Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Պատասխանող — ԱՎԴ/3905/02/19
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Պատասխանող — ԱՎԴ/3905/02/19

Վճռաբեկ դատարանԱՎԴ/3905/02/197 մայիսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով «168 ԺԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.02.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի (այսուհետ նան՝ Գարիկ Սարգսյան) հայցի ընդդեմ Ընկերության՝ պատվին նե արժանապատվությաանը պատճառված վնասը հատուցելու, զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու պահանջների մասին ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմեով դատարան Գարիկ Սարգսյան` պահանջկլ է Ընկերությանը պարտավորեցնել վճռի օրինական ուժի

Ամբողջ Տեքստ

«ՀՏՆ 2275

22 իե ու ի,

(Ջա

ՆՈՒՎՀ»- Տ)

ՀՀՑղիՆ ՀԵՀ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/3905/02/19 դատարանի որոշում 2024թ.

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/3905/02/19

Նախագահող դատավոր՝ Մ. Հարթենյան

Դատավորներ՝ Ա. Խառատյան

Դ. Սերոբյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

2024 թվականի մայիսի 07-ին

գրավոր ընթացակարգով քննելով «168 ԺԱՄ» սահմանափակ

պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.02.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի (այսուհետ նան՝ Գարիկ Սարգսյան) հայցի ընդդեմ Ընկերության՝ պատվին նե արժանապատվությաանը պատճառված վնասը հատուցելու, զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու պահանջների մասին

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմեով դատարան Գարիկ Սարգսյան` պահանջկլ է Ընկերությանը

պարտավորեցնել վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում հրապարակայնորեն հերքել հոդվածում («Նորից միջադեպ՝ Արարատի մարզպետի մասնակցությամբ» վերտառությամբ) հայցվորի վերաբերյալ զրպարտություն համարվող

2

փաստացի տվյալները՝ տեղադրելով այդ նյութը Ընկերության ինտերնետային կայքում (ոտտ.168.ռո), Ընկերությունից բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 02.08.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է «Պարտավորեցնել «168 ԺԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում Հոդվածում /այն է: «Նորից միջադեպ Արարատի մարզպետի մասնակցությամբ», «Ինչու ոստիկանությունը քրեական գործ չհարուցեց վարսավիրին ծեծի ենթարկելու միջադեպի առնչությամբ» վերտառությամբ/ Հայցվորի պատիվն ու արժանապատվությունը արատավորող /զրպարտող/ փաստացի տվյալները «Հերքում» խորագրի ներքո տեղադրել «168 ԺԱՄ» ՍՊ ընկերության ինտերնետային կայքում (ոտա.168.ռո) հետնյալ՝։ բովանդակությամբ. «168.ռտ» լրատվական կայքում հրապարակված «Նորից միջադեպ՝ Արարատի մարզպետի մասնակցությամբ», «Հերթական ծեծկռտուքի միջադեպն է գրանցվել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մասնակցությամբ: Դեպքը տեղի է ունեցել օրերս՝ մարզպետի հայրենի Նոր կյանք համայնքում», «Վարսավիրանոցի աշխատակիցը բացատրում է, որ հերթում սպասողներ կան, Ա բարեկրթորեն ներողություն է խնդրում մարզպետից: Նա էլ վիրավորված իր հանդեպ շարքային վերաբերմունքից՝ անխոս ու վրդովված դուրս է գալիս վարսավիրանոցից ու կես ժամ անց իրեն մերժած վարսավիրի մոտ հաշիվ մաքրելու է ուղարկում վարորդին», «Մարզպետի թասիբի» համար վարսավիր Սերոբը ծեծի է ենթարկվում հենց մուտքի մոտ, Ա ծեծի ենթարկող Արմեն Դավթյան անունով տղամարդը, ով, ասում են, ոչ թե վարորդն է, այլ եղբայրը, ծեծկռտուքից հետո սպառնում է Սերոբին՝ այդ գյուղ ոտք չդնել, ասում է՝ «ամեն անգամ էս գյուղ գալուցդ նորից ծեծ ես ուտելու ու գնաս», «Սակայն այս ամենով, ինչպես ասում են՝ «կինոն չի ավարտվում». վրեժխնդիր մարզպետը որոշում է նան փակել տալ վարսավիրանոցը, արդեն քանի օր է՝ Սերոբի ածելիին ու մկրատին սովոր գյուղի բնակիչները վրդովված պատմում են միջադեպի մասին ու զարմացած են, որ Սերոբն այդպես էլ վախից Նոր կյանք ոտք չի դնում», «Միջադեպից օրեր անց վարսավիր Սերոբի լռությունը հուշում է, որ դեպքերի հետագա զարգացում չի եղել, երիտասարդը վախից կամ հետագա քաշքշուկներից խուսափելու համար հրաժարվել է դիմել ոստիկանություն» տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»: Հերքման տեղակայման, ձեավորման, տառատեսակի չափը ու տեսակը չպետք է զիջի «168.ռտ» լրատվական կայքում հրապարակված հոդվածների տեղեկատվությանը:

Հայցապահանջջ`՝ մնացած մասով մերժել: «68 ԺԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ հայցվոր Գարիկ Սարգսյանի բռնագանձել 700.000 (..) ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցման գումար: «168 ԺԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ հայցվոր Գարիկ Մանացականի Սարգսյանի բռնագանձել 18.000 (.) ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: Դատական ծախսերի հարցը մնացած մասով համարել լուծված»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.02.2022 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 02.08.2021 թվականի վճիռը թողեվել է անփոփոխ:

Վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյան):

Յ

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Գարիկ Սարգսյանը:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 42-րդ ն 78-րդ հոդվածները, Ց-րդ հոդվածի Լին մասը, «Մարդու իրավունքների ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհեր՝ Կոնվենցիա) 10-րդ հոդվածի Լին կետը, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, 4-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի Լին կետե ու 1087. Լ-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «168.ռտ» ինտերնետային կայքէջում 25.11.2019 թվականին հրապարակված հոդվածի վերտառությունը («Նորից միջադեպ՝ Արարատի մարզպետի մասնակցությամբ»), հոդվածում որպես զրպարտություն որակված արտահայտությունների համատեքստը ն բովանդակությունը վկայում են այն մասին, որ պատասխանողը, հանդիսանալով լրատվական գործունեություն իրականացնող անձ, միտումնավոր քննադատության թիրախ է դարձրել հայցվորին՝ վերջինիս վերագրելով կոնկրետ ու հստակ ուղղվածություն ունեցող այնպիսի գործողություններ ն վարքագիծ, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում անձի, ան է պաշտոնատար անձի արժանապատվություն՝ փաստացի տվյալների տարածման միջոցով արատավորելը, նրան հանցանքի կամ զանցանքի մեջ մեղադրելն առանց բացառությունների պետք է ունենա ծանրակշիռ ու բավարար փաստական կազմ, մինչդեռ հայցվորին հասցեագրված գործողությունները զուրկ են փաստական հիմքից, հետնաբար նան անընդունելի են:

Վերաքննիչ դատարանը եզրահանգումներ կատարելիս հաշվի չի առել վիճարկվող հոդվածում տեղ գտած մի շարք արտահայտություններ, որոնցից ուղղակիորեն ակնհայտ է, որ «168.ռո» ինտերնետային կայքէջում տեղ գտած հոդվածի հիմքում ընկած են կայքին այլ անձանց կողմից փոխանցված տեղեկություններ, որոնց հիման վրա ձնավորվել են հոդվածում տեղ գտած գնահատող դատողությունները, մասնավորապես՝ նշվել են հետնյալ ։այրրտահայտությունները՝ «168.ռո-ին հասած տեղեկությունով», «գյուղի բնակիչները վրդովված պատմում են միջադեպի մասին ու զարմացած են», «վարսավիր Սերոբի հետ մեզ հաջողվեց կապի դուրս գալ, երիտասարդը չհերքեց մեր տեղեկությունը, սակայն չցանկացավ որնէ բառ խոսել իր հետ կատարվածի մասին»:

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել «168.Յոտ» ինտերնետային կայքէջում 11.12.2019 թվականին հրապարակված «Ինչու ոստիկանությունը քրեական գործ չհարուցեց վարսավիրին ծեծի ենթարկելու միջադեպի առնչությամբ» վերտառությամբ հոդվածում տեղ գտած «168.ռո-ւը հանրայնացրեց մարզպետ Գարիկ Սարգսյանի մասնակցութամբ հերթական սկանդալային միջադեպի կոծկված թեման» արտահայտությանը, որից հետնում է, որ լրատվական գործունեություն իրականացնելիս պատասխանողը կատարել է իր վրա դրված պարտականությունը ն հանրության համար լուսաբանել է իրեն փոխանցված տեղեկությունները, այլ ոչ թե հայցվորին զրպարտելու միտում է ունեցել:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նան, որ Դատարանը վճռում չի անդրադարձել նույն հոդվածում տեղ գտած այն կարնոր հատվածին, որ վարսավիրի հայրը՝ Ռազմիկ Բարֆյանը, «Ազատությանը» տված հարցազրույցով ոչ միայն հաստատել

4

է որդու հետ կատարվածը, այլն «168.ճո»-ի հրապարակումն ամբողջությամբ հաստատող նոր մանրամասներ էր հրապարակել, որոնք առնչվում էին Արարատի մարզպետին ն նրա վարորդին:

Ոչ նյութական վնասի փոխհատուցման ն պաշտոնատար անձի քննադատության առնչությամբ Վերաքննիչ դատարանի կողմից տրվել են այնպիսի մեկնաբանություններ, որոնք չեն բխում թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշմամբ տրված իրավական մեկնաբանություններից:

Պատիվը ն արժանապատվությունն արատավորելու դիտավորության առնչությամբ Վերաքննիչ դատարանի կողմից տրվել են այնպիսի մեկնաբանություններ, որոնք չեն բխում թիվ ԵԿԴ/0807/02/1 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.07.2013 թվականի որոշմամբ տրված իրավական մեկնաբանություններից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.02.2022 թվականի որոշումը ն կայացնել նոր դատական ակտ՝ Դատարանի վճիռը մասնակիորեն` բավարարված հայցապահանջների մասով, բեկանել ու փոփոխել այն՝ հայցն ամբողջությամբ մերժել:

2.. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը ն հիմնավորումները

Գարիկ Սարգսյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան` հայտնելով, որ հոդվածում տեղ գտած հայտարարությունները հիմնված չեն ստուգ փաստերի վրա, դրանց ճշմարտացիության ստուգման համար համապատասխան ջանքեր չեն գործադրվել, մինչ հոդվածը հրապարակելը պատասխանողն անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել պարզելու իր կողմից արված արտահայտությունների ճշմարտացիությունը ն հիմնավորվածությունը, ինչը չի կարող գնահատվել որպես բարեխիղճ վարքագծի դրսնորում ու բավարար է՝ հետնություն անելու, որ արտահայտությունները կատարվել են դրանց ոչ հավաստի լինելու փաստի իմացությամբ, տուժողին վնաս պատճառելու դիտավորությամբ:

Իր հերթին հրապարակված փաստացի տվյալներն իրականությանը

չհամապատասխանելու, ոչ հավաստի լինելու մասին է վկայում Ոստիկանության Արարատի բաժնի 06.12.2019 թվականի «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» որոշումը:

Բացի այդ, պատասխանողը հղում չի կատարել տեղեկատվության աղբյուրին, բավարարվել է ««168.Յո»-ին հասած տեղեկությունով», «գյուղի բնակիչները վրդովված պատմում են միջադեպի մասին ու զարմացած են» . արտահայտությունների շարադրանքով:

Պատասխանողը ոչ միայն չի հերքել հոդվածում տեղ գտած՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները, այն 11.12.2019 թվականին «168.ռո» ինտերնետային կայքէջում հրապարակել է «Ինչու ոստիկանությունը քրեական գործ չհարուցեց վարսավիրին ծեծի ենթարկելու միջադեպի առնչությամբ» վերնագրով նս մեկ հոդված 11.12.2019 թվականին այն դեպքում, երբ «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» որոշումը կայացվել է 06.12.2019 թվականին՝ հիմքում դնելով հանցագործության դեպքի բացակայության փաստը: Այսինքն՝ պատասխանողը «Ինչու ոստիկանությունը քրեական գործ չհարուցեց վարսավիրին ծեծի ենթարկելու միջադեպի առնչությամբ» վերնագրով հոդվածը հրապարակել է՝ գիտակցելով ծեծի բացակայության ն հոդվածում տեղ գտած տվյալների՝ զրպարտություն լինելու մասին:

5

Դատարանում պատասխանողը, պատշաճ ծանուցված լինելով դատական նիստերի վայրի ն ժամանակի մասին, չի ներկայացել դատական նիստերին, չի ներկայացրել հայցադիմումի պատասխան, գրավոր կամ բանավոր առարկություններ, հետնաբար հերքվում է նյութական փոխհատուցումն առանց պատճառաբանության սահմանելու վերաբերյալ բողոքաբերի պնդումը:

Վճռաբեկ դատարանին խնդրել է վճռաբեկ բողոքը մերժել:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) Ընկերությունը 25.11.2019 թվականին «168.ռտ» ինտերնետային կայքէջում հրապարակել է «Նորի, միջադեպ՝ Արարատի մարզպետի մասնակցությամբ» վերտառությամբ հոդված հետնյալ բովանդակությամբ. «Հերթական ծեծկռտուքի միջադեպն է գրանցվել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մասնակցությամբ: Դեպքը տեղի է ունեցել օրերս՝ մարզպետի հայրենի Նոր կյանք համայնքում: 168.ռո-ին հասած տեղեկությունով՝ մարզպետը վարչապետի հետ «Հրաշք այգի» ռեստորանում նրա թիկնապահի հարսանիքին մասնակցելուց ժամ առաջ զանգ է ստանում, թե Ջերմուկից վերադարձող վարչապետի գլխավորած պատվիրակությանը պետք է դիմավորի մազպետարանում: Դրանից հետո որոշում է հապճեպ մտնել գյուղի վարսավիրանոց՝ «կանտովկան դզել տալու»: Վարսավիրանոցի աշխատակիցը բացատրում է, որ հերթում սպասողներ կան, Ա բարեկրթորեն ներողություն է խնդրում մարզպետից: Նա էլ վիրավորված իր հանդեպ շարքային վերաբերմունքից՝ անխոս ու վրդովված դուրս է գալիս վարսավիրանոցից ու կես ժամ անց իրեն մերժած վարսավիրի մոտ հաշիվ մաքրելու է ուղարկում վարորդին: «Մարզպետի թասիբի» համար վարսավիր Սերոբը ծեծի է ենթարկվում հենց մուտքի մոտ, Ա ծեծի ենթարկող Արմեն Դավթյան անունով տղամարդը, ով, ասում են, ոչ թե վարորդն է, այլ եղբայրը, ծեծկռտուքից հետո սպառնում է Սերոբին՝ այդ գյուղ ոտք չդնել, ասում է՝ «ամեն անգամ էս գյուղ գալուցդ նորից ծեծ ես ուտելու ու գնաս»: Սակայն այս ամենով, ինչպես ասում են՝ «կինոն չի ավարտվում». վրեժխնդիր մարզպետը որոշում է նան փակել տալ վարսավիրանոցը, արդեն քանի օր է՝ Սերոբի ածելիին ու մկրատին սովոր գյուղի բնակիչները վրդովված պատմում են միջադեպի մասին ու զարմացած են, որ Սերոբն այդպես էլ վախից Նոր կյանք ոտք չի դնում: Ի դեպ, վարսավիր Սերոբի հետ մեզ հաջողվեց կապի դուրս գալ, երիտասարդը չհերքեց մեր տեղեկությունը, սակայն չցանկացավ որնէ բան խոսել իր հետ կատարվածի մասին, վախից, թե պայմանավորվածություն է ձեռք բերվել միջադեպից հետո, հետաքրքրվեցինք երիտասարդից, նա միայն ասաց, որ հաճախորդներին արդեն իր գյուղում է սպասարկում ն խոսելու ժամանակ չունի: Վարսավիրը Սերոբը Նոր կյանքի կողքի գյուղից է՝ Տափերականից: Միջադեպից օրեր անց վարսավիր Սերոբի լռությունը հուշում է, որ դեպքերի հետագա զարգացում չի եղել, երիտասարդը վախից կամ հետագա քաշքշուկներից խուսափելու համար հրաժարվել է դիմել ոստիկանություն» (հատոր 1-ին, գ.թ. 26, 27).

2) հայցվորը 26.11.2019 թվականին հոդվածում տեղ գտած իրականությանը համապատասխանող տեղեկությունները հրապարակավ, նույն հարթակով հերքելու մասին պահանջ է հասցեագրել «168.ռո» լրատվական կայքին (հատոր 1-ին, գ.թ. 71-74).

3) Ոստիկանության Արարատի բաժնի 06.12.2019 թվականի «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» որոշմամբ «Մարզպետի կանտովկան արտահերթ չդզելու համար ծեծել են վարսավիրին ն արտաքսել գյուղից» վերտառությամբ «168.ճո»-ում տպագրված հոդվածի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործ

6

հարուցելը մերժվել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով՝ արձանագրելով, որ հիմնավորվել է, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ցուցումով վարսահարդար Սերոբ Բարֆյանի նկատմամբ երբնէ բռնություն չեն գործադրել, նրան չեն սպառնացել, գյուղից չեն արտաքսել, հետնաբար նախապատրաստված նյութերում բացակայում է հանցագործության դեպքը (հատոր 1-ին, գ.թ. 32-36).

4) Ընկերությունը 11.12.2019 թվականին «168» ինտերնետային կայքէջում հրապարակել է «Ինչու ոստիկանությունը քրեական գործ չհարուցեց վարսավիրին ծեծի ենթարկելու միջադեպի առնչությամբ» վերնագրով հոդված (հատոր 1-ին, գ.թ. 28, 29):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 5- րդ մասի 2-րդ կետի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Սուն վճռաբեկ բողոքի քննութան շրջանակեերում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ զրպարտության միջոցով անձի պատվին, արժանապատվության ն գործարար համբավին պատճառված վնասը հատուցելու գործերով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.Էրդ հոդվածի կիրառմամբ փաստի հաստատված լինելու հարցը պարզելիս դատարանի կողմից բազմակողմանի, լրիվ ու օբյեկրիվ հետազոտման վրա հիմեված ներքին համոզմամբ գործում առկա բոլոր ապացույցները գեահատելու հարցին վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

Ա) Սահմանադրության 23-րդ հոդվածի համաձայն՝ մարդու արժանապատվությունն անխախտելի է:

Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր ն ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլի անձ կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից ն զրպարտությունից՝ նույն օրենսգրքով ն այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան՝ վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքի իմաստով՝ զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (տէճէտոոծու օք 126) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը ն արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան), անդրադառնալով մարդու արժանապատվության իրավական բովանդակության բացահայտման հիմնահարցին, նշել է, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի վերաբերյալ Եվրոպական դատարանի զարգացրած իրավունքն ընդհանուր առմամբ

7

ճանաչում է անձնական կյանքի ն դրա հետ կապված արժեքների կարնորությունը: Այդ արժեքները, ի թիվս այնի, ներառում են հոգեբանական բարեկեցությունը ն արժանապատվությունը (տե՛ս Բեիզարասը ն Լեվիցկասն ընդդեմ Լիտվայի թիվ 41288/15 գանգատով Եվրոպական դատարանի 14.05.2020 թվականի վճիռը, կետ. 117):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով կոնկրետ արտահայտության՝ զրպարտություն գնահատելու չափանիշներին, արձանագրել է, որ՝

1. անձի վերաբերյալ պետք է ներկայացված լինեն փաստացի տվյալներ, այսինքն՝ ներկայացվածն իր մեջ պետք է պարունակի կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, այն չպետք է լինի վերացական.

2. անձի վերաբերյալ փաստացի տվյալները պետք է ներկայացված լինեն հրապարակային.

3Յ. ներկայացված փաստացի տվյալները պետք է չհամապատասխանեն իրականությանը, այսինքն՝ պետք է լինեն սուտ, անհիմն, ոչ հավաստի.

4. ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:

Վկայակոչված պայմանների կամ դրանցից որնէ մեկի բացակայության դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10871-րդ հոդվածի բովանդակության ընկալման տեսանկյունից չի կարող խոսք լինել զրպարտության, հետնաբար նան՝ դրանով պատճառված վնասի հատուցման պահանջի մասին (րե՛ս (Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը):

Միջազգային իրավական պրակտիկայում «վիրավորանք» ն «զրպարտություն» որակումների հիմնական տարբերությունն այն է, որ զրպարտության պարագայում խոսքը վերաբերում է դիտավորությամբ կեղծ, իրականությանը չհամապատասխանող փաստերի, փաստացի տվյալների տարածման միջոցով անձի արժանապատվությունն արատավորելուն, Օ:նրան հանցանք կամ «զանցանքի մեջ իրականությանը չհամապատասխանող փաստերի հիման վրա մեղադրելու, (.) (րես ՀՀ սահմանադրական դատարանի 15.11.2011 թվականի թիվ ՍԴՈ-997 որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ արատավորող կարող են լինել այնպիսի տվյալները, որոնք բովանդակում են ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից գործող օրենսդրության պահանջների խախտման, անարդարացի վարքագծի դրսնորման, անձնական, հասարակական կամ քաղաքական կյանքում էթիկայի պահանջներին հակասող վարքագծի դրսնորման,, տնտեսակա՝ կամ ձեռնարկատիրական գործունեության ժամանակ անբարեխղճության, գործարար շրջանառության սովորույթների խախտման ն այլ տեղեկություններ, որոնք չեն հիմնավորվում վերաբերելի ու թույլատրելի ապացույցներով (իրական չեն), նվաստացնում, նսեմացնում են անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը (տե՛ս Վանո Եղիազարյանն ըեդդեմ Բորիս Աշրաֆյանի թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ արտահայտություն կատարողն ի սկզբանե պետք է հետապնդի անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ, այսինքն պետք է իր կատարած արտահայտությամբ անձի հեղինակությունը նսեմացնելու ն նրան նվաստացնելու դիտավորություն ունենա: Մասնավորապես՝ նման նպատակի առկայության մասին կարող է վկայել այնպիսի իրավիճակը, երբ անձը ողջամիտ բոլոր հնարավոր միջոցները չի

8

ձեռնարկել տեղեկատվության՝ իրականությանը համապատասխանելու հանգամանքը ճշտելու համար կամ էլ գիտեր կամ ակնհայտորեն պետք է իմանար տեղեկատվության՝ ստույգ փաստերի վրա հիմնված չլինելու մասին (տե՛ս (Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը հիմք ընդունելով Եվրոպական դատարանի կողմից տրված մի շարք գնահատողական հասկացությունների վերաբերյալ մեկնաբանությունները, իր կայացրած որոշմամբ արձանագրել է, որ «Ստույգ փաստեր» են հանդիսանում այն փաստերը, որոնք հիմնավորվում են ապացույցներով տեղեկատվության հրապարակման հետ միաժամանակ կամ հանդիսանում են հանրահայտ փաստեր (ապացուցման անհրաժեշտություն չունեցող): Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել փաստերի ն գնահատող դատողությունների տարբերակման խնդրին, քանի որ դրանք մեծ կարնորություն են ներկայացնում գործի քննության համար ու մեծապես կարող են ազդել գործի ելքի վրա: Եվրոպական դատարանը, Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համատեքստում անդրադառնալով նշված խնդրին, հստակ տարանջատում է կատարում փաստերի ն գնահատող դատողությունների միջն, որի վերաբերյալ ձնավորել է այն ընդհանուր սկզբունքը, որ «Եթե փաստերի առկայությունը կարելի է ապացուցել, ապա գնահատող դատողությունները չե կարող ապացուցվել. գնահատող դատողությունների ապացուցումն անհնարին խնդիր է, եո նման պահանջը խախտում է կարծիքի արտահայտման ազատությունը, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի հիմնարար մասերից է» (տե՛ս նան Լիեգեեսն ըեդդեմ Ավստրիայի թիվ 9815/82 գանգատով Եվրոպական դատարանի 08.07.1986 թվականի վճիռը, կետ 46):

Անդրադառնալով «գնահատողական դատողությունների» ն «փաստերի» արտահայտման տարբերակման կարնորությանը՝ Եվրոպական դատարանն ընդգծել է, որ տարանջատման ընթացքում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել գործի փաստական հանգամանքներին ն արված դիտողությունների ընդհանուր տոնին՝ նկատի ունենալով, որ հանրային նշանակություն ունեցող գործերով դիտողությունները կարող են իրականում լինել գնահատողական, ոչ թե ներկայացված փաստեր (րես նան Մորիսն ըեդդեմ Ֆրանսիայի թիվ 29369/10 գանգատով Եվրոպական դատարանի 23.04.2015 թվականի վճիռը, կետ 126):

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Եվրոպական դատարանը փաստել է, որ պետությունը Կոնվենցիայի 8-րդ հոդվածի հիմքով մի անձի իրավունքը պաշտպանելու իր պոզիտիվ պարտականությունն իրականացնելու համար ստիպված է ինչոր աստիճանով սահմանափակել այլ անձի իրավունքները, որոնք երաշխավորված են Կոնվենցիայի 10-րդ հոդվածով: Ժողովրդավարական հասարակությունում նման սահմանափակումների անհրաժեշտությունը «այլ անձանց համբավը կամ իրավունքները պաշտպանելու» շահերից ելնելով գնահատելիս՝ Եվրոպական դատարանը ստուգում է, թե արդյո՞ք ազգային իշխանություններն արդարացի հավասարակջշոություն են ապահովել Կոնվենցիայով երաշխավորված երկու արժեքների միջն, որոնք կարող են հակասության մեջ լինել որոշ դեպքերում, մասնավորապես, մի կողմից՝ 10-րդ հոդվածով պաշտպանվող կարծիքի արտահայտման ազատությունը, ն մյուս կողմից՝ 8-րդ հոդվածով ամրագրված անձնական կյանքի հարգման իրավունքը:

Ընդ որում, անդրադառնալով «գնահատողական դատողությունների» ն «փաստերի» արտահայտման տարբերակման կարնորությանը՝ Եվրոպական դատարանը նան ընդգծել է, որ տարանջատման ընթացքում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել գործի

9

փաստական հանգամանքներին ու արված դիտողությունների ընդհանուր տոնին՝ նկատի ունենալով, որ հանրային նշանակություն ունեցող գործերով դիտողությունները կարող են իրականում լինել գնահատողական, ոչ թե ներկայացված փաստեր (րե՛ս Հայկ Մարությանն ընդդեմ Սոնա Աղեկյանի թիվ ԵԴ/26070/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.03.2023 թվականի որոշումը, տես եան Բեդատն ընդդեմ Շվեյցարիայի թիվ 56925/08 գանգատով Եվրոպական դատարանի 29.03.2016 թվականի վճիռը, կետ 74):

Այնուամենայնիվ, երբ հայտարարությունը որակվում է որպես գնահատող դատողություն, անհրաժեշտ է, որ վերջինս հիմնվի բավարար փաստական կազմի վրա (տե՛ս Պեդերսեեը ն Բաադսգաարդն ըեդդեմ Դանիայի թիվ 49017/99 գանգատով Եվրոպական դատարանի 17.12.2004 թվականի վճիռը, կետ 76): Գնահատողական դատողությունը կարող է անընդունելի համարվել, քանի որ այն առանց փաստական հիմքի կարող է չափազանցված համարվել (տե՛ս Ռիզոսը ն Դասկասն ըեդդեմ Հունաստանի թիվ 65545/01 գանգատով Եվրոպական դատարանի 27.05.2004 թվականի վճիռը, կետ 45):

Բ) Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նան առանց պետական ն տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության ն անկախ պետական սահմաններից՝ տեղեկատվության որնէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու Ա տարածելու ազատությունը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության ն տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: (...)

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության ն բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի ն այլ հիմնական իրավունքների ն ազատությունների պաշտպանության նպատակով:

Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների ն ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

Նուն հոդվածի 2րդ մասի համաձայն հիմնական իրավունքների ն

ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:

Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ ն գաղափարներ ստանալու ու տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության ն անկախ սահմաններից (...):

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների ն պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձնականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով ն անհրաժեշր են ժողովրդավարական հասարակությունում ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության,

10

անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջություն, կամ բարոյականությունը, ինչպես նան այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով:

Խոսքի ազատությունը պետական, հասարակական այլ բնույթի հարցերի վերաբերյալ սեփական կարծիքը ն համոզմունքները բանավոր կամ տպագիր խոսքի միջոցով, ժողովներում, հանրահավաքներում, այլ ձներով ազատորեն արտահայտելու պետության կողմից երաշխավորված հնարավորությունն է:

Ըստ Եվրոպական դատարանի` ազատորեն արտահայտվելու իրավունքն ընկած է ժողովրդավարական հասարակության հիմքում, այն ժողովրդավարական հասարակության, ինչպես նան յուրաքանչյուր անհատի զարգացման հիմնական պայմաններից մեկն է: Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 10-րդ հոդվածը երաշխավորում է ոչ միայն այն տեղեկությունները ն գաղափարները, որոնք ընդունվում են բարյացակամությամբ կամ անտարբերությամբ, այլ նան այն տեղեկություններն ու գաղափարները, որոնք ցնցում կամ անհանգստություն են պատճառում պետությանը կամ հասարակության տարբեր խմբերին, այդպիսին են բազմակարծությունը, հանդուրժողականությունը ն լայնախոհությունը, առանց որոնց չկա ժողովրդավարական հասարակություն (...) (տե'ս Կրիստիեա Սարգսյանն ըեդդեմ Մհեր Ենգիբարյանի թիվ ԱՎԴ/2194/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.12.2020 թվականի որոշումը, տես եան Լինգեեսն ըեդդեմ Ավստրիայի թիվ 9815/82 գանգատով Եվրոպական դատարանի 08.07.1986 թվականի վճիռը, կետ 41):

Եվրոպական դատարանն ընդգծել է, որ քաղաքական խոսքը կամ հանրությանը հետաքրքրող հարցերի շուրջ բանավեճը սահմանափակելու առումով Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետը կիրառման նեղ ոլորտ ունի (տե՛ս Ուիեգրովե ըեդդեմ Միացյալ Թագավորության թիվ 17419/9 գանգատով Եվրոպական դատարանի 25.11.1996 թվականի վճիռը, կետ 58):

Ժողովրդավարական հասարակարգում պետության գործողությունները կամ բացթողումները պետք է ենթարկվեն խիստ վերահսկողության ոչ միայն օրենսդիր ն դատական մարմինների, այլն մամուլի ու հանրային կարծիքի կողմից (տես Ինկալե ընդդեմ (Թուրքիայի թիվ 15318/8 գանգատով Եվրոպական դատարանի 09.06.1999 թվականի վճիռը, կետ 54):

Հասարակության համար մամուլի ազատությունը քաղաքական գործիչների գաղափարների ն վարքի մասին իմանալու ու կարծիք կազմելու ամենալավ ձներից մեկն է: Մասնավորապես՝ ազատ քաղաքական բանավեճը հանդիսանում է

ժողովրդավարական հասարակության հիմնասյուններից, որը գերակա է Կոնվենցիայի համար: Հետնաբար քաղաքական գործիչների նկատմամբ ընդունելի քննադատության սահմաններն ավելի լայն են, քան մասնավոր անձանց պարագայում: Ի տարբերություն վերջիններիս քաղաքական գործիչներն անխուսափելիորեն ն գիտակցաբար իրենց հասանելի են դարձնում արված յուրաքանչյուր խոսքի ու գործի նկատմամբ լրագրողների ն հանրության լայն խավերի սրված ուշադրության համար, ու նրանք այդ կապակցությամբ պարտավոր են հանդուրժողականության ավելի մեծ աստիճան դրսնորել: Անկասկած, Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը թույլ է տալիս պաշտպանել այլոց, այսինքն` բոլոր անհատների հեղինակությունը, ն այս պաշտպանությունը տարածվում է քաղաքական գործիչների նկատմամբ նս, եթե նույնիսկ նրանք հանդես չեն գալիս իրենց մասնավոր կարգավիճակում, սակայն նման դեպքերում այդպիսի պաշտպանության

11

պահանջները պետք է կշեռքի նժարին դնել՝ մյուս նժարին դնելով քաղաքական հարցերը բաց կերպով քննարկելու շահերը (տես Լինգենսն ընդդեմ Ավստրիայի թիվ 9815/82 գանգատով Եվրոպական դատարանի 08.07.1986 թվականի վճիռը, կետ 42):

Եվրոպական դատարանը մամուլի ազատությանը տալիս է ուժեղ պաշտպանություն ոչ միայն քաղաքական, այլն ընդհանրապես հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի հրապարակային քննարկման շրջանակներում (տե՛ս, օրինակ, Լինգենսն ընդդեմ Ավստրիայի թիվ 9815/82 գանգատով Եվրոպական դատարանի 08.07.1986 թվականի վճիռը): Մամուլի ազատության համատեքստում կարնոր խնդիրներից է հանրային խոսակցությունների ն երրորդ անձանց պնդումների հրապարակումը, որոնք լրագրողները չեն կարող ապացուցել (տե՛ս (Թորգիր /(Թորգիրսոնն ընդդեմ Իսլանդիայի թիվ 13778/88 գանգատով Եվրոպական դատարանի 25.06.1992 թվականի վճիռը):

Եվրոպական դատարանն ընդգծել է ժողովրդավարական հասարակությունում մամուլի դերի կարնորությունը՝ նշելով, որ թեն լրատվամիջոցը չպետք է անցնի որոշակի սահմաններ, մասնավորապես այոց հեղինակության ն իրավունքների ու խորհրդապահական տեղեկությունների բացահայտումը կանխելու հետ կապված, այդուհանդերձ, վերջինիս ։պյարտականություն Օ է իր ՛պլարտավորություններին ն պատասխանատվությանը համապատասխան հաղորդել հանրային հետաքրքրություն ներկայացնող տեղեկություններ ու գաղափարներ (տե՛ս Դե Հաեսն ու Գիյսելսե ընդդեմ Բելգիայի թիվ 19983/92 գանգատով Եվրոպական դատարանի 24021997 թվականի վճիռը, կետ 37):

Ավելին՝ լրագրողական ազատությունից ելնելով, պետք է նշել, որ այն ներառում է որոշակի աստիճանի չափազանցության ն նույնիսկ սադրանքի դիմելու հնարավորություն: Այդ իմաստով Կոնվենցիայի 10-րդ հոդվածը պաշտպանում է ոչ միայն տեղեկությունների ն գաղափարների բովանդակային մասը, այլն դրանց մատուցման եղանակը (տե՛ս Պրագերե ու Օբերշլիկն ընդդեմ Ավստրիայի թիվ 15974/90 գանգատով 26.04.1995 թվականի վճիռ, կետ. 38, տե՛ս նան Չեմոդուրովե ըեդդեմ Ռուսաստանի թիվ 72683/01 գանգատով 31.07.2007 թվականի վճիռ, կետ. 19):

Անդրադառնալով Կոնվենցիայի 8-րդ ն 10-րդ հոդվածների հարաբերակցությանը՝ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ անձի համբավի պաշտպանության իրավունքը Կոնվենցիայի 8-րդ հոդվածով պաշտպանվող իրավունք է՝ որպես անձնական կյանքի հարգման տարր: (..) որպեսզի 8-րդ հոդվածը գործի, անձի համբավի վրա ոտնձգությունը պետք է հասած լինի լրջության որոշակի աստիճանի, ընդ որում այնպիսի եղանակով, որպեսզի այն վնաս հասցնի անձի անձնական կյանքի հարգման իրավունքի իրականացմանը:

Ըստ այդմ, անձի համբավին վնաս պատճառող ցանկացած բացասական կարծիք կամ որոշակի փաստական հիմք ունեցող գնահատող դատողություն պաշտպանված չէ օրենքով: Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներով պաշտպանվում է բացասական կարծիքի արտահայտումը՝ այնքանով, որքանով այն հիմնված է հաստատված կամ ընդունված փաստեի վա ն արված է արդար

մտադրություններով: -Քննադատությունը, որն ուղղված է անձի գործունեությանը քաղաքականության, բիզնեսի, գիտության, արվեստի կամ այ հանրային բնագավառներում, ինչպես նան հանրային պաշտոնի, հասարակական դիրքի առնչությամբ ն ակնհայտորեն չի գերազանցում իրավաչափության սահմանները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10871-րդ հոդվածի իմաստով չի կարող համարվել զրպարտություն:

12

Ժողովրդավարական պայմաններում մամուլի կողմից իրականացվող էական գործառույթի ուժով' Կոնվենցիայի 10-րդ հոդվածով, ապահովվում է լրագրողների պաշտպանությունը՝ պայմանով, որ նրանք գործեն բարեխղճորեն, որպեսզի պատասխանատու լրագրության սկզբունքներին -համապատասխան ճշգրիտ ն հուսալի տեղեկություններ տրամադրեն (տես «Դարեսկիզբ» ՍՊԸն ընդդեմ Հայաստանի թիվ 64004/11 գանգատով Եվրոպական դատարանի 18.05.2021 թվականի վճիոր):

ՀՀ վճռաբեկ դատարանը կարնորել է այս հարցում լրագրողների գործունեության բնույթը: Լրագրողները լրատվական գործունեություն իրականացնող (այսինքն՝ «Զանգվածային լրատվության միջոցների մասին» ՀՀ օրենքի տրամաբանությամբ՝ տեղեկատվություն տարածող) արհեստավարժ սուբյեկտներ են: Եթե հասարակության սովորական անդամի համար միգուցե կարող է ոչ միանշանակ լինել տեղեկատվության տարածման հարցում բարեխղճության սկզբունքի պահպանումը, ապա սույն սկզբունքը պետք է ընկած լինի լրագրողական գործունեության հիմքում (տես Ժիրայր Սէֆիլյանն ընդդեմ «Արմենիա Թի-Վի» ՓԲԸ-ի թիվ ԵԱԴԴ/2612/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.10.2019 թվականի որոշումը):

Անձի 6`այրտահայտվելու ազատությունը կարող է սահմանափակվել, եթե միջամտությունը նախատեսված է օրենքով, ծառայում է Սահմանադրությամբ ն Կոնվենցիայով թվարկված «իրավաչափ նպատակներից» առնվազն մեկին, տվյալ դեպքում` անձի «պատվի ն բարի համբավի» կամ «հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելուն» ու «անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում»:

Պարզաբանելով «Ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտության» թեսթը՝ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ դատարանները պետք է գնահատեն, թե արդյո՞ք խոսքի ազատության սահմանափակումը ելնում է «հրատապ հասարակական կարիքից», արդյո՞ք այն համաչափ է իր առջն դրված «իրավաչափ նպատակին», ն արդյո՞ք իշխանությունների կողմից միջամտության արդարացման նպատակով առաջ քաշված պատճառները «վերաբերելի են Ա բավարար» (տես Գրինբերգե ընդդեմ Ռուսաստանի թիվ 23472/03 գանգատով Եվրոպական դատարանի 21.07.2005 թվականի վճիռ, կետ 27):

Ըստ այդմ, խոսքի ազատության իրավունքի Աե դրա սահմանափակումների վերաբերյալ Եվրոպական դատարանի սահմանած չափորոշիչները հանգում են հետնյալին.

13) խոսքի ազատության իրավունքի սահմանափակումները պետք է նախատեսված լինեն օրենքով,

2) դրանք պետք է անհրաժեշտ լինեն ժողովրդավարական հասարակությունում,

3) դրանք պետք է հետապնդեն իրավաչափ նպատակ,

4) կիրառված սահմանափակումներ պետք է համաչափ լինեն հետապնդվող իրավաչափ նպատակներին (տե՛ս Վանո Եղիազարյանն ընդդեմ Բորիս Աշրաֆյանի թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը):

Միջազգային իրավական մոտեցումները ելնում են այն կանխավարկածից, որ լրատվության կարնորագույն առաքելություններից են՝ ասել միայն ճշմարտությունը ն բարեխղճորեն ստուգել փաստերը: Անհավատարմությունն այս առաքելությանը, կեղծ փաստերով շահադիտական կամ կանխամտածված այ նպատակներով անձին անվանարկելը, նրա՝ անմեղության կանխավարկածին վնաս հասցնելը կամ անձնական կյանքին միջամտելը պետք է համարժեք իրավական գնահատական ստանան: Իր

13

հերթին, երաշխավորված ն պաշտպանված պետք է լինի խոսքի ու արտահայտվելու ազատության իրավունքը, ե պատասխանատու մամուլի կենսունակությունը չպետք է վտանգվի (տես Սահմանադրական դատարանի 15.11201 թվականի թիվ ՍԴՈ-997 որոշումը):

Հիմք ընդունելով վերը նշված միջազգային նե ներպետական նախադեպային նշանակություն ունեցող իրավական դիրքորոշումները Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց անձնական իրավունքներն օբյեկտիվորեն ունեն խախտվելու առավել մեծ ռիսկայնություն, քան մասնավոր անձանց իրավունքները, քանի որ հասարակական ու քաղաքական գործունեությամբ զբաղվող անձանց գործունեությունն առավել քան հրապարակային է, որն էլ իր հերթին ենթադրում է առավել մեծ հանդուրժողականություն:

Նմանատիպ գործերի շրջանակներում գնահատող դատողություններն ունեն պաշտպանության առավել բարձր աստիճան, նե հանդիսանում են որոշակի առանձնահատկություններ ունեցող կատեգորիա, քանի որ դրանք առնչվում են ոչ թե մասնավոր անձանց, այ՝ հանրային լայն գործունեությամբ զբաղվող անձանց իրավահարաբերություններին: Վերջին հանգամանքն էլ, ըստ էության, որոշիչ դերակատարում ունի վիրավորանքի ն զրպարտության գործերում՝ խոսքի ազատությունը որպես գերակա դիտարկելու հարցում:

Այդուհանդերձ, հրապարակելով որնէ գնահատողական դատողություն՝ լրագրողը պարտավոր է ողջամիտ բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել տեղեկատվության՝ իրականությանը համապատասխանելու հանգամանքը ճշտելու համար: Ընդ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
7 մայիսի, 2024 թ.
Գործի #:
ԱՎԴ/3905/02/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել