ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2023 թվականի հոկտեմբերի 25-ին ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 137.8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-13-րդ մասերով. «11․ Միջպետական բեռնափոխադրումներ կատարող կազմակերպության կողմից Որակի խարտիայով նախատեսված փոխադրումների մենեջերի, այդ թվում՝ նրա փոփոխության և կազմակերպության ֆինանսական վիճակի վերաբերյալ տեղեկատվությունը սահմանված ժամկետում լիազոր մարմին չներկայացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: 12․ Թույլատրելի առավելագույն 3,5 տոննա քաշը գերազանցող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով դեպի Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ-ի) անդամ պետություններ միջպետական բեռնափոխադրումներ (բացառությամբ ոչ առևտրային փոխադրումների) կատարող կազմակերպությունների կողմից Միջազգային ավտոճանապարհային բեռնափոխադրումների Որակի խարտիայով նախատեսված փոխադրումների մենեջերի համար սահմանված պահանջները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։ 13․ Փոխադրումների գործունեությանն առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` կազմակերպության նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ փոխադրումների մենեջերի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:»։ Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2023 թ. նոյեմբերի 20 Երևան ՀՕ-347-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 նոյեմբերի 2023 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-347-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.12.2023-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2023.11.13-2023.11.26 Պաշտոնական հրապարակման օրը 21.11.2023 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 25.10.2023 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 20.11.2023 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.12.2023 Հիմնական ակտ 25.10.2023, ՀՕ-347-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 06.12.1985, 06.12.1985, Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 25 հոկտեմբերի, 2023 թ.
- Գործի #:
- ՀՕ-347-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
