Մկրտչյան — ՎԴ/4450/05/17
Ամփոփում
քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.12.2019 թվականի որոշման դեմ, ըստ հայցի Կոմիտեի ընդդեմ Լիլիթ Մկրտչյանի` 59.554.967 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Լիլիթ Մկրտչյանի ընդդեմ Կոմիտեի՝ 31012017 թվականի (Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասինե թիվ 30/03 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Կոմիտեն պահանջել է Լիլիթ Մկրտչյանից բռնագանձել 59.554.967 ՀՀ դրամ։
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական
դատարանի որոշում
Վարչական գործ թիվ ՎԴ/4450/05/17
Նախագահող դատավոր՝ Կ. Ավետիսյան
Դատավորներ`
Կ. Բաղդասարյան
Կ. Մաթևոսյան
Վարչական գործ թիվ ՎԴ/4450/05/17
2020թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող
զեկուցող
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ս ԱՆՏՈՆՅԱՆ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
2020 թվականի դեկտեմբերի 10-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.12.2019 թվականի որոշման դեմ, ըստ հայցի Կոմիտեի ընդդեմ Լիլիթ Մկրտչյանի` 59.554.967 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Լիլիթ Մկրտչյանի ընդդեմ Կոմիտեի՝ 31012017 թվականի (Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասինե թիվ 30/03 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Կոմիտեն պահանջել է Լիլիթ Մկրտչյանից բռնագանձել 59.554.967 ՀՀ դրամ։
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Լիլիթ Մկրտչյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 31012017 թվականի (Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասինե թիվ 30/03 որոշումը:
2
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ավագյան) (այսուհետ` Դատարան) 10.10.2018 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը կարճվել է։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ`Վերաքննիչ դատարան) 12.12.2019 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 10.10.2018 թվականի (Վարչական գործի վարույթը կարճելու մասինե որոշումը թողնվել է անփոփոխ: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում հիմնավորումներով.
ներքոհիշյալ
Վերաքննիչ դատարանը խախտել է (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործի փաստերի ուսումնասիրությունը վկայում է, որ Կոմիտեն պատշաճ կատարել է իր՝ որպես վարչական մարմնի՝ (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ գրավոր վարչական ակտը վարույթի մասնակիցներին հանձնելու պարտականությունը։ Մինչդեռ Վերաքննիչ դատարանը հարկային մարմնի վրա դրել է առավել ծանր պարտականություն, քան նախատեսված է կիրառելի իրավանորմով, որպիսի պարտականությունը միաժամանակ անիրատեսական է՝ հաշվի առնելով սույն գործում առկա փորձագիտական եզրակացությունները:
Վերաքննիչ դատարանի կողմից սույն գործում առկա ապացույցները չեն ուսումնասիրվել համակցության մեջ, որի արդյունքում Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ նույնիսկ փորձագետների կողմից հնարավոր չի եղել միանշանակ հաստատել այն փաստը, որ հետադարձ փոստային անդորրագրի վրա առկա ստորագրությունը Լիլիթ Մկրտչյանինը չէ: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.12.2019 թվականի որոշումը և այն փոփոխել՝ հայցը բավարարել, կամ գործն ուղարկել նոր քննության։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 31012017 թվականի (Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասինե թիվ 30/03 որոշման համաձայն՝ որոշվել է Լիլիթ Մկրտչյանից գանձել 59.554.967 ՀՀ դրամ պարտավորության գումար (հատոր 1-ին, գ.թ. 21-23)։
2. Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 31012017 թվականի (Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասինե թիվ 30/03 որոշումը Լիլիթ Մկրտչյանին ուղարկվել է ՀՀ, ք Երևան, Շենգավիթ, Կաշեգործների փողոց, թիվ 478 տուն հասցեով, որը ստացվել է 07022020 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 24)։
3 (Փորձաքննությունների ազգային բյուրոե ՊՈԱԿ-ի 15022018 թվականի թիվ 17-0627Դ եզրակացության համաձայն՝ թիվ AR234929360AM ստացման/հանձնման/վճարման/ գրանցման ծանուցագրի ստորին ձախ հատվածում՝ (0702ե բառերի դիմաց տեղադրված ստորագրությունը հավանաբար չի կատարվել Լիլիթ Մկրտչյանի կողմից, այլ կատարվել է մեկ այլ անձի կողմից (հատոր 2-րդ, գ.թ. 7-8)։
3
4 (Փորձագիտական կենտրոնե ՊՈԱԿ-ի 26042018 թվականի թիվ 34271801 եզրակացության համաձայն՝ փորձաքննության տրամադրված` Շենգավիթ, Կաշեգործների փող 478 Լիլիթ Ռոբերտի Մկրտչյանին հասցեագրված 0702 թվագրված AR234929360AM ստացման/հանձնման/վճարման/գրանցման ծանուցագրի բնօրինակի ստորին ձախ մասում՝ (Ամսաթիվ և ստորագրությունե տողագծից վեր, (0702ե թվային գրառման դիմաց տեղադրված ստորագրությունը հավանաբար չի կատարվել Լիլիթ Մկրտչյանի կողմից, այլ կատարվել է մեկ այլ անձի կողմից (հատոր 2-րդ, գ.թ. 49-52)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այսինքն՝ Վերաքննիչ դատարանի կողմից (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը.
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք փոստային հավաստագրի վրա առկա որպես ստացողի ստորագրության պատկանելության վերաբերյալ փորձագետի հավանական եզրակացությունը բավարար է հասցեատիրոջ կողմից վարչական ակտի մասին իրազեկված չլինելու փաստը հաստատված համարելու համար:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն` դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե բացահայտվել են նույն օրենսգրքի 80-րդ հոդվածով նախատեսված` հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ դատարանում քննության:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1-րդ կետի համաձայն (հոդվածն ուժը կորցրել է 08122017 թվականին ընդունված և 01.04.2018 թվականին ուժի մեջ մտած թիվ ՀՕ-260-Ն օրենքով)՝ վարչական դատարան կարող են դիմել նաև վարչական մարմինները կամ պաշտոնատար անձինք՝ անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա ֆիզիկական կամ իրավաբանական անձից հանրային իրավական դրամական պահանջներով նախատեսվող գումարի բռնագանձման պահանջով:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 216.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն (հոդվածն ուժը կորցրել է 08122017 թվականին ընդունված և 01.04.2018 թվականին ուժի մեջ մտած թիվ ՀՕ-260-Ն օրենքով)՝ անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերը (այսուհետ` բռնագանձման վերաբերյալ գործեր) հարուցվում են (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված հիմքերով` այդ ակտն ընդունած վարչական մարմնի հայցադիմումի հիման վրա: Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 216.2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն (հոդվածն ուժը կորցրել է 08122017 թվականին ընդունված և 01.04.2018 թվականին ուժի մեջ մտած թիվ ՀՕ-260-Ն օրենքով)՝
4
բռնագանձման վերաբերյալ գործերով հայցադիմումը, ի լրումն նույն օրենսգրքի 73-րդ հոդվածով ներկայացվող պահանջների, նաև ներառում է տեղեկություններ՝
1) վարչական ակտն ուժի մեջ մտնելու և անբողոքարկելի դառնալու մասին.
2) հանրային իրավական դրամական պահանջներով նախատեսվող գումարն արտադատական կարգով բռնագանձելու՝ օրենքով սահմանված որևէ սահմանափակման առկայության մասին։
(Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի համաձայն՝ հանրային իրավական դրամական պահանջները, օրենքով սահմանված կարգով, վարչական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական կամ համայնքային բյուջե պարտադիր կարգով դրամական գումարներ վճարելու պահանջներն են (այսուհետ՝ դրամական պահանջներ):
Իրավահարաբերության ծագման պահին գործող (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն (հոդվածի մասն ուժը կորցրել է 08122017 թվականին ընդունված և 01.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՕ-259-Ն օրենքով)՝ հանրային իրավական դրամական պահանջները ենթակա են հարկադիր կատարման Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ օրինական ուժի մեջ մտած վճռով տրված կատարողական թերթի հիման վրա, եթե՝
ա. անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է երկու հարյուր հազար դրամը,
բ. ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջի հարկադիր կատարումը հնարավոր չէ առանց նրան սեփականության (այդ թվում՝ ընդհանուր սեփականության) իրավունքով պատկանող միակ բնակարանի բռնագանձման,
գ. իրավաբանական անձից կամ անհատ ձեռնարկատիրոջից գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գույքի արժեքը:
Իրավահարաբերության ծագման պահին գործող (Հարկերի մասինե ՀՀ օրենքի (ուժը կորցրել է 01.01.2018թ.) 29.1-ին հոդվածի առաջին պարբերության համաձայն՝ հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմինը կամ տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Իրավահարաբերության ծագման պահին գործող (Հարկերի մասինե ՀՀ օրենքի (ուժը կորցրել է 01.01.2018թ.) 29.2-րդ հոդվածի առաջին պարբերության համաձայն՝ նույն օրենքի իմաստով պատշաճ ծանուցում է համարվում (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով՝ վարչական ակտի ընդունման մասին իրազեկելը:
Վերը նշված իրավանորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը հարկ վճարողների կողմից հարկային օրենսդրությամբ սահմանված ժամկետներում հարկային պարտավորությունների կատարման նկատմամբ հարկային մարմնի հսկողությունը գործնականում ապահովելու նպատակով սահմանել է, որ հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս, որից հետո, գումարը գանձելու վերաբերյալ որոշումն անբողոքարկելի դառնալու դեպքում, գումարը գանձվում է օրենքով սահմանված կարգով: Մասնավորապես՝ եթե առկա են իրավահարաբերության ծագման պահին գործող (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված հիմքերը, ապա
5
վարչական ակտի հիման վրա դրամական պահանջը հարկադիր կատարման է ենթակա դատական կարգով:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում պարզման է ենթակա իրավական այն հարցը, թե Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 31012017 թվականի (Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասինե թիվ 30/03 որոշումն արդյո՞ք օրենքով սահմանված կարգով մտել է ուժի մեջ, և ըստ այդմ վարչական մարմինը կարո՞ղ էր հայց ներկայացնել Դատարան ֆիզիկական անձի դեմ հանրային իրավական դրամական պահանջով, թե ոչ:
(Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին` նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ:
(Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարույթի մասնակիցներին վարչական ակտի ընդունման մասին իրազեկում է նույն հոդվածով նախատեսված հանձնման կամ հրապարակման եղանակով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտը, ընդունումից հետո` եռօրյա ժամկետում, պետք է հանձնվի վարույթի մասնակիցներին: Դա կարող է իրականացվել պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ, հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու, ինչպես նաև հանձնման այնպիսի եղանակներով, որոնք թույլ են տալիս հաստատել հասցեատիրոջ կողմից ակտը ստանալու կամ օրենքով սահմանված դեպքերում պատշաճ ծանուցված լինելու փաստը: Որպես կանոն, գրավոր վարչական ակտի հանձնումը պետք է կատարվի ակտը վարույթի մասնակիցներին ստորագրությամբ առձեռն հանձնելու միջոցով: Սույն մասով նախատեսված հանձնման մյուս միջոցները կիրառվում են այն դեպքում, երբ որևէ հիմնավոր պատճառով ստորագրությամբ առձեռն հանձնելու հնարավորություն չկա, այդ թվում, եթե հասցեատերն ինքը խնդրել է օգտագործել հանձնման այլ միջոցներ:
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշմամբ արդեն իսկ արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ վերոնշյալ հոդվածներով անձի՝ վարչական ակտին տեղեկանալու իրավունքը պաշտպանվում (երաշխավորվում) է (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 59-րդ և 60-րդ հոդվածներով նախատեսված երաշխիքային նորմերով: Դրանց համաձայն` այդ իրավունքի խախտման հետևանք է վարչական ակտն այն ստանալու հաջորդող օրն ուժի մեջ մտնելը (տե՛ս (Իզի
Ստարտե ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ ՀՊԾ, թիվ 3-2238/ՏԴ քաղաքացիական գործ ՀՀ վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի որոշումը):
Վերը նշված իրավանորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ վարույթ իրականացնող վարչական մարմինը գրավոր վարչական ակտն ընդունումից հետո՝ եռօրյա ժամկետում, վարույթի մասնակիցներին ընդունված գրավոր վարչական ակտի մասին պետք է իրազեկի (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով, այն է՝ հանձնման եղանակով: Մասնավորապես՝ գրավոր վարչական ակտը պետք է հանձնվի ստորագրությամբ առձեռն հանձնելու միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ պատվիրված փոստով, այդ թվում՝ ստանալու մասին ծանուցմամբ: Բացի այդ, գրավոր վարչական ակտը վարույթի մասնակիցներին կարող է հանձնվել նաև այլ եղանակով, եթե որևէ հիմնավոր պատճառով ստորագրությամբ առձեռն հանձնելու հնարավորություն չկա կամ վարչական ակտի հասցեատերն ինքն է խնդրել օգտագործել վարչական ակտի հանձնման այլ միջոցներ: Գրավոր վարչական ակտն ընդունումից հետո՝ եռօրյա ժամկետում, (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ
6
օրենքով սահմանված կարգով վարույթի մասնակիցներին հանձնելու հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ, մտնում է ուժի մեջ: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ապացույցներ են վկայի ցուցմունքը, փորձագետի եզրակացությունը (ցուցմունքը), գրավոր ապացույցները, իրեղեն ապացույցները։ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական վերլուծությունն է՝ դրանցից
յուրաքանչյուրի
վերաբերելիությունը,
թույլատրելիությունն
ու
արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության մեջ բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը՝ որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում
է
արվում
ապացույցներից
յուրաքանչյուրի
թույլատրելիության,
վերաբերելիության, հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին (տե՛ս, Ջաջուռի
գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ5/0029/05/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել, որը կարող է հանձնարարվել կա՛մ մասնագիտացված փորձագիտական հաստատությանը, կա՛մ փորձագետին։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավարության մասնակիցներն իրավունք ունեն դատարանին առաջադրելու հարցեր, որոնք պետք է պարզաբանվեն փորձաքննության ընթացքում, ինչպես նաև նշելու այն մասնագիտացված փորձագիտական հաստատությունը կամ այն փորձագետին, որին դատարանը կարող է հանձնարարել փորձաքննության կատարումը։ Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ փորձաքննություն նշանակելու մասին դատարանը կայացնում է որոշում, որով սահմանվում են հարցերի ցանկը և բովանդակությունը։ ՀՀ
վարչական
դատավարության
օրենսգրքի
40-րդ
հոդվածի
1-ին
մասի
համաձայն՝փորձագետի եզրակացությունը կազմվում է գրավոր։ Այն բովանդակում է՝
1) նշում՝ հետազոտության կատարման վայրի և ժամանակի մասին.
2) նշում՝ կիրառված մեթոդների մասին.
3) կատարված հետազոտությունների մանրամասն նկարագրությունը.
7
4) հետազոտություններից արված հետևությունները.
5) առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե փորձագետը փորձաքննություն կատարելիս պարզում է գործի համար նշանակություն ունեցող այնպիսի հանգամանքներ, որոնց կապակցությամբ նրան հարցեր չեն առաջադրվել, ապա նա իրավունք ունի այդ հանգամանքների վերաբերյալ հետևություններն արտացոլելու իր եզրակացությունում։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ փորձագետի եզրակացությունը հրապարակվում է, հետազոտվում դատական նիստում և գնահատվում մյուս ապացույցների հետ։ Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանը կարող է որոշում կայացնել գրավոր եզրակացություն ներկայացրած փորձագետին դրա վերաբերյալ ցուցմունք տալու նպատակով դատարան հրավիրելու վերաբերյալ, եթե դա անհրաժեշտ է գործի առանձին հանգամանքներ պարզելու համար։ Փորձագետի ցուցմունք տալու նկատմամբ կիրառվում են վկայի ցուցմունք տալուն վերաբերող կանոնները։
Վերոգրյալ իրավանորմերով սահմանված են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի կողմից նշանակված փորձաքննության արդյունքում փորձագետի եզրակացություն՝ որպես ապացույց, ձեռք բերելու և գնահատելու կանոնները: Անդրադառնալով փորձագետի եզրակացության՝ որպես ապացույցի գնահատման առանձնահատկություններին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ փորձագետի եզրակացությունը գնահատվում է ընդհանուր հիմունքներով և, ինչպես գործով ձեռք բերված ցանկացած այլ ապացույց, այն ենթակա է գնահատման գործում առկա մյուս ապացույցների հետ համակցության մեջ, ինչը հնարավորություն է տալիս ստուգելու ոչ միայն փորձագետի եզրակացության տրամաբանությունը, այլ նաև կատարված հետազոտության գիտական հիմնավորվածության աստիճանն ու կատարված հետևությունների լրիվությունն ու հավաստիությունը: Ընդ որում, օրենքով սահմանված ապացույցներից որևէ մեկը, այդ թվում նաև՝ փորձագետի եզրակացությունը որևէ առավելություն չունի գործում առկա մյուս ապացույցների նկատմամբ և ենթակա է գնահատման ընդհանուր կարգով՝ վերաբերելիության, թույլատրելության, արժանահավատության տեսանկյունից: Այդուհանդերձ, ապացույցի յուրաքանչյուր տեսակ ունի իր առանձնահատկությունները, ինչը կարող է պայմանավորված լինել ապացույցի կազմավորման բնույթով, աղբյուրով, արտահայտման ձևով և այլ գործոններով: Հետևաբար, անգամ
ընդհանուր
կարգով
գնահատումն
անհրաժեշտ
է
իրականացնել
այդ
առանձնահատկությունների հաշվառմամբ (տե՛ս, Սամվել Ֆրանգուլյանն ընդդեմ Հենրիկ
Ֆրանգուլյանի թիվ ԵԷԴ/1089/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
Թեև
նշված
իրավական
դիրքորոշումն
արտահայտվել
է
քաղաքացիական
դատավարության կարգով քննվող գործի շրջանակներում, սակայն Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հավասարապես կիրառելի է նաև վարչական դատավարության կարգով քննվող գործերի նկատմամբ, քանի որ թե՛ քաղաքացիական, թե՛ վարչական գործով փորձագետի եզրակացության՝ որպես ապացույցի գնահատման առանձնահատկությունները նույնական են։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փորձագիտական եզրակացության արդյունքում տրված հավանական եզրահանգումները ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի ուժով չեն կարող ունենալ ապացուցողական նշանակություն որոշակի փաստի առկայությունն ապացուցելու առումով: Հետևության ձևը (հավանական կամ կատեգորիկ) և փորձաքննության արդյունքում տրված եզրակացությունն այն երկու բաղադրամասերն են, որոնք հնարավոր չէ տարանջատել: Ոչ հավանական եզրակացությունն ինքնին և ոչ էլ եզրակացության մեջ նշված տվյալներն առանձին վերցրած չունեն ապացուցողական նշանակություն. այդպիսին չեն համարվում նաև հիպոթեթիկ եզրակացության համար հիմք հանդիսացող տվյալները: Հավանական հետևությունների թվից, որքան էլ որ շատ դրանք լինեն,
8
չի առաջանում հավաստի և իրական եզրակացություն. հավանական հետևությունների քանակը չի ավելացնում փորձագիտական եզրակացության ապացուցողական նշանակությունը: Սույն գործի փաստերի համաձայն՝ Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 31012017 թվականի (Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասինե թիվ 30/03 որոշմամբ որոշվել է Լիլիթ Մկրտչյանից գանձել 59.554.967 ՀՀ դրամ՝ որպես պարտավորության գումար։ Նշված որոշումը Լիլիթ Մկրտչյանին ուղարկվել է ՀՀ, ք Երևան, Շենգավիթ, Կաշեգործների փողոց, թիվ 478 տուն հասցեով, որի ստացման վերաբերյալ թիվ AR234929360AM ստացման/հանձնման/վճարման/գրանցման հետադարձ ծանուցման ստորին ձախ հատվածում առկա է ստորագրություն և (0702ե նշում։ Կոմիտեն, դիմելով Դատարան, պահանջել է Լիլիթ Մկրտչյանից բռնագանձել 59.554.967 ՀՀ դրամ՝ որպես անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա չվճարված պարտավորության գումար։ Սույն գործով Դատարանի կողմից 27112017 թվականին նշանակվել է դատաձեռագրաբանական փորձաքննություն, որի արդյունքում (Փորձաքննությունների ազգային բյուրոե ՊՈԱԿ-ի 15022018 թվականի թիվ 17-0627Դ եզրակացության համաձայն՝ թիվ AR234929360AM ստացման/հանձնման/վճարման/ գրանցման ծանուցագրի ստորին ձախ հատվածում՝ (0702ե բառերի դիմաց տեղադրված ստորագրությունը հավանաբար չի կատարվել Լիլիթ Մկրտչյանի կողմից, այլ կատարվել է մեկ այլ անձի կողմից։ Դատարանի կողմից 27032018 թվականին նշանակված լրացուցիչ դատաձեռագրաբանական փորձաքննության արդյունքում կազմված (Փորձագիտական կենտրոնե ՊՈԱԿ-ի 26042018 թվականի թիվ 34271801 եզրակացության համաձայն՝ փորձաքննության տրամադրված՝ Շենգավիթ, Կաշեգործների փող 478 Լիլիթ Ռոբերտի Մկրտչյանին հասցեագրված 0702 թվագրված
AR234929360AM
ստացման/հանձնման/վճարման/գրանցման
ծանուցագրի
բնօրինակի ստորին ձախ մասում՝ (Ամսաթիվ և ստորագրությունե տողագծից վեր, (0702ե թվային գրառման դիմաց տեղադրված ստորագրությունը հավանաբար չի կատարվել Լիլիթ Մկրտչյանի կողմից, այլ կատարվել է մեկ այլ անձի կողմից։
Դատարանի 10.10.2018 թվականի որոշմամբ սույն գործի վարույթը կարճվել է այն պատճառաբանությամբ, որ գործում առկա փորձագիտական եզրակացություններով չի հաստատվում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն փաստը, որ Կոմիտեի 31.01.2017 թվականի (Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասինե թիվ 30/03 որոշումը ստանալու վերաբերյալ հետադարձ ծանուցման վրա առկա ստորագրությունը կատարվել է հայցվոր Լիլիթ Մկրտչյանի կողմից, որպիսի պայմաններում չի հաստատվում նաև այն հանգամանքը, որ Կոմիտեի 31012017 թվականի (Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասինե թիվ 30/03 որոշումը մտել է ուժի մեջ և հանդիսանում է անբողոքարկելի վարչական ակտ:
Վերաքննիչ դատարանի 12122019 թվականի որոշմամբ Դատարանի 10.10.2018 թվականի (Վարչական գործի վարույթը կարճելու մասինե որոշումը
թողնվել է անփոփոխ այն
պատճառաբանությամբ, որ հայցի հիմքում դրված վարչական ակտը հասցեատեր, գործով պատասխանող Լիլիթ Մկրտչյանին հանձնված լինելու` գործի հետագա ճակատագիրը (գործի ելքը) պայմանավորող, փաստի ապացուցման պարտականությունը կրել է Կոմիտեն, իսկ Դատարանի ձեռնարկած` ապացույցներ հավաքագրելու գործողություններով հնարավոր չէ միանշանակ եզրահանգման գալ հայցի հիմքում դրված վարչական ակտը հասցեատիրոջը հանձնված լինելու մասին, ուստի դրա բացասական հետևանքները կրում է Կոմիտեն: Իսկ այդ բացասական հետևանքները հանգում են Դատարանի վերջնական իրավացի եզրահանգմանն առ այն, որ գործի վարույթը ենթակա էր կարճման:
9
Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից խախտվել են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, քանի որ սույն գործում առկա փորձագիտական եզրակացություններով չի ապացուցվում Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 31012017 թվականի (Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասինե թիվ 30/03 որոշումը Լիլիթ Մկրտչյանի կողմից ստացված չլինելու հանգամանքը, քանի որ նշված եզրակացությունները պարունակում են հավանական եզրահանգումներ, մասնավորապես փորձագետները չեն տվել միանշանակ պատասխաններ Դատարանի կողմից առաջադրված հարցադրման վերաբերյալ։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 31012017 թվականի (Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասինե թիվ 30/03 որոշումը փոստային ծառայության միջոցով Կոմիտեի կողմից ուղարկվել է Լիլիթ Մկրտչյանի հասցեով, որն էլ սույն գործում առկա՝ ստանալու վերաբերյալ թիվ AR234929360AM հետադարձ ծանուցման համաձայն՝ հանձնվել է վերջինիս՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործում բացակայում է ստանալու վերաբերյալ թիվ AR234929360AM հետադարձ ծանուցման վրա առկա ստորագրության՝ Լիլիթ Մկրտչյանի կողմից կատարված չլինելու հանագամանքն ապացուցող պատշաճ ապացույց։
Այսպիսով Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործում առկա ապացույցներով հաստատվում են (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 31012017 թվականի (Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասինե թիվ 30/03 որոշումը փոստային ծառայության միջոցով Լիլիթ Մկրտչյանին ուղարկված լինելու և այն վերջինիս կողմից ստացված լինելու փաստերը, ուստի, հիմք ընդունելով (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի դրույթները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված որոշումը Կոմիտեի կողմից Լիլիթ Մկրտչյանին (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքով սահմանված կարգով ուղարկվել է, վերջինս իրազեկվել է վիճարկվող վարչական ակտի մասին, ըստ դրա՝ այն մտել է ուժի մեջ: Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցի հիմքերն ու հիմնավորումները քննության առարկա դարձնելու համար գործն անհրաժեշտ է ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության
իրավունքի
արդյունավետ
իրականացման
համար:
Դատական
10
պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որոնք իրենց նպատակին չեն ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.12.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Զեկուցող
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 10 դեկտեմբերի, 2020 թ.
- Գործի #:
- ՎԴ/4450/05/17
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
