Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-65-Ն5 մարտի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2025 թվականի մարտի 5-ին «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 2-րդ մասում՝ 1) «իրավունք ունի» բառերը փոխարինել «, իսկ Լիազոր մարմինը սույն մասի 6-րդ կետով նախատեսված դեպքերում իրավունք ունեն» բառերով. 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-6-րդ կետերով. «4) Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից (բացառությամբ պաշտպանության նախարարության, արտաքին հետախուզության ծառայության և պետական պահպանության ծառայության), ազգային անվտանգության ծառայությունից՝ միայն պետական սահմանի անցման կետերում տեղադրված տեսահսկման համակարգերի մասով, տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական և համայնքային ենթակայության կազմակերպություններից ու հիմնարկներից, էլեկտրոնային համակարգերի միջոցով (տեսանկարահանող համակարգերով) հսկվող ավտոկայանատեղեր ունեցող ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպող մարմնից, ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի կառավարում իրականացնող և շտապ օգնության բնագավառի լիազոր մարմիններից և օդանավակայաններից պահանջելու և ստանալու տեսագրություններ, ունենալու հասանելիություն դրանց տարածքում շինության դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին, իսկ ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի կառավարում իրականացնող և շտապ օգնության բնագավառի լիազոր մարմինների դեպքում՝ օրենքով նախատեսված համապատասխան տրանսպորտային միջոցների տեսահսկման համակարգերին: Սույն կետում նշված մարմինները, կազմակերպությունները և հիմնարկները պարտավոր են տեսահսկման համակարգերի տեսագրությունները պահպանել առնվազն 15 օր: Սույն կետում նշված մարմիններից, կազմակերպություններից և հիմնարկներից պահանջվող տեսահսկման համակարգերին հասանելիությունը պետք է ներառի՝ ա. տեսահսկման համակարգին օգտագործողի հնարավորություն, բ. առցանց ռեժիմով տեսախցիկների կենդանի (LIVE) տեսանյութի դիտման հնարավորություն, գ. առցանց ռեժիմով տեսախցիկների կենդանի (LIVE) տեսանյութի հոսքի (stream) ստացման և պահպանման հնարավորություն, դ. առցանց ռեժիմով տեսանկարահանող սարքից տեսախցիկների տեսանյութի դիտման հնարավորություն, ե. առցանց ռեժիմով տեսանկարահանող սարքից տեսախցիկների տեսանյութի բեռնման, արտահանման հնարավորություն, զ. առցանց ռեժիմով տեսանկարահանվող գործողությունների՝ լոգավորման շտեմարանների և դիտման սարքերի հասանելիության հնարավորություն. 5) տեսահսկման համակարգերի միջոցով իրականացնելու անձանց նույնականացում բացառապես այն դեպքերում, եթե առկա է հիմնավոր կասկած, որ անձը կատարել է հանցագործություն կամ վարչական իրավախախտում. 6) տեսահսկման համակարգերի միջոցով իրականացնելու տվյալների մշակում հետևյալ նպատակներով. ա. իրավախախտումների կանխում, հայտնաբերում և բացահայտում, ինչպես նաև օրենքով նախատեսված վարչական պատասխանատվության միջոցների կիրառում, բ. հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում՝ արագ արձագանքում, գ. քննությունից կամ պատիժը կրելուց խուսափող անձանց և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի հայտնաբերում, դ. անհետ կորած քաղաքացիների և հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերում, ե. հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովում, զ. տրանսպորտային հոսքի կառավարման, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում, է. ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ համագործակցություն, ը. օրենքով սահմանված նպատակներով պետական և օրենքով չարգելված նպատակներով ոչ պետական կազմակերպություններին վճարովի հիմունքներով, միայն ապանձնավորված եղանակով անհրաժեշտ վերլուծական տվյալների տրամադրում:»: Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-10-րդ մասերով. «Սույն հոդվածով նախատեսված տեսագրություններ պահանջելը և ստանալը, տեսահսկման համակարգերին հասանելիությունը, տեսահսկման համակարգերի միջոցով տվյալների մշակումը և տեսահսկման համակարգերի կիրառումը կարող են իրականացվել բացառապես սույն հոդվածով նախատեսված նպատակներով և այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ նվազագույն չափով: Սույն հոդվածով նախատեսված տեսահսկման համակարգերին մուտք գործելու իրավունք ունեն իրավասու աշխատակիցները (ծառայողները), որոնց շրջանակը սահմանվում է Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: Տեսահսկման համակարգերին մուտք գործելու յուրաքանչյուր դեպքում պահանջվում է իրավասու աշխատակցի (ծառայողի) խիստ նույնականացում, իրավասու աշխատակցի (ծառայողի) մուտքային գործողությունների վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանում կատարվում է հաշվառում (լոգավորում), իսկ աշխատակիցը (ծառայողը) պարտադիր մուտքագրում է իր տվյալները և մուտք գործելու նպատակն արտացոլող տեղեկատվությունը: Սույն հոդվածով նախատեսված տեսահսկման համակարգերի միջոցով տեսանյութի ներբեռնման յուրաքանչյուր դեպքում տեսանյութի վրա պետք է արտացոլվեն դրա ներբեռնման օրը, ամիսը, տարեթիվը և ժամը, ինչպես նաև «Ներքին գործերի նախարարություն» անվամբ ջրանշանը։ Առցանց ռեժիմով տեսահսկման դեպքում տեսահսկող սարքի էկրանին պետք է առցանց ռեժիմով արտացոլվեն տեսահսկման օրը, ամիսը, տարեթիվը և ժամը։ Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված աշխատակիցները (ծառայողները) պարտավոր են պահպանել տեսահսկման համակարգերով իրենց հայտնի դարձած տեղեկությունների գաղտնիությունը, ինչպես նաև տեսահսկման համակարգերով ստացված տվյալները մշակել բացառապես օրենքով նախատեսված նպատակներով: Սույն մասով նախատեսված պարտականության չկատարումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն: Լիազոր մարմինն իր տեսահսկման համակարգերի մասով համայնքներին տրամադրում է սույն հոդվածով նախատեսված հասանելիություն այն սկզբունքով, որ յուրաքանչյուր համայնք հասանելիություն ունենա Լիազոր մարմնի՝ միայն տվյալ համայնքի վարչական տարածքում տեղադրված տեսահսկման համակարգերին։ Լիազոր մարմնի և համայնքների միջև տեսահսկման համակարգերին փոխադարձ հասանելիությունն ապահովվում է փոխադարձ հատուցմամբ՝ տեսահսկման համակարգերով հայտնաբերված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով իրավախախտումը կատարած անձանցից գանձված գումարի մի մասը համապատասխանաբար պետական կամ համայնքային բյուջե փոխանցելու միջոցով, որի չափը որոշելու բանաձևը սահմանվում է Կառավարության որոշմամբ։ Տեսահսկման համակարգերին հասանելիության տրամադրման և տեսահսկման իրականացման կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ:»: Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի օգոստոսի 9-ից: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2025 թ. մարտի 28 Երևան ՀՕ-65-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2025 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-65-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (09.08.2025-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2025.03.31-2025.04.13 Պաշտոնական հրապարակման օրը 31.03.2025 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 05.03.2025 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 28.03.2025 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 09.08.2025 Հիմնական ակտ 05.03.2025, ՀՕ-65-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 16.04.2001, ՀՕ-177 16.04.2001, ՀՕ-177 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 15.05.2025, N 408-Ա ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
5 մարտի, 2025 թ.
Գործի #:
ՀՕ-65-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել