Գրիգորյան — ԵԿԴ/0088/01/08
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. Լ Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան) 2008 թվականի հուլիսի 16ի դատավճռով Մելիք Հովսեփի Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 316-րդ հոդվածի 1-ին մասով ն դատապարտվել ազատազրկման՝ 6 (վեց) ամիս ժամկետով: 2. 2008 թվականի օգոստոսի 16-ին պաշտպան Մ.Առուստամյանը բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ խնդրելով բեկանել Առաջին ատյանի դատարանի
Ամբողջ Տեքստ
ԵԿԴ/0088/01/08
Լ-Թ». «Տ»
շր Ջի /321:5
ՀԱԱ ֆ
/2 Ր Ր ՅԵՆՎյ Ի
(ՋԵՐ
ՍԱՅՏ 24 Կ
ՖՊԱՒ:2: ի
ՀՅ ԱԲԼԻՆ ՀԵ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Նախագահող դատավոր՝ Ա.Մնացականյան
Դատավորներ՝ Մ.Պապոյան
Ս.Մարաբյան
21 հուլիսի 2023 թվական ք. Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի մարտի 24-ի որոշման դեմ Մելիք Հովսեփի Գրիգորյանի վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
Լ Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան) 2008 թվականի հուլիսի 16ի դատավճռով Մելիք Հովսեփի Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 316-րդ հոդվածի 1-ին մասով ն դատապարտվել ազատազրկման՝ 6 (վեց) ամիս ժամկետով:
2. 2008 թվականի օգոստոսի 16-ին պաշտպան Մ.Առուստամյանը բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ խնդրելով բեկանել Առաջին ատյանի դատարանի դատական ակտը ն իր պաշտպանյալին արդարացնել:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2008 թվականի օգոստոսի 27-ի որոշմամբ վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ ն նշանակվել դատական քննություն:
2008 թվականի սեպտեմբերի 1ին Վերաքննիչ քրեական դատարանում ստացվել է Մ.Գրիգորյանի դիմումը, որով վերջինս խնդրել է իր պաշտպանի կողմից բերված վերաքննիչ բողոքը թողնել առանց քննության: Նույնաբովանդակ դիմում է ներկայացրել պաշտպան Մ.Առուստամյանը:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի սեպտեմբերի 2-ի որոշմամբ քրեական գործով վերաքննիչ վարույթը կարճվել է:
21 2019 թվականի մարտի 22-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ստացվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` նան Եվրոպական դատարան)՝ Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաարանի գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճռի հիման վրա նոր հանգամանքի հիմքով վերանայման վարույթ հարուցելու վերաբերյալ Մ.Գրիգորյանի բողոքը:
ՃՇ վերաքննիչ քրեական դատարանը 2019 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ՝ Մ.Գրիգորյանի բողոքի հիման վրա նոր հանգամանքի հիմքով վերանայման վարույթ հարուցելը մերժել է՝ բողոքը ոչ պատշաճ անձի կողմից ներկայացված լինելու պատճառաբանությամբ:
3
22. «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան|՝ 2022 թվականի մարտի 24-ի որոշմամբ, Առաջին ատյանի դատարանի՝ 2008 թվականի հուլիսի 16ի դատավճռի դեմ հիմնարար խախտման հիմքով Մ Գրիգորյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
Յ 202 թվականի ապրիլի 28ին Մ.Գրիգորյանը վճռաբեկ բողոք է
ներկայացրել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի մարտի 24-ի որոշման դեմ, որը Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի հունիսի 16ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
4. Բողոք բերած անձը, հղում կատարելով 1998 թվականի հուլիսի 1Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 2-րդ հոդվածին, ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածին, «Մարդու իրավունքնեի ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Եվրոպական կոնվենցիա) 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածին, ինչպես նան օրինական ուժի մեջ՝։ մտած դատական ակտի վերանայման մասին ՀՀ Սահմանադրական դատարանի ն Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներին, նշել է, որ ստորադաս դատարանի կողմից թույլ է տրվել դատական սխալ՝ դատավարական ն նյութական իրավունքի խախտումներ, որոնք իր համար առաջացրել են ծանը հետնանքներ:
Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտը կայացվել է դատավարական նորմերի խախտմամբ, ինչպես նան Եվրոպական ' Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` անցումային դրույթները կարգավորող 483- րդ հոդվածի 8-րդ մասի վճռաբեկ բողոքը քննվում է 1998 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
4
դատարանի կողմից 2008 թվականի մարտի Լին տեղի ունեցած
իրադարձություննեի վերաբերյալ վճիռներով արտահայտված իրավական դիրքորոշումների անտեսմամբ:
Մասնավորապես, բողոքաբերը փաստարկել է, որ իր նկատմամբ կայացված դատավճի հիմքում դրված են եղել բացառապես ոստիկանության
ներկայացուցիչների ցուցմունքները, նախաքննութան ն դատաքննության ընթացքում որնէ վերաբերելի ն թույլատրելի այլ ապացույց չի ներկայացվել, իսկ ստորադաս դատարանը հաշվի չի առել իր կողմից տրված արդարացնող ցուցմունքները, ինչպես նան այն, որ Ազատության հրապարակում տեղի ունեցող խաղաղ հավաքին, որին մասնակցել է նան ինքը, միջամտել են ապօրինի կերպով:
5. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի մարտի 24-ի՝ հիմնարար խախտման հիմքով բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
6. Քրեական գործով կազմված մեղադրական եզրակացության համաճայն՝ Մելիք Գրիգորյանին ՀԸ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1Լին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «լ(..) ՐՆա անմիջական մասնակցություն է ունեցել 2008թ. փետրվարի 19-ին կայացած ՀՀ նախազահի հերթեւկան ընտրությունների հաջորդ իսկ օրվանից Երնան քաղաքում օրենքով սահմանված կարգի խախտմամը իրականացվող զանգվածային հրապարակային միջոցառումներին, ն երբ Երնանի Ազատության հրապարակում անընդմեջ իրականացվող հրապարակային զանգվածալյին, միջոցառումների մասնակիցների շիջանում հրազենի, ոազմամթերքի, պայթուցիկ նյութերի, մարմնական վնասվածքներ պատճառելու, հրկիզումներ կամ ավերումներ առաջացնելու համար հարմարեցված այլ պարագաների ապօրինի շրջանառության մասին օպերատիվ տեղեկություններն իրականացնելիս, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության ծառայողները 2008թ. մարտի Լին . 07ի սահմաններում:
5
հանրահավաքի մասնակիցներից պահանջել են հնարավորություն ընձեռել ստուգելու նրանց մոտ զենքի ն ռազմամթերքի առկայության վերաբերյալ տեղեկատվության իսկությունն, հրապարակային միջոցառման մի շարք մասնակիցներ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոարիկանության ծառայողներին դիմադրություն ցույց տալու նպատակով հարձակվել են նրանց վրա, իսկ Մ.Գրիգորյանը չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին, իրեն մոտենալու դեպքում ձեռքին եղած մերաղաձողով հարվածելու եղանակով բոնություն գործադրելու սպառնալիքներ է տվել ՀՀ ռարիկանության Մալաթիայի բաժնի աշխապտակիցներին՝ կապված երանց ծառայողական
պարտականությունները կատարելու հե»:
7. Առաջին ատյանի դատարանի՝ 2008 թվականի հուլիսի 16-ի դատավճռով ապացուցված է համարվել, որ Մ.Գրիգորյանը, չենթարկվելով ոստիկանության աշխատակցիների օրինական պահանջներին, իրեն մոտենալու դեպքում ձեռքին եղած մետաղաձողով հարվածելու եղանակով բռնություն գործադրելու սպառնալիքներ է տվել իրենց ծառայողական պարտականությունները կատարող ՀՀ ոստիկանության Երնան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի
աշխատակիցներին:
7.1. Առաջին ատյանի դատարանն իր կողմից հաստատված հանգամանքների հիմքում դրել է վկաներ՝ ՀՀ ոստիկանության Երնան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի աշխատակիցներ Արման Կիրակոսյանի, Գեորգի Այվազյանի, Մարատ (Թելոյանի, Սմբատ Հակոբյանի՝ նախաքննության ն դատաքննության ընթացքում տված ցուցմունքները":
8. Վերաքննիչ դատարանը 2022 թվականի մարտի 24-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի՝ 2008 թվականի հուլիսի 16-ի դատավճռի դեմ հիմնարար խախտման հիմքով Մ.Գրիգորյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժել Է՝ նշելով հետնյալը. «(...) /Վ/երաքննիչ բողոքում ղափապարվյալը բարձրացրել է զուտ գործով ապացույցների պարզ վերագնահատման հարց՝ նշելով, 2 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 182-186։
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 323-324:
«Տե՛ս նույն տեղում:
6
որ Դատավճոի հիմքում դրվել են բացառապես ոստիկանության ծառայողների միակողմանի ցուցմունքները, իսկ այորադաս դատարանը հաշվի չի առել իր կողմից մտված իրեն արդարացնող ցուցմունքները:
Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ Օ։»դատարանը գտնում է, որ դափապարվյալի վերաքննիչ բողոքում վկայակոչված ենթադրյալ խախտումը չունի առավել ծանր բնույթ, քան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ ն 398- րդ հոդվածներով նախատեսված քրեական օրենքի սխալ կիրառումը կամ քրեադատավարական օրենքի էական խախվաւմը: Այ կերպ ասած՝
դատապարտյալի վերաքննիչ բողոքում չի վկայակոչվել այնպիսի ենթադրյալ հիմնարար խախտում, որի արդյունքում ընդունված դավզաւկան ակտը խաթարում է արդարադավաւթյան բուն էությունը, խախպում է: սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշոությունը:
Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքում վկայակոչված՝ Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի, Դավիթ Մաթնոսյանն ընդդեմ Հայասվտաւնի գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներին, ինչպես նան Վահե Ղազարյանի վերաբերյալ թիվ ԵՔՐԴ/0198/01/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմանը, ապա Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, ոլր այդ գործերի են ասն գործի փատրական հանգամանքներն ունեն էական տարբերություններ, հերնաբար՝ այդ դատական ակտերի առկայությունն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ այն գործով դատապարտյալ Մելիք Գրիգորյանի կողմից բերված վերաքննիչ բողոքում վկայակոչված հիմնարար խախտման հիմքերի բավարարությունը փաստելու համար: Այավես՝
- վերաքննիչ բողոքում վկայակոչված գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ն ՀՀ վճռաբեկ դատարանր՝ որպես դատարանում գործի քննության ընթացքում պաշտպանության իրավունքի խախտում ն, ըս. այդմ արդարադավաւթյան պատշաճ իրականացմաւն հաւմար խոչընդոփտ են դիտարկել այն հանգամանքը, որ պաշտպանության կողմին հնարավորություն չի ընձեռվել դատարան հրավիրելու իրենց վկաներին ն ապացուցողական զանգվածում ներառելու նրանց ցուցմունքները, որոնք կասկածի տակ էին դնում ռարիկանությաւն
7
աշխատակիցների կողմից ներկայացված տվյալներն ու հիմնավորում դեպքի հանգամանքների վերաբերյալ պաշմպաւնության կողմի առաջ քաշված վարկածը,
- Աույն գործով դատապարվյալի կողմից հիմնարար խախտման հիմքով բերված վերաքննիչ բողոքում որե .փատրարկ առկա չէ առ այն, որ պաշտպանության կողմին հնարավորություն չի ընձեռվել արորադաս դատարան հրավիրելու իրենց վկաներին:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ
դատապարտյալ Մելիք Գրիգորյանի կողմից բերված վերաքննիչ բողոքում վկայակոչված չեն հիմնարար խախտման բավարար հիմքեր, որպիսի պայմաններում հիմնարար խախտման հիմքով վերաքննիչ բողոքը վարույթ ինդունելը ենթակա է մերժման'(...)»:
Վճոաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավոր է արդյոք Մ.Գրիգորյանի կողմից Առաջին ատյանի դատարանի՝ 2008 թվականի հուլիսի 16-ի դատավճռի դեմ հիմնարար խախտման հիմքով բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը:
10. ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի համաձայն` «4. Ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար:
2 Սույն հոդվածի Լին մասի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը՝ օրենքին համապատասխան, եթե առկա են նոր կամ նոր երնան եկած հանգամանքներ, կամ գործի քննության ժամանակ տեղ են գտել հիմնարար թերություններ, որոնք կարող էին ազդել գործի արդյունքի վրա»:
Եվրոպական կոնվենցիային կից 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի համաձայն «. Ու, ոք չպերք Լ միննայն պետության իրավազորության շիջանակներում երկրորդ անգամ դատվի կամ քրեական դատավարության կարգով պատժվի այն հանցագործության կապակցությամի, որի համար նա արդեն 5Տես քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 22-30:
8
վերջնականապես արդարացվել է կամ դափապարտվել այդ պերության օրենքին ն քրեական դատավարությաւնը համապատասխան:
2. Նախորդ կետի դրույթները չեն խոչընդուրում գործի վերանայմանը տվյալ պետության օրենքին ն քրեական դատավարությանը համապատասխան, եթե ի հայտ են եկել նոր կամ նոր բացահայտված փատրեր, կամ նախորդ քննության ժամանակ փեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել դրա արդյունքի վրա (...)»:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Եվրոպական կոնվենցիային կից 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի համատեքստում դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ պետական իշխանություններ, պետք է հարգեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրությունը ն թույլատրեն գործով վարույթի վերսկսում միայն այն դեպքերում, երբ այն կատարելու լեգիտիմ հիմքերը գերազանցում են իրավական որոշակիության սկզբունքը: Մասնավորապես, այն դատական ակտի վերանայումը, որն օրինական ուժ է ստացել, չպետք է թույլատրվի միայն գործը վերաքննելու ն նոր որոշում կայացնելու նպատակով, այլ պետք է հետապնդի դատական սխալները ն արդարադատության իրականացման ընթացքում թույլ տրված խախտումները շտկելու նպատակ:
Միննույն ժամանակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ 7րդ արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով, «հիմնարար խախտում» հասկացությունը ենթադրում է միայն դատավարական ընթացակարգի լուրջ խախտումը, որն էապես խաթարում է նախորդ դատավարության ամբողջականությունը, կարող է հիմք հանդիսանալ ոչ անձի օգտին գործի վերանայման համար, եթե նա արդարացվել է կամ մեղավոր է ճանաչվել նվազ ծանր հանցագործության համար, քան օրենքով նախատեսվածը, որը ենթակա էր կիրառման: Հետնաբար, նման դեպքերում, դատախազի կամ վերադաս դատարանի կողմից զուտ գործով ապացույցների պարզ վերագնահատումը չէր կարող բավարարել նշված չափանիշին Այնուամենայնիվ, ինչ վերաբերում է իրավիճակներին, երբ անձը մեղավոր է ճանաչվել ն գործի վերանայումը կարող է 4 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Ծրռյոկո ւ. Թաջտո գործով 2006 թվականի մարտի 9-ի որոշումը, գանգատ թիվ 72776/01:
9
լինել իր օգտին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ թիվ 7 արձանագրության Բացատրական զեկույցի 3-րդ կետում ընդգծված է, որ «քրդ հողվածը չի խոչընդովմւմ գործի կրկնակի քննությանը` հօգում, դատապարտված անձ, նեն դատական անտի ցանկացած այ փոփոխության: խի շահ
դատապարմյալի»:`Նման դեպքերում, համապատասխանաբար, խախտման բնույթը նախնառաջ ենթակա է գնահատման՝ պարզելու համար, թե արդյո՞ք թույլ է տրվել պաշտպանական իրավունքի խախտում, ն, ըստ այդմ, արդյո՞ք գործով առկա է եղել խոչընդոտ՝ արդարադատության պատշաճ իրականացման համար: Վերջապես, 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործի վերանայման հիմքերն ամեն դեպքում, ո /1ոծ, պետք է լինեն այնպիսին, որ «ազդեն գործի ելքի վրա»՝ կամ հօգուտ անձի, կամ հակառակը՛:
10.1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Շույն անձի վերաբերյալ, նույն դեպքի առիթով դատարանի՝ օրինական ուժի մեջ մփտած դատավճոխ կամ որոշման առկայությունը բացատում է քրեական գործը նորոգելը մեղադրանքն ավելի ծանրով փոխարինելու կամ ավելի խիար պատիժ նշանակելու կամ մեկ այլ հիմքով, որն առաջ կբերի անձի վիճակի վատթարացում»:
10.2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «/Շյույն հոդվածի երկրորդ մասի կանոնները չեն գործում այն բացառիկ դեպքերում, երը գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակվփր խաթարում է արդարադատություն բուն. էությունը, խախտում է սահմանադրորեն պաշվտալանվող շահերի անհրաժեշտ հավասարակշոությունը»:
10.3. Վերը մեջբերված քրեադատավարական նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծել է Մկուրիչ Սարգսյանի գործով որոշմամբ ն իրավական դիրքորոշումներ արտահայտել առ այն, որ «(...,) (Օրինական ուժի մեջ մրած դատական ակտերը կարող են վերանայվել բացառապես նյութական կամ դատավարական իրավունքի 7 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ԴՈհճմնճիշ ». Թօուռուռ գործով 2019 թվականի հուլիսի 8-ի վճիռը, գանգատ թիվ 54012/10, կետ 133:
10
հիմնարար խախտման (կամ նոր երնան եկած կամ նոր հանգամանքների) հիմքով: Նման իրավակարգավորումը բխում է իրավաչափ այն գաղափարից, որ օրինական ուժի մեջ՝' մրած դատական ակտերի վերանայումը ընդհանուր կանոնից բացառություն է նե, որպես այդպիսին, ենթադրում է բողոքարկման րացառիկ հիմքերի առկայություն:
Հարկ է ընդգծել, որ «հիմնարար խախտումը» ենթադրում է խախտման առավել| րլ ծանր բնույթ, քան քրեական օրենքի սխալ կիրառումը կամ քրեադատավարական օրենքի էական խախտումը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներ): Հիմնարար խախտման էությունը դրսնորվում է նրանում, որ այն ի ակզրանե կանխորոշում է քրեական գործի քննության ոչ ճիշվ ընթացքի, րովանդակազիկում դրա նշանակությունը` դրանով իսկ վկայելով անօրինական ն չհիմնավորված դատական ակտ կայացված լինելու մասին: (...)»":
10.4. «Հիմնարար խախտման» էությանն անդրադարձել է նան ՀՀ
Սահմանադրական դատարանը՝ թիվ ՍԴՈՌ-1431 որոշմամբ, ընդգծելով հետնյալը. «/(..) (Հիմնարար խախտումը պեվփք է պատճառահետնանքային կապի մեջ գտնվի ընդունված ն արդարադատություն րուն էությունը խաթարող դավաւկան ակտի հեր: Քրեական արդարադաւտությունը, վերջին հաշվով, ուղղված է անմեղ անձին արդարացնելուն, հանցանք կատարած անձին դատապարտելուն, նրա նկատմամբ արդարացի պատիժ նշանակելուն, հանցագործություսից տուժած անձի իրավունքներն ու իրավաչափ շահերը պաշտպանելուն, նրան պատճառված վնասր հատուցելուն: Այսինքն առերնույթ հիմնարար խախտումը պետք է արժեզրնի քրեական գործով իրականացված արդարադատությունը, նսեմացնի կայացված դատական ակտի դերն ու նշանակությունը: Մասնավորապես այդպիսի վիճակ կարող է առաջանալ այն դեպքում, երբ գործը քննվել ն դավաւկան ակտր կայացվել է դատարանի ոչ օրինական կազմով, կամ երբ անձր դատապարվվել է այնպիսի արարքի համար, որը սացել է աննհայտ սխալ իրավական գնահատական»":
" Տես, Վճռաբեկ դատարանի` Մկրտիչ Սարգսյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԵՄԴ/0020/01/14 րոշման 19-20-րդ կետերը:
զոռ ր Սահմանադրական դատարանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ ՍԴՈ-1431 որոշման
1
1. Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաճայն՝ «1. Յուրաքանչյուր ոք (-) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա արեղծված անկախ ու անաչառ դատարունի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:(...)»:
1.1. Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճռով: արտահայտել է հետնյալ իրավական դիրքորոշումները.
- որոշելու համար, թե արդյո՞ք վարույթն ընդհանուր առմամբ արդար է եղել, թե՝ ոչ, պետք է հաշվի առնել, թե արդյո՛ք պահպանվել են պաշտպանության կողմի իրավունքները, ն արդյո՛ք դիմումատուին հնարավորություն է տրվել վիճարկելու ապացույցների իսկությունը ն առարկելու դրանց օգտագործման դեմ: Ի լրումն, ապացույցների որակը պետք է քննարկման առարկա հանդիսանա, ներառյալ՝ արդյոք այդ ապացույցների ձեռքբերման հանգամանքները կասկած չեն առաջացնում դրանց վստահելիության ն ճշգրտության վերաբերյալ",
- չնայած դիմումատուին դատապարտելիս ներպետական դատարանները, ոստիկանության ծառայողների ցուցմունքներից բացի, հղում են կատարել այլ ապացույցների, միակ ապացույցը, որով ուղղակիորեն ենթադրվում էր դիմումատուի մասնակցությունն այդ արարքների կատարմանը, ն որով տրամադրվում էր դրանց մանրամասները, տվյալ ցուցմունքներն էին: Բոլոր մյուս ապացույցները, որոնց դատարանները հղում են կատարել, անուղղակի ապացույցներ են, ն չի կարելի ասել, որ դրանք ուղղակիորեն ցույց են տալիս դիմումատուի առնչությունը մեղսագրվող արարքներին",
- Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննել է մի շարք գործեր, որոնց դեպքում հրապարակային միջոցառման ժամանակ անհատին իր պահվածքի ս Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 1(ո5/698 Տոջոքծէյոռ ս. ՃՄուծուճ գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճիռը, գանգատ թիվ 23086/08:
Կ Տե՛ս, տամոնջ ոաում Տ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 8))հօ։ ս. Թաջջլո գործով 2009 թվականի մարտի 10-ի վճիռը, գանգատ թիվ 4378/02, 89-90-րդ կետերը, քոջշյո ճո Օէրծո5 7.1267ծռկոռ գործով 2011 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 35485/05, կետեր 199-200:
ռ Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Դուտ/ծօի Տոջհունէյոո.». ճոռծուռ գործով նշված վճիոը, կետ 206:
12
պատճառով քրեական հետապնդման են ենթարկել ն դատապարտել` հիմնվելով բացառապես այն ոստիկանության ծառայողների ցուցմունքների վրա, որոնք ակտիվորեն ներգրավված են եղել վիճարկվող իրադարձություններում: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ այդ վարույթներում դատարանները պատրաստակամորեն ն անվերապահորեն ընդունել են ոստիկանության ծառայողնեի ցուցմունքներ ն դիմումատուին որնէ հնարավորություն չեն տվել հակառակ ապացույցներ ներկայացնելու: Այն վճռել է, որ այս մեղադրանքների հիմքում ընկած այն հիմնական փաստերի վերաբերյալ վեճի դեպքում, երբ մեղադրանքի կողմի միակ վկաներն այն ոստիկանության ծառայողներն են եղել, որոնք ակտիվ դեր են ունեցե վիճարկվող իրադարձություններում, դատարանները պետք է պարտադիր օգտագործեին յուրաքանչյուր ողջամիտ հնարավորություն ստուգելու նրանց մեղադրական ցուցմունքները:
112. Միննույն ժամանակ, անդրադառնալով նկարագրված
իրադարձություններին, դրանց հիմքում դրված ապացույցների համակցությանը, Եվրոպական դատարանը Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռով արձանագրել է նան, որ՝
ա) առկա չեն բավարար ն համոզիչ ապացույցներ, որոնք թույ կտան եզրակացնել, որ Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի կազմակերպիչները ն մասնակիցները, բռնի մտադրություններ են ունեցել, ն որ տվյալ հավաքը խաղաղ չի եղել",
բ) առանց բավարար հիմնավորման ն ակնհայտորեն առանց ցրելու մասին նախազգուշացման, ինչպե նան չհիմնավորված ն չափից ավելի ուժի օգտագործմամբ Ազատության հրապարակի հավաքը ցրելն անհամաչափ միջոց է 6Տե՛ս, ռամոնտ ռաքռոմե, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ /ո5ք0Ւ0: ճոմ Օ1լծո5 ն. ԹԱՏՏԼԸ զործով 2013 թվականի հոկտեմբերի 3-ի վճիռը, գանգատ թիվ 21613/07, կետ 64, Խոսճնչ)ջ ճոճ Ֆոջինւ ս. Թատնո գործով 2014 թվական դեկտեմբերի 4-ի վճիռը, գանգատ թիվ 76201/11, կետ 83, Ի7սուեո ). Թաջ: զործով 2016 թվականի հունվարի 5-ի վճիռը, գանգատ թիվ 74568/12, կետ 165:
Գ Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 4/ոտ8 թի Տոջիճնէյնո ». Ճոոօոո գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճիռը, գանգատ թիվ 23086/08, կետ 233:
3
եղել, որը իշխանությունների կողմից հավաքների ազատությունը սահմանափակելիս անցել է ողջամտության սահմանները 5,
գ) դիմումատուների դատապարտումը կապված է եղել նրանց՝ ընդդիմության կողմից ղեկավարվող բողոքի շարժմանն ակտիվ մասնակցություն ցուցաբերելու հետ: Հետնաբար, դատարանը ենթադրել է, որ փաստերի ամբողջությունը, որոնց վրա հիմնված էին վերջիններիս քրեական հետապնդումը ն դատապարտումը, վիճելի հիմքերով կարող են համարվել որպես իրենց` խաղաղ հավաքների ազատության իրավունքի նկատմամբ «միջամտություն»6,
դ) խաղաղ հավաքների ազատությանը վիճարկվող միջամտությունը կարող էր որակվել որպես ակնհայտ կամայական ն համապատասխանաբար՝ անօրինական, Եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի նպատակների համար:
12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝
- ՄԳրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, անմիջական մասնակցություն ունենալով Երնան քաղաքի Ազատության հրապարակում ընթացող զանգվածային հրապարակային միջոցառումներին, որոնց ընթացքում՝ 2008 թվականի մարտի 1-ին ժամը 07:00-ի սահմաններում նշյալ միջոցառումների մասնակիցներից, օպերատիվ- հետախուզական միջոցառումներ իրականացնելու շրջանակներում, ոստիկանության աշխատակիցները պահանջել են հնարավորություն ընձեռել ստուգելու նրանց մոտ զենքի ն ռազմամթերքի առկայության վերաբերյալ տեղեկատվության իսկությունը, ն միջոցառման մի շարք մասնակիցներ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության ծառայողներին դիմադրություն ցույց տալու նպատակով հարձակվել են նրանց վրա, Մ.Գրիգորյանը, չենթարկվելով վերջինների օրինական պահանջներին, իրեն մոտենալու դեպքում ձեռքին եղած մետաղաձողով հարվածելու եղանակով բռնություն գործադրելու սպառնալիքներ է տվել ՀՀ ոստիկանության Թ Տե՛ս, տեմոհտ ուսո մ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Տ/ղծոք /1)սոշյոռ 7. «ողօուն գործով 2020 թվականի հոկտեմբերի 8-ի վճիռը, գանգատ թիվ 49021/08, կետ 129, /հճոջն՞յո. ս. ողծոզ գործով 2020 թվականի հոկտեմբերի 8-ի վճիռր, գանգատներ 44841/08 ն 63701/09, կետ 123, 1(ոտիօօհ ՏոջհունԼյոու ». ձոռօուռ գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճիոր, կետ 234:
5 Տե՛ս, տաոհտ ոամոոզ:, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Տոմ /1)սոշյնո 7. 4դոծուն գործով վճիռը, կետ 132, /հռոջըոյռո . ոռծուռ գործով վճիռը, կետ 126, ինչպես նան /ռհօեյռո ճոմ Օ1օո5
5. Ճոուօուն գործով 2012 թվականի ապրիլի 10-ի վճիռը, գանգատ թիվ 34320/04, կետ 107:
14
Մալաթիայի բաժնի աշխատակիցներին կապված նրանց ծառայողական պարտականությունները կատարելու հետճ,
- Առաջին ատյանի դատարանը 2008 թվականի հուլիսի 16-ի դատավճռով ապացոցված է համարել, որ Մ.Գրիգորյանը բռնություն գործադրելու սպառնալիքներ է տվել ոստիկանության աշխատակիցներին՝ իր դատական ակտի հիմքում դնելով վկաներ՝ ՀՀ ոստիկանության Երնան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի աշխատակիցներ Արման Կիրակոսյանի, Գեորգի Այվազյանի, Մարատ (Թելոյանի, Սմբատ Հակոբյանի՝ նախաքննության ն դատաքննության ժամանակ տված ցուցմունքները",
- Վերաքննիչ դատարանը, 2022 թվականի մարտի 24-ի որոշմամբ, մերժելով Առաջին ատյանի դատարանի՝ 2008 թվականի հուլիսի 16ի դատավճոի դեմ հիմնարար խախտման հիմքով Մ.Գրիգորյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը, նշել է, որ բողոքում չի վկայակոչվել այնպիսի ենթադրյալ հիմնարար խախտում, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:
Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը գտել է, որ բողոքում վկայակոչված՝ Եվրոպական դատարանի վճիռների, ինչպես նան Վճռաբեկ դատարանի որոշման ն Մ.Գրիգորյանի վերաբերյալ գործի փաստական հանգամանքների միջն առկա են էական տարբերություններ, ինչից էլ բխում է, որ հիշյալ դատական ակտերի առկայությունն ինքնին հիմք չէ Մ.Գրիգորյանի կողմից բերված վերաքննիչ բողոքում վկայակոչված հիմնարար խախտման հիմքերի բավարարությունը փաստելու համար: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը փաստել է, որ Եվրոպական դատարանի ն Վճռաբեկ դատարանի վերը հիշյալ դատական ակտերով՝ արդարադատության պատշաճ իրականացման համար խոչընդոտ է դիտարկվել այն հանգամանքը, որ պաշտպանության կողմին հնարավորություն չի տրվել դատարան հրավիրելու իրենց վկաներին ն ապացուցողական զանգվածում ներառելու նրանց ցուցմունքները, որոնք կասկածի տակ էին դնում ոստիկանության աշխատակիցների կողմից Թ Տե՛ս սույն որոշման 7-րդ ն 7.1-րդ կետերը:
5 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
15
ներկայացված տվյալներն ու հիմնավորում դեպքի հանգամանքների վերաբերյալ պաշտպանության կողմի առաջ քաշված վարկածը, մինչդեռ սույն գործով Մ.Գրիգորյանի կողմից հիմնարար խախտման հիմքով բերված վերաքննիչ բողոքում որնէ փաստարկ առկա չէ առ այն, որ պաշտպանության կողմին հնարավորություն չի ընձեռնվել ստորադաս դատարան հրավիրելու իրենց վկաներինշճ:
13. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10112-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների, Մուշեղ Սաղաւթելյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ Վերաքննիչ դատարանը, բողոքը վարույթ ընդունելու հարցը քննարկելիս, նախորդ դատաքննության ընթացքում հիմնարար խախտումների առկայության հարցը փոխկապակցելով միայն բողոքում՝ պաշտպանության կողմի իրենց վկաներին հրավիրելու ն ապացուցողական զանգվածում նրանց ցուցմունքները ներառելու վերաբերալ փաստարկ չներկայացնելու հետ, համակողմանի քննության չի արժանացրել բողոքաբերի կողմից վկայակոչված՝ ինչպես բացառապես ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների հիման վրա մեղադրական դատական ակտ կայացնելու, այնպես էլ Ազատության հրապարակում կատարված իրադարձությունների խաղաղ բնույթ կրելու վերաբերյալ այն փաստարկները, որոնց կապակցությամբ Եվրոպական դատարանն արդեն իսկ տվել է իր՝ վերը մեջբերված գնահատականները, ն որոնք Վճոաբեկ դատարանի՝ վերը հիշատակված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, առերնույթ կարող էին վկայել հիմնարար խախտման առկայության մասին:
14 Հետնաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մ.Գրիգորյանի կողմից Առաջին ատյանի դատարանի՝ 2008 թվականի հուլիսի 16-ի դատավճռի դեմ հիմնարար խախտման հիմքով բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավոր չէ:
թ. Այսպիսով, Վերաքննիչ դատարանը, մերժելով Մ.Գրիգորյանի՝ հիմնարար խախտման հիմքով ներկայացված բողոքը վարույթ ընդունելը, թույլ է տվել
16
դատական սխալ քրեադատավարական օրենքի էական խախտում, այն է՝ սխալ մեկնաբանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասը՝ չի պահպանել այն, ինչը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող որոշման կայացմանը: (Թույլ տրված խախտումներ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի հիման վրա Վերաքննի, դատարանի որոշումը բեկանելու հիմք են: Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2008 թվականի հուլիսի 16ի դատավճռի դեմ Մ.Գրիգորյանի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի մարտի 24-ի որոշումը պետք է բեկանել ն գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
16. Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ, 17-րդ հոդվածներով «այաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361- րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ, հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մելիք Հովսեփի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի մարտի 24-ի որոշումը բեկանել ու գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ԱՊՈՂՈՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 21 հուլիսի, 2023 թ.
- Գործի #:
- ԵԿԴ/0088/01/08
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
