Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵՇԴ/0056/02/13 ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵՇԴ/0056/02/13 ՄԱՍԻՆ

ՀՀ իրավական ակտերԵՇԴ/0056/02/137 ապրիլի, 2018 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵՇԴ/0056/02/13 ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0056/02/13 Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0056/02/13 2018թ. Նախագահող դատավոր՝ Ա. Մկրտչյան Դատավորներ՝ Կ. Հակոբյան Ա. Հունանյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) նախագահությամբ Ե. Խունդկարյանի մասնակցությամբ դատավորներ Վ. Ա վանեսյանի Ս. Ա ՆՏՈՆՅԱՆԻ Ա. Բ արսեղ յանի Մ. Դ րմեյանի Գ. Հ ակոբյանի Ռ. Հակոբյանի Տ. Պետրոսյանի Ն. Տավարացյանի 201 8 թվականի ապրիլի 07-ին դռնբաց դատական նիստում, քննելով Մարի, Մամիկոն, Գայանե և Անժելա Ղումաշյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03 . 05 .201 7 թվականի որոշման դեմ ` ըստ հայցի Մարի, Մամիկոն, Գայանե և Անժելա Ղումաշյանների ընդդեմ Վահագն Սահակյանի, երրորդ անձ Երևանի «Շենգավիթ» նոտարական տարածքի նոտար Աստղիկ Մազմանյանի` գործարքն անվավեր ճանաչելու և սեփականության իրավունքը վերականգնելու պահանջների մասին, և ըստ Վահագն Սահակյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Մարի, Մամիկոն, Գայանե և Անժելա Ղումաշյանների` անշարժ գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու մասին ,

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Մարի, Մամիկոն, Գայանե և Անժելա Ղումաշյանները պահանջել են 13.06.2012 թվականին կնքված բնակարանի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչել և վերականգնել իրենց սեփականության իրավունքը: Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Վահագն Սահակյանը պահանջել է պարտավորեցնել Մարի, Մամիկոն, Գայանե և Անժելա Ղումաշյաններին ազատել Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 47/19 շենքի 15-րդ բնակարանը և այն հանձնել իրեն: Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Չիչոյան) 16.12.2014 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Ն. Բարսեղյան, Ս. Միքայելյան, Հ. Ենոքյան) 17.04.2015 թվականի որոշմամբ Մարի, Մամիկոն, Գայանե և Անժելա Ղումաշյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 16.12.2014 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության: Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Կուբանյան) (այսուհետ` Դատարան) 31.01.2017 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.05.2017 թվականի որոշմամբ Մարի, Մամիկոն, Գայանե և Անժելա Ղումաշյանների վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 31.01.2017 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ: Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Մարի, Մամիկոն, Գայանե և Անժելա Ղումաշյանները: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել ։

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով. Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին կետը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ կետը և 53-րդ հոդվածը: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը բազմակողմանի , լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, մասնավորապես ` Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ խ աբեությամբ և հանցավոր եղանակով Մարի, Մամիկոն, Գայանե և Անժելա Ղումաշյանների ց վերց վել է լիազորագիր, որի միջոցով կնք վել է վիճարկվող առուվաճառքի պայմանագիր ը : Նշվածը հաստատվում և հ իմնավորվում է սույն գործում առկա ` Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ը նդհանուր իրավասության դատարանի 17.10.2013 թվականի թիվ ԵՇԴ/0006/01/13 օրինական ուժի մեջ մտած դատավճռով, ըստ որի` Սամվել Գասպարյանը , չարաշահելով տուժողներ Մարի, Մամիկոն, Գայանե և Անժելա Ղումաշյանների վստահությունը, նրանց բնակարանի մակերեսը մեծացնելու համար թույլտվություն ստանալու պատրվակով, խաբեությամբ, նոտարական վավերացմամբ նրանցից ձեռք է բերել լիազորագիր, որի օգնությամբ 13.06.2012 թվականին կնքել է առուվաճառքի պայմանագիր, որով վաճառել է սեփականության իրավունքով վերջիններիս պատկանող ՝ Երևան ի Արտաշիսյան փողոցի թիվ 47/19 շենքի 15 -րդ բնակարանը ` խարդախությամբ հափշտակելով առանձնապես խոշոր չափերի գույք ։ Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.05.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Մարի, Մամիկոն, Գայանե և Անժելա Ղումաշյանների կողմից 26.05.2012 թվականին Սամվել Գասպարյանին տրված, նոտարական կարգով վավերացված լիազորագրի համաձայն` վերջինս լիազորվել է իր հայեցողությամբ տնօրինել՝ օգտագործել, իր նախընտրած պայմաններով և գնով վաճառել, փոխանակել, վարձով, անհատույց օգտագործման հանձնել կամ իր հայեցողությամբ որոշված պայմաններով, ցանկացած բանկում և ֆիզիկական կամ իրավաբանական անձի մոտ, ցանկացած վարկառուի կամ փոխառուի ստանալիք վարկի կամ փոխառության դիմաց գրավ դնել և գրավից հանել, սեփականության իրավունքով նրանց պատկանող՝ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 47/19 շենքի 15-րդ հասցեում գտնվող բնակարանը, իրենց անունից կնքել և ստորագրել նախավճարի, առուվաճառքի, տարաժամկետ վճարումով առուվաճառքի, վարձակալության, անհատույց օգտագործման պայմանագրեր (հատոր 1-ին, գ.թ. 21).

2) Մարի, Մամիկոն, Գայանե և Անժելա Ղումաշյանների անունից նոտարական կարգով վավերացված լիազորագրի հիման վրա որպես վաճառող հանդես եկող Սամվել Գասպարյանի և որպես գնորդ հանդես եկող Վահագն Սահակյանի միջև 13.06.2012 թվականին կնքված և նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Սամվել Գասպարյանը վաճառել է, իսկ Վահագն Սահակյանը որպես սեփականություն 8.200.000 ՀՀ դրամով ձեռք է բերել Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 47/19 շենքի 15-րդ բնակարանը (հատոր 1-ին, գ.թ. 7).

3) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 18.06.2012 թվականին տրված թիվ 18062012-01-0724 վկայականի համաձայն՝ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 47/19 շենքի 15-րդ բնակարանի նկատմամբ գրանցվել է Վահագն Սահակյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 8).

4) Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵՇԴ/0006/01/13 քրեական գործով 17.10.2013 թվականի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հիմնավորվել է, որ Սամվել Գասպարյանը, չարաշահելով տուժող Մարի Ղումաշյանի վստահությունը, նրա բնակարանի մակերեսը մեծացնելու համար թույլտվություն ստանալու պատրվակով 26.05.2012 թվականին խաբեությամբ, նոտարական վավերացմամբ նրանից ձեռք է բերել լիազորագիր, որի օգնությամբ 13.06.2012 թվականին առուվաճառքի պայմանագրով Մարի Ղումաշյանին պատկանող` 9.600.000 ՀՀ դրամ արժողությամբ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 47/19 շենքի 15-րդ բնակարանը 20.500 ԱՄՆ դոլարով վաճառել է Վահագն Սահակյանին` խարդախությամբ հափշտակելով տուժող Մարի Ղումաշյանին պատկանող առանձնապես խոշոր չափերի գույքը (հատոր 1-ին, գ.թ. 124-133):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ կետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով: Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ գույքը բարեխիղճ ձեռք բերողից հետ պահանջելու նախադրյալներին այն դեպքում, երբ օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է, որ գույքը ձեռք է բերվել այն օտարելու լիազորություն չունեցող անձից : ՀՀ քաղաքացիական օրենսգքրի 275- րդ հոդվածի 1- ին կետի համաձայն ` եթե գույքը հատուցմամբ ձեռք է բերվել գույքն օտարելու իրավունք չունեցող անձից , որի մասին ձեռք բերողը չգիտեր կամ չէր կարող իմանալ ( բարեխիղճ ձեռք բերող ) , ապա սեփականատերն իրավունք ունի ձեռք բերողից տվյալ գույքը պահանջել միայն այն դեպքում , երբ գույքը կորցրել է սեփականատերը կամ այն անձը , ում այդ գույքի սեփականատերը հանձնել է տիրապետման , կամ այն հափշտակվել է մեկից կամ մյուսից , կամ նրանց տիրապետումից դուրս է եկել այլ ճանապարհով ` անկախ նրանց կամքից։ Վկայակոչված հոդվածի բովանդակությունից հետևում է , որ գույքը ձեռք բերողը կարող է օրենսդրության տեսանկյունից դիտվել որպես բարեխիղճ ձեռք բերող , եթե գույք ը ձեռք է բերել այն օտարելու իրավունք չունեցող անձից , որի մասին ձեռք բերողը չգիտեր կամ չէր կարող իմանալ : Օրենսդիրն ամրագրել է այն ելակետային դրույթ ը , որ այս պարագայում գույք ը հետ չի կարող պահանջվել բարեխիղճ ձեռք բերողից: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որոշ նախապայմանների առկայության պարագայում, այնուամենայնիվ, հնարավորություն է նախատեսված նման գույք ը հետ պահանջելու բարեխիղճ ձեռք բերողից, ինչը նպատակ է հետա պ նդում հավասարակշռելու նաև գույքի սեփականատիրոջ իրավունքները` հաշվի առնելով, որ որոշ դեպքերում հնարավոր է, որ գույք ը վերջինիս տիրապետությունից դուրս եկած լինի անկախ սեփականատիրոջ կամքից: Այս պարագայում օրենսդիրն առաջնորդվել է այն դրույթով, որ սեփականատեր ը նպատակ չի ունեցել գույք ը տնօրինելու օտարման եղանակով: Ըստ այդմ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275- րդ հոդվածի 1- ին կետը սահմանել է , որ բարեխիղճ ձեռք բերողից սեփականատերն իրավունք ունի տվյալ գույքը պահանջելու հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության պարագայում ` 1. գույքը ձեռք է բերվել հատուցմամբ , 2. գույքը ձեռք է բերվել այն օտարելու իրավունք չունեցող անձից , 3. գույքը ձեռք բերողը չի իմացել կամ չէր կարող իմանալ դրա մասին , 4. սեփականատերը կամ գույքը տիրապետողը կորցրել են գույքը , կամ այն նրանցից հափշտակվել է , կամ դուրս է եկել նրանց տիրապետումից այլ ճանապարհով ` անկախ նրանց կամքից։ ՀՀ վճռաբեկ դատարանը , նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով գույքը բարեխիղճ ձեռք բերողից հետ պահանջելու իրավական հարցին , արձանագրել է , որ գույքի բարեխիղճ ձեռք բերող հանդիսանալու հանգամանքն ինքնին հիմք չէ օրենքի պահանջներին հակասող գործարքն անվավեր ճանաչելու և գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջը մերժելու համար , քանի որ գույքի բարեխիղճ ձեռք բերողն օրենքով պաշտպանված չէ սեփականատիրոջ՝ գույքը վերադարձնելու պահանջից , եթե գույքը վերջինիս տիրապետումից դուր u է եկել նրա կամքից անկախ պատճառներով ( տե ′ ս , Լաուրա Ամիրյանն ընդդեմ Եղիսաբեթ Ալավերդյանի , Գոհար Պողոսյանի թիվ 3-1311 ( ՎԴ ) քաղաքացիական գործով ՀՀ վ ճռաբեկ դատարանի 05.09.2007 թվականի որոշումը ) ։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է , որ վերոգրյալ նախապայմանների միաժամանակյա առկայությունը բավարար է, որպեսզի սեփականատեր ը վերականգնի իր սեփականության իրավունքը ` չնայած այն հանգամանքին , որ գույք ձեռք բերողը հանդիսացել է բարեխիղճ ձեռք բերող : Հետևաբար նշված նախապայմաններ ը պետք է քննարկման առարկա դարձվեն և պարզվեն գործի քննության ընթացքում : Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նաև , որ գույքը օտարելու լիազորությ ան բացակայության դրսևորումներ ն օրենսդիրն հստակ չի թվարկել ` դատարաններին հնարավորություն տալով այդ մասին հետևություններ անելու ՝ ելնելով կոնկրետ գործի հանգամանքներից : Մասնավորապես ` այդ հանգամանքի մասին կարող են վկայել , օրինակ , գույքն օտարողի մոտ սեփականության իրավունքի բացակայությունը , սեփականատիրոջ անունից հանդես գալու լիազորության բացակայությունը և այլն : Սույն գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավիճակին , երբ գույքն օտարվել է սեփականատիրոջ անունից հանդես եկող ներկայացուցչի կողմից , սակայն առանց բավարար լիազորությունների առկայության : ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 318- րդ հոդվածի 1- ին կետի համաձայն ` մեկ անձի ( ներկայացուցչի ) կողմից ուրիշ անձի ( ներկայացվողի ) անունից լիազորագրի , օրենքի կամ դրա համար լիազորված պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտի վրա հիմնված լիազորությունների ուժով կնքված գործարքը քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ է ստեղծում , փոփոխում ու դադարեցնում է անմիջականորեն ներկայացվողի համար : ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321- րդ հոդվածի 1- ին կետի համաձայն ` լիազորագիր է համարվում գրավոր լիազորությունը , որն անձը տալիս է այլ անձի ` երրորդ անձանց առջև ներկայացվելու համար : ՀՀ վճռաբեկ դատարան ը , նախկին որոշումներից մեկով անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321- րդ հոդվածի 1- ին կետի մեկնաբանությանը , արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ըստ էության հանդիսանալով միակողմանի գործարք` լիազորագիրը լիազորվողի (պարտապանի) մոտ առաջացնում է միայն որոշակի պարտավորություններ, նախ` լիազորողի անունից հանդես գալ երրորդ անձանց առջև, երկրորդ` կատարել լիազորագրով սահմանված հանձնարարությունը, իսկ լիազորողի (պարտատիրոջ) համար սահմանում է միայն որոշակի իրավունք` լիազորվողից պահանջել կատարելու լիազորագրով ստանձնած հանձնարարությունը (պարտավորությունը) (տե՛ս, Վարդուշ Ղազարյանն ընդդեմ Գևորգ Ղազարյանի թիվ ԼԴ/0423/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի որոշումը)։ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ լիազորագիրը` որպես միակողմ գործարք, նախևառաջ հանդիսանալով կամային ակտ` պետք է համապատասխանի լիազորողի ներքին կամքին: Հետևաբար այն պարագայում, երբ լիազորագրում արտացոլված բովանդակությունն իրականում չի համապատասխանում լիազորողի ներքին կամքին, այսինքն` լիազորողը նման կամահայտնությամբ հանդես չի եկել, ապա լիազորագրի հիման վրա կատարված գործողություններին գնահատական տալիս պետք է հաշվի առնել նշված հանգամանքը: Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը բխում է նաև այն հանգամանքից, որ ներկայացուցչի կողմից ներկայացվողի անունից լիազորագրի վրա հիմնված լիազորությունների ուժով կնքված գործարքը քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ <SPAN style="FONT-FAMILY: 'GHEA Grapalat'; BACKGROUND: white; COLOR: black; mso-ansi-language: HY; mso-bidi-font-family:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
7 ապրիլի, 2018 թ.
Գործի #:
ԵՇԴ/0056/02/13
Դատարան:
ՀՀ իրավական ակտեր

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել