ԵԴ/0223/11/21
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 232. Գույքի վրա կալանք դնելը · Հոդված 17. Գործի արդարացի քննությունը · Հոդված 358. Դատավճռի օրինական, հիմնավորված և պատճառաբանված լինելըԱմփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. Լ ՇՃ հատուկ քննչական ծառայությունում 2018 թվականի հոկտեմբերի 1-ին 2003 ` թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ քրեական օրենսգիրք) 31-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ աը. կան գործը, որը նույն օրը միացվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող թիվ Ո | քրեական գործին՝ նախաքննությունը շարունակելով Ո | համարով: 2018 թվականի հոկտեմբերի 8-ին աարի... է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգ
Ամբողջ Տեքստ
ԵՂ/0223/11/21
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր՝ Հ.Մանուկյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Ա.Դանիելյան
2024 թվականի սեպտեմբերի 16-ին
քաղաք Երևանում
ՀՀ
վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն
հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ՝ նաև Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ՝
մասնակցությամբ դատավորներ՝
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2022 թվականի սեպտեմբերի 26-ի որոշման դեմ
ներկայացուցիչներ
և
[անընթեռնելի]
վճռաբեկ բողոքը,
2
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2018 թվականի հոկտեմբերի 1-ին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական օրենսգիրք) 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ
քրեական գործը, որը
նույն օրը միացվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող թիվ քրեական գործին՝ նախաքննությունը շարունակելով
2018 թվականի հոկտեմբերի 8-ին
համարով։
ներգրավվել
է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով։
2020 թվականի մայիսի 14-ին թիվ
քրեական գործից մեղադրյալներ
, ինչպես նաև բարձրաստիճան այլ պաշտոնատար
անձանց կողմից ենթադրաբար առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, գործադիր իշխանության մարմնի ղեկավար աշխատողի կողմից շահադիտական և անձնական շահագրգռվածությունից ելնելով իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքերն օրինականացնելու վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթում և անջատված մասին շնորհվել է թիվ
| համարը:
2020 թվականի հուլիսի 17-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության որոշում է կայացվել թիվ
(այսուհետ նաև՝ Նախաքննության մարմին) կողմից
քրեական գործով
ՀՀ քրեական
օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Նախաքննության մարմնի 2020 թվականի հոկտեմբերի 15-ի որոշմամբ թիվ քրեական գործով կալանք է դրվել մեղադրյալ
պատկանող
ընկերությունների անշարժ,
շարժական գույքերի և դրամական միջոցների վրա, ինչպես նաև
պատկանող բաժնեմասերի չափով
3
ՍՊ ընկերությունների անշարժ գույքերի վրա։
2. 2021 թվականի մարտի 22-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) է ստացվել Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի հոկտեմբերի 15-ի՝ «Մեղադրյալի գույքի վրա կալանք դնելու մասին» որոշման դեմ
ներկայացուցիչներ
բողոքը, որն Առաջին ատյանի
դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 14-ի որոշմամբ մերժվել է։
3. Վերոհիշյալ որոշման դեմ
ներկայացուցիչներ
u
ՍՊ ընկերության
վերաքննիչ բողոքի քննության
արդյունքում Վերաքննիչ դատարանի 2022 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմամբ բողոքը մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի 2022 թվականի ապրիլի 14-ի որոշումը՝ թողնվել անփոփոխ։
4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ
ընկերության ներկայացուցիչներ
և
บๆ
բերել են հատուկ
վերանայման բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը․
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակների կարծիքով՝ Վերաքննիչ դատարանը կայացրել է չպատճառաբանված դատական ակտ, որի արդյունքում խախտվել է
սեփականության իրավունքը։
5.1. Բողոքաբերները մասնավորապես գտել են, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտը հակասում է Վճռաբեկ դատարանի՝ Սամվել Մայրապետյանի վերաբերյալ գործով 2019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԵԴ/0587/11/18 և Ֆրունզիկ
4
Գալստյանի վերաբերյալ գործով 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09 որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումներին։
5.2. Բողոքաբերների պնդմամբ՝ ստորադաս դատարանների դատական ակտերը չեն պարունակում բողոքում բարձրացված փաստարկների վերաբերյալ պատասխաններ, ինչպես նաև դիտարկում, թե դատարանն արդյոք նախադատելի է համարում նույն որոշման համատեքստում սեփականության իրավունքի սահմանափակման ենթարկված մյուս ընկերությունների բողոքների կապակցությամբ կայացված որոշումները, թե ոչ։
5.3. Բացի այդ, բողոքի հեղինակները, մեջբերելով 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 232-233-րդ և ՀՀ քրեական օրենսգրքի 103.1-րդ հոդվածների իրավակարգավորումները, նշել են, որ բոլոր այն դեպքերում, երբ քննիչը որոշում է կալանք դնել կասկածյալ կամ մեղադրյալ չհանդիսացող և երրորդ անձանց սեփականությունը հանդիսացող կամ նրանց մոտ գտնվող գույքի վրա, ապա վերջինս պարտավոր է հիմնավորել, ինչպես այդ անձանց կողմից կասկածյալի կամ մեղադրյալի գործողությունների համար նյութական պատասխանատվություն կրելու, այնպես էլ կալանադրվող գույքի՝ կասկածյալի կամ մեղադրյալի առերևույթ հանցավոր գործողությունների արդյունքում ձեռք բերված լինելու հանգամանքը, մինչդեռ քննիչի կողմից կայացված որոշումներում առկա չէ որևէ փաստական տվյալի վրա հիմնված հիմնավորում և պատճառաբանություն, ինչպես երրորդ անձանց (ընկերությունների) կողմից սույն գործով մեղադրյալի գործողությունների համար նյութական պատասխանատվություն կրելու, այնպես էլ կալանադրվող գույքերի՝ մեղադրյալի առերևույթ հանցավոր գործողությունների արդյունքում ձեռք բերված լինելու մասին։ 5.4. Անդրադառնալով գույքի վրա կալանք դնելու հիմքերին՝ բողոքաբերները նշել են, որ գույքի վրա կալանք դնելը՝ քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ գործով հավաքված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը, մեղադրյալը, կամ այն անձը, որի մոտ գտնվում է գույքը, կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել բռնագրավման ենթակա գույքը։ Ընդ որում, քննիչի որոշմամբ որպես գույքի վրա կալանք դնելու նպատակ նշվել է գույքի օտարումը, մինչդեռ նշված պատճառաբանությունը առհասարակ չի համապատասխանում օրենսդրի կողմից սահմանված գույքը թաքցնելու, փչացնելու կամ սպառելու հավանականությունը հաստատող՝ «գործով
5
հավաքված բավարար ապացույցների» չափանիշին։ Բողոքաբերների պնդմամբ՝ գործնականում երբեմն քրեական հետապնդման մարմինները «գույքը թաքցնել» հասկացությունը նույնացնում են «գույքը օտարել» հասկացության հետ, մինչդեռ օրենսդրությամբ գույքի վրա կալանք դնելու հիմքերի շարքում գույքի օտարումը նշված չէ։ Գույքի օտարում, անգամ տարածական մեկնաբանության պարագայում, չի կարող նշանակել գույքի սպառում, գույքի թաքցնում կամ գույքի փչացում։ 5.5. Անդրադառնալով Նախաքննության մարմնի որոշմամբ մատնանշված այն հանգամանքին, թե
տարածքի վերաբերյալ դիմումներ են
ներկայացվել ՀՀ կադաստրի կոմիտե՝ միասնական տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ, բողոքաբերները նշել են, որ վարույթն իրականացնող մարմինը որևէ կերպ չի փորձել պարզել այդ դիմումների հանձման նպատակը։ Ավելին՝ գործի ողջ վարույթի ընթացքում
ունեցել է հնարավորություն տնօրինելու նախկին
որոշմամբ արգելանքի տակ չդրված նյութական միջոցները, սակայն դրանց վերաբերյալ որևէ գործարք չի իրականացրել, այսինքն ակնհայտ է, որ որևէ գույք «օտարելու» նպատակ ունենալու մասին դատողությունները հիմնազուրկ են, իսկ նման մտադրություն երբևէ չի ունեցել, դա չի իրականացրել։
5.6. Անդրադառնալով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի՝ գրությամբ նշված այն հանգամանքին, որ ընկերությունը դատավարության մասնակից չի հանդիսանում, իսկ կայացված որոշումն ընկերության իրավունքները որևէ կերպ չի սահմանափակում, բողոքաբերները նշել են, որ նշված պնդումն ապօրինի է դարձնում ընկերության գույքի ու դրամական միջոցների վրա տարածված սահմանափակումները, քանի որ նման մոտեցման պարագայում արգելանք է դրվել դատավարության հետ չառնչվող անձի գույքի ու դրամական միջոցների վրա, մինչդեռ ընկերությունն ակամա դատավարության մասնակից է դարձվել 2020 թվականի հոկտեմբերի 15-ին կայացված որոշմամբ, որով սահմանափակվել է ընկերության կողմից իր գույքն ու դրամական միջոցները տնօրինելու, տնտեսական գործունեություն իրականացնելու իրավունքը։ Ընկերության գույքի ու դրամական միջոցների վրա կալանքը դրվել է քրեական դատավարության շրջանակներում, այսինքն՝ ընկերությունը ևս քրեական դատավարության շրջանակներում իրավունք ունի վերականգնելու իր խախտված իրավունքները:
6
6. Վերոշարադրյալի հիմա ն վրա, բողոքաբերները խնդրել են բեկանել Վերաքննիչ դատարանի 2022 թվականի սեպտեմբերի 26-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ, այն է՝ բավարարել
ներկայացուցիչներ
կողմից ներկայացված բողոքը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Առաջին ատյանի դատարանը 2022 թվականի ապրիլի 14-ի որոշմամբ արձանագրել է. «(…) Ուսումնասիրելով բողոքը և դրան կից ներկայացված նյութերը, ինչպես նաև հիմք ընդունելով դատական նիստի ընթացքում դատավարության կողմերի հայտնած դիրքորոշումները, Դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2018 թվականի հոկտեմբերի 1-ին հարուցվել է թիվ
քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-
րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով, որը նույն օրը միացվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող թիվ գործին՝ նախաքննությունը շարունակելով
համարով:
քրեական
Նախաքննության մարմնի 2018 թվականի հոկտեմբերի 8-ի որոշմամբ ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է
առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նախաքննության մարմինը 2018 թվականի հոկտեմբերի 15-ին որոշում է կայացրել մեղադրյալ
գույքի վրա կալանք դնելու վերաբերյալ:
Նախաքննության մարմինը 2018 թվականի հոկտեմբերի 15-ին որոշում է կայացրել մեղադրյալ
գույքի վրա կալանք դնելու վերաբերյալ:
Վերոգրյալ որոշման դեմ մեղադրյալ
պաշտպան
բողոքը նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի՝ 2018 թվականի նոյեմբերի 5-ի որոշմամբ մերժվել է: Պաշտպան
ներկայացրած բողոքը Երևան քաղաքի առաջին
ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ ԵԴ/0587/11/18 որոշմամբ մերժվել է` անհիմն լինելու պատճառաբանությամբ: Պաշտպան
վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ
վերաքննիչ քրեական դատարանը 2019 թվականի փետրվարի 19-ի որոշմամբ բողոքը
7
բավարարել է, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ ԵԴ/0587/11/18 որոշումը բեկանել և փոփոխել է՝ սահմանելով վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը՝ վերացնել անձի իրավունքների և ազատությունների խախտումը:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի փետրվարի 19-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը, որը ՀՀ Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԵԴ/0587/11/18 որոշմամբ մերժվել է. մեղադրյալ
պաշտպան
բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 19-ի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ։
2019 թվականի փետրվարի 12-ին որոշում է կայացվել
ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավվելու մասին:
2020 թվականի մայիսի 14-ին քրեական գործով մեղադրյալներ
ինչպես նաև բարձրաստիճան այլ
պաշտոնատար անձանց կողմից ենթադրաբար առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, գործադիր իշխանության մարմնի ղեկավար աշխատողի կողմից շահադիտական և անձնական շահագրգռվածությունից ելնելով իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքերն օրինականացնելու վերաբերյալ քրեական գործն անջատվել է առանձին վարույթում և քրեական գործին շնորհվել է թիվ համարը:
2020 թվականի հուլիսի 17-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից որոշում է կայացվել թիվ
քրեական
գործով
ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի
2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավվելու մասին: 2020 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության
8
կողմից որոշում է կայացվել թիվ
քրեական գործով կալանք դնել մեղադրյալ
պատկանող
ՍՊ ընկերությունների անշարժ, շարժական
գույքերի և դրամական միջոցների վրա, ինչպես նաև
պատկանող բաժնեմասերի չափով
ՍՊ
ընկերությունների անշարժ գույքերի վրա։
2021 թվականի մարտի 22-ին
ՍՊ ընկերության
ներկայացուցիչներ
բողոք են ներկայացրել
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով վերացնել
ՍՊ ընկերության սեփականության
իրավունքի խախտումը, պարտավորեցնելով ընկերության անշարժ, շարժական գույքերի և դրամական միջոցների վրա դրված կալանքի մասով վերացնել ՀՀ հատուկ քննչական
ծառայության
կողմից
2020 թվականի հոկտեմբերի 15-ին կայացված որոշումը, որը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի նոյեմբերի 9-ի թիվ ԵԴ/0226/11/21 որոշմամբ մերժվել է։
2021 թվականի մարտի 22-ին
ՍՊ
ընկերության ներկայացուցիչներ
և
բողոք են
ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով վերացնել
ՍՊ
ընկերության սեփականության իրավունքի խախտումը, պարտավորեցնելով ընկերության անշարժ, շարժական գույքերի և դրամական միջոցների վրա դրված կալանքի մասով վերացնել ՀՀ հատուկ քննչական ծառայության
կողմից 2020 թվականի հոկտեմբերի 15-ին կայացված
որոշումը, որը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի նոյեմբերի 9-ի թիվ ԵԴ/0221/11/21 որոշմամբ մերժվել է:
9
Սույն բողոքը համադրելով Դատարանին ներկայացված թիվ ԵԴ/0221/11/21 և թիվ ԵԴ/0226/11/21դատական ակտերի հետ՝ Դատարանը փաստում է, որ ինչպես սույն բողոքով, այնպես էլ վկայակոչված երկու դատական ակտերով էլ բողոքարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության
կողմից 2020 թվականի հոկտեմբերի 15-ին կայացված՝ մեղադրյալի գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը: Այս առումով Դատարանը հարկ է համարում անդրադարձ կատարել նաև այն հանգամանքին, որ վկայակոչված միևնույն որոշմամբ կալանք է դրվել ինչպե՛ս որոշմամբ նշված ընկերությունների
պատկանող բաժնեմասերի չափով, այնպե'ս էլ
տվյալ որոշմամբ մատնանշված ընկերությունների, այդ թվում՝
ՍՊ ընկերության գույքի վրա:
Միևնույն ժամանակ հարկ է փաստել, որ վկայակոչած որոշմամբ քննիչը, միևնույն հիմնավորումերը նշելով, եզրահանգել է, որ անհրաժեշտ է կալանք դնել վերը նշված գույքերի վրա: Այլ կերպ, Դատարանը փաստում է, որ քննիչի կողմից միևնույն հիմնավորման առկայությամբ որոշում է կայացվել կալանք դնել և որոշմամբ նշված ընկերությունների գույքի վրա:
Մինչդեռ, վերը նշված երկու դատական ակտերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ քննիչի կողմից կայացված որոշման հիմնավորումներն արդեն իսկ բողոքարկվել են տվյալ դատական ակտերով:
Ընդհանրացնելով ասվածը՝ Դատարանը գտնում է, որ սույն դեպքում բողոքարկվում է քննիչի կողմից կայացված այն որոշման հիմնավորումները և պատճառաբանությունները, որոնք արդեն իսկ վերը նշված թիվ ԵԴ/0221/11/21 և թիվ ԵԴ/0226/11/21 դատական ակտերով բողոքարկվել են:
Այլ խոսքով, Դատարանի գնահատմամբ, ստացվում է, որ երեք դեպքում էլ բողոքարկվում է միևնույն որոշումը և այդ որոշման միևնույն հիմնավորումները, սակայն տարբեր սուբյեկտների կողմից։
Ասվածով Դատարանը սույն դեպքում ոչ թե բացառում է բողոքարկման հնարավորությունը կամ իրավունքը, այլ փաստում, որ բողոքարկման առարկան, ըստ էության, նույնն է հանդիսանում:
10
Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Դատարանը գտնում է, որ ներկայացված բողոքը ենթակա է մերժման (…)»:
8. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, արձանագրել է հետևյալը. «(…) Վերլուծելով
[անընթեռնելի]
ներկայացուցիչներ
[անընթեռնելի]
կողմից ներկայացված
վերաքննիչ բողոքի հիմքերն ու հիմնավորումները` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ, նախ, պետք է պատասխանել այն հարցին, թե իրավաչափ է արդյոք ներկայացված բողոքը մերժելու առնչությամբ Դատարանի կայացրած դատական ակտը:
Նշված հարցին պատասխանելու համար, Վերաքննիչ դատարանը, նախ, հարկ է համարում անդրադառնալ խնդրո առարկային առնչվող փաստական հանգամանքների համակարգային վերլուծությանը, սույն որոշմամբ մեջբերված իրավադրույթների, իրավական դիրքորոշումների և դրանցից բխող դատողությունների լույսի ներքո. Այսպես․
Քննարկվող դեպքում, Դատարանն արձանագրել է, որ սույն դեպքում բողոքարկվում է քննիչի կողմից կայացված այն որոշման հիմնավորումները և պատճառաբանությունները, որոնք արդեն իսկ վերը նշված թիվ ԵԴ/0221/11/21 և թիվ ԵԴ/0226/11/21 դատական ակտերով բողոքարկվել են։
Այս առնչությամբ, Դատարանն ի թիվս այլնի արձանագրել է նաև, որ Դատարանի գնահատմամբ, ստացվում է, որ երեք դեպքում էլ բողոքարկվում է միևնույն որոշումը և այդ որոշման միևնույն հիմնավորումները, սակայն տարբեր սուբյեկտների կողմից։ Նշվածի համատեքստում, Վերաքննիչ դատարանը, նախ հարկ է համարում արձանագրել, որ բողոքի հեղինակների վերաքննիչ բողոքում բերված պատճառաբանություններն ու այդ առնչությամբ ներկայացված պնդումները (առկա պայմաններում), ոչ միայն բավարար չափով փաստարկված չեն, այլև այն բավարարելու համար որոշիչ նշանակություն ունենալ չեն կարող: Վերոգրյալի հաշվառմամբ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող դատական ակտում տեղ գտած Դատարանի հետևությունների հետ չհամաձայնվելու իրավաչափ հիմքեր չկան:
1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 143-154։
11
Որպիսի պայմաններում, այդ առնչությամբ բողոքաբեր կողմի վերաքննիչ բողոքում բերված եզրահանգումները, բացառապես դրանում ներառված հիմքերի և հիմնավորումների սահմաններում, տվյալ դեպքում, ինքնին այն բավարարելու հիմք հանդիսանալ չեն կարող:
Վերը բերված հիմնավորումներով, ներկայացված վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ Դատարանը, սույն գործով դատական ակտ կայացնելիս, նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումներ թույլ չի տվել, որոնք կարող են ազդել սույն գործով ճիշտ որոշում կայացնելու վրա: Հետևաբար վիճարկվող դատական ակտը պետք է թողնել օրինական ուժի մեջ, իսկ ներկայացված վերաքննիչ բողոքը՝ մերժել (…)»»:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
9. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»: Վերոգրյալից հետևում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։ Հետևաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգային կառուցակարգ հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը
ներկայացուցիչներ
և
բողոքը քննության է առել, իսկ
Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի
իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանի հետևությունների իրավաչափության գնահատման համար 2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 4, թերթեր 30-51 ։
12
Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները։
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է․ պատճառաբանված են արդյո՞ք
ներկայացուցիչներ
դատարանների հետևությունները։
u
բողոքի վերաբերյալ ստորադաս
11. ՀՀ Սահմանադրության 172-րդ հոդվածի համաձայն՝ «Վերաքննիչ դատարաններն առաջին ատյանի դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյան են»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 386-րդ հոդվածի համաձայն՝ «Վերաքննիչ բողոքի հիման վրա վերաքննիչ դատարանը ստուգում է գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման ճշտությունը, ինչպես նաև գործը քննելիս և լուծելիս քրեական դատավարական օրենքի նորմերի պահպանումը»:
11.1 Դատական վերանայման իրավունքի համատեքստում, դատարանների գործառութային տարանջատմանը ՀՀ Սահմանադրական դատարանն անդրադարձել է թիվ ՍԴՈ-719 որոշմամբ՝ արձանագրելով, որ տարբեր ատյանների դատարանները միմյանցից տարբերվում են իրենց իրավասությունների շրջանակով։ Տվյալ դատական ատյանի իրավասությունների շրջանակով են պայմանավորված այդ դատարանի կողմից ընդունվող դատական ակտերի բնույթն ու բովանդակությունը․ յուրաքանչյուր դատական ատյանի կողմից ընդունվող ակտը հանդիսանում է տվյալ դատական ատյանի իրավասությունների և գործառույթների կրողը։ Հետևաբար, հաշվի առնելով, որ յուրաքանչյուր դատական ատյանի գործառույթի իրացման արդյունքում անձի իրավունքների դատական պաշտպանությունը նոր որակ է ստանում, յուրաքանչյուր դատական ատյանի կողմից իր գործառույթների իրականացման արդյունքում ընդունված դատական ակտն իր ինքնուրույն դերակատարությունն ունի դատական պաշտպանության իրավունքի իրացման ողջ գործընթացում՚։
12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 4.Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման 3 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2007 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՍԴՈ-719 որոշման 5-րդ կետը։
13
ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները»:
12.1. Դատական ակտի պատճառաբանված լինելու հատկանիշի առնչությամբ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում մշտապես ընդգծել է, որ դատական ակտերի պատճառաբանման պահանջը ոչ միայն արդարացիության կարևոր բաղադրատարր է, այլև անձի արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացման կարևոր երաշխիք, ինչը դատավարության մասնակիցներին պաշտպանում է կամայականություններից։ Դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս, և միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության
և
հիմնավորվածության ստուգման համար։ Քրեական
դատավարության ցանկացած փուլում դատարանի կողմից չհիմնավորված, չպատճառաբանված (կամ ոչ պատշաճ պատճառաբանված) որոշումների կայացումն անընդունելի է։ Ընդ որում, դատական ակտի պատճառաբանությունների հիմքում չեն կարող դրվել վերացական, ընդհանուր բնույթի դատողություններ։ Պատճառաբանությունը պետք է կառուցվի տրամաբանորեն կապված և գործի փաստական հանգամանքներից բխող հստակ, որոշակի և համոզիչ հետևությունների վրա, ուստիև դատական ակտի պատճառաբանությունների հիմքում վերացական, ընդհանրական դատողությունների առկայությունն անմիջականորեն վկայում է այդպիսի պատճառաբանության ոչ պատշաճ լինելու մասին։ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտի
պատճառաբանվածության վերոնշյալ պահանջների պահպանման պարագայում միայն վճռաբեկ դատարանը հնարավորություն կունենա ստուգել կայացված դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը*։
* Տե'ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Ֆրունզիկ Գալստյանի վերաբերյալ գործով 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09, Գևորգ Խնուսյանի վերաբերյալ գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0030/01/12, Արսեն Մակարյանի վերաբերյալ գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվԵԿԴ/0016/11/15, Արամայիս Հակոբյանի վերաբերյալ գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0224/01/14, Մարտուն Հակոբյանի վերաբերյալ գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԱՐԴ1/0005/11/16, Էրիկ Մարգարյանի վերաբերյալ գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ՍԴ3/0045/01/13 որոշումները։
14
13. Արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող՝ դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.
- արդարադատության մատչելիության իրավունքը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված իրավունքների անբաժանելի մասն է։ Ընդ որում, այս եզրակացությունը հիմնված է 6-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասության տերմինաբանության վրա, որը մեկնաբանվել է այդ հոդվածի համատեքստում՝ հաշվի առնելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նպատակն ու առարկան, ինչպես նաև իրավունքի համընդհանուր սկզբունքները5,
- դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ չէ, և պետությունները կարող են այն իրացնելու հնարավորությունը պայմանավորել որոշակի պահանջներով և չափանիշներով,
- պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը6,
- դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն7։
14. Արդար դատաքննության իրավունքի համատեքստում կարևորելով դատարանի մատչելիության իրավունքը՝ Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ դատական մատչելիության իրավունքը պետք է լինի իրական և ոչ 5 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Golder v. The United Kingdom գործով 1975 թվականի փետրվարի 21-ի վճիռը, գանգատ թիվ 4451/70, 28 և 36 կետեր։ 6 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Luordo v. Italy գործով 2003 թվականի հոկտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 32190/96, 85-րդ կետ, Staroszczyk v. Poland գործով 2007 թվականի հուլիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 59519/00, 124-րդ կետ, Stanev v. Bulgaria գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, 230-րդ կետ։ 7 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Khalfaoui v. France գործով 1999 թվականի դեկտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 34791/97, 36-րդ կետ, Hirschhorn v. Romania գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 29294/02, 50-րդ կետ:
15
թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում՝ ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա։ Դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սահմանափակումները չպետք է ձևական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձը հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա։ Հակառակ դեպքում կխախտվեն անձի՝ դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքները՞:
15. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ. Առաջին ատյանի դատարանը 2022 թվականի ապրիլի 14-ի որոշմամբ Նախաքննության մարմնի 2020 թվականի հոկտեմբերի 15-ի որոշման դեմ բերված բողոքը մերժել է՝ պատճառաբանելով, որ Նախաքննության մարմնի «Գույքի վրա կալանք դնելու մասին» որոշման հիմնավորումներն արդեն իսկ քննարկման առարկա են դարձվել այլ՝ թիվ ԵԴ/0221/11/21 և ԵԴ/0226/11/21 դատական ակտերով։ Միևնույն ժամանակ Դատարանը արձանագրել է, որ ասվածով սույն դեպքում ոչ թե բացառում է բողոքարկման հնարավորությունը կամ իրավունքը, այլ փաստում, որ բողոքարկման առարկան, ըստ էության, նույնն է հանդիսանում՚:
Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ արձանագրելով, որ բողոքում բերված պատճառաբանություններն ու այդ առնչությամբ ներկայացված պնդումները, ոչ միայն բավարար չափով փաստարկված չեն, այլև այն բավարարելու համար որոշիչ նշանակություն ունենալ չեն կարող°։
16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-14-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները դատական ակտերի պատճառաբանությունների հիմքում դրել են անորոշ և ընդհանրական դատողություններ: Մասնավորապես՝ Առաջին 8 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արթուր Այվազյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴ2/0007/15/12 որոշումը, 16-րդ կետ, Լևոն Հարությունյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0337/06/15 որոշումը, 13-րդ կետ։
9 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
10 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
16
ատյանի դատարանը, առանց առարկայական քննարկման ենթարկելու ներկայացուցիչներ
և
բողոքը,
մերժման հիմքում դրել է այն ընդհանրական դատողությունը, որ Նախաքննության մարմնի որոշման հիմնավորումները և պատճառաբանություններն արդեն իսկ բողոքարկվել են թիվ ԵԴ/0221/11/21 և թիվ ԵԴ/0226/11/21 դատական ակտերով, մինչդեռ Առաջին ատյանի դատարանի հիշյալ դատողությունն ինքնին ուղղակի հակասության մեջ է մտնում դատական ակտում առկա այն պնդման հետ, որ նշված հանգամանքը չի բացառում բողոքարկման հնարավորությունը կամ իրավունքը։
Այսինքն` Առաջին ատյանի դատարանը, մի կողմից, չի բացառել բողոքարկման հնարավորությունը կամ իրավունքը, սակայն մյուս կողմից սահմանափակել է բողոքաբերի` դատական մատչելիության իրավունքը, բողոքարկման առարկայի` այլ դատական ակտերով քննության առնվելու հանգամանքով պայմանավորված առարկայական քննարկման չենթարկելով բողոքը։ Վերոգրյալի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից ներկայացուցիչներ
և
բողոքի հիմքերը և հիմնավորումներն ըստ էության քննության առարկա չդարձնելու մոտեցումը հանգեցրել է անձի սեփականության իրավունքի իրավաչափությունը վիճարկելու այնպիսի սահմանափակման, որի արդյունքում անձի քննարկվող իրավունքը դարձել է վերացական և պատրանքային՝ խախտելով գործադրված միջոցի և հետապնդվող նպատակի միջև հավասարակշռության ողջամիտ հարաբերակցությունը։
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, բողոքի քննարկման արդյունքում պատճառաբանություններ կառուցելիս, սահմանափակվել է միայն Առաջին ատյանի դատարանի դատողությունները վերաշարադրելով և արձանագրել, որ բողոքի հեղինակների կողմից բերված պատճառաբանություններն ու այդ առնչությամբ ներկայացված պնդումները ոչ միայն բավարար չափով փաստարկված չեն, այլև բողոքը բավարարելու համար որոշիչ նշանակություն ունենալ չեն կարող։ Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի որոշումը վերանայելու սահմանադրաիրավական գործառույթն իրականացնելիս, պարտավոր էր Առաջին ատյանի դատարանի որոշման հիմնավորվածությունը և օրինականությունը ստուգել վերաքննիչ բողոքում մատնանշված հիմքերի և հիմնավորումների սահմաններում և դրանց համակցված
վերլուծության ու
17
գնահատման արդյունքում հանգեր դատական ակտի
օրինականության վերաբերյալ համապատասխան եզրահանգման։
17. Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ յուրաքանչյուր դեպքում դատական ակտ կայացնելիս դատարանը պարտավոր է պատճառաբանել, թե ինչու է եկել այս կամ այն հետևության, և որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս։ Հետևաբար դատական ակտի պատճառաբանվածության անհրաժեշտ նշաձողի հաղթահարման պարագայում միայն վերադաս դատական ատյանը հնարավորություն կունենա ստուգել կայացված դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը։
18. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները կայացրել են չպատճառաբանված դատական ակտեր, քանի որ դատական ակտի պատճառաբանությունները պետք է հիմնված լինեն տրամաբանորեն կապված և գործի փաստական հանգամանքներից բխող հստակ, որոշակի և համոզիչ հետևությունների վրա, ուստիև դատական ակտի պատճառաբանությունների հիմքում վերացական, ընդհանրական դատողությունների առկայությունն անմիջականորեն վկայում է այդպիսի պատճառաբանության ոչ պատշաճ լինելու մասին:
19. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը,
ներկայացուցիչներ
[անընթեռնելի]
և
[անընթեռնելի]
բողոքը մերժելով, իսկ Վերաքննիչ
դատարանը, Առաջին ատյանի դատարանի որոշումը անփոփոխ թողնելով, թույլ են տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, այն է՝ խախտել են 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջները, ինչը հանգեցրել է նույն օրենսգրքի 17-րդ հոդվածի խախտմանը, որը 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և վարույթն՝ ըստ առարկայական ընդդատության, ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության փոխանցելու համար"։
" Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18, Ավաթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումները։
18
20. Ինչ վերաբերում է բողոքաբերի կողմից ներկայացված մյուս փաստարկներին, ապա սույն դեպքում, երբ արդեն իսկ առկա է բողոքարկվող դատական ակտերը բեկանելու իրավական հիմքը՝ Վճռաբեկ դատարանն առարկայազուրկ է համարում դրանց անդրադառնալը:
21. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում ՀՀ հակակոռուպցիոն դատարանը, վերացնելով սույն որոշմամբ արձանագրված խախտումները, պետք է քննարկման առարկա դարձնի [անընթեռնելի] ներկայացուցիչներ
և
[անընթեռնելի] կողմից
ներկայացված բողոքի հիմքերն ու դրանք հաստատող փաստերը, իսկ արդյունքում հանգի համապատասխան հետևության։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ ու 400-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Թիվ ԵԴ/0223/11/21 գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի ապրիլի 14-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2022 թվականի սեպտեմբերի 26-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
Նախագահող՝
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Դատավորներ՝
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ
Ս.ՉԻՉՈՅԱՆ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 16 սեպտեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ԵԴ/0223/11/21
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
