Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՎԴ/2164/05/19
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԴ/2164/05/19

Վճռաբեկ դատարանՎԴ/2164/05/1922 ապրիլի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ըստ (Վեոլիա Ջուրե ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով)` վարչական ակտերը վերացնելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.07.2019 թվականի (Վերաքննիչ բողոքը բավարարելու մասինե որոշման դեմ Ընկերության Հովհաննիսյանի և Ռուբեն Ժամագործյանի վճռաբեկ բողոքը, ներկայացուցիչներ Արթուր 2 ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է վերացնել Հանձնաժողովի կողմից 22.02.2019 թվականին կայացված թիվ 21-Ա որոշումը: Ընկերությունը 04.06.2018 թվականի

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական

Վարչական գործ թիվ ՎԴ/2164/05/19

դատարանի որոշում

2021թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/2164/05/19

Նախագահող դատավոր՝ Ա. Պողոսյան

Ո Ր Ո Շ ՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

նախագահող

զեկուցող

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

2021 թվականի ապրիլի 22-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ (Վեոլիա Ջուրե ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով)` վարչական ակտերը վերացնելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.07.2019 թվականի (Վերաքննիչ բողոքը բավարարելու

մասինե

որոշման

դեմ

Ընկերության

Հովհաննիսյանի և Ռուբեն Ժամագործյանի վճռաբեկ բողոքը,

ներկայացուցիչներ

Արթուր

2

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է վերացնել Հանձնաժողովի կողմից 22.02.2019 թվականին կայացված թիվ 21-Ա որոշումը:

Ընկերությունը 04.06.2018 թվականին ներկայացված հայցադիմումի հստակեցմամբ պահանջել է վերացնել Հանձնաժողովի 07.11.2018 թվականի թիվ 164-Ա որոշումը և դրա բողոքարկման արդյունքում Հանձնաժողովի կողմից 22.02.2019 թվականին կայացված թիվ 21-Ա որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Հ. Այվազյան) (այսուհետ` Դատարան) 05.06.2019 թվականի որոշմամբ Ընկերության ներկայացուցչի` բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու մասին միջնորդությունը, բավարարվել է, ու թույլատրվել է հայցի հիմքի և առարկայի լրացում:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.07.2019 թվականի որոշմամբ Հանձնաժողովի վերաքննիչ բողոքը բավարարվել է, և Դատարանի 05.06.2019 թվականի (Բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը բավարարելու և հայցի հիմքի ու առարկայի լրացում թույլ տալու մասինե որոշումը`

վիճարկման

հայցը

դատարան

ներկայացնելու

համար

բաց

թողնված

դատավարական ժամկետը հարգելի համարելու ու վերականգնելու մասով, վերացվել է, և կայացվել է նոր դատական ակտ` որոշվել է Ընկերության ներկայացուցչի ներկայացրած` հայց ներկայացնելու համար բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու ու վերականգնելու մասին միջորդությունը մերժել:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Ընկերության ներկայացուցիչները: Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հանձնաժողովը:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 5-րդ, 53-րդ և 70-րդ հոդվածները, (Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքե ՀՀ սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 5-րդ, 29-րդ, 51-րդ, 54-րդ, 66-րդ, 72-րդ, 79-րդ և 83-րդ հոդվածները: Բողոք բերած անձինք նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել են հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վիճարկման հայցի առարկան բացառապես վարչական

մարմինների

կողմից

ընդունված

միջամտող

վարչական

ակտն

է,

իսկ

բողոքարկման վարույթի ընթացքում ընդունված վարչական ակտը կարող է վիճարկման հայցի քննարկման առարկա դառնալ բացառապես այն դեպքերում, երբ դատական պաշտպանություն հայցող անձն օգտվել է (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական կարգով բողոքարկման իրավունքից, և վերադասի կողմից բողոքի քննության արդյունքում ընդունվել է

3

որոշում: Ընդ որում, անկախ այն հանգամանքից, թե հայցվորը հայցադիմումում ներկայացրել է պահանջ բողոքարկման վարույթում ընդունված որոշումը վերացնելու մասին, թե՝ ոչ, հիմնական վարչական ակտի բողոքարկումը ներառում է նաև վերադասությամբ դրա վերաբերյալ կայացրած որոշման բողոքարկումը:

Տվյալ դեպքում ձևական սխալի պատճառով է, որ հայցվորի կողմից ներկայացված վիճարկման հայցի պահանջում ներառվել է միայն վերադասի որոշումը, իսկ դատարանները որևէ կերպ չեն մատնանշել հայցապահանջի ճշտման անհրաժեշտության մասին: Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ միայն վերադասի որոշումը բողոքարկելը չէր կարող հանդիսանալ հայցվորի դատական պաշտպանության իրավունքի իրացման իրական նպատակը, որի մասին վկայում է 04.06.2019 թվականին Դատարան ներկայացված խնդրանքը՝ ձևական սխալն ուղղելու և հիմնական վարչական ակտը վիճարկման առարկա դարձնելու վերաբերյալ:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ հայցվորը, վիճարկման հայցով իրացնելով իր դատական պաշտպանության իրավունքը, ՀՀ վարչական դատարան է դիմել 26.03.2019 թվականին՝ վերադասի որոշման կայացումից շուրջ մեկ ամսվա ընթացքում, այսինքն՝

ՀՀ

վարչական

դատավարության

օրենսգրքով

սահմանված

վիճարկման

հայցադիմում ներկայացնելու համար նախատեսված երկամսյա ժամկետում: Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցապահանջի ճշտման վերաբերյալ միջնորդության

մերժումը

հակասում

է ՀՀ

վճռաբեկ

դատարանի

թիվ

ՎԴ/4315/05/14 վարչական գործով կայացված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշմանը: Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ նշված որոշման լույսի ներքո դատավարական ժամկետները սույն դեպքում կիրառելի չեն, քանի որ իրականում տեղի է ունեցել ոչ թե հայցի առարկայի փոփոխություն, այլ՝ հենց հայցապահանջի ճշտում: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են (բեկանելե Վերաքննիչ դատարանի 29.07.2019 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ` բավարարել 04.06.2019 թվականին Ընկերության ներկայացուցչի կողմից ներկայացված` բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի ճանաչելու և վերականգնելու ու հայցադիմումի հստակեցման միջնորդությունը:

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Ընկերությունը, ստանալով Հանձնաժողովի կողմից 07.11.2018 թվականին կայացված թիվ 164-Ա որոշումը, դրա դեմ սահմանված ժամկետում ներկայացրել է վարչական բողոք: Վարչական

բողոքի

քննարկման

արդյունքում

Հանձնաժողովը 22.02.2019

թվականին

կայացրել է թիվ 21-Ա որոշումը, որը Ընկերությունն ստացել է 28.02.2019 թվականին: Այսինքն`

գործում

առկա

ապացույցներով

անվիճելի

է,

որ

Ընկերությունն

իր

տիրապետության տակ ունեցել է Հանձնաժողովի ևԲ թիվ 21-Ա, ևԲ թիվ 164-Ա որոշումները, ու ընտրել է թիվ 164-Ա որոշման` վարչական, իսկ թիվ 21-Ա որոշման՝ դատական կարգով բողոքարկման եղանակը:

Ընկերությունը, դիմելով դատարան, խնդրել է վերացնել Հանձնաժողովի 07.11.2018 թվականի թիվ 164-Ա որոշման բողոքարկման արդյունքում 22.02.2019 թվականին ընդունված

4

թիվ 21-Ա որոշումը: Հայցադիմումի բոլոր հիմքերը և հիմնավորումները կառուցվել են Հանձնաժողովի 22.02.2019 թվականի թիվ 21-Ա որոշման իրավաչափության գնահատման շուրջ, և հայցադիմումում նշված հիմքերն ու հիմնավորումներն ամբողջությամբ վերաբերում են վարչական բողոքարկման արդյունքում կայացված որոշմանը։ Այսինքն` Ընկերությունն ի սկզբանե մտադիր է եղել բողոքարկելու Հանձնաժողովի 22.02.2019 թվականի թիվ 21-Ա որոշումը, և ոչ թե՝ 07.11.2018 թվականի թիվ 164-Ա որոշումը: Դրա մասին է վկայում նաև այն, որ Ընկերությունը հայցադիմումին կից ներկայացրել է միայն թիվ 21-Ա որոշումը: (Հայցադիմումի հստակեցումե վերտառությամբ փաստաթուղթը չի կարող հիմք հանդիսանալ բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու մասին միջնորդությունը բավարարելու համար, քանի որ այդ փաստաթղթով ըստ էության ներկայացվել է նոր պահանջ։

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքարկվող դատական ակտում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով 22.04.2016 թվականի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը:

Միևնույն

ժամանակ,

վճռաբեկ

բողոքը

վարույթ

ընդունելը

պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, որը դրսևորվել է Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ, 54-րդ, 66-րդ և 72-րդ հոդվածները խախտելու արդյունքում արդարադատության բուն էությունը խաթարելու եղանակով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը.

ինչպե՞ս պետք է իրականացնել վիճարկման հայց ներկայացնելու համար օրենքով նախատեսված դատավարական ժամկետների հաշվարկն այն դեպքում, երբ թեկուզև հայցվորն իր կողմից ներկայացված հայցի հիմքում վկայակոչում է սկզբնական վարչական ակտը նյութական կամ ընթացակարգային իրավական նորմերի խախտմամբ ընդունված լինելը, մինչդեռ վիճարկում է սկզբնական վարչական ակտի՝ վարչական կարգով բողոքարկման արդյունքում ընդունված վարչական ակտը, որից հետո առանց դատարանի մատնանշման՝

ինքնուրույն,

հայցապահանջը

համապատասխանեցնում

է

իր

կամարտահայտությանն ու դատական պաշտպանության դիմելիս իր հետապնդած իրական նպատակին:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե ("ex officio"):

5

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով,

բացատրություններով

և

առարկություններով

և

իր

նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը մատնանշում է հայցադիմումներում առկա ձևական սխալները, առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական և ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե մինչև վարչական հայց ներկայացնելը միջամտող վարչական ակտը բողոքարկվել է վարչական կարգով, ապա հայցը ներառում է նաև վարչական բողոքի վերաբերյալ կայացված միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջ:

ՀՀ սահմանադրական դատարանը 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ մասնագիտացված արդարադատության, այդ թվում` վարչական արդարադատության ինստիտուտի ներդրումը, ի թիվս այլնի, նպատակ է հետապնդում առաջին հերթին ապահովելու տվյալ ոլորտում դատական պաշտպանության

իրավունքի

իրացման

արդյունավետությունը

և

լիարժեքությունը՝

արդարադատության այդ տեսակին բնորոշ առանձնահատկությունների հաշվառմամբ: ՀՀ

վճռաբեկ

դատարանը

նույն

որոշմամբ

գտել

է,

որ

գործի

փաստական

հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու՝ վարչական դատարանին ուղղված օրենսդրական պահանջը նպատակաուղղված է վարչական արդարադատության առջև դրված առանձնահատուկ խնդիրների լուծմանը և հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ու լուծման միջոցով ֆիզիկական, իրավաբանական անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոցի կենսագործունեության ապահովմանը: Վարչադատական գործընթացում գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքի իրավական ամրագրումը հետապնդում է դատավարությունում ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ հանրային-իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ունեցած փաստացի առավելությունները վերացնելու նպատակ: Քննարկվող իրավական սկզբունքը հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի

քննության

ընթացքում

վարչական

դատարանին

օժտում

է

ակտիվ

դերակատարությամբ, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետորեն ապահովելու իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ընդունած իրավական ակտերի,

6

գործողությունների ու անգործությունների դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության իրացումը: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե

պարզելու

("ex

officio")

սկզբունքի

համաձայն՝

դատարանի

ակտիվ

դերակատարությունն արտահայտվում է, մասնավորապես, որոշակի դատավարական գործողություններ կատարելիս դատավարության մասնակիցներին օժանդակելու՝ վարչական դատարանի պարտականությամբ: Այսպես, գործնականում հնարավոր են դեպքեր, երբ ֆիզիկական

և

իրավաբանական

անձինք՝

որպես

վարչական

դատավարության

մասնակիցներ, ակնկալելով վարչական դատավարության կարգով վերականգնել իրենց խախտված իրավունքները, հայցադիմումը ներկայացնում են ձևական սխալներով, ճիշտ չեն ընտրում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված համապատասխան հայցատեսակը կամ ճիշտ չեն ձևակերպում իրենց հայցային պահանջները կամ ճիշտ չեն տարբերակում հիմնական ու ածանցյալ պահանջները կամ ներկայացնում են ոչ բավարար փաստական տվյալներ: Նշված դեպքերում վարչական դատարանի՝ դատավարության մասնակիցներին

օժանդակելու

պարտականությունը

ստանում

է

գործնական

մեծ

նշանակություն, քանի որ հայցադիմումներում առկա ձևական սխալները մատնանշելու, ինչպես նաև ոչ հստակ հայցային պահանջները ճշտելու, ոչ ճիշտ հայցատեսակները պատշաճ

հայցատեսակներով

տարբերակելու,

ոչ

դատավարության

փոխարինելու,

բավարար

հիմնական

փաստական

մասնակիցներին

ածանցյալ

պահանջները

տվյալները

համալրելու

վերաբերյալ

անելու

վարչական

դատարանի

առաջարկ

և

պարտականության պատշաճ կատարման պայմաններում ապահովվում է ոչ միայն արդյունավետ դատաքննությունը, այլ նաև անձի խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը:

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել ընդգծել, որ հայցատեսակի ընտրության սուբյեկտիվ իրավունքը բոլոր դեպքերում պատկանում է հայցվորին, և եթե ոչ հստակ

կամ

ոչ

ճիշտ

հայցատեսակը

հստակեցնելու

կամ

ճիշտ

հայցատեսակով

փոխարինելու վերաբերյալ դատարանի մատնանշումից հետո էլ հայցվորը շարունակում է պնդել իր կողմից ներկայացված հայցապահանջը, ապա դատարանը պարտավոր է գործի քննությունն

իրականացնել

շրջանակներում:

Այդ

հայցվորի

պարագայում

կողմից

դատարանի

ներկայացված

մատնանշման

հայցապահանջի

պարտականությունը

համարվում է կատարված: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ ֆիզիկական և իրավաբանական անձինք, վիճարկման հայցով դիմելով վարչական դատարան, հայցում են իրենց իրավունքներին ու օրինական շահերին միջամտող վարչական ակտի վերացում: Ընդ որում, եթե նախքան տվյալ վարչական ակտի վիճարկման հայցով վարչական դատարան դիմելն այն բողոքարկվել է նաև վարչական կարգով, ապա ներկայացված հայցն օրենքի ուժով ներառում է նաև այդ վարչական ակտի՝ վարչական կարգով բողոքարկման արդյունքում կայացված միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջ:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ միջամտող վարչական ակտի՝ վարչական կարգով բողոքարկման արդյունքում ընդունված վարչական ակտի վերացման պահանջը կարող է հանդիսանալ վիճարկման հայցի ինքնուրույն առարկա միայն այն դեպքում, երբ հայցվորը,

7

դիմելով դատարան, հետապնդում է ոչ թե սկզբնական միջամտող վարչական ակտի, այլ վարչական բողոքի քննարկման արդյունքում ընդունված միջամտող վարչական ակտի՝ դատական կարգով վերացման նպատակ: Այլ կերպ ասած, տվյալ պարագայում հայցվորը, իրացնելով իր դատական պաշտպանության իրավունքը, ցանկանում է հասնել ոչ թե սկզբնական միջամտող վարչական ակտի, այլ սկզբնական միջամտող վարչական ակտի՝ վարչական կարգով բողոքարկման արդյունքում ընդունված վարչական ակտի վերացմանը: Հետևաբար այն դեպքում, երբ վարչական դատարան ներկայացված հայցապահանջը ոչ թե անձի՝ իր իրավունքներին և օրինական շահերին միջամտող սկզբնական վարչական ակտի, այլ սկզբնական վարչական ակտի դեմ բերված վարչական բողոքի քննարկման արդյունքում կայացված միջամտող վարչական ակտի վիճարկումն է, իսկ հայցի հիմքում ընկած են բացառապես սկզբնական վարչական ակտի բողոքարկման վարույթի ընթացքում վարչական մարմնի կողմից թույլ տրված ընթացակարգային խախտումները, ապա սկզբնական միջամտող վարչական ակտի՝ վարչական կարգով բողոքարկման արդյունքում ընդունված վարչական ակտի վերացման պահանջը կարող է հանդիսանալ վիճարկման հայցի ինքնուրույն առարկա: Մինչդեռ գործնականում հնարավոր են դեպքեր, երբ անձը, դիմելով վարչական դատարան, պահանջում է վերացնել իր իրավունքներին և օրինական շահերին միջամտող սկզբնական վարչական ակտի՝ վարչական կարգով բողոքարկման արդյունքում ընդունված վարչական ակտը, սակայն հայցի հիմքում դնում է ոչ թե սկզբնական վարչական ակտի բողոքարկման վարույթի ընթացքում վարչական մարմնի կողմից թույլ տրված ընթացակարգային խախտումները, այլ սկզբնական վարչական ակտի՝ նյութական կամ ընթացակարգային իրավական նորմերի խախտմամբ ընդունված լինելու հանգամանքը: Այսինքն՝ քննարկվող պարագայում հայցվորը, իրացնելով իր դատական պաշտպանության իրավունքը, իրականում ցանկանում է հասնել իր իրավունքներին և օրինական շահերին միջամտող սկզբնական վարչական ակտի վերացմանը, սակայն սխալմամբ պահանջում է վերացնել ոչ թե սկզբնական միջամտող վարչական ակտը, այլ այդ վարչական ակտի՝ վարչական կարգով բողոքարկման արդյունքում ընդունված վարչական ակտը: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել ընդգծել, որ բոլոր այն դեպքերում, երբ դատարան ներկայացված հայցադիմումի բովանդակությունից ակնհայտ է, որ հայցվորը, դիմելով դատարան, իրականում հետապնդում է սկզբնական միջամտող վարչական ակտի վերացման նպատակ, սակայն սխալմամբ պահանջում է վերացնել սկզբնական միջամտող վարչական ակտի բողոքարկման արդյունքում ընդունված վարչական ակտը, ապա սկզբնական միջամտող վարչական ակտի՝ վարչական կարգով բողոքարկման արդյունքում ընդունված վարչական ակտի վիճարկումն առանց սկզբնական միջամտող վարչական ակտի վիճարկման չի կարող ապահովել անձի խախտված իրավունքների արդյունավետ պաշտպանություն, քանի որ միջամտող վարչական ակտի՝ վարչական կարգով բողոքարկման արդյունքում ընդունված վարչական ակտի վերացման դեպքում անգամ սկզբնական միջամտող վարչական ակտը շարունակում է գործել՝ պահպանելով իր միջամտող ազդեցությունն անձի իրավունքների և օրինական շահերի նկատմամբ: Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ բոլոր դեպքերում, երբ ներկայացվել

է

միջամտող

վարչական

ակտի՝

վարչական

կարգով

բողոքարկման

արդյունքում ընդունված վարչական ակտի վիճարկման հայցապահանջ առանց սկզբնական

8

միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջի, սակայն հայցի հիմքում ընկած իրավական և փաստական հանգամանքներից ակնհայտ է, որ հայցվորն իրականում ցանկանում է դատական կարգով վերացնել ոչ թե միջամտող վարչական ակտի՝ վարչական կարգով բողոքարկման արդյունքում ընդունված վարչական ակտը, այլ իր իրավունքներին և օրինական շահերին միջամտող սկզբնական վարչական ակտը, ապա վարչական դատարանը գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու («ex officio») սկզբունքի ուժով պարտավոր է առաջարկել հայցվորին ճշտել ոչ ճիշտ հայցապահանջը: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ քննարկվող իրավիճակում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու («ex officio») սկզբունքի ուժով ոչ ճիշտ հայցապահանջը ճշտելու վերաբերյալ վարչական դատարանի կողմից հայցվորին առաջարկ ներկայացնելու և հայցվորի կողմից դատարանի նշված առաջարկն ընդունվելու դեպքում տեղի է ունենում ոչ թե հայցի առարկայի կամ հայցային պահանջների չափի փոփոխություն, այլ ներկայացված հայցապահանջի

ճշգրտում

և

համապատասխանեցում

հայցվորի

իրական

կամարտահայտությանն ու դատական պաշտպանության դիմելիս վերջինիս հետապնդած իրական նպատակին (տե՛ս, Ալեքսանդր Կարալովն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի

թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտած դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել հետևյալը.

Գործնականում հնարավոր են դեպքեր, երբ թեկուզև հայցվորն իր կողմից ներկայացված հայցի

հիմքում

վկայակոչում

է

սկզբնական

վարչական

ակտը

նյութական

կամ

ընթացակարգային իրավական նորմերի խախտմամբ ընդունված լինելը, մինչդեռ վիճարկում է սկզբնական վարչական ակտի՝ վարչական կարգով բողոքարկման արդյունքում ընդունված վարչական ակտը, սակայն դրանից հետո առանց դատարանի մատնանշման՝ ինքնուրույն, հայցապահանջը համապատասխանեցնում է իր կամարտահայտությանն ու դատական պաշտպանության դիմելիս ի սկզբանե իր հետապնդած իրական նպատակին: Այլ կերպ ասած՝ հայցվորը, ինքնուրույն պարզելով իր կողմից ներկայացված հայցային պահանջի ոչ ճշգրիտ լինելը և դրա անհամապատասխանությունը դատական պաշտպանության դիմելիս իր հետապնդած իրական նպատակին, չսպասելով դատարանի կողմից ճիշտ հայցային պահանջը մատնանշելու պարտականության իրացմանը, ճշտում

է հայցապահանջը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես վարչական դատարանի կողմից գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու («ex officio») սկզբունքի ուժով հայցապահանջի ճշտում իրականացվելու, այնպես էլ հայցվորի կողմից հայցապահանջն առանց դատարանի մատնանշման՝ ինքնուրույն, ճշտելու դեպքում տեղի է ունենում ոչ թե հայցի առարկայի կամ հայցային պահանջների չափի փոփոխություն, այլ ներկայացված հայցապահանջի

ճշտում

և

համապատասխանեցում

հայցվորի

իրական

կամարտահայտությանն ու դատական պաշտպանության դիմելիս վերջինիս հետապնդած իրական նպատակին:

Վերոնշյալ

իրավիճակի

պայմաններում

անդրադառնալով

վիճարկման

հայց

ներկայացնելու համար օրենքով նախատեսված դատավարական ժամկետների հաշվարկման կարգին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

9

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

(Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասինե եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր

ոք,

երբ

որոշվում

են

նրա

քաղաքացիական

իրավունքները

և

պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...): ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, այդ թվում, եթե խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ` այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին ՀՀ Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտերի ուժով։ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական գործողությունները կատարվում են նույն օրենսգրքով, այլ օրենքներով սահմանված դատավարական ժամկետներում, իսկ դրանց սահմանված չլինելու դեպքում` դատարանի սահմանած ժամկետներում։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ վարչական մարմնի ընդունած ակտը կամ ակտը չընդունելը կամ գործողություն կատարելը կամ չկատարելը բողոքարկվել է վարչական կարգով, սույն հոդվածով սահմանված ժամկետները հաշվարկվում են բողոքի վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց կամ բողոքի քննության համար սահմանված ժամկետն ավարտվելուց հետո։ (Տնտեսական մրցակցության պաշտպանության մասինե ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ Հանձնաժողովի ընդունած վարչական ակտը կարող է բողոքարկվել վարչական կարգով` ուժի մեջ մտնելու պահից 10-օրյա ժամկետում: Հանձնաժողովի ընդունած վարչական ակտը կարող է բողոքարկվել դատական կարգով` վարչական բողոքի քննարկման արդյունքներին համաձայն չլինելու դեպքում` բողոքի վերաբերյալ որոշումն

10

ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում, իսկ վարչական բողոք չբերելու դեպքում` Հանձնաժողովի ընդունած վարչական ակտն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում: ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 և այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար

և

արդյունավետ

դատաքննության

իրավունքների

երաշխավորման

սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի

(արդարադատության)

մատչելիությունը

կարող

է

ունենալ

որոշակի

սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը: Թեև

դատարանի

մատչելիության

իրավունքն

ուղղակիորեն

ամրագրված

չէ

Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) այն ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր: Այսպես, Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն

է

տալիս

օգտվելու

Կոնվենցիայի

6-րդ

հոդվածի

1-ին

կետում

նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland (28249/95) գործով

Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):

Հաշվի

առնելով,

որ

հայցվորի

կողմից

հայցապահանջն

առանց

դատարանի

մատնանշման՝ ինքնուրույն, իր կամարտահայտությանն ու դատական պաշտպանության դիմելիս իր հետապնդած իրական նպատակին համապատասխանեցման դեպքում, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, տեղի է ունենում ոչ թե հայցի առարկայի կամ հայցային պահանջների չափի փոփոխություն, այլ՝ ներկայացված հայցապահանջի ճշտում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվորի կողմից հայց ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետները պահպանված լինելու հարցը պարզելիս այս դեպքում դատարանը պետք է հիմք ընդունի ոչ թե հայցապահանջի ճշտման, այլ՝ սկզբնական հայցի ներկայացման պահը: Այսինքն՝ այն պայմաններում, երբ անձը, դիմելով վարչական դատարան, թեկուզև պահանջել է վերացնել իր իրավունքներին և օրինական շահերին միջամտող սկզբնական վարչական ակտի՝ վարչական կարգով բողոքարկման արդյունքում ընդունված վարչական ակտը,

11

սակայն ի սկզբանե հայցի հիմքում դնում է հենց սկզբնական վարչական ակտի՝ նյութական կամ ընթացակարգային իրավական նորմերի խախտմամբ ընդունված լինելու հանգամանքը, և այնուհետև իր հայցապահանջը ճշտելու միջոցով վիճարկում է սկզբնական վարչական ակտը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատավարական ժամկետները հաշվարկելիս պետք է իրավական նշանակություն տալ հենց հայցադիմումը ներկայացնելու պահին: Ընդ որում, հիմք ընդունելով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում կայացված որոշմամբ արտահայտված այն դիրքորոշումը, որ դատավարական գործողություններ կատարելու՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետները գերակայում են այլ օրենքներով սահմանված ժամկետների նկատմամբ (տե՛ս, (Փարիզյան

սուրճ ֆակտորիե ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մտավոր սեփականության գործակալության թիվ ՎԴ/3317/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.05.2019 թվականի որոշումը), Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված՝ վիճարկման հայցը վարչական դատարան ներկայացնելու դատավարական ժամկետը գերակայում է (Տնտեսական մրցակցության պաշտպանության մասինե ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված ժամկետի նկատմամբ:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն

գործի

փաստերի

համաձայն`

Հանձնաժողովը,

քննարկելով

(Արազենե

Հայ-Գերմանական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ի կողմից ներկայացված դիմումի հիման վրա

հարուցված

վարչական

վարույթը

վերսկսելու

և

Ընկերության

նկատմամբ

պատասխանատվության միջոց կիրառելու հարցը, 07.11.2018 թվականին կայացրել է թիվ 164-Ա որոշումը (հավելված, գ.թ. 66-70)։ Նշված ակտը վարչական կարգով Ընկերությունը բողոքարկել է այն ընդունած վարչական մարմնին՝ Հանձնաժողովին։ Հանձնաժողովը 22.02.2019 թվականին կայացրել է թիվ 21-Ա որոշումը, որով Ընկերության վարչական բողոքը մերժել է (հավելված, գ.թ. 14-17)։ Այսինքն՝ Հանձնաժողովի 07.11.2018 թվականի թիվ 164-Ա որոշումը հանդիսանում է միջամտող վարչական ակտ, իսկ 22.02.2019 թվականին կայացված թիվ 21-Ա որոշումը՝ վարչական կարգով բողոքարկման արդյունքում կայացված միջամտող վարչական ակտ։

Ընկերությունը, Հանձնաժողովի 22.02.2019 թվականի թիվ 21-Ա որոշումն ստանալով 28.02.2019 թվականին, 26.03.2019 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան` պահանջելով վերացնել Հանձնաժողովի՝ վարչական կարգով բողոքարկման արդյունքում ընդունված 22.02.2019 թվականի թիվ 21-Ա որոշումը (հավելված, գ.թ. 2-7, 13): Դատարանը 28.03.2019 թվականին որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու և 11.06.2019 թվականին ժամը 10:00-ին նախնական դատական նիստ նշանակելու մասին (հավելված, գ.թ. 25, 26):

Ընկերությունը, չսպասելով Դատարանի կողմից գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու («ex officio») սկզբունքի ուժով ոչ ճիշտ հայցապահանջը ճշտելու վերաբերյալ

առաջարկի

ներկայացմանը,

իր

նախաձեռնությամբ

մինչև

նշանակված

նախնական դատական նիստի օրը՝ 04.06.2019 թվականին, ներկայացրել է (Հայցադիմումի

12

հստակեցումե վերնագիրը կրող փաստաթուղթ՝ խնդրելով վերացնել Հանձնաժողովի 07.11.2018 թվականի թիվ 164-Ա որոշումը, այսինքն՝ ճշտել է իր կողմից ներկայացված ոչ ճիշտ հայցապահանջը:

Միաժամանակ

Ընկերությունը

միջնորդել

է

հարգելի

համարել

հայցադիմումը

դատարան ներկայացնելու համար բաց թողնված դատավարական ժամկետը` նշելով, որ ի սկզբանե հայցը ներկայացվել է հայցային վաղեմության ժամկետների սահմաններում, իսկ եթե Դատարանը գտնի, որ հստակեցված՝ հիմնական վարչական ակտի վիճարկման մասով, Ընկերությունը բաց է թողել տվյալ վարչական ակտի բողոքարկման համար սահմանված ժամկետը, ապա խնդրել է հաշվի առնել, որ Դատարանի կողմից հայցապահանջի հստակ չլինելու

հանգամանքը

մատնանշելու

պարտականությունը

չկատարելը

չի

կարող

սահմանափակել իր դատական պաշտպանության իրավունքի իրացումը (հավելված, գ.թ. 60-64):

Դատարանը 05.06.2019 թվականին որոշում է կայացրել Ընկերության միջնորդությունը՝ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ, բավարարելու մասին՝ պատճառաբանելով, որ (սույն գործով նախնական դատական նիստի ժամանակ` 11.06.2019 թվականին ժամը 10:00-ին, Դատարանը զրկված չէ հայցի առարկան և հիմքերը պարզելու հնարավորությունից, առաջարկել հայցապահանջը հստակեցնել ու օրենսգրքով սահմանված

ժամկետներում,

իսկ

այդ

ժամկետները

բաց

թողնելու

պայմաններում

համապատասխան միջնորդությամբ թույլ տալ ավելացնել հայցի առարկան: Սույն գործի փաստերի համաձայն` ակնհայտ է, որ հիմնական հայցապահանջը պետք է լիներ Հանձնաժողովի 07.11.2018 թվականի թիվ 164-Ա որոշումը, որից պետք է ածանցվեր Հանձնաժողովի 22.02.2019 թվականի թիվ 21-Ա որոշումը, իսկ 04.06.2019 թվականի դրությամբ Հանձնաժողովի կողմից 07.11.2018 թվականին կայացված թիվ 164-Ա որոշումը վիճարկելու համար սահմանված դատավարական ժամկետը բաց է թողնվել անգամ այն պայմաններում, երբ հայցվորը մատնանշել է, որ այդ պահանջի չներառումը ձևական սխալ է եղելե։ Դատարանն արձանագրել է, որ (հիմնական վարչական ակտը վիճարկման առարկա չդարձնելու պայմաններում առարկայազուրկ է դառնում նույնիսկ Հանձնաժողովի 22.02.2019 թվականի թիվ 21-Ա որոշումը դատական կարգով վերացնելը, քանի որ վերադասության կարգով բողոքարկման պայմաններում կայացված որոշման վերացումը չի հանգեցնում հիմնական վարչական ակտի վերացմանը: Հետևաբար անհրաժեշտ է հարգելի համարել բաց թողնված դատավարական ժամկետը, քանի որ առկա է դատավարական ժամկետի բաց թողում և թույլ տալ հայցի հիմքի ու առարկայի լրացումե (հավելված, գ.թ. 79-81): Վերաքննիչ դատարանը 29.07.2019 թվականին որոշում է կայացրել Հանձնաժողովի վերաքննիչ բողոքը բավարարելու, Դատարանի 05.06.2019 թվականի (Բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը բավարարելու և հայցի հիմքի ու առարկայի լրացում թույլ տալու մասինե որոշումը` վիճարկման հայցը դատարան ներկայացնելու համար բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու մասով, վերացնելու ու նոր դատական ակտ կայացնելու` Ընկերության ներկայացուցչի ներկայացրած՝ հայց ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու մասին միջնորդությունը մերժելու մասին։ Վերաքննիչ դատարանն իր որոշման հիմքում դրել է նաև այն պատճառաբանությունը, որ (ի

13

սկզբանե ներկայացված հայցադիմումի բովանդակության ուսումնասիրությունից հետևում է, որ հայցվոր կողմը վիճարկման առարկա է դիտարկել բացառապես վարչական ակտի բողոքարկման

արդյունքում

կայացված

22.02.2019

թվականի

թիվ

21-Ա

որոշումըե,

(հայցադիմումում` սկզբնական տարբերակով, տեղ գտած հիմքերը և հիմնավորումները վերաբերում են հենց բողոքարկման արդյունքում կայացված որոշմանըե, (նշյալ իրողությունը վկայում է այն մասին, որ ի սկզբանե հայցվոր կողմը մտադրված է եղել վիճարկել հենց բողոքարկման արդյունքում կայացված 22.02.2019 թվականի թիվ 21-Ա որոշումը, իսկ 07.11.2018 թվականի թիվ 164-Ա որոշման վերացման վերաբերյալ պահանջ չներկայացնելը չի կարող որակվել որպես զուտ (ձևական սխալ (վրիպակ)եե:

Դրանից ելնելով՝ Վերաքննիչ դատարանը գտել է, որ (հայցվորի կողմից բերված փաստարկը՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված դատավարական ժամկետի բաց թողնելը հարգելի համարելու և վերականգնելու համար, բավարար հիմք չի կարող հանդիսանալ, քանի որ հայցվորի կողմից չի ներկայացվել որևէ հիմնավոր ապացույց, որը կհանգեցներ այն համոզման, որ հայցվորը ձեռնարկել է իրենից կախված բոլոր ողջամիտ ու

բավարար

միջոցներն

իր

դատական

պաշտպանության

իրավունքն

իրացնելու

ուղղությամբ, սակայն դրան խոչընդոտ են հանդիսացել իր կամքից անկախ օբյեկտիվ հանգամանքներե (հավելված, գ.թ. 129-137):

Վերոգրյալ

իրավական

վերլուծությունները

կիրառելով

սույն

գործի

փաստերի

նկատմամբ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Ինչպես արդեն նշվեց վերը, Ընկերության իրավունքներին և օրինական շահերին միջամտող վարչական ակտը Հանձնաժողովի 07.11.2018 թվականի թիվ 164-Ա որոշումն է, իսկ Հանձնաժողովի 22.02.2019 թվականի թիվ 21-Ա որոշումը՝ այդ վարչական ակտի դեմ ներկայացված վարչական բողոքի վերաբերյալ կայացված միջամտող վարչական ակտն է։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ 26.03.2018 թվականին Ընկերության կողմից ներկայացված վիճարկման հայցի առարկան եղել է ոչ թե հիմնական միջամտող վարչական ակտի՝ Հանձնաժողովի 07.11.2018 թվականի թիվ 164-Ա որոշման, այլ՝ վարչական կարգով այդ ակտի բողոքարկման արդյունքում ընդունված վարչական ակտի՝ Հանձնաժողովի կողմից 22.02.2019 թվականին կայացված թիվ 21-Ա որոշման վիճարկման պահանջը: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության կողմից ներկայացված հայցադիմումի

բովանդակությունից

ակնհայտ

է,

որ

վերջինս,

դիմելով

դատարան,

հետապնդել է իր իրավունքներին ու օրինական շահերին միջամտող հենց սկզբնական վարչական ակտի՝ 07.11.2018 թվականի թիվ 164-Ա որոշման վերացման նպատակ: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ տվյալ դեպքում, հաշվի առնելով սույն գործի փաստերը, Ընկերության կողմից պետք է դատարան ներկայացվեր Հանձնաժողովի հենց 07.11.2018 թվականի թիվ 164-Ա որոշման վերացման պահանջ, որն իր մեջ ներառելու էր նաև վարչական բողոքի վերաբերյալ Հանձնաժողովի կողմից 22.02.2019 թվականին կայացված թիվ 21-Ա որոշման վիճարկման պահանջը։ Սույն գործով Հանձնաժողովի կողմից 22.02.2019 թվականին կայացված թիվ 21-Ա որոշման վիճարկումն առանց 07.11.2018 թվականի թիվ 164-Ա որոշման վիճարկման չէր կարող ապահովել Ընկերության առերևույթ խախտված իրավունքների արդյունավետ պաշտպանությունը։

14

Սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերությունը Հանձնաժողովի 22.02.2019 թվականի թիվ 21-Ա որոշումն ստացել է 28.02.2019 թվականին և ի սկզբանե վիճարկման ոչ ճիշտ հայցապահանջը

Դատարան

է

ներկայացրել

26.03.2018

թվականին,

այսինքն՝

իր

իրավունքներին և օրինական շահերին միջամտող սկ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
22 ապրիլի, 2021 թ.
Գործի #:
ՎԴ/2164/05/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել