Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Ղազարյան — ՎԴ/10837/05/21
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Ղազարյան — ՎԴ/10837/05/21

Վճռաբեկ դատարանՎԴ/10837/05/2130 ապրիլի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Երնանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 23.04.2024 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Արզուման Ղազարյանի ընդդեմ Քաղաքապետարանի՝ այլնս իրավաբանական ուժ չունեցող 25.06.2021 թվականի թիվ 2147-Ա որոշումը ոչ իրավաչափ ճանաձելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Արզուման Ղազարյանը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել այլնս իրավաբանական ուժ չունեցող Երեանի քաղաքապետի 25.06.2021 թվականի թիվ 2147-Ա «Երնան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Մազմանյա

Ամբողջ Տեքստ

ՐԱ ՊԱ

2 1135 թ ՑԻ

ԱՐՀ ԱՏ

ԿԱՏ 6)

ԽՏ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/10837/05/21

դատարանի որոշում 2025թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/10837/05/21

Նախագահող դատավոր՝ Կ. Գնորգյան

Դատավորներ՝ Ա. Առաքելյան

Գ. Սոսյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Ք. ՄԿՈՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

2025 թվականի ապրիլի 30-ին

գրավոր ընթացակարգով քննելով Երնանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 23.04.2024 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Արզուման Ղազարյանի ընդդեմ Քաղաքապետարանի՝ այլնս իրավաբանական ուժ չունեցող 25.06.2021 թվականի թիվ 2147-Ա որոշումը ոչ իրավաչափ ճանաձելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Արզուման Ղազարյանը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել այլնս իրավաբանական ուժ չունեցող Երեանի քաղաքապետի 25.06.2021 թվականի թիվ 2147-Ա «Երնան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Մազմանյան փողոցի Հ-.12 շենքի հարնանությամբ կառուցված ինքնակամ շինություն, քանդելու ն համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատելու մասին» որոշումը:

2

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Կ. Զարիկյան) (այսուհետ` Դատարան) 10.03.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.04.2024 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 10.03.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը (ներկայացուցիչ Լաուրա Հարությունյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկեաբանել ն կիրառել ««Վարչարարության հիմուեքեերի ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի Լիե մասի «ա» կերը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածը, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածը, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ կառավարության «Ինքնակամ կառույցների օրինականցման ն տեօրինեման կարգը հաստատելու մասին» 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշումը:

Բողոք բերած անձը նշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Սուն վարչական գործով ենթակա էր պարզման, թե տվյալ հանրային իրավահարաբերություններում հայցվորի ո՞ր իրավունքն է խախտվել, արդյո՞ք տվյալ դեպքում հայցվորն ուներ կամ կարող էր ունենալ օրինական ակնկալիք ն արդարացված շահ, թե՝ ոչ:

Վերաքննիչ դատարանն ի պաշտոնե պատշաճ գնահատման չի արժանացրել գործի փաստերը, մասնավորապես՝ չի գնահատել այն փաստական հանգամանքը, որ վիճարկվող որոշման կայացման համար հիմք է հանդիսացել այն, որ Մազմանյան փողոցի թիվ 12 շենքի հարնանությամբ Երնան համայնքին պատկանող հողամասում, առանց հողօգտագործման իրավունքի Ա առանց համապատասխան թույլտվության, ինքնակամ իրականացվել են մետաղական կոնստրուկցիաներով ն քարե շարվածքով շինության շինարարական աշխատանքներ, իսկ դրանով ծանրաբեռնված հողամասը փաստացի օգտագործվել է ապօրինի, քանի որ այդ հողամասի նկատմամբ չկա ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձնակերպված որնէ իրավունք: Ավելին, գործում առկա չէ որնէ ապացույց, որ նշված շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով:

Հայցվորը չի ապացուցել իր համար առաջացած վնասի հատուցման պահանջ ներկայացնելու իրավունքը, քանի որ նշված շինությունը չի համապատասխանել օրենքի պահանջներին ն ենթակա չի եղել օրինականացման, հետնաբար վերջինս որնէ իրավունք չի ունեցել նշված շինության նկատմամբ, ուստի հայցվորի մոտ չի ծագել ՀՀ վարչական

Յ

դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի շրջանակներում հայցադիմում ներկայացնելու իրավունք:

Վերոգրյալից հետնում է, որ ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը գործի բազմակողմանի ն օբյեկտիվ քննություն իրականացնելու պարագայում կհանգեին այն հետնության, որ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում կառուցված ինքնակամ կառույցներն օրինականացնելու կամ քանդելու որոշում համայնքի ղեկավարն ընդունում է իր սեփական նախաձեռնությամբ ն օրինականցման ենթակա չեն այն ինքնակամ կառույցները, որոնց պահպանումը խախտում է այլ անձանց իրավունքները ն օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ է սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:

Ինչ վերաբերվում է Վերաքննիչ դատարանի այն պնդմանը, որ վարչական վարույթի նյութերով չի հաստատվում վիճարկվող որոշմամբ արձանագրված փաստն առ այն, որ տեղի է ունենում շինարարություն, սակայն տարածքը շինարարական հրապարակով կահավորված չէ, ն որ կառուցվող շինությունը որնէ կերպ սահմանազատված չէ, մայթը տարանջատված չէ ինքնակամ շինությունից, ապա Վերաքննիչ դատարանը չի ձեռնարկել համարժեք միջոցներ նշված ապացույցները ձեռք բերելու ուղղությամբ:

Վերաքննիչ դատարանը գործը քննել է թերի, հետամուտ չի եղել գործով օբյեկտիվ ճշմարտության բացահայտմանը, բոլոր ապացույցները համակցությամբ չի գնահատել, չի ապահովել գործի քննության բազմակողմանիությունն ու ամբողջականությունը, գործով էական նշանակություն ունեցող հարցերն ի պաշտոնե քննության առարկա չի դարձրել ն դրանք չի պարզել, որոնք էլ հանգեցրել են սխալ համոզմունք ձնավորելուն ն գործի ելքի սխալ լուծման:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոքաբերը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.04.2024 թվականի որոշումը ն այն փոփոխել՝ հայցն ամբողջությամբ մերժել, կամ գործն ուղարկել նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

1) Երնանի քաղաքապետին հասցեագրված 31.05.2021 թվականի դիմումով Արզուման Ղազարյանը խնդրել է ՀՀ. կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման համաձայն օրինականացնել Աջափնյակ, Մազմանյան 12 շենքի հարնանությամբ գտնվող շինությունը (հողամասը) (գ. թ. 13):

2) Երնանի քաղաքապետի «Երնան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Մազմանյան փողոցի հ.12 շենքի հարնանությամբ կառուցված ինքնակամ շինությունը քանդելու ն համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատելու մասին» 25.06.2021 թվականի թիվ 2147-Ա որոշման 1-ին ն 2-րդ կետերով որոշվել է.

1. չօրինականացնել Երնանի Աջափնյակ վարչական շրջանի Մազմանյան փողոցի հ.12 շենքի հարնանությամբ, առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման

4

օգտագործվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ապօրինի կառուցված մետաղական կոնստրուկցիաներով ն քարե շարվածքով ինքնակամ շինությունը:

2. Հանձնարարել Երնանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության ն հողի վերահսկողության վարչության ու հասարակական կարգի պահպանության ծառայության օժանդակությամբ ապամոնտաժել Երնանի Աջափնյակ վարչական շրջանի Մազմանյան փողոցի հ.12 շենքի հարնանությամբ։ առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման օգտագործվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ապօրինի կառուցված մետաղական կոնստրուկցիաներով նե քարե շարվածքով ինքնակամ շինությունն Օ։: (կրպակը) լու անօրինական տիրապետումից ազատել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը (գ. թ. 53-56):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

Վճռաբեկ բողոքը վարութ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Վճռաբեկ դատարանը սույն գործով վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3որդ մասով նախատեսված ճանաչման հայցի որպես վարչական դատարանում իրավական պաշտպանության մեխանիզմի նշանակությանը ն այդ համատեքստում բացահայտել, թե որ դեպքերում է միջամտող վարչական ակտը համարվում այլես իրավաբանական ուժ չունեցող:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ Ա անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների Ա հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:

5

Թեն դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն ամրագրված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) այն ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր: Այսպես. Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձնավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին Ան սպլարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է՝ դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից (տե՛ս, Խոօսշ մ. Քօլռոժ (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ նան՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայե՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ՝

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ՝ Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները ն ազատությունները, ներառյալ, եթե՝

ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքնեի ն ազատությունների իրականացման համար,

բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.

2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որնէ պարտականություն.

3 նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է «վարչական պատասխանատվության:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածում ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմի: վարչական դատարան դիմելու հայցատեսակները՝ որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Այսինքն՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է այն հայցատեսակները, որոնց միջոցով ֆիզիկական ն իրավաբանական անձինք կարող են վարչական դատարանից հայցել իրենց խախտված իրավունքների Ա շահերի դատական պաշտպանություն: Ընդ որում, նշված հայցատեսակները միմյանցից առաջին հերթին տարբերվում են հայցի առարկայով, այսինքն՝ այն նյութաիրավական պահանջի բովանդակությամբ, որը ֆիզիկական ն իրավաբանական անձինք ուղղում են այս կամ այն վարչական մարմնին:

6

ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ վարչական դատարանին ընդդատյա՝ հանրային իրավահարաբերություններից բխող վեճերի լուծումը ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը նախատեսում է հայցային ն հատուկ վարույթի կարգով, ընդ որում, հայցային վարույթի կարգով վեճերի լուծումն օրենսդիրը սահմանափակել է չորս հայցատեսակներով: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված հայցատեսակները սուբյեկտիվ իրավունքների պաշտպանությանն ուղղված դատավարական գործուն կառուցակարգեր են, որոնք ելակետային նշանակություն ունեն անձի խախտված իրավունքների վերականգնման տեսանկյունից: Միննուն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցատեսակի ընտրություն, »պայմանավորված է անձի խախտված սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության եղանակով: Հատկանշական է նան այն հանգամանքը, որ վարչական դատարանում գործի քննության ն լուծման կարգն ըստ էության պայմանավորված է անձի կողմից ընտրված հայցատեսակով՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը հայցի տեսակներով է պայմանավորում հայց ներկայացնելու ժամկետները, ապացուցման բեռը, հայցի ապահովման միջոցները, ինչպես նան գործն ըստ էության լուծող դատական ակտով լուծման ենթակա հարցերի շրջանակը:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հաշվի առնելով վիճելի իրավահարաբերության բնույթը, դատական պաշտպանության ենթակա սուբյեկտիվ իրավունքը, ինչպես նան տվյալ իրավունքի վերականգնման հնարավոր եղանակի առանձնահատկությունները, դատարանը կարող է որոշել, թե որ հայցատեսակին բնորոշ կանոնների կիրառումը կարող է առավելագույնս արդյունավետորեն ապահովել անձի խախտված իրավունքների վերականգնումը՝ ապահովելով դատարանի մատչելիության իրավունքը, մասնագիտացված արդարադատության նպատակայնությունը ն սուբյեկտիվ իրավունքների ճիշտ պաշտպանության համար անհրաժեշտ ն բավարար իրավական գործիքակազմը (տես, Շուշանիկ Վարդանյանը, Թորոս Վարդանյանը ն Արարատ Խառափյան ընդդեմ Հայաստանի 6Հանրապետության 6 արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/10875/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07102022 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական արդարադատությանը բնորոշ սկզբունքի գործի հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքի բովանդակությունը սահմանված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածում: Այս սկզբունքի իրավական բաղադրիչ է հանդիսանում դատարանի մատնանշման պարտականությունը: Օրենսգրքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Դատարանը մատնանշում է հայցադիմումներում առկա ձնական սխալները, առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական ն ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նան պահանջում է, որ

7

ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու ն գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները»:

Նշված նորմն սպառիչ կերպով սահմանում է այն կոնկրետ դատավարական գործողությունները, որոնք դատարանը պարտավոր է կատարել մատնանշման պարտականության շրջանակներում: Այն է.

-մատնանշել հայցադիմումում առկա ձնական սխալները,

-առաջարկել ճշտել ոչ հստակ հայցային պահանջները,

- առաջարկել ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակով,

-առաջարկել տարբերակել հիմնական ն ածանցյալ պահանջները,

-առաջարկել համալրել ոջ բավարար փաստական տվյալները,

-պահանջել, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու ն գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները:

Ճիշտ հայցատեսակը մատնանշելու դատարանի պարտականությանը, այդ պարտականության կատարմանը ներկայացվող պահանջներին, ինչպես նան ոչ ճիշտ հայցատեսակով հայցապահանջը ձնակերպելու իրավական հետնանքներին ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է իր մի շարք որոշումներում (տե'ս, Եվա Ղազարյանն ընդդեմ ՀՀ եորարական պալատի Աստղիկ Մազմանյանի թիվ ՎԴ/6010/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.08.2024 թվականի որոշումը):

Մասնավորապես, անդրադառնալով վարչական դատավարությունում

հայցատեսակների առկայութանը ն դրա նպատակին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ Օրենսգրքով նախատեսված վարչական հայցի տեսակները ն դրանց օրենսդրական բնորոշումները չեն կարող խոչընդոտել անձանց արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի կենսագործումը: Վարչական հայցի տեսակների գոյության նպատակն այն է, որ հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերն արդյունավետ կերպով քննության առնվեն վարչական դատարանի կողմից` հաշվի առնելով միայն տվյալ հայցատեսակին բնորոշ առանձնահատուկ հատկանիշները: Այլ կերպ ասած՝ վարչական հայցի տեսակներն ուղղված են անձանց դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման ապահովմանը: Վարչական հայցի տեսակների ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված բնորոշումները չեն կարող մեկնաբանվել կամ կիրառվել որպես գործիք անձին դատական պաշտպանություն ։`փաստացի չտրամադրելու ն վարչական արդարադատությունից հրաժարվելու համար (տե'ս, Գագիկ Սիմոեյանե ըեդդեմ Երեանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/8117/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.09.2019 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը բազմիցս շեշտադրել է նան, որ որոշակի դատավարական գործողություննե կատարելի, դատավարության մասնակիցներին օժանդակելու վարչական դատարանի՝ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («Փ օքոօ/օ») պարզելու սկզբունքի էությունից բխող պարտականությունը վարչական դատավարությունում կարող է իրականացվել թե գործի հարուցման, թե. գործը դատաքննության նախապատրաստելու, թե՛ դատաքննության փուլերի ընթացքում: Ըստ

8

այդմ՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական դատարանի կողմից ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու (պատշաճ հայցատեսակը մատնանշելու) վերաբերյալ հայցվորին առաջարկ անելու պարտականությունը կարող է կատարվել նան գործի հարուցման փուլում: Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ հայցադիմումի ընդունելիության (գործի հարուցման) փուլում նշված դատավարական գործողությունը պետք է կատարվի հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման շրջանակներում:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն դեպքում, երբ անձը, իր խախտված իրավունքների պաշտպանության նպատակով դիմում է վարչական դատարան, ապա վերջինիս իրավունքների ն շահերի դատական պաշտպանությունը պետք է իրականացվի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված պատշաճ հայցատեսակի հիման վրա հարուցված վարչական գործի ըստ էության քննության ն լուծման միջոցով: Այսինքն վարչական դատավարությունոմ հայցվորի պահանջը պետք է համապատասխանի օրենքով սահմանված այն հայցատեսակին բնորոշ հայցի առարկային, որի միջոցով տվյալ վիճելի իրավահարաբերության շրջանակներում հնարավոր է գործնականում հասնել անձի իրավունքների ն շահերի դատական պաշտպանության ապահովմանը: Հետնաբար, բոլոր այն դեպքերում, երբ հայցադիմումի ընդունելիության փուլում առկա են բավարար իրավական հիմքեր առ այն, որ հայցվորը դատարան է դիմել ոչ ճիշտ հայցատեսակով, ապա վարչական դատարանը պարտավոր է գործի քննության հենց այդ սկզբնական փուլում կատարել ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու (պատշաճ հայցատեսակը մատնանշելու) վերաբերյալ իր դատավարական պարտականությունը (տես, Վարուժան Ավետիքյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/3804/05/5 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2017 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ հայցատեսակի ընտրության սուբյեկտիվ իրավունքը բոլոր դեպքերում պատկանում է հայցվորին, ն եթե ոչ հստակ կամ ոչ ճիշտ հայցատեսակը հստակեցնելու կամ ճիշտ հայցատեսակով փոխարինելու վերաբերյալ դատարանի մատնանշումից հետո էլ հայցվորը շարունակում է պնդել իր կողմից ներկայացված հայցապահանջը, ապա դատարանը պարտավոր է գործի քննությունն Օ։»-իրականացնել| հայցվորի կողմից ներկայացված հայցապահանջի շրջանակներում: Այդ պարագայում դատարանի մատնանշման պարտականությունը համարվում է (կատարված(տես, Ալեքսանդր Կարալովե ընդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը ճիշտ հայցատեսակի մատնանշմամբ հայցադիմումը վերադարձնում է միայն այն դեպքում, երբ հայցվորի պահանջը չի համապատասխանում օրենքով սահմանված այն հայցատեսակին բնորոշ հայցի առարկային, որի միջոցով տվյալ վիճելի իրավահարաբերության շրջանակներում հնարավոր է գործնականում հասնել անձի իրավունքների ն շահերի դատական պաշտպանության ապահովմանը, երբ ներկայացված հայցապահանջը

9

ձնակերպված չէ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-69-րդ հոդվածներով նախատեսված պատշաճ հայցատեսակի հայցի առարկային համահունչ: Ճիշտ հայցատեակը մատնանշելու պարտականությունը գործում է այն դեպքում, երբ հայցապահանջն իր բովանդակությամբ չի համապատասխանում այն հայցատեսակի առարկային, որի շրջանակներում առավել արդյունավետորեն կարող է իրացվել հայցվորի դատարան դիմելու իրավական նպատակը (տես, Եվա Ղազարյանն ընդդեմ ՀՀ նոտարական պալատի Աստղիկ Մազմանյանի թիվ ՎԴ/6010/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.08.2024 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ յուրաքանչյուր վեճի առանցքում շահագրգիռ անձի այն կոնկրետ սուբյեկտիվ իրավունքն է, որը վերականգնելու կամ որի խախտումը կանխարգելելու նպատակով հայց է հարուցվել դատարանում: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 66-69-րդ հոդվածներով նախատեսված հայցատեսակների ճիշտ ընտրությունը կարնոր նախապայման է իրավունքի առավել արդյունավետ վերականգնումն ապահովելու համար: Ընդ որում, ճիշտ հայցատեսակի ընտրության գործընթացում ակտիվ դերակատարություն է վերապահված ՀՀ վարչական դատարանին՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով սահմանված գործի հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքին համապատասխան ճիշտ հայցատեսակը մատնանշելու պարտականության կատարման միջոցով:

Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):

Նշված հայցատեսակի նյութական օբյեկտն իրավաբանական ուժ ունեցող վարչական ակտն է: Այս հայցատեսակի շրջանակներում դատական պաշտպանություն հայցելու դեպքում խախտված իրավունքի վերականգնումը տեղի է ունենում միջամտող վարչական ակտը վերացնելու միջոցով:

Միաժամանակ, նպատակ ունենալով վարչական արդարադատության ոլորտում երաշխավորել դատական պաշտպանության իրավունքի լիարժեք ու արդյունավետ իրացումը՝ օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսել է ճանաչման հայցատեսակ՝ որպես դատավարական կառուցակարգ այն դեպքերի համար, երբ տվյալ միջամտող վարչական ակտն այլնս իրավաբանական ուժ չունի:

Օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչել այլնս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ կատարմամբ կամ որնէ այլ կերպ իրեն սպառած գործողությունը կամ անգործությունը, եթե հայցվորն արդարացիորեն շահագրգռված է ակտը կամ գործողությունը կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու մեջ, այսինքն՝

3) առկա է նմանատիպ իրավիճակում նմանատիպ միջամտող վարչական ակտ կրկին ընդունելու կամ գործողություն կրկին կատարելու վտանգ.

2) հայցվորը մտադիր է պահանջել գույքային վնասի հատուցում, կամ

10

3 դա նպատակ է հետապնդում վերականգնելու հայցվորի 0պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:

Նշված ճանաչման հայցի առարկայի շրջանակներում օրենսդիրը հնարավորություն է ընձեռում, ի թիվս այլնի, վիճարկել այն միջամտող վարչական ակտի իրավաչափությունը, որն այլնս իրավաբանական ուժ չունի: Ընդ որում, նման հայց ներկայացնելու դեպքում հայցվորը պետք է հետապնդի Օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի 1-3-րդ կետերում նշված խնդիրների լուծման նպատակ:

Նշված հայցատեսակով հետապնդվող՝ Օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի 1-3-րդ կետերում նշված իրավական նպատակների բովանդակությունից բխում է, որ այս հայցատեսակի շրջանակներում դատական պաշտպանություն հայցելու դեպքում խախտված իրավունքի վերականգնումը տեղի է ունենում.

-`` կամ նույնաբովանդակ խախտումը կանխելու միջոցով,

- կամ վնասի հատուցման պահանջի համար անհրաժեշտ նախադրյալ հանդիսացող՝ այլնս իրավաբանական ուժ չունեցող վարչական ակտի ոչ իրավաչափ լինելու փաստի ճանաչման միջոցով,

- կամ հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավ վերականգնելու միջոցով:

Օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայցի ն 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ճանաչման հայցի առանձնահատկությունների համեմատական վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այս հայցատեսակների համար ընդհանրական են հետնյալ տարրերը.

-`` երկու հայցատեսակների դեպքում էլ հայցի նյութական օբյեկտը վարչական ակտն է մի դեպքում իրավաբանական ուժ ունեցող, մյուս դեպքում` իրավաբանական ուժը կորցրած,

-` երկու հայցատեսակների դեպքում էլ վարչական ակտի հասցեատերը դատական պաշտպանություն է հայցում ընդդեմ միջամտող վարչական ակտի,

-` երկու հայցատեսակների դեպքում էլ վեճի բովանդակությունը կազմում է վարչական ակտի ենթադրյալ ոչ իրավաչափության վերաբերյալ ակտի հասցեատիրոջ ն ակտն ընդունած վարչական մարմնի միջն տարաձայնությունը:

Տարբեր են միայն այդ հայցատեսակների շրջանակներում դատական պաշտպանության արդյունքում իրավունքի վերականգնման եղանակները՝ պայմանավորված վիճարկվող վարչական ակտի իրավաբանական ուժ ունենալու ն չունենալու հանգամանքով: Եթե վիճարկման հայցի դեպքում իրավունքի վերականգնումը տեղի է ունենում միջամտող վարչական ակտը վերացնելու միջոցով, ապա ճանաչման հայցի դեպքում՝ Օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի 1-3-րդ կետերում նշված նպատակներն իրացնելու միջոցով (տե՛ս, «ՌԻՈ» ՓԲԸ-ի ըեդդեմ Երնան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի, երրորդ անձինք' «Տիրան Օի» ՍՊԸ, «Սիվաս» ՍՊԸ, թիվ ՎԴ/2102/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.09.2023 թվականի որոշումը):

11

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այլնս իրավաբանական ուժ չունեցող վարչական ակտը ոչ իրավաչափ ճանաձչելու պահանջի մասին ճանաչման հայցի հիման վրա հարուցված վարչական գործի քննության ընթացքում դատարանը պարտավոր է պարզել հետնյալ հարցերը.

Ս արդյոք ներկայացված հայցի առարկան իսկապես այնպիսի վարչական ակտը ոչ իրավաչափ ճանաչելն է, որն այլես չունի իրավաբանական ուժ,

2) արդյո՞ք առկա է հայցվորի՝ արդարացիորեն շահագրգռված լինելը հաստատող պայմաններից որնէ մեկը, որոնք թվարկված են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասում,

Յ) արդյո՞ք առկա է բողոքարկվող վարչական ակտը ոչ իրավաչափ ճանաչելու՝ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածով սահմանված որնէ հիմք՝ ըստ դրա գործողության ժամանակ գործած օրենքների (տե'ս, Գնորգ Հարությունյանը ն Էլիդա Սարգսյանն ընդդեմ ՀՀ կառավարության, երրորդ անձ «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ թիվ ՎԴ/6572/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2019 թվականի որոշումը):

Վերահաստատելով ն զարգացնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ճանաչման հայցի նյութական օբյեկտ կարող են լինել այլնս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ կատարմամբ կամ որնէ այլ կերպ իրեն սպառած գործողությունը կամ անգործությունը, այսինքն, նշված հայցատեսակն իր հերթին ունի երկու առանձին ենթատեսակներ, որոնցից յուրաքանչյուրի դեպքում օրենսդիրն ամրագրել է հայցի իրավունքի ծագման տարբեր իրավական նախադրյալներ, մասնավորապես՝ միջամտող վարչական ակտը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջ ներկայացնելու դեպքում անհրաժեշտ է, որ այն այլնս իրավաբանական ուժ չունենա, իսկ գործողությունը կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի դեպքում՝ այն պետք է կատարմամբ կամ որնէ այլ կերպ իրեն սպառած լինի:

Ուստի, հաշվի առնելով Օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով կատարված հստակ տարանջատումը՝ նշված մասով սահմանված ճանաչման հայցի նյութական օբյեկտների միջն (այլես իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտ, կատարմամբ կամ որնէ այլ կերպ իրեն սպառած գործողություն կամ անգործություն)` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կատարմամբ կամ որնէ այլ կերպ սպառված լինելու պայմանը վերաբերելի է միայն գործողությանը (անգործությանը) Ա որնէ դեպքում չի կարող կիրառելի համարվել միջամտող վարչական ակտերի պարագայում, քանի որ միջամտող վարչական ակտը ոչ իրավաչափ ճանաձելու պահանջը Օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ճանաչման հայցի շրջանակներում քննության առարկա կարող է դառնալ բացառապես այն դեպքում, եթե վերջինս այլնս իրավաբանական ուժ չունենա, իսկ վարչական ակտի կատարված լինելու հանգամանքն ինքնին բավարար չէ այն որպես այլնս իրավաբանական ուժ չունեցող որակելու համար:

12

Անդրադառնալով այն հարցին, թե որ դեպքերում միջամտող վարչական ակտը կարող է դիտարկվել որպես այլնս իրավաբանական ուժ չունեցող` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետնյալը.

Այսպես, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նան" Օրենք) 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, ն ուղղված է անձանց համար իրավունքներ ն պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:

Նույն հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ նույն օրենքի իմաստով՝ միջամտող վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմինները մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում են անձանց իրավունքների իրականացումը, որնէ պարտականություն են դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը:

Օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտը կարող է գործել անորոշ կամ որոշակի ժամկետով:

Անորոշ ժամկետով ընդունված գրավոր վարչական ակտը գործում է այնքան ժամանակ, քանի դեռ չի փոխարինվել մեկ այլ վարչական ակտով կամ նույն օրենքով սահմանված կարգով անվավեր կամ ուժը կորցրած չի ճանաչվել, կամ օրենքով նախատեսված որնէ այլ հիմքով դրա գործողությունը չի դադարեցվել:

Որոշակի ժամկետով ընդունված գրավոր վարչական ակտը գործում է մինչն տվյալ ակտով նախատեսված ժամկետի լրանալը (...):

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական ակտը օրենքով նախատեսված դեպքերում կարող է գործողության ժամկետի վերաբերյալ որնէ նշում չպարունակել, եթե ակտով կարգավորվող հարցի լուծումը կապված է որոշակի մեկ կամ մի քանի այնպիսի գործողությունների կատարման կամ իրադարձության վրա հասնելու հետ, որոնց կատարման ավարտի կամ վրա հասնելու պահով էլ որոշվում է այդ ակտի գործողության ժամկետը (պայմանով ակտ):

Այդ ակտով նախատեսված պայմանի կատարման պահով ավարտվում է դրա գործողության ժամկետը:

Օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ոչ իրավաչափ վարչական ակտն իրավաբանական ուժը կորցնում է ինչպես դրա անվավեր ճանաչելու մասին որոշում ընդունելու, այնպես էլ վարչական ակտն ընդունելու պահից (...):

Օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` միջամտող իրավաչափ վարչական ակտը կարող է ուժը կորցնել, բացառությամբ այն դեպքերի, երբ պետք է նորից ընդունվի միննույն բովանդակությամբ նոր վարչական ակտ, կամ եթե այդ ակտի ուժը կորցրած ճանաչելն արգելվում է օրենքով նախատեսված այլ պատճառներով:

Օրենքի 67-րդ հոդվածի համաձայն՝ վարչական մարմնի ընդունած վարչական ակտի վերաբերյալ բողոքի բացակայության դեպքում այդպիսի ակտ ընդունած վարչական

13

մարմնի վերադաս վարչական մարմինը (պաշտոնատար անձը), վերահսկողության կարգով ն իր նախաձեռնությամբ, իրավունք ունի վերանայել ստորադաս վարչական մարմնի ընդունած վարչական ակտը:

Օրենքով հստակ կանոնակարգված են իրավաչափ ն ոչ իրավաչափ վարչական ակտերի ուժը կորցնելու հետ կապված հարաբերությունները, մասնավորապես՝ օրենսդիրն առանձացրել է գրավոր վարչական ակտերի գործողության դադարման (իրավաբանական ուժը կորցնելու) հետնյալ հիմքերը.

- վարչական ակտը փոխարիեվել է մեկ այլ վարչական ակտով,

- վարչական ակտն Օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անվավեր,

- վարչական ակտն Օրենքով սահմանված կարգով ճանաչվել է ուժը կորցրած (միջամտող իրավաչափ վարչական ակտը չի կարող ուժը կորցնել այն դեպքերում, երբ պետք է նորից ընդունվի միննույն բովանդակությամբ նոր վարչական ակտ, կամ եթե այդ ակտի ուժը կորցրած ճանաչելն արգելվում է օրենքով նախատեսված այլ պատճառներով):

- վարչական ակտի գործողությունը օրենքով նախատեսված որնէ հիմքով դադարեցվել է,

- որոշակի ժամկետով ընդունված վարչական ակտե իրավաբանական ուժը կորցնում է ակտի գործողության ժամկետի ավարտման ուժով,

- եթե վարչական ակտի ուժի մեջ մեալը փոխկապակցվում է որոշակի պայմանի հետ, ապա դրա կատարման պահին ավարտվում է նան վարչական ակտի գործողության մեջ գտեվելու ժամկետը:

Վճռաբեկ դատարանը նկատում է, որ ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել վարչական կամ դատական կարգով վիճարկման արդյունքում, իսկ առանձին դեպքերում նան առանց վիճարկման՝ վարչական մարմնի նախաձեռնությամբ՝ Օրենքի 67-րդ հոդվածով սահմանված ինքնավերահսկողության կարգով: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված հայցատեսակի նյութական օբյեկտ հանդիսացող միջամտող վարչական ակտի որակումը՝ «այլես իրավաբանական ուժ չունեցող», վերաբերելի է այն վարչական ակտերին, որոնք վարչական կամ դատական կարգով անվավեր չեն ճանաչվել օրենքով նման լիազորություններով օժտված համապատասխան մարմինների կողմից, քանի որ արտադատական կամ դատական կարգով վարչական ակտն անվավեր ճանաչված լինելու պայմաններում այլնս դատարանի առջն չի կարող բարձրացվել այդ նույն վարչական ակտի իրավաչափության ստուգման հարց:

Այսպիսով, նս մեկ անգամ ընդգծելով, որ վարչական ակտի իրավաբանական ուժ ունենալու (չունենալու) հանգամանքով է պայմանավորված վարչական դատավարության կարգով դատական պաշտպանության իրավունքի իրացման նպատակով օրենսդրի կողմից սահմանված կանոններին համապատասխան Օրենսգրքի 66-րդ հոդվածով նախատեսված վիճարկման կամ 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ճանաչման հայցի ընտրությունը դատական պաշտպանության դիմելու համար՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու «6: օքոօօ» սկզբունքի ուժով Դատարանը, պարզելով որ հայցի նյութական օբյեկտ հանդիսացող միջամտող

14

վարչական ակտը գտնվում է գործողության մեջ ն ունի իրավաբանական ուժ, ինչից ելնելով դրա իրավաչափությունը չի կարող գնահատվել Օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ճանաչման հայցի շրջանակներում, պարտավոր է առաջարկել հայցվորին ճշտել ոչ ճիշտ հայցապահանջ: ն ներկայացնել Օրենսգրքի 66-րդ հոդվածով նախատեսված վիճարկման հայց:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն վարչական գործը հարուցվել է Արզուման Ղազարյանի հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է ոչ իրավաչափ ճանաչե Երնանի քաղաքապետի այլնս իրավաբանական ուժ չունեցող «Երնան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Մազմանյան փողոցի հ. 12 շենքի հարնանությամբ կառուցված ինքնակամ շինությունը քանդելու ն համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատելու մասին» 25.06.2021 թվականի թիվ 2147-Ա որոշումը:

Դատարանի 10.03.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է այն պատճառաբանությամբ, որ «(..) նկատի ունենալով, որ վիճարկվող որոշումը կատարման հիմքով այլես կորցրել Է իր իրավաբական ուժն ու նշանակությունը հայցվորի համար, սակայն ակտի ոչ իրավաչափ ճանաչելը կարող է հայցվորի համար առաջացնել վնասի հատուցման պահանջ ներկայացնելու իրավունք, այն կարող է վիճարկվել ՎԴ օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ճանաչման հայցով:

(-.) հայցվորն իրավունք է ունեցել Կարգի 34-րդ կետի հիմքով ձեռք բերել Երնան քաղաքի Աջափեյակ վարչական շրջանի Մազմանյան փողոցի թիվ 12 շենքի հարնանությամբ կառուցված ինքնակամ շինությունը, սակայն վիճարկվող որոշմամբ այն քանդվել է' առանց հաստատելու Որոշման 2-րդ կերով սահմանված հիմքերից որնէ մեկի առկայությունը: Նման պայմաններում վիճարկվող որոշումն ընդունվել է վկայակոչված դրույթների խախտմամբ, ուստի ոչ իրավաչափ է»:

Վերաքննիչ դատարանի 23.04.2024 թվականի որոշմամբ Երնանի

քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի վճիռը թողնվել է անփոփոխ՝ այն պատճառաբանությամբ, որ «(.) գործում առկա' Վիճարկվող որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթի նյութերով որնէ կերպ չի հաստատվում այն հանգամանքը, որ ինքնակամ կառույցի պահպանումը վտաեգ է սպառնում քաղաքացիների կյանքին ն առողջությանը, որպիսի հանգամանքը հիմք ընդունելով վարչական մարմինը Վիճարկվող որոշմամբ որոշել է չօրինականացնել ինքնակամ կառույցը ն հանձնարարել է այն քանդել:

Ընդսմին, Վերաքենիչ դատարանն արձանագրում է, որ գործում առկա նյութերով չի հաստատվում նան այն հանգամանքը, որ ինքնակամ կառույցը կառուցված է ՀՀ հողային օրենսգրքի 60րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նան ինժեներատրաեսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված է քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով ն առաջացնում է հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

15

Նման պայմաններում Վերաքենիչ դատարանը, համաձայնելով Դատարանի դիրքորոշման հետ, գտնում է, որ Վիճարկվող որոշումը ոչ իրավաչափ է»:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լուսի ներքո անդրադառնալով սույն վարչական գործի փաստերին ն ստորադաս դատարանների պատճառաբանությունների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

Ըստ գործի փաստերի՝ Երնանի քաղաքապետին հասցեագրված 31.05.2021 թվականի դիմումով Արզուման Ղազարյանը խնդրել է ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման համաձայն օրինականացնել Աջափնյակ, Մազմանյան 12 շենքի հարնանությամբ գտնվող շինությունը (հողամասը) (գ. թ. 13):

Երնանի քաղաքապետի «Երնան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Մազմանյան փողոցի հ.12 շենքի հարնանությամբ կառուցված ինքնակամ շինությունը քանդելու ն համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատելու մասին» 25.06.2021 թվականի թիվ 2147-Ա որոշման 1-ին ն 2-րդ կետերով որոշվել է.

1. չօրինականացնել Երնանի Աջափնյակ վարչական շրջանի Մազմանյան փողոցի հ.12 շենքի հարնանությամբ, առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման օգտագ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 ապրիլի, 2025 թ.
Գործի #:
ՎԴ/10837/05/21
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել