Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԴ/9375/05/16 ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԴ/9375/05/16 ՄԱՍԻՆ

ՀՀ իրավական ակտերՎԴ/9375/05/164 սեպտեմբերի, 2017 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԴ/9375/05/16 ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ / 93 75 /05/16 Վարչական գործ թիվ ՎԴ / 93 75 /05/16 2017թ. Նախագահող դատավոր՝ Ա . Սարգս յան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վ ճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը ( այսուհետ` Վճռաբեկ դատարան ) նախագահությամբ Ե. Խունդկարյանի մասնակցությամբ դատավորներ Վ. Ա վանեսյանի Ս. Ա ՆՏՈՆՅԱՆԻ Ա. Բ արսեղ յանի Գ. Հ ակոբյանի Ռ. Հ ակոբյանի Տ. Պ ետրոսյանի Ե. Սողոմոնյանի Ն. Տ ավարացյանի 2017 թվականի սեպտեմբերի 04 -ին քննարկելով ըստ հայցի ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ( այսուհետ ` Ծառայություն ) ընդդեմ Նարեկ Ղազարյան ի ` գումարի բռնագանձման պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 01.03.2017 թվականի « Վերաքննիչ բողոքը մերժելու մասին » որոշման դեմ Ծառայության բերած վճռաբեկ բողոքը ,

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը . Դիմելով դատարան` Ծառայություն ը պահանջել է Նարեկ Ղազարյան ի ց բռնագանձել 225.000 ՀՀ դրամ : ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Միրզո յան) (այսուհետ` Դատարան) 22.12.2016 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.03.2017 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 22.12.2016 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայություն ը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել :

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը , հիմնավորումները և պահանջը Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով . Վերաքննիչ դատարանը խախտել է « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին » ՀՀ օրենքի 88-րդ հոդվածը: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբան ել է հետևյալ փաստարկներով . Վերաքննիչ դատարանն անտեսել է , որ անբողոքարկելի վարչական ակտով առաջադրված տուգանքը և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի ` 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ 305- րդ հոդվածի ուժով այդ տուգանքին ավելացած մասը , որոնց հանրագումարը գերազանցում է 200.000 ՀՀ դրամը , պետք է դիտարկվեն ամբողջականության մեջ ` որպես մեկ հանրային իրավական դրամական պահանջ : Ընդ որում , օրենսդիրը տուգանքի չափի ավելացումը սահմանել է որպես ինքնաբերաբար տեղի ունեցող իրադարձություն , այսինքն ` տուգանքի չափի ավելացման կապակցությամբ վարչական ակտ ընդունելու անհրաժեշտություն առկա չէ : Հետևաբար սույն գործով ներկայացված հանրային իրավական դրամական պահանջը ` 225.000 ՀՀ դրամի չափով , ենթակա է հարկադիր կատարման դատական կարգով : Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 01.03.2017 թվականի « Վերաքննիչ բողոքը մերժելու մասին » որոշումը :

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար , և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները ` անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջների հարկադիր կատարման առանձնահատկությունների վերաբերյալ , կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար : Վերոգրյալով պայմանավորված ` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին. 1) անբողոքարկելի վարչական ակտով առաջադրված գումարի բռնագանձման վերաբերյալ հանրային իրավական դրամական պահանջ պարունակող հայցերը ենթակա են արդյո՞ք դատարանում քննության, 2) ի՞նչ նյութաիրավական պայմանների առկայության դեպքում է գործում անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջի ` դատական կարգով հարկադիր կատարման եղանակը, 3) անբողոքարկելի վարչական ակտով առաջադրված գումարի բռնագանձման վերաբերյալ վարչական մարմնի կողմից ներկայացված հանրային իրավական դրամական պահանջ պարունակող հայցադիմումի ընդունելիության փուլում ի՞նչ որոշում պետք է կայացնի վարչական դատարանը, եթե հանրային իրավական դրամական պահանջը դատական կարգով հարկադիր կատարելու ` օրենքով սահմանված նյութաիրավական պայմանները բացակայում են, 4) հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարումը կարող է արդյո՞ք տեղի ունենալ դատական եղանակով, եթե այդ պահանջի հիմքում ընկած անբողոքարկելի վարչական ակտով ֆիզիկական անձից բռնագանձման ենթակա գումարի չափը չի գերազանցում 200.000 ՀՀ դրամը, սակայն այդ գումարի և դրա նկատմամբ իրավունքի ուժով ինքնաբերաբար ավելացած մասի հանրագումարը գերազանցում է 200.000 ՀՀ դրամը, իսկ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասի «բ» և «գ» կետերով նախատեսված պայմանները բացակայում են: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի համաձայն ` հանրային իրավական դրամական պահանջները, օրենքով սահմանված կարգով, վարչական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական կամ համայնքային բյուջե պարտադիր կարգով դրամական գումարներ վճարելու պահանջներն են (...): «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ` դրամական պահանջները ենթակա են կատարման անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Նույն հոդվածի 1.1-ին մասի համաձայն ` հանրային իրավական դրամական պահանջները ենթակա են հարկադիր կատարման Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ` օրինական ուժի մեջ մտած վճռով տրված կատարողական թերթի հիման վրա, եթե ` ա. անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է երկու հարյուր հազար դրամը, բ. ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջի հարկադիր կատարումը հնարավոր չէ առանց նրան սեփականության (այդ թվում ` ընդհանուր սեփականության) իրավունքով պատկանող միակ բնակարանի բռնագանձման, գ. իրավաբանական անձից կամ անհատ ձեռնարկատիրոջից գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գույքի արժեքը: « Դատական ակտերի հարկադիր կատարման մասին » ՀՀ օրենքի 1- ին հոդվածի համաձայն ` (...) նույն օրենքը , « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 13- րդ գլխին համապատասխան , սահմանում է նաև հանրային իրավական դրամական պահանջների կատարման պայմանները և կարգը ` այնքանով , որքանով դրա նորմերն իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են անբողոքարկելի վարչական ակտի կատարման նկատմամբ: « Դատական ակտերի հարկադիր կատարման մասին » ՀՀ օրենքի 2- րդ հոդվածի 7- րդ կետի համաձայն ` հարկադիր կատարման ենթակա են անբողոքարկելի վարչական ակտերը ` « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 13- րդ գլխով սահմանված կարգով: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3- րդ հոդվածի 2- րդ մասի 2.1- րդ կետի համաձայն ` վարչական դատարան կարող են դիմել նաև վարչական մարմինները կամ պաշտոնատար անձինք ` անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա ֆիզիկական կամ իրավաբանական անձից հանրային իրավական դրամական պահանջներով նախատեսվող գումարի բռնագանձման պահանջով: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 216.1- րդ հոդվածի 1- ին մասի համաձայն ` անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերը (...) հարուցվում են « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 88- րդ հոդվածի 1.1- ին մասով նախատեսված հիմքերով ` այդ ակտն ընդունած վարչական մարմնի հայցադիմումի հիման վրա : ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 216.2- րդ հոդվածի 1- ին մասի համաձայն ` բռնագանձման վերաբերյալ գործերով հայցադիմումը , ի լրումն նույն օրենսգրքի 73- րդ հոդվածով ներկայացվող պահանջների , նաև ներառում է տեղեկություններ ` 1) վարչական ակտն ուժի մեջ մտնելու և անբողոքարկելի դառնալու մասին . 2) հանրային իրավական դրամական պահանջներով նախատեսվող գումարն արտադատական կարգով բռնագանձելու՝ օրենքով սահմանված որևէ սահմանափակման առկայության մասին : ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 216.3- րդ հոդվածի համաձայն ` բռնագանձման վերաբերյալ գործերով հայցադիմումը , ի լրումն նույն օրենսգրքի 79- րդ հոդվածով սահմանված հիմքերի , վերադարձվում է նաև նույն օրենսգրքի 216.1- ին հոդվածի 1- ին մասով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում : ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80- րդ հոդվածի 1- ին մասի 1-ին կետի համաձայն ` վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը , եթե հայցը ենթակա չէ դատարանում քննության : Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի ` 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ 305- րդ հոդվածի համաձայն ` (...) նույն օրենսգրքի 224- րդ հոդվածի երկրորդ մասի 2- րդ կետով նախատեսված հոդվածներով սահմանված տուգանքը նշանակելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու օրվանից կամ տուգանքը նշանակելու մասին որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում գանգատը կամ բողոքն առանց բավարարման թողնելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձի <SPAN style='FONT-FAMILY: "Sylfaen",serif; mso-bidi-f

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
4 սեպտեմբերի, 2017 թ.
Գործի #:
ՎԴ/9375/05/16
Դատարան:
ՀՀ իրավական ակտեր

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել