Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՎԴ/10808/05/23
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԴ/10808/05/23

Վճռաբեկ դատարանՎԴ/10808/05/233 ապրիլի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 11.04.2025 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի «Սիրիուս 2021» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)՝ 24.11.2023 թվականի թիվ 4242382 արձանագրությունը վերացնելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Ընկերությունը, պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 24.11.2023 թվականի թիվ 4242382 արձանագրությունը: ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ա

Ամբողջ Տեքստ

«աա ֆ

1 թար

1:27)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/10808/05/23

դատարանի որոշում 2026թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/10808/05/23

Նախագահող դատավոր՝ Հ. Խաչատրյան

Դատավորներ՝ Ա. Հարությունյան

Մ. Մելքումյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Ք. ՄԿՈՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

2026 թվականի ապրիլի 03-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 11.04.2025 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի «Սիրիուս 2021» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)՝ 24.11.2023 թվականի թիվ 4242382 արձանագրությունը վերացնելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Ընկերությունը, պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 24.11.2023 թվականի թիվ 4242382 արձանագրությունը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ա. Դիլբարյան) (այսուհետ` Դատարան) 12.09.2024 թվականի վճռով հայցը բավարարվել է:

2

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 11.04.2025 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 12.09.2024 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ Արման Մնացականյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Սամվել Ալեքսանյան):

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը 6 խախտե 6Ցէ ՀՀ հարկային օրենսգրքի'

իրավահարաբերության ծագման պահին գործող 345-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը, «Աեձեական տվյալների պաշտպանության մասինե» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը ն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ տվյալ դեպքում ո՛չ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով, ոչ էլ ՀՀ հարկային օրենսգրքով բացառություններ սահմանված չեն, որոնց համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող 345-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի իմաստով երրորդ անձանց տվյալները կարող են մշակվել առանց վերջիններիս համաձայնության:

Բացի այդ, որ Դատարանի դիրքորոշմամբ նշված խախտումն արձանագրող անձանց վերաբերող տվյալների առկայությունը բացի այն, որ օրենքով սահմանված պահանջ չէ, այլն ինքնանպատակ է, քանզի էական չէ, թե կոնկրետ ում կողմից է արձանագրվել խախտումը, էականը խախտման փաստի վերաբերյալ տեղեկատվության ստացումն է: Հետնաբար, Վերաքննիչ դատարանը, պատասխանողի կողմից ներկայացված ապացույցը գնահատելիս հաշվի չառնելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի կարգավորումները, ձախողել է ՀՀ վարչական դատարավորության օրենսգրքի 27-րդ հոդվածով սահմանված ապացույցների գնահատման գործընթացը՝ որպես վերջնարդյունք կայացնելով ոչ իրավաչափ դատական ակտ:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.04.2025 թվականի որոշումը Ա փոփոխել այն՝ հայցն ամբողջությամբ մերժել կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը:

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վերաքննիչ դատարանն իրականացրել է գործի բազմակողմանի Ա օբյեկտիվ քննություն, գնահատել է վարչական վարույթում առկա բոլոր ապացույցները ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածով սահմանված կարգով, ինչի արդյունքում հանգել է ճիշտ հետնության, որպիսի պայմաններում Կոմիտեի ներկայացրած վճռաբեկ բողոքն ամբողջությամբ անհիմն է Ա ենթակա մերժման:

3

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

3 Կոմիտեի կազմակերպման ն հսկողության վարչության էլեկտրոնային հասցեին 10.07.2023 թվականին ուղարկվել է էլեկտրոնային նամակ, որում նշված է եղել հետնյալը. «Ձեզ գրում եմ հայտնելու այն մասին, որ մի քանի օր առաջ Մեգա Մոլլ-ի Պ/ուծ ՇօՈՇՇեօո խանութից կատարել եմ գնումներ, 40.000 դրամի չափով, սակայն չեմ ստացել ՀԴՄ կտրոն ն սա առաջին դեպքը չէ, որ աշխատակիցները չեն տրամադրում ՀԴՄ կտրոններ: Կցանկանայի, որ այս հարցը կարգավորվեր» (հատոր 1-ին, գ.թ. 96):

2 Կոմիտե հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային

տեսչություն-վարչության պետի 20.10.2023 թվականի թիվ 4242382 հանձնարարագրով Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն վարչության փոքր հարկ վճարողների ընթացիկ հսկողության թիվ 5 բաժնի հարկային տեսուչներին հանձնարարվել է Ընկերությունում իրականացնել հսկիչ գնում՝ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության ն (կամ) հսկիչ դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների համար սահմանված կարգերի ու կանոնների պահանջների պահպանումն ուսումնասիրելու նպատակով. հանձնարարագրում որպես հսկիչ գնման իրականացման իրավական հիմք նշվել է ՀՀ հարկային օրենսգրքի 343-րդ հոդվածը, 345-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը (հատոր 1-ին, գ.թ. 94-95):

Յ Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային

տեսչություն-վարչության 24.11.2023 թվականի թիվ 4242382 արձանագրության համաձայն՝ հարկային տեսուչ Նաթելա Մաթոսյանի կողմից 24.10.2023 թվականին՝ ժամը 13:32-ին, նս կատարվել է հսկիչ գնում՝ 5000 ՀՀ դրամի չափով, գումարը չի մուտքագրվել հսկիչ դրամարկղային մեքեա ն չի տրամադրվել համապատասխան գումարի հսկիչ դրամարկղային կտրոն:

Վերոգրյալի արդյունքում թիվ 4242382 արձանագրությամբ Ընկերությանը գանձման է առաջադրվել ՀՀ հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափով տուգանք (հատոր 1-ին, գ.թ. 83-86):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննի:։ դատարանի կողմից ՀՀ հարկային .օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող 345-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի Ա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.

4

Սույն գործով վճռաբեկ բողոքի քննության շրջանակում Վճռաբեկ դատարանն անհրաժշտ է համարում անդրադառնալ ներքոշարադրյալ , հարցադրմանը' վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումը,

- արդյոք հարկ վճարողի կողմից կատարված հնարավոր իրավախախտման վերաբերյալ երրորդ անձի կողմից էլեկտրոնային եղանակով ներկայացված բողոքը կարող է դիտվել որպես բավարար հիմք' իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ հարկային օրենսգրքի 345-րդ հոդվածով սահմանված հսկիչ գնում իրականացնելու համար:

ՀՀ Սահմանադրության 11-րդ հոդվածով ամրագրված է, որ «Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա ն պետական քաղաքականության միջոցով ուղղած է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը ն սոցիալական արդարությանը:

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու ն տնօրինելու իրավունք:

Միաժամանակ ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:

ՀՀ սահմանադրական դատարանը 30.01.2013 թվականի թիվ ՍԴՈ-1073 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ սեփականության պաշտպանությանն ուղղված սահմանադրական ն միջազգային իրավական դրույթները չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար:

Անդրադառնալով տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքի ն հարկեր մուծելու ու պետական բյուջե մուտքագրվող այ վճարումնե՝ կատարելու պարտականության սահմանադրաիրավական բովանդակությանը՝ հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված տնտեսական գործունեության ազատությունն ու ազատ տնտեսական մրցակցությունն իրավաբանորեն երաշխավորված հնարավորություն է ապահովում անձանց (տնտեսավարող սուբյեկտների) համար ազատորեն օգտագործելու սեփական ընդունակություններն ու գույքն օրենքով չարգելված տնտեսական գործունեություն իրականացնելու համար: Միաժամանակ, այդ ազատության սկզբունքը բացարձակ չէ ն ինչպես պետության, այնպես էլ տնտեսավարող սուբյեկտների առջն դնում է կոնկրետ պարտականություններ: Այսպես, պետության հիմնական գործառույթն է ապահովել այդ ազատության երաշխավորման անհրաժեշտ իրավական ն տնտեսական պայմաններ, իսկ տնտեսավարող սուբյեկտների պարտականությունն է իրենց գործունեությունը ծավալել օրենսդրությամբ սահմանված կարգով ու շրջանակներում,

5

այդ թվում` օրենքով սահմանված կարգով ու չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ: Այն սահմանադրաիրավական պարտականություն է, որը պայմանավորված է հասարակության ու պետության համար դրա կենսական կարնորությամբ ու նշանակությամբ (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 18.02.2014 թվականի թիվ ՍԴՈ-1139 որոշում):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում արձանագրել է, որ հարկերի, տուրքերի ռե պարտադիր այ վճարների սահմանումը նե նշված դրամական պարտավորություննեի պատշաճ կատարումը պետության ֆինանսատնտեսական առումով կայունության երաշխիքներից մեկն է, որի հաշվառմամբ էլ պետությունը լիարժեք իրավասու է իրավական հարկադրանքի միջոցների դիմելու օրենքով նախատեսված հիշյալ պարտականությունը չկատարելու պարագայում, որպիսի լիազորության իրացումն ամեննին չի հանգեցնում անձի սեփականության իրավունքի խախտման, իսկ իրավական հարկադրանքի միջոցի սահմանումն օրենսդրական կարգավորումներով հստակ նախատեսված ընթացակարգի, մասնավորապես` իրավասու մարմինների կողմից իրականացված ստուգումների հետնանքն է (տե'ս, «ԴԱՆԻԵԼՅԱՆ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի' թիվ ՎԴ/5980/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2025 թվականի որոշումը):

Հարկային հարաբերությունների, այդ թվում՝ հարկային հսկողության իրավական կարգավորումն իրականացվում է ՀՀ հարկային օրենսգրքով:

Այսպես` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 328-րդ հոդվածի համաձայն՝

1. Հարկային հսկողությունը հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողությունն է՝ հարկային մարմնին վերապահված լիազորությունների շրջանակներում հարկային մարմնի (պաշտոնատար անձանց)՝ Օրենսգրքով նախատեսված գործողությունների ամբողջությունը: Օրենսգրքի կիրառության իմաստով՝ հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտեր են համարվում Օրենսգրքի 2-րդ հոդվածով սահմանված հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերը, ինչպես նան այն իրավական ակտերը, որոնց պահանջների կատարման նկատմամբ հսկողության լիազորություններ, այդ իրավական ակտերով վերապահված են հարկային մարմնին:

2. Հարկային հսկողության նպատակն է հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջներին դրանց կատարման համապատասխանությունը պարզելը, այդ պահանջների խախտումների կանխելն ու խափանելը, դրանց հայտնաբերելը, հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված դեպքերում ու կարգով հարկային պարտավորությունները ճշգրտելը այդ թվուր ինքնուրույն հաշվարկելն ու վերահաշվարկելը, ինչպես նան հայտնաբերված խախտումների համար պատասխանատվություն կիրառելը:

Օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

1. Հարկային հսկողությունն իրականացվում է հետնյալ եղանակներով'

1) հարկային ստուգումներ.

6

2) հարկային ուսումնասիրություններ.

3) հարկային վարչարարության շրջանակներում իրականացվող՝ Օրենսգրքով ն Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ գործողություններ:

Օրենսգրքի 343-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

1. Հարկային ուսումնասիրությունը հարկային մարմնի :լիազորությունների շրջանակներում սույն գլխով սահմանված կարգով իրականացվող ընթացակարգ է, որի նպատակն է հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջներին դրանց կատարման համապատասխանությունը պարզելը, այդ պահանջների խախտումները կանխելն ու խափանելը, դրանց հայտնաբերելը, սույն բաժնով սահմանված դեպքերում հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված կարգով հարկային

պարտավորությունների առաջադրումն ու հայտնաբերված խախտումների համար պատասխանատվություն կիրառելը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝

2. Հարկային հսկողության շրջանակներում հարկային ուսումնասիրություններն իրականացվում են հետնյալ եղանակներով.

1) կամերալ (ներքին) հարկային մարմնի լիազորությունների շրջանակներում հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների կատարման ճշտությունը պարզելու նպատակով բացառապես հարկային մարմնում սույն գլխով սահմանված կարգով իրականացվող ուսումնասիրություն.

2) արտագնա` հարկային մարմնի լիազորությունների շրջանակներում հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների կատարման ճշտությունը պարզելու նպատակով սույն գլխով սահմանված կարգով հարկ վճարողի մոտ իրականացվող ուսումնասիրություն:

Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝

Յ. Հարկային հսկողության շրջանակներում արտագնա հարկային

ուսումնասիրությունների տեսակներն են.

1) հսկիչ գնումը:

Նույն հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝

5. Հարկային ուսումնասիրությունների արդյունքում հարկային պարտավորություններ չեն առաջանում, բացառությամբ հետնյալ դեպքերի.

3) հսկիչ գնման արդյունքում արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների գրանցման կարգի` Օրենսգրքի 414-րդ հոդվածով սահմանված խախտումներ կամ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության ն (կամ) հսկիչ դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնների՝ Օրենսգրքի 416-րդ հոդվածով սահմանված խախտումներ հայտնաբերելու դեպքում:

Նույն հոդվածի 13-րդ մասի համաձայն՝

13. Սույն հոդվածի 5-րդ մասի 2-6-րդ ն 8-րդ կետերով սահմանված դեպքերում ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրություններով առաջադրվում են հարկային պարտավորություններ, ն կիրառվում է Օրենսգրքով ու օրենքներով սահմանված պատասխանատվություն (...):

Օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

7

1. Հարկ վճարողի հարկման օբյեկտների, հարկման բազաների ն հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման), հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման, հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառութան ն (կամ) հսկիչ դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների, արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների գրանցման, ակցիզային դրոշմանիշերով ն (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման, «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում ու կարգով վճարային քարտերով անկանխիկ վճարումներ չընդունելու այդ թվում՝ վճարային քարտերով անկանխիկ վճարումներ ընդունելու հնարավորություն չապահովելու կամ կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները չպահպանելու, ինչպես նան արժութային գործարքների իրականացման համար սահմանված կարգերի ու կանոնների պահանջների պահպանման նկատմամբ ուսումնասիրության նպատակով հարկային մարմինը կարող է իրականացնել հսկիչ գնում (գնումներ):

Նույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝

2. Հսկիչ գնման իրականացման համար հիմք կարող են հանդիսանալ՝

4) հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների հնարավոր խախտումների վերաբերյալ հարկային մարմին ներկայացվող (այդ թվում՝ երրորդ անձից ստացված) տեղեկությունները:

Վերոգրյալ իրավական նորմերի համալիր վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հարկային հսկողության շրջանակներում իրավասու պետական մարմինն իրականացնում է նան հարկային ուսումնասիրություն, որի տեսակ է հանդիսանում նան հսկիչ գնումը: Հսկիչ գնման իրականացման համար, ի թիվս այլնի, հիմք կարող են հանդիսանալ նան հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների հնարավոր խախտումների վերաբերյալ հարկային մարմին ներկայացվող տեղեկությունները: Ընդ որում, նման տեղեկություններ կարող են ներկայացվել նան երրորդ անձանց կողմից:

Անդրադառնալով հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների հնարավոր խախտումների վերաբերյալ երրորդ անձանց կողմից հարկային մարմին տեղեկություններ ներկայացնելու` օրենսդրի կողմից սահմանված հնարավորությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել արձանագրել, որ նման հնարավորության նախատեսումը պայմանավորված է հարկաբյուջետային քաղաքականության համալիր բնույթով, մասնավորապես, երրորդ անձինք անմիջական մասնակցություն ունեն հարկային հարաբերությունների ձնավորմանը, ինչպես նան վերջիններս կրում են հարկային ողջ գործընթացների ուղղակի ազդեցությունը: Նշված հանգամանքով պայմանավորված՝ վերջիններս օժտվել են ակտիվ դերակատարությամբ՝ պետության կողմից տնտեսութան պետական կարգավորման կարնորագույն գործառույթին նպաստելու նպատակով:

Ըստ այդմ՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ երրորդ անձանց կողմից ներկայացված տեղեկությունը պետք է բավարար լինի հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջները հարկ վճարողի կողմից խախտելու հավանականությունն արձանագրելու համար: Մասնավորապես, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում հարկային մարմինը, երրորդ անձից ստանալով հարկ վճարողի կողմից

8

կատարված որնէ հնարավոր խախտման վերաբերյալ տեղեկություն, պետք է գնահատման առարկա դարձնի այդ տեղեկությունը, որից հետո հարկ վճարողի մոտ օրենսդրական պահանջների խախտման ռիսկի վերաբերյալ եզրահանգման գալու պարագայում կարող է հարկային հսկողության շրջանակներում Օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով հսկիչ գնում իրականացնել (տես, «Գեթունիք» սահմանափակ ապատասխանատվությամբ ընկերությունն Օ ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/7238/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.12.2025 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործով Ընկերությունը պահանջե է անվավեր ճանաչել Կոմիտեի 24.11.2023 թվականի թիվ 14242382 արձանագրությունը:

Դատարանը 12.09.2024 թվականի վճռով հայցը բավարարել է այն հիմնավորմամբ, որ. «(...) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124րդ հոդվածի 2րդ մասի հաշվառմամբ Դատարանը, ուսումնասիրելով Պատասխանողի կողմից Դատարան ներկայացրած վիճարկվող վարչական ակտի կայացման համար հիմք հանդիսացած վարչական վարույթի նյութերը, արձանագրում է, որ դրանցում առկա չէ որնէ ապացույ, որը կվկայի այն մասին, որ առկա է եղել հանձնարարագրում եշված' ՀՀ հարկային օրենսգրքի 345-րդ հոդվածի 2րդ մասի 4րդ կետով սահմանված հիմքերը, այն է' հարկային մարմեին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների հնարավոր խախտումների վերաբերյալ հարկային մարմին ներկայացվող (այդ թվում" երրորդ անձից ստացված) տեղեկությունները:

Նման պայմաններում Դատարանի գնահատմամբ Պատասխանողը իրավասու չի եղել Հայցվորի մոտ իրականացնել հսկիչ գնում:

Ինչ վերաբերում է Պատասխանողի այն պեդմանը, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտի համար, որպես հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների հնարավոր խախտումների վերաբերյալ հարկային մարմին ներկայացվող (այդ թվում" երրորդ անձից ստացված) տեղեկություն, հիմք է հանդիսացել տետեսվարող սուբյեկտի վերաբերյալ հարկային մարմին ներկայացված բողոքը, ապա պետք է նկատել հեւրնյալը.

Սույն գործով ներկայացվել է էլեկտրոնային էջից ուղարկված հաղորդագրություն, որով հայտեվել է, որ Մեգա Մոլլ-ի Մ/ԷէԼ ՇօԱ6Շեօո խանութից կատարել են գնումներ 40.000 ՀՀ դրամի չափով, սակայն չի ստացել ՀԴՄ կտրոն ն սա առաջին դեպքը չէ, որ աշխատակիցները չեն փրամադրում ՀԴՄ կփրոեներ:

Դատարանը գտնում է, որ վերոգրյալ հաղորդագրությունը չի կարող գնահատվել որպես երրորդ անձի կողմից տրամադրված պտեղեկություն, քանի որ հեարավոր չէ պարզել' ում կողմից է ներկայացվել այե, այսինքն ով է հանդիսանում տեղեկատվություն ներկայացրած անձը: Այլ կերպ ասած' եշված գրությամբ չի հիմեավորվում ՀՀ հարկային օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հիմքի առկայությունը: (::.»-

9

Վերաքննիչ դատարանը, մերժելով Կոմիտեի վերաքննիչ բողոքը ն Դատարանի վճիռը թողնելով անփոփոխ, պատճառաբանել է, որ. «(..) Մինչդեռ տվյալ դեպքում ուսումեասիրելով պատասխանողի կողմից ներկայացված' վիճարկվող վարչական ակտի ընդունմանն ուղղված վարույթի եյութերը' Վերաքենիչ դատարանն արձանագրում է, որ կատարվել է հսկիչ գնում, մինչդեռ հանձնարարագրում որպես ուսումնասիրության իրավական հիմք նշվել է Օրենսգրքի 343-րդ հոդվածը ն 345-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը, սակայն Դատարան ներկայացված ողջ վարչական վարույթի նյութերում բացակայում է հանձնարարագրում եշված' Օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված հայցվորի մասով հարկային մարմեին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների հեարավոր խախտումների վերաբերյալ հարկային մարմին եերկայացվող (այդ թվում' երրորդ անձից ստացված) տեղեկությունները հայցվորի մուր հսկիչ գնում իրականացնելու համար: Միաժամանակ, հանձնարարագրում Օրենսգրքի համապատասխան նորմի մատնանշումը' առաեց այդ հիմքերի առկայության, չի կարող համարվել Օրենսգրքի 343-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետով սահմանված պահանջի պահպանում: Այսինքն վերը եշված հանձեարարագրի շրջանակներում իրականացված ուսումեասիրությունը ոչ իրավաչափ է:

Ինչ վերաբերում գործի նյութերում առկա երրորդ անձից ՀՀ պետական եկամուտների կազմակեպման ն հսկողության ` վարչությանն ուղարկված էլեկտրոնային հաղորդագրությանը, համաձայն որի' «(..) Մեգա Մոլլի Մհ ՇօԱօշհօո խանութից կատարել եմ գնումներ, 40.000 դրամի չափով, սակայն չեմ ստացել ՀԴՄ կտրոն ն սա առաջին դեպքը չէ, որ աշխատակիցները չեն տրամադրում ՀԴՄ կտրոններ (...)», ապա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն' գրավոր ապացույցներ են նան էլեկտրոնային կամ կապի այլ միջոցով ստացված նյութերը, եթե առկա է հաղորդակցության իսկությունն ապացուցելու հնարավորություն:

Ըեդ որում, Վերաքննիչ դատարանը փասփում է, որ ապացույցների թույլատրելիության ըեդհանուր կանոեի համաձայն' օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն ապացուցողական ուժ չունեն ն չեն կարող դրվել դատական ակփտի հիմքում: Ապացույցների թույլատրելիության այս կանոնը վերաբերում է ապացույցները ձեռք բերելիս օրենքով նախատեսված ձնական-ընթացակարգային պահանջեերի ապահպանվածությանը ն ենթադրում է. (ա) աղբյուրի օրինականություն ապացույցը պետք է ձեռք բերվի միայն օրենքով սահմանված աղբյուրներից, (բ) ձեռքբերման միջոցեերի օրինականություն՝ պետք է պահպանված լինեն ապացույցների ձեռքբերմանն ուղղված գործողություններ կատարելուն օրենքով առաջադրված պահանջները, (գ) պատշաճ ձնակերպում'" ապացույցը, դրա ձեռքբերման գործընթացը պետք է օրենքով սահմանված կարգով ենթարկվեն պատշաճ ձնակերպման, (դ) լիազորված սուբյեկտ` ապացույցը պետք է ստացված լինի ապացույց ձեռք բերելու լիազորությամբ օժտված պաշտոնատար անձի կողմից:

Վկայակոչված իրավակարգավորումները հիմք ընդունելով Վերաքենիչ դատարանն արձանագրում է, որ ՀՀ պետական եկամուտների կազմակերպման ն հսկողության վարչությանն ուղարկված էլեկտրոնային հաղորդագրություը չի պարունակում տեղեկություն այն անձի մասինե, ով հաղորդել է իրավախախտում թույլ տալու վերաբերյալ տեղեկատվությունը, այսինքե՝ հսկիչ գնում ուսումեասիրության տեսակն իրականացեելու

10

համար հիմք հանդիսացող գրությունն անորոշ է, որի պայմաններում էլ հսկիչ գնում իրականացնելու համար հաեձենարարագրով սահմանված հիմքե առկա չի եղել: (...)»:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լուսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետնյալը.

Սուն գործի փաստերի համաձայն՝ Կոմիտեի կազմակերպման ն հսկողության վարչության էլեկտրոնային հասցեին 10.07.2023 թվականին ուղարկված էլեկտրոնային նամակով երրորդ անձի կողմից ներկայացվել է տեղեկություն այն մասին, որ. «(..)) մի քանի օր առաջ Մեգա Մոլլի Պ/հմօ Շօ/Թօեօո խանութից կատարել եմ գնումներ, 40.000 դրամի չափով, սակայն չեմ ստացել ՀԴՄ կտրոն ն սա առաջին դեպքը չէ, որ աշխատակիցները չեն տրամադրում ՀԴՄ կտրոններ: Կցանկանայի, որ այս հարցը կարգավորվեր»:

Նշվածն ընդունելով որպես հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների հնարավոր խախտումների վերաբերյալ հարկային մարմին երրորդ անձից ներկայացված տեղեկություն Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի կողմից 20.10.2023 թվականին տրվել է թիվ 4242382 հանձնարարագիրը՝ Ընկերությունում հսկիչ գնում իրականացնելու նպատակով: Նշված հանձնարարագրի հիման վրա Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն վարչության փոքր հարկ վճարողների ընթացիկ հսկողության թիվ 5 բաժնի աշխատակիցներն Ընկերությունում իրականացրել են հսկիչ գնում, որի արդյունքում 24.11.2023 թվականին կազմված թիվ 4242382 արձանագրությամբ արձանագրվել է, որ հարկային տեսուչ Նաթելա Մաթոսյանի կողմից 24.10.2023 թվականին՝ ժամը 13:32-ին նս կատարվել է հսկիչ գնում՝ 5000 ՀՀ դրամի չափով, գումարը չի մուտքագրվել հսկիչ դրամարկղային մեքենա ն չի տրամադրվել համապատասխան գումարի հսկիչ դրամարկղային կտրոն:

Կատարված իրավախախտման համար Ընկերությանը գանձման է առաջադրվել Օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափով տուգանք:

Անդրադառնալով Կոմիտեի կազմակերպման ն հսկողության վարչության էլեկտրոնային հասցեին ուղարկված էլեկտրոնային նամակը՝ որպես հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի `պլահանջների հնարավոր խախտումների վերաբերյալ հարկային մարմին երրորդ անձի կողմից ներկայացված տեղեկության պատշաճ աղբյուր դիտարկելու, իսկ դրանով հայտնած տեղեկությունները հսկիչ գնման կատարման հիմքում դնելու իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ երրորդ անձի կողմից ներկայացված տեղեկության ն այդ տեղեկությունը ներկայացնելու ձնի հավաստի ու պատշաճ լինելու հանգամանքը ենթակա է գնահատման յուրաքանչյուր գործով առանձին: Հարկային մարմինը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է դիտարկման առարկա դարձնի երրորդ անձի կողմից հայտնած հանգամանքները, որոնց գնահատման հիման վրա որնէ հարկ վճարողի մոտ օրենսդրական պահանջների խախտման ռիսկի վերաբերյալ եզրահանգման գալու պարագայում հարկային մարմինը կարող է հարկային հսկողության շրջանակներում հսկիչ գնում իրականացնել:

11

Ընդ որում, սույն դեպքում Ընկերության մոտ հսկիչ գնման իրականացման հանձնարարագիրը տրամադրելու հիմքի՝ Օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի կարգավորումից ուղղակիորեն բխում է, որ հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների վերաբերյալ հարկային մարմին ներկայացվող տեղեկություն, վկայում է ոչ թե հաստատված ն ստույգ, այլ հավանական խախտումների մասին: Եվ միայն հարկային մարմնի կողմից հարկային հսկողության շրջանակներում համապատասխան գործողությունների իրականացման արդյունքում է հնարավոր դառնում հաստատել կամ հերքել երրորդ անձի կողմից հայտնած խախտումների առկայությունը:

Սույն դեպքում ուսումնասիրելով Կոմիտեի կողմից ներկայացված վարչական վարույթի նյութերում առկա Կոմիտեի կազմակերպման Ա հսկողության վարչության էլեկտրոնային հասցեին ուղարկված էլեկտրոնային նամակի արտատպվածքը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն ուղարկվել է Կոմիտեի կազմակերպման ն հսկողության վարչության էլեկտրոնային փոստին, ամփոփ բովանդակում է հարկ վճարող սուբյեկտի կողմից հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների հավանական խախտման վերաբերյալ տեղեկություն: Նշվածի համադրված գնահատման արդյունքում Կոմիտեն ներկայացված տեղեկությունն իրավաչափորեն բավարար է դիտարկել Ընկերության մոտ հարկային մարմնին հսկողության լիազորություներ վերապահող իրավական ակտերի պահանջները խախտելու հավանականությունն արձանագրելու համար:

Միննուն Ժամանակ, Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Կոմիտեի կազմակերպման ն հսկողության վարչության էլեկտրոնային հասցեին ուղարկված էլեկտրոնային նամակի պատշաճ ապացույց համարվելու հարցին, արձանագրում է հետնյալը:

Այսպես, ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ ն 124-րդ հոդվածների իրավանորմերի համակցված վերլուծությանը, արձանագրել է, որ ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու ն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական ն իրավաբանական որակում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ն բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը` որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության ն ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին:

12

Վարչադատավարական օրենսդրության համաձայն՝ դատարանը գործում եղած բոլոր ապացույցները գնահատում է ներքին համոզմամբ, որը պետք է հիմնված լինի գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտության վրա:

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նան, որ թեն ներքին համոզմունքը սուբյեկտիվ կատեգորիա է, այդուհանդերձ, օրենսդիրն այն դիտարկում է որպես ապացույցների գնահատման միջոց, որը հանգեցնում է իրավական գնահատականների, հետնաբար Ա դատավարական օրենսդրությամբ նախատեսել է դրա օբյեկտիվության ապահովմանն ուղղված որոշակի երաշխիքներ, մասնավորապես՝

1) որպես դատարանի ներքին համոզմունքի օբյեկտիվ հիմք պետք է հանդիսանա գործում եղած ամեն մի ապացույցի ն ապացույցների համակցության բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտությունը,

2) դատարանն ազատ է ապացույցների գնահատման գործում:

Ներքին համոզմամբ ապացույցների ազատ գնահատումը ենթադրում է, որ դատարանը կաշկանդված չէ տվյալ ապացույցին գործին մասնակցող ն այլ անձանց տված գնահատականներով ն արտահայտած կարծիքներով:

Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետնությունները, ինչպես նան այն դատողությունները, որոնցով հերքում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը միայն այն դեպքում կարող է համարվել պատշաճորեն պատճառաբանված, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձեավորման օբյեկտիվ հիմքերը:

Այսպիսով, ապացույցների գնահատման արդյունքում ձնավորված ներքին համոզմունքն իրավական նշանակություն է ստանում Ա օբյեկտիվացվում դատական ակտերին ներկայացվող՝ հիմնավորվածության ն պատճառաբանվածության օրենսդրական պահանջի միջոցով:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրված է գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու (օ« օքիօօ) սկզբունքը, որը դատական ապացուցման գործընթացում, մասնավորապես, դրսնորվում է կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրավաբանական փաստերի վերաբերյալ հնարավոր ն հասանելի տեղեկություններ ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ ապացույցներ պահանջելու վարչական դատարանին ընձեռված իրավական հնարավորությամբ (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդված) (տե'ս, Ջաջուռի գյուղապետարանն ըեդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադասրրի ` պետական կոմիտեի աշխատակազմի Շիրակի տարածքային ստորաբաժանման թիվ ՎԴ»/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը դատարանը պարզում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների, այդ թվում՝ գրավոր ապացույցների հետազոտման ն գնահատման միջոցով ն անմիջականորեն

13

գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, դատարանը որոշում է փաստի հաստատված լինելու հարցը բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Ընդ որում, օրենսդիրը, որպես ընդհանուր կանոն, ամրագրել է կողմի պարտականությունը՝ դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները: Միննույն ժամանակ, օրենսդիրն ամրագրել է նան ապացույցներ ներկայացնելու հատուկ կանոն, որի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է նան ներկայացնել վարչական վարույթի բոլոր նյութերը, ինչպես նան իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնք հիմնավորում են հակառակ կողմի պահանջները կամ առարկությունները, ապահովելու իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ընդունած իրավական ակտերի, գործողությունների ու անգործությունների դեմ ֆիզիկական նե իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության իրացումը (..):

ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է նան, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը կարգավորել է փաստաթղթերի բնօրինակները պարտադիր ներկայացնելու կարգը ն դրանք դատարան չներկայացնելու դատավարական հետնանքները: Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ փաստաթղթերի բնօրինակները պարտադիր ներկայացվում են այն դեպքում, երբ համապատասխան փաստերը, օրենքներին կամ նորմատիվ իրավական այլ ակտերին համապատասխան, կարող են հաստատվել միայն բնօրինակով Ա այն դատարան չներկայացնելու դատավարական հետնանքները հանգում են հետնյալին. դատարանն իր նախաձեռնությամբ կամ դատավարության մասնակցի միջնորդությամբ, տվյալ ապացույցը կարող է հանել հետազոտման ենթակա ապացույցների շարքից: Այլ կերպ՝ օրենսդիրը սահմանել է գրավոր ապացույցներ, դատարան ներկայացնելու հնարավոր երկու տարբերակ՝ բնօրինակով կամ պատճենի ձնով: Միաժամանակ օրենսդիրը սահմանել է պատճենի ձնով ներկայացված գրավոր ապացույցը հետազոտման ենթակա ապացույցների շարքից հանելու կանոն այն դեպքերում, երբ համապատասխան փաստերը, օրենքներին կամ նորմատիվ իրավական այլ ակտերին համապատասխան, կարող են հաստատվել միայն բնօրինակով: (տես Գագիկ (Թովմասյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/2680/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

Հարկ է նշել, որ ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի հիմնավորվածության հարցին՝ արձանագրելով, որ դատարանը ոչ միայն պետք է նշի այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս ն արդյունքում դատական ակտ կայացնելիս, այլն պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես, Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան ն Անահիտ Մարությանների թիվ 3-54(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):

14

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ (..) ընդհանուր կանոնի համաձայն՝ գրավոր ապացույցները դատարան կարող են ներկայացվել կա'մ բնօրինակով, կամ պատշաճ վավերացված պատճենի ձնով: Միննույն ժամանակ օրենսդիրը վերոնշյալ ընդհանուր կանոնից սահմանել է հետնյալ բացառությունները՝

ա) փաստաթղթերի բնօրինակները պետք է ներկայացվեն բոլոր այն դեպքերում, երբ գործի հանգամանքները, օրենքներին կամ այլ իրավական ակտերին համապատասխան, կարող են հաստատվել միայն նման փաստաթղթերով,

բ) անհրաժեշտության դեպքում դատարանը կարող է պահանջել ներկայացնելու փաստաթղթերի բնօրինակները: Նման անհրաժեշտություն կարող է, մասնավորապես առաջանալ, երբ գործով ներկայացված միննույն փաստաթղթի պատճենները տարբերվում են իրենց բովանդակությամբ, ն դատարանը չի կարող պարզել գրավոր ապացույցի իրական բովանդակություն առանց դրա բնօրինակը հետազոտելու Այդպիսի անհրաժեշտություն կարող է ծագել նան պատճենի անորակության, դրա իսկության մեջ համոզվելու անհրաժեշտության ն այլ դեպքերում (տե'ս Ղասեմ Աբդոլահ Նեժադն ընդդեմ Աշոտ Հարությունյանի ն մյուսների թիվ ԵԱՔԴ/0704/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

Վերը նշված իրավական նորմերի դիրքորոշումների հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը կրկին արձանագրել է, որ գրավոր ապացույցները դատարան պետք է ներկայացվեն երկու ձնով՝ կամ որպես բնօրինակ, կամ որպես օրենսդրությամբ սահմանված կարգով պատշաճ վավերացված պատճեն: Հետնաբար՝ Դատարանն իրավասու է պահանջել ոչ միայն համապատասխան գրավոր ապացույցների ներկայացում, այլ նան անհրաժեշտության դեպքում, դրանց բնօրինակները: Հետնաբար, ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ այն դեպքում` երբ դատարան է ներկայացվում գրավոր ապացույց առանց պատշաճ վավերացման` առանց նշման այն մասին, որ այն լիովին համապատասխանում է բնօրինակ էլեկտրոնային փաստաթղթին, նման փաստաթուղթը չ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 ապրիլի, 2026 թ.
Գործի #:
ՎԴ/10808/05/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել