Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ԵԱՔԴ/0520/02/11
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

ԵԱՔԴ/0520/02/11

Վճռաբեկ դատարանԵԱՔԴ/0520/02/1120 հուլիսի, 2017 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով (Մուշ-Մէդաե ՍՊԸ-ի ներկայացուցիչ Տիգրան Խուրշուդյանի և (Հախվերդյան Շինմոնտաժե ԲԲԸ-ի ներկայացուցիչ Ժաննա Օհանյանի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.12.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի (Մուշ-Մէդաե ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ (Հախվերդյան Շինմոնտաժե ԲԲԸ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն)` ի պահ հանձնված գույքից հրաժարվելու և դրա արժեքը վճարելուն պարտավորեցնելու պահանջի մասին, 2 ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Կազմակերպությանը պարտավորեցնել վճարել 214.254.871 ՀՀ դրամ: Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչակ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0520/02/11

Նախագահող դատավոր`

Տ. Նազարյան

Դատավորներ՝

Ա. Պետրոսյան

Կ. Չիլինգարյան

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0520/02/11

2017թ.

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

մասնակցությամբ դատավորներ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆԻ

2017 թվականի հուլիսի 20-ին

դռնբաց դատական նիստում, քննելով (Մուշ-Մէդաե ՍՊԸ-ի ներկայացուցիչ Տիգրան Խուրշուդյանի և (Հախվերդյան Շինմոնտաժե ԲԲԸ-ի ներկայացուցիչ Ժաննա Օհանյանի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.12.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի (Մուշ-Մէդաե ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ (Հախվերդյան Շինմոնտաժե ԲԲԸ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն)` ի պահ հանձնված գույքից հրաժարվելու և դրա արժեքը վճարելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

2

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Կազմակերպությանը պարտավորեցնել վճարել 214.254.871 ՀՀ դրամ:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ռ. Բունիաթյան) (այսուհետ` Դատարան) 28.06.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է Կազմակերպությունից բռնագանձել 14.649.062 ՀՀ դրամ, իսկ մնացած մասով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.12.2016 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ բեկանվել է Դատարանի 28.06.2016 թվականի վճիռը և գործն ուղարկվել է նոր քննության: Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Ընկերության և Կազմակերպության ներկայացուցիչները:

Վճռաբեկ բողոքների պատասխաններ չեն ներկայացվել։

2. Կազմակերպության ներկայացուցչի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 813-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 51-րդ և 53-րդ հոդվածները: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Կազմակերպության կողմից փորձագիտական եզրակացությունը` ձեռագիր պայմանագիրը վերծանելու մասին, ներկայացվել է, երբ ստորադաս դատարանը նախնական դատական նիստի ժամանակ ներկայացված ապացույցը` պայմանագիրը, վերադարձրել է անընթեռնելի լինելու պատճառաբանությամբ` պահանջելով ներկայացնել ընթեռնելի տարբերակը, որից հետո էլ Կազմակերպությունը ներկայացրել է պայմանագրի վերծանման եզրակացությունը: Վերաքննիչ դատարանի հետևությունը, որ նշված եզրակացությունը, ինչպես նաև (Կառուցագետե անկախ փորձագիտական կենտրոն ՍՊԸ-ի կողմից տրամադրված եզրակացությունն անթույլատրելի են, քանի որ ներկայացվել են դատաքննության ընթացքում, անհիմն է, քանի որ դրանք առաքվել են փոստով և Դատարան են մուտքագրվել մինչև դատաքննություն սկսվելը:

Վերաքննիչ դատարանը, նշված ապացույցները համարելով անթույլատրելի և չգնահատելով,

ինչպես

նաև

անտեսելով

գործում

առկա

Ընկերության

կողմից

Կազմակերպությանն ուղղված գրությունը, անհիմն կերպով գտել է, որ կողմերի միջև կապալի իրավահարաբերությունը

բացակայում

է,

և

առկա

է

միայն

պահատվության

իրավահարաբերություն:

Վերաքննիչ դատարանի այն հետևությունը, որ վերադարձվել է միայն 4,643 տոննա մետաղական կոնստրուկցիա, իրականությանը չի համապատասխանում, քանի որ հաստատված չհամարելով կապալի հարաբերությունների առկայությունը՝ Վերաքննիչ դատարանը նաև անտեսել է, որ ըստ փորձագիտական եզրակացությունների՝ առկա են դեռևս չվերամշակված (նույն տեսքը պահպանած) կոնստրուկցիաներ, կիսավերամշակված կոնստրուկցիաներ, վերջնական վերամշակված և նախագծին համապատասխանեցված կոնստրուկցիաներ, ինչպես

3

նաև մոնտաժված և (Ուրարտուե հյուրանոցում տեղադրված 11,2 տոննա ընդհանուր քաշով մետաղական կոնստրուկցիաներ:

Ինչ վերաբերում է ի պահ հանձնված մետաղական կոնստրուկցիաներն օգտագործված լինելու կամ չլինելու հանգամանքին, ապա Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործում բացակայում են նաև նշված կոնստրուկցիաների գործարանային փաստաթղթերը, այսինքն՝ չի հիմնավորվում նաև օգտագործված չլինելու հանգամանքը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.12.2016 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 28.06.2016 թվականի վճռին: 2.1 Ընկերության ներկայացուցչի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ և 813-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 48-րդ հոդվածները: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Սույն գործով Վերաքննիչ դատարանն իրավաչափորեն հաստատված է համարել այն հանգամանքը, որ կողմերի միջև առկա են պահատվության, այլ ոչ թե կապալի հարաբերություններ, և որ 04.07.2001 թվականի պայմանագրի հիմքով Ընկերությունը Կազմակերպությանն ի պահ է հանձնել 230,322 տոննա մետաղական կոնստրուկցիա, որից վերադարձվել

է

4,643

տոննա

մետաղական

կոնստրուկցիա,

ինչի

արդյունքում

Կազմակերպության

կողմից

Ընկերությանը

վերադարձման

ենթակա

մետաղական

կոնստրուկցիայի քաշը կազմում է 225,679 տոննա: Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել նաև այն հանգամանքը, որ Կազմակերպության և (Եվրոպաե ՍՊԸ-ի տարածքում առկա է մետաղական կոնստրուկցիաների միայն մի մասը, այն էլ պարզ չէ, թե արդյոք առկա մետաղական կոնստրուկցիաներն այն նույն մետաղական կոնստրուկցիաներն են, որոնք ի պահ են հանձնված եղել 2001 թվականին: Այնուհետև Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարել վերաքննիչ բողոքում նշված դիրքորոշումն այն մասին, որ Դատարանը պետք է կիրառեր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 829-րդ հոդվածի 3-րդ կետը և պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձեր ի պահ հանձնված գույքի արժեքը:

Այդուհանդերձ, իրավաչափորեն հաստատված համարելով վերոնշյալ փաստերը՝ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Կազմակերպությանն ի պահ հանձնված մետաղական կոնստրուկցիաները 2001 թվականին հանձնելու պահին օգտագործված լինելու հանգամանքն առհասարակ չի կարող հաստատվել որևէ փորձագետի կողմից, իսկ այդ փաստը պետք է ապացուցվեր Կազմակերպության կողմից, սակայն վերջինս ներկայացրել է այն բոլոր հնարավոր ապացույցները, որոնք եղել են իր տիրապետության ներքո և հայտնել, որ այլ ապացույց չունի: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, նման պայմաններում անդրադառնալով ի պահ հանձնված մետաղական կոնստրուկցիաների օգտագործված լինել կամ չլինելու հարցին, գտել է, որ ի պահ հանձնված մետաղական կոնստրուկցիաները նախկինում օգտագործված լինելու կամ չլինելու և, ըստ այդմ, վճարման ենթակա գումարի չափը ճիշտ որոշելու մասով առկա է սույն գործի նոր քննության անհրաժեշտություն՝ անտեսելով, որ այդ հանգամանքն ապացուցելու պարտականությունը և չապացուցման բացասական հետևանքները կրում է Կազմակերպությունը:

4

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է (մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 22.12.2016 թվականի որոշումը, փոփոխել այն՝ կայացնելով նոր դատական ակտ, այն է՝ մասնակի՝ 209.922.769 ՀՀ դրամի չափով բավարարել Ընկերության հայցըե:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Ընկերության և Կազմակերպության միջև 04.07.2001 թվականին կնքված (Ապրանքների (շինարարական նյութերի) ի պահ հանձման վերաբերյալե պայմանագրի (այսուհետ՝ Պահատվության պայմանագիր) 1-ին կետի համաձայն` Ընկերությունը Կազմակերպությանը հանձնում է ի պահ 219 տոննա մետաղական կոնստրուկցիա (ըստ ներկայացված ցուցակի, որը պայմանագրին կից է):

Նույն պայմանագրի 2-րդ կետի համաձայն` Կազմակերպությունն ի պահ է ընդունում Ընկերությունից 219 տոննա մետաղական կոնստրուկցիա (ըստ պայմանագրին կից ներկայացված

ցուցակի)՝

երաշխավորված

լինելով,

որ

հետագայում

մետաղական

կոնստրուկցիաների մոնտաժային աշխատանքների կատարումը կհանձնարարվի իրեն (վարձատրության մասին նախնական փոխհամաձայնության գալու պայմաններում): Նույն պայմանագրի 3-րդ կետի համաձայն` Ընկերությունը պարտավորվում է նշված աշխատանքների կատարումը հանձնարարել Կազմակերպությանը (վարձատրության մասին նախնական փոխհամաձայնության գալու պայմաններում):

Նշված պայմանագրին կից ներկայացված է Կազմակերպությանն ի պահ տրվող մետաղական կոնստրուկցիաների տեսականու սպեցիֆիկացիան (այսուհետ՝ Սպեցիֆիկացիա) (հատոր 1-ին, գ.թ. 26-27)։

2) Ընկերության և Կազմակերպության միջև 04.07.2001 թվականին ստորագրված (Ընդունման-հանձմանե ակտի (այսուհետ՝ Ընդունման-հանձնման ակտ) 1-ին կետի համաձայն՝ Ընկերությունը

Կազմակերպությանը

04.07.2001

թվականին

կնքված

(Ապրանքների

(շինարարական նյութերի) ի պահ հանձման վերաբերյալե պայմանագրի հիման վրա ի պահ է հանձնել մետաղական կոնստրուկցիաներ՝ ըստ պայմանագրին կից սպեցիֆիկացիայի, ընդհանուր 219 տոննա (125 հատ):

Նույն ակտի 2-րդ կետի համաձայն՝ Կազմակերպությունն Ընկերությունից ընդունում է ի պահ 219 տոննա (125 հատ) մետաղական կոնստրուկցիա (հատոր 1-ին, գ.թ. 28)։

3) Ընկերության՝ ի դեմս Ծ.Մկրտչյանի կողմից 09.07.2005 թվականին տրված ստացականի համաձայն՝ Կազմակերպության կողմից Ընկերությանն է վերադարձվել 4,643 տոննա մետաղական կոնստրուկցիա (հատոր 1-ին, գ.թ. 31):

4) Ընկերությունը 22.02.2011 թվականին գրություն է ուղարկել Կազմակերպությանը՝ հայտնելով, որ համաձայն երկու ընկերությունների միջև 13.12.2000 թվականին կնքված շինարարության պայմանագրի՝ Ընկերության կողմից Կազմակերպությանն է հանձնվել 302 տոննա

մետաղական

կոնստրուկցիա:

Քանի

որ

իրենց

բոլոր

նախնական

պայմանավորվածությունները չեն կատարվել, խնդրել է վերադարձնել 04.07.2001 թվականի Պահատվության պայմանագրով հանձնված մետաղական կոնստրուկցիաները: Ընկերությունը նաև խնդրել է հնգօրյա ժամկետում վերադարձնել Ընկերությունից ստացած կանխավճարները՝ 25.12.2000 թվականի ստացականով՝ տասը հազար ԱՄՆ դոլարին համարժեք 5.499.800 ՀՀ դրամը

5

և 10.01.2001 թվականի ելքի օրդերով՝ տասը հազար ԱՄՆ դոլարին համարժեք 5.539.400 ՀՀ դրամը (հատոր 1-ին, գ.թ. 11):

5) Ընկերությունը

05.03.2011

թվականին

դարձյալ

գրություն

է

ուղարկել

Կազմակերպությանը՝ խնդրելով հնգօրյա ժամանակահատվածում վերադարձնել Ընկերության 302 տոննա գույքը և 20.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը (հատոր 1, գ.թ. 12):

6) Կազմակերպության տնօրեն Վիլիկ Հախվերդյանի ստորագրությամբ (Ստացականե վերտառությամբ փաստաթղթի, ինչպես նաև 10.01.2001 թվականի թվագրությամբ Ընկերության դրամարկղային ելքի օրդերի համաձայն՝ Ընկերությունը Վիլիկ Հախվերդյանին տրամադրել է 10.000-ական ԱՄՆ դոլար՝ շինարարական աշխատանքների՝ մասնավորապես (Ուրարտուե հյուրանոցի կառուցման համար (հատոր 3, գ.թ. 56-57):

7) ՀՀ (Փորձաքննությունների Ազգային բյուրոե ՊՈԱԿ-ի կողմից իրականացված լրացուցիչ դատաապրանքագիտական և դատատեխնիկական համալիր փորձաքննության արդյունքում 03.07.2015 թվականին կազմված թիվ 14-0463Դ եզրակացության (այսուհետ՝ Եզրակացություն) համաձայն՝ ըստ (Երևաննախագիծե ՊՓԲԸ-ի կողմից գծագրված (Ուրարտուե հյուրանոցային համալիրի գծագրով նախատեսված նախագծի, որը համաձայնեցված չէ իրավասու մարմինների հետ, (Եվրոպաե ՍՊԸ-ի և Կազմակերպության տարածքում գտնվող մետաղական կոնստրուկցիաները մասնակիորեն են համապատասխանում նշված նախագծին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փորձաքննությանը տրամադրված նյութերում բացակայում են շինարարական աշխատանքների փաստացի իրականացումը հաստատող փաստաթղթերը (համապատասխան ճարտարապետահատակագծային առաջադրանք, համաձայնեցված և հաստատված նախագիծ-նախահաշիվ, շինարարական թույլտվություն, կապալի պայմանագիր, շինարարության աշխատանքները հավաստող կատարողական և թաքնված աշխատանքների համապատասխան ակտեր), նման պայմաններում զուտ շինարարատեխնիկական, ինչպես նաև ապրանքագիտական տեսանկյունից չի հիմնավորվում, որ մետաղական կոնստրուկցիաների որոշ հատվածներ տեղադրվել են նշված հյուրանոցային համալիրի կառուցման մայթի մակերևույթից ցածր հատվածում:

Ինչ վերաբերում է հետազոտման ենթակա մետաղական կոնստրուկցիաների նախկինում օգտագործված լինելու հանգամանքի պարզաբանմանը, ապա լիարժեք կերպով հնարավոր չէ պարզել (Եվրոպաե ՍՊԸ-ի տարածքում առկա, փորձաքննությամբ հետազոտման առարկա հանդիսացող մետաղական կոնստրուկցիաների, ինչպես նաև մետաղական հատվածների՝ նախկինում օգտագործված լինելու հանգամանքը: Ընդ որում, նաև հստակ հնարավոր չէ պարզել, թե նշված փորձաքննությամբ հետազոտման առարկա հանդիսացող (Եվրոպաե ՍՊԸ-ի և Կազմակերպության տարածքում գտնվող մետաղական կոնստրուկցիաները հանդիսանում են արդյոք Ընկերության կողմից Կազմակերպությանը 04.07.2001 թվականի Պահատվության պայմանագրում և Սպեցիֆիկացիայում նշված մետաղական կոնստրուկցիաները, թե՝ ոչ: Միաժամանակ Եզրակացության համաձայն՝ Կազմակերպության կողմից Ընկերությանը պակաս է վերադարձվել 97,3352 տոննա մետաղական կոնստրուկցիա (չհաշված (Եվրոպաե ՍՊԸ-ի և Կազմակերպության տարածքում գտնվող խոտանված և ոչ խոտանված մետաղական կոնստրուկցիաները), որի միջին շուկայական արժեքը կազմում է 90.539.554 ՀՀ դրամ (հատոր 4-րդ, գ.թ. 2-35)։

8) Դատարանի 19.01.2016 թվականի որոշմամբ գործը 19.02.2016 թվականին նշանակվել է դատաքննության (հատոր 4, գ.թ. 104-105):

6

9) Կազմակերպության ներկայացուցչի կողմից 23.05.2016 թվականին Դատարան է ներկայացվել իր 02.02.2016 թվականի գրության հիման վրա (ՀՀ փորձագիտական կենտրոնե ՊՈԱԿ-ի

կողմից

11.02.2016

թվականին

իրականացված

փաստաթղթաբանական

փորձաքննության արդյունքում 23.02.2016 թվականին տրված թիվ 05581601 փորձագետի եզրակացությունը, ինչպես նաև իր 04.04.2016 թվականի դիմումի հիման վրա (ՀՀ (Կառուցագետե անկախ փորձաքննությունների ազգային կենտրոնե ՍՊԸ-ի կողմից 04.04.2016-18.04.2016 թվականների ընթացքում իրականացված շինարարական փորձաքննության արդյունքում 18.04.2016 թվականին տրված թիվ Կ-16/Պ-017 եզրակացությունը (հատոր 5, գ.թ. 17, 25-39):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում

պահատվության

պայմանագրի

առանձնահատկությունների

վերաբերյալ

արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

2) ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, վերլուծելով պահատվության պայմանագրի առանձնահատկությունները, անհրաժեշտ է համարում անդրադառնալ մասնավորապես հետևյալ իրավական հարցադրումներին.

- ո՞ր դեպքերում պահատուն իրավունք ունի պահանջել հատուցելու ի պահ հանձնված գույքի արժեքը,

- նման դեպքերում ի՞նչ հանգամանքների հաշվառմամբ և ո՞ր պահի դրությամբ է որոշվում գույքի արժեքը,

- պայմանագրում հատուկ նշում առկա չլինելու դեպքում ի՞նչ հանգամանքների հաշվառմամբ է որոշվում գույքի՝ ի պահ հանձնելու պահի դրությամբ ունեցած վիճակը: 4.1 Քննելով Կազմակերպության վճռաբեկ բողոքը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն՝ ձեռնարկատիրական է համարվում անձի ինքնուրույն, իր ռիսկով իրականացվող գործունեությունը, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 813-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պահատվության պայմանագրով մի կողմը (պահառուն) պարտավորվում է պահել մյուս կողմի (պահատուի) կողմից իրեն հանձնված գույքը և այն վերադարձնել պահպանված վիճակում: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 814-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պահատվության պայմանագիրը պետք է կնքվի գրավոր:

7

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պահատվության պայմանագրի հասարակ գրավոր ձևը համարվում է պահպանված, եթե գույքի ի պահ ընդունումը պահառուի կողմից հավաստված է պահատուին`

1) պահատվության ստացական, անդորրագիր, վկայագիր կամ պահառուի կողմից ստորագրված այլ փաստաթուղթ տրամադրելով.

2) գույքի ի պահ ընդունումը հավաստող մետաղանիշ (համար) կամ այլ նշան տալով, եթե գույքի ի պահ ընդունումը հաստատող այդպիսի ձևը նախատեսված է օրենքով կամ այլ իրավական ակտով կամ սովորական է տվյալ տեսակի պահատվության համար: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 700-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ կապալի պայմանագրով մի կողմը (կապալառուն) պարտավորվում է մյուս կողմի (պատվիրատուի) առաջադրանքով կատարել որոշակի աշխատանք և դրա արդյունքը սահմանված ժամկետում հանձնել պատվիրատուին, իսկ պատվիրատուն պարտավորվում է ընդունել աշխատանքի արդյունքը և վարձատրել դրա համար: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ կապալի պայմանագիրը կնքվում է գրավոր: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ կապալի պայմանագրի առանձին տեսակների (կենցաղային կապալ, շինարարական կապալ, նախագծային և հետազոտական աշխատանքների կապալ, պետական կարիքների համար կապալային աշխատանքներ) նկատմամբ կիրառվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 37-րդ գլխի 1-ին պարագրաֆի դրույթները, եթե այլ բան սահմանված չէ նույն օրենսգրքի` կապալի պայմանագրի համապատասխան տեսակների մասին կանոններով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 738-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ կապալառուն, շինարարական կապալի պայմանագրով, պարտավորվում է պայմանագրում սահմանված ժամկետում պատվիրատուի առաջադրանքով կառուցել որոշակի օբյեկտ կամ կատարել շինարարական այլ աշխատանքներ, իսկ պատվիրատուն պարտավորվում է կապալառուի համար ստեղծել աշխատանքը կատարելու համար անհրաժեշտ պայմաններ, ընդունել դրա արդյունքը և վճարել պայմանավորված գինը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ շինարարական կապալի պայմանագիրը կնքվում է շենքի (ներառյալ` բնակելի տան), շինության կամ այլ օբյեկտի շինարարության, ինչպես նաև կառուցվող օբյեկտի հետ անխզելիորեն կապված մոնտաժման, գործարկման, կարգավորիչ և այլ աշխատանքներ կատարելու համար: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 741-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ կապալառուն պարտավոր է շինարարությունը և դրա հետ կապված աշխատանքներն իրականացնել աշխատանքի ծավալը, բովանդակությունն ու դրան ներկայացվող այլ պահանջները սահմանող նախագծային փաստաթղթերին և աշխատանքի գինը որոշող նախահաշվին համապատասխան (...): Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ շինարարական կապալի պայմանագրով պետք է սահմանված լինեն նախագծային փաստաթղթերի կազմը և բովանդակությունը, ինչպես նաև պետք է նախատեսված լինի, թե կողմերից որը ու ինչ ժամկետում պետք է ներկայացնի համապատասխան փաստաթղթերը:

(Քաղաքաշինության մասինե ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ անշարժ գույքի սեփականատեր

հանդիսացող

կամ

այն

փոփոխելու

իրավունքով

օժտված

օգտագործողը քաղաքաշինական գործունեություն իրականացնելիս հանդես է գալիս որպես կառուցապատող (...):

(...) Կառուցապատողները պարտավոր են`

8

ա) կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով` հաստատված ճարտարապետաշինարարական

նախագծին

համապատասխան,

շինարարության

թույլտվության հիման վրա, (...)

գ) քաղաքաշինական գործունեություն (բացառությամբ նույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) իրականացնել բացառապես հաստատված քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան, դ)

քաղաքաշինական

գործունեություն

իրականացնելու

համար

ճարտարապետահատակագծային

առաջադրանք,

այդ

թվում`

ինժեներական

ենթակառուցվածքների նախագծման տեխնիկական պայմաններ ստանալ տեղական ինքնակառավարման համապատասխան մարմիններից, (...)

զ) ապահովել իրենց քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, (...):

(Քաղաքաշինության մասինե ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ շինարարություն իրականացնողները պարտավոր են`

ա) ունենալ համապատասխան գործունեության իրավունքի լիցենզիա.

բ) շինարարության ընթացքում պահպանել հաստատված նախագծի, նորմատիվտեխնիկական փաստաթղթերի պահանջները (...): (Քաղաքաշինության մասինե ՀՀ օրենքի 22.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքը (կամ նախագծման թույլտվությունը) փաստաթուղթ է, որը, հիմք ընդունելով համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի և քաղաքաշինական կանոնադրության պահանջները, սահմանում է քաղաքաշինական գործունեության տվյալ օբյեկտին ներկայացվող նախագծման պարտադիր պահանջները, պայմանները, այդ թվում` նույն օրենքի 6-րդ հոդվածի (դե կետով սահմանված` քաղաքաշինական օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների (ջրամատակարարում, ջրահեռացում, էլեկտրամատակարարում և այլն) նախագծման տեխնիկական պայմանները (...) և սահմանափակումները:

(Քաղաքաշինության մասինե ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը` իրականացնել որոշակի շինարարական գործունեություն ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում (...): ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ պահատվության վերաբերյալ նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պահատվության հարաբերությունները ծագում են պահատուի կողմից պահառուին գույք հանձնելու պահից (ռեալ պայմանագիր), որից հետո պահառուի մոտ ծագում է գույքը պահելու և այն պահպանված վիճակում վերադարձնելու պարտականություն: Եթե պահառուն հատուկ սուբյեկտ չէ (մասնավորապես՝ արհեստավարժ պահառու) կամ պահատվության առանձին տեսակներ (օրինակ՝ պահատվությունն ապրանքային պահեստում, գրավատանը) առկա չեն, ապա որպես պահատվության հարաբերության կողմ կարող են հանդես գալ քաղաքացիական իրավունքի բոլոր սուբյեկտները, իսկ պահատվության հարաբերությունները կծագեն պայմանագրի գրավոր ձևը պահպանված լինելու և գույքը հանձնված լինելու պայմաններում: Այսինքն՝ պահառուի և պահատուի իրավունքների և պարտականությունների

ծագման

համար

լրացուցիչ

պահանջներ

պահպանելու

անհրաժեշտություն չկա:

9

Մինչդեռ շինարարական կապալի վերաբերյալ նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Շինարարական կապալի առանձնահատկությունը նախևառաջ պայմանավորված է սուբյեկտային կազմով: Պայմանագրի կողմերն են կապալառուն և պատվիրատուն: Կապալառուն այն անձն է, որը մյուս կողմի համար նրա պատվերով կատարում է որոշակի աշխատանք, իսկ պատվիրատուն կապալառուին որոշակի աշխատանքի կատարում հանձնարարողն է: Ընդ որում, եթե պատվիրատու կարող է լինել ցանկացած անձ, ում մոտ անհրաժեշտություն է առաջացել կառուցելու որևէ օբյեկտ կամ կատարելու շինարարական այլ աշխատանք, ապա կապալառու կարող են լինել շինարարության բնագավառում գործող և շինարարական համապատասխան գործողություն իրականացնելու լիցենզիա ունեցող շինարարական, շինմոնտաժային, նախագծաշինարարական

և

այլ

շինարարական

գործունեություն

իրականացնող

իրավաբանական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը (տե՛ս, (ԱՎԱԼՈՆե ՍՊԸ-ն

ընդդեմ (ՌԱՄԷՕ-ՕՏԵԼե ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/2150/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ շինարարական կապալի պայմանագրով կողմերի՝ մասնավորապես կապալառուի կողմից իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ է, որ կապալի պայմանագրից բացի, պատվիրատուն սահմանված կարգով ստացած լինի (Քաղաքաշինության մասինե ՀՀ օրենքով պահանջվող փաստաթղթերը, մասնավորապես՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքը (կամ նախագծման թույլտվությունը) և շինարարական թույլտվությունը, հակառակ պարագայում, անգամ կապալի պայմանագիրը սահմանված կարգով կնքված լինելու դեպքում, կապալառուն ոչ միայն իրավունք ունի, այլ նաև պարտավոր է չիրականացնել շինարարական աշխատանքները: Ընդ որում, հաշվի առնելով, որ շինարարական կապալի պայմանագրի կապալի կողմերն առավելապես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող սուբյեկտներ են, Վճռաբեկ դատարանը կարևորում է այն հանգամանքը, որ որպես ինքնուրույն, իրենց ռիսկով գործունեություն իրականացնողներ՝ նշված անձինք պարտավոր են ապահովել միայն նման փաստաթղթերի առկայության դեպքում շինարարական աշխատանքների կատարումը՝ կրելով նման պարտականությունը չկատարելու բացասական հետևանքները (ներառյալ՝ վարչական պատասխանատվությունը, ինքնակամ կառույցը քանդելու պարտականությունը և այլն):

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ 04.07.2001 թվականի Պահատվության պայմանագրով Ընկերությունը Կազմակերպության պահատվությանն է հանձնել 219 տոննա մետաղական կոնստրուկցիա: Նշված պայմանագրի 2-րդ կետի համաձայն` Կազմակերպությունն ի պահ է ընդունում Ընկերությունից 219 տոննա մետաղական կոնստրուկցիա՝ երաշխավորված լինելով, որ հետագայում մետաղական կոնստրուկցիաների մոնտաժային աշխատանքների կատարումը կհանձնարարվի իրեն (վարձատրության մասին նախնական փոխհամաձայնության գալու պայմաններում): Նույն պայմանագրի 3-րդ կետի համաձայն` Ընկերությունը պարտավորվում է նշված աշխատանքների կատարումը հանձնարարել Կազմակերպությանը (վարձատրության մասին նախնական փոխհամաձայնության գալու պայմաններում):

Ընկերությունը 22.02.2011 թվականին գրություն է ուղարկել Կազմակերպությանը՝ հայտնելով, որ համաձայն երկու ընկերությունների միջև 13.12.2000 թվականին կնքված

10

շինարարության պայմանագրի՝ Ընկերության կողմից Կազմակերպությանն է հանձնվել 302 տոննա

մետաղական

կոնստրուկցիա:

Քանի

որ

իրենց

բոլոր

նախնական

պայմանավորվածությունները չեն կատարվել, խնդրել է վերադարձնել 04.07.2001 թվականի Պահատվության պայմանագրով հանձնված մետաղական կոնստրուկցիաները: Ընկերությունը նաև խնդրել է հնգօրյա ժամկետում վերադարձնել Ընկերությունից ստացած կանխավճարները՝ 25.12.2000 թվականի ստացականով՝ տասը հազար ԱՄՆ դոլարին համարժեք 5.499.800 ՀՀ դրամը և 10.01.2001 թվականի ելքի օրդերով՝ տասը հազար ԱՄՆ դոլարին համարժեք 5.539.400 ՀՀ դրամը: Բացի այդ, Կազմակերպության տնօրեն Վիլիկ Հախվերդյանի ստորագրությամբ (Ստացականե վերտառությամբ փաստաթղթի, ինչպես նաև 10.01.2001 թվականի թվագրությամբ Ընկերության դրամարկղային ելքի օրդերի համաձայն՝ Ընկերությունը Վիլիկ Հախվերդյանին տրամադրել է 10.000-ական ԱՄՆ դոլար՝ շինարարական աշխատանքների՝ մասնավորապես (Ուրարտուե հյուրանոցի կառուցման համար:

ՀՀ (Փորձաքննությունների Ազգային բյուրոե ՊՈԱԿ-ի եզրակացության համաձայն՝ (Երևաննախագիծե ՊՓԲԸ-ի կողմից գծագրված (Ուրարտուե հյուրանոցային համալիրի գծագրով նախատեսված նախագիծը համաձայնեցված չէ իրավասու մարմինների հետ: Բացի այդ, փորձաքննությանը տրամադրված նյութերում բացակայում են շինարարական աշխատանքների փաստացի

իրականացումը

հաստատող

փաստաթղթերը

(համապատասխան

ճարտարապետահատակագծային առաջադրանք, համաձայնեցված և հաստատված նախագիծնախահաշիվ, շինարարական թույլտվություն, կապալի պայմանագիր, շինարարության աշխատանքները հավաստող կատարողական և թաքնված աշխատանքների համապատասխան ակտեր):

Դատարանի 19.01.2016 թվականի որոշմամբ գործը 19.02.2016 թվականին նշանակվել է դատաքննության: Կազմակերպության ներկայացուցչի կողմից 23.05.2016 թվականին Դատարան է ներկայացվել իր 02.02.2016 թվականի գրության հիման վրա (ՀՀ փորձագիտական կենտրոնե ՊՈԱԿ-ի

կողմից

11.02.2016

թվականին

իրականացված

փաստաթղթաբանական

փորձաքննության արդյունքում 23.02.2016 թվականին տրված թիվ 05581601 փորձագետի եզրակացությունը:

Կազմակերպությունը սույն գործով հայտնել է, որ իրականում Ընկերության և Կազմակերպության միջև ծագել են շինարարական կապալի հարաբերություններ, որի հիման վրա էլ Կազմակերպությունը վերամշակել է իրեն ի պահ հանձնված մետաղական կոնստրուկցիաները:

Սույն գործով Դատարանը, հայցը մասնակիորեն բավարարելով, արձանագրել է, որ կողմերի միջև սկզբնապես ծագել են պահատվության հարաբերություններ, միևնույն ժամանակ Կազմակերպությունը երաշխավորված է եղել, որ հետագայում մետաղական կոնստրուկցիաների մոնտաժային աշխատանքների կատարումը կհանձնարարվի իրեն, իսկ Ընկերությունը պարտավորվել է նշված աշխատանքների կատարումը հանձնարարել Կազմակերպությանը, որպիսի պայմաններում Դատարանը եզրահանգել է, որ (Երևաննախագիծե ՊՓԲԸ-ի կողմից կազմված (Ուրարտուե հյուրանոցային համալիրի կառուցման նախագծով շինարարական աշխատանքները հանձնարարվել է Կազմակերպությանը: Դատարանը, հիմք ընդունելով Ընկերության կողմից Կազմակերպությանն ուղարկված գրությունները, Կազմակերպության տնօրենի ստորագրությամբ ստացականն ու դրամարկղային ելքի օրդերը, ինչպես նաև (ՀՀ փորձագիտական կենտրոնե ՊՈԱԿ-ի կողմից տրված եզրակացությունը, գտել է, որ բացի պահատվության հարաբերություններից, հայցվոր և պատասխանող ընկերությունների միջև եղել

11

են նաև կապալային հարաբերություններ: Ընդ որում, Դատարանը նշել է, որ մոնտաժային աշխատանքները կատարվել են մասնակի, քանի որ հետագայում համապատասխան կարգով չի հաստատվել (Երևաննախագիծե ՊՓԲԸ-ի կողմից կազմված (Ուրարտուե հյուրանոցային համալիրի կառուցման նախագիծը:

Վերաքննիչ դատարանը, Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարելով, Դատարանի վճիռը բեկանելով և գործը նոր քննության ուղարկելով, նախ արձանագրել է, որ (ՀՀ փորձագիտական կենտրոնե ՊՈԱԿ-ի եզրակացությունը պատվիրվել է, ձեռք է բերվել և Դատարան է ներկայացվել դատաքննության որոշման կայացումից հետո, որպիսի պարագայում Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանը վճռի հիմքում դրել է ոչ թույլատրելի ապացույց՝ հաշվի չառնելով նաև այն, որ սույն գործը քննվում է 2011 թվականից, և պատասխանողը ոչ միայն զրկված չէր նշված ապացույցը նախապես ձեռք բերելու հնարավորությունից, այլ նաև գործի նախապատրաստության փուլում չի հայտնել նոր ապացույց ձեռք բերելու իր մտադրության մասին: Վերաքննիչ դատարանը գտել է, որ Ընկերության կողմից Կազմակերպությանն ուղարկված գրությունները և Ընկերության կողմից Կազմակերպությանը գումար հանձնված լինելը հավաստող ապացույցները ոչ վերաբերելի են: Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանի եզրահանգումն առ այն, որ Կազմակերպությունը երաշխավորված է եղել, որ հետագայում մետաղական կոնստրուկցիաների մոնտաժային աշխատանքների կատարումը կհանձնարարվի իրեն, ըստ էության իրավաչափ է և բխում է պայմանագրի բովանդակությունից: Սակայն որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույցներ Դատարան չեն ներկայացվել այն մասին, որ կողմերը եկել են վարձատրության մասին նախնական փոխհամաձայնության և ըստ այդմ` Ընկերությունը Կազմակերպությանը հանձնարարել է որևէ աշխատանքի կատարում, և վերջինիս կողմից կատարվել է որևէ աշխատանք: Ուստի Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ պատասխանողի կողմից ներկայացված և Դատարանի կողմից հիմք ընդունված ապացույցներով չէր կարող հիմնավորվել կողմերի միջև կապալի հարաբերությունների առկայությունը՝ նաև հաշվի առնելով, որ կապալի պայմանագիրը կնքվում է գրավոր, սույն դեպքում գրավոր պայմանագիր առկա չէ, իսկ նշված ապացույցները բավարար և վերաբերելի չեն կողմերի միջև գրավոր գործարք կնքված լինելը հաստատելու համար: Հետևաբար Վերաքննիչ դատարանի գնահատմամբ կողմերի միջև առկա են միայն պահատվության հարաբերություններ: Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ մինչև դատաքննությունը պարտավոր է գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպես իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով:

Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող անձինք իրավունք ունեն հղում կատարելու միայն այն ապացույցների նկատմամբ, որոնց հետ գործին մասնակցող մյուս անձինք նույն օրենսգրքով սահմանված կարգով ծանոթացել են նախօրոք:

12

Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը: Նույն հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ դատաքննությունն սկսվելուց հետո գործին մասնակցող անձի ներկայացրած լրացուցիչ ապացույցներն ընդունում է դատարանը, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է մինչև դատաքննությունը սկսվելը նման ապացույցի ներկայացման անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով։ Եթե գործին մասնակցող մյուս անձինք նախապես ստացած չեն լինում դատաքննության ընթացքում ներկայացված լրացուցիչ ապացույցը, ապա դատարանը պարտավոր է գործին մասնակցող անձանց տրամադրել ողջամիտ ժամկետ` ապացույցին ծանոթանալու համար։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։ Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ նույն օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերի։ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը՝ ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից։ Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տե՛ս, Էդգար Մարկոսյանը

և Զարուհի Գևորգյանն ընդդեմ Սեդա Սարգսյանի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը)։

ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր

Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ

ԵՄԴ/0232/02/08

որոշումը):

քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի

Վճռաբեկ

դատարանը,

վերլուծելով

վկայակոչված

քաղաքացիադատավարական

իրավանորմերը, արձանագրում է, որ ընդհանուր կանոնի համաձայն՝ գործին մասնակցող անձինք պարտավոր են ապացույցները ներկայացնել առաջին ատյանի դատարանում մինչև դատաքննությունը սկսվելը: Օրենսդիրը վերը նշված ընդհանուր կանոնից բացառություն

13

նախատեսել է այն դեպքի համար, երբ գործին մասնակցող անձը հիմնավորում է մինչև դատաքննությունը սկսվելը նման ապացույցի ներկայացման անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:

Վերոգրյալ վերլուծության հիման վրա անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ (ՀՀ փորձագիտական կենտրոնե ՊՈԱԿ-ի եզրակացությունը սույն գործով ոչ թույլատրելի ապացույց է, Վճռաբեկ դատարանն այն հիմնավոր է համարում՝ նկատի ունենալով, որ Կազմակերպությունը չի հիմնավորել նախքան դատաքննությունը նշված ապացույցը ձեռք բերելու անհնարինությունը: Ավելին, Կազմակերպությունը նշված ապացույցները ձեռք բերելուն ձեռնամուխ է եղել դատաքննության նշանակումից հետո՝ զրկված չլինելով ավելի վաղ դրանք ստանալու հնարավորությունից: Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունը նշված ապացույցի անթույլատրելիության վերաբերյալ հիմնավոր է: Անդրադառնալով գործում առկա այլ ապացույցներով կապալի հարաբերությունների առկայությունը հաստատված լինելու հարցին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընգծել, որ կողմերի միջև գրավոր պայմանագրի ձևով կնքվել է պահատվության պայմանագիր, որում նախատեսվել է միայն հնարավորություն ապագայում կապալի հարաբերությունների ծագման վերաբերյալ: Սույն գործում առկա չէ ոչ միայն կապալի պայմանագիր կամ կողմերի հետագա համաձայնություն՝ կապալի հարաբերությունների վերաբերյալ, այլ նաև առկա չեն շինարարական կապալի իրականացման համար անհրաժեշտ շինարարական փաստաթղթերը: Գործում առկա գրավոր ապացույցներով հիմնավորվում է, որ Ընկերության կողմից Կազմակերպության տնօրեն Վիլիկ Հախվերդյանին ենթադրյալ շինարարության համար կանխավճարներ տրամադրվել են դեռ մինչև պահատվության պայմանագրի կնքումը: Ավելին, անգամ հյուրանոցի կառուցման համար գումար փոխանցած լինելը դեռևս չի վկայում կողմերի միջև

շինարարական

կապալի

հարաբերություններից

ծագող

իրավունքների

և

պարտականությունների ծագման մասին՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կազմակերպությունը՝ որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող սուբյեկտ, պարտավոր էր տեղյակ լինել շինարարության իրականացման համար անհրաժեշտ պայմանների մասին, և կրում է առանց շինարարական փաստաթղթերի առկայության ենթադրաբար շինարարարություն իրականացնելու բացասական հետևանքների ռիսկը: Նման պայմաններում եթե անգամ Կազմակերպությունը հետագայում հյուրանոց կառուցելու նպատակով վերամշակել է մետաղական կոնստրուկցիաները, ապա կրում է դրա բացասական հետևանքների ռիսկը՝ նկատի ունենալով, որ շինարարական կապալի հարաբերությունները լիարժեքորեն չեն կարող ծագել առանց շինարարական համապատասխան փաստաթղթերի առկայության: Ուստի, հաշվի առնելով սույն գործով կապալի հարաբերությունների հաստատման համար անհրաժեշտ ապացույցների բացակայությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կողմերի միջև ծագել են միայն պահատվության հարա

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
20 հուլիսի, 2017 թ.
Գործի #:
ԵԱՔԴ/0520/02/11
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել