Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Մանասերյան — ԿԴ/0072/12/23
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Մանասերյան — ԿԴ/0072/12/23

Վճռաբեկ դատարանԿԴ/0072/12/2320 նոյեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 23-ի դատավճռով Էդգար Ահարոնի Մանասերյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 112-րդ հոդվածի 1-ին մասով, ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, որին հաշվակցվել է կալանքի տակ գտնվելու 4 (չորս) օրն ու նրան թողնվել է կրելու ազատազրկում՝ 3 (երեք) տարի 5 (հինգ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով: Նույն

Ամբողջ Տեքստ

Հ ՏԵՐ:

յ «ամուլ Ը» մ ԿԴ/0072/12/23

վ աե ե

ՆՈՆ ՈԱ» «ԶԱՏ Մ.

ւ / ՋԵՐ ՉԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Կոտայքի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր Գ.Շահբազյան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Ռ.Պապոյան

20 նոյեմբերի 2024 թվական ք.Երնան

ՃՇՇ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ ՀՇ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

ԱՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով դատապարտյալ Էդգար Ահարոնի Մանասերյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի փետրվարի Լի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 23-ի դատավճռով Էդգար Ահարոնի Մանասերյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 112-րդ հոդվածի 1-ին մասով, ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, որին հաշվակցվել է կալանքի տակ գտնվելու 4 (չորս) օրն ու նրան թողնվել է կրելու ազատազրկում՝ 3 (երեք) տարի 5 (հինգ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով: Նույն օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով՝ Էդգար Մանասերյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, ն սահմանվել է փորճաշրջան՝ 3 (երեք) տարի ժամկետով:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ դատախազի բողոքը բավարարվել է, Երեան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 23-ի դատավճիռը մասնակիորեն բեկանվել ու փոփոխվել է. Էդգար Մանասերյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացվել է ն նրան թողնվել է կրելու ազատազրկում՝ 3 (երեք) տարի 5 (հինգ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով՝ պատժի սկիզբը հաշվելով փաստացի արգելանքի վերցնելու պահից:

2. Քրեակատարողական ն պրոբացիայի ծառայությունների զեկույցների հաշվառմամբ, ՀՀ արդարադատության նախարարության «Սնան»

քրեակատարողական հիմնարկի պետը 2023 թվականի հուլիսի 24-ին որոշում է կայացրել դատապարտյալ Է.Մանասերյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը դատարան ներկայացնելու մասին, ու նույն թվականի հուլիսի 26-ին միջնորդագիր է ներկայացրել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան):

Յ

Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ դատապարտյալ Է.Մանասերյան պայմանական վաղաժամկետ ազատվել է ազատազրկման ձնով պատժի չկրած մասի՝ 2 (երկու) տարի 2 (երկու) ամիս 8 (ութ) օր ժամկետով ազատազրկումը կրելուց՝ փորձաշարջանի ընթացքում բնակության վայրը փոխելու դեպքում իրավասու մարմնին սեղմ ժամկետում նոր բնակության վայրի հասցեն հայտնելու ն պրոբացիայի ծառայության կողմից առաջարկվող վերասոցիալականացման ծրագրերին մասնակցելու պարտականություններ դնելով:

3. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան) 2024 թվականի փետրվարի 1-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 15-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 4-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ու սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է վարույթի ելքի վրա:

Այսպես, բողոքաբերը նշել է, որ Է.Մանասերյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը պետք է որոշվեր արարքը կատարելու պահին գործող՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի իրավակարգավորումներով, այսինքն, վերջինն հնարավորություն է ստանում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել նշանակված պատժի կեսը կրելուց հետո: Այդ հետնությունը բողոքի հեղինակը պայմանավորել է նրանով, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` նան ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 85-րդ հոդվածով նախատեսված պատժի պարտադիր կրման ժամանակահատվածի կանոնակարգումը որպես դատապարտյալ Է.Մանասերյանի

4

վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրություն՝ նույն օրենսգրքով նախատեսված կարգավորումների համաճայն՝ հետադարձության ուժով կարող է կիրառվել միայն օրենքով նախատեսված լինելու դեպքում, որպիսի նախապայմանն առկա չէ: Վերոգրյալի հաշվառմամբ բողոքի հեղինակն արձանագրել է, որ Է.Մանասերյանը պայմանական վաղաժամկետ ազատվելու օրվա դրությամբ փաստացի չի կրել իր նկատմամբ սահմանված՝ ազատազրկման կեսը:

Նշվածի հետ մեկտեղ, բողոքի հեղինակը փաստարկել է, որ դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտին առնչվող իրավահարաբերությունների կարգավորումն ընդգրկված է քրեական, այլ ոչ թե քրեակատարողական օրենսդրության տիրույթում:

5. Բողոքաբերն անդրադարձել է նան առանց պատժի մնացած մասը կրելու դատապարտյալ Է.Մանասերյանի վերասոցիալականացման հնարավորության մասին ստորադաս դատարանների հետնության հիմնավորվածությանը:

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի փետրվարի Լի որոշումն ու կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ մերժելով դատապարտյալ Է.Մանասերյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը:

Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Ազատազրկման կատարումն ապահովելու համար Է.Մանասերյանը 2022 թվականի մայիսի 26-ին ընդունվել է քրեակատարողական հիմնարկ:

8. Առաջին ատյանի դատարանը, Է.Մանասերյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելով, իր դատական ակտը պատճառաբանել է հետնյալ կերպ. «(-) (Դատապարտյալ Էդգար Մանասերյանը (..) ազավարկման ձնով նշանակված պավժի մնացած մասր կրելու կարիք չունի, քանի որ վերջինիս դրսնորած վարքագծի վերաբերյալ տվյալների ն այլ հանգամանքների վերլուծությունը ցույց է տալիս, որ նա կանգնած է ուղղման ճանապարհին ն պատժի նպավզտակները հնարավոր է ւՏե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 6-9:

5

վերջնականապես իրագործել համապատասխան վերահսկողության ներքո դատապարմյալի ազատության մեջ գտնվելու պայմաններում: (..)»2:

9. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով վիճարկվող դատական ակտը, արձանագրել է հետնյալը. «(.) Առաջին ատյանի դատարանը րողոքարկվող որոշմամը եկել է հիմնավոր հետնության ն փաստում, որ դատապարտյալ Էդգար Մանասերյանի նկատմամի նշանակված պատժի նպատակները հնարավոր է վերջնականապես իրագործել համապատասխան վերահակողության ներքո, ն նրան պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածով ամրագրված պատժի նպավտաւկներին:

(-)

Անդրադառնալով բողոքում ներկայացված պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու պայմանների առնչությամի 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված քրեական օրենսգրքի դրույթների կիրառելիության հարցին՝ ապա Վերաքննիչ դատարանի գնահավտմամը, գործողության մեջ դրված օրենսգիրքը բարելավում է արարք կատարած անձի վիճակը, մասնավորապես՝ «Պավիժը կրելուց պայմանական վաղաժամկետ, ազատելը» վերտառությամբ հոդվածում: կատարված փոփոխությունն րատ էության պատիժը ն պատասխաւնատվությունը մեղմացնող է, քանի որ դատապարմյալը հնարավորություն է ստանում պապտժից պայմանական վաղաժամկետ ազատվել իր նկատմամի ազատազրկման ձնով նշանակված պատժի ավելի թիչ ժամկետ կրելու դեպքում հետնաբար նշված փոփոխությանը պետք է տրվի հերադարձ ուժ: (..)»:

Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

10. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավոր է արդյո՞ք ստորադաս դատարանի հետնությունն առ այն, որ դատապարտյալ Է.Մանասերյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման անհրաժեշտ նախապայման հանդիսացող` պատժի 2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 66-70:

3Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 118 137:

6

պարտադիր կրման նվազագույն ժամկետը ենթակա է հաշվարկման ՀՀ գործող քրեական օրենսգրքով սահմանված կանոնով:

ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 2րդ մասի համաձայն` «Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները ն այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախաւտեսված է այդ ակտերով»:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն՝ «մ. Արարքի հանցավորությունը, պատժելիությունը, ն քրեաիրավական այլ հետնանքները որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով:

2. Սույն օրենսգրքով նախատեսված հանցանքը կատարելու ժամանակ է համարվում գործողություն, կամ անգործությունը կատարելու պահը` անկախ հետնանքներն առաջանալու պահից: (..)»:

Նույն օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Հանցանք կամ քրեական օրենսդրությամի նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենադրությունն ունի հերադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով»:

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Պայմանական վաղաժամկետ ազավատաամ կարող Լ կիրառվել միայն, եթե դատապարտյալը փասվացի կրել է`

(-)

2) ծանր հանցագործության համար նշանակված պավժի ոչ պակաս, քաւն կեսր. (-)»:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Դատապարտյալը կարող է պատժի կրումից պայմանական վաղաժամկար ազապյվել, եթե կրել է`

1) 5 տարին չգերազանցող ժամկետով ազատազրկման ձնով նշանակված պարժի ոչ պակաս, քան մեկ երրորդը, (-)»:

1. ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթների հետադարձ ազդեցության հնարավորության հիմնախնդրին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Վանիկ Առուստամյանի գործով որոշման շրջանակներում՝ արձանագրելով, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու

7

ինստիտուտը նյութաիրավական է ն պատժից ազատելու հիմքերն ու պայմանները կանոնակարգող քրեաիրավական նորմի կիրառելիությունը որոշվում է ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնների հաշվառմամբ, որոնց անտեսումը կհանգեցնի նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառման: Տվյալ դեպքում նոր քրեական օրենսդրությամբ կատարված փոփոխություններով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման անհրաժեշտ նախապայման հանդիսացող՝ պատժի պարտադիր կրման նվազագույն ժամկետի հաշվարկման առավել բարենպաստ կանոն է սահմանվել, սակայն ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով դրան չի կարող հետադարձ ուժ տրվել, քանի որ օրենքով նման հնարավորություն չի նախատեսվել::

12. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.

- ծանր հանցագործության համար մեղավոր ճանաչված Է.Մանասերյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, որին հաշվակցվել է կալանքի տակ գտնվելու 4 (չորս) օրն ու նրան թողնվել է կրելու ազատազրկում՝ 3 (երեք) տարի 5 (հինգ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով»,

- ազատազրկման կատարումն ապահովելու համար Է.Մանասերյանը

քրեակատարողական հիմնարկ է ընդունվել 2022 թվականի մայիսի 26-ինձ,

- 2023 թվականի հուլիսի 26-ին, ՀՀ արդարադատության նախարարության «Սնան» քրեակատարողական հիմնարկի պետը, դատապարտյալ Է.Մանասերյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդագիր է ներկայացրել Առաջին ատյանի դատարան՛,

- պատժի կրման ընթացքում դատապարտյալի դրսնորած վարքազծի ու այլ հանգամանքների վերլուծութիամբ Առաջին ատյանի դատարանը եկել է այն եզրահանգման, որ պատժի համակցված նպատակների վերջնականապես իրագործումը՝ Օ։Օ`հնարավոր է համապատասխան վերահսկողության ներքո ՛ Տես Վճռաբեկ դատարանի՝ Վանիկ Առուարամյանի գործով 2024 թվականի փետրվարի 22-ի թիվ ԼԴ/0004/12/22 որոշումը:

5 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:

6 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

7 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:

8

Է.Մանասերյանի՝ ազատության մեջ գտնվելու պայմաններում: Արդյունքում, Առաջին ատյաի դատարանը դատապարտյալ Է.Մանասերյաանն պայմանական

վաղաժամկետ ազատել է պատժի չկրած մասը կրելուցծ,

- անդրադարձ կատարելով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի իրավակարգավորումները հետադարձության կարգով կիրառելու

հնարավորությանը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ պատժի պարտադիր կրման ժամանակահատվածի կանոնակարգման տեսանկյունից ՀՀ գործող քրեական օրենսգրքի իրավակարգավորումը համարվում է պատիժը ն

պատասխանատվություն, մեղմացնող օրենսդրություն, հետնաբար այդ փոփոխությանը պետք է տրվի հետադարձ ուժ»:

Թ. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով Վանիկ Առուստամյանի գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում բողոք բերած անձի այն եզրահանգմանը, որ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման պայման հանդիսացող՝ պատժի պարտադիր կրման ժամանակահատվածի կանոնակարգման տեսանկյունից թեն ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի կանոնը, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի կարգավորման համեմատ համարվում է դատապարտյալ Է.Մանասերյանի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրություն, սակայն այն հետադարձության ուժով կիրառելու հատուկ կարգավորում օրենքով նախատեսված չէ, ուստի, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4րդ մասի կանոնի ուժով քրեական նոր օրենսդրությունը հետադարձ ուժ չունի:

Ուստի, Վճռաբեկ դատարանի համար ընդունելի չէ ստորադաս դատարանի այն հետնությունը, որ մինչն ՀՀ գործող քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելը հանցանք կատարած Է.Մանասերյանի նկատմամբ պետք է կիրառել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված կանոնը, քանի որ, ինչպես արդեն նշվեց, այն հետադարձ ուժով կիրառելու հնարավորությունն օրենքով նախատեսված չէ:

Ց Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

5 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

9

Վերոգրյալի հաշվառմամբ անդրադառնալով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76ծրդ հոդվածի 3րդ մասի 2րդ կետով սահմանված նվազագույն ժամկետը դատապարտյալ Է.Մանասերյանի կողմից փաստացի կրած լինելու հարցին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատապարտյալ Է.Մանասերյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, վերջինս կալանքի տակ է գտնվել 4 (չորս) օր ժամկետով, այնուհետն՝ դատավճոռն ի կատար ածելու համար, 2022 թվականի մայիսի 26-ին, Է.Մանասերյանն ընդունվել է քրեակատարողական հիմնարկ ն 2023 թվականի սեպտեմբերի 15-ին պայմանական վաղաժամկետ ազատվել է պատիժը կրելուց: Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատապարտյալ Է.Մանասերյանը պայմանական վաղաժամկետ ազատվելու օրվա դրությամբ նշանակված պատժից փաստացի կրել է 1 (մեկ) տարի 3 (երեք) ամիս 23 (քսաներեք) օրը, որից 4 (չորս) օրը կրել է նախաքննության ընթացքում արգելանքի տակ գտնվելու տեսքով, իսկ 1 (մեկ) տարի 3 (երեք) ամիս 19 (տասնինը) օրը՝ օրինական ուժ ստացած դատական ակտի կատարման փուլում":

Ընդհանրացնելով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ծանր

հանցագործության համար ազատազրկման դատապարտված Է.Մանասերյանը պայմանական վաղաժամկետ ազատվելու օրվա՝ 2023 թվականի սեպտեմբերի 15-ի դրությամբ, իր նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատժից կրել է 1 (մեկ) տարի 3 (երեք) ամիս 23 (քսաներեք) օրը, հետնաբար, Է.Մանասերյանը փաստացի չի կրել իր նկատմամբ սահմանված՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկման կեսը:

Նշված եզրահանգման հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերի՝ սույն որոշման 5.1-րդ կետում նշված փաստարկին անդրադառնալն առարկայազուրկ է:

14. Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն փաստարկին, որ պատժի պարտադիր կրման նվազագույն ժամկետը նվազեցնող օրենքը համարվում է պատիժը մեղմացնող՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ՝

օ Տե՛ս, տւմոնՏ ուսլոոմ 5 Վճռաբեկ դատարանի՝ Հովհաննես Հովհաննիսյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԵԷԴ/0063/13/12 որոշման 16-րդ կետը:

10

- կառուցվածքի տեսանկյունից քրեական օրենսդրությամբ պատժին ն պատժից ազատելուն վերաբերող իրավադրույթներն առանձնացված են տարբեր բաժիններով,

- պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը տեղ է գտել պատժից ազատելու ինստիտուտը կանոնակարգող գլխում:

Վերոնշյալը վկայում է այն մասին, որ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը չի դիտարկվում որպես պատժի ինստիտուտ. պատժի ինստիտուտի բաղկացուցիչ մասը ն դրա տարրերից չէ, իսկ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու իրավահարաբերությունն առաջանում է, երբ պատժի նշանակման գործընթացն արդեն իսկ ավարտված է, հետնաբար պատժի պարտադիր կրման նվազագույն ժամկետը նվազեցնող օրենքը չի կարող դիտարկվել որպես պատիժը մեղմացնող օրենք:

Նշվածի հետ մեկտեղ, հարկ է նշել, որ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում բազմիցս ընդգծել է, որ պատժից ազատելու հիմքերի ն պայմանների հետ կապված՝ առավել նպաստավոր պայմաններ ստեղծող նոր օրենքը համարվում է անձի վիճակն այլ կերպ բարելավող: Բացի այդ, հարկ է նկատել, որ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցում դատարանին տրված է չափելի հայեցողություն, այսինքն, պատժի պարտադիր կրման նվազագույն առավել նպաստավոր ժամկետի սահմանումը պատժից անվերապահ ազատում նախատեսող նորմ չէ":

15. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել նյութական օրենքի խախտում, այն է՝ կիրառել են 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ն 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածը, որը ենթակա չէր կիրառման ն չեն կիրառել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածը, որը սույն վարույթով ենթակա էր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական ո Տե'ս, ամու ողւամոոմեչ, Վճոաբեկ դատարանի՝ Միշու Մուրադյանի գործով 2023 թվականի նոյեմբերի 10-ի թիվ ԵԴ/1424/01/21 որոշումը:

1

դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, հիմք է Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 15-ի ն այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի փետրվարի Լի դատական ակտերը բեկանելու ն դատապարտյալ Է.Մանասերյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյա ՀՀ արդարադատության նախարարության «Սնան» քրեակատարողական հիմնարկի պետի միջնորդագիրը մերժելու համար:

Ելնելով վերոգրյալից ու ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31րդ, 34-րդ, 264-րդ, 28Լրդ 36Լրդ, 363-րդ ն 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1 Դատապարտյալ Էդգար Ահարոնի Մանասերյանի վերաբերյալ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 15-ի ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 1Լի որոշումները բեկանել ն ՀՀ արդարադատության նախարարության «Սնան» քրեակատարողական հիմնարկի պետի միջնորդագիրը մերժել:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ ՀՇ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
20 նոյեմբերի, 2024 թ.
Գործի #:
ԿԴ/0072/12/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել