ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 283 — Արտոնագրային հարկի գումարի վճարումը 1. Կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը արտոնագրային հարկը պետակա
Ամփոփում
Հոդված 283. Արտոնագրային հարկի գումարի վճարումը 1. Կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը արտոնագրային հարկը պետական բյուջե են վճարում մինչև Օրենսգրքի 275-րդ հոդվածին համապատասխան ներկայացված արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարությունում նշված հաշվետու ժամանակաշրջանի սկզբի օրվան նախորդող օրը ներառյալ: 2. Օրենսգրքի 282-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող արտոնագրային հարկը վճարվում է մինչև ավելացված ելակետային տվյալի համար ար
Ամբողջ Տեքստ
Հոդված 283. Արտոնագրային հարկի գումարի վճարումը 1. Կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը արտոնագրային հարկը պետական բյուջե են վճարում մինչև Օրենսգրքի 275-րդ հոդվածին համապատասխան ներկայացված արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարությունում նշված հաշվետու ժամանակաշրջանի սկզբի օրվան նախորդող օրը ներառյալ:
2. Օրենսգրքի 282-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող արտոնագրային հարկը վճարվում է մինչև ավելացված ելակետային տվյալի համար արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ նոր հայտարարությունում նշված հաշվետու ժամանակաշրջանի սկզբի օրվան նախորդող օրը ներառյալ:
3. Արտոնագրային հարկ վճարող համարվելու տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում գործունեությունը դադարեցնելու կամ ժամանակավոր կասեցնելու կամ արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեությունը դադարեցնելու դեպքերում (այդ թվում` Օրենսգրքի 276-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 10-րդ կետերով սահմանված դեպքերում) տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար սույն գլխով սահմանված կարգով և չափով հաշվարկված ու վճարված արտոնագրային հարկը չի հաշվանցվում և չի վերադարձվում:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
