Սահակյան — ԱՐԱԴ/0030/01/19
Ամփոփում
Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ քրեական դատարանի որոշում Նախագահող դատավոր՝ Ռ.Բարսեղյան Դատավորներ՝ Ա.Ազարյան Լ.Աբգարյան 30 հունիսի 2023 թվական ք. Երնան ՀՇ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ԱՊՈՂՈՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով ՃՀովհաննե, Օ6Վարազդատի Սահակյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի մարտի 16-ի որոշման դեմ ՀՇ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶՔԵՑ Գործի դատավար
Ամբողջ Տեքստ
Բ: «2». ԱՐԱԴ/0030/01/19
/1ՅԵՆՏ չ
ՍԱԶ
ԱԱ
ՄԱ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
Վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Նախագահող դատավոր՝ Ռ.Բարսեղյան
Դատավորներ՝ Ա.Ազարյան
Լ.Աբգարյան
30 հունիսի 2023 թվական ք. Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
ԱՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՃՀովհաննե, Օ6Վարազդատի Սահակյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի մարտի 16-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶՔԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
Լ 2019 թվականի մարտի 3-ին ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում հարուցվել է թիվ 29154019 քրեական
2
գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 322-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
2019 թվականի մարտի 22-ից թիվ 29154019 քրեական գործի նախաքննությունը շարունակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում:
Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի մարտի 22-ի որոշմամբ Բագրատ Լյուդվիգի Մելիքյանը ճանաչվել է տուժող:
Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի մայիսի 30-ի որոշմամբ Հովհաննես Վարազդատի Սահակյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
2019 թվականի հունիսի 5-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 24-ի դատավճռով Հովհաննես Սահակյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի Լին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
3. Ամբաստանյալ Հ.Սահակյանի պաշտպան Հ.Գալստյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան) 2022 թվականի մարտի 16-ի որոշմամբ բողոքը բավարարել
է. Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 24ի դատավճիռը բեկանսել է, Հ.Սահակյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի Լին մասով առաջադրված մեղադրանքում ճանաչվել է անմեղ ու արդարացվել՝` հանցակազմի բացակայության հիմքով:
4. Վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 2-ի
3
որոշմամբ ընդունվել է վարույթ: 2023 թվականի հունիսի 16-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքաբերը փաստել է, որ ստորադաս դատարանը թույլ է տվել դատական սխալ` նյութական ն դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա ն խաթարել արդարադատության բուն էությունը:
Ըստ բողոքաբերի՝ դատավարական իրավունքի խախտումն արտահայտվել է նրանում, որ վերաքննիչ դատարանը չի պահպանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի սկզբունքները ն քննարկման առարկա հանդիսացող
իրավահարաբերությունները կարգավորող նորմերը, այդ թվում չի պահպանել նշված օրենսգրքի 8-րդ հոդվածով սահմանված՝ օրենքի ն դատարանի առջն հավասարության սկզբունքի պահանջները, անտեսել է Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներում արտահայտված դիրքորոշումները` նույնանման փաստերով այլ գործերով Վճռաբեկ դատարանի կողմից տվյալ իրավական նորմերի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանություններ տալով կիրառած նորմերին՝ չի հիմնավորել Վճռաբեկ դատարանի մեկնաբանությունից շեղվելը, որպիսի հանգամանքը ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա:
Բողոքաբերը գտել է, որ նյութական իրավունքի խախտումը՝ քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառումը, արտահայտվել է նրանում, որ ձեռք բերված փաստական տվյալները գնահատելու արդյունքում Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ն կիրառել քրեական օրենքը, քանի որ ներկայացված տվյալները վկայել են ամբաստանյալի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1Լրդ մասով նախատեսված արարք կատարելու մասին:
' Շամաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչն 2022 թվականի հովիսի Լը գործող կարգով:
4
6. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի մարտի 16-ի որոշումը ն օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 24-ի դատավճռին:
Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Առաջին ատյանի դատարանը, Հ.Սահակյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 322րդ հոդվածի Լին մասով նախատեսված
հանցագործության կատարման մեջ, հաստատված է համարել հետնյալը. «(...) Հ.Սահակյանը 2017 թվականի մարտի 28-ին ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ԱՐԱԴ/1296/02/16 վճռով պարվաւվորեցվել է ապօրինի տիրապետումից ազատել թիվ 2339942 սեփականության իրավունքի վկայականով հայցվոր` Բագրատ Մելիքյանին պատկանող, Ոսկեվազ գյուլի 2-րդ փողոցում գտնվող, շինություններով ծանրաբեռնված՝ 316քմ տնամերձ հողամասը, որը սակայն Հովհաննես Սահակյանի կողմից չի կատարվել, որպիսի պայմաններում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների միջամվաւթյամըբ, 2018 թվականի մայիսի 30-ին, հիշյալ հողամասն ազատվել է Հովհաննես Սահակյանի ապօրինի տիրապետումից: Դրանից հետո Հովհաննես Սահակյանը, համաձայն չլինելով վերջնական արդյունքի հետ, ենթադրելով, որ ինքը նույնպես այդ հողամասի եկատմամի ունն որոշակի իրավունքներ, օրենքով սահմանված կարգի խախտմամի` ինքնակամ իրականացնելով իի այդ ենթադրյալ իրավունքը, կատարելով ինքնիրավչություն՝ շարունակել է ապօրինի տիրապետել հողամասում առկա թոնրատունն ու կիսակառույց շինությունը, որով էական վնաս է պատճառել Բագրատ Մելիքյանի իրավունքներին ն օրինական շահերին՝ թուլ չտալով վերջինիս լիարժեք տնօրինել սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը»-:
8. Առաջին ատյանի դատարանը դատավճռի հիմքում դրել է տուժող՝ Բ.Մելիքյանի, վկաներ՝ Հ.Հովհաննիսյանի, ԱՄեջլումյանի, Գ.Մարտիրոսյանի, ԱԲաղդասարյանի ցուցմունքները, քննիչի՝ 2019 թվականի մայիսի 27-ի որոշմամբ 3 Տե՛ս քրեական զործ, հատոր 3-րդ, թերթեր 76-80:
5
որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված՝ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ. դատարանի 2007 թվականի փետրվարի 2ի վճիոը, Բագրատ Մելիքանի անվամբ 2007 թվականի մարտի 5-ին տրված թիվ 12339942 սեփականության իրավունքի վկայականը, ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2017 թվականի մարտի 28-ի թիվ ԱՐԱԴ/1296/02/16 վճիոը, ՀԸ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության 2018 թվականի մայիսի 30-ի՝ կատարողական վարույթը կարճելու մասին որոշումը ն ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի՝ 2018 թվականի հոկտեմբերի 1-ի գրավոր պարզաբանումը»:
9. Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, Հ.Սահակյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1ին մասով առաջադրված մեղադրանքում ճանաչել է անմեղ ու արդարացրել՝ հանցակազմի բացակայության հիմքով, արձանագրելով հետնյալը. «/..) /Ս/ույն գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադատրրի պետական կոմիտնի տարածքային ստորաբաժանման ղեկավարի կնիքվ ն ատտրագրությամի հատրատված սեփականության խիխրավուքի թիվ 196914 վկայականի համաձայն` ՀՀ Արագածոտնի մարզի, Ոսկեվազ համայնքի 015 հա հողամասը համատեղ սեփականության իրավունքով տրվել է Վարազդաւտ Սահակյանին, Ա. Սահակյանին, Մ.Սահակյանին, Հ.Սահակյանին, Թ.Սահակյանին, Լ. ն Ս Սահակյաններին: Նշված սեփականության իրավունքի գրանցման վկայականը տրվել է 03.11.2003 թվականին:
Վիճարկվող՝ 0,0316 հա տարածքով հողակտորի նկատմամբ սեփականության իրավունքի վկայականը Բագրատ Մելիքյանին ՀՀ կառավարությանն առրնթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային արորարաժանման կողմից տրվել է 05.03.2007 թվականին:
Նշված սեփականության իրավունքի գրանցման վկայականը Գ.Մելիքյանին տրվել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 02.02.2007 թվականի վճոխ հիման վրա: Ինչպես 2007 թվականին ՀՀ քաղաքացիական Յ Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 155-157:
6
գործերով վերաքննիչ դավարանի կողմից, այնպես էլ 2017 թվականին ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավատաթյան դատարանի կայացրած վճիոներով Հովհաննես Սահակյանի սեփականության իրավունքի գրանցումն անվավեր չի ճանաչվել: Նշված վճիոներով դատարանները հատրատված են համարել այն փասվր, որ Գ.Մելիքյանին պատկանող 0,0316 հա տարածքով հողակտորը թյուրիմացաբար ներառվել է Հ.Սահակյանին պատկանող հողակտորի կազմի մեջ, սակայն վերոնշյալ փաստր հիմք չի հանդիսացել Հ.Սահակյանին տրված սեփականության իրավունքն անվավեր ճանաչելու համար: Մինչ օրս Հ.Սահակյանի, ինչպես նան նշված հողակտորը համատեղ սեփականության իրավունքով տիրապետող այ անձանց սափականության իրավունքը չի դադարեցվել:
Հիմք րեդունելով վերոգրյալը` Վերաքննիչ դաւրարանն արձանագրում է, որ Հովհաննես Սահակյանի կողմից իր իրավունքների իրականացումը չի կատարվել օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ: Հ.Սահակյանն իրականացրել է 2003 թվականին օրենքով սահմանված կարգով իրեն տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականից բխող իր իրավունքները՝ որպես համասեփականավպեր:
Ինչ վերաբերում է Առաջին ավյանի դատարանի այն դատողությանը, որ Հովհաննես Սահակյանը քաջատեղյակ է եղել, որ վիճելի գույքը հանդիսանում է Բագրատ Մելիքյանի սեփականությունը, իսկ նախկինում այն Վարազդատ Սահակյանի ն մյուսների անվամի սխալմամի, ն օրենքով սահմանված կարգի խախտմամբ է հաշվառվել ավելի մեծ մակերեսով, քան իրականում առկա է, սակայն ինքնակամ իրականացրել է իր ենթադրյալ իրավունքը, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վիճարկվող հողակվտրի նկատմամբ իրավահարարերությանը մասնակից կողմերի միջն իրավունքների ճանաչմեւն վեճի առկայությունը ն Հ. Սահակյանի կողմից վիճարկվող հողակտորի նկատմամբ Բ.Մելիքյանի սեփականություն իրավունքի գրանցում կատարված լինելու փաստի իմացությունը դեռես բավարար չէ ինքնիրավչության հանցակազմի առկայությունը հաստատված համարելու համար, հատկապես հաշվի առնելով այն, որ վիճելի
7
հողակտորի նկատմամը Հ.Սահակյանի ն մյուսների սեփականության: իրավունքի գրանցումի դադարեցված չէ: (...)»':
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
10. Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. Շիմնավո՛ր են արդյոք ամբաստանյալ Հ.Սահակյանի արարքում ինքնիրավչության հանցակազմի բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի
հետնությունները:
1. ՀՀ քրեական օրենսգրքի 322րդ հոդվածի Լին մասի համաճայն՝ «Ինքնիրավչությունը օրենքով կամ այլՐրլթհորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ (ինքնագլուխ) իրականացնելը, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին կամ օրինական շահերին կամ խոշոր վնամ պետական կամ հասարակական շահերին (...)»:
11. Վերլուծելով ինքնիրավչության հանցակազմը՝ Վճռաբեկ դատարանը Վարդան Պետրոսյանի գործով իրավական դիրքորոշում է ձնավորել առ այն, որ. «(.) Ինքնիրավչության հիմնական անմիջական օրյեկտն անձանց կողմից իրենց իրավունքների ու ազատությունների իրականացման՝ նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգն է, ինչպես նան ֆիզիկական ն իրավարանական անձանց իրավունքներն ու օրինական շահերը:
(-.) Նշված հանցագործության օբյեկտիվ կողմը դրսնորվում է միայն ակտիվ վարքագծով գործողությամի: Ընդ որում, անհրաժեշտ է, որ այդ գործողության իրավաչափությունը վիճարկվի անձի (կազմակերպության) կողմից: Տվյալ դեպքում` որպես վիճարկում հարկ է հասկանալ շահագրգիո անձի կողմից իրավապահ մարմիններին համապատասխան 6 հայտարարություն (դիմում, 6 րողոք) ներկայացնելը ինքնիրավ գործողությունների արդյունքում իրավունքների ն օրինական շահերի խախտման վերաբերյալ:
Ինքնիրավչության օբյեկտիվ կողմի պարտադիր հավկանիշ է գործողության կատարման եղանակը. հանցավորը գործում է ինքնակամ, ինքնագլուխ կերպով, 4 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 137-158:
8
իրավունքի իրականացման՝ օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակվտվ սահմանված կարգի խախտմամբ: Ընդ որում, արարքը որպես ինքնիրավչություն որակելու համար որնէ նշանակություն չունի, թե հանցավորի գործողություններն ուղղված են եղել իրական, թն ենթադրյալ իրավունքի իրականացմանը:
Ինքնիրավչության հանցակազմի նյութեւկան է, այսինքն հանցագործությունն ավարտված է համարվում այլ անձանց իրավունքներին ն օրինական շահերին էական, իսկ պետության ու հասարակության շաւհերին խոշոր վնաս պատճառելու դեպքում: Ինքնիրավչությունը, որի արդյունքում էական վնաս չի պատճառվել, քրեորեն հետապնդելի արարք չէ:
Վնասի կարող է դրսնորվել ինչպես նյութական, այնպես էլ անձի սահմանադրական ն այլ իրավունքների խախտման տեսքով, կարնորն այն է, որ ինքնիրավ գործողության ն առաջացած վնասի միջն լինի
պատճառահետնանքային կապ: Պատճառված վնասի էական լինելը պերք է որոշվի յուրաքանչյուր դեպքում՝ ելնելով գործի կոնկրետ հանգամանքներից:
(.-.) Հանցագործության սուբյեկտիվ կողմր բնութագրվում է դիտավորությամբ. հանցավորը կարծում է, որ ինքն ունի որոշակի իրավունք, գիտակցում է, որ այդ իրավունքը վիճարկվում է այլ անձի կամ կազմակերպության կողմից, ն ինքն իրականացնում է այդ իրավունքը օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ: Հանրորեն վտանզավոր հետնանքների նկատմամբ հանցավորի վերաբերմունքը կարող է դրսնորվել ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի դիտավորությամբ: (.. )»»:
12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝
- Առաջին ատյանի դատարանը Հովհաննես Սահակյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 322րդ հոդվածի 1ին մասով նախատեսված հանցագործութան կատարման մեջ, հաստատված համարելով, որ նա 2017 թվականի մարտի 28-ին ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ԱՐԱԴ/1296/02/16 վճռով պարտավորեցվել է ապօրինի տիրապետումից ազատել թիվ 2339942 սեփականության իրավունքի վկայականով հայցվոր Բագրատ Մելիքյանին պատկանող` Ոսկեվազ գյուղի 2-րդ փողոցում գտնվող, 5 Տես Վճոաբեկ դատարանի'Վարդան Պեւրրոսյանի գործով 2010 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ԱՎԴՆ/0063/01/09 որոշման 11-րդ կետը:
9
շինություններով ծանրաբեռնված՝ 316 քմ. տնամերձ հողամասը, որը սակայն չի կատարել: ՀՀ արդարադատության նախարարութան դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցների միջամտությամբ, 2018 թվականի մայիսի 30-ին, հիշյալ հողամասն ազատվել է Հ.Սահակյանի ապօրինի տիրապետումից, որից հետո նա, համաձայն չլինելով վերջնական արդյունքի հետ, ենթադրելով, որ ինքը նույնպես այդ հողամասի նկատմամբ ունի որոշակի իրավունքներ, օրենքով սահմանված կարգի խախտմամբ ինքնակամ
իրականացնելով իր այդ ենթադրյալ իրավունքը, կատարելով ինքնիրավչություն՝ շարունակել է ապօրինի տիրապետել հողամասում առկա թոնրատունն ու կիսակառույց շինությունը, որով էական վնաս է պատճառել Բ.Մելիքյանի իրավունքներին ն օրինական շահերին՝ թույլ չտալով վերջինիս լիարժեք տնօրինել սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքըճ:
- Վերաքննիչ, դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, Հ.Սահակյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ճանաչել է անմեղ ու արդարացրել` հանցակազմի բացակայության հիմքով: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Հ.Սահակյանի կողմից իր իրավունքների իրականացումը չի կատարվել օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ, քանի որ նա իրականացրել է 2003 թվականին օրենքով սահմանված կարգով իրեն տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականից բխող իր իրավունքները՝ որպես համասեփականատեր, ն նրա սեփականության իրավունքը դադարեցված չի եղել՛:
3. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 111.1Լրդ կետերում մեջբերված իրավադրույթի ն վկայակոչված իրավական դիրքորոշման լույսի ներքո, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ 60դատարանը,։ ամբաստանյալ Հ.Սահակյանն առաջադրված մեղադրանքում արդարացնելով, պատշաճ գնահատման չի ենթարկել գործում առկա փաստական տվյալները:
7 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
10
Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը պատշաճ չի վերլուծել ն չի գնահատել հետնյալ փաստական հանգամանքները.
- ՇԸ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի՝ 2006 թվականի նոյեմբերի 17-ի վճռով Վարազդատ Սահակյանի ն Աննման Սահակյանի հայցն ընդդեմ Լյուդվիգ Մելիքյանի (իրավահաջորդ Բագրատ Մելիքյան), Ոսկեվազի գյուղապետարանի, ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կադաստրի Աշտարակի տարածքային ստորաբաժանման՝ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, ապօրինի զբաղեցրած տարածքից վտարելու ն Ոսկեվազի համայնքի ավագանու՝ 2005 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 5 արձանագրությունը, Ոսկեվազի գյուղապետի՝ 2005 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 17 որոշումն անվավեր ճանաձելու պահանջի մասին, մերժվել է,
- ՇԸ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի՝ 2007 թվականի փետրվարի 2-ի վճռի հիման վրա, որով ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կադաստրի տարածքային ստորաբաժանմանը պարտավորեցվել է գրանցելու Բագրատ Լյուդվիգի Մելիքյանի սեփականության իրավունքը, 2007 թվականի մարտի 5-ին տրվել է թիվ 2339942 սեփականության իրավունքի վկայականը, որում ներառվել է նան վեճի առարկա հանդիսացող 0,0316 հա հողամասը,
- ՇՇ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2017 թվականի մարտի 28-ի թիվ ԱՐԱԴ/1296/02/16 վճռով Բագրատ Մելիքյանի հայցը բավարարվել է՝ պարտավորեցվել է պատասխանող Հովհաննես Սահակյանն ապօրինի տիրապետությունից ազատել| լ լ39թիվ 2339942 սեփականության իրավունքի վկայականով հայցվոր Բ.Մելիքյանին պատկանող անշարժ գույքը",
- նշված վճիռն ի կատար է ածվել. ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցների կողմից թիվ 2339942 սեփականության իրավունքի վկայականով հայցվոր Բագրատ Մելիքյանին պատկանող անշարժ գույքը 2018 թվականի մայիսի 30-ին ազատվել է Հ.Սահակյանի ապօրինի տիրապետումից ն կատարողական վարույթը կարճվել է,
8 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
11
- ՃՇովհաննես Սահակյանը մասնակից է եղել քաղաքացիական գործերի քննությանը, տեղեկացված է եղել վճիռների բովանդակության, իր իրավունքների ն պարտականությունների մասին, սակայն, համաձայն չլինելով, շարունակել է ինքնակամ իրականացնել իր ենթադրյալ իրավունքը՝ տիրապետել է 0,0316 հա հողամասում առկա թոնրատունն ու կիսակառույց շինությունը:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերոհիշյալ փաստական տվյալներով հաստատվել են վեճի առարկա հանդիսացող գույքի` Բագրատ Մելիքյանին սեփականության իրավունքով պատկանելու ն Հովհաննես Սահակյանի կողմից ապօրինի տիրապետելու հանգամանքները: Հաստատվել է նան, որ ամբաստանյալ Հ.Սահակյանի գործողություններ, կատարվել են ոչ թե ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 16-րդ հոդվածի Լին մասով երաշխավորված իր քաղաքացիական իրավունքների պաշտպանության նպատակով, այլ ուղղված են եղել Բ.Մելիքյանի սեփականության իրավունքի դեմ: Հ.Սահակյանը, կարծելով, որ ունի որոշակի իրավունք վեճի առարկա հանդիսացող գույքի նկատմամբ, գիտակցել է, որ իր այդ իրավունքն իրականացնում է օրենքով սահմանված կարգի խախտմամբ:
14. Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ ինչպես 2007 թվականին ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի, այնպես էլ 2017 թվականին ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռներով Հովհաննես Սահակյանի սեփականության իրավունքի գրանցումն անվավեր չի ճանաչվել ն մինչ օրս Հ.Սահակյանի սեփականության իրավունքը չի դադարեցվել, Վճռաբեկ դատարանն այն հիմնազուրկ է համարում հետնյալ պատճառաբանությամբ. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Գույքի կամ դրա օրենքով սահմանված մասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը համարվում է ուժր կորցրած ճանաչված՝ այդ գույքի կամ դրա համապատասխան մասի նկատմամբ օրենքով սահմանված հիմքով
սեփականության իրավունքի նոր պետական գրանցում իրականացվելու պահից»: Հետնաբար, 2007 թվականի մարտի 5-ին Բագրատ Մելիքյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման պահից նույն համայնքում Հովհաննես Սահակյանի ն մյուսների անվամբ 2003 թվականի նոյեմբերի 3-ին կատարված ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի պետական
12
գրանցման արդյունքում տրամադրված թիվ 1196914 վկայականը մասամբ՝ վեճի առարկա հանդիսացող գույքի մասով, համարվում է ուժը կորցրած: Այսինքն՝ վիճելի գույքի նկատմամբ Հովհաննես Սահակյանի սեփականության իրավունքը դադարել է Բագրատ Մելիքյանի սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով գրանցելու պահից, մինչդեռ Վերաքննիչ ։-դատարանը, առանց անհրաժեշտ իրավական նշանակություն տալու քաղաքացիական գործերով առաջին ատյանի ն վերաքննիչ դատարանների` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին, դրանց հիման վրա տրված թիվ 2339942 սեփականության իրավունքի վկայականին, հանգել է անհիմն հետնության, որ վիճելի գույքի նկատմամբ Հովհաննես Սահակյանի սեփականության իրավունքը դադարեցված չի եղել:
Հետնաբար, Վերաքննիչ դատարանի այն հետնությունը, որ Հ.Սահակյանի գործողությունները եղել են իրավաչափ, քանի որ դադարեցված չեն եղել իր իրավունքները տվյալ տարածքի նկատմամբ, հիմնազուրկ է:
5. Այսպիսով, ամփոփելով վերոնշյալը Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ամբաստանյալ Հ.Սահակյանի արարքում ինքնիրավչության հանցակազմի բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետնությունները հիմնավոր չեն:
16. Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված՝ քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում, ինչը Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի մարտի 16-ի որոշումը բեկանելու հիմք է:
Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով դատական ակտ կայացնելիս Առաջին ատյանի դատարանը հանգել է ճիշտ հետնության, կայացրել է հիմնավորված ն պատճառաբանված դատական ակտ, ուստի պետք է օրինական ուժ տալ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանը ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 24-ի դատավճռին:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի
13
Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Հովհաննես Վարազդատի Սահակյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի մարտի 16-ի որոշումը բեկանել ն օրինական ուժ տալ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1- ին մասով Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 24-ի դատավճռին:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:
՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 հունիսի, 2023 թ.
- Գործի #:
- ԱՐԱԴ/0030/01/19
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
