն գույքը, որը կարող է վաճառվել Ա փոխարկվել համարժեք դրամական միջոցներով՝ ուղղվելով պարտապանների պահանջների բավարարմանը, այլ նան ինքնին դրամական միջոցը՝ որպես քաղաքացիական իրավունքի ինքնուրույն օբյեկտ:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Օրենքի 95-րդ հոդվածում կիրառելով «վաճառքի ենթակա գույք» արտահայտությունը՝ օրենսդրի կամքը միտված չի եղել այդ նորմի կիրառման շրջանակն այն աստիճան նեղացնելուն, որ պարտապանի գույքի կազմից արհեստականորեն բացառվեն նրա դրամական միջոցները: Գույքը վաճառքի հանելու նպատակը դրամական միջոցներ ստանալն ու դրանք պարտատերերի պահանջների բավարարմանն ուղղելն է, ուստի պարտապանի մոտ ի սկզբանե առկա դրամական միջոցները նրա գույքի կազմում չներառելն իմաստազրկում է նշված նորմի կարգավորիչ նպատակն ու խեղաթյուրում պարտատերերի պահանջներն արդարացի բավարարելու սնանկության վարույթի նպատակը:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենքի 95-րդ հոդվածի կարգավորման օբյեկտն ավելի լայն է, քան դրա բովանդակության լեզվաբանական արտահայտումը, հետնաբար կիրառված «վաճառքի ենթակա գույք» արտահայտությունը չի սահմանափակվում անմիջականորեն վաճառքի ենթակա գույքով, այլ ներառում է նան

13

պարտապանի դրամական միջոցները: Վերոշարադրյալի հաշվառմամբ անդրառադնալով Օրենքի 95-րդ հոդվածին՝ Վճռաբեկ դատարանը նշում է, որ ֆիզիկական անձ պարտապանի վաճառքի ենթակա գույքի կազմը որոշելու հարցը պայմանավորված է առողջացման ծրագիր հաստատված լինելու կամ չլինելու փաստի պարզմամբ, որով պայմանավորված՝ ֆիզիկական անձ պարտապանի գույքը կարող է ունենալ հետնյալ կազմը.

1. ֆինանսական առողջացման ծրագիր հաստատված լինելու դեպքում.

- մինչն պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ պարտապանի ամբողջ գույքը,

- գույքը, որը պարտապանը ձեռք է բերել սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, սակայն մինչն գործի ավարտը կամ ֆինանսական առողջացման ծրագիրը վաղաժամկետ դադարեցնելը,

2. ֆինանսական առողջացման ծրագիր հաստատված չլինելու դեպքում.

- մինչե պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ պարտապանի ամբողջ գույքը,

-. սնանկ ճանաչելու մասին վճռին հաջորդող 180 օրվա ընթացքում ժառանգությամբ ստացված կամ ժառանգություն բացելու դեպքում ստացման ենթակա գույքը,

- այն գույքը, որը պարտապանն ստացել է մինչն սնանկության դիմում ներկայացնելը կնքած գործարքի արդյունքում:

Այսպես՝ ի տարբերություն ֆինանսական առողջացման ծրագիր հաստատված լինելու դեպքի՝ այդպիսին հաստատված չլինելու դեպքում սնանկ ճանաչելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հերո պարտապանի ձեռք բերած գույքը, այդ թվում" դրամական միջոցները, նրա գույքի կազմի մեջ չեն մտնում բացառությամբ օրենքով նախատեսված ն վերը նշված հիմքերով ձեռք բերված գույքի:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ շարադրված կանոնից բացառություն է սահմանված միայն պարտապանի աշխատավարձից կատարվող գանձումների վրա, իսկ այդ գանձումների բովանդակությունը բացահայտված է ՀՀ աշխատանքային օրենսգրքով:

Իրավահարաբերութան ծագման պահին գործող (խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործատուին ունեցած աշխատողի պարտքերը մարելու համար աշխատավարձից պահվում կամ գանձվում են՝ 1) աշխատավարձի հաշվին աշխատողին տրված կանխավճարը, 2) հաշվարկային մեխանիկական սխալների հետնանքով կատարված ավել վճարումները, 3) գործուղման կամ աշխատանքի այլ վայր փոխադրվելու կամ առանձին գործողությունների կատարման համար աշխատողին տրված կանխավճարի չծախսված Ա ժամանակին չվերադարձված գումարը, 4) աշխատողի մեղքով գործատուին պատճառված վնասի հատուցման գումարը: (...):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պարտապանի աշխատավարձից կատարվող գանձումներն աշխատանքային իրավահարաբերությունների շրջանակներում գործատուի հանդեպ աշխատողի ունեցած պարտքերի մարմանն ուղղված գումարներն են, որպիսի հանգամանքի հաշվառմամբ դրանք պարտապանի գույքի կազմի մեջ չեն ներառվում՝ անկախ ֆինանսական առողջացման ծրագիր հաստատված լինելու կամ չլինելու փաստից: Այլ կերպ ասած՝ օրենսդիրն իսպառ բացառել է պարտապանի գույքի կազմում աշխատավարձից կատարվող գանձումները ներառելու հնարավորությունը՝ հիմք ընդունելով այդ գանձումների նպատակային ուղղվածությունը:

14

Օրենքի 95-րդ հոդվածի 2-րդ մասի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ ֆինանսական առողջացման ծրագիր հաստատված չլինելու դեպքում սնանկ ճանաչելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո պարտապանի ստացած աշխատավարձը պարտապանի գույքի կազմի մեջ չի մտնում:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք աշխատավարձն Օրենքի 95-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով համարվում է «պարտապանի կեքած գործարքի արդյունքում ստացված գույք», ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված կարգավորումը վերաբերում է քաղաքացիաիրավական գործարքների արդյունքում պարտապանի ստացած գույքին, եր` մին սնանկ ճանաչվելը մտնելով որոշակի քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ պարտապանը հավակնել է այդ գործարքի արդյունքում ձեռք բերել որոշակի գույք: Մինչդեռ աշխատանքային պայմանագիրն իր բովանդակությամբ ոչ թե ուղղված է որոշակի գույք ձեռք բերելուն, այլ արտահայտում է աշխատողի ն գործատուի համաձայնությունը մտնելու աշխատանքային հարաբերությունների մեջ` փոխադարձաբար ստանձնելով իրավունքներ ու պարտականություններ: Ընդ որում, աշխատավա

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
19 մարտի, 2024 թ.
Գործի #:
ՍնԴ/0163/04/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել